29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, սադրանքները և Արցախի նկատմամբ 2023թ. իրականացրած ցեղասպանությունը»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ընդդիմությունը չի նշում ՀՀ տարածքի հստակ մակերեսը՝ Ս. Օհանյանն արձագանքել է. «Որևիցե մակերես նշելը նշանակում է սահմափակել քեզ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, 42 հազար կմ քառակուսի տարածք է եղել Հայաստանն ու Արցախը։ Արցախն ամբողջությամբ՝ 12000 կմ, այս իշխանությունը հանձնել է։ Փաշինյանն ասում էր , որ Հայաստանը 29.800 քկ է և նշում էր, որ միլիմետրերի ճշգրտությամբ գիտեն դա, հետո պարզվեց, որ 29 743 կմ քառակուսի է, իրականության մեջ արդեն մնացել է 29500»։
Ս.Օհանյանի դիտարկմամբ՝ մակերեսի մատնանշումը պետք է արվի երկուստեք։ Մինչդեռ Ադրբեջանը խուսափում է դա անել։
Ադրբեջանը, Օհանյանի խոսքերով, հանդիսանում է մուսաֆաթական դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը և դա իրենց սահմադրության մեջ նշված է, ինչը նշանակում է, որ իրենք հավակնում են 114000 քառ. կմ տարածքի, որից շուրջ 14000-ը՝ ՀՀ տարածքից, ուստիեւ Ադրբեջանը հստակ թիվ չի նշում
«Եթե նշվեն մակերեսներ, ապա պետք է պայամավորվեն ու ՀՀ-ն եւ Ադրբեջանը միաժամանակ նշեն։ Մինչդեռ մատնանշել միայն այսօրվա մնացած մակերեսը՝ նշանակում է նշաձողն իջեցնել սահմանափակել սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ՀՀ-ի դիրքերը։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունները կեղծ օրակարգեր ու կեղծ թեզեր են նետում մեր հանրությանը»,- ասաց Օհանյանը։
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամոթալի պահվածք դրսևորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշվեհարդարի ձևով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա մեր հասարակությունը, Սփյուռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականությունը թուլացնող պահվածք է, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։
Ի գիտություն Հայաստանի իշխանությունների՝ բերում եմ միջազգային փորձի օրինակներ, որոնք կապված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկման ենթարկելու հարցի հետ։ Այսպես, Հունաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործողությունների ընթացքում ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առևտրային գործողությունների համար։ Այսինքն՝ եթե եկեղեցու տարածքում կա, օրինակ, սրճարան կամ գրախանութ, ապա հարկը պետք է վճարվի։ Ավելին, պետությունն է ապահովում հոգևորականների աշխատավարձի և վերապատրաստումների համար վճարումները, ինչպես նաև վճարում է եկեղեցական շինությունների պահպանման ծախսերը։
Մեծ Բրիտանիայում եկեղեցիների մեծ մասը գրանցված է որպես բարեգործական կազմակերպություններ, և հարկ չեն վճարում։ Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեության ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առևտրային գործունեության համար։ Սակայն ի տարբերություն Հունաստանի, եթե եկեղեցու տարածքում կա սրճարան, օգտվում է “Business rates relief” կանոնից, որի դեպքում կամ հարկ չի վճարում կամ էլ զգալիորեն կրճատվում է գումարը։
Ընդ որում խոսքը ոչ միայն եկեղեցիների, այլ առհասարակ պաշտամունքի վայրերի (“places of worship”) մասին, որի մեջ կարող են մտնել թե՛ եկեղեցիները, թե՛, օրինակ, այլ կրոններին պատկանող տաճարները։ Դանիայում և Շվեդիայում եկեղեցու անդամները վճարում են պետության կողմից գանձվող եկեղեցական հարկ։ Այս հարկի դրույքաչափը տատանվում է համայնքային մարմնի որոշմամբ և օգտագործվում է եկեղեցու գործունեությանն աջակցելու համար, ներառյալ՝ եկեղեցական շենքերի սպասարկումը և հոգևորականների աշխատավարձերը:
Այս վճարը գանձվում է պետական հարկային մարմնի կողմից կանոնավոր եկամտահարկի հետ միասին, այնուհետև փոխանցվում է Շվեդիայի եկեղեցուն՝ աջակցելու համար նրա գործունեությանը: Շվեդիայում և Դանիայում եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեության ընթացքում ստացած եկամուտից։ Վճարում է հարկ առևտրային գործունեության և կրոնական նպատակներով օգտագործվող գույքի համար։
Կրոնական նպատակներով օգտագործվող գույքը (օրինակ՝ եկեղեցական շենքերը և հարակից շինությունները) ազատված են գույքահարկից: Նշվածի հետ միասին, եթե եկեղեցին զբաղվում է առևտրային գործունեությամբ (օրինակ՝ գույք վարձակալելը կամ բիզնես վարելը), ապա այդ գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման:
Նորվեգիայում Ազգային եկեղեցին և այլ ճանաչված կրոնական համայնքները ֆինանսավորում են ստանում պետությունից և համայնքապետարանից: Կրոնական համայնքներն ազատված են նվիրատվությունների, հավաքագրումների և կրոնական գործունեությունից ստացված եկամուտների հարկերից: Սա նշանակում է, որ անդամների կողմից կրոնական ծառայությունների, արարողությունների և եկեղեցու հետ կապված այլ գործառույթների համար տրվող գումարները ազատված են հարկերից:
Վրաստանում Եկեղեցին հարկ չի վճարում նվիրատվությունների, կրոնական գործունեությունից ստացած եկամուտից։ Հարկ վճարում է միայն առևտրային գործունեության համար։ Կրոնական կազմակերպություններից կարող է պահանջվել թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ և առևտրային գործունեությունից եկամուտների մասին հաշվետվություն։
Ռուսաստանի Դաշնությունում կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին, հատուկ կարգավիճակ ունեն հարկային համակարգում։ Բոլոր կրոնական կազմակերպություններն ազատվում են եկամտահարկ վճարելուց, եթե եկամուտը ստացվում է իրենց հիմնական գործունեությունից (կրոնական, կրթական և մշակութային):Կրոնական կազմակերպությունները պարտավոր չեն գույքահարկ վճարել, եթե գույքն օգտագործվում է հիմնական եկեղեցական գործունեության համար:
Տարբեր ապրանքների և ծառայությունների վաճառքից հարկերը հիմնականում նախատեսված են օրենքով, սակայն կան տարբեր բացառություններ: Օրինակ՝ հուղարկավորության պարագաների ցանկից ապրանքները չեն հարկվում»։
Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
Այսպես է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել 4 հայկական գյուղերի հանձնումը Ադրբեջանին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նա ասաց, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ»։
Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։
Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ֆիդանը նաեւ վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։
Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանն՝ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։
«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Փաշինյանն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։
Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։
Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։
Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության։
Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասաց Սրբազանը։
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն ի աջակցություն Կիրանցի բնակիչների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաղթահարել են Արագածի բարձունքը և Արագածի գագաթին կատարել «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» գրառումը՝ ձյան վրա։
«Մենք հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը, բավականին ցուրտ՝ -20, քամի, խորը ձյան հաղթահարմամբ, դահուկներով հաղթահարեցինք մինչև 3700 մ, այնուհետև՝ շարունակեցինք ոտքով, բայց խորհուրդը մեկն է՝ այս վերելքը կատարեցինք՝ ի աջակցություն և համերաշխություն Կիրանցի մեր քույրերի ու եղբայրների, որոնք այս անելանելի իրավիճակում պայքարում են հայրենիքի համար։ Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հետաքրքիր ակցիա ենք իրականացրել»,- ասաց դահուկային սպորտի նախագահը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Իրանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի։ Գնահատականը նա հնչեցրել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։
Հարցին՝ Ռայիսիի մահվանից հետո կարո՞ղ են Թեհրանի արտաքին քաղաքականության կուրսում այնպիսի փոփոխություններ լինել, որոնք կազդեն Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա, Լավրովը պատասխանել է․ «Ես անկեղծորեն որևէ պատճառ չեմ տեսնում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը փոխելու թեման շահարկելու համար»։
Լավրովը հավելել է, որ ՇՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին Իրանի պատվիրակության ղեկավար Մեհդի Սաֆարին հաստատել է Իրանի հստակ շահագրգռվածությունը՝ մի շարք նախագծեր իրականացնելու տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում։ Այդ նախագծերը համաձայնեցրել էին ՌԴ և Իրանի նախագահները։
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում՝ երկրի Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ, երկրորդը, և նույնքան մտահոգիչը, Հայաստանի առանց այն էլ փխրուն ժողովրդավարության լիակատար կոլապսն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Սա փոխադարձ համաձայնությամբ սահմանազատման գործընթաց չէ։ Սա պարզապես պատերազմի և ներխուժման սպառնալիքի ներքո Հայաստանի ենթարկումն է ադրբեջանական պահանջներին։ Ենթակայացման գործընթացը դեռ նոր է սկսվում, և դրա ավարտին Հայաստանը կանգնած է կորցնելու զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ։
Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը մշտապես կենթարկվի Ադրբեջանին՝ երկիրը զրկելով ռազմավարական արժեքից և, ամենայն հավանականությամբ, կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության:
Համակերպվելով այս պահանջներին՝ Հայաստանը ոչ թե իրական բանակցություններ է վարում, այլ ավելի շուտ կապիտուլյացիայի է ենթարկվում ճնշումների ներքո։ Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ հարկադրանքը և ռազմական սպառնալիքները թելադրում են պայմաններ՝ խարխլելով ինքնիշխանության և ինքնորոշման սկզբունքները: Կրիտիկական նշանակության շրջանների հնարավոր կորուստը ոչ միայն թուլացնում է Հայաստանի պաշտպանական կարողությունները, այլև նրա տնտեսական և նյութատեխնիկական կայունությունը՝ էլ ավելի վտանգելով ազգային անվտանգությունը։
Բացի այդ, նման համաձայնագրի ներքին հետևանքները սարսափելի կլինեն», — նշել է Օսկանյանը՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ Հայաստանը բախվում է ավտորիտար կառավարման շարունակական բարձրացմանը:
«44-օրյա պատերազմի ավարտից ի վեր այս սողացող տեղաշարժը դեպի ավտորիտար ոստիկանապետություն արդեն քայքայել է քաղաքացիական ազատությունները, խեղդել է քաղաքական ընդդիմությունը և կենտրոնացրել իշխանությունը մի քանիսի ձեռքում՝ երկիրը խոցելի դարձնելով հետագա շահագործման և արտաքին ազդեցության համար», — եզրափակել է ԱԳ նախկին նախարարը:
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,- ԱԺ-ում հայտարարություննրի ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ճիշտ է՝ հայաստանյան իշխանությունը պնդում և փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն և անվտանգություն են բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում, այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական և անվտանգային դետոնացիայի է հանգեցնելու:
«Իշխանության խոստումները խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության համար, վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ, տառապանք, անորոշություն և կորուստներ է բերել: Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել»,- նշեց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն:
«Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով: Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու Նախիջևանի ուղղությանը: Նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա քաղաքական երաշխիք, որ այսուհետև Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած հարցի բանակցման ժամանակ, այլ ելք չի ունենա, քան կատարելու ադրբեջանական կամքը»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր կառավարությունների համար:
«Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտե՛ք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, առավել ևս՝ մարդկանց մի՛ մոլորեցրեք: Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է՝ էն էլ բանակցում ենք: Թե ինչ եղավ հետո և ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը, բոլորը գիտեն, այնպես որ՝ մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով չանցկացնե՛ք: Որքան շուտ կանգ առնե՛ք, հեռանա՛ք ու առերեսվեք իրականության հետ՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է: Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.