23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է ոչ թե արգանդի վիրահատության ժամանակ, այլ ավելի շուտ: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեի եղբայրը՝ Հրանտը, նշեց, որ բժիշկները, երբ ասել են, որ Հռիփսիմեն մահացել է, իրենք անմիջապես մտել են վիրահատարան եւ նրան գտել սառած վիճակում՝ աչքերը բաց:
«Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել: Ասում են նոր մահացավ, բայց մտանք արդեն սառել էր, ցանկացած մարդ գիտի, որ դիակը 10-15 րոպեում չի սառում: Ես համոզված եմ, որ արգանդը հեռացնելու մասին վիրահատության պատմությունը իրենց կողմից մի խաղ է եղել, որպեսզի մեզ շփոթության մեջ գցեն, իմ քույրը շուտ է մահացել: Մեզ եկան ասացին, եթե ուզում եք, որ կյանքը փրկենք՝ պետք է արգանդը հեռացնենք, մենք էլ ասել ենք՝ կյանքը փրկեք, ինչ ուզում եք արեք: Ես բժիշկ չեմ, բայց հասկանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում չէին հասցնի վիրահատություն անել, մտան, 10 րոպե չէր անցել, արագի մեջ ասին՝ էլ չկա, պրոցեսը շատ կարճ է տեւել»,-ասաց նա:
Հրանտի խոսքով, երբ ծննդաբերելուց ընդամնեը 30 րոպե անց Հռիփսիմեն զանգել է սկեսրոջը եւ ասել՝ հասեք,մահանում եմ, միանգամից շտապել են հիվանդանոց, սակայն, բժիշկները թույլ չեն տվել, որ մտնեն նրա մոտ՝ ասելով, որ վիրահատության համար անհրաժեշտ է հիվանդանոց հասցնել բժիշկների. «Ես իմ քրոջ կյանքը փրկելու համար ամեն ինչի պատրաստ էի, հիվանդանոց ենք հասել, անգամ քրոջս մոտ չենք հասցրել մտնել, առաջինը ես եմ հիվանդանոց գնացել ու ինձ միագամից բժիշկների հեռախոսահամարներ ու հասցեներ են ասել, որ գնամ իրենց հետեւից: Բոլոր բժիշկներին ես ու իմ ընկերներն ենք իրենց տներից տարել հիվանդանոց, նաեւ արյան հարցերն ենք լուծել՝ մի բժշկից արյունը տարել ենք մեկի մոտ, մյուսից՝ մյուսի, մինչեւ վիրահատությունը»:
Հրանտը նշեց, որ իր քրոջ մահվան մեջ միակ մեղավորները բժիշկներն են եւ նրանք պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դժվարացել էր պատասխանել՝ ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:
Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդականը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:
Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:
Հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները տանում են զինադադարի ռեժիմն ամրապնդելուն. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Բաքու և Երևան կատարած այցերի հնարավոր հետևանքներին:
Մանոյանի խոսքով` հարցի կարգավորման ուղղությամբ,սակայն, էական քննարկումներ տեղի չեն ունենում: Նա նշեց, որ ամերիկացի համանախագահողը հայտարարել էր, որ դրական է գնահատում Ալիևի այն հայտարարությունը, որը կարգավիճակին էր վերաբերում:
«Ամերիկացի համանախագահողը փաստ է գնահատում, որ այդ հարցը քննարկվում է: Ղարաբաղում շատ է քննարկվել կարգավիճակի հարցը, բայց Ադրբեջանը մշտապես ընդդիմացել է կարգավիճակի մասին խոսելուն: Չնայած սրան՝ հարցի` ըստ էության կարգավորման ուղղությամբ նորություններ չկան»,- ասաց Մանոյանը, ապա հավելեց, որ մինչև տարեվերջ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն, այնքան էլ հավանական չէ, որ կհանդիպեն նաև նախագահները:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ համանախագահների քայլերը նպատակ ունեն հարցը կարգավորել, սակայն չեմ կարծում, որ մենք համանախագահներից կլսենք՝ սա մեղավոր է, նա մեղավոր է: Նրանք վիճակը համեմատում են ապրիլի հետ և ոչ թե խոսում հարցի կարգավորման մասին: Ադրբեջանի կողմից ամեն օր կա զինադադարի խախտում, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է, բայց իրավիճակը համեմատում են ապրիլի հետ: Չափանիշն ապրիլը չէ, զինադադարի պայմանագիրն է և զինադադարի վերահսկելու նոր մեխանիզմների մշակումը»,- ընդգծեց Մանոյանը:
Նա նաև նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի սրել իրավիճակը սահմանին, հայկական կողմն անպայման կտա համարժեք պատասխան: «Հնարավոր է, որ իրավիճակը սրվի: Այնպես չէ, որ պատերազմը վերջացել է, մի օր էլ կարող է պատահել, որ Ադրբեջանի խախտումների պատճառով բռնկումներ լինեն»,- ասաց Մանոյանը՝ օրինակ բերելով` եթե, ասենք, ադրբեջանական կողմը պարբերաբար կիրառի հրթիռներ, հայկական կողմն ինքնըստինքյան պետք է պատասխանի, նրանք էլ գուցե հայկական կողմին պատասխանեն նորից, ինչն էլ կարող է ակամայից սրել իրավիճակը:
Խոսելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապրիլյանի նման հարձակում չի բացառվում, սակայն պետք է հիշել, որ նրանք ստացել են պատասխան և հենց իրենք են վազել Մոսկվա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով: Բանախոսը, սակայն, շեշտեց, որ հայկական կողմն ամեն պարագայում պետք է զգոնությունը պահպանի: Իսկ զինամթերքի ցուցադրությանն էլ անդրադառնալով՝ կարծիք հայտնեց, որ այդ գործողությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունի:
Հարցին` բանակցությունների շարունակման դեպքում ո՞ր փաստաթղթի հիման վրա են բանակցելու՝ Մադրիդյա՞ն, Կազանի՞, թե՞ այլ, Մանոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ փաստաթուղթ կա, որի շուրջ ասելիքը պիտի լինի: Հիմնական սկզբունքներն են բոլորը: Օրվա պայմաններից ելնելով` հնարավոր է մեկ կետի վրա շեշտը դնեն, երկրորդը՝ պակասեցնեն: Այսպես կոչված` լավրովյան առաջարկները, փաստորեն, մնացին օդում, որովհետև այդ մթնոլորտը չկա: Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, հինգ ամիս հետո, երբ հարցի էությունն ուսումնասիրող բանակցությունները սկսվեն, պետք է սկսվեն Լավրովի առաջարկից»:
«Էքսպո Ռուսաստան-Հայաստան-Իրան արդյունաբերական ցուցահանդեսից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում միջադեպ գրանցվեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի և Գագիկ Ծառուկյանի միջև:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց, թե «բանկային համակարգերը դրանք լոմբարդներ են: Այսօր Հայաստանի որ քաղաքացին դիմեց բանկային համակարգին, նա սնանկանում ա, բայց դա ստեղծված է, որ ժողովրդին բարեկեցություն տա, մարդուն հնարավորություններ տա, որպեսզի նա կարողանա աշխատի փող ձեռք բերի, որպեսզի կարողանա և բանկը փակի, և իր ընտանիքը պահի: Փոքր ու միջին բիզնեսին պետք է կարողանանք հարկերից ազատել: Եթե Ծառուկյանը կարողանում է 2000 հատ խանութ կառուցի և անվճար տրամադրի, որպեսզի մարդը կարողանա շնչի»:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի դիտարկումը, թե մարդիկ իրենք են կառուցել այդ խանութները, խիստ վրդովեցրեց Գագիկ Ծառուկյանին:
«Չէ, տղա ջան, ես եմ կառուցել, դու շատ սխալ ես ասում. ով որ քեզ հենց տենց պատրաստված ուղարկել ա ստեղ, ամոթ քեզ: Ես քեզ էսքանի ներկայությամբ ասում եմ՝ դու կարող ես գնալ, հարցնել՝ 5 միլիոնը ո՞վ ա դրել: Տղա ջան, մարդը իրա համար իր ա ռեմոնտը կատարել ա, բայց… Դու մուտիլովշիկ ես: Եթե այսօր ժողովրդի 90 %-ը տոկոսների տակ ա, հենց քո պատրաստած նյութերի պատճառովը: …Ես քո հարցին չեմ պատասխանում, որովհետև դու պատրաստված շպիոն ես, որ եկել ես ստեղ… եթե քո բարեկամը կարիքի մեջ լինի, հոսանքի փողը չես տա, քո դեմքից երևում ա, բայց ես 2000 ընտանիքի ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, աշխատեք»,-ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: «Ես ասել եմ, որ ցնցում չլինի, արյուն չթափվի եւ մեր երկու պետությունները չվտանգենք… դրա համար ես քաղաքական էջը ծալում եմ, փակում եմ եւ նայելով, որ այդ չկատարվի: Ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա ես նորից իմ գործը շարունակում եմ, էլի ժողովրդի կողքին եմ եղել, աջակցել եմ, օգնել եմ, արել եմ ամեն բան: Նորից եմ ասում՝ ես ժողովրդին սիրում եմ, ամեն պահ իրենց հետ եմ, իրենց կողքին: Ես երկու տարի քաղաքականության էջը ծալել եմ, բայց ժողվրդի հետ, պետության հետ եմ»,- այս մասին Հայաստան-Ռուսաստան-Իրան Էքսպոի ժամանակ հայտարարերց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը Հայաստանից է եւ ժողովրդի հետ է:
«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ կլինի, թե կուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում զբաղմունք, որոնք անում եմ… եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- շեշտեց ԲՀԿ նախկին նախագահը:
Նա նշեց, որ եթե մարդը բարի է, կամեցող, ապա կարող է ներել բոլորին: Ծառուկյանը հայտարարեց` թող բոլորն իմանան, որ ինքը բարի մարդ է: «Ես բոլորին ներում եմ: Հիմնականում ասացի, որ եթե արյուն պետք է թափվեր.. Մարդկանց պետք է բոլորին հնարավորություն տալ, ես այդ ամենը մոռացել եմ»,- ասաց Ծառուկյանը:
Թուրքիայի անմիջական հովանավորությամբ եւ աջակցությամբ Սիրիայում մարդկության դեմ հանցանքներ գործող ընդդիմադիր կոչվող զինյալների հերթական հակամարդկային ոճիրն է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Ֆարուքի բրիգադ» անունը կրող զինված խմբավորման անդամը, ով ըստ պնդումների հենց խմբավորման հրամանատար Էբու Սաքքարն է, կտրում եւ հանում է Ասադի կողմնակից մի սպանված զինվորի սիրտ եւ ուտում՝ բղավելով. «Թող Աստված վկա լինի, ձեր բոլորի սիրտն ու թոքերն ուտելու ենք, շուն Ասադի զինվորներ»։
Թուրքական մամուլում նշվում է, որ «Ֆարուքի բրիգադը» իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման ակտիվ թեւերից մեկն է համարվում։ Համացանցում ամիսներ առաջ տեղ էր գտել «Ֆարուքի բրիգադի» թուրք զինյալներից մեկի հայտարարությունը։ Շեշտվում է, որ «Ֆարուքի բրիգադն» անմիջական կապի մեջ է միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցի հետ։
Թեեւ առկա է նման ոչ մարդկային, գազանային արարքի տեսագրությունը, էթիկայից ելնելով, այն չենք տեղադրում։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ ներկա դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմանում է` բացասական շեղումով։
«Չնայած այս մի քանի մռայլ օրերին՝ տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս։ Այս պրոցեսի հետ կապված ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը Մեղրիում կայուն ձյան ծածկ չի լինում։ Սա էլ, իհարկե, կայուն ձյան ծածկ չէ. վաղը ձյունը կհալչի ոչ միայն Մեղրիում, այլ նաև մյուս շրջաններում։ Այսօր մինչև օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն։ Հոկտեմբերի 27- ին և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»։
Նրա խոսքով` հոկտեմբերի 28-ին օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրևի, լեռնային շրջաններում` թաց ձյուն, և որոշ տեղերում՝ ձյուն. «Ամենացածր ջերմաստիճանն այսօրվա ցերեկվա ջերմաստիճանն է, և մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը 5-6 աստիճանը չի գերազանցի։ Երևանում ձյան տեսքով տեղումներ առայժմ չեն սպասվում։ Վաղվանից օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, և վաղը մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի +13 աստիճան, ամսի 28, 29-ին կհասնի +14-ի, այնուհետև կնվազի մեկ-երկու աստիճանով և ամսի 30-31-ին ջերմաստիճանը կլինի 10-11 աստիճանի սահմաններում։ Լեռնային շրջաններում առաջիկա գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ»։
Նա նաև նշեց, որ վարորդները պետք է զգուշություն պահպանեն, քանի որ ճանապարհներին կլինի մերկասառույց։
Իսկ նոյեմբեր ամսին ջերաստիճանը կլինի նորմայի սահմաններում.
«Նորման մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում տատանվում է 5-7 աստիճանի սահմաններում։ Նոյեմբերն անցումային ամիս է, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է ամսվա սկզբին, այնուհետև նվազում է։ Այս տարվա նոյեմբերը կսկսենք համեմատաբար ցածր ջերմաստիճանով` Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան։ Բայց առանձին օրերին բարձր ջերմաստիճաններ ակնկալվում են։ Տեղումները կլինեն նորմայի սահմաններում»։
Նա նաև նշեց, որ առաջիկա կանխատեսումներով՝ մայրաքաղաքում ձյուն չի սպասվում։
«Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար պայքարող նաիրիտցիներն ամեն հինգշարթի՝ կառավարության նիստի օրերին, հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պահանջով, որ կառավարությունը հավանության տա Սլովակիայում գործող «EU- ASIA buisness finance center», հոլդինգի նախագահ, մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացված «Նաիրիտը» վերագործարկելու ներդրումային ծրագրին։ «ՉԻ» հետ զրույցում Աշոտ Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները շահագրգռված չեն «Նաիրիտի» վերաթողարկումով։ Ըստ հոլդինգի նախագահի՝ եթե գործարանը կրկին աշխատի, հարց կծագի, թե ինչո՞ւ է այսքան տարի այն անգործության մատնված եւ ինչո՞ւ այդքան աշխատակից գործազուրկ դարձան, իսկ նրանցից շատերն էլ գոյության խնդիր լուծելու համար հեռացան երկրից։
– Դուք այս ընթացքում հանդիպել եք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այդ հանդիպումից ի՞նչ հետեւություններ եք արել։
– Չեմ ուզում շտապել հետեւություններ անելիս, բայց պետք է ասեմ, որ սկզբում տպավորությունն ավելի լավն էր, քան՝ այսօր։ Միգուցե հետո փոխվի տպավորությունս, սակայն այս մի ամսվա ընթացքում, ցավոք, երբ որ ինքը սկսեց դեմագոգիկ հայտարարություններ անել, թե ծրագիր չենք ներկայացրել, ես դա մինիմում համարում եմ դեմագոգիա, երբ առաջին անգամ մարդու հետ սեղան ես նստում եւ ասում ես էներգակիրների արժեքները հաշվե՞լ ես արդյոք։ Ընդհակառակը, ոչ մի նորմալ մարդ չի ասի էներգակիրների արժեքները պետք է տասը տարվա կտրվածքով հաշվարկել, որովհետեւ նման բանր առնվազն տարօրինակ է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։
НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Говорим и показываем» թոք շոուի հերթական թողարկումը շոկի է ենթարկել շատերին: Բանն այն է, որ ծրագրի ընթացքում ցուցադրվել է մի տեսանյութ, որում հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը սեքսով է զբաղվում շան հետ:
Տեսանյութը ցուցադրելուց հետո հասարակության մի հատված պնդում է, որպեսզի դերասանին զրկեն հայրական իրավունքներից, իսկ ոմանք էլ պահանջում են, որպեսզի Պանինին մեկուսացնեն հասարակությունից և հեռուստաէկրաններից:
Տեսանյութը դիտել՝ 04:00 րոպեից
«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:
Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը:
«Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.