29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքիայի Կարս քաղաքում առգրավվել է 1 կիլոգրամ 51,74 գրամ ոսկու ձուլակտոր՝ 109 հազար դոլար շուկայական արժեքով, որը թաքցված էր երկու հայազգիերի կոշիկների մեջ։
«Ոստիկանները խուզարկել են կասկածյալներին, ովքեր պարզվել են, որ Հայաստանի քաղաքացի են, և նրանց կոշիկների մեջ հայտնաբերել են 1 կգ 51,74 գրամ մաքսանենգ ոսկու ձուլակտոր՝ 7 կտորով»,- հայտում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի օրենքը խախտելու համար 2 կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
«Իրոք, ես ուզում եմ ծաղրել: Բայց ինձ թվում է, որ դա չարժե անել։ Ոչ այն պատճառով, որ ես չկարողացա հաղթել լեզուների մասին արտահայտությանը, ես կարող էի դա անել, այլ այն պատճառով, որ նման մարդիկ Հայաստանը տանում են փակուղի»,-ապրիլի 3-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ արգենտինական Todo Noticias պարբերականին տված հարցազրույցում արված հայտարարությանը։
Արարատ Միրզոյանն ասել էր. «Այսօր մենք տարբեր մտքեր ունենք և, ավելի հեշտ է խոսել, բայց մենք չենք խոսում նույն լեզվով։ Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, չեն կարող թաքցնել»։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները գայթակղեցին Երևանին։ Բայց հարցն այն է, որ նրանք չեն դավաճանում մեզ կամ իրենց գործընկերներին, դաշնակիցներին, այլ դավաճանում են իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրել է. «Բոլորս էլ գիտենք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Արցախի կորստից, ինչ արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին իր անկարողության պատճառով։ Կարող ենք մեջբերել Փաշինյանի բազմաթիվ սխալ գործողություններ և իրարամերժ հայտարարություններ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր լիակատար ձախողումից հետո, Փաշինյանը հիմա փորձում է այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով Արցախի անունը ժողովրդի հիշողությունից:
Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել արցախահայերի՝ իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Նա նաև նախապատրաստություններ չի տեսել Արցախից ավելի քան 100 հազար փախստականների տեղավորման համար, չնայած գիտեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայերը վերջին հաշվով փախչելու են Հայաստան: Իմանալով, որ ապագա ընտրություններում Արցախի հայերը իրենց ձայնը չեն տա իր կուսակցության օգտին, Փաշինյանը, իրավիճակը վատթարացնելով, հայտարարեց, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնք ճանաչվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա պետությունների կողմից՝ արտասահման իրենց ուղևորությունների ժամանակ: Ցավոք, հազարավոր արցախցիներ Հայաստանից մեկնել են Ռուսաստան՝ ապաստան և աշխատանք գտնելու համար, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները:
Բացի այդ, Փաշինյանը հրաժարվում է հանդիպել Արցախի որևէ պաշտոնյայի հետ և դեմ է, որ արցախցիները բողոքի ցույցեր անցկացնեն Երևանում՝ բողոքելով Հայաստանում իրենց ծանր վիճակից: Ահա Փաշինյանի հակաարցախյան գործողությունների վերջին օրինակը: Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց ֆրանսիական Le Figaro թերթին, որտեղ նա ասաց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Ադրբեջանի կողմից բռնագրավմանը: Նա նաև հայտարարեց, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն Երևանում, որտեղ գտնվում են նրա գրասենյակները: Շահրամանյանի խոսքերը զայրացրել էին Փաշինյանին, որն անմիջապես պատասխանեց և սպառնաց, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են Արցախի վտարանդի կառավարության մասին: Առանց որևէ փաստարկի, Փաշինյանը մեղադրեց Արցախի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։
Չհասկանալով «վտարանդի կառավարություն» եզրույթի իմաստը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա միայն մեկ կառավարություն և չի կարող լինել երկրորդ կառավարություն, չնայած ոչ ոք չէր խոսում երկրորդ կառավարության ստեղծման մասին: Եթե Փաշինյանն ունենար որևէ փորձառու խորհրդական, ապա նրան կտեղեկացներ, որ շատ երկրներում գոյություն ունեն տասնյակ «վտարանդի կառավարություններ», որոնք ամենուրեք ընդունված են միջազգային իրավունքի համաձայն: Իրականում, Հայաստանում միակ մարդը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հենց ինքը՝ Փաշինյանն է:
Նա ոչ միայն չի պաշտպանել արցախահայերի իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այլև թույլ է տվել Ադրբեջանի զինված ուժերին հատել Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին: Բացի այդ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի չորս հայկական գյուղերը, Փաշինյանը զգուշացրեց այդ գյուղերի բնակիչներին, որ հակառակ դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի: Շահրամանյանին ուղղված իր կոշտ պատասխանում Փաշինյանը սպառնաց նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի «արտաքին ուժերը չօգտագործեն որոշակի շրջանակների [Արցախի]՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»։
Ցավալի է, որ Փաշինյանը կեղծ մեղադրանք է ներկայացնում արցախահայությանը՝ օտարերկրացիների կողմից շահարկվելու մեջ։ Փաշինյանի իրական խնդիրը ոչ թե Արցախի վտարանդի իշխանությունն է, այլ այն փաստը, որ արցախահայությունը քայլեր է ձեռնարկում Արցախի հիշատակը վառ պահելու համար, ինչը նրա համար խիստ խայտառակիչ է, քանի որ ինքն է հանձնողը։ Մենք կորցրեցինք Արցախը թշնամուն, բայց չպետք է այն ջնջենք մեր հիշողությունից։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել Արցախը, այլև Արցախ վերադառնալու երազանքը փոխանցել հաջորդ սերնդին: Սա շատ կարևոր է, քանի որ եթե ապագա սերունդները չիմանան, որ Արցախը հայկական հող է, երբ հնարավորություն ընձեռվի այն ազատագրելու համար, նրանք չեն օգտվի դրանից, դրանով ընդմիշտ կորցնելով Արցախը ոչ թե թշնամու արածի, այլ մեր իսկ անգործության պատճառով։
Միևնույն ժամանակ, մեզ մնում է միայն ափսոսալ, որ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարում է Ալիևի հրամանը՝ փորձելով խեղդել նույնիսկ Արցախի մասին հիշողությունն ու երազանքը։ Ավելին, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը, գործելով ըստ իր սպառնալիքների, հրամայի ձերբակալել Արցախի ղեկավարներին Հայաստանում, այդպիսով միանալով Բաքվին՝ Արցախի ղեկավարներին գերության մեջ պահելու հարցում։ Օրեցօր Փաշինյանն ավելի է սատկացնում իր հակահայկական գործողությունները։
Մինչև ե՞րբ պիտի լռեն հայերը Հայաստանում և Սփյուռքում նման ինքնակործան գործողությունների դիմաց։ Ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու իր նիրհից, ասելու «բավակա՛ն է» և գտնելու նոր ձեռնհաս ղեկավար, որը երկիրը դուրս կբերի այս ճահճից։ Հակառակ Փաշինյանի պնդմանը՝ Արցախի հարցը փակված չէ։ Հայերը չպետք է շարունակեն ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար անհետանում մեկ մարդու չարագործությունների պատճառով… Վերջապես, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը ստիպի Շահրամանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին լքել Հայաստանը և իրենց վտարանդի կառավարությունը տեղափոխել օտար երկիր։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՌԴ ՔԿ՝ պահանջելով քրեական գործ հարուցել համալիրի սեփականատերերի նկատմամբ, քանի որ շենքը պատշաճ կերպով ապահովված չի եղել հրդեհային անվտանգության համակարգերով։
Ինչպես հայտնել է տուժածների շահերի պաշտպան Իգոր Տրունովը, տուժածների անունից հայտարարությունն ինքն անձամբ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին է փոխանցել։ Ահաբեկչությունից տուժածներն ու նրանց հարազատները քննչական կոմիտեից պահանջում են հանցագործության փաստով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերերի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսդրության 238-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայությունների մատուցում՝ չհամապատասխանող անվտանգության պահանջներին, ինչի հետևանքով մահացել է 144 մարդ, 551-ը՝ տուժել։
Փաստաբանը հայտնել է, որ ՔԿ-ին ուղղված պահանջներից է նաև անհրաժեշտ ստուգումներ իրականացնելը՝ արդյոք պատշաճ շահագործվե՞լ են շենքի հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգերը, պատշաճ կերպով իրականացվե՞լ է արդյոք մարդկանց տարհանումը հրդեհվող շենքից, ինչու՞ են վթարային մի շարք ելքեր փակ եղել։
Հայտարարությունում տուժածներն ու փաստաբանն ընդգծում են՝ օրենքի համաձայն՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման առաջին պատասխանատուները շենքի սեփականատերերն են, քանի որ հենց սեփականատերն է հրդեհային անվտանգության ու դրա արդիականացման համար ֆինանսական ներդրումներ անելու մասին որոշում կայացնում։
Փաստաբանը ահաբեկչությունից տուժած 11 անձանց անունից է հայցադիմում ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահին։
Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերը «Crocus International»-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը։
Սարսափելի բան չէ պատերազմը, պատերազմի հետևանքներն են սարսափելի, թե ինչպիսին ես դու այդ պատերամզի մեջ, ինչ ես ուզել ունենալ։ Սա է ամբողջ խնդիրը։ Այո, այս երկրի ղեկավարությունը քանի խոսում է այդ մասին, մենք գիտենք, որ նա պատերազմ վարող չէ, դրա համար է սարսափելի։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս դաշտերում զոհված մեր հայրերը, ընկերներն ու եղբայրները հավիտենականության, անմահության համար են։ եթե մենք պատրաստ չենք լինելու նման զոհաբերության՝ առանց ակնկալիքի, դրա դիմաց ինչ-որ բան ստանալու՝ բացի մեր պատվից ու հայրենիքից՝ մենք կյանք չունենք, ոչինչ է դա»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ պատգամը պետք է գնա բոլորին, հատկապես՝ չարիքին, որ պատվախնդիր, պատիվ, անուն ունեցող հայությունը, մարդկությունն ընդհանրապես որևէ ձևով հող զիջելու, հանձնելու տրամադրություն չունի, որքան էլ, որ փորձեն պարտադրել դա։
«Մարդ եք փնտրում, որ փաստի, ահավասիկ՝ այս են մարդիկ։ Մենք դեռ երազ ունենք իրականացնելու, մեր տղերքի երազ ունենք վերադարձնելու, հայրենիք ունենք վերադարձնելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։
Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հայտնում է լրատվամիջոցը։
Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձել էին «ամբողջությամբ փլուզել» այն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը, ինչպես գիտենք, իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է։ Սա բոլորի համար պարզ է, այս առումով ամեն ինչ պարզ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխարհաքաղաքական չարակամները, իհարկե, իրենց առջեւ նպատակ դրեցին ամբողջությամբ փլուզել այն, ինչ մնացել էր պատմական Ռուսաստանից, այսինքն՝ ավարտին հասցնել նրա կորիզը, ըստ էության, Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, և ենթարկեցնել այն ամենը, ինչ մնում է, իրենց աշխարհաքաղաքական շահերին»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այս մասին վստահ են խոսում և՛ ԱԴԾ նախկին տնօրենը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել:
Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:
Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու»,- ընդգծեց դերասանը:
Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:
«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը:
Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:
«Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», — ասել է Բելառուսի ղեկավարը:
Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։
«Եթե այնտեղից (անբարյացակամ երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», — ասել է Բելառուսի ղեկավարը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։
«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը մշակենք», — ասել է Լուկաշենկոն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.