23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հաստատեց լուրը՝ նշելով, որ թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արտանիշում դիրքը փոխելու ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ևս մի վթար էր տեղի ունեցել զինծառայողներին տեղափոխող մեքենայի մասնակցությամբ։
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։
Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։
Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Տունը, որտեղ ապրում են Սամվելի կինը և դուստրը, ստիպված են լինելու լքել։
Տավուշում սա միակ դեպքը չէ, նույն խնդրի առաջ են կանգելու այլ ընտանիքներ ևս։
Օրինակ՝ Արտեմ Մանուչարյանի տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ է անցնելու Ադրբեջանին։
Մինչդեռ, նրանք 30 տարուց ավելի կառուցել ու օրինական տիրապետել են իրենց տունը, ստեղծել են տնտեսություն, մշակել հողամաս, վճարել հարկեր ու տուրքեր, զինծառայողներ տվել Զինված ուժերին։
Չի կարելի անտեսել այն միջավայրը, որտեղ մարդը երկար տարիներ ապրել ու արարել է, ստեղծել է ապրուստ։ Սահմանների միջազգային գործընթացը հենց սա է պահանջում:
Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տանից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք:
Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,-գրել է Թաթոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով, գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է և հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։
Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։
2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել հետախուզում։
Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով և այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել և Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից և խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։
Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր և որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ևս 43-ամյա տղամարդու, ինչպես նաև նրա որդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել նաև նրա որդու նկատմամբ։
Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։
Նշված դեպքի առթիվ ևս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում նշված անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով (hամապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կիրառված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ինչ վերաբերում է վերջինիս որդուն, ապա պարզվել է, որ նա 2023թ. դեկտեմբերի 22-ի երեկոյան, այսինքն՝ 43-ամյա տղամարդու ձերբակալման օրը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով վարույթը կարճվել է։
Երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։
Մենք վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, կարծում եմ, որ ծնողներն ու մեր դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածվող Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին լուրերին։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամ»-ի ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է։ Իրավիճակն այդ մասով գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության և ուշադրության ներքո: Այդ առումով անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում»:
Նա նաև հավելեց, որ մեդիա դաշտի փորձագետները տարածել են պարզ կանոններ, թե ինչպես կարելի է համոզվել տարածվող տեղեկատվության կեղծ լինելու հարցում, օրինակ՝ տարածվող լուսանկարները կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվությունը:
«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է և այստեղ մեդիագրագիտության դերը շատ կարևոր է»։
Նա նաև հայտնեց, որ դպրոցներում տարհանման կարիք չկա: «Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն, սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,–ասաց նախարարը:
Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ։ «Միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:
Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում։ Կարծում եմ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն»:
Նիկոլաթուրքական անվտանգության ծառայության (նախկին ԱԱԾ) հաղորդագրությունից իմանում ենք, որ ՀՀ ժամկետային զինծառայողի նկատմամբ քրգործ են հարուցել ադրբեջանցի սահմանապահի վրա կրակելու և նրան վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Ընդ որում մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար։
Եւ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Անատոլի Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։
Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։
Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։
Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ սահմանից դուրս»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:
Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
«Միր» վճարային համակարգի ծառայություններից հրաժարվող երկրները վնասում են իրենք իրենց, ուստի չպետք է ուշադրություն դարձնել նրանց վրա: Դրա մասին հայտարարել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը:
«Գիտեք ինչ, ավելի վատ իրենց համար։ Ես թքած ունեմ հրաժարվողների վրա։ Իրենք իրենց են վնասում, մեր գործն արդար է, հաղթանակը մերն է լինելու։ Մենք աշխատում ենք և պաշտպանելու ենք մեր երկրի ու քաղաքացիների շահերը»,- ըստ Moscowtimes-ի՝ ասել է Ակսակովը՝ այսպես մեկնաբանելով «Միր» բանկային քարտերը ընդունող երկրների թվի կրճատումը։
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի վարկային կազմակերպությունները կդադարեցնեն ռուսական քարտերի սպասարկումը։ Նախքան դա Հայաստանի բանկերի մեծ մասը և Ղազախստանի բանկերը հրաժարվել էին աշխատել «Միր»-ի հետ։
Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որեւէ լուծման, այլ Հայաստանին հագցրած վզկապը` «պովոդոկը» կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այդ էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ ու ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն: Այս մասին այսօր կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ կաշկանդումը տեղի էր ունեցել շատ ավելի վաղուց, 1996-1998 թվականներին: Մենք չգնացինք այդ ճանապարհով եւ ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով եւ 44-օրյա պատերազմը մեկնարկեց:
Հարց ասելով նկատի ունեմ Հայաստանի հարցը, որովհետեւ ԼՂ հարցը վաղուց լուծվել էր, մնում էր լուծել Հայաստանի հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների եւ ռազմական հեղաշրջումների ճանապարհով:
Այս սցենարը գործարկելի էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ եւ այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին եւ դրանից հետո:
Բայց ՀՀ կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը եւ պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը: Իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին եւ պահպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը:
Մեր զինվորների կյանքի, ինչպես նաեւ պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են»,-ասաց նա:
Փաշինյանը թվարկեց դրանք. «Առաջին 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններն էին, որոնք ուղեցկվեցին ԱԺ բնախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, կառավարության եւ այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով: Իսկ ամիսներ անց՝ 2021-ի փետրվարին ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ»:
Վարչապետը նշեց, թե իրենք տեղի ունեցածից դասեր են քաղել ու պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրեն Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար:
«Ադրբեջանի պահանջած 4+4-ը հասկանո՞ւմ եք՝ ինչ է։ Չորս գյուղից տարածք ենք տալիս, ու էլի չորս անկլավ, դիմացը ոչինչ չենք ստանում՝ ոչ մի Արծվաշեն, ոչ մի բան»,-ԱԺ դիմաց ընթացող հանրահավաքում ահազանգ հնչեցրեց Հայաստանի նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը։
Նրա համոզմամբ, հիմա Ադրբեջանի, Ալիևի թելադրանքով հայաստանցի պաշտոնյաները հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանում իշխանափոխությունից հետո որպես փաստարկ դրանք ադրբեջանական կողմն օգտագործի։
«Նրանք լեգիտիմ հիմքեր են ստեղծում, որպեսզի ուժեղացնեն իրենց դիրքերը Հայաստանի հաջորդ իշխանությունների հանդեպ։ Իսկ հաջորդ իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի 6-8 ամսում։ Եթե այդ ընթացքում չի ձևավորվում նոր իշխանություն, եթե այս իշխանախումբը, ապա Հայաստանը կարոցնի իր անկախությունը։ 6-8 ամիս ժամանակ կա, դուք պետք է փոխեք, դառնանք 50 հազար, կշրջափակենք ԱԺ-ն, բայց պիտի մարդ գա»,-ասաց Բագրատյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.