29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր ասուլիսի ընթացքում Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին․
«Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։
Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել էր, որ շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ։
Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասաց․
«Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։
Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին։
«Սիրելի արցախցիներ,
Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:
Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»,- նշված է Արցախի թեմի հայտարարության մեջ։
Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության եւ բարեկեցությն ապահովումն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա սլայդներով սկսեց ցույց տալ, թե որն է Հայաստանի ներքին ու արտաքին ռազմավարությունը, տեսլականը:
«Հայաստանի իրավակարգը ժողովրդական համաձայնեցում անցած իրավունքի վրա հիմնված արդարությունն է: Հայաստանում միշտ եղել է արդարության կարիքը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ ժողովուրդն ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը:
Հայաստանի տնտեսական կարգը աշխատանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարությունն է: Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Ով կարող է իր աշխատանքով դառնալ մեծահարուստ, պետք է դառնա մեծահարուստ: Սոցիալական աջակցության միջոցով չի կարելի բարեկեցիկ ապրել:
Մեր տարածաշրջանային միջավայրը հետեւյալն է. Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում եւ զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում:
Անվտանգության պահովումը մենք պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում: Այս ամենը պետք է հիմնված լինի լեգիտիմության վրա:
Տնտեսական զարգացումով է, որ հնարավոր է բոլոր այս թեզերի իրականացումը: Այստեղ մենք երկրորդական չենք համարում սոցիալական զարգացումը, մարդկանց հնարավորությունների զարգացումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն:
«Միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես անվտանգության երաշխավորման համակարգ: Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են: Ամեն ինչ անելու ենք այդ սյուները ավելացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր կուտակված հարցերը կպարզաբանի: Այս մասին ասել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո երկկողմ հանդիպում տեղի կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։
«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար։
Վերջերս, նշել է Ուշակովը, «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք մենք ակնկալում ենք, որ բաց կքննարկվեն առաջնորդների միջև», — ասել է նա լրագրողներին։
Ուշակովը, մասնավորապես, հիշեցրել է, որ «Փաշինյանն ինքն էր ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում»։
Նա նաև ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների կրճատման վրա։ Մասնավորապես, նշել է Ուշակովը, վերջին անգամ Պուտինն ու Փաշինյանը անձամբ շփվել են 2023 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում։
«Քննադատություն կա և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հասցեին։ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռ չի հրաժարվում ամբողջովին ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելուց, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։ Միաժամանակ Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արեւմուտքի հետ։ Մասնավորապես, դիտարկվում են Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, ակտիվանում են կապերը ՆԱՏՕ-ի միջոցով եւ այլն։
Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են ղեկավարների քննարկում։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք շատ կարևորում ենք այս երկկողմ հանդիպումը, որն, ինձ թվում է, կօգնի շատերին», — հավելել է Ուշակովը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ կառուցողաբար ներգրավված են բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ վերջ տալ երկարամյա հակամարությանը։
«Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը բխում է Հայաստանի, Ադրբեջանի շահերից: Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով: Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների ու հարցերի շուրջ»,- նշեց նա:
Արարատ Միրզոյանի խոսքով, տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ, սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և արդեն սկսել են սահմանազատման գործընթացը:
«Երկու երկրները փոխադարձաբար հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատումը նույնպես պետք է տեղի ունենա այդ հռչակագրին համապատասխան։
Զգուշավոր լավատեսությամբ ուզում եմ հայտնել, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույն բանն արտացոլել խաղաղության պայմանագրում: Դրանից հետո շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,-ասաց Ա.Միրզոյանը։
Ըստ նրա, կան մի շարք այլ հարցեր. «Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք Հայաստանի շահագրգռվածությունը` բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի հետ:
Այս հարցերի շուրջ, կարծում եմ, ուշ թե շուտ կհաջողվի գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների ու փոխվարչապետների դեպքում որոշակի ըմբռնում կա։ Եթե մեզ հաջողվի այս ամենը հստակ արձանագրել խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք տեղ ենք հասնում երկարատև խաղաղության հաստատման առումով»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել շքերթին։ Իսկ Ալիեւն այս անգամ եւս կբացակայի։ Նա վերջերս Մոսկվա էր եկել բառացիորեն 10 օր առաջ, նրա հետ մտերմիկ շփումներ են եղել, նախագահների հինգժամյա շփում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ միաժամանակ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվում»,- պարզաբանել է Ուշակովը։
«Քանի անգամ կարելի է այն, ինչ մենք արել ենք փորձել, քանի անգամ կարելի է տարբեր դերակատարներով կրկնել»,- անդրադառնալով Տավուշից մեկնարկած երթին այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ համեմատականներ անցկացնելով 2018-ին Գյումրիից մենարկած երթի հետ։
«Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ է՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բանանի Միհրանին, Արթուր Վանեցյանին, Պարույր Հայրիկյանին մոռացա, կարևոր դերակատարներից է․ էլ ո՞վ կար այնտեղ․ բերելու են ցույց տան, ասեն էս են էս մարդիկ։ Ասենք դերակատար են փոխում, գնում ուրիշ դեմքով գալիս են, նույն նախկին դերակատարները ասում են՝ հլը էկեք մի հատ էլ սենց բան փորձենք, էկեք հույզերի վրա խաղանք»։
Հարցին, արդյոք երթն արդեն Երևանում կարող է վերաճել համաժողովրդական ընդվզման, և իշխանությունը կլսի մասնակիցների պահանջը, նա նշեց․ «ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ ժողովուրդն ինչ-որ պահանջ կներկայացնի, կտեսնենք, որ դա նրա կողմից է»։
Քա՞նի մարդ պետք է ներկայացնի պահանջ․ «2337․ գիտեք, ես նման բաների մասին չեմ մտածում, նման տրամաբանություն իրենց շուրջը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում, իրենց ԶԼՄ-ներով տարածում են։ Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի ուզում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ։ Եկեղեցին, Աստված, հույզերը, որոնք ունենք որպես քրիստոնյա, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահեր են սպասարկում տարբեր բաներ են․ ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։
Սոչի քաղաքի իշխանությունները իրենց պորտալում հայտնել են, որ հանգստավայրը շարունակում է զգուշացվել եղանակային անբարենպաստ երևույթների մասին։
«Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով վտանգավոր ցուցանիշների»,- ասված է քաղաքապետարանի հաղորդման մեջ:
Նշվում է, որ Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկու հանձնարարությամբ բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։
Հանգստավայրի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստանալուց և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։
ՆԱՏՕ-ն մասնավոր կարգով սահմանել է առնվազն երկու կարմիր գիծ, որոնց հատումը կհանգեցնի դաշինքի երկրների ներգրավմանը ուկրաինական հակամարտությանը, գրում է La Repubblica թերթը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ խոսքն Ուկրաինա զորքեր մտցնելու դաշինքի «օպերատիվ ծրագրերի» մասին չէ։ Առայժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գործողությունների հնարավոր ծրագրերը գնահատում են միայն որպես վերջին միջոց:
Թերթը որպես առաջին կարմիր գիծ նշում է «երրորդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Նյութում ասվում է, որ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի բացառում հակամարտությանը Բելառուսի անմիջական մասնակցության հնարավորությունը։
Երկրորդ կարմիր գիծը հրատարակությունը համարում է Մոսկվայի կողմից հնարավոր ռազմական սադրանք Լեհաստանի կամ Բալթյան երկրների, ինչպես նաև ռազմական գործողություններ Մոլդովայի դեմ։
Հրապարակման մեջ նշվում է, որ «արտակարգ իրավիճակի» և կարմիր գծերը հատելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել մոտ 100 հազար զինվորական, որոնք տեղակայված են Հունգարիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, Ռումինիայում և Սլովակիայում։.Նախ կներգրավվի օդուժը, ցամաքային ուժերը կուղարկվեն մարտի միայն որպես «վերջին միջոց»։
Հրատարակությունը նշում է, որ մոտ հազար «արևմտյան» զինվորական արդեն ինկոգնիտո վիճակով գտնվում է Ուկրաինայում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.