29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության ու սպասարկման շրջանակում:
«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա ընդհուպ մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում», — հայտարարեց ասաց Թովմասյանը:
Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, թե հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել տվյալ նախագծին, որովհետև փաստացի այդ արտոնությունները Կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում է զինծառայողներին։
«Այլ հարց է, որ կարող ենք քննարկել լայնացնելու շրջանակները, մեծացնել ծավալները, ուստի, կոչ եմ անում դեմ քվեարկել», — ասաց Գաբրիելյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, թե այս նախագիծը կրում է պոպուլիստական բնույթ:
Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Պարոն Թորոսյան, պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու ձեր աչքով տեսեք՝ զինվորները ինչքան ժամանակ են հերթ կանգնում: Մի ստեք»:
Արսեն Թորոսյանն էլ ընդդիմադիր գործընկերոջն անարձագանք չթողեց. «Եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս ու ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է նայեք հայելու մեջ մեկ-մեկ»:
Այսպիսով` նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 2։
«Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»»: Այս մասին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը․
«Այս հայտարարությունը մեզ համար, իհարկե նորություն չէր։ Իլհամ-Նիկոլ տանդեմն այդ հարցը վաղուց են ի նկատի ունեցել՝ որպես 44-օրյա պատերազմում կազմակերպված պարտության հետևանքներից մեկը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն է, որը դեմ է առել ռուս-պարսկական, ինչպես նաև հնդկա-չինական շահերի կտրուկ հակադրությանը և առաջ չի գնում (որքան էլ որ Նիկոլը թուրքերին խոստացած լիներ)։
Սյունիքի վրայով «միջանցք» երբեք չի լինելու, որքան էլ որ Իլհամը փորձի սպառնալ։ Իսկ Նիկոլի պարագայում, հստակ է, որ եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս։ Որովհետև, Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց։
Իր տգիտության, թուլամորթության, գեղցու շուստրիության և իշխանամոլության պատճառով, տարածաշրջանային մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը՝ կապիտուլյանտի մանդատով, առայժմ փորձեր է անում «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը։ Իսկ արդյունքում՝ Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն։
Հ.Գ. այսօր իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց՝ պետականության շարունակվող քարուքանդը կանգնեցնելու, և երկիրն աշխարհաքաղաքական նոր հարվածների տակից դուրս բերելու համար։ Ժողովրդի գիտակից մասը գոնե, պետք է տեսնի ու հասկանա այս պարզ ճշմարտությունը։ Իսկ նիկոլապատկան անգիտակից մասն իրավունք ունի դա չհասկանալու, որովհետև առաջնորդվում է միայն ստամոքսով ու «նախկինացավի» կարծրատիպերով»։
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Նկատենք, որ առ այս պահը Ադրբեջանն անգամ Կարմիր Խաչին չէր ներկայացրել գերիների ցուցակ՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանց Բաքվում տեսակցեն։
10 գերիների վերադարձն ապացուցում է, որ Ադրբեջանում կան բազմաթիվ չհաստատված գերիներ, որոնց Բաքուն պահում է՝ արհամարհելով միջազգային իրավունքն ու ստանձնած պարտավորությունները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը նշեց, որ մինչև դեկտեմբերի 15-ը գերիների նոր խումբ է վերադառնալու։ Ավելին, այսօր Ադրբեջանը պետք է հաստատի իր մոտ պահվող գերիների թիվը։
Նոյեմբերի 16-ից գերեվարված է նաև Շիրակի մարզի մեկ բնակիչ։ Հարազատները նրան ճանաչել էին ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներից ու տեսանյութերից, սակայն պատկան մարմինները չէին հաստատում նրա՝ գերության մեջ գտնվելու փաստը։ Զինծառայողի կինը Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչև օրս էլ հաստատումներ չեն եղել։
«Այսօր մեզ էլի ոչ մի տեղից, ոչ մի պատասխան չեն տվել։ Վերադարձել է 10 զինծառայող, մյուսների մասին հաստատումներ չեն եղել։ Դեռ ցանկը չկա, դա էլ չեն հաստատել։ Այսօր վերջնական պատասխան են տալու։ Մինչև ամսի վեցն են ժամանակ տվել Ադրբեջանին, որ տղաների առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին մեզ տեղեկություն տան, բայց մինչև հիմա տեղեկություն չունենք»։
Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած զինծառայողներից հինգը Վանաձորից են, երկուսը՝ Գյումրիից, մեկը՝ Բյուրեղավանից։ Մյուս երկուսը ժամկետային զինծառայողներ են՝ Աբովյանից։
«Վերադարձածների մեծ մասը Վանաձորից էին, բայց նրանց հետ էլ ոչ ոք կոնտակտի մեջ չի կարողանում մտնել՝ անգամ իրենց հարազատները։ Վերադարձողները, ըստ ցուցակի չեն վերադառնում, այլ պատահականության սկզբունքով։ Միայն ինքնաթիռ նստելուց հետո է հաստատվում վերադարձողի ինքնությունը»։
Մինչև այս պահը հայտնի չէ, ի վերջո Բաքվում քանի՞ զինծառայող է գերեվարված եղել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ըստ վարչապետի՝ 32 զինծառայող է գերեվարվել՝ «24-+8», նրանցից մեկը, որը վիրավոր էր, վերադարձել էր ավելի վաղ, իսկ 10-ը՝ վերադարձան դեկտեմբերի 4-ին։ Փաստացի, Բաքվում շարունակում է մնալ 21 զինծառայող, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին։ Իսկ ավելի վաղ գերեվարվածների հարցը, կարծես այս փուլում մոռացության է մատնվել
Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է կազմակերպել հանդիպումը՝ «հայ պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած ապօրինի այցի պատճառով»։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ադրբեջանցի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այս միջոցառման շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։ Միաժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապօրինի այց են կատարել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար համարեց երկու նախարարների հանդիպման անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվում նշել են նաեւ, որ «Երեւանի դիրքորոշումը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված ջանքերին»։
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
«Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։
Բաքուն շնորհակալություն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզներ ստանալու հարցում միջնորդության համար»,- ասվում է հրապարակման մեջ։
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ այսօր Մարտունու Ճարտար քաղաքի 1956 թ․ ծնված Ս.Ս.-ն «մոլորվել» ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում և «վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»: Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին վերադարձնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ թշնամին մեր 65-ամյա քաղաքացուն արդեն հասցրել է ներկայացնել որպես սահմանախախտ, ահաբեկիչ, որին իրենք զինաթափել ու հետո սպանել են։ Թշնամու հետ կապված ասելու ոչինչ չկա։ Ամեն ինչ առավել քան պարզ է․ ադրբեջանցիք ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ գերեվարել և կամ սպանել մեր բնակիչներին, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ կրակել մեր բնակավայրերի վրա, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ սադրանքների դիմել։ Նրանց նպատակը մեկն է և դա գաղտնիք չէ՝ կամ բնաջնջելով, կամ վախի մթնոլորտ ստեղծելով անհնար դարձնել հայ մարդու գոյությունը հայկական հողի վրա։ Այս մասին իրենք խոսում են անընդհատ, այս նպատակի իրագործմանն ուղղված քայլերը նրանք կատարում են ամեն օր։ Սպասել նրանցից այլ բան պարզապես հիմարություն է։ Հարցերը և պահանջները նախևառաջ մեր կողմին են ուղղված, այն մարմիններին, որոնք սահմանադրորեն պարտավոր են ապահովել մեր ու մեր սահմանների անվտանգությունը։ Պատերազմից անցել է մեկ տարուց ավել։ Ինչու՞ մեր սահմանները (թեկուզ և դրանք ժամանակավոր են) եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե թշնամուն առավել մոտ և խիստ վտանգավոր հատվածներում խրամատավորված ու կահավորված չեն և առավելագույնս չեն վերահսկվում, չէ՞ որ միայն այդ կերպ է հնարավոր բացառել կամ գրեթե զրոյին հասցնել մեր բնակիչների “մոլորվելու” և թշնամու ձեռքում հայտնվելու հնարավորությունը։ Այսօր Արցախում թիվ մեկ խնդիրն ու առաջնահերթությունը անվտանգության ապահովումն է։ Առանց անվտանգության գերապահվման մասշտաբային բնակարանաշինությունն արժեք չունի։ Դա գետի բերանին ավազի վրա տուն կառուցել է, սելավն որ եկավ, քշելու է տանի։ Ինչու՞ է Արցախի ԱԱԾ-ն ամեն անգամ նման դեպքերը ներկայացնում որպես մեր բնակչի «մոլորվելու հետևանք»։ Ինչու՞ է այդ կերպ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կոծկում թշնամու՝ մեր բնակիչների դեմ ուղղված հանցագործությունները և արդարացման հնարավորություն ստեղծում նրանց համար։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ թշնամին գերեվարում է մեր բնակիչներին, առևանգում և գերեվարում։ Բավական չէ՞ մեր քաղաքացիներին ներկայացնել որպես «մոլորյալ» անմիտներ, որոնք, քաջատեղյակ իրենց սարուձորին, իրենց հանդ ու չոլին, իրենց անտառներին, օրը ցերեկով իրենք իրենց ոտքով գնում ու ընկնում են թշնամու ձեռքը։ Գուցե ԱԱԾ-ում մտածում են, որ այսկերպ չեն թողնում, որ բնակչության շրջանում խուճապ տարածվի։ Բայց խուճապի բացառման լավագույն տարբերակը խուճապի հնարավոր աղբյուրի/առիթի բացառումն է, ոչ թե թշնամու հանցավոր արարքների կոծկումը կամ այլակերպ ներկայացումը։ Թշնամին գիշատիչ է, տունդ պիտի պաշտպանված լինի, ձեռքիդ էլ՝ մահակ, որ պարբերաբար մռութին տաս, որ նախ՝ ախորժակը զսպի, հետո էլ վախենա՝ քո կողմը անգամ նայի։ Ալվինա Աղաբաբյան«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ
ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որը երեկ գերեվարվել էր ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունը հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ քաղաքացու մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։
Ստեփանյանն ասաց նաև, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել էր։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախատեսվում է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որպես պատճառ նշելով Հրազդանի 5-րդ էներգոբլոկի շահագործման և Ատոմակայանի վարկի սպասարկման ծախսերը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Էլեկտրաէնեգիայի սակագնի այս բարձրացման իրավական հիմքերը, ըստ էության, դրվել է 2013 դեկտեմբերի թվականի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման ժամանակ, այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ապահովել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ իրացումը, սակայն գործարկումից ի վեր, ՋԷԿ-ը աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը հանգեցրել է գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլարի վարկ է կուտակել, ևս 16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։ Ըստ պայմանավորվածության՝ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան Իսլամական Հանրապետություն: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ։
Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան»։
Մեկ տարուց ավել է, ինչ «Ցորի» 9 հրետանավորները հարազատների հետ չեն։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ լսելով չարաբաստիկ լուրը, հարազատները հույս ունեին, որ հրաշք կլինի և տղաներից ոմանք փրկված կլինեն։ Դեպքից օրեր անց ադրբեջանական մեդիա հարթակում տեսանյութեր տարածվեցին «Ցորի» Դ-20-ի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ տղաների 10 մարմիններ էին առկա։
Ծնողները հերոսներին երկար էին փնտրել, անմիջապես ընդգրկվեցին որոնողական աշխատանքերում, տարբեր գերատեսչություններ այցելեցին ու լուր չէին ստանում։ Հարցերը շատ էին՝ պատասխաններ չկար։
«Առաջին անգամ, որ մտանք կրակային դիրք, չգտանք մեր տղաներին՝ մարմինների հետքերը երևում էին, բայց մարմինները չկային։ Այնտեղից հանեցինք հինգ զինծառայողի մարմիններ՝ հողածածկ մասունքներ, տեղեկություն չստացանք մնացածից։ Այնուհետև ևս երկու տղաներին գտանք և մի քանի օր անց Սամվելին գտանք»,- հերոսներից 9-ի հոգեհանգստտի ժամանակ ասաց հրետանավորի հայրը։
Հերոսի ծնողը նշեց, որ ցավոտ էին իրենց համար այդ օրերը, երբ անորոշությունը խեղդում էր։ Հույսեր կային, որ գոնե փրկվածներ կլինեին և շատբ հարցերի պատասխաններ կգտնեին։ սակայն, այդ հարցականների հանգուցալուծումը վատագույն ձևով եղավ։
«Երկար չարչարանքներից հետո ադրբեջանական կողմը մեր տղաների մասունքները մեզ փոխանցեց։ 20 հոգուց ոչ ոք կենդանի չմնաց։ Հրետանու պետ, փոխգնդապետ Հայրապետյանը, որ դեպքի մյուս օրը կապի մեջ էր դորս եկել, իսկ հաջորդ օրը կապը խզվեց, մանաց անհայտության մեջ։ Հույս ունենք, որ ողջ կլինի, կատարվածի վերաբերյալ պարզություն կսփռի»։
44 օրյա պատերզմում հերոսները 15 օր ու գիշեր կռվել են, թշնամու կենդանի ուժն ու կրակային մջոցները խոցել։ Էլի կկռվեին, եթե չլիներ չարաբաստիկ ապատեղեկատվությունը՝ դեպի իրենց շարժվող խմբի մասին։
«Հեց այդ սխալ տեղեկության պատճառով տղաները հանկարծակի եկան դիվերսիոն խմբի ներթափանցումիկց, հրանոթների կրակոցները փոխարինեցին ավտոմատներով։ Կռվեցին մինչև կյանքի վերջ՝ անմահանալով, չլքելով կրակահիհն դիրքը։ Նրանք չեն պարտվել, անհամահացել են՝ հաղթելով մահին»։
Զինծառայողները Արա լեռ հատվածում կռվեց մինչև կյանքի վերջը։ Դժբախտությունը միավորել է ծնողներին ու այսօր՝ հերոսներին հրաժեշտ տալուց առաջ ծնողները պնդցին՝ պարտավոր են շարունակել պայքարը՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար, մեղավորներին համապատասխան պատժին արժանացնելու համար։
Ենթադրում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներին տեղեկություն է վերջերս հասել, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մինչև շաբաթվա վերջ մեծ թվով գերիներ պետք է գան.
«Ես նրանց ասացի, որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետությամբ, բայց համադրելով փաստերը, որ Սոչիում հանդիպումից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարեցին, որ բավարարված են հանդիպումից, ես կարող եմ ենթադրել, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան, սա ընդամենը տրամաբանական եզրակացություն է, ոչ ավելին»,-ասաց Զոհրաբյանը և մանրամասնեց, որ հավանաբար այս փուլով կվերադարձվեն նոյեմբերի 16-ին գերեվարված տղաները:
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիների ունենք, նրանց թվում այն 24 տղաներն են, որոնք համարվում էին անհետ կորած։ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանը երկու գերի էր վերադարձրել, նրանցից մեկը՝ Վանաձորից, որը ծնկից վիրավորված էր, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ, որը որոշակի առողջական խնդիրներ ուներ և մոլորվել էր տեղանքում.
«Այս պահին ունենք 30 ռազմագերի, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին, գումարած 44-օրյա պատերազմի ռազմագերիները, որոնք 40 չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մեր տեղեկություններով և մի շարք փաստերի համադրմամբ՝ նրանց թիվն ավելի մեծ է, թե ի՞նչ է եղել մեր մնացած տղաների հետ, ի՞նչ վիճակում են, որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց զրուցակիցը:
Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց՝ աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանը հրաժարվում է գերիների վերաբերյալ տվյալները հստակեցնել.
«Ինձ ասացին, որ 40 տարի Եվրոպական դատարանի և նախարարների կոմիտեի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Եվրոպական դատարանը, ձեռքի տակ ունենալով հսկայական փաստեր, չի կարողանում այս հարցը լուծել: Հայկական կողմն էլ ներկայացրել է անհերքելի ապացույցներ՝ մեր տղաների գերեվարման և խոշտանգման հետ կապված, այս բոլորը դատարանն ընդունել է ի գիտություն, սակայն ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվել է այդ տղաների հետ կապված որևէ տեղեկատվություն տրամադրել »,-ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանը Հայաստանից դեռևս ակնկալիքներ ունի, դրա համար էլ չի հստակեցնում գերիների մասին տվյալները.
«Բացի դա, ցավալի բան պետք է ասեմ՝ այդ տղաների ճակատագիրը պարզ չէ, քանի որ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վիդեոներով հաստատված է եղել, որ տղաները գերեվարված են, գերեվարման պահը ադրբեջանական տականքները հենց իրենց տելեգրամ ալիքներով տարածել են,սակայն ամիսներ անց ծնողները ստացել են նրանց դիակները: Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ես համատեղ փոխանակում ենք ցանկացած ստացված տեղեկատվություն։ Կոնկրետ ինձ հենց ադրբեջանցիներն են ուղարկում տարբեր տեսանյութեր, որպեսզի ցույց տան՝ տեսեք ի՞նչ ենք անում մենք ձեր գերիների հետ, այստեղից էլ մենք հասկանում ենք, որ զինվորը, որը անհետ կորած է համարվել, իրականում գերության մեջ է, բայց թե ինչ է եղել նրանց ճակատագիրը որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նաև արձանագրեց՝ մեր գերիների կյանքի և գոյության իրավունքը խախտված է, ինչը գերիների մասին Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է.
«Ես զարմանում եմ՝ առ այս պահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ինչո՞ւ չի բարձրացնում Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից դուրս շպրտելու հարցը: Երբ Նավալնու պրիչոսկան խառնվում էր ռուսական բանտում տարբեր եվրոպացի պաշտոնյաներ ԵԽԽՎ-ում բարձրացնում էին ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու և իրավունքները սահմանափակելու հարցը, արդյո՞ք մեր ռազմագերիները Նավալնու պրիչոսկայ չափ էլ չկան, որ միջազգային կառույցները քար լռություն են պահպանում և որևէ սանկցիա չեն կիրառում: Եթե ինձ համար հասկանալի է՝ իշխանության հատվածն ինչո՞ւ չի բարձրացնում այս հարցը, ապա առնվազն հասկանալի չէ՝ ընդդիմադիր հատվածն ինչո՞ւ միջազգային կառույցներում ոչինչ չի արվում »,-ասաց նա:
Անդրադառնալով Սոչիի հանդիպման ընթացքում ձեռք բերված եռակողմ համաձայնագրին, պատգամավորը նկատեց, որ որևէ կետ չկա գերիների մասին, փոխարենը անորոշ հղում է արվում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը պետք է կատարվեն.
«Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ հենց դա էլ նշանակում է և գերիները պետք է վերադառնան, ավելին՝Սոչիում հանդիպումից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ հեսա ժամեր ընթացքում կտեսնեք՝ քանի ռազմագերի է վերադառնում, նոյեմբերի 26-ից քանի օր անցել է, ես շատ համբերատար եմ և էլի կսպասեմ՝ հասկանալու համար, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են նաև հումանիտար հարցեր, իսկ հումանիտար հարցն առաջին հերթին ենթադրում է գերիների վերադարձ, երբ նա հայտարարեց, թե իր սպասելիքներն այդ հանդիպումից լիովին արդարացել են, դա ի՞նչ է նշանակում, եթե ինքն ավելի քան բավարարված է հանդիպումից, նշանակում է՝ Հայաստան վերադարձած ռազմագերիներ պետք է ունենայինք»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ առանց գերիների հարցի հստակեցման հայկական կողմը համաձայնվեց Սոչիում մի նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրել սահմանագծման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Այդ բոլոր հարցերով պետք է դիմել Նիկոլ Փաշինյանին; Ես ասել եմ, եթե լինեի Հայաստանի վարչապետ, Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ որպես նախապայման կդնեի ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը, երկրորդ նախապայման՝ փաստաթղթում անպայման պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի մասին, երրորդ նախապայման՝ ադրբեջանական զորքերը, որոնք ծվարել են Հայաստանի ինքնիշխան տարածքում և օկուպացրել են մեր տարածքը, պետք է դուրս գան, միայն այս ամենից հետո, եթե լինեի ՀՀ վարչապետ , կմտնեի բանակցային սենյակ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.