29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստների չափերը: Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կազմում են՝
ա․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 43,000 դրամ (40,000 դրամի փոխարեն)
բ․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)
գ․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը դառնում է 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն):
2022 թ․ հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվում է 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ (26,500 դրամի փոխարեն):
Բարձրանում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ներկայիս 26,500 դրամի փոխարեն հունվարի 1-ից ստանում է 28,600 դրամ:
Ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը։ Նման գնահատականով է հանդես եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին:
«Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է, քանի որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն աշխարհում ունի ավելի շատ դաշնակիցներ և օժանդակողներ, քան Հայաստանը։
Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությունը, առաջինի պարագայում՝ նույնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական և թյուրքալեզու երկրները միավորող կազմակերպությունների և այլն
Սակայն արդի աշխարհում այս պետությունները չեն, որ ունակ են վճռելու ամեն ինչ: Նույնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամեն ինչ վճռելու հնարավորություն չունի՝ չնայած իր հայատյաց կայսերապաշտական նկրտումներին։
Հետևաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարեզում առավելության հասնելը պետք է լինի ոչ թե քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայությունը՝ միտված չեզոքացնելու Բաքվի բռնապետի դաշնակիցների աջակցությունն ամենաանհրաժեշտ պահին, և թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։
Այո՛, սա դժվարին և հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը», — նշել է Վ. Ոսկանյանաը։
2001 թվականին ծնված Լևոնին «Կյաժ» էին ասում։ Լուսավոր ու բարի սիսիանցի տղան, որ թեպետ հետո ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան՝ սովորելու ավագ դպրոցում, իրեն երբեք չպատկերացրեց Սիսիանից դուրս։ Դպրոցն ավարտելուն պես 2019 թվականի հուլիսի 9-ին Լևոնը ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում: Վարորդ էր:
Լևոնի մայրը՝ Անուշ Հակոբյանը, «Փաստինֆո»-ին պատմել է, որ սեպտեմբերի 26-ին Լևոնը զանգահարել է տուն, գումար ուզել քաղցր գնելու համար։ Հաջորդ օրն արդեն պատերազմ էր։ Լևոնն էր տանեցիներին հույս տալիս՝ ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմը Լևոնին ու Ցորի Դ-20 հրետանավոր տղաներին տարել էր Վազգենաշեն, հետո` թշնամուն դիմակայել են Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում:
«Լյովը չէր պատասխանում։ Ընկերը ասաց պոստեր են գնացել, նորմալ է ամեն ինչ։ Փախած զինծառայողներից մեկն ասել է Լևոնի դեմքը վառված էր, բայց ինքը մեզ ոչ մի բան չէր ասել։ Գիտեմ մենակ որ եղել են նաև ֆիզուլիում ու Հադրութում՝ Ջուվառլու տարածքում, որտեղ դեպքը եղել է սխալ հրամանների պատճառով։ Ջալալը, Գևորգը, որը հիմա կալանքի տակ է, Գենադին, Արիկը ասել են մերոնք են՝ չկրակեք։ Երեխեքը ոչ մի բան չեն կարողացել անել։ Բարձիթողի էին՝ մեկը մայկայով, մյուսն առանց զենքի, բռոնի ժիլետի։ Հանգիստ են եղել՝ իմանալով, որ մերոնք են։ Սարերից իջնելիս Թովմասյանն ասել է շարժ կա, իմացել են, որ մերոնք չեն, հրաման են տվել ու փախչել։ Հրամկազմը ու մի քանի երեխա դուրս են եկել, իսկ մեր երեխեքը չեն փրկվել»։
Հոկտեմբերի 10-ին Լևոնը կապվել է բոլոր հարազատներին ու ասել, որ մի քանի օր կապ չի լինի, չանհանգստանան։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում Ֆիզուլի-Հադրութ տարածքի Ուխտաձոր հատվածում էին։ Տանեցիները հետո են իմացել, որ Լևոնը վիրավորվել է ոտքից, փորձել է հեռանալ կրակի տակից, հետո ոչ ոք նրան այլևս տեսել։
«Հուղարկավորելոց հետո ծնողները ողջ մնացած տղաներից մեկին՝ Յուրային էին տեսել։ Նրա ասելով՝ հրանոթը լիցքավորելու ժամանակ Լևոնի դեմքը վառվել է։ Լեյտենանտն ասել է՝ դեպքը եղել է Ջաբրայիլում, ասաց դեմքը չէ՝ մազերը ու հոնքերն են վառվել։ Հիմա ուզում եմ էլի փրկված երեխեքին հանդիպել։ Կռվի ժամանակ խոսել եմ հրամանատարի՝ Գևորգյանի հետ։ Հանգստացնում էր՝ ասում էր ոտքից է վիրավոր եղել։ Ասել է՝ չորս երեխա փախել է հակառակ ուղղությամբ։ Մենք ուզում էինք իմանալ Լևոնն իրենց հե՞տ է եղել, ասաց՝ երկուսը ոտքից վիրավոր էին, Լևոնը ու մի տղա հակառակ ուղղությամբ են գնացել։ Նորիկը՝ հրամանատարը, օգնություն է խնդրել, սպեցնազը պետք է մտներ, բայց զոհ են տվել, հետ քաշվել»,- պատմել է տիկին Անուշը։
Հարազատները տեսել էին զորամասի զոհվածների այն տեսանյութը, որ ադրբեջանցիներն էին տարածել համացանցում` ցույց տալով զոհվածների դեմքերը: Բոլորը ճանաչել էին իրենց տղաներին, բայց Լեւոնը չի եղել նրանց մեջ։ Ծնողները հույս ունեին, որ որդին ողջ է, որ մի տեղ թաքնված է, կամ` գոնե գերի է։ Անծանոթներն էլ փաստում էին՝ տեսել են Լևոնին։
«Մի անծանոթ տղա ասել է, որ առաջին մարտկոցի պատմութունն այնքան խուճուճ է՝ պետք է հրամկազմին պինդ բռնեք, որ կծիկը բացվի։ Շատ խուճուճ ու մութ պատմությունն է, սխալ հրամաններ են եղել»։
Զինծառայողի հարազատների համար դժոխային կյանք էր սկսվել։ Անվերջ որոնումների մեջ էին շուրջ ինը ամիս։ Փնտրում էին որդուն բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում` հույս փայփայելով, որ Լևոնը կվերադառնա։ Զատկի օրը լսեցին չարաբաստիկ առաջին լուրը՝ ԴՆԹ համընկնում կա։ Հուլիսի 3-ին Լեւոնի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում, բայց ծնողները շարունակում էին ինչ-որ անբացատրելի հույս տածել, որ Լեւոնը ողջ է։
«Սկզբնականում եղել է ատամնաշարը՝ ծնոտը գանգով։ Ծնոտից համընկնում չի եղել, ատամներից է եղել։ Ինձ տվել են ատամ, բայց չենք կարողանում հիշել՝ ինքը հավաքած ատամ ունի, թե չէ։ Մենք հուլիսի երեքին ենք հուղարկավորել Լևոնին։ Հույս ունեի թյուրիմացություն է, գերի կլինի։ Ես ասում էի՝ մինչև բոլորը չհայտնվեն՝ չեմ հավատա, որ չկա Լևոնը։ ԴՆԹ-ն սկզբում համընկել էր, ծնողներով տարածք էին մտել։ Լևոնի մեքենայի թուղթը գտել, համոզվում էի, որ գերի է, ինձ չեն ասել, որ համընկնում է եղել այդ ժամանակ»։
Թշնամին միայն մեկ տարի ու երկու ամիս անց հայկական կողմին փոխանցեց անձնուրաց կռված Ցորի Դ-20 հրետանավորների աճյունները և մասունքները։ Գրիգորյանները երկրորդ անգամ լսեցին չարաբաստիկ լուրը։ ԴՆԹ հետազոտությունը երկրորդ անգամ ապացուցեց՝ Լևոնը կյանքը տվել էր հանուն հայրենիքի։ Թշնամին ոտքից մասունք էր հանձնել։
«Երկրորդ անգամ էլ համընկնում եղավ։ Ներաշխարհս խառնվել էր, մինչև մյուսներին գտան նոյեմբերի 8-ին։ Որոնողականների ժամանակ են գտել՝ Ջուվառլույում։ Ադրբեջանցիները, որ տվել էին մասունքները՝ ասել են հերոսներ են ուժեղ մարտեր են վարել, հերոսացրել են մեր տղաներին, ովքեր վիրավոր վիճակում կռվել են։ Նմուշները ամուսինս կտանի, մի քիչ անցնի՝ հանգստանանք, Եռաբլուրի աշխատանքները առաջ տանենք, միասին կգնանք դուրս։ Լևոնի ոտքի, ծնկից ներքև մի փոքր մաս է, դրանից էլ կտանենք։ Մյուս տղաների աճյունների հետ մասունքները տվել են մեզ»։
Մայրն ասում է ՝պայքարելու են։ Բոլոր մեղավորները պատասխան պետք է տան ու միայն այդ ժամանակ գուցե ծնողները մի փոքր հանգստություն կգտնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սանկտ Պետերբուրգի սոցիալական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Ֆիդրիկովան հուշամեդալ է հանձնել Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանին։ Պարգևատրումը տեղի է ունեցել քաղաքային հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ ամենամսյա հանդիպման շրջանակում։ Մինչ օրս Հրաչյա Պողոսյանը` որպես մասնավոր անձ և բարեգործական հիմնադրամի ղեկավար, հիմնել և վերականգնել է մշակութային, հոգևոր և պատմական նշանակության ավելի քան 250 օբյեկտ։
Նա Սանկտ-Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ է, Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի, աշխատանքի ու պատերազմի վետերանների Լենինգրադի մարզային հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
Սակայն, բարերարի և վետերանների բարեկամությունն սկսվել է 90-ականների վերջերից։ Նա վետերաններին բազմիցս ուղարկում էր առողջարաններ, կազմակերպում էր տոնական ընթրիքներ և երեկոներ։
Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ նա իր խնամքի տակ էր վերցրել մոտ 70 տարեցների։ Տասնմեկ հասարակական կազմակերպություններ բարեգործական հիմնադրամին տրամադրել են պետերբուրգցիների ցուցակներ, որոնք հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանցից են՝ Լենինգրադի ռազմական շրջանի շինարարական տնօրինության, պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի սուզանավերի և նավատորմի վետերանների ակումբի խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի վետերանների (հաշմանդամներ, թոշակառուներ) հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղը, Զինված ուժեր և «Ֆրունզենսկոե» իրավապահ մարմիններ, սանկտպետերբուրգյան «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» կազմակերպությունը և այլն։
2019 թվականի ապրիլ և մայիս ամսիներին, ինչպես նաև դրանից հետո պարբերաբար հիմնադրամի ներկայացուցիչները թոշակառուներին սնունդ ու հիգիենայի պարագաներ են տարել։ Հրաչյա Պողոսյանը պարբերաբար օգնություն է ցուցաբերում պաշարված Լենինգրադի բնակիչներին ոչ միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում, այլև այլ քաղաքներում և երկրներում:
Բարերարը բազմիցս ֆինանսավորել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով պարգեւատրված զինվորների աճյունների վերադարձը հայրենիք։ Հիշատակի նման միջոցառումներ տեղի են ունեցել Ղազախստանի Սեմեյ և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում՝ Օմսկ, Պրոխլադնի քաղաքներում և Կեսովա Գորա գյուղում։
– Ինձ համար մեծ պատիվ է, որ Ամանորի շեմին հուշամեդալ ստացա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի։ Եվ այսօր նման բարձր գնահատականը մեծ ուրախություն է պատճառել ինձ և մեր հիմնադրամի բոլոր աշխատակիցներին,- իր տպավորություններով է կիսվել բարերար Հրաչյա Պողոսյանը։
«Երբ որ իր իշխանությունն ավարտվի, նա ոչ թե ժամանակավոր է բանտի խցում նստելու, այլ ցմահ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալների կարգավիճակում հայտնված համայնքապետերին, ՏԻՄ ընտրություններում հաղթածներին և ռազմաքաղաքական գործիչներին:
Աճեմյանը նկատեց, որ հնարավոր է հաջորդ իշխանությունները ՀՀ-ում վերականգնեն գնդակահարությունը:
Նա կարծիք հայտնեց, որ վերջին ասուլիսում Փաշինյանի ականջին լսողական սարք կար, ինչ ասում էր Ալիևը, այն էլ ինքը կրկնում էր:
«Մեր ազատագրական պայքարը, հաղթանակը Փաշինյանը հասցրեց 1988 թիվ և դրանից էլ վատ, որը դժվար է նկարագրել»,-հայտարարեց ազատամարտիկը:
Նա անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ մեջբերելով նրա խոսքերն այն մասին, որ պատերազմից մեկ տարի հետո էլ չգիտենք մեր զոհերի թիվը, բանակը չի վերականգնվում, սպառազինություն գրեթե չի գնվել:
«4 տարի առաջ մենք ասում էինք, այս մարդը Թուրքիայի, Ադրբեջանի գործակալն ու դրածոն է, եկավ բանակը, երկիրը քանդեց, Արցախը հանձնեց, երկրում բոլոր ինստիտուտները քանդեց»,-ասաց Աճեմյանը և նկատեց, որ մեր ժողովուրդը կատարված աղետը դեռ մինչև վերջ չի զգում:
Ազատամարտիկը հիշեց, որ երբ 1990 թվականներին ինքն իր ընկերների հետ Արցախն ազատագրում էին, ասում էին, որ Արցախը Հայաստանի նման երեք պետություն կկերակրի, ինչպես Ուկրաինան Ռուսաստանի համար էր:
Նա նկատեց, որ Փաշինյանի պատճառով վաղը կրկին պատերազմելու են Արցախի համար, քանի որ առանց Արցախի Հայաստանը գոյություն չի կարող ունենալ:
«Նիկոլի նմանները, որ մնան ու ղեկավարեն այս երկիրը, վաղը ատոմակայանն էլ կփակեն, Սևանի կեսն էլ կտա»,-հայտնեց ազատամարտիկը և, հիշեցնելով, որ թուրքերը միշտ էլ ասել են, որ ատոմակայանը իրենց համար վտանգ է ներկայացնում, հավելեց. «Էրիվան Բիզիմդիր, որ թուրքերն ասել են, այդ օրն էլ կգա»:
Նկատելով, որ Փաշինյանը վաղը կասի, որ Հայաստանում նախկինում ապրած ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան՝ Շահե Աճեմյանը շեշտեց. «Նիկոլը վաղը կասի՝ Հայաստանում նախկինում ապրող ադրբեջանցիները բա որտե՞ղ ապրեն. չեղավ, որ մի անգամ ասի՝ Արևմտյան Հայաստանի միլիոնավոր հայերն որտե՞ղ ապրեն»:
Նա պնդեց, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատրվակով Ծիծեռնակաբերդը փակելով Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հերթական պատվերն է կատարել:
«Նիկոլ Փաշինյանը Սուլթան Աբդուլ Համիդի նման 2000 թիկնապահներով է շրջում»,- հայտարարեց ազատամարիկը՝ շեշտելով, որ Արցախի շուրջ կատարվածը սփյուռքում կարթնացնեն քնած շարժումներ, որից շան նման վախենում է Նիկոլը և զարմացավ, որ նա չի մտահոգվում իր և իր կողքին կանգնածների համար:
Հայտարարելով, որ ասում էին, որ ժամանակին Վազգեն սպարապետը միզել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ Աճեմյանն ասաց. «Վաղը, երբ նա խուց մտնի, ամեն անգամ լողանալու փոխարեն բանտարկյալներն են իր վրա միզելու»:
Շահե Աճեմյանը հայտնեց, որ այսօր մտածելու առիթ ունի Փաշինյանը, իսկ ժողովուրդն արդեն կորցնելու ու մտածելու բան չունի:
Արցախի Հանրապետության Դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացնում է Ադրբեջանի զինծառայողի կողմից Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցները: Տեսանյութը և կից գրառումը՝ ստորև.
«Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը:
Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:
Վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար»:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»:
Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․
2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ․ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):
Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։
Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։
Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։
Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․
Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։
Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։
Երբ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց դեռ չգիտեինք զոհերի, վիրավորների, գերեվարված անձանց հստակ թվերն ու անունները, դա պատճառաբանվում էր, որ եղել են լայնամասշտաբ գործողություններ, եղանակային դժվարություններ կան, թշնամուն անցած տարածքներ և այլն և այլն: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պատճառաբանել, որ կապիտուլյացիայից հետո խաղաղ պայմաններում մեր զոհերի և վիրավորների վերաբերյալ պետական կառույցները տարբեր թվեր են ներկայացնում: Դե իսկ Փաշինյանին էլ չմոռանանք․ հետաքրքիր է, թե նա որտեղից է վերցրել այդ թվերը:
Ստացվում է՝ զինվորին հռչակում են առաջնային, հանուն նրա կապիտուլյացիա ստորագրում, տարածքներ զիջում, թշնամու առաջխաղացումը թույլ տալիս, բայց զոհված զինվորի մասին պատշաճ ինֆորմացիա անգամ չեն կարողանում տալ: Նրանց նահատակությունը հաշվում են պլյուս-մինուսով, մոտավոր թվերով։
Զինվորի կյանքն ու առողջությունը գերակայություն հռչակած իշխանությունը ոչ միայն չի կարողանում այդ զինվորի անվտանգությունն ապահովել, այլ նաև հստակ թիվ տալ: Ի վերջո, այդ թվերի հետևում անուններ են, մարդկային կյանքներ, ճակատագրեր:
«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները ընդհանուր պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք»,- ճեպազրույցում հայտարարեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Նա հայտնեց, որ կատարած հաշվարկների արդյունքում պարզել են՝ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 4,7 դրամով բարձրացնել և տեղեկացրեց, որ բարձրացման հարցը կքննարկվի դեկտեմբերի 29-ին կայանալիք նիստի ընթացքում:
Ուլիխանյանի խոսքով՝ հանձնաժողովում որոշումը կայացնելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու 1 ամսից՝ փետրվարի 1-ից:
Նա տեղեկացրեց, որ ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ուլիխանյանի խոսքով, եթե սակագների բարձրացում տեղի չունենա, ապա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կստեղծվեին գալիք տարում անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում:
«Հետևաբար, ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,- հայտարարեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։
Նա տեղեկացրեց, որ համաձայն Էներգետիկայի մասին օրենքի՝ սակագնի բարձրացում կարող է տեղի ունենալ երկու տարբերակով, կա՛մ ընկերություններն են դիմում հայտով, կա՛մ ՀԾԿՀ-ն է սկսում սեփական նախաձեռնությամբ և այս դեպքում հանձնաժողովն է եղել նախաձեռնողը:
Ուլիխանյանը հավաստիացրեց, որ սոցիալապես անապահով քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում:
«Ալեն Սիմոնյանը, քանի որ հայերենին լավ չի տիրապետում և նոր-նոր է մտնում հայոց լեզվի դաշտ, ամենայն հավանականությամբ, ցանկացել էր Մարությանին տզրուկ ասել, բայց սխալվելով ասել է տկզար»,- հայտնեց քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Նա ենթադրեց, որ Ալեն Սիմոնյանը հավանաբար ցանկացել է Մարությանին որակել տզրուկ՝ ակնարկելով, որ նա տիզի նման կպել է ՔՊ-ին, ծծել նրա արյունը և հիմա էլ ուզում է պոկվել:
«Շատ հնարավոր է որ Հայկ Մարությանից կերտում են Զելենսկի-2 կերպար, կլոուն-նախագահ»,-հայտարարեց քաղտեխնոլոգը և բացատրեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանից փորձում եին Սաակաշվիլի կերտել, այնպես էլ Հայկ Մարությանից կերտում են Զելենսկի:
Բանախոսը հիմնավորեց, որ համապատասխան կենտրոններում տեսել են, որ Փաշինյանի վարկանիշն ընկել է և ժողովուրդը իրեն չի սիրում, ինչը փաստեցին նաև ՏԻՄ ընտրությունները, դրա համար էլ 44-օրյա պատերազմից հետո Հայկ Մարությանին ՔՊ-ից հետ քաշեցին և սկսեցին կերտել ընդդիմադիր կերպար, որպեսզի պոպուլիզմի դաշտում, մի պոպուլիստը հաղթի մյուսին:
Տիգարն Քոչարյանը բացատրեց, որ Ալեն Սիմոնյանից շատ արագ կերտեցին չար ուժ, կաշառակեր, որի հակառակ պատկերը պետք է լինի Հայկ Մարությանը և բացատրեց, որ ստեղծվում է «նոր սևերն՝ ընդդեմ նոր սպիտակների» իրավիճակ:
Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանին մնացել է որոշ փաստաթղթեր ստորագրի և նա ոչ մեկին պետք չի լինելու, իսկ Հայաստանի հարցով որոշումներ ընդունողները չեն ուզում այստեղ վերահսկողությունը կորցնել:
«Քաղաքական տեխնոլոգիաների առումով շատ գեղեցիկ քայլ է կատարվում, դու քաղաքական պոպուլիզմի դաշտ ես բերում մի մարդու, որը ոչ պակաս հիստերիկ կարող է լինել, ոչ պակաս աղանդավորականներին բարձրաձայնող և նրանք գիտեն, որ ժողովուրդը սիրում է իշխանությունից հալածյալներին»,-ասաց բանախոսը և հավելեց, որ այս պահին Հայկ Մարությանից է կախված, թե նա կհեռանա, թե՝ կուսակցություն կստեղծի:
Քոչարյանը պնդեց, որ Մարությանը պետք է ապաշխարի՝ ժողովրդին սևերի և սպիտակների բաժանելու համար, քանի որ այն շատ զրկանքների պատճառ դարձավ:
Նա հայտնեց, որ Մարությանը որպես քաղաքական պրոդուկտ շատ հարմար թեկնածու է, քանի որ իդեալական մեկնարկային պայմաններ ունի՝ իշխանությունների կողմից հալածված է, ժեխի կողմից սիրված և բացատրեց, որ ժեխը այն հատվածն է, որը պոպուլիզմից բացի ուրիշ բան չի հասկանում, այլ ոչ թե վատ ապրող մարդիկ են:
Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետի համար իշխանություններն ունեն երկու թեկնածու՝ Խաչատուր Սուքիասյանին և Տիգրան Ավինյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.