29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մտահոգությունները գրավոր ներկայացրեք»,- այսօրվա նիստում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` ի պատասխան ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանի ներկայացրած փաստերի դեմ առարկությանը:
ՏՄՊՊՀ-ն իր այսօրվա նիստում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող և 100 մլն դրամի տուգանք նշանակել (2009-ին ընկերության հասույթի 2 տոկոսի չափով):
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ձվի շուկայում առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 ընկերություններից պահանջել էր համապատասխան տեղեկություններ տրամադրել իրենց, որի արդյունքում հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ։
Նշված 6 ընկերությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված տվյալներով` ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման օրերին գյուղարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծաքանակ ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։ Մասնավորապես, 2010 թ. դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու։ 2010 թ. դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում սուր դեֆիցիտ է եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4,5 մլն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին։
Դեկտեմբերի վերջին օրերին ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, ասել է թե` միտումնավոր չի իրացրել արտադրած ձվի ողջ քանակը, ստեղծելով արհեստական դեֆիցիտ:
ՏՄՊՊ հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ բազմաթիվ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն։ Դեպքեր կան, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները: ԼՏԹՖ-ի իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220 հազար հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետն իրականում 120 հազար ձու է ստացել։
Շաբոյանը հայտարարել է, որ ԼՏԹՖ-ն արհեստական դեֆիցիտ է ստեղծել շուկայում:
Ի դեպ, «Արաքս» ընկերության նկատմամբ նույնպես հարուցվել է վարույթ, որն ընթացքի մեջ է:
Հայաստանի նման երկրները, փառք Աստծո, չեն դարձել գաղտնի Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների փորձերի առաջին փորձադաշտ: Դրանք փորձարկել են այլ վայրերում: ԳՄՕ-ների ներկրումը Հայաստան սկսեց աճել 90-ական թվականներին, հատկապես մարդասիրական օգնության խողովակով` որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված երկիր: Այդպիսի առաջին մթերքներից էր սերմացու կարտոֆիլը, հետո սոյան, որ որպես օգնություն բաժանում էին մարդկանց: Նկատենք, որ անցումային շրջանում տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, որն ուղեկցվեց ֆերմերներին ցույց տրվող պետական օգնության գործնական բացակայությամբ: Անվճար ցանքանյութը, բնականաբար, սկսեց դուրս մղել տեղական տեսակները:
Այնուհետև Հայաստան ներկրված ԳՄՕ մթերքներին միացան լոլիկի սերմերը, տոմատները, արագ աճող ծառերի տնկիները (բարդի), պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսինքն, հայկական շուկան ԳՄՕ-ների ներխուժման առջև անպաշտպան գտնվեց:Այսօր հարց է` ո՞ւմ թույլտվությամբ մեր երկիր ներխուժեցին ԳՄՕ-ները, որոնք ի սկզբանե նախատեսված էին տասնյակ միլիոնների հասնող բնակչություն ունեցող պետությունների համար, որոնք խնդիր ունեին հոծ բնակչություն կերակրելու: 90-ականներին աչք փակեցին` երկիրը դժվարին վիճակի մեջ է արդարացմամբ, հիմա` նույնը. սա հավասար է ազգային դավաճանության: Մի բուռ ժողովուրդ կերակրելու համար պետք չէ ձեռք մեկնել մի բանի, ինչից բոլոր նորմալ պետությունները հրաժարվել են: Ու հետն էլ թմբկահարել, թե անվճար սերմացու են բաժանում:
Գլխավոր խնդիրն այն է, որ այդ մթերքները վերամշակված կենդանի օրգանիզմներ են, որտեղ պահպանված է ԴՆԹ-ն, որը կարող է սերունդներին փոխանցել ձեռքբերովի, ոչ բնական ժառանգական նյութը:
Այս հարցով արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի սննդի կազմակերպությունը, միջազգային բնապահպանական կազմակերպությունները: Եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելել են ԳՄՕ-ների ներմուծումը, քանի որ այդ երկրների գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմի համար անբարենպաստ, ինչպես նաև անդառնալի փոփոխությունների:
Գիտնականները հարցնում են` որքանո՞վ է ԳՄՕ-ն անվտանգ օրգանիզմի համար, ու հարցը դեռևս անպատասխան է: Այդ դեպքում խնդիր է ծագում` ի՞նչ չափի ԳՄՕ կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ, և դրանք արդյոք հղի չե՞ն ծանր, նույնիսկ անդառնալի հետևանքներով:
ԳՄՕ-մթերքի օգտագործման հարցը մնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մանդատի մեջ: Այնուամենայնիվ, ներկայում ԱՀԿ-ն միանշանակ պատասխան չի տվել, թե գենետիկորեն ձևափոխված արտադրանքը մարդու համար ռիսկի գործոն համարվու՞մ է, թե ոչ: Ամեն դեպքում, ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ գենետիկայի մեթոդների օգտագործումն ընդունում է միայն բուժական նպատակներով և բացառում է մարդու միջամտությունը բնությանը, ինչը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ: Աշխարհում այժմ սկիզբ է առել հասարակական խոշոր շարժում, որը պահանջում է սահմանափակել ԳՄՕ-ների տարածումը:
Վիճահարույց իրադրությունը հասունացրեց այս խնդրի օրենքով կարգավորման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ միջազգային առաջին փաստաթուղթը կենսավտանգության վերաբերյալ 2000 թ. Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրված Կարթագենի արձանագրությունն է, որով փաստորեն սահմանվեցին ԳՄՕ-ների տեղափոխման միջազգային կանոնները:
ԳՄՕ-ների ներմուծումը պետությունների անվտանգությանը սպառնալու դեպքում, Արձանագրությունը նրանց թույլ է տալիս կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՄՕ-ի ներկրումը: Այս սկզբունքը կարճ կարելի է արտահայտել հետևյալ բառերով` «մի վնասիր» կամ «մի շտապիր»:
Մի շարք եվրոպական երկրներ որոշում են ընդունել մակնշել ԳՄՕ-մթերքը: Այսպես, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, մթերքի մեջ ԳՄՕ-ի 0,9 տոկոս պարունակության դեպքում ապրանքի մակնշման վրա պետք է լինի համապատասխան գրառում:
Բայց և այնպես, ԳՄՕ արտահանող երկրների (Կանադա, ԱՄՆ) կողմից Եվրախորհրդի վրա մեծ ճնշում է գործադրվում: Ամերիկյան մայրցամաքը պահանջում է հրաժարվել մթերքի մակնշումից: Մասնագետները զգուշացնում են` Հայաստանը պետք է խոհեմ գտնվի ու պաշտպանված լինի ԳՄՕ-ների անվերահսկելի օգտագործումից:
ԵՊՀ մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կդթ Յուրի Պոպով. «Ինչ վերաբերում է ԳՄՕ վնասակարությանը, դրա մասին դեռ վաղ է խոսել, դա հայտնի կլինի մի քանի սերունդ հետո: Երկրագնդի բնակչության աճին զուգահեռ` նրան կերակրելու խնդիրն առանց ԳՄՕ-ի չի լուծվի, այս հարցում ես համամիտ եմ իմ կոլեգային՝ Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Գլեբային, որն ասում է` ապագան ԳՄՕ-ներինն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր` դեռևս համեմատաբար մաքուր երկիրը, որն օազիս է իր էկոլոգիական բնամթերքով, ընդունել այդ սերմացուն, այլ ոչ թե շեշտը դնել հենց մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի վրա: Մեր մթերքն այլևս չի լինի բազմազան ու բազմահամ, արդեն չկան մեր որոշ սորտերը, իսպառ վերացել է տեղական լոլիկը, վերանում է կարտոֆիլը: Հայաստանն այն մասշտաբները չունի, որ էապես ազդի համաշխարհային սննդահարցի լուծման վրա: Կարծում եմ, պետք չէ շտապել, պետք է զգուշանալ նաև Monsanto Company-ից, քանի որ հայտնի է նրա մոնոպոլ դերը ողջ աշխարհում, պետք չի մտնել գործարքի մեջ պետական մակարդակով»:
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի տարածումն աշխարհում նույնքան բռնի պրոցես է, որքան Monsanto Company-ի, Coca-Cola-ի ու նման այլ գլոբալ կորպորացիաների լոբբինգը: Դրանք տարածվում են տեղական փոքր բիզնեսների հաշվին` ճնշելով ու ոչնչացնելով նրանց: ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված ցորենի կամ այլ հատիկազգիների տարածման համար հաճախ սկզբից դիմում են ֆերմերներին` նրանց առաջարկելով ընդունել իրենց պայմաններն ու ստորագրել համագործակցության շատ թանկարժեք պայմանագիրը: Բնականաբար, մեծ մասը մերժում են, սակայն դրանով գործը չի ավարտվում: Այդ առաջարկը ներկայացրած կորպորացիան ինքնաթիռով թաքուն շաղ է տալիս իր գենամոդիֆիկացված սերմերն իրեն մերժած ֆերմերի դաշտերի վրա ու վարակում դրանք: Ապա, երբ բերքը հասունանում է, այդ կորպորացիան գալիս է «ստուգելու» դաշտերը ու, իբր ի զարմանս իրեն, հայտնաբերում, որ իր սերմերն այդտեղ աճում են:
Իհարկե, դրան հետևում է դատական երկար ու տանջալի գործընթաց, ամեն ինչից անտեղյակ ու ցնցված ֆերմերն ստիպված է լինում արդարանալ, բայց մեկ է` դա չի օգնում, նա տանուլ է տալիս, ու իր արտերը գնում է մեկ այլ` հնազանդ ֆերմեր կամ հենց Monsanto-ն` այնտեղ իր ԳՄՕ-սնունդն աճեցնելու համար: Դրանից բացի, դաշտն այնպես է վարակվում, որ եթե նույնիսկ ֆերմերը հաղթի դատարանում, միևնույն է` այլևս չի կարողանա երկար ժամանակ նորմալ սերմեր աճեցնել այդ նույն դաշտում, ու ի վերջո` ստիպված է լինելու նորից գնել կորպորացիայից…
Հիմա մեր կառավարությունը սեփական կամքով սեփական ժողովրդին կախվածության մեջ է գցում մի կորպորացիայից, որը օվկիանոսից անդին է: Արդյո՞ք դա կարևոր ռազմավարական խնդիր չի, արդյո՞ք ազգային անվտանգության կամ տարրական ինքնապաշտպանական խնդիր չկա, արդյո՞ք սրանով չենք վտանգում պետականությունը` ի դեմս առողջության: Հարցին այս տեսանկյունից խնդրեցի պատասխանել տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանին.
«Ինչպես և ցանկացած կախվածության դեպքում` բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, նախևառաջ՝ ազգային անվտանգության ոլորտի խնդիրներ։ Monsanto ընկերությունը հայտնի է իր մենաշնորհային դիրքով, ստվերային ու շատ հաճախ ագրեսիվ գործողություններով։ Եթե Հայաստանի գյուղատնտեսությունը կախման մեջ է դրվում մենաշնորհային դիրքեր ունեցող ընկերության արտադրանքից, ապա այդ ընկերությունը բացառիկ լծակներ է ստանում Հայաստանին պայմաններ թելադրելու առումով։ Հայտնի է նաև, որ Monsanto-ն շատ ագրեսիվ, եթե չասենք՝ թալանչիական, արտոնագրային քաղաքականություն է վարում (օրինակ՝ սերմերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, գյուղացուն պարտադրվում է գնել միայն որոշակի արտադրողների պարարտանյութեր` բարձր գներով և այլն): Հնարավոր է` հիմա դրա մասին չեն խոսում, բայց ապագայում փաստի առաջ են կանգնեցնելու, և այլընտրանք չենք ունենալու»։
Չեմ կարող հաստատ ասել, բայց կասկածներ ունեմ, որ մեզ ծախում են Monsanto-ին, որը համաշխարհային գերակայություն է հաստատում ԳՄՕ-ի միջոցով: Իմ սուբյեկտիվ կարծիքով` աշխարհում ընթացող ամեն ինչի դիրիժորը Monsanto-ն է, նաև նմանատիպ գերկորպորացիաները, իսկ մեր վարչապետն էլ, նախագահն էլ` նրանց կատարածուներն են:
Շաբաթն ու կիրակին այդքան էլ հանգիստ չեն անցել գյուղատնտեսության նախարարի համար: Ինչպես երևում է, Գերասիմ Ալավերդյանի ճակատագրին չարժանանալու ահից` Սերգո Կարապետյանով սկսել են տեղը տեղին զբաղվել նրա փիառի մասնագետները: Իհարկե, զբաղվողները հայաստանյան փիառի «բոստանի» ներկայացուցիչներն են և, բնականաբար , զբաղվում են իրենց խելքի ու հնարավորությունների սահմաններում:
Եվ ահա, Սերգո Կարապետյանի փիառշիկները խորհուրդ են տվել իրենց խնամյալին` նախագահի հանձնարարականը ավելի լավ կատարելու համար ոչ թե պարզապես այցելել գյուղեր, այլ ավելին` գյուղեր մեկնել «ուխտագնացության»: Եվ այս ակցիայի շրջանակներում գյուղնախարարին խորհուրդ է տրվել Սյունիքի մարզ մեկնել ոչ թե ծառայողական ավտոմեքենայով, այլ` ավտոբուսով:
Եվ երկու օր շարունակ շրջել է Սյունիքի մարզում, այցելել գյուղեր, ու ամեն անգամ, ամեն գյուղում կրկնել նույն փրկարար նախադասությունը. «Հանրապետության նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ` աշխատանքները ժամանակին ու արդյունավետ իրականացնելու համար»:
Գյուղացիներն էլ, հավանաբար, ահագին զարմացել են: Նախ` երևի զարմացել են, որ գյուղնախարար են տեսել, հետո զարմացել են, որ այդ գյուղնախարարն ավտոբուսով է ժամանել: Իսկ հետո, երբ զարմանքն անցել է, երևի սկսել են գիտակցել, թե իսկապես ինչքան ողբալի է իրենց վիճակը, որ գյուղնախարարն էլ է արդեն ավտոբուսով երթևեկում, ու թե բենզինն ինչքան է թանկացել, որ գյուղնախարարն արդեն չի կարողանում մարզեր այցելել գոնե սովորական ավտոմեքենայով, ու եթե վիճակն ավելի ծանրանա, գյուղնախարարն սկսելու է ձիով կամ էշով ճամփորդել, հատկապես որ` դիզվառելիքն էլ շուտով կթանկանա…
Սակայն գյուղնախարարը գնացել է գյուղացիներին հույս տալու: Պատմել է 14 տոկոսանոց վարկերի մասին, որի 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, պատմել է, որ դրանք կտրվեն 2 տարով, ասել է` առաջին երեք ամիսը արտոնյալ պայմաններով են լինելու, ասել է` հեռավոր արոտավայրերն էլ է հարկավոր օգտագործել, քանի որ մոտակա արոտները շատ օգտագործվելուց անպետքացել են: Բայց չի ասել, որ արոտավայրերը, կառավարության անցյալ տարվա որոշմամբ, տրամադրվելու են միայն պայմանագիր կնքածներին, ու մեկի կողմից վարձակալության հանձնվելուց հետո գյուղացիներն այլևս չեն կարողանա իրենց անասունները տանել նրա տարածք:
Գյուղնախարարը շատ բան է ասել, բայց շատ բաների մասին էլ նախընտրել է լռել. օրինակ` որ պարարտանյութն է թանկացել, որ վառելիքն է թանկանալու, որ ինչքան էլ Հայրապետական օրհնություն ստանան արտերն ու դաշտերը, միևնույն է, անհնար է կանխատեսել, թե եղանակային պայմաններն ինչ բերք կապահովեն այս տարի:
Բայց այս ամենով հանդերձ, գյուղնախարարի weekend-ն իսկապես կարելի է հիշարժան համարել. միայն այն փաստը, որ նա գյուղերում շրջել է ավտոբուսով, ամեն ինչ արժե:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ԵՊՀ-ում շուրջ հինգ տարի է, ինչ ուսանողության շրջանում սոցհարցումներ են անցկացվում: Դրանց միջոցով ուսանողները` անանուն, գնահատում են դասախոսներին 1-5 բալանոց սանդղակով:
Սոցհարցումների գլխավոր նպատակն ուսանողին հնարավորություն տալն է, որպեսզի բուհի ղեկավարությանը տեղեկացնի տվյալ դասախոսի նկատմամբ իր վերաբերմունքի, նրա դասավանդման մեթոդի, որակի, նաև կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին:
Հարցաթերթիկը, որով գնահատում են դասախոսներին, կազմում են հոգեբանները, սոցիոլոգները և այլ մասնագետներ: Այստեղ ընդգրկված են հարցեր, որոնք բացահայտում են դասախոսի աշխատանքի տարբեր կողմերը. ուսանողների հետ արտալսարանային աշխատանք, առարկայի հանդեպ ինքնուրույն աշխատանքի խրախուսում, լսարանում կարգապահության պատշաճ մակարդակ և այլն:
Հարցումն անցկացվում է յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում՝ նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների վերաբերյալ:
Ի դեպ, այս մեթոդը որքան դրական, նույնքան էլ բացասական տարրեր է պարունակում, ու քանի որ մեզանում դրականը միշտ էլ տեղի է տալիս բացասականի առաջ, այս անգամ էլ նույն պատկերն է: Ուսանողներն սկզբնական շրջանում ոգևորված էին, գրեթե բոլորը մասնակցում էին` հուսալով, որ իրենց գնահատակաների միջոցով կկարողանան որոշ դասախոսների իրենց «տեղը» ցույց տալ կամ «մուռ» հանել, որպեսզի հաջորդ կիսամյակում անցանկալի դասախոսին այլևս չտեսնեն լսարանում: Շատերն են վկայում, որ տարիներ շարունակ «ջնջել» են նույն դասախոսին, սակայն նա շարունակել է դասախոսել:
Սա` մեկ բացասական փաստարկ:
Ուսանողը կարող է ջնջել դասախոսին անձնական նկատառումներով, նաև` նա հիասթափվում է` տեսնելով, որ իր ձայնն օգտագործում են, սակայն ինքն արդյունքը չի տեսնում: Այսինքն, ուսանողը մասնակցում է ինչ-որ ձևական գործընթացի:
Կա նաև այլ մտավախություն. այս հարցադրումների միջոցով բուհն իբր թե վերահսկում է կաշառակերությամբ զբաղվող դասախոսին, սակայն իրականում ընդամենն այդ փաստը որպես «մահակ» է օգտագործում` անցանկալի դասախոսներին սանձահարելու նպատակով:
ԵՊՀ ռեկտորն ամեն անգամ առիթը բաց չի թողնում ասելու, որ կոռուպցիայում մեղադրվող դասախոսին խստորեն պատժելու են, ընդհուպ` հեռացնելու են:
Սակայն բուհի ղեկավարության «հետևողական պայքարին» գրեթե չեն հետևում դասախոսական կազմի փոփոխություններ:
Մինչ օրս ԵՊՀ-ում չի եղել գոնե մեկ դեպք, որ ուսանողներին հայտնեն, թե այս կամ այն դասախոսի հեռացման պատճառներից մեկն էլ ուսանողների նշած ցածր միավորներն են:
Եվ բնական է, որ ուսանողները ձևական են համարում դասախոսների աշխատանքի գնահատման հարցաթերթիկները:
Հարցումների վերաբերյալ մեզ հետ զրույցում մի քանի ԵՊՀ դասախոսներ դրական կարծիք հայտնեցին:
Հարցին, թե` ցածր միավորներ հավաքած դասախոսների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք է դրսևորվել, պատասխանեցին. «Այդ դասախոսներին գիտխորհրդի նիստերում նկատողություն է արվում, պատահում է, որ դոցենտի կոչում չեն տալիս: Նաև տվյալներն օգտագործվում են դասախոսների վերընտրման մրցույթների ժամանակ»:
Շուշան Գալստյան
«ՀՀ ԱՆ նարկոլոգիական ծառայությունում գրանցված են 2751 թմրամոլներ: Նրանցից 37-ը կանայք են: Գրանցված թմրամոլները հիմնականում 20-30 տարեկան են: Խաղամոլների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, քանի որ երբևէ մարդիկ այդ խնդրով չեն դիմել ԱՆ, չնայած կախվածություն առաջացնող հիվանդությունների ցանկում խաղամոլությունը նույնպես ներառված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Նախ`խաղամոլության ավերածություններն իրականում թմրամոլության ավերածություններից ավելի շատ են, ու ի տարբերություն թմրանյութ օգտագործողի` խաղամոլին չեն ենթարկում ոչ մի տեսակի քրեական ու վարչական պատասխանատվության, ընդհակառակը` օրեցօր շատանում են խաղատները, կազինո գնալը հարգի է, իսկ խաղամոլները, մանավանդ այնպիսիք, ովքեր մեծահարուստներ չեն, կործանվում են: Իմ աչքի առաջ մի քանի վառ օրինակ կա. մեկը կնոջն էր տանուլ տվել` կինը փախել էր, իսկ հետո իրեն վառել էին… Մյուսը կնոջը խաբեց, տունը ծախեց, թռավ Ռուսաստան` ընտանիքին թողնելով փողոցում… Շատ են դեպքերը… ու հենց խաղատներն են չարի որջերը մեր երկրում. մարդը տանուլ է տալիս, նրան էլի են փող տալիս, որ խաղա, ու հետո էլի, ու էլի, և մարդուն դարձնում են ստրուկ ու կամակատար, ու վերին թողտվությամբ ու թույլտվությամբ ոմանք միլիոններ են աշխատում մարդկանց դժբախտության վրա…
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերճյանն ասաց, որ Հայաստանում հավանական թմրամոլների թիվն, ըստ ուսումնասիրությունների, 30 հազարի է հասնում, որոնցից 5-7 հազարը թմրամիջոցն օգտագործում են ներերակային ճանապարհով: Նրա խոսքով, ԱՆ-ը բուժօգնություն է տրամադրում բոլորին, ովքեր դիմում են իրենց:
ՀՀ գլխավոր նարկոլոգ Սեմերճյանը վստահեցրեց, որ Հայաստանը տիրապետում է աշխարհում առաջատար բուժական մեթոդներին` ավելացնելով, որ մեզ մոտ բուժումը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակում, բուժման միայն ուլտրառապիդ մեթոդն է վճարովի` 700-800 հազար դրամ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում բուժել թմրամիջոցներից կախվածությունը: «Հիշեցնեմ, որ Հայաստանում թմրամոլների բուժումը կամավոր է: Թմրամոլներին կարող են բուժել միայն իրենց կամքով. ոչ ոստիկանությունը, ոչ էլ առողջապահության նախարարությունը նրանց պարտադրելու իրավունք չունի: Հարկադիր բժշկական բնույթի միջոցներ կարող են կիրառվել միայն դատարանի որոշմամբ: Թմրամոլությունը կարելի է բուժել 10-20 օրում` պայմանավորված հիվանդի կախվածության աստիճանից»,- ասաց Սեմերճյանը:
Ֆիզիկական կախվածությունը, այսինքն` «լոմկայի» վիճակը գուցեև հնարավոր է հանել 24 ժամում, վճարելու դեպքում, իսկ անվճար՝ 10-20 օրում, բայց դա դեռ թմրամոլության բուժում չի, ինչպես հավատացնում է նարկոլոգը:
Նա նաև չասաց, որ նարկոդիսպանսերում գոյություն ունի մի մեծ սենյակ, որը պիտի ծառայի ֆիզիկական կախվածության ախտանիշը հանելուց հետո վերականգնողական շրջանը գրագետ կազմակերպելու ու պատշաճ հոգեբանական օգնություն հատկացնելու համար, բայց` չի ծառայում, քանի որ հիվանդը դուրս է գրվում դիսպանսերից չափազանց շուտ, իսկ իրականում թմրամոլության բուժումը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում:
Հոգեբանական օգնության սենյակը բացելուց նախատեսվում էր, որ դուրս գրվելուց հետո հիվանդները կշարունակեն հաճախել, կգործեն արտերկրներում վաղուց առկա Ա-խմբերի նման խմբեր՝ անոնիմ ալկոհոլիկների ու թմրամոլների համար, նաև խաղամոլների, շոփինգամոլության, զանազան կախվածություններից ազատվել ցանկացող մարդկանց միավորող խմբեր: Միասին հաղթահարելն ավելի հեշտ է, այդ մեթոդն իր արդյունավետությունն ապացուցել է շատ վաղուց, բայց Հայաստանի ժողովուրդը մենթալ փակ է, ու մարդը շատ դժվարությամբ է իրեն համարում հիվանդ. ցանկացած կախվածություն հոգեբանական շեղում է:
Կարծում եմ, որ եթե այդ սենյակը, հոգեբանով հանդերձ, տեղափոխվեր քաղաքի կենտրոն, անկախ մենթալիտետից` այցելել ցանկացողներ կգտնվեին, մեն-մենակ նստելու ու տառապելու փոխարեն: Չէ՞ որ կախվածությունը ստեղծում է ուրույն աշխարհ իր շուրջը, իսկ նարկո ու ալոկոհոլային կախվածությունները նաև այլ իրականության մեջ է պահում իր զոհին: Այնպես որ, եթե ուզում եք օգնել ձեր բարեկամին, փորձեք մտնել նրա դրության մեջ, նա ոնց որ ուրիշ աշխարհ ընկած լինի` անգույն, գորշ, քանի որ չկա հիմնանպատակը` կացության դոզան կամ խաղը, կամ բաժակը… Պետք է անել ամեն ինչ, որ մարդը վերադառնա իրականություն ու ընկալի այդ իրականությունը, իրեն պիտանի զգա մարդկանց, որ ուզենա ապրել… Թե չէ` էլի ամեն հարմար առիթի դեպքում կօգտագործի:
Ողջ աշխարհում գործում են բավականին թանկ հաստատություններ, որոնք կոչված են լիակատար վերականգնողական պայմաններ ապահովելու համար: Եթե թմրամոլն այդ կերպ հիվանդանոցից դուրս գա, ու եթե չօգտագործի թմանյութեր, նա կփոխարինի մի այլ բանով, ասենք` ավելի մատչելի ու ազատ վաճառքում գտնվող ալկոհոլով, որը ոչ պակաս կախվածություն է, ես կասեի` նույնիսկ ավելի սարսափելի է, քանի որ մատչելի է:
Արմեն Սողոյանը նշեց, որ 2010-ին նարկոլոգիական դիսպանսեր դիմած թմրամոլների թիվը, 2009-ի համեմատ, 30 տոկոսով ավելացել է: Նա հիշեցրեց, որ 2009-ին գրանցված թմրամոլների թիվը 1717 էր, իսկ 2010-ին հասնում է 2472-ի` 700-ով ավել, ու շատ տարօրինակ մեկնաբանեց այդ աճը.
«Զարգացումն իր հետ բերում է նաև բացասական երևույթներ` թմրամոլություն և խաղամոլություն, ինչպես նաև համակարգչային կախվածություն: Պետք է համարժեք մոտեցում ցուցաբերվի կախվածություն ունեցողների նկատմամբ, ինչը կնպաստի նաև վերջիններիս կամավոր բուժմանը: Հայաստանում հիմնականում օգտագործվում են ափիոնից և դեղորայքից պատրաստված թմրամիջոցներ: Թմրամիջոցը բերվում է Իրանից և պատրաստվում տնայնագործական եղանակով», — ասաց Սողոյանը:
Պարոն Սողոյանը չորոշակիացրեց, թե որ թմրամիջոցների օգտագործումն է կապում «զարգացման» հետ ու ո՞ր զարգացման` նույնպես չնշեց: Կոաքսիլ, Սեդալգին ու բենզի՞ն. կարելի կլիներ այդպես խոսել, եթե ավելացած լիներ կոկաինային ու հերոինային թմրամոլների թիվը, այնինչ ավելացածները «մահապարտներն» են, վաղվա օրը չտեսնող ու այսօրվա հասարակության մեջ իրենց տեղը չգտնող երիտասարդները:
Չէ՞ որ բոլորը չեն տաղանդավոր, ձեռներեց, հաջողակ կամ շոպլիկ, իսկ հենց վերջինն էլ այսօր ամենաշատն է պետք «տեղ գտնելու» համար: Չնայած նրանք էլ հաբռգածությունից ու այլ տեսակի պարապությունից են թմրամոլ դառնում: Թմրամոլությունն այսօր այլևս չի սպառնում միայն կոնկրետ սոցիալական ու իտելեկտուալ խավերի, այլևս կապված չէ գիտակից ընտրություն անելու հետ, այսօր կարող է ընկնել քո ու քո ընտանիքի անդամների գլխին` չգիտես ոնց ու որտեղից: Ու դրա պատճառը հաստատ «զարգացումը» չի, այն էլ՝ թվացյալ, հարգելի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան:
Հա, մեկ էլ իմ հիշատակած Կոաքսիլն ու Սեդալգինը, որոնք ամենաշատն են օգտագործվում, հաստատ Իրանից չեն ներկրվում: Այնտեղից գալիս է միայն ափիոնայինը, որն այսօր արդեն զիջում է դիրքերը կոաքսիլային` նույն դեղորայքային կախվածությանը: Իսկ սա չի նվազի, քանի որ չնայած այդ դեղամիջոցները ներառել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի մեջ, սակայն շատ հեշտ է ձեռք բերել դեղատոմս, քանի որ մեր բժիշկները լավ «վերցնում» են», ու մեղավոր էլ չեն, որ վերցնում են. էն փողը, որ իրենց են տալիս, դրանով հնարավոր չի ապրել արժանապատիվ: Բայց որ Կոաքսիլի դեղատոմս են տալիս` իմանալով, թե ինչ է անելու էդ Կոաքսիլը…
Դրանից փրկություն չկա, էնքան օգտագործում են, որ ողջ անոթները խցանվում են, գանգրենա է սկսվում, ու կուրություն է սպառնում, մի խոսքով՝ մահվան դեղատոմս են տալիս: Այ, դրա մասին պետք է բարձրաձայնել… Դեղատանը 10 րոպե կանգնեցի, երեք հոգի Կոաքսիլ հարցրեց, դեղագործն ասաց` վերջացել է, չկա, ինչ դեղատոմսով է դարձել, գալիս` միանգամից լիքը գնում են, ու վերջանում է: Հա’, մեկ էլ` Կոաքսիլը օրենքով չի մտնում թմրանյութերի ցուցակի մեջ, իսկ ահա համարյա անվնաս մարիհուանան, ընդհանրապես կանեփի խումբը` մտնում է:
Պետրոս Սեմերճյանի խոսքով, թմրամոլների մի ստվար հատված օգտագործում է կանեփի խմբի թմրամիջոցներ: Դրանք լուրջ առողջական խնդիրներ չեն առաջացնում: Դրանով է պայմանավորված, որ նրանց շրջանում դիմելիության մակարդակը քիչ է:
Հիշեցնենք, որ վերջերս էմոներ կոչվող ուղղվածության երիտասարդներին էլ էին համարում թմրամոլներ: Թեպետ սա ուրիշ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ, բայց չենք կարող չհարցնել` թմրամոլության ու էմոների աճի պատճառը փաստորեն զարգացո՞ւմն է:
Լուսինե Վայաչյան
Շուշան Գալստյան
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում վառվում է վերամշակված վառելիքի պահեստը, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ն:
Գործակալության տվյալներով, ռադիոակտիվ նյութն անմիջապես մթնոլորտ է արտանետվում: Պահեստի շուրջ ռադիացիոն ֆոնը ժամում 400 միլիզիվերտ է, ինչը մոտ 1000 անգամ գերազանցում է առավելագույն թույլատրելի արժեքը: Հրդեհի ստույգ պատճառները դեռևս անհայտ են: Ենթադրվում է, որ պայթյունը առաջացել է պահեստում կուտակված ջրածնից:
Երկրաշարժից և ցունամիից տուժած ճապոնական Իվատե պրեֆեկտուրայում իշխանությունները չեն կարողանում հողին հանձնել աղետի զոհերին… դագաղները չեն բավականացնում:
Տեղական կառավարության ներկայացուցիչները դիմել են երկրի այլ շրջանների իշխանություններին և խնդրել` իրենց դագաղներ և սգո արարողության համար անհրաժեշտ այլ պարագաներ ուղարկել :
Ըստ իշխանությունների ներկայացուցիչ Հաջիմե Սատոյի, պրեֆեկտուրայում չկան անհրաժեշտ քանակությամբ սգո պարագաներ, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ երկրաշարժի հետևանքով այդքան մարդ է զոհվելու: Միյագի պրեֆեկտուրայի ափամերձ գոտում մոտ երկու հազար դիակ են հայտնաբերել: Մինչ այժմ տեղեկություններ չկան Մինամիսանրիկու քաղաքի բնակիչների մասին. քաղաքը հիմնահատակ ավերվել է:
Խափանվել է ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի հովացման համակարգը, հայտնում է «Reuters» գործակալությունը: Ըստ ԱԷԿ-ի օպերատոր ընկերության տվյալների, երկրորդ ռեակտորի հովացումն ամբողջովին դադարեցվել է, և հովացնող հեղուկի մակարդակն անընդհատ իջնում է: Միաժամանակ « Associated Press» գործակալությունը հայտնում է, որ հովացման համակարգի հետ կապված խնդիրներ կան նաև երրորդ ռեակտորում :
Մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից հետո խափանվել էին մի շարք միջուկային ռեակտորների հովացման համակարգերը, և մասնագետներն ստիպված էին օգտագործել ծովի ջուրը: Այսօր երրորդ ռեակտորում պայթյուն է տեղի ունեցել, 11 հոգի վիրավորվել են: Պայթել է ջրածինը, որը հավաքվել էր էնորգաբլոկի տանիքի տակ: Բարեբախտաբար, պայթյունից ռեակտորը չի վնասվել:
Նման իրավիճակում է գտնվում նաև «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ը, որտեղ նույնպես սառեցման համակարգը չի աշխատում: ԱԷԿ-ների շրջակա տարածքներում ճառագայթային ֆոնը մի քանի անգամ բարձր է նորմայից: Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից արդեն 180.000 մարդ է տարհանվել:
Մարտի 19-ին Լուսինը Երկրից ամենամոտ հեռավորության վրա կհայտնվի: Նման դիրքում մեր արբանյակը վերջին անգամ 1992 թվականին է եղել: Այդ դիրքը գիտնականնները կատակով «սուպերլուսին» են անվանել: Այսպիսով, արբանյակը Երկրից ընդամենը 356.5 հազար կմ հեռավորության վրա կհայտնվի: Բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ այս երևույթը, որին սպասել են 19 տարի, կհանգեցնի բազմաթիվ բնական աղետների:
Երկրի կլիման կարող է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվել. կուժեղանան հրաբուխների ակտիվությունը և երկրաշարժերի հաճախականությունը: Լուսնի մաքսիմալ մոտեցման փուլեր եղել են նաև 1955,1974,1992 և 2005 թվականներին: Հենց այդ տարիներին են օդերևութաբանները ծայրահեղ եղանակային պայմաններ արձանագրել, որոնց հետևանքով մի շարք խոշոր բնական աղետներ տեղի ունեցան:
Օրինակ` 2005-ին ցունամին Ինդոնեզիայում հազարավոր մարդկանց կյանք խլեց, իսկ 1974-ին «Թրեյսի» ցիկլոնը ոչնչացրեց ավստրալական Դարվին քաղաքը: Սակայն ռադիոաստղագիտության միջազգային կենտրոնի գիտնականներից մեկը` Փիթ Ուիլերը կարծում է, որ աշխարհի վերջին դեռ երկար ենք սպասելու: Ուիլերին համակարծիք է նաև ավստրալացի աստղագետ Դեյվիդ Ռենեկեն: Ըստ նրա, մարդիկ պարզապես սիրում են բնական աղետների համար «մեղադրել» երկնային մարմիններին:
Գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ Լուսնի մոտենալը հնարավորություն կընձեռի բազմաթիվ ուսումնասիրություններ կատարել: Այսպես, այս տարվա հունվարին պարզվեց, որ Լուսնի միջուկը Երկրի միջուկի նման հեղուկ է: NASA-ի գիտնականները դա կարողացել են պարզել նոր տեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ են տալիս վերծանել ամերիկյան Apollo տիեզերական արշավախմբի կողմից 1971թ.-ին Լուսնի մակերեսին տեղակայված սեյսմիկ սենսորների ազդանշանները:
Հետազոտողների տվյալներով, Լուսնի խորքում գտնվում է 241 կմ շառավղով ամուր մետաղական գունդ` շրջապատված հեղուկ մետաղական հանգույցով, որի շառավիղը մոտ 330 կմ է:
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս, 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել:
Արթուրը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին, Մարտունիում: Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Օկտյաբրսկ քաղաք: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ և 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: 18 տարեկանում գերազանց ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում:
2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, և 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք:
Հ.Հակոբյանը, նշելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի և գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին` կարևորել է այդ ամենն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.