29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ռոսիա» կինոթատրոնի տարածքը, որը մի մեծ գարշահոտ ցնցոտի է հիշեցնում, ասես ուրիշ քաղաք լինի Երևանի մեջ՝ իր պետական սահմանն ու անվտանգության գոտին ունեցող: Սա օդանավակայան չէ, մետրո կամ գոնե ջրանցք, բայց արի ու տես, որ «յարմըրկեն» ռազմավարական նշանակության այս օբյեկտներից պակաս խիստ չի վերահսկվում
: Էժանագին ակնոցների և ծագումը կորցրած հովանոցների արանքով կիսասափրագլուխ տղաներ են վազվզում՝ լրտեսներ փնտրելով անցորդների մեջ: Պարզվում է, այս տարածքը հետաքրքիր է լրտեսներին, որոնք կարող են նկարահանել ռազմավարական «յարմըրկան» ու պրոբլեմ դառնալ Սուքիասյանի և նրա ընտանիքի գլխին:
Չնայած երևանցիներն այստեղ գլուխը կախ են քայլում, որ արագ անցնեն «բոշայատես» և «պեռաշկիահոտ» այս վայրը, ու չեն էլ նկատում կանգառի ահռելի ցուցանակը` վրան ջնջած տեսախցիկ: Երևի թե մենք էլ չէինք նկատի, եթե չլիներ մեր գործընկեր, գրող, լրագրող Գայանե Բաբայանի մասին ֆիլմը, որի նկարահանման համար եկել էինք այստեղ: Մեկ տարի առաջ ավտովթարից զոհված մեր ընկերուհին հենց այս գարշահոտ տարածքով է անցել տուն գնալու ճանապարհին, քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեի հետ, որի հետ զրուցում էինք այդ թեմայով: Բայց Ալիխանեն չհասցրեց բացել բերանը: «Ստեղ նկարահանումներ չի թույլատրվում: Էս սաղ տարածքը մերն ա, էս մայթով-բանով-սաղ սենց «Նարեկ» ՍՊԸ-ինն ա»,- վրա հասան երկու կիսասափրագլուխ և սկսեցին քշել մեզ և պատկառելի բանաստեղծին… փողոցից:
«Մենք կանգառում կնկարենք, տոնավաճառի կողմը չենք պահի կամերան»,- շվարած համոզում էինք տղաներին: «Կանգառը սեփականաշնորհված է «Նարեկ» ՍՊԸ-ի կողմից»: «Լավ, մայթի եզրին»,- խնդրեցինք: «Մայթը «Նարեկ» ՍՊԸ-ինն է»,- պնդեց «աշխատողը»՝ ներկայանալով որպես «Նարեկ» ՍՊԸ-ի «անվտանգություն»: Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա սեփականաշնորհե՞լ է հանրային սեփականություն հանդիսացող մայթը, և որևէ օլիգարխ կամ կիսաօլիգարխ առհասարակ այդ իրավունքն ունի՞: Մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը հաստատեց, որ մայթն իրոք սեփականաշնորհել է «Նարեկ» ՍՊԸ-ն, և որ այդտեղ, անվտանգության նկատառումներով, արգելված են ոչ մասնագիտական տեսա- և լուսանկարահանումները: «Մի հատ ինձ զանգեիք, և ամեն ինչ լավ կլիներ», — բարյացակամորեն ասաց նա: Մենք կարող էինք պնդել, որ մասնագիտական խումբ ենք, որ անվտանգության աշխատողներն իրավունք չունեին, բայց սրա փոխարեն հանկարծ «դեժավյու» ապրեցինք:
Մի պահ թվաց, թե վերադարձել ենք 94 թվական, երբ այս թաղով անցնելիս կիսասոված մարդիկ շշուկով խոսում էին Գռզոների հարստության մասին ու, մատով ցույց տալով նրանց կառուցած տձև, թեք շենքը, որը նոր հայկական քաղքենության առաջին սիմվոլներից էր Երևանում, պատմում էին, թե էլ ում է իր «կրիշի» տակ առել Գռզոն, էլ ում է քշել քաղաքից Վանոն, էլ ինչ նոր շենք ու առևտրի վայր է վերցրել: Հետո այլ անճաշակ շինություններ հայտնվեցին`սևամորթների երրորդ աստիճանի բիստրո հիշեցնող «Քվինբուրգերը», չպատճառաբանված բարձր գներով գաճաճ «Լունապարկը», տոնական զբոսավայր-եկեղեցին, որտեղ փուչիկներով են մտնում, և որն այդպես էլ չընդունեցին երևանցիները: Ու մի պահ, գուցեև անարդարացի, բայց օրինաչափ թշնամանք ապրեցինք այն թիմի դեմ, որի համար իր կյանքի վերջին տարիներին այդքան կրքոտ պայքարում էր ընդդիմադիր լրագրող, մարտի 1-ով մարդկանց դատող-դատապարտող Գայանե Բաբայանը:
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի տարածքից տարհանման գոտին Ճապոնիայի իշխանությունները մեծացրել են 10 կմ-ով: Սա նշանակում է, որ կէվակուացվեն նաև ատոմակայանից 20-30 կմ հեռավորության վրա ապրող բնակիչները։ Էվակուացման ենթակա շրջաններին կգումարվի Ֆուկուսիմայից հյուսիս-արևմուտք ընկած ևս 5 շրջան։ Մինչ այդ բնակիչները պետք է հետևեն կառավարության հրահանգներին և դուրս չգան տներից ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ճապոնական Հոնսյու կղզուց 130 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով վթարային իրավիճակ ստեղծվեց «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, որի հետևանքով վնասվեցին ռեակտորների հովացման համակարգերը։ Ազգային ոստիկանական գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի տարհանման շրջաններում շարունակում է բնակվել առնվազն 145 հազար մարդ։
Գնաճը քաղաքացիական գիտակցություն է արթնացնում պասիվ երիտասարդների մոտ, սակայն բողոքը հնչեցվում է դեռևս միայն համացանցի մակարդակում: Գնաճըև գնաճային ճնշումները Հայաստանում կանխատեսում են սոցիալական բողոքի նոր ալիքներ: Սոցիալական հուզումները խմորվում են անգամ այն երիտասարդների շրջանում, ովքեր դեռ քաղաքականապես պասիվ են,և համացանցում սոցիալական բունտ կազմակերպելու կոչեր են հնչում:
Գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը ով վերջերս հայտնի է Facebook սոցիալական ցանցում իր ակտիվ գործունեությամբ, միացել էր ապրիլի 2-ին «Հեղաֆորում» անունը կրող քաղաքացիական ֆորումի կազմակերպիչներին՝ երկրի վիճակով մտահոգ ու լուծումներ փնտրող մի խումբ ՀՀ քաղաքացիների: «Հեղաֆորումին հավաքվել էր մեր հասարակության գիտակից, ակտիվ հատվածը՝ բացօթյա առևտրականներ, մանկատան սաներ, բանակում զոհվածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, կանանց իրավունքների պաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ… Դա հասարակության մինի մոդելն էր, իր հայացքների ողջ բազմազանությամբ, բայց միավորված մի ցանկությամբ` լինել երկրի իրական տերը»:
Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2011-ի երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է գրեթե 5 տոկոսանոց գնաճ, պարենային ապրանքների դեպքում` ավելի քան 6 տոկոս: Անցած մեկ տարում գներն աճել են ավելի քան 12 տոկոսով, ընդ որում մեկ տարում պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 19 տոկոսով, իսկ գյուղմթերքների գները` գրեթե 40 տոկոսով: 28-ամյա սոցիոլոգ Քրիստինե Դեղոյանը, ով գրանցված չէ սոցիալական ցանցերում, ընկերներին ակտիվացնելու հեռախոսային տարբերակն է ընտրել: Նա զանգահարում է իր բոլոր ընկերներին, սոցիալական բունտ կամ ցույց կազմակերպելու առաջարկով:
«2,5 դոլարից (1000 դրամ) պակաս ոչ մի սննդամթերք հնարավոր չէ գտնել: Հնդկաձավարը նախկինում մոտ 1 դոլար էր (400 դրամ) էր, հիմա 2,4 դոլար (950 դրամ) է: Նման պայմաններում անիմաստ է մտածել բնակարան ձեռք բերելու մասին», — դժգոհում է նա: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ ԱՎԾ-ի սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը լիարժեք չի արտահայտում իրական վիճակըև կրում է միակողմանի բնույթ։ Ըստ փորձագետի`Հայաստանում, աղքատության շեմին գտնվող խավը եկամտի 70 տոկոսը սննդի վրա է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20 տոկոս են կազմում:
Տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդները հիմա ավելի քիչ են քաղաքականացված, քան 20 տարի առաջ, սակայն գնաճի պայմաններում իրավիճակը կարող է փոխվելև ավելի մեծ խնդիրներ երեւան բերել`փակ քաղաքական համակարգը, օլիգարխների կողմից վերահսկվող տնտեսությունըև այլն:
«Միայն գնաճը չէ, որ ազդում է երիտասարդների վրա, այլեւ բնակարաններ ձեռք բերելու խնդիրը, որը, կարծես թե, գերակայություն չէ կառավարության համար»: Մասնագետները կարծում են, որ տնտեսության մեջ գործող մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչն իր հերթին բերում է գների արհեստական բարձրացման: Փետրվարի վերջին Հայաստանի օրենսդիր իշխանությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել «Առեւտրիև ծառայությունների մասին» օրենքում` նպատակ ունենալով «վերեւից» զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը: 30և ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30և ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորությունև սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների վերին շեմը։
Սա, մասնավորապես կրկնում է Ռուսաստանում կիրառվող «Գնային առաստաղի» մոդելը, որը, ըստ մասնագետների, չի կարող կիրառվել այստեղ, քանի որ Հայաստանը ներկրում է իր համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսից ավելին:
«Ռուսաստանը ինքնաբավ, տնտեսական փակ համակարգ է, երբ Հայաստանը ներմուծումներից կախված երկիր է: Ուստի այս «գնային առաստաղը» չի կարող կիրառվել Հայաստանում», — ասում է անկախ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: «Սա կարող է ստեղծել ապրանքային դեֆիցիտ: Արտադրողը պարզապես չի սպառի իր ապրանքըև կսպասի ժամկետի ավարտին: Իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի», — ասում է տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը: «Ավելի լավ է ունենալ մրցակցային տնտեսությունև բարձր գներ, քան մենաշնորհային տնտեսությունև արհեստականորեն ճնշված, ցածր գներ: Բարձր գների պայմաններում կձեւավորվեն նաեւ բարձր աշխատավարձեր»:
Անդրադառնալով տնտեսական ներկա դրությանը` ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական ներկա վիճակը պայմանավորել է հետճգնաժամային իրավիճակով ու նշել, որ գործադիրն անում է ամեն հնարավորը գնաճը կրճատելու համար: Միեւնույն ժամանակ, համացանցն աստիճանաբար դառնում է վատթարացող տնտեսական իրադրության դեմ բողոքի ալիք բարձրացնելու միջոցներից մեկը: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են:
Երիտասարդներից ավելի քան 120 000 հազարը գրանցված են Facebook-ում, որտեղև սկիզբ են առել մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություններև որը գնալով ավելի շատ է օգտագործվում մի շարք հարցերում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքելու համար:
Կարին Գրիգորյան
Կովկասյան լրատու
Վերջերս Ֆեյսբուքում նոր էջ է բացվել՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում», որտեղ գիտնականներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր կարևորում են գիտությունը, գնահատում են գիտնականի վաստակը մեր երկրի համար, քննարկում են ոլորտը, անում են առաջարկներ՝ աննախադեպ մինչ այսօր գիտության ֆինանսավորման վերաբերյալ:
«Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն
և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ, պահանջում են ՀՀ կառավարությունից 1. Անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ մոտ ապագայում՝ մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում՝ մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային և այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների և բիզնես միջավայրի հարթակների տրամադրում և այլ օպերատիվ համագործակցություն», -ասված է էջի նկարագրում:
Մի քիչ էլ պեղած թվեր.
«Հայաստանի 544 հրապարակումներն ապահովել է 4114 գիտնական (մեկ գիտնականի տված միջին արդյունքը` 0.132), Վրաստանի 328-ը` 8112 գիտնական (0.040), իսկ Ադրբեջանի 292 հրապարակումը` 11280 գիտնական (0.026), այսինքն՝ հայ գիտնականներն իրենց արդյունավետությամբ, համապատասխանաբար, 3 և 5 անգամ գերազանցում են վրացի և ադրբեջանցի գիտնականներին:
Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Հայաստանն այս ցուցանիշով առաջատարներից է ու Էստոնիայի հետ բաժանում է 1-ին և 2-րդ տեղերը: Այնուհետև գալիս են Լիտվան (0.125), Մոլդովան (0.086), Ռուսաստանը (0.072) և Ուկրաինան (0.063): ԱՄՆ-ի գործակիցն է 0.191, իսկ եվրոպական երկրների ցուցանիշները տատանվում են 0.1-0.5 սահմաններում, սակայն եթե հաշվի առնենք այդ գիտնականների ֆինանսավորումը, ապա Հայաստանն իր արդյունավետությամբ բացարձակ առաջատար է:
Մասնավորապես, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, 2007 թ. Հայաստանի կառավարությունը գիտությանը տրամադրել է 36.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (ի դեպ, այս տվյալները չափազանցված են, քանի որ բյուջեով գիտությանը հատկացված էր մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), Վրաստանում` 27.8, Ադրբեջանում` 114.4:
Մեկ գիտնականի հաշվարկով Հայաստանում գիտությանը տրամադրվել է 8.8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, նախկին ԽՍՀՄ տարածքում այս ցուցանիշը տատանվում է 3.4-62.2 սահմաններում՝ ամենաբարձրը լինելով Ռուսաստանում: Փաստորեն, միջին հայ գիտնականը տարեկան յուրաքանչյուր 1000 ԱՄՆ դոլարի դիմաց տվել է 0.015 հրապարակում, վրացիները` 0.012, տաջիկները` 0.006, լիտվացիները` 0.004, էստոնացիներն ու ադրբեջանցիները` 0.003, լատվիացիներն ու ուկրաինացիները` 0.002, ռուսները` 0.001 հրապարակում:
Այս հաշվարկով միջին եվրոպական ցուցանիշներն են 0.001-0.002, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան` 0.001. այսինքն՝ ստացվում է, որ հայ գիտնականների արդյունավետությունը 10-15 անգամ գերազանցում է եվրոպական, ամերիկյան և ասիական զարգացած երկրների գիտնականների արդյունավետությանը: Նշենք, որ եվրոպական զարգացած երկրներում գիտնականի տարեկան միջին ֆինանսավորման ծավալն է 153.3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ հայ գիտնականից 17 անգամ ավելի (ամենաբարձրը Նիդեռլանդներում է` 240.9): ԱՄՆ-ում այդ ցուցանիշն է՛լ ավելի բարձր է` 279.3, Ավստրալիայում` 175.4, Կանադայում` 172.4, Ճապոնիայում` 167.5» (lragir.am):
Երիտասարդ գիտնականները պարզ բացատրում են, որ ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու որ մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին, այսինքն՝ մեր գիտնականը մարգարիտ է:
Այլ հարց է, որ այդ մարգարիտները տվյալ իրավիճակում թափել ենք խոզերի առջև. գուցեև համեմատությունս կոպիտ է, բայց ինչպե՞ս անվանել այլ կերպ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գիտելիքին հենված տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա դիտարկվում էլ է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց:
Էլ չեմ ասում, որ մեր գիտնականներն են մեզ պարզերես անում աշխարհի գիտական շրջաններում, նրանց շնորհիվ է, որ մենք կարող ենք խոսել մեր մտավոր ներուժի մասին, հայի էդքան շահարկված խելքի մասին…
Գիտնականի միջին տարիքն այսօր 67 է հանրապետությունում, ու հենց էդ մարդկանց շնորհիվ էլ է, որ մենք ունենք էդ բարձր ցուցանիշը, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում, միջին գիտաշխատողի միջին աշխատավարձը 40-45 հազար դրամ է, այսինքն՝ օրական 1500 դրամ գոյատևելու ու ընտանիքին պահելու համար: Համեմատության համար ասեմ, որ նույնքան վաստակում է 8-ամյան չավարտած կրպակավաճառը:
Ո՞վ է փոխարինելու մեզ անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները: Ախր լավն են մեր երիտասարդները, էդքան բա՞րդ է ինչ-որ կերպ աջակցել նրանց, խրախուսել նրանց գործունեությունը…
Չէ՞ որ աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս հենց էդ ԱԳ-ի ստատիստիկան:
Ֆեյսբուքյան էջում հանդիպեցի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարապետ Մկրտչյանի առաջարկին: Սա է.
«Ամեն մի բարձր ազդեցության գործակցով (impact factor, այսուհետ՝ ԱԳ) միջազգային ամսագրում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար տրամադրել հոնորար:
1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Գումարը հավասարապես պետք է բաշխվի բոլոր համահեղինակների միջև: Երիտասարդ է համարվում մինչև 35 տարեկան գիտնականը: Հոդվածը պետք է հրապարակված լինի մինչև ամենաերիտասարդ համահեղինակի 35 տարին լրանալը»:
Ասեմ, որ առաջարկն ինձ հետաքրքրեց նախ նրանով, որ լավ մտածված ու հաշվարկված էր, նաև ուներ հստակ հասցեատեր ու թիրախային խումբ: Թիրախային խումբը երիտասարդ գիտնականներն են, ում աշխատանքները տպագրվում են ռեյտինգավոր գիտական ամսագրերում, ուրեմն, նաև ճշգրիտ է պահանջվող ֆինանսական ծավալը: Եվ վերջապես շատ կարևոր է, որ ճշգրիտ հայտնի է ֆինանսական աղբյուրը, քանի որ էս հրապարակումներն ազգային մրցունակության ցուցանիշ են, ապա ակնհայտ է, որ պետք է ֆինանսավորի Ազգային մրցանակային հիմնադրամը, որի ֆինանսական միջոցները գոյանում են կիսով չափ պետական ներդրումներից, կիսով չափ՝ մասնավոր: Կոնկրետ առաջարկ է ու իրավունք ունի կոնկրետ պատասխան ակնկալելու կոնկրետ կառույցից:
Առաջարկն ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան էջում, զանազան կարծիքներ կան, և որ կոսմետիկ լուծումներ պետք չեն, պետք է գլոբալ ֆինանսավորման ավելացում ողջ գիտության ոլորտի համար, և կասկածներ, թե ի՞նչ չափորոշիչներ են գործելու գնահատման համար, կամ էլի չի՞ գործի «ծանոթ-բարեկամ» սկզբունքը…
Չգիտեմ: Իհարկե, ցանկալի կլիներ միանգամից պահանջել ու ստանալ, բայց միանգամից հնարավոր չի ոչինչ, մանավանդ մեր երկրում: Ողջունելի է գոնե էն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել ու ողջունել է նախաձեռնությունը, նաև որոշ պատգամավորներ են աջակցում, քաղաքական կուսակցությունները ներկայացնում են իրենց ծրագրերի գիտության ոլորտի բարեփոխումների հատվածը: Մի խոսքով՝ նկատում են, քաջալերում ու միանում նախաձեռնությանը: Դուք էլ միացեք Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջին ու միասին օգնենք գիտությանը գոյատևել, ապրել ու բարգավաճել՝ աշխարհի գիտական հորիզոնականներում բարձր պահելով հայի ու Հայաստանի պատիվը…
Հ.Գ. Քրիստինե Գևորգյանը գրել էր էջում. «Ինչ կլինի, եթե մեր «տաղանդավոր» երաժիշտներին նվիրված չորս մրցանակաբաշխություններից մեկը կամ ավելի ճիշտ՝ երկուսն իրականում վերափոխվեն և նվիրված լինեն մեր գիտնականներին, նրանց գյուտերին, նորարարություններին և ամեն կերպ սատարեն գիտությանը մեր երկրում, երիտասարդ գիտնականներին…»:
Իրոք, ի՞նչ կլինի որ:
Գյուղատնտեսության նախարարը հերթական ծանրակշիռն բարեփոխումն է նախաձեռնել: Շնորհիվ Սերգո Կարապետյանի, այսուհետ գյուղատնտեսության աշխատողն էլ կունենա իր օրը: Հոկտեմբերի կիրակիներից մեկը Հայաստանում կնշեն որպես «գյուղատնտեսության աշխատողի օր»: Կառավարության այսօրվա նիստում նախարարն այս առաջարկն արեց և անմիջապես խնդրեց իր առաջարկած «հոկտեմբերի երկրորդ կիրակի»-ն փոխարինել «հոկտեմբերի երրորդ կիրակի» բառերով. այդպես էլ չպարզաբանվեց՝ գյուղատնտեսության աշխատողները ո՞ր օրն են տոնելու` երկրո՞րդ, թե՞ երրորդ կիրակի օրը:
Ինչպես տեսնում ենք, կառավարության անդամների միջև յուրատեսակ մրցավազք է սկսվել: Գերատեսչությունների ղեկավարները ձգտում են գոնե իրենց ոլորտին վերաբերող տոներով աչքի ընկնել. ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բոլորովին վերջերս հսկայական գումարներ ծախսեց` ոստիկանի օրը տեղը տեղին տոնելու համար, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 4-ին ամեն ինչ արեց, որ մարդիկ հիշեն արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, վերջերս էլ, տարածքային կառավարման երբեմնի նախարար Հովիկ Աբրահամյանի ջանքերով, խորհրդարանը հատուկ օր առանձնացրեց տեղական ինքնակառավարման մարմինների համար: Հիմա էլ Սերգո Կարապետյանն է ջանք թափում, որ հետ չմնա իր գործընկերներից:
Իհարկե՝ լավ է, որ գյուղնախարարը փորձում է եռանդ դրսևորել, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե այդ եռանդը վատներ ոչ թե ձևականությունների, այլ իրական գործ անելու վրա: Օրինակ` գյուղացիների համար ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման մասին մտածեր: Ամբողջ կառավարությունով, դհոլներն առած, երկու ամիս է թմբկահարում են, թե վարկեր են տալու, հայտարարեցին, թե ապրիլի 1-ից սկսել են տրամադրումը, բայց, մեր տեղեկություններով, գյուղացիներին մինչև հիմա էլ մերժում են ու վարկերի տրամադրումը ձգձգում: Իսկ ապրիլ ամիսն արդեն ավարտվում է:
Վարկեր չտրամադրելով, ցանքի շրջանում գյուղացիներին ձեռնունայն թողնելով, փոխարենը բարձր գներով սերմացու, վառելիք և պարարտանյութ առաջարկելով՝ ինչպե՞ս է այս գերատեսչությունը պատրաստվում այս տարի աճ արձանագրել, առնվազն տարակուսելի է: Եվ վերջապես՝ ե՞րբ են վարկերը տալու: Գուցե մտադիր են գյուղատնտեսության աշխատողի օ՞րը տալ:
Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտն«անհետացման» եզրին է: Խորհրդային տարիներին սա Հայաստանի առաջատար հիմնարկներից էր` հազարավոր աշխատողներով: Խորհրդային շրջանում այս կառույցը ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցում էր` իրականացնելով նաև ռազմական պատվերներ: Սակայն, երբ հիմնարկը հանձնվեց ռուսներին` «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում, ռուսական կողմը կարծես հետաքրքրությունը կորցրեց ինստիտուտի նկատմամբ.
90-ականներից կեսից սկսած ամեն ինչ արվեց, որ ինստիտուտն աստիճանաբար«մահանա»: Լավագույն մասնագետներն իրար հետևից հեռացան. կա´մ հանրապետությունից մեկնեցին, կա´մ պարզապեսայլ աշխատանքի անցան: Ըստ մեր տեղեկությունների, այս օրերին ևս այստեղբուռն թափով կրճատումներ են ընթանում. ինժեներական անձնակազմի 50 հոգուց 15-ը կրճատվելու են: Պատվերներ այլևս չկան, ինստիտուտը գոյատևում է պաշտպանության նախարարության մեկ-երկու պատվեր կատարելով, ռուսներն էլ որևէ իմաստ չեն տեսնում երբեմնի հսկան վերակենդանացնելու մեջ:
Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի անվան ինստիտուտը սկսեց գործել ոչ այնքան որպես գիտահետազոտական ինստիտուտ, որքան` ընդամենը տարածք:
Ինստիտուտի վարչական շենքը հիմա ծառայում է որպես վարձակալական տարածք. վարձով սենյակներ են տրվում տարբեր գրասենյակների: Հասկանալով, որ այլևս այս ինստիտուտն իրենցպետք չէ, ղեկավարությունը որոշել է հրաժարվել նաև ինստիտուտը ձևականորեն պահպանելուց. վերանորոգումից հետո Մերգելյան ինստիտուտը կդառնա պարզապես բիզնես-կենտրոն` գիտահետազոտական ինստիտուտի մասին թողնելով միայն հաճելի ու դառը հիշողություններ:
Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի ինստիտուտի ճակատագրին արժանացան այլ հիմնարկներ ևս: Եվ բավական խորհրդանշական է, որ Մերգելյանի հոգեվարքի այս օրերին Երևանում ընթանում էհայ-ռուսականմիջտարածաշրջանայինհամագործակցությանառաջինհամաժողովը:
Երեկ այս համաժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանն ու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը` երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին:
«Մեր միջտարածաշրջանային փոխգործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է համատեղ ձեռնարկությունների գործունեությունը, և առաջին հերթին՝այն ձեռնարկությունների, որոնք ուղղված են արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիաների և չափորոշիչների ներդրմանը»,- ասել է ՀՀ նախագահն իր ելույթում:
Ինչպես տեսնում ենք, նախագահ Սարգսյանի ելույթներում ավելի շատ ցանկություններ են, քան դրանքիրականացնելումտադրություն:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ Հայաստանի ԱԷԿ-ում չի կարող լինել այնպիսի վթար, ինչպիսին եղավ «Ֆուկուսիմայում», քանի որ, ի տարբերություն մեկ կոնտուրանի «Ֆուկուսիմա 1» ճապոնական ատոմակայանի, ՀԱԷԿ-ն ունի երկու կոնտուր, և եթե այստեղ լինի նույնատիպ վթար, արտանետումը կլինի շոգեբլոկից, որտեղ հավաքվում է ոչ ռադիոակտիվ ջուր:
Մարտիրոսյանն ասաց նաև, որ «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո մշակվել է նախագիծ, որով ԵՄ երկրներին առաջարկվում է խորը վերլուծություն կատարել: «Մենք ևս հակված ենք խորը վերլուծության՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար առավել էական համարելով երկրաշարժն ու փոթորիկը: Արդեն իսկ սկսվել է խորը վերլուծությունը, որը կտևի երեք ամիս: Դրանից հետո միայն կներկայացվեն արդյունքները: Ինչ վերաբերում է մեր ատոմակայանին, ապա նրա անվտանգության չափանիշները լիովին համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին: Սակայն առայժմ հետաձգվում են նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, և հնարավոր է, որ «Ֆուկուսիմայի» վթարի ծավալները ճշտելուց հետո փոխվի Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագիծը` անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով »,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը: Ըստ նրա, մշտապես քննարկվում են ամենածանր վթարների դեպքում սպասվող վնասների հետևանքները և հնարավոր առավելագույն վնասը: Նաև տեղեկացրեց, որ ամեն տարի Սլովակիայում անձնակազմն անցնում է հատուկ վերապատրաստում այնպիսի սարքավորման վրա, որպիսին կիրառվում է մեր ատոմակայանում:
Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց այսօր ծայր առած լուրերը, թե՝ ատոմակայանում պայթյուն է եղել և հնարավոր է, որ հարևան երկրներից մեկի պահանջով դադարեցնի աշխատանքը: «Ոչ մի երկիր իրավասու չէ պահանջել ուրիշ երկրից՝ դադարեցնել ատոմակայանի շահագործումը»,- ասաց նա: Ըստ Մարտիրոսյանի, եթե հնարավոր լիներ արգելել, ապա ԵՄ երկրները ճնշում գործադրելու միջոցով կհասնեին դրան դեռ տասնյակ տարիներ առաջ:
Շուշան Գալստյան
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների ամբողջական անջատման համար կպահանջվի 6-9 ամիս, հայտարարել է ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերության ներկայացուցիչը:
Առնվազն երեք ամիս կպահանջվի ԱԷԿ-ի տարածքում ռադիացիայի մակարդակի իջեցման և հովացման համակարգերի վերականգնման համար: 3-6 ամիս կպահանջվի ռեակտորների անջատման և նրանց վերևում սարկոֆագներ կառուցելու համար: Ճապոնիայի իշխանություններն այդ ամիսների ընթացքում փորձելու են վարակազերծել ԱԷԿ-ին հարող տարածքները:
TEPCO ընկերության ներկայացուցիչ Հիրո Հասեգավան հայտարարել է, որ իրենք անելու են ամեն հնարավոր բան` վթարի հետևանքներն արագ վերացնելու համար:
Սակայն, ըստ մասնագետների, տվյալ ատոմակայանի վարակազերծումը բավական բարդ գործընթաց է: «Ֆուկուսիմա-1»-ի երեք էներգաբլոկների ստորգետնյա հատվածները լցված են ռադիոակտիվ ջրով, և նրանց հովացման համակարգերը վերականգնման ենթակա չեն: Այդ պատճառով TEPCO-ի ճարտարագետները ստիպված են նոր հովացման համակարգեր կառուցել, որոնք, բացի սառեցնելուց, նաև վարակազերծելու են ջուրը:
Այս պահին էներգաբլոկները հովացնելու համար նրանց միջով օրական 170 տոննա ջուր է անցնում, որի զգալի մասը դուրս է թափվում` իր հետ տանելով ռադիոակտիվ նյութերը, որոնք վարակում են շրջակա միջավայրը: Մոտակա 3 ամիսների ընթացքում մասնագետները փորձելու են լուծել արտահոսքի խնդիրը:
Մեկ տարվա ընթացքում ռուսաստանցի միլարդատերերի քանակը 62-ից հասել է 101-ի:
Այս մասին հայտնել է Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական տարբերակը՝ Forbes Russia-ն, հրապարակելով է ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը: Նրանց ընդհանուր կարողությունը կազմել է մոտ 0.5 տրլն դոլար, որից 432 մլրդ դոլարը ցուցակի առաջատար 100- անձանցն է։
Աղյուսակում առաջին տեղում Վլադիմիր Լիսինն է՝ 24 մլրդ դոլարով, նրան հետևում է Ալեքսեյ Մորդաշովը (18.5 մլրդ դոլար) և Միխայիլ Պրոխորովը (18 մլրդ դոլար): Մեկ տարվա ընթացքում ամենամեծ աճն արձանագրել է Ալիշեր Ուսմանովը՝ 10.5 մլրդ դոլարից իր կարողությունը հասցնելով 17.7 մլրդ դոլարի, ինչը Forbes Russia-ի վերլուծաբանների կարծիքով պայմանավորված է ինտերնետի և մետալուրգիայի ոլորտում նրա ունեցած բաժնետոմսերի գների աճով:
Ռուսաստանի ամենահարուստ հայերի հետ կապված պատկերը գրեթե չի փոխվել. նախկինի պես նրանք ապահովագրական ոլորտից են:
Forbes Russia-ն Ռուսաստանում միևնույն՝ 1.5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր է ճանաչել ապահովագրական ոլորտը ներկայացնող միանգամից երեք բիզնեսմենի՝ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներին՝ «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերին (նախորդ տարվա կարողությունը՝ 950 մլն դոլար) և Դանիլ Խաչատուրովին՝ «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետիրոջը (նախորդ տարվա կարողությունը՝ 1.2 մլրդ դոլար):
Նրանց հետևում է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.4 մլրդ դոլար ունեցվածքով, նրա կարողությունը գրեթե կրկնապատկվել է. (նախորդ տարի գործարարի կարողությունըկազմել է 750 մլն դոլար):
Forbes Russia-ն ՍամվելԿարապետյանի վերաբերյալ տեղեկանքում մանրամասնել է, որ 1991թ. Կարապետյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ Հայաստանի Կալինինո քաղաքը վերանվանվել է Տաշիր, ինչպես նաև, որ միլիարդատիրոջ եղբայրը ղեկավարում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Աղյուսակի 180-րդ հորիզոնականում է հայազգի գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար: Ի դեպ նրա նախորդ տարվա կարողության մասին տեղեկատվությունը բացակայում է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին լրանում է հայաստանյան բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը:
Հայտարարված մրցույթին ԿԳՆ դիմումներ են ստացվել միայն ռեկտորների ներկայիս պաշտոնակատարներից:
Վաղը լրանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն դեռ ոչ ոք չի դիմել: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին: Այստեղ երկու տարբերակ կա. կամ՝ ներկայիս պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը այնքան վստահ է, որ ինքն է զբաղեցնելու այդ պաշտոնը և մտածում է՝ դիմում է էլի, վերջին պահին էլ գրվի՝ բան չի փոխվի, կամ՝ դեռ չի կողմնորոշվել (սա, իհարկե, քիչ հավանական է):
Մյուս ԲՈՒՀ-երում ևս, կարծես, հարաբերական անդորր է տիրում. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդը ևս մեկն է` ներկայիս պաշտոնակատար Ռուզան Հակոբյանը: Այս բուհում այլ բան չէր էլ կարելի սպասել. հավակնորդը բուհի հիմնադիր Հրանտ Հակոբյանի թոռնուհին է`Հրանուշ Հակոբյանի եղբոր դուստրը… Այնպես որ՝ սա ընտանեկան բիզնես է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Կորյուն Աթոյանը:
Իր տեղում վստահ է զգում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, սակայն կարծես այստեղ էլ նոր թեկնածուներ չկան:
ԿԳՆ- ից հայտնում են, որ եթե սահմանված ժամկետներում դիմումներ չներկայացվեն, նոր մրցույթ կհայտարարվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.