23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կառավարության նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, թե իրավապահները կզբաղվեն բոլոր այն դեպքերով, երբ մահացած անձանց շարունակվում է կենսաթոշակ վճարվել: Նա վստահեցրեց, որ կհարուցվեն քրեական գործեր: Իսկ թե դրանք կառնչվեն կեղծիքները պարտակած բարձրաստիճաններին, հարցին նախարարը չպատասխանեց:
Նա ասաց, որ «Փարոս» համակարգով կեղծ տեղեկանքների հիման վրա ընտանեկան նպաստ ստացող անձինք եւս կենթարկվեն պատասխանատվության։
Երեկ և այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել համակարգում:
Երեկ աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավետիք Ստեփանյանը: Նրան նշված պաշտոնում փոխարինել է ոստիկանության գնդապետ, Չարենցավանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Հրազդանի ոստիկանության պետ:
Իսկ այսօր ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ: Նա վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքը վերակազմավորվել եւ դարձել է ՃՈ հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանը, ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների ուղեկցությամբ բացօթյա առևտրի իրավունքից զրկված առևտրականները Բաղրամյան 26-ից իրենց բողոքի ակցիան տեղափոխեցին Ազատության հրապարակ:
Առևտրականները նստացույց են սկսել Ազատության հրապարակում` «Ազատ, անկախ Հայաստան» «Պահանջում ենք կառավարությունից մեր աշխատատեղերը», «Հետ տվեք մեր գործը», կարգախոսերով: Նրանք մտադիր են չնահանջել մինչև հարցի վերջնական լուծումը: Վաղը կրկին կշարունակեն ակցիան:
Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը դառնում է օրակարգային. այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կողմնորոշվել՝ հաստատե՞լ, թե՞ հերքել, որ մարտի 1-ի գործով ազատազրկվածներին ներում շնորհելու խնդրանքով Գարեգին Բ-ն դիմել է Հայաստանի նախագահին:
Քանի որ որոշվել է, որ հեղինակությունները խնդրեն ՀՀ նախագահին, Աժ նախագահից հետո այդ պատվավոր գործը ստանձնել է Կաթողիկոսը: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չի կողմնորոշվել ինչ պատասխանել. նա պարզապես շրջանցել է հարցը. «Տարբեր առիթներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջնորդություններ կատարել է նման իրավիճակներում, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի միջնորդությունների մասին չի բարձրաձայնել, հարկ չի համարել գովազդել, ներկայացնել հանրությանը, ուղղակի փորձել է իր աջակցությունը բերել խնդրի վերանայմանը, լուծմանը»: Իսկ կոնկրետ այս դեպքի առնչությամբ Տեր Վահրամն ասել է. «Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ, ես դա չեմ կարող հաստատել»:
Ըստ Տեր Վահրամի, փաստորեն, Վեհափառը միջնորդություններ անում է, բայց դրա մասին չի բարձրաձայնում: Իսկ արդյո՞ք նրա միջնորդությունները հարգվում են:
Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներից մեկի համար Գարեգին Բ-ն դիմել է ուր հարկն է, փորձել է օգնել, սակայն նրան մերժել են, հասկացնելով, թե` մի խառնվիր:
Այսօր շուրջ 37 հազար կենսաթոշակառուների տվյալներ ճշգրտման խնդիր ունեն: Ճշգրտման պրոցեսը սկսվել է մայիսի 2-ից՝ կենսաթոշակների վճարմանը զուգահեռ, տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը:Նա ասաց նաև, որ Կենսաթոշակային ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Մայիս ամսվա կենսաթոշակառուների ցուցակից հանվել են 3000 անձանց տվյալներ, որոնք ճանաչելի չեն եղել։ Նա խոստացավ, որ ոչ լիարժեք տվյալներով կենսաթոշակառուների գումարների վճարումը շատ չի ուշանա:
«Երբ տեղեկատվությունը ոչ ճշգրիտ է, դա այսօրվա իրավիճակում տարբեր տեղեկատվական բազաների միջև փոխանակվող տվյալներով է պայմանավորված, դրանց որակով։ Ճշգրտման տարբերակը մեկն է, որ մենք պիտի կարողանանք հստակ քաղաքացու տվյալներն ունենանք։ Այն, ինչը որ ունենք, որպես փաստաթղթեր դրանք պիտի բազա արտացոլեն, այն, ինչը որ չունենք, քաղաքացիները պիտի ներկայացնեն»,- ասաց Ասատրյանը:
«Կենսաթոշակի բարձրացվում եղավ 2010թ.-ի նոյեմբերի 1-ին: Կենսաթոշսակի չափի բարձրացման հետ կապված 2011 թ.-ի բյուջեում նախատեսված չեն։ Այս պահին դեռևս չի քննարկվում էդպիսի հարց»: Այսինքն` այն միլիոնները, որ յուրացվել են ոլորտի մի քանի պատասխանատուի կողմից, տարիներ շարունակ մահացած և երկրից բացակայող անձանց կենսաթոշակ վճարելով, ու որոնք պիտի վերադարձվեն բյուջե, չեն ծառայի կենսաթոշակները բարձրացնելու գործին, ինչպես ակնկալում են քաղաքացիները:
Վերահսկիչ պալատի բացահայտումների հարցը Արտեմ Ասատրյանը շրջանցեց. «Յուրաքանչյուր մարմին իր գործառույթներն է կատարում։ Տվյալ դեպքում ես կուզեի, որ մենք անդրադառնանք մեր գործառույթներին։ Հիմա մեր խնդիրը մեկն է՝ մենք պիտի ունենանք ինտերգրված սոցիալական ծառայություններ, մենք պիտի ունենանք կենտրանացված տեղեկատվական բազա, որը այլ տեղեկատվական բազաների հետ համադրումներ պիտի կատարի օնլայն տարբերակով։ Այս կարգի խնդիրների լուծումները մենք սկսել էինք արդեն սրանից մեկ տարի առաջ, երկու տարի առաջ։ Գիտեք՝ խնդիրների լուծումները մեկ օրում հնարավոր չէ տալ»
Նա տեղեկացրեց, որ արդեն մայիսից սկսած կենսաթոշակների վճարումը կկազմակերպվի յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը։
Մի քանի անգամ արդեն խոսվել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման և դրա հետաձգման պատճառների մասին: Ներկայիս նշված բացման օրը` մայիսի 8-ը առիթ է տվել նոր մեկնաբանությունների. «Ես միայն կարող եմ ասել, որ օդանավակայան կառուցելը հնարավոր է, սակայն գործնականում «անհնար» է, որ այն գործի առանց Ադրբեջանի թույլտվության,- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին,-
ողջ աշխարհը գիտի, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների օդային տարածությունը պատկանում է Ադրբեջանին: Դրա համար գոյություն ունեն միջազգային նորմեր»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բացվելու է օդանավակայանը, որի առաջին ուղևորն է լինելու ինքը, իսկ թուրքական Zaman օրաթերթի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանը իր «Մայիսի 8-ին սպասելիս» խորագրով հոդվածում, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, գրել էր, թե 2011 թվականի մայիսի 8-ը կարող է պատմական օր դառնալ մեր տարածաշրջանի համար:
Մայիսի 4-ին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը: Առաջին փուլի հանդիպումները կկայանան մայիսի 5-ին և կընթանան 4 մրցափուլերով:
Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լևոն Արոնյանը նույնպես կմասնակցի աշխարհի թագի համար մղվող պայքարին և առաջին փուլում նրա մրցակիցը կլինի ռուս` Ալեքսանդր Գրիշչուկը:
Մյուս զույգերում մրցելու են հետույալ շախմատիստները.
Կրամնիկ – Ռաջաբով, Թոփալով – Կամսկի, Գելֆանդ — Մամեդյարով:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել ներկայիս տիտղոսակիր Վիշվանաթան Անանդի հետ:
«Այս տարի ունենք 18 500 վճարովի և 2 428 անվճար տեղ, այսինքն` ընդունվելու համար, որոշ ֆակուլտետներում անվճար սովորելու համար անգամ բավարար է դրական ստանալը», Հայաստանի պետական 28 և մասնավոր 48 բուհեր ընդունվելու պայմանները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նասիբյանը տեղեկացրեց, որ ավարտվել է առաջին փուլի դիմորդների տվյալների ամփոփումը. այս տարի առաջին փուլի քննություն հանձնողների թիվը 1209 է` 320-ը Երևանից, 143-ը Շիրակից, 108 Արմավիրից, 104-ը Արարատից, մյուս շրջաններից դիմորդների թիվը չի գերազանցում 100-ը: Դիմորդները պետք է հանձնեն միասնական քննություն: «Այս տարի անհամեմատ քիչ են, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Այս տարվա դիմորդներն են նախորդ տարիներին բուհերից դուրս մնացած, անցյալ տարի չընդունված, բանակից զորացրված և այս ու նախորդ տարիներին սփյուռքի շրջանավարտները, հեռակա բաժինների կամ մասնավոր բուհերի ուսանողները, որ ցանկանում են ընդունվել պետական, անվճար համակարգ»,-տեղեկացրեց Նասիբյանը:
Ապրիլի 10-ին դիմումների ընդունումն ավարտվել է: Քննությունների լրացուցիչ փուլը կազմակերպվելու է հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Թույլատրվելու է հայտագրել 2 անվճար և 8 վճարովի տեղ: «Լուրեր կան, թե լինելու են հեշտ քննություններ, եթե 1209 դիմորդ ունենք, դա չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են»,- նշեց Նասիբյանը` հավելելով, որ քննությունների ընթացքը հսկվելու է ամենայն խստությամբ:
Նա ասաց նաև, որ միասնական քննություն տվողների թիվն քիչ է. ընդամենը 11 քննական կենտրոններ կան, որտեղ լինելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներ. «Եթե նախորդ տարիներին կային 41-55 գնահատման կենտրոններ, և մենք դրսից ստիպված էինք լինում հրավիրել մասնագետներ, ապա այս տարի մեր մասնագետները լիովին կարող են հետևել բոլոր քննություններին»:
Նախորդ տարվա սերտիֆիկատ ստացած դիմորդներին ևս թույլատրվում է մասնակցել քննություններին, բայց անբավարարի դեպքում, չի կարող շարունակել:
Նասիբյանը գտնում է, որ «Եթե բուհերի ռեկտորները ճիշտ քաղաքականություն վարեն, այս տարի գները կիջեցնեն»: Նա բացառեց բուհերի վարձավճարների բարձրանալու տարբերակը:
Հայրս ասում է. «Լրագրողները ստիպված են լինել էս աշխարհի ամենակեղտոտված մարդիկ, հասարակության սանիտարները, նրանք ամեն ինչից «նյութ» են ստանում, և «աստղերի» կեղտոտ ներքնաշորերից, և կով կթող ազնիվ գյուղացի կանանցից, մի արա էդ գործը, սոված չես, քանի ես կամ»:
Հա, կա, բայց ես ինքս եմ ուզում քառասունս անց ինձ ապահովել, դրա համար էլ պոլիտեխնիկ ավարտած գրող լինելով, լրագրություն եմ անում, ու չգիտեմ ինչով կվերջանա իմ հերթական շփումը լրագրողական աշխարհի հետ:
Դեռ թարմ են հիշողությանս մեջ օրերը, երբ վաղամեռիկ Գայանե Բաբայանը բողոքում էր իր աշխատատուից, կարող եմ անունն էլ տալ, բայց կարիքը չկա, բոլորն էլ կիմանան ում մասին է խոսքը, որ գրում է թերթի համար, բայց չի վճարվում: Ասում էր. «Լուսո, մի տարի ա մատս «ռեդիալի» վրա ա մնացել, մեռա դրան զանգելով. հա ցրում ա էդ անամոթը, մի տարի ա, ասում ա էգուց, էդ դրա էգուցը ե՞րբ ա, որ չի գալիս»: Մի կերպ, ընկերներին խառնելով էդ պատմությանը, նրան հաջողվեց իր հալալ քրտինքով վաստակած փողերի գոնե մի մասը ստանալ: Հետո գնաց ուրիշ լրատվամիջոցներում աշխատեց, ու ասում էր,որ ամեն ինչ նորմալ էր, չնայած հիմա էլ բողոքում էր, թե` «Լուսո, դառել եմ նյութապաշտ, ուր նայում եմ, նյութ եմ ման գալիս»:
Գայանեի անկրկնելի, անբռնազբոս լոռեցու ոճը եթե չլիներ, ոչ մի նյութ էլ հոդված չէր դառնա, որովհետև էս երկրում կամ ոչինչ տեղի չի ունենում, կամ էլ էնքան իրար նման բաներ են տեղի ունենում, որ եսիմ ինչ հնարքներ պիտի բանացնես, որ նյութդ կարդացվող դառնա: Մենք ոչ Ռուսաստանի նման մեծ ու խելառ ենք, ոչ Եվրոպայի նման քաղաքակիրթ ու ազատամիտ, ոչ էլ Ամերիկայի նման բազմազգի ու խառուխշտի կերպարներով լիքը երկիր, որ նյութը պրոբլեմ չլինի: Ինչ «նյութ» կա, բոլորի մասին բոլորն արդեն գրել են, «էքսկլյուզիվի» մասին երազում են բոլորը: Հենց մենակ իմ հետ, երբ ես «նյութ» էի, Գայանեն բոլոր երեք թերթերի համար էլ, ուր գրել ա հարցազրույց էր արել:
Հիմա ինքը չկա, բայց իմ համար «նյութ» ա: Այսինքն ինքը չէ, էն երեույթը, որն իմ հուշերը դեպի նա բերեց: Իսկ երևույթը կոչվում է «քցոցի»: Ու ինչքան էլ տարօրինակ թվա, լրագրողն էսօր նույնքան «քցվելու» տարբերակներ ունի, ինչքան պոռնիկը, որին տանում են, չգիտի ուր, ու թեև գիտի, ինչի համար են տանում, միևնույնն է, էլի չի կարա իմանա գլխին ինչ կգա, ինչ կպահանջեն իրենից, և ինչքան փող կտան, կամ էլ` չեն տա: Երկու դեպքերում էլ մարդն անպաշտպան է, քանի որ ոչ մի տեղ օրինական աշխատանքային պայմանագիր չկա: Լրագրության մեջ նկատի ունեմ դեպքերը, երբ մարդուն, ասենք, վերցնում են էսպես կոչված «փորձաշրջանով», կամ` «տեսնենք ոնց ես գրում»-ով, կամ «ոնց թերթն առաջ կգնա»-ով, երբ չկա կոնկրետ պյամանավորված հաստիք կամ հոնորար:
Չնայած էդ դեպքերում էլ «քցոցին» հնարավոր է, որովհետև մեր էսօրվա և տպագիր, և ինտերնետային մամուլը հիմնականում բացվում է ինչ-որ մեկի փողերով և ուղղված է ծառայելու կոնկրետ նպատակի, հիմնականում` քաղաքական, այստեղ դա նախապատրաստական աշխատանք է ընտրություններից շատ ամիսներ, նաև տարիներ առաջ, կարդացվող լրագրողների հոդվածների վրա լսարան հավաքելու և հետագայում իներցիայով կայք մտնելու կամ թերթ առնելու սովորության վրա այն պահելուն: Նաև կարող են լինել գրական շրջաններում ինչ-որ մեկին ասպարեզ բերելու ու հետո նրա անվան վրա զանազան նախագծեր աշխատացնելու նպատակներ հետապնդող կայքեր ու ամսագրեր, ինչ-որ ՀԿ-ի, կամ բիզնես-պլանի համար դրսից ֆինանսավորում «կպցնելու», առողջապահական կայքերն ու պարբերականները` դեղորայք կամ բժշկական հաստատություններ գովազդելու, և այլն, և այլն, և այլն…
Եվ էս ամենի մեջ, լրագրողն ամենաանշահավետ դերում է գտնվում, որովհետև երբ նա արդեն պետք չի լինում, նրան ուղղակի դուրս են շպրտում առանց վճարելու, պատճառաբանելով, որ հովանավորն այլևս փող չի տալիս, իրենք մեղավոր չեն, լավագույն դեպքում տալիս են խոսացածի չնչին մասն ու մնաս բարով ասում: Վերջին դեպքն իմ ընկերուհիներից մեկի հետ էր, որ մի ամբողջ տարի աշխատակցել էր թերթին, իսկ վերջում ստացել իր հասանելիքի միայն 1/3-ը, հիմա հենց խոսք եմ բացում ինչ-որ տեղ գրելու մասին, ասում է. «Մինչև պայմանագիր չլինի` չեմ գրի, հոգնել եմ ձրի աշխատելուց»:
Խաբեության մեխանիզմը շատ լավ մշակված է, ու հայտնի է բոլորին: Կարող եք հարցնել, ապա ինչո՞ւ են դեռ որոշ լրագրողներ գնում էդ քայլին, նախապես իմանալով ինչ է սպասվում: Եսի՞մ: Վստահում են, հավատում են, ասում են` «Մեզ հետ տենց չի լինի », մտածում են, որ ինչ ուզում է լինի, աշխատատուն էլ մարդ է, մանավանդ եթե քո աշխարհից է։ Բայց էդ դեպքում էլ կարա լինի. խմբագրին, տնօրենին էլ կարող են «քցել» իրական տերերը, երբ համարեն, որ նպատակին հասել են: Էս պարագայում ապահով տարբերակը երևի թե մնում է միայն «առավոտը` փողը, երեկոյան` աթոռները» սկզբունքով աշխատելը, այսինքն` վճարում են, հետո գրում տալիս ես:
Թե ինչքա՞ն է լրագրողն ինքը իրեն գնահատում գնային սանդղակով, և ինչքանով է դրան համաձայնվում աշխատատուն, դա արդեն «տետ-ա-տետ» է որոշվում: Եթե դրան գումարենք այն, որ շատ դեպքերում այդ նույն հաստիքային լրագրողին կարող են առաջարկել քաղաքական կամ գովազդային հոդվածներ գրել (դե, հաստիք է, մերժես` ամոթ է), և քանի ամիս կունենաս էդ աշխատանքը, ապա լրագրողը նույնիսկ ամենալավ պայմաններով աշխատանքի ընդունվելու դեպքում մեկ է, մնում ա խոցելի, քանի որ չունի նորմալ արհմիություն։ «Ժուռնալիստների միությունը» և իր անվամբ, և աշխատաոճով մնացել է սովետի մակարդակին, չկա մեկը, որ պաշտպանի լրագրողի շահերը, որ գիրը նաև գին ունենա, որովհետև դա ուղեղի գերլարվածություն պահանջող աշխատանք է, լրագրողների ընտանիքներն ապրում են նրանց «նյութերի» հետ, լրագրողը իրադարձությունները հեչ, նա մարդկանց է սկսում «նյութ» ընկալել, ընկերներին, եթե օրաթերթի հաստիքային աշխատող է, և «էջ լցնելու» խնդիր ունի, ի վերջո վեր է ածվում «գռդոնչու», կորցնում է որակը, վեր է ածվում «պապարացի»-ի, վատագույն դեպքում դեգրադացվում է, լավագույն դեպքում` հեռանում լրագրության կեղտոտ աշխարհից:
Ո՞րն է լրագրողի գինը, ինչպե՞ս, ո՞վ է դա որոշում: Ո՞վ է լրագրողի պաշտպանը:
«Հայկական Վարկած»-ը նախաձեռնություն է սկսում` լրագրողական արհմիությունների եւ ասոցիացիաների ստեղծման, գործողների` եթե կան այդպիսիք Հայաստանում համախմբնան եւ ուժեղացման վերաբերյալ: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին, ֆոտոլրագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր շահագրգռված են լրագրողի իրավունքների իրազեկման եւ պաշտպանության հարցերում, ցուցաբերել աջակցություն: Միասին մենք շատ բան կարող ենք փոխել: Եթե պետք է երկրում ինչ-որ բան փոխել, ապա ինչո՞ւ չսկսել այն ոլորտից, որում ինքներս ենք գործում: Առաջարկեք Ձեր վարկածը
Օրերս խմբագրություն բողոքելու էր եկել մի քաղաքացի, որը հավաստիացնում էր, թե Արտաշատի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում հաշմանդամության կարգ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջում, և նույնիսկ նշվում է գումարի չափը՝ 30 հազար դրամ:
Առաջին անգամ չենք նման բան լսում, սակայն կոռուպցիայի դեմ «համատարած» պայքարի ֆոնին պետք է որ գոնե մի քիչ զգոն լինեին. չորս կողմը խոսակցություններ են կաշառքի փաստով հարուցված քրգործերի մասին, և կարծես վախի մթնոլորտ կա: Ի վերջո, մեզ զարմացնողը ոչ թե կաշառքով հաշմանդամության կարգ ստանալու իրողությունն է, որն այս կառույցում շատ սովորական երևույթ է, այլ որ ներկայիս իրավիճակում դեռ նման ռիսկի դիմողներ կան:
Պարզաբանումներ կարող էինք ստանալ միայն հանրապետական կենտրոնից` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանից:
Պարոն Վանյանը երկար տարիներ ղեկավարում է նշված կառույցը և, բնական է, ամենասպառիչ տեղեկությունը կարող էր տալ. «Եթե քաղաքացուց հաշմանդամության կարգ տալու համար գումար են պահանջում, այդ դեպքում քաղաքացին պետք է դիմի իրավապահ մարմիններին, քանի որ կատարվում է հանցագործություն: Մենք գրեթե ամեն տարի շուրջ 300 դիմում-բողոքներ ենք ստանում, և բողոքների հիման վրա կրկին վերստուգումներ են անցկացվում: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացին գոհ մնա և ավելորդ քաշքշուկի մեջ չհայտնվի: Եթե որևէ մեկն այս պահին մեզ փաստեր ներկայացնի, որ իրենից գումար են պահանջում, մենք հետևողականորեն կանենք ամեն ինչ, որպեսզի տվյալ բժիշկը պատժվի»: Այսինքն, հնչեց այն նույն պատասխանը, որը նմանատիպ դեպքերում կրկնում են գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները:
Մեզ դիմող քաղաքացին մի խնդրի մասին էլ խոսեց: Հաշմանդամ մարդը կենտրոնի բժիշկների քմահաճույքի պատճառով ընկնում է քաշքշուկի մեջ: Բժիշկները տեղեկանքները գրում են ռուսերեն, բժշկափորձագիտականում եզրակացությունը տալիս են միայն հայերեն և պահանջում նույնալեզու փաստաթուղթ, և ստացվում է, որ մարդիկ հայտնվում են քաշքշուկի մեջ ու լրացուցիչ գումար ծախսում թարգմանության համար.
«Այդ խնդիրն առկա է, սակայն դա մեր իրավասությունների մեջ չի մտնում: Միայն նշեմ, որ ՀՀ-ում գործավարությունն իրականացվում է հայերեն, ուստի պետք է բժիշկներից պահանջեն, որ փորձագիտական եզրակացությունը գրվի հայերեն: Հակառակ դեպքում բժիշկը պատասխանատվության կենթարկվի»,- ասաց ՀՀ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանը:
Տեղեկացնենք , որ 2006 թվականին դրամաշորթության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել բժիշկ Արտաշ Անանյանի նկատմամաբ, իսկ հետագայում նաև քրեական գործ է հարուցվել երկու բուժվիճակագիրների նկատմամբ: Սա այն ոչ լրիվ ցանկն է պատասխանատվության ենթարկված բուժաշխատողների, որոնց անբարեխիղճ աշխատանքը նկատվել է իրավապահների կողմից:
Շուշան Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.