23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդահամարի անցկացումը անհրաժեշտություն է, դրան համաձայնեն, սակայն գումար չունեն, և այսօր այս խնդրի շուրջ կառավարության նիստում տհաճ բանավեճ սկսվեց, երբ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, թե գումար կարող է հատկացնել մի այն երրորդ եռամսյակում, եթե, իհարկե, խնայողություններ լինեն։ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն անակնկալի եկավ և վրդովվեց. «Ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը»։ Ապա փորձեց վարչապետից ճշտել` իր ներկայացրած նախագծերն ընդունվու՞մ են, թե ոչ: Վարչապետը լիցքաթափեց լարվածությունը՝ հավաստիացնելով, որ ըդունում են, բայց ֆինանսավորման հարցը հետո կքննարկվի:
Ի դեպ, հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է անկախությունից ի վեր երկրորդ մարդահամարը:Մնացականյանը ներկայացրել էր միանգամից 2 նախագիծ՝ մարդահամարի հարցաշարի մասին և մարդահամարի կազմակերպման նպատակով 100 մլն դրամ հատկացնելու մասին։
Այսօր հրավիրված ասուլիսում կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, անդրադառնալով «Եվրատեսիլ-2011»-ին բավարար ձայներ չհավաքելու պատճառով եզրափակիչ փուլ չանցած Էմմիի ելույթին, ասել է, որ երգչուհու անհաջողությունների պատճառն իր ծնողին չափից ավելի ենթարկվելն է:
Իսկապես, «Եվրատեսիլ»-ը էմմիի վրա չեկավ. Նախ՝ անցյալ տարի նրա անունը բուռն վեճերի ու քննարկումների առիթ դարձավ, երբ պարզվեց, որ Էմմիի փոխարեն Եվա Ռիվասն է ներկայացնելու Հայաստանը, հետո՝ նրա հետ պարելուց հրաժարվեց Միհրանը: Երևի նախորդ տարվա վիրավորանքը չէր մարել սփյուռքահայ երիտասարդի հոգում:
«Այն, ինչ կատարվեց Էմմիի հետ, դժվար դեպք է։ Դա կարող է լինել յուրաքանչյուրի հետ, որովհետև նրա ելույթը լավն էր։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ այս տարվա երգն ավելի լավն էր, քան նախորդ տարվա երգը»,- ասել է Երզնկյանը՝ հավելելով. «Ինձ համար անհասկանալի է հայ հասարակության վերաբերմունքը: Ինչպե՞ս կարող է մեկ ելույթից հետո մարդկանց վերաբերմունքը երգչուհու նկատմամբ կտրուկ փոխվել»:
«Էմմիին քննադատաբար վերաբերվելը դավաճանություն է, քանի որ նա շատ լավ է ելույթ ունեցել: Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է նման կերպ վերաբերվել, քննադատել հագուստը, սանրվածքը և այլն: Աստված չանի` ձեզնից մեկն անցներ այն փորձությունների միջով, որ անցավ Էմմին: Մի պարտության պատճառով նման վերաբերմունքը պարզապես դավաճանություն ա»,- սա էլ՝ Էմմիին պաշտպանելու Շուշան Պետրոսյանի փորձն էր: Ըստ նրա՝ թերացողը եղել է երգչուհի Արփին, որը տվյալ մրցելույթի բեքվոկալիստն էր:
«22 տարեկան աղջիկ ա, ի՞նչ եք ուզում, ժողովուրդ»,- հռետորական հարց է տվել Շուշանը:
Ի դեպ, Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին: Շուշանը նաև «խոշոր հայտնագործություն» է արել. «Գուցե մեզ շատ համարեցին մանկական «Եվրատեսիլի» հաղթանակը»։ Հետո հակասել է ինքն իրեն. «Սա այն մրցույթն է, որին ոչ մի լուրջ երաժիշտ չպիտի գնա։ Ինձ համար աբսուրդ էր, որ Դիմա Բիլանը, որը ծայրից ծայր ֆալշ էր երգել, շահեց առաջին տեղը»: Երգչուհի Շուշանը նաև հավելել է, որ հենց էն գլխից Էմմիին հորդորել էր չմասնակցել «Եվրատեսիլ»-ի մրցույթին:
Մայիսի 11-ին, դատարանը բավարարել է Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացրած բոլոր պահանջները: Նրանք վերականգնվել են աշխատանքում, իսկ համալսարանին պարտավորեցրել է վճարել դասախոսներին հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար յուրաքանչյուրին` միջինը 4մլն 200 հազար դրամ առանց հարկերի, տուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին դատական կարգով աշխատանքի վերականգնված դասախոսները։
Դասախոսները պատմեցին, որ հեռացված 29 դասախոսներից 13-ն է միայն դիմել դատարան: «2010թ. Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ստացել են 4 ծանուցում. առաջինը տեղեկացնում էր, որ իրենց պայմանագրի ժամկետը մայիսին լրանում է, իսկ հետագա համագործակցությունը կքննարկվի, երկրորդը մի քանի օր անց հաղորդում էր, որ համալսարանը համագործակցությունն այլևս չի ցանկանում շարունակել, ևս մեկ ծանուցում` թե հուլիսի 1-ից արձակուրդ են տրամադրում դասախոսներին, և օգոստոսի 2-ից ազատում են աշխատանքից՝ 48 օր արձակուրդ տրամադրելու հիմնավորմամբ։ Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը 48 օր չի կարող լինել»,- պատմեց դասախոս Մարատ Ատովմյանը։
«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասաց Գայանե Հակոբյանը:
Դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում այդ մասին չի խոսվել։ «Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, և որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը։
Հանդիպմանը դասախոսները ներկայացրեցին այն վիճակը, որ ներկայումս տիրում է համալսարանում. Այստեղ կրճատվել են դասաժամերն ու առարկաները, կրճատվել է պրակտիկայի ուղարկվող ուսանողների թիվը, կրճատել են դասապրոցեսներն ու գործնական աշխատանքները, ֆրանսերեն լեզվի գործնական խմբերը 15 հոգանոցից դարձրել են 30, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների համար։ էապես տուժում է համալսարանական կրթության որակը և վարկը, և այդ պայմաններում ուղղակի անհրաժեշտ է, որ ղեկավարությունը փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությանը:
Գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսական ոլորտը վերակենդանացնելու համար նախագահի անմիջական հանձնարարականով գյուղացիներին պետք է տրվեին ցածր տոկոսադրույքներով վարկեր: Ցանքի շրջանը շոտով կավարտվի, սակայն վարկեր այդպես էլ չեն տրամադրվում: Տեղյակ է վարչապետն արդյո՞ք:
— Պարո´ն վարչապետ, հարցը վերաբերում է գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերին: Դուք տեղյա՞կ եք, որ վարկեր չեն տրամադրվում գյուղացիներին և, ընդհանրապես, երբ Ձեր կաբինետում ծրագրեր են, նախագծվում դրանց իրականացման մեխանիզմները մշակվու՞մ են մինչև հայտարարելը: Որովհետև դիցուք այս դեպքում, մտահղացումը շատ լավն է, ծրագիրը ևս, բայց փաստորեն իրագործել այդ Ձեր կաբինետին այդպես էլ չի հաջողվում, քանի որ գյուղացիներին վարկեր չեն տրամադրվում:
— Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից
— Բայց Արդշինիինվեստում ասում են, թե վարկեր չեն տրամադրում:
— Արդշինինվեստը հայտեր ա հավաքագրել, չի տրամադրել, և մոտակա շաբաթվա ընթացքում կմիանա վարկավորման գործընթացին, որը մինչև հիմա չէր մասնակցում վարկավորմանը:
-Իսկ ուշ չէ՞ պարոն վարչապետ:
Լռություն…
Չորեքշաբթի կայանալիք «Ինտեր» — «Ռոմա» գավաթային կիսաեզրափակիչը, միլանյան ակումբի ավագ Խավիեր Ձանետտիի համար 1000-րդ հանդիպումը կլինի կարիերայի ընթացքում: Ակումբային մակարդակով արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հասցրել է անցկացնել 847 հանդիպում, որոնցից 748-ը հենց ՙԻնտերում՚: Ազգային հավաքականների տարբեր տարիքային թիմերում Ձանետտին մասնակցել է 152 հանդիպման:
Հավելենք, որ իրենց կարիերայի ընթացքում 1000-ից ավել խաղ են անցկացրել նաեւ Պիտեր Շիլտոնը, Ռեյ Կլեմենսը, Պետ Ջենինգսը, Ալան Բոլլը, Դավիդ Սիմենը, Պաուլո Մալդինին, Անդոնի Սուբիզարետան, Ռոբերտո Կառլոսը եւ Տոմի Հատկինսոնը
Դեռևս 2010 թվականին Երևան-Սևան միջպետական ճանապարհի Լճաշենի հատվածում, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, 2 կիլոմետրանոց ճանապարհը ջրի տակ մնալու վտանգի առաջ կանգնեց: Որոշվեց ճանապարհահատվածի վերականգման շինարարության համար պետբյուջեից հատկացնել 800 մլն դրամ:
Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2010-ի օգոստոսին: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով սպասվող վտանգը կանխելու համար ծրագրով նախատեսված էր ճանապարհը բարձրացնել 3 մետրով: Աշխատանքները պետք է ավարտվեին 2011-ին:
Ներկայումս ճանապարհի այս հատվածում երթևեկությունը դադարեցված է, սակայն վարորդների մեծ մասը նախընտրում է անհարմարություններ կրել ճանապարհի այս հատվածում՝ հաղթահարել վտանգավոր ջրափոսերն ու քարուղռերը, քան հատել մի քանի կիլոմետր ավելի երկար շրջանցիկ ճանապարհը, որն անցնում է Լճաշեն գյուղի միջով: Այդ ճանապարհը ևս բարվոք վիճակում չէ. ոմանք այս հատվածն անվանում են «դժոխքի ճամփա»:
Թե ինչքանով է նպատակահարմար այս ճանապարհահատվածի խնդրի նման լուծումը՝ աստիճանաբար ավելի պարզ է դառնում: Սևանի մակարդակը օր օրի բարձրանում է. մարտ-ապրիլ ամիսներին բարձրացել է 12 սմ-ով: Փաստորեն, կամաց-կամաց մեր «խելոքները» համոզվում են, որ բացարձակապես անիմաստ էին կատարված շինարարական աշխատանքները: Հավանաբար դա է դանդաղելու պատճառը, փորձում են ուրիշ ելք գտնել: ճանապարհի երկու կողմերն էլ արդեն ջրով ծածկված են:
Երբ նոր էին նախագծվում շինարարական աշխատանքները, մասնագետները զգուշացրեցին՝ չպետք է մոռանալ, որ ջրի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, ու ավելի ճիշտ կլինի՝ այլ ելքեր փնտրել:
Փորձեցինք լսել նաև պատասխանատու կառույցի`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեսակետը: Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Սուսաննա Տոնոյանն ասաց. «Աշխատանքներից մնացել է միայն ասֆալտապատումը: Այժմ եղանակային վատ պայմաններն ու անձրևները թույլ չեն տալիս աշխատանքներն ավարտին հասցնել: Սակայն, հենց սկսվի ասֆալտապատումը, տևելու է ընդամենը մեկ ամիս, դրանից հետո բոլորը կարող են շատ հանգիստ երթևեկել: Իսկ ինչ վերաբերում է ճանապարհի ուղղությունը փոխելուն՝ նման բան չկա»:
Մասնագետները վստահ են, որ նախագիծը հաստատող պատասխանատուները փոշիացրել են գումարները և դժվար թե այնքան համարձակություն ունենան, որ ասեն՝ սխալվել են, կամ էլ՝ պարզապես վատնել են 800 միլիոնը: Իսկ որ այդպես էլ եղել է, պարզ կդառնա ընդամենը մի քանի ամսից:
Անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարողներին խստագույնս դատում են գրեթե բոլոր երկրներում: Թուրքիայում կարծես արդեն մանկապիղծներին ամորձատմամբ պատժելու շեմին են: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պետք է կիրառել ամենախիստ միջոցները, ընդհուպ՝ մինչև քիմիական ամորձատում: Սակայն, ՌԴ նախագահը հավելել է, որ ամորձատումը պետք է լինի կամավոր հիմունքներով:
Ըստ Մեդվեդևի, պետությունը պետք է կիրառի բոլոր միջոցները, և ազատական մոտեցումն այս հարցում հարիր չէ:
Նա նույնիսկ կոնկրետ առաջարկ է արել. «Առաջարկում եմ քննարկել այդ միջոցները, դրանց թվում՝ հորմոնների արտադրությունն արգելակող ներարկումների միջոցով մեդիկամենթոզ ազդեցությունն այդ մարդկանց վրա»:
Ի դեպ, Հայաստանում առաջին բացահայտված մանկապիղծին ծիծաղելիորեն մեղմ դատեցին, իսկ երկրորդ բացահայտված մանկապիղծը դեռ սպասում է իր դատավճռին: Դատելով նախորդի դատավճռի մեղմությունից՝ Հայաստանի արդարադատությունը դեռևս չի գիտակցում, որ մանկապղծությունը հրեշավոր հանցանք է:
Այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Շատ հետաքրքիր և օգտակար մոտեցում է, մնում է իրականացվի: Համենայնդեպս ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ Շաբոյանի մակարդակով:Հավանաբար որտեղ հարկն է հասկացել են, որ գերիշխող դիրքում գտնվող տնտեսվարողները մեր երկրում գրին քարտ ունեն ու վարվում են ինչպես քեֆները տալիս է ու հիմա ցանկանում են շտկել իրավիճակը:
Մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, դրանք արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո:
«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- բացատրեց Շաբոյանը:Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքում նախատեսված տուգանքներն արդեն տարբերակված են:
Գնահատելով հանձնաժողովի դերի կարևորությունը Շաբոյանը, չթաքցրեց դժգոհությունը պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անցկացնելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական դեր ունի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար:
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը:
Մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:
Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:
Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաստատել է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակումբի մուտքի մոտ մայիսի 7-ին, կեսգիշերին մի քանի քաղաքացիներ վիճաբանել են ակումբի տնօրենի եւ ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցների հետ, հայհոյել են նրանց եւ խանգարել ակումբի աշխատանքները: Նրանք եղել են անսթափ վիճակում և զինված: Ոստիկանությունը հայտնում է, որ վիճաբանողներից մեկը եղել է 35-ամյա Կարեն Ա-ն:
Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին տեսնելով` վերջինս փորձել է փախչել, նրա մոտից վայր է ընկել «Գլոկ» տիպի ատրճանակ: Կարեն Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:Ատրճանակն առգրավել են:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով բեման են ենթարկվել նաեւ 35-ամյա Հովիկ Է-ն եւ 30-ամյա Անդրանիկ Գ-ն:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` վիճաբանության մասնակիցներից մեկը` Անդրանիկ Գ-ն, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդին է: Հենց նա է վերընշված անձանց հետ անսթափ վիճակում փորձել մտնել «Այսբերգ», սակայն ակումբի անվտանգության աշխատողների հետ վեճի է բռնվել, ինչի հետեւանքով եղել է վեճ ու ծեծկռտուք: Ականատեսների պնդմամբ դեպքի վայրում հնչել են կրակոցներ, եղել են վիրավորներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.