29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ճյուղերում ավելացված արժեքների աճերը ԿԲ-ն այս տարվա առաջին եռամսյակի համար գնահատել է, համապատասխանաբար, 5.9%, 5.5% և 2.9%: «Գյուղատնտեսության ճյուղում գնահատվում է ավելացված արժեքի 1.0%-ով նվազում, որը պայմանավորված է, անասնապահության և բուսաբուծության ենթաճյուղերում թողարկման ծավալների անփոփոխ մակարդակի պայմաններում, ձվի արտադրության ծավալների անկմամբ: Այդուհանդերձ, պահպանվում են մինչև տարեվերջ ճյուղում թողարկման ծավալների աճի ակնկալիքները»,- կարծում է Կենտրոնական բանկը:
Հաշվի առնելով ԱՎԾ-ի հրապարակած 2011 թ. առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ ՀՆԱ-ի աճի տեմպը մարտի վերջին ԿԲ-ն գնահատել է 2.7%, ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի հրապարակած տվյալներում։ ԱՎԾ-ն Հայաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ տվյալները հրապարակելու է հունիսի կեսերին։
Ի դեպ, տնտեսության ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի ցուցանիշի, հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերն ու ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները: Նշենք նաև, որ այս տարվա բյուջեով նախատեսված է ՀՆԱ-ի աճի 4.6% ցուցանիշ:
Այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում երգչուհի Սոֆի Մխեյանն ասել է` շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ:
Սա ինձ մի պատմություն հիշեցրեց: Երգչուհու հայրը` OԵԿ խմբակցությունից Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր էր, երբ Սոֆին սկսեց առաջին քայլերն անել շոու բիզնեսում: Մարդիկ սկսեցին խոսել, թե հայրն է աջակցել աղջկա բեմելին: Ավելի ուշ Սոֆիի անունը կապվեց Գագիկ Բեգլարյանի հետ, թե իբր՝ երգչուհուն բնակարան է նվիրել: Դե, քանի որ մեզանում մարդասիրական նպատակներով նման բաներ չեն արվում, հանրությունը սկսեց քննարկել այդպիսի դեպքերում հնարավոր միակ վարկածը:
Մի առիթով խոսք բացվեց, ու այն ժամանակ դեռևս թաղապետ Գագիկ Բեգլարյանը բացառեց իր ու Սոֆիի միջև ընկերական կամ այլ բնույթի որևէ կապ, ու պատմեց հետևյալը. «Որ բնակարան եմ տվել՝ ճիշտ է, բայց միայն այդքանը: Էդ աղջկան կյանքումս մի քանի անգամ եմ տեսել: Այն ժամանակ, երբ հայրը պատգամավոր էր, մի օր ասեց՝ մեր հարևանությամբ մի ծեր կին է ապրում, ոչ ոք չունի, մենք ենք խնամում, որ մահանա՝ կարո՞ղ ենք բնակարանը սեփականաշնորհել: Ես էլ ասեցի. «Եթե փաստաթղթերը նորմալ են, խնդիր չկա»: Որոշ ժամանակ անց, երբ Մելիքյանն այլևս պատգամավոր չէր, գնում է թաղապետ Բեգլարյանի մոտ. «Եկավ ասեց՝ հիմա էլ պատգամավոր չեմ, կարող ա՞ էլ խոսքս չանցնի, ես էլ ասեցի` էդ խոսքն իմ բերանից ա դուրս եկել, ես իմ խոսքի տերն եմ, փաստաթղթերը բերեք՝ ձևակերպենք: Ու էդ ժամանակ ինքը բերեց աղջկա` Սոֆիի փաստաթղթերը, որ ձևակերպենք իրա անունով: Իրան ես առաջին անգամ էդ ժամանակ տեսա իմ աշխատասենյակում: Էս ա ամբողջ պատմությունը: Տունը տվել ենք, բայց ոչ տենց՝ ոնց որ շահարկում են, տենց բան չկա, ու չէր էլ կարող լինել»:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսև բավարարել է հայցվորների միջնորդությունը և որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչև այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը և չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաև հետևողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին:
Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն
Երևանում այսօր` Կոմիտաս-16 շենքի դիմաց ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու անձի և փորձել խուսափել պատասխանատվությունից:
Ճանապարհային ոստիկանության Երևանի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ` ավագ լեյտենանտ, 42-ամյա Արտակ Գրիգորյանը, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ քույր ու եղբայր 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի թիվ 70 դպրոցի 11-րդ դասարանում) և 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):
Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշենք որ,նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առևանգել են: Սակայն շատ ավելի ուշ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառևանգում էլ չի եղել և վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանն իր մեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Յուրաքանչյուր հինգշաբթի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում թաղապետ Սերյոժա Հովհաննիսյանն ընդունում է իր ղեկավարած վարչական շրջանի քաղաքացիներին, ծանոթանում նրանց դիմումներին ու բողոքներին:
Այս անգամ նախապես երկու քաղաքացի էր գրանցվել, բայց ընդունելության ժամին նրանց թիվը նկատելիորեն ավելացավ: Դիմումները հիմնականում սոցիալական բնույթի էին, և զարմանալի չէր, քանի որ, գաղտնիք չէ, այս վարչական շրջանում աղքատությունը վաղուց է «տնավորվել»:
Բնակիչները, թերևս, շահեցին այդ օրը, քանի որ լրագրողի ներկայությամբ թաղապետը, կարծես, պատրաստակամ էր հարցերը լուծել: Իրո՞ք կբավարարի նրանց խնդրանքները՝ դժվար է ասել: Ամեն դեպքում մենք կփորձենք թաղապետին դիմած քաղաքացիներից ճշտել՝ Հովհաննիսյանն ինչքանով է իր խոսքի տերը:
Շենգավիթն ամենաբարձիթողի համայնքի համբավ ունի հենց թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ չի լուծվում «Հայրենիք» կինոթատրոնին հարակից խաչաձև գետնուղու հարցը: Տարիներ շարունակ այս գետնուղին ոչ միայն հասարակական զուգարանի դեր է կատարել ու կատարում, այլև թափառաշրջիկների «բնակատեղի» է դարձել: Արշակունյաց պողոտան դարձավ արագընթաց, հետն էլ՝ մայրաքաղաքային ամենաշատ վթարներ արձանագրող փողոցներից մեկը, և պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ վախենում են գետնուղիով անցնել: Հետաքրքիր է, քաղաքապետը մինչև հիմա տեղյակ չէ՞, թե ինչ վիճակում է այդ գետնուղին:
Ինչևէ, վերադառնանք թաղապետարան. մեր այցի օրը ընդունելության ցուցակում էր Հովսեփ Օհանյանը, որը խնդրեց աջակցել իր երեխային, որն ուսանող է Մանկավարժական համալսարանում և հեռացման եզրին է ուսման վարձի կեսը չվճարելու համար. «Ընդամենը 70 հազարի օգնություն ա պետք , լավ երեխա յա, չեմ ուզում դուրս մնա: Ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ»: Թաղապետը խոստացավ օգնել: Գրեթե նույնանման խնդրանքով էր եկել մյուս բնակիչը՝ Անահիտ Ղարիբյանը. դուստրը շախմատիստ է, սեպտեմբերին մրցումների պետք է մեկնի Բուլղարիա, բայց ճանապարհածախսը՝ 1200 եվրո, չի կարողանում հայթայթել կամ հովանավորներ գտնել:
Սպասողների մեջ նաև ծեր թոշակառուներ կային: Նրանց ընդունելությունից էլ պարզ դարձավ, որ թաղապետարանի մշտական այցելուներ են`կրկին սոցիալական խնդիրներով: Նրանցից մեկն էլ եկել էր խնդրելու թաղապետ Հովհաննիսյանին, որ միջնորդի՝ ՀՀ նախագահն իրեն ընդունի:
Բայց ամենատարօրինակը տարեց բնակչուհիներից մեկի բողոքն էր. «Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, հիվանդ ծնողներ եմ պահել ու խնամել, որի պատճառով չեմ հասցրել ամուսնանալ: Առաջին հարկում եմ ապրում: Հիմա հիվանդ կին եմ, էդ երեխեքի աղմուկը տանել չեմ կարող, դուք էլ բերեցիք ու խաղահրապարակ կառուցեցիք բակում»: Նա պահանջում էր, որ այդ «կարուսելները և սղարաները» բակից հեռու տանեն: Թաղապետն խոստացավ, որ եթե շենքի բնակիչների 30 տոկոսը կողմ քվեարկի բնակչուհու բողոքին, այսինքն՝ համաձայնության ստորագրություն տա, որ խաղահրապարակը բակից հեռացվի, ապա թաղապետարանը կընդառաջի:
Պետպատվերի հետ կապված դիմում էլ կար: Բնակիչներից մեկն էլ բողոքում էր, որ աղբարկղերը տեղադրված են հենց իրենց պատուհանների տակ, և գարշահոտությանը դիմանալ հնարավոր չէ: Բնակիչը խնդրեց՝ եթե հնարավոր է, մի քիչ հեռու տեղափոխեն աղբարկղերը կամ իրեն թույլատրեն մի քանի մետր առաջ գնալ և կանաչ ցանկապատ անցկացնել: Բողոքում էին նաև շենքի լիազորների վատ աշխատանքից:
Ահա այսպիսի ևս մի քանի բողոք, ու ընդունելությունն ավարտվեց:
Բնակիչների ընդունելությունից հետո թաղապետ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում սոցիալական խնդիրներ են բարձրացվում, բայց իրենք ֆինանսապես ի զորու չեն այդչափ աջակցություն ցուցաբերել: Այ, նույնիսկ այսպիսի մանր-մունր հարցերը չեն լուծվում չինովնիկների անտարբերության պատճառով և ստիպում են բնակիչներին՝ ժամերով քարշ գալ ղեկավարների դռներին:
Շուշան Գալստյան
Այսօր ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքը կազմել է մոտ 101 մլրդ դրամ, 2009 թ.՝ մոտ 150 մլրդ դրամ, իսկ 2010 թ.՝ մոտ 180 մլրդ դրամ։
Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ ամեն երկուշաբթի թողարկվում և տեղաբաշխվում են կարճաժամկետ պարտատոմսեր, ամեն տարի մեկ անգամ թողարկվում են 3 և 5 տարի մարման ժամկետ ունեցող միջին ժամկետայնության ուղենշային պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր ամսվա 2-րդ և 3-րդ երեքշաբթի օրերին, և յուրաքանչյուր կենտ տարի թողարկվում են 7 տարի մարման ժամկետով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա 3-րդ հինգշաբթի օրերին:
Բոլոր այս թողարկումների համար սահմանված է թողարկման ծավալի նվազագույն չափ։ Այս կանոնները, ըստ Արշալույս Մարգարյանի, նաև այն բանի համար են, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկ ներկայացնողները (հիմնականում՝ առևտրային բանկերը) կարողանան պլանավորել իրենց ֆինանսական հոսքերը։ Կարող են լինել նաև լրացուցիչ թողարկումներ, որոնք իրականացվում են կանխիկ հոսքերի կառավարման կամ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման նպատակով։ Իսկ ընդհանրապես, պետական պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակը ֆինանսավորելն է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը։
Այսօր Նարեկ Սարգսյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ: Փաստորեն, դա ավելի գրավիչ պաշտոն է, քան՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետինը: Վերջինս շատ ավելի ֆիկցիա է, քան պաշտոն, քանի որ Հայաստանում, Երևանից բացի, այլ քաղաքներում ճարտարապետության մասին խոսելն անգամ անլուրջ կթվա: Իսկ Երևանը վաղուց ի վեր զարգանում է հենց Նարեկ Սարգսյանի մտածողությանը համահունչ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հրաժարականի դիմում էր ներկայացրել Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Հրաժարականի պատճառը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հասրաթյանի անհամաձայնությունն է Երևանում իրականացվող մի շարք նախագծերի նկատմամբ: Հատկապես նշվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հեռանկարը: Հետաքրքիր է, Նարեկ Սարգսյանի հետ նախապես համաձայնեցրե՞լ են այս նախագիծը:
«Երբ աշխարհի վերջը գա բոլորն այդ մասին կիմանան. Վախճանաբանական այս խնդիրը մշտապես եղել է քննարկումների առարկա. սակայն Քրիստոսն՝ Ինքը, նշելով, որ ոչ ոք չի կարող իմանալ աշխարհի վախճանի կոնկրետ պահը, տվել է դրա մասին հստակ նշաններ՝արեգակը պիտի խավարի, լուսնի լույսը խամրի, տիեզերական մեծ փոփոխություններ տեղի ունենան»,- այսօր հրավիրված ասուլիսին, ասաց տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը՝ ի պատասխան վերջերս բավականին շատ քննարկվող աշխարհի վերջի կանխագուշակումների թեմային:
Վախճանաբանական քննարկումների հետ կապված մարդկանց հետաքրքրությունը քահանան համարեց օրինաչափ: « Պետք չէ վախենալ Քրիստոսի երկրորդ գալստից, ինչպես քրիստոնյան իրականում չպիտի սարսափի մահվանից։ Ի վերջո դա լինելու է հավիտենական կյանքի ժառանգության վերջնական հանգրվանը: Զգույշ մնացեք, սուտ մարգարեներ են գալու՝ ասել է Քրիստոսը։ Այսինքն այս ամենի մասին մարգարեացել են դեռ վաղուց», — ասաց տեր հայրը:
Շահարկումներն ըստ քահանայի, գործարար նպատակներ ունեն որոշ կրոնական կազմակերպությունների դեպքում. «Ըստ աղանդավորների՝ մի կողմ է դրվում Տիրոջ քավչարար արյունն ու տրվում է մի բանաձև, թե որքան էլ չարիքներ գործենք, շուտով կգա երկրորդ գալուստն ու ամեն բան կջնջվի։ Փրկվելու համար անհրաժեշտ է միայն լինել համապատասխան կառույցի անդամ»: Ըստ քահանայի՝ սա այն հիմքն է, որ մարդկանցից ծածկում է սեփական մեղքերի համար պատասխանատվության, սեփական արարքների կարևորության քրիստոնեական հիմնարար սկզբունքները՝ ուշադրությունը կենտրոնացնելով զուտ ֆիզիկապես որևէ կազմակերպության մաս լինելուն։
666 թիվը շատերին է հետաքրքրում: Մարդիկ ինչ որ ենթագիտակցորեն վախ են զգում այդ թվից, նրանցից շարերը նույնիսկ չգիտեն դրա խորհուրդը: «Սա թիվ է, սա Աստվածաշնչի էջերից մեկն է և չպետք է խորշենք դրանից, այն հակաքրիստոսի կերպարի հետ զուգորդվող, Նեռ բառի թվային արտահայտությունն է, ինչպես նաև Սողոմոն արքայի հարկերի թիվը՝ որպես մեծ հարստության խորհրդանիշ։ Պետք է հիշել, որ մինչև մեկն իր ազատ կամքով չանցնի սատանայի իշխանության տակ, ոչ մի թիվ, ոչ մի խորհրդանիշ ներգործել չի կարող, չարը չի կարող մեր վրա ազդել, մինչև մենք չուզենք»:
Իր հերթին` աստղագետ Արեգ Միքայելյանն ասաց, որ տիեզերական բախումները շատ հազվադեպ են։ «Երկիրը փոքր մոլորակ է. նրա հետ բախումը կարող է տեղի ունենալ մի քանի միլիոն տարին մեկ անգամ: Փոքր բախումներ հաճախ են լինում, սակայն երկրի մթնոլորտ հասնող երկնային մարմինները մինչև մակերևույթին մոտենալը հալվում են մթնոլորտային շերտերի միջով անցնելիս»,- նշեց նա։ Աստղագետը գտնում է, որ հարկ է ավելի ուշադիր լինել էկոլոգիական ծանրագույն իրավիճակների, համաշխարհային մարդածին փոփոխությունների նկատմամբ, որոնք առավել մեծ գործոն են մարդկության կործանման տեսանկյունից:
Մադրիդի «Ռեալը» որոշել է ցնցել ֆուտբոլային աշխարհը` ցանկություն հայտնելով վաճառել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին աներևակայելի թվացող 240 մլն. Դոլլարով:
Արքայական ակումբը պատրաստ է իր աստղին վաճառելու այն բանից հետո, երբ վեճ առաջացավ Ռոնալդուի և «Ռեալի» գլխավոր մարզիչ` ֆուտբոլիստի հայրենակից Ժոզե Մոուրինյոյի միջև: Վերջինիս դուր չի եկել այն փաստը, որ Ռոնալդուին դուր չի գալիս ակումբի մարտավարությունը: Այս արտահայտության պատճառով «Բարսելոնայի» հետ խաղին հաջորդած Իսպանիայի առաջնության «Սարագոսայի» հետ ամբողջ հանդիպումը Ռոնալդուն անցկացրեց պահեստայինների նստարանին:
Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մեծ ցանկության մասին ավելի վաղ հայտնել էր իտալական «Միլանի» սեփականատեր, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Սակայն, ինչպես վկայում է բրիտանական պարբերականը, Ռոնալդուի համար սահմանված արժեքը կարող է վանել յուրաքանչյուրին` նույնիսկ Ռոնալդու տաղանդի ամենակրքոտ երկրպագուին:
Առայժմ Ռոնալդուի նկատմամբ առանձնապես ուշադրություն չի ցուցաբերել նույնիսկ ամենակարող գնորդը` անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի սեփականատերն է հանդիսանում Աբու-Դաբիի էմիրությունը կառավարող ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Մանսուր բեն Զայեդ Ալ Նահայանն` իր 31.8 մլրդ. դոլլար կարողությամբ:
Մայիսի 20-ին Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի ընտրանու հետ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը (հունիսի 4-ին) և Կամերունի հավաքականի հետ ընկերական խաղին (հունիսի 7-ին):
Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Իգոր Ակինֆեև, ԲԿՄԱ
Վյաչեսլավ Մալաֆեև, «Զենիթ»
Պաշտպաններ
Ալեքսանդր Անյուկով, «Զենիթ»
Ալեքսեյ Բերեզուցկի, ԲԿՄԱ
Վասիլի Բերեզուցկի, ԲԿՄԱ
Սերգեյ Իգնաշևիչ, ԲԿՄԱ
Յուրի Ժիրկով, «Չելսի», Անգլիա
Ռոման Շիշկին, «Լոկոմոտիվ»
Ռենատ Յանբաև, «Լոկոմոտիվ»
Կիսապաշտպաններ
Դինիյար Բիլյալետդինով, «Էվերտոն», Անգլիա
Դենիս Գլուշակով, «Լոկոմոտիվ»
Դմիտրի Տորբինսկի, «Լոկոմոտիվ»
Իգոր Դենիսով, «Զենիթ»
Կոնստանտին Զիրյանով, «Զենիթ»
Ալան Ձագոև, ԲԿՄԱ
Իգոր Սեմշով, «Դինամո»
Հարձակվողներ
Անդրեյ Արշավին, «Արսենալ», Անգլիա
Ալեքսանդր Կերժակով, «Զենիթ»
Ռոման Պավլյուչենկո, «Տոտենհեմ», Անգլիա
Պավել Պոգրեբնյակ, «Շտուտգարտ», Գերմանիա
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.