23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է «վկաների» կամ, այսպես ասած, անվճար «գործ տվողների» մի նոր համակազմ ձեռք բերել: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն արդեն իսկ ունի նման «գործ տվողների» բանակ, որոնց վճարում է, սակայն կարծես նրանց աշխատանքի արդյունավետությունից այնքան էլ գոհ չէ, քանի որ որոշել է ներգրավել հավելյալ ուժեր: Այդ գործին են ծառայում քաղաքապետարանի, թաղապետարանների, համատիրությունների հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցներ:
Տարիներ շարունակ արմատացած այս համակարգի պատճառով որևէ քաղաքացի չի կարող ինքնագլուխ ավտոտնակ կառուցել, անգամ իր բնակարանի հետ կապված շինարարություն իրականացնել կամ նմանատիպ մի բան անել: Միանգամից բուսնում են թաղայինը, համատիրության աշխատողը և այդպես շարունակ: Դրա համար ցանկացած գործ անելուց առաջ քաղաքացին գիտի, որ հարկավոր է վճարել` փակելու համար հնարավոր «գործ տվողների» բերանները, դրանից հետո միայն անցնել գործի:
Սակայն, ինչպես երևում է, յուրաքանչյուր բակից տեղյակների այս բանակը քիչ է Երևանի «դրայվոտ» քաղաքապետին: Եվ քաղաքապետը ահա թե ինչպես է որոշել ավելացնել «գործ տվողների» իր բանակը: Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում երևանցիներին կոչ է արել նկարել մայրաքաղաքի անբարեկարգ տարածքները և նշելով հասցեն՝ ուղարկել քաղաքապետարան:
«Մենք շատ ենք կարևորում, որ մեր քաղաքում կանաչապատման նոր մշակույթ ձևավորվի: Կանաչապատ տարածքը ոչ միայն խոտն ու ծառն են, այլ նաև հոգատար վերաբերմունքն ու խնամքն այդ ամենի հանդեպ:
Այդ նպատակով մենք ձեռք ենք բերելու շուրջ 1000 խոտհնձիչ մեքենաներ, որոնք նվիրելու ենք կրթական և առողջապահական հաստատություններին, համատիրություններին՝ կանաչապատման նորովի մշակույթ դրսևորելու համար:
Մեր քաղաքում արդեն իսկ բավականին շատ հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում:
Ցավոք, դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ:
Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ անտարբեր չգտնվել, նկարել և նշելով հասցեն՝ ուղարկել մեզ:
Վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք անել ավելին»,— ասված է քաղաքապետի ուղերձում:
Ինչպես տեսնում ենք, քաղաքապետի մենեջերական հերթական անվրեպ նախաձեռնության շնորհիվ՝ քաղաքապետարանի «գործ տվողների» թիվը եթե չքառապատկվի, ապա առնվազն կկրկնապատկվի: Ավելին, կենդանի գործ տվողների թվի ավելացման միջոցառմանը զուգընթաց, քաղաքապետը շուտով քաղաքով մեկ անշունչ «գործ տվողների գումարտակ» էլ է ունենալու. Երևանի բանուկ խաչմերուկներում և կանգառներում կտեղադրվեն 60 տեսախցիկներ, որոնք իրենց հերթին կհսկեն անցուդարձը: Այդպես, ՀՀ իշխանությունները կարող են թեթևացած շունչ քաշել. Այսպես որ գնա, Հայաստանը շուտով կդառնա աշխարհի ամենահսկելի կամ վերահսկելի պետությունների առաջատարը: Մնում է հուսալ, որ այդ վերահսկողությունից դուրս մնալու համար ոստիկանները շարքային քաղաքացուց գումար կորզելու նոր ոսկեբեր երակ չեն բացի:
Մայիսի 27-ին կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանը, որի ինքնության մասին տեղեկությունը միայն այսօր հատնի դարձավ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բռնել են 2500 դոլար կաշառք վերցնելու պահին: Վերջինս այդ գումարով փորձել է օրինականացնել Գ. Էմինի փողոցում գտնվող մի ապօրինի կառույց:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հաստատել է տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է քաղաքապետարանում: Ապրիլին կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր քաղաքապետարանի աշխատակազմի եւ ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:
Ես արդեն գրել եմ (Հայաստանն իր գիտական ներուժով և արդյունավետությամբ բացարձակ առաջատար է՝ գիտեի՞ք, և Գիտնականները մշակութային հեղափոխություն են անում) «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության մասին: Հետևում եմ այդ էջին, խրախուսում, փորձում եմ օգտակար լինել գիտությանը, քանի որ առանց գիտություն մենք կդառնանք ոչինչ, իսկ դա մոտալուտ է, եթե գիտնականների համար այստեղ ապրելու ու գործելու արժանապատիվ պայմաններ չստեղծվեն:
Մարդիկ հեռանում են հայ գիտական աշխարհից երկու ճանապարհով՝ գնում են արտերկիր կամ մնում են այստեղ` գոյատևելու այլ միջոցներ ընտրելով: Առաջին դեպքում դեռ կարող ենք հետ բերել գիտնականին, եթե նորմալ պայմաններ առաջարկենք, բայց երկրորդ ճանապարհով գնացածները, ցավոք, կորսված են հայ գիտության համար: Նրանք այլևս չեն ներկայացնի մեր երկիրը հեղինակավոր գիտական ասպարեզներում, ու մենք կդառնանք «չմո» աբորիգեններ, որոնք ոչ մի աշխատանք շուտով չեն ունենա Impact factor- IP` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում, որն էլ ուղղակի ցուցանիշ է:
Գիտնականները հանդես էին եկել մի շարք անվանական առաջարկներով, գրանցվել էր 15 առաջարկ, որտեղ շահառուներն ու թիրախային խումբը առավելագույնս հստակեցված էին: Այսօրվա օրով գիտնականները լուրջ հաջողություններ են գրանցել, ճիշտ է՝ ո՛չ պետական հովանավորությամբ, այլ բարեգործությամբ, հայտնի Գագիկ Ծառուկյանի ու նրա հիմնադրամի շնորհիվ: Նաև ճիշտ է, որ Ծառուկյանի տված 8 միլիոն դրամը Մանթաշովի բարեգործության ու մեկենասության մոտ չնչին բան է, բայց ոնց ասում է ժողովուրդը՝ չեղած տեղից կաղամբն էլ միրգ է …
Ստորև ներկայացնում եմ նախաձեռնության էջում հանդիպած այս ծրագիրը, որը հենց Ծառուկյանի նվիրատվության արդյունքն է: Ի դեպ, հանուն օբյեկտիվության ասեմ, որ Ծառուկյանը նաև խոսել է բավականին զգալի, թե էդ «բավականին զգալի»-ն որքան է՝ գիտնականները չեն ասում, ներդրումներ անել ինովացիոն ծրագրերի մեջ: Հուսանք, որ էդ «զգալի»-ն գոնե Ծառուկյանի ապարանքի գնի մեկ տասներորդից շատ կլինի, այլապես՝ 8 միլիոն, 10 միլիոն, դրանք ի՞նչ են…
Ինչևէ, ներկայացնում եմ ծրագիրը, գուցե ընթերցողներիս մեջ կգտնվեն այդ պարբերականներում աշխատություններ տպագրած երիտասարդ գիտնականներ, որոնք, շնորհիվ նախաձեռնության, էդ 8 միլիոնն ունեն ու կարող են որոշ չափով գնահատված զգալ իրենց…
«Ազդեցության գործակից-IF ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրություններ ունեցող երիտասարդ գիտնանանների խրախուսման ծրագիր
Ծրագրի մասնակցության հրավեր
ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, www.facebook.com/science.and.finance, հայտարարում է բարձր Ազդեցության Գործակից (Impact Factor http://en.wikipedia.org/wiki/Impact_factor) ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010 թ. ընթացքում տպագրված աշխատանքների երիտասարդ հեղինակների/համահեղինակների (մինչև 35 տարեկան) խրախուսման ծրագիր:
Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել միջազգային գիտական պարբերականներում 2010 թ. ընթացքում հոդվածներ տպագրած Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները (մինչև 35 տարեկան):
Հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.facebook.com/science.and.finance էջում և որպես մեկնաբանություն լրացնել մրցույթին մասնակցող հոդվածների հղման ամբողջական տվյալները՝ այս հայտարարության տեքստի հենց ներքևում (մանրամասները ստորև):
Յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար հատկացվելիք խրախուսավճարի չափի հաշվարկն իրականացվելու է Ազդեցության Գործակցի` ըստ բնագավառների նորմավորված հաշվարկային մեթոդաբանությամբ ու հաշվի առնելով ընդհանուր առկա ֆինանսական միջոցների ծավալը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանքներ է տանում սույն ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով յուրաքանչյուր հեղինակին վճարվելիք խրախուսավճարների չափերը:
Ծրագիրն ունի «ԱԳ_ԳՖԱ-Գ.Ծ.1» հապավումը: Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող:
Ձեր տվյալները կստուգվեն և Ձեզ կտեղեկացվի խրախուսավճարի չափի մասին՝ ընտրված սկզբունքներին համաձայն: Հաշվարկի մեթոդաբանությունը կներկայացվի առանձին հայտարարությամբ:
Դիմումի վերջնաժամկետն է 2011 թ. հունիսի 5-ը:
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր: Այլ կարգի մեկնաբանությունները կջնջվեն»:
Գիտե՞ք, ինձ մոտ երկակի զգացումներ են առաջանում: Հիմա նստած մտածում եմ՝ արժի՞ ուրախանալ գիտնականների ձեռք բերած լոկալ հաջողությամբ, կամ՝ արժի՞ բավարարվել միայն քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, գուցե պետք չի՞ «պադաչկեք» ընդունել, պետք է ավելի պահանջատեր լինել, պահանջել միանգամից պետական աջակցություն գիտնականներին կամ արտահերթ ընտրություններ գոռալ… Չգիտեմ…
Գիտությունը պետք է պահել ցանկացած գնով՝ միայն ոչ ուզվոր սարքելով ու նվաստացնելով գիտնականին ու նրա արժանապատվությունը:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՎՐՈ-2012 Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա «Պետրովսկի» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Մայիսի 31-ից հունիսի 2-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Աղվան Մկրտչյան «Միկա»
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Պաս» Իրան
Լևոն Պաչաջյան «Սանան Նաֆթ», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Արտակ Դաշյան «Բանանց»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան «Ուլիս»
Հարձակվողներ
Զավեն Բադոյան «Իմպուլս»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
Բելառուսում հայկական կոնյակ կարտադրի՞ Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ հարցը կրկին բուռն քննարկման թեմա է դարձել: Այսօր «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանը հատուկ հաղորդագրությամբ «հանգստացրել է» «հայկական կոնյակի պատվով մտահոգ բոլոր մարդկանց», ըստ որի՝ Բելառուսում արտադրվող կոնյակը չի կրելու «հայկական կոնյակ» անվանումը, և արտադրանքը լիովին համապատասխանելու է Հայաստանի ու Բելառուսի օրենսդրությամբ ամրագրված պահանջներին: Զարմանալի է, որ նման հայտարարություն տարածելուց առաջ տնօրենը չի ջանացել բացել ռուսական և բելառուսական կայքերը և ուսումնասիրել, թե ինչ հրճվանքով են այդ կայքերը, անցյալ տարվա կեսերից սկսած, տեղեկացնում, որ Բելառուսում հայկական կոնյակ է արտադրվելու: Նույնիսկ մեջբերում են նախագահ Լուկաշենկոյի խոսքը. «Մեզ համար կարևոր է, որ Բելառուսում լավ կոնյակ արտադրվի» (ԱԻՖ, 23 սեպտեմբերի, 2010 թ.): Թեև իրականում Մինսկի արտադրամասն ուղղակի շշալցնելու է Հայաստանում արտադրելիք մեր բրենդը, դրա մասին պայմանավորվածությունն ավելի վաղ էր ձեռք բերվել: Ի դեպ, Լուկաշենկոն երբեք էլ չի թաքցրել իր հետաքրքրությունը մեր կոնյակի հանդեպ: Դեռևս օգոստոսին նա այցելել էր «Մուլտի Գրուպ»-ի կոնյակի գործարան և բացեիբաց խոսել Մինսկում հայկական կոնյակ արտադրելու մասին: Ճիշտ է, հետագայում հայկական մամուլն անհանգստացավ, և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը 2010 թվականի սեպտեմբերի վերջին ստիպված եղավ հանգստացնել լրագրողներին, թե քիչ հավանական է համարում հայկական կոնյակի արտադրությունը Բելառուսում, սակայն միաժամանակ հայտարարեց, որ կոնյակը արտադրվելու է զուտ հայկական տեխնոլոգիայով: Ահա այսպես. իսկը մեր պաշտոնյաներին բնորոշ «համ նալին, համ մեխին» ձևով:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանի և բելառուսական բարձրագույն ղեկավարության միջև պայմանավորվածությունը վաղուց է ձեռք բերվել, և հազիվ թե հիմա ինչ-որ բան փոխվի: Ճիշտ է, կարելի է հույս տալ մեզ, որ, ինչպես «Արարատ»-ի տարածած հայտարարության մեջ է ասված՝ «նախագծի իրականացումը թույլ կտա էականորեն մեծացնել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի կողմից խաղողի մթերումների ծավալը», որ գյուղացիները դրանից կշահեն, որ նրանց ցածր գին չեն թելադրի, որ ամեն ինչ օրենքով կլինի, որ շշի մեջ հայկական կոնյակ կլինի, իսկ շշի վրա բոլորովին այլ բան է գրվելու և այլն, և այլն… Բայց անգամ այս դեպքում առնվազն անտրամաբանական է, թե ինչու պետք է բելառուսական կողմն այդքան ծախսեր կատարի, արտադրանքը տարաներով հասցնի Մինսկ, այնտեղ շշալցնի, վերջում էլ թաքցնի գնորդից, որ կոնյակի շշի միջինը ոչ թե, ասենք, «Բելառուս» բրենդի է, այլ մաքուր հայկական կոնյակ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր Ստամբուլ-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերությունների տուգանեց . դրանցից «Չորս ընկերը» տուգանվեց 55 մլն դրամով, «Սոհոն»՝ 30 մլն դրամով, «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 մլն դրամով, «Նանիսը»՝ 5 մլն դրամով:
Սակայն զավեշտալին այն էր, որ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները միահամուռ հայտարարեցին, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն, այլ զբաղվում են ներմուծմամբ: Սակայն կառավարության շենքի առջև ցույց անող մի քանի տասնյակ քաղաքացիներ միաձայն վկայում էին, որ այդ ընկերությունների միջոցով ապրանքներ են ներկրել:
Հիշեցնենք,որ այս բեռնափոխադրող ընկերությունները օգտվելով շուկայում այլ տնտեսվարողերի բացակայության հանգամանքից` ապրանքի մաքսազերծման համար առևտրականներից նախկին 4 դոլարի փոխարեն պահանջել էին 8 դոլար (Չինաստանի պարագայում պահանջել են 14 դոլար, նախկին 7-ի փոխարեն):
Հանձնաժողովն այս 4 տնտեսվարողներից պահանջել է թանկացման պատճառների հիմնավորում: Ընկերությունների հայտարարության մեջ նշված է, որ միջնորդավճարի բարձրացման պատճառներն են Թուրքիայում գտնվող պահեստի վարձավճարի, թուրքական ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների, Ստամբուլում գտնվող պահեստների վարձակալության գնի բարձրացումն է: Նրանք նշել են նաև, որ բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացել են չնախատեսված մեծ ծախսեր, ինչը ևս անդրադարձել է միջնորդավճարի բարձրացման վրա:
Այսինքն, ըստ տնտեսվարողների, գների բարձրացումը կապված է ծախսերի ավելացման հետ և մաքսազերծման գների փոփոխություն չի եղել: Սակայն նշված 4 ընկերություններից և ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր պատճառաբանություններից գոնե մեկը:
Հասկանալով, որ այդ դեպքում տուգանքներից խուսափել չի լինի` բեռնափոխադրողները փոխել են մարտավարությունը: Նրանք Հանձնաժողովին ներկայացրել են փաստաթղթեր՝ ապացուցելու, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն: Սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դիտարկմամբ՝ այդ դեպում ինչո՞ւ էին նախապես պատճառներ թվում բեռնափոխադրման արժեքը բարձրացնելու վերաբերյալ:Արտակ Շաբոյանը կասկածելի համարեց, որ բեռնափոխադրող ընկերությունները մշտապես նույն պատճառաբանություններն են բերում, այնուհետև՝ նույն փաստարկներով հրաժարվում իրենց նախկին բացատրություններից:
2011 թ. վերջին Հայաստանում կգրանցվի գնաճ՝ 6-6.5 տոկոսի միջակայքում, իսկ տնտեսական աճը 2011-2012 թթ. Հայաստանում կկազմի 4 — 5 տոկոս, կանխատեսում է, համաշխարհային բանկը: Այս մասին ասել է ՀԲ երևանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին:
Ամստերդամի «Այաքսի» հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է թուրքական «Բուրսասպոր» տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկացնում է htspor.com-ը՝ հղում անելով NTVSPOR-ին։
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ «Բուրսասպորն» արդեն համաձայնության է եկել բելգիական «Բրյուգեի» 30-ամյա դարպասապահ Ստեյն Ստիյնենի և «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերի հարցում։
«Բուրսասպորը» Թուրքայի նոր ավարտված առաջնությունում եզրափակել է լավագույն եռյակը, իսկ նախորդ մրցաշրջանում դարձել էր երկրի չեմպիոն։
Ինչ վերաբերվում է Օզբիլիսին, ապա եթե նրա տեղափոխությունը մեծ անակնկալ կլինի, քանի որ Արազը վերջերս նոր պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ։
Հայաստանյան գրախանութներում վաճառքի են հանված Հայաստանի և Արցախի պատկերներով քարտեզներ, որոնցում ազատագրված տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում:
Մինչ հայ հրատարակիչները Ադրբեջանին են «նվիրաբերում» մեր պապենական հողերը, ադրբեջանցիներն իրենց քարտեզներում «յուրացնում» են ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլև հոծ գծով թվացյալ սլաք են անցկացնում ԼՂՀ-ից դեպի Նախիջևան` կիսելով Սյունիքը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում ապազգային քարտեզների հրատարակիչներին ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ գրախանութների տնօրեններին` չնպաստել այդ խայտառակության տարածմանը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտսասրդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժ
Այսօր կայացած կառավարության նիստում քննարկվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի զինծառայությունից տարեկետման խնդիրը:
ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում է կայացվել:
«Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից»,- նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.