23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ամենաօրհնված նախարար Սերգո Կարապետյանն իր հերթական կիրակին դարձյալ անցկացրել է գյուղացիների հետ: Նախարարն այցելել է այս անգամ էլ Տավուշի մարզի գյուղեր, բայց այս անգամ գյուղացիներին արդեն ասել է ոչ թե այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը որոշել օգնել գյուղացիներին և նրանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տալ, այլ որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Ինչպես տեսնում ենք, գյուղնախարարի` գյուղացիների հետ շփումների թեմատիկան աստիճանաբար և, կարելի է նաև ասել, բարեբախտաբար, փոխվում է:
Մինչև հիմա գյուղնախարարի հանդիպումների թեմատիկան գյուղատնտեսական վարկերն էին. նախարարն ամեն անգամ իրեն շրջապատող գյուղացիներին պատմում էր հեքիաթն այն մասին, որ գյուղատնտեսությունն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հոգացության ներքո է և թե կառավարությունն ամեն ինչ անելու է` գյուղացիներին օգնելու համար: Իսկ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ամենահերոսական քայլը, բնականաբար, պետության կողմից տրամադրվող վարկերն էին. պետությունը սուբսիդավորում է այդ գումարների մի մասը, որի արդյունքում վերջնահաշվարկում գյուղացուն հասնելու էին 10-12 տոկոսանոց վարկեր:
Այդպես ասում էին մեր բոլոր պաշտոնյաները, այս վարկերի հեքիաթի մասին խոսում էր ՀՀ նախագահը իր ելույթներում, խոսում էր ՀՀ վարչապետը, խոսում էին դրանցով զբաղվող նախարարները և արդեն թվում էր, թե այդպես էլ կշարունակեն խոսել այդ մասին մինչև խոր աշուն` բերքահավաքից հետո էլ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը կարծես թե այդ մի փորձանքից զերծ մնաց և գյուղնախարարը արդեն սկսել է խոսել մթերումներից: Բայց քանի որ մթերումների մասին խոսակցությունը դեռ նոր է, մթերումներին դեռ ահագին ժամանակ կա` տեսնենք, թե իսկապես ի՞նչ եղան գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկերը, ՀՀ պաշտոնյաների` գյուղացիներին պատմած հեքիաթների որ մասը իրականացավ:
Վարկերի տրամադրման գործընթացի վերաբերյալ խոսակցությունների դեռ նախնական փուլում նախագահ Սերժ Սարգսյանի այցելություններից մեկի ժամանակ բացահայտվեց, որ վարկերը վերածվել են հերթական քաշքշուկի, որը ստեղծողները թե´ բանկերն էին` իրենց հազար ու մի տեղեկանքներով, թե´ նոտարական գրասենյակներն ու կադաստրի ստորաբաժանումները` տեղեկանք տալու համար պահանջած կաշառքներով: Նախագահը զայրացավ, կարգադրեց, բայց թե նախագահի զայրույթը քա՞նի տոկոսով տեղ հասավ, դժվար է ասել:
Մեր տեղեկություններով, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար գյուղացիներին տրվող վարկերը իրականում չէին տրվում, իսկ նման աշխատանքներ սկսելու օրերն ու ամիսները անցնում էին. փողը գյուղացին պետք է ստանար գարնանը, որպեսզի կարողանար ցանք անել. արդեն իսկ մարտ ամսից գյուղացիական աշխատանքները սկսվում են: Բազմաթիվ գյուղացիները ասում էին, թե վարկեր չեն տալիս, սակայն մեր հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե վարկեր տրվում են:
«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից, և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այսինքն, այդքան վարկեր կտրամադրվեն: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդ—ից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից»,- այսպես էր պատասխանել Տիգրան Սարգսյանը մեր հարցադրմանը:
Մենք փորձեցինք մեկ անգամ ևս ճշտել մեր տեղեկատվությունը, սակայն պատկերը դարձյալ նույնն էր: Չի կարելի ասել, թե վարկեր չեն տրվում, դրանք տրվում են, սակայն ասել, թե դրանք տրվում են հեշտորեն, կամ դրանք իսկապես ինչ-որ լուրջ գործ անելու ընդունակ գումարներ են, ուղղակի անհեթեթություն է. տրվում են 200-300 հազար դրամի չափի մի բան, որով դժվար է ասել, թե գյուղացին որ հարցին էր լուծում տալու` սերմացուի, պարարտանյութի, վարուցանքի, թե՞ կադաստրանոտարաբանկային կաշառքների:
Դրանից հետո տեղեկատվությունը փորձեցինք ևս մեկ անգամ պարզաբանել հիշյալ գործում պատասխանատու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վարկերի տրամադրումը, պետության կողմից սուբսիադավորումը կազմակերպվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության միջոցով: Վաչե Գաբիելյանը` որպես Տիգրան Սարգսյանի իսկական կադր, տվեց նույն պատասխանները, ինչ իր շեֆը:
— Պարո´ն Գաբրիելյան, վարչապետը հավաստիացրեց, թե գյուղատնտեսական վարկեր տրամադրվում են, սակայն իրականում այդ գործընթացը ավելի քան հեռու է այն պատկերից, ինչ ներկայացվում է: Ի վերջո այդ կեղծ տեղեկատվությունը ներքևից է գալի՞ս, այսինքն բանկե՞րն են ձեզ խաբում, թե՞ վերևում է խեղաթյուրվում ինֆորմացիան, որովհետև, օրինակ, կոնկրետ Արմավիրի մարզում բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ վարկեր չեն տրվում:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կոնկրետ Արմավիրի մարզում տրվում են վարկեր, ուղղակի բոլոր բանկերը չէ, որ մասնակցում են այդ ծրագրին: Բանկեր կան, որ մասնակցում են, դրանք մի շարք բանկեր են, մասնավորապես, ամենախոշոր բանկը և այդ ուղղությամբ մասնագիտացված բանկը` Գյուղփոխօգնության բանկը տրամադրում է այդ վարկերը, այժմ ունի ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ տրամադրած ամբողջ հանրապետությունում, դրա մեջ կա նաև Արմավիրի մարզը: Ավելի ուշ սկսել են միանալ նաև այլ բանկեր:
— Բայց հասկանու՞մ եք, պարո´ն Գաբրիելյան, ես ռեալ տեղեկություն եմ ասում, երբ մարդիկ գնացել են և նրանց չեն տվել, բայց Դուք ասում եք, թե տալիս են, սա ինչպե՞ս հասկանալ, գուցե Դուք ուրի՞շ երկրում եք ապրում:
— Ես ավելի քան համոզված եմ և բանկից խնդրել եմ տեղեկություն, նրանք տվել են, բայց, ամեն դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, որ Արմավիրի մարզում տրվում են նման գյուղատնտեսական վարկեր: Դա պաշտոնական տեղեկություն է, որ տվել է ԱԳԲԱ բանկը:
— Մի էսպիսի հարց, պետությունը կարո՞ղ է իր ծրագրերը իրականացնել, եթե իրականությունն էսպիսին է, գյուղացիները մի բան են ասում, բայց երբ պաշտոնյաներին ես հարցնում, իրենք միանգամայն այլ պատկեր են ներկայացնում:
— Գիտեք, բոլոր գյուղացիները չէ, որ վարկ են ստանում և բոլոր գյուղացիները չէ, որ դիմում են վարկի և բոլոր մարզերում նույն պրոցեսը նույն արագությամբ չի գնում: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, Դուք էլ կարող եք պաշտոնապես, խնդրում եմ, դիմե´ք Գյուղփոխօգնության բանկին և հարցրեք` ինչքա՞ն նման վարկ եք տրամադրել:
— Դե, ասել են, կարող եք ցուցակագրվել, բայց թե երբ կլինի, չենք կարող ասել:
— Դրանք տարբեր բանկեր են, այլ բանկեր դա սկսել են անել շատ ավելի դանդաղ, Գյուղփոխօգնության բանկը արդեն տվել է, մնացած բանկերը սկզբից հերթագրել են, և սկսել են տալ շատ ավելի ուշ:
— Արդշինինվեստբանկն է այդպես անում:
— Արդշինը, մասնավորապես, նրանք նոր են սկսել:
— Կոնվերսը ասում է` մենք էդ գծով մասնագետ չունենք:
— Հիմնական մասնակցողները Գյուղփոխօգնության բանկն է, Արդշինը, որը հավաքագրել է բազմաթիվ հայտեր, բայց հենց նոր է սկսել անել և բացի դրանից, եթե չեմ սխալվում, Պրոկրեդիտը: Կոնվերս բանկը այդքան ակտիվորեն չի մասնակցում:
Մենք հետևեցինք նաև Ֆինանսների նախարարի հորդորին և պաշտոնապես դիմեցինք «ԱԳԲԱ» բանկին, որն այս գործում առաջատարն է: Այսօրվա պաշտոնական տվյալներով, իսկ այսօր արդեն հունիսի 6-ն է և եթե վարկ պետք է տրամադրվեր, դա պետք է արվեր մինչև հիմա, Գյուղփոխօգնության բանկը տրամադրել է 11 327 վարկ, որ կազմել է շուրջ 6. 959. 496. 000 դրամ: Բանկից դժվարացան հայտնել, թե միջին հաշվով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ի՞նչ չափի գումար է տրամադրվում գյուղացիներին: Պարզագույն թվաբանական հաշվարկի պարագայում, եթե ընդհանուր գումարը բաժանում ենք տրամադրված վարկերի քանակի վրա, ստացվում է, որ միջին հաշվով տրամադրվել է 600 հազար դրամի կարգի գումար:
Հաշվի առնելով վարկերի տրամադրման պրակտիկան, թե ովքեր կարող են ԽԾԲ խողովակներով օգտվել գյուղացիների համար տրամադրված վարկերից, կարելի է մի փոքր հասկանալ պաշտոնյաների և գյուղացիների տրամադրած տեղեկատվությունների միջև եղած հակասությունները: Մնում է սպասել և տեսնել, թե մթերումների` «ok» լինելու խոստումը ինչպե՞ս է կատարվելու:
Այսօր` հունիսի 6-ին, Շվեյցարիայի հայոց թեմի խնդիրների առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Շվեյցարահայ հայոց թեմի-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոնֆլիկտի պատճառը համարեց բացառապես նյութական շահը. «Մարդիկ որոշ նյութական շահագրգռվածություններ ունեն եւ այդ շահագրգռվածություններից չեն ուզում հրաժարվել: Այս մասին: Աբել քահանա Մանուկյանն իր ծառայության դիմաց ստանում է 8000 եվրո աշխատավարձ եւ չափազանց դժվար է հրաժարվել նման գայթակղիչ գումարից: Նա 7,5 տարվա պայմանագիր ունի եկեղեցական խորհրդի հետ»:
Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հատուկ նշեց, որ տեր Աբել Մանուկյանը իրավաբանի կողմից նամակ է ուղարկել Մայր Աթոռին, որտեղ գրված է, որ Կտրիչ Ներսիսյանը, սա Ամենայն հայոց կաթողիկոսի աշխարհական անունն է քրեական պատասխանատվության կենթարկի:
Երևանում հունիսի 5-ին ժամը 23:15-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել:
Բիզնես ՍՊԸ- ի գլխավոր հաշվապահ 28-ամյա Արևիկ Օհանջանյանը, Mitsubishi Pajero io մակնիշի 20 ՕԼ 725 ավտոմեքենայով, «Հայրենիք» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա Ալլա Թադևոսյանին: Վերջինս աշխատում է Գեղագիտության ազգային կենտրոնում որպես նկարիչ — մանկավարժ:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սա այդ հատվածում հաճախակի տեղի ունեցող վրաերթերից մեկն է, որը կատարվում է Շենգավիթի թաղապետ Սերյոժա Հովհաննիսյանի աչքի առաջ: Իսկ վրաերթերի հիմնական պատճառը նախկին «Կինո Հայրենիքի» անցումն է, որը ոչ մի կերպ «խելքի չի բերվում»:
Թեղուտի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները եւ հաճախակի են դառնում սողանքները:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Հայաստանում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա եւ արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը:
Հայաստանն օր-օրի ծածկվում է նորանոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով:
Անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները եւ հաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերեւութային ու ստորերկրյա ջրերը զոհաբերվում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդյունաբերության ոչ խելամիտ զարգացմանը: Որսի ծավալման ու տնտեսական գործունեության արդյունքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիվ կառուցապատման հետեւանքով աճում են սեյսմիկ ռիսկերը եւ ավելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից`գիտակցելով, որ ընդամենը 1-2 տասնամյակ անց նրանց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակա միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ եւ ապահով ապագա:
Հայաստանի իշխանությունը չի ձեռնարկում որեւէ քայլ իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հասարակայնության եւ մասնագետների կողմից բարձրացվող բողոքները մնում են անպատասխան եւ «ձայն բարբառոյ hանապատի»: Իսկ բնական ռեսուրսների հյուծումը Հայատանում տեղի է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իմացությամբ, թողտվությամբ եւ օրինականացմամբ, եւ նրանք որեւէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում կատարած անօրինականությունների համար: Երկրում տիրում է բացարձակ «բեսպրեդելը» եւ անպատժելիությունը:
Հիշեցնում ենք, որ բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է: Իշխանության կողմից իր տվյալ պարտականության ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտը, եւ ծառայում կարեւոր գործոն իշխանությունը փոխելու հասարակական պահանջարկի ձեւավորման համար»:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացումը եւ տարածումը կանխելու համար` հատկապես Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում բուսական ծագմամբ սննդամթերքի պատճառով աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի տարածման ֆոնին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ եւ այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
• Հետեւել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ:
• Սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով:
• Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում:
• Խմելու ջրի համային եւ գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո եւ անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող եւ վերահսկող մարմիններին:
• Ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո:
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Արդեն հայտնի է որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի ավելի քիչ թվով դիմորդներ են մասնակցելու ընդունելության քննություններին: Հավանաբար դա է պատճառը որ Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների միասնական քննության ստուգումներն ավելի արագ անցկացվեցին և ավելի շուտ հրապարակեցին արդյունքները։
ԳԹԿ-ն տեղեկացրել է, որ առաջին փուլի արդյունքներով, քիմիայից քնության միջին միավորը կազմել է 9.96:
17.5-20 միավոր ստացել է մասնակիցների 4.3 տոկոսը, 19.5 միավոր ստացել է մեկ դիմորդ։
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ, այսինքն` մասնակիցների 23.2 տոկոսը։ Քննությանը ներկայացել է 69 հոգի, բացակայել՝ 33-ը։
Ռուսաց լեզվի քննությունից ստացած գնահատականների միջին միավորը կազմել է 10.53: Այստեղ ևս մեկ դիմորդ է ստացել ամենաբարձր` 19.5:
17.5-20 միավոր է ստացել մասնակիցների 4.2 տոկոսը։
Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցներից 15-ը՝ 21.1 տոկոս։
Քննությանը մասնակցել է դիմում-հայտ ներկայացնողներից 71-ը, 10-ը բացկայել է։
Իսկ այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ դիմորդների ամենամեծ թվով քննությունը՝ Հայոց լեզու և գրականություն առարկայից։
Ինչպես տեղեկացնում են ԳԹԿ-ից, ընդհանուր առմամբ հայտագրվել էր 609 դիմորդ։
ԵՊՀ-ի քննական կենտրոնից փոխանցել են, որ քննությանը չի ներկայացել 18 դիմորդ։
ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացման պատճառով չեն կարողացել դիմավորել Ռուսաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակիցներին:
Հայ ֆուտբոլիստները, ովքեր ժամանել են Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու “Եվրո-2012”-ի` Ռուսաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը, ստիպված են եղել օդանավակայանից հյուրանոց հասնել կիսախարխուլ ավտոբուսով:
“Դա պարզապես աններելի է, — ասել է Սիմոնյանը “Մայակ” ռադիոկայանի ուղիղ եթերից, — այն մարդիկ, ովքեր պատասխանատու են հայերի ընդունելության համար, արժանի պատիժ կստանան: Մեզ համար այս իրավիճակը ևս տհաճ է: Ես` որպես առաջին փոխնախագահ, ցանկանում եմ ներողություն խնդրել հայկական պատվիրակությունից”:
Armsport.am
Երեկ աղիքային սուր վարակով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 26 քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ են: Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը տեղեկացրել է, որ թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել։
Ասոյանը հերքել է,թե թունավորման պատճառը վարունգն է: Խուճապը պայմանավորված է եվրոպական երկրներում վարունգի թունավորումից մահացած 17 `և հազարից ավելի վարակված մարդկանց շուրջ բարձրացած աղմուկով: Նշենք, որ Հայաստանը արգելել է վարունգի ներկրումն Իսպանիայից:
«Թե մանրէների որ տեսակն է դարձել թունավորման պատճառ, պարզ կդառնա լաբորատոր հետազոտոթյուններից հետո՝ հավանաբար երկուշաբթի»,- ասել է Ասոյանը: Երեկ երեկոյան հիվանդանոց ընդունվածներից 20-ը երեխաներ են եղել, 6-ը՝ մեծահասակներ։ Նրանց բոլորի մոտ աղիքային սուր վարակի պատկեր է գրանցվել։
Ըստ Ասոյանի հիվանդների առողջական վիճակը բավարար է եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այս օրերին Հայաստանում շատերն են ապրում ֆուտբոլով:
Վաղը, Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում, Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ռուսաստանի հավաքականին:
Մեր ֆուտբոլի հավաքականը թերևս առաջին անգամ ուղեգիր նվաճելու ռեալ հնարավորություն ունի, ընդ որում` ոչ միայն տեսականորեն: Իհարկե, ես չեմ կարծում, որ այս անգամ մենք ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենանք: Գուցե այս պահին ունենք բոլոր ժամանակների մեր ամենաուժեղ հավաքականը, սակայն ուժեղ՝ համեմատության մեջ, իսկ հարաբերական ուժեղությունը եվրոուղեգիր չի երաշխավորում: Այս ընտրական ցիկլի նվաճում կլինի, եթե մեզ հաջողվի ստեղծել մարզական ուրույն բնավորություն և ձեռագիր ունեցող հավաքական, որը հաջորդ առաջնություններում արդեն կարող է հավակնոտ հայտեր ձևակերպել:
Վաղվա հանդիպման մյուս ինտրիգն ամենևին էլ մարզական չէ: Բանն այն է, որ որոշ դեպքերում մենք սիրում ենք սպորտը, մասնավորապես` ֆուտբոլը, քաղաքականացնել: Օրինակ, երբ մերոնք մրցում են թուրքերի հետ, բոլորը մոռանում են սպորտի մասին և հիշում, որ Թուրքիան մեր ոխերիմ թշնամին է: Մարզական խաղը վերածվում է Ավարայրի ճակատամարտի: Ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն ազդում է նաև ֆուտբոլիստների վրա` կաշկանդելով նրանց մարզադաշտում:
Միանգամայն այլ տրամադրություն է Ռուսաստան-Հայաստան խաղից առաջ: Այստեղ էլ ոմանք հիշում են մեր դարավոր բարեկամության մասին: Դարձյալ տուժում է ֆուտբոլը, որովհետև «դարավոր բարեկամության» մասին մեր մակերեսային պատկերացումները ոչ մարզական խոսակցությունների ու ասեկոսեների առիթ են տալիս:
Գալով հարցի մարզական կողմին` մի քանի նկատառում անենք:
Հայաստանի հավաքականն իրոք լավն է, բայց ուղեգիր նվաճելու հարցում շատ ավելի քիչ է մոտիվացված, քան` Ռուսաստանի ընտրանին: Մյուս կողմից, վերջին խաղը, դարձյալ` նույն Ռուսաստանի հավաքականի հետ, ցույց տվեց, որ մերոնց մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, կրեատիվ ռեսուրսը:
Մի խոսքով, մերոնց հաղթելու շանսերը քիչ են, թեև` բոլորս անկեղծորեն երկրպագելու ենք մեր հավաքականին` հաղթանակ տեսնելու ակնկալիքով:
Այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը «Ծառայության ընթացիկ գործունեությունը և հետագա ծրագրերը» թեմայով ասուլիս էր հրավիրել:
Պատճառներից մեկը ԳՈՒՄ-ի շուկային կից գործող մսի տաղավարների գործունեության դադարեցման հետ կապված աղմուկն էր:
«Հայկական վարկածը» ևս անդրադարձել էր այս խնդրին՝ ներկայացնելով վաճառողների բողոքը, ըստ որի՝ կասեցումը հիմնավորված չէր:
Գ. Գրիգորյանը եկել էր հակադարձելու. «ԳՈՒՄ-ին հարակից տարածքում կրպակների գործունեության կասեցումը միանշանակորեն եղել է օրենքի սահմաններում։ Խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք կանոններ, սննդի անվտանգության մասին օրենքի մի շարք դրույթներ։ Մենք ժամանակավորապես կասեցրել ենք և տնտեսվարող սուբյեկտներին տվել 7 օր ժամանակ՝ ուղղելու իրենց աշխատանքն ու կրպակները պատշաճ վիճակի բերելու»:
Գրիգորյանն անդրադարձավ նաև Սննդի անվտանգության տեսչության աշխատանքից ազատված աշխատողների խնդրին։ Ասաց, որ քաղաքացիական ծառայողներին աշխատանքից ազատելիս, ըստ օրենքի, պետք է ուղարկվեն ռեզերվ, ինչը տվյալ դեպքում չի արվել, և ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ «հայտնվել են օդում»։ «Այդ ժամանակ ես նույնիսկ չեմ աշխատել այս պաշտոնում,- պարզաբանեց նա։- Նրանք եկել են աշխատանքի, աշխատել են՝ մտածելով, որ իրենք ռեզերվում են, և նոր ձևավորվող, վերակազմակերպվող մեր ծառայությունը պետք է այդ ռեզերվից հրավիրեր համապատասխան մասնագետների. այսպես՝ նրանք հայտնվեցին օդում»։
Ըստ Գրիգորյանի՝ հիշյալ աշխատակիցները երկու ամիս ներկայացել են աշխատանքի՝ չիմանալով՝ աշխատու՞մ են, թե՞ ոչ. «Վստահեցնում եմ, որ կառավարությունում այս հարցն իր լուծումը գտնում է, և բոլորի աշխատավարձերը վճարվելու են շատ կարճ ժամանակահատվածում։ Պարզապես հիմա հաշվարկ է կատարվում»։
Ծառայության պետը խուսափեց մեկնաբանել ստեղծված իրավիճակի պատճառը. «Չգիտեմ՝ սա անփութություն է, թե ինչ… չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության տեսչության տասնյակ աշխատողներ ազատվել էին աշխատանքից և ռեզերվ չէին ուղարկվել, ինչի հետևանքով զրկվել էին հետագայում նորակազմ ծառայությունում վերականգնվելու հնարավորությունից։ Տեսչության նախկին աշխատակիցները դիմել են Քաղծառայության ղեկավար Մանվել Բադալյանին, սակայն՝ անարդյունք: Բադալյանը հավատացրել է, որ սպասում է ինչ-որ փաթեթի, որին ծանոթանալուց հետո միայն կհասկանա, թե ինչն ինչպես է արվում: Նախկին քաղծառայողները, իրենց խնդիրները բարձրաձայնելու համար, ստիպված էին երեկ բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց։
Հ.Գ. Ի դեպ, այսօր մսի կրպակների գերակշիռ մասը գործում էր: Սա ի՞նչ է նշանակում, գլխավոր տեսուչը չի՞ տիրապետում իրավիճակին: Ինչպե՞ս կպատճառաբանի իր խոսքի ու իրականության հակասությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.