29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Bloomberg գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զեկույց է հրապարակել, որտեղ նշված է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում սննդամթերքների գները երկու անգամ աճ կարձանագրեն:
Արդեն 82%-ով աճել է եգիպտացորենի գների ինդեքսը, ռեկորդային է եղել նաև մսի ինդեքսի աճը, բարձրացել են տավարի և խոզի, ինչպես նաև ոչխարի և թռչնի մսի գները:
FAO-ի գլխավոր տնօրեն Հաֆեզ Ղանիմը հայտարարել է, որ նման գնային տատանումները կպահպանվեն նաև առաջիկա տարիների ընթացքում:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվելկը այսօր ասուլիս է հրավիրել խոսելու համալսարանի առաջիկա բարեփոխումների մասին:
Ըստ նրա քննական ուղեցույցում փոփոխություններ է նախատեսվում, այդ թվում`այսուհետ նախապես կազմված հարցաշարերից քննական հարցերը կընտրվեն վիճակահանությամբ : Ռեկտորը մտահոգություն հայտնեց իրենց դասախոսների որակի մասով: Այդ նպատակով նրա խոսքով, դասախոսների ընդունման նոր ընթացակարգ են ձևավորել:
Ֆրանսիական համալսարանի շուրջ դասախոսների բարձրաձայնած խնդիրների, անառողջ մթնոլոտի մասին ռեկտորըասաց, թե դա այդքան էլ այդպես չէ. «Համալսարանում կային դասախոսներ (նրանք փոքր թիվ են կազմում), որոնք դատարան էին դիմել. առաջին ատյանի դատարանի որոշումը հօգուտ դասախոսների էր: Մենք դիմելու ենք վերաքննիչ դատարան են»: Նա նշել է, որ Ֆրանսիական համալսարանի մի շարք դասախոսների նկատմամբ վարկաբեկումներ են եղել թե էլեկտրոնային նամակների, թե հոդվածների միջոցով:
Անդրադառնալով համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի շուրջ մամուլում բարձրացված աղմուկին, թե`պրոռեկտորը ծեծի է ենթարկել շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին, ռեկտորը նշել է, որ աղմուկը մեկ պատահարի շուրջ է եղել: Թե`շատ հնարավոր է, որ վեճեր ծագեն դասախոսի և ուսանողի միջև, այս դեպքում ևս վեճ է եղել, արդյունքում ուսանողը ներողություն է խնդրել: Ժոել լը Մորվելկն ասել է նաև, որ դատախազություն է դիմելու այն մարդկանց դեմ, ովքեր վարկաբեկել են համալսարանը, իրեն և դասախոսներին: Իսկ մամուլում նշված միջադեպի արդյունքում պրոռեկտորից երիտասարդը ներողություն է խնդրել և նշել է, որ որևէ մեկը եթե տուժել է միջադեպից, թող դիմեն իրավապահ մարմիններին:
«Շրջանավարտը ներողություն է խնդրել, չեմ հայհոյել, չեմ խփել»,- ասել է Արայիկ Նավոյանը: Միջադեպը ակադեմիական քննության արդյունքում է եղել:
Անդրադառնալով համալսարանին, ռեկտորը նշեց, որ այս տարի 40 ուսանող պրակտիկա է անցել Ֆրանսիայում և Բելգիայում: Բացի այդ, Ֆրանսիական համալսարանը հարցումներ է իրականացրել` պարզելու` իրենց շրջանավարտներից քանի տոկոսն են աշխատում իրենց մասնագիտությամբ: Հարցման արդյուքներում պարզվել, որ շրջանավարտների 75 տոկոսը Հայաստանում մասնագիտական աշխատանք ունի:
Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ ստացան համալսարանի բոլոր` 2300 շրջանավարտները:
Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը օրհնանքի խոսք ասաց ապագա մանկավարժներին և վստահություն հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կհամալրեն այն երախտավորների շարքերը, որոնք անձնվիրաբար ծառայել են ապագա սերունդների կրթման ու դաստիարակման գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները:
Միջոցառումը շարունակվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչեցին Կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի ՙՏանգո- ների շարքը, Առնո Բաբաջանյանի ՙՎոկալիզ՚-ը, Ռուբեն Ալթունյանի ՙԲերդ՚ և ՙՔոչարի՚-ի մշակումները և հատվածներ Անտոնիո Վիվալդիի ՙՏարվա եղանակներից՚: Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ և հաջորդ տարի կրկնվելու խոստումով:
Միջոցառմանը մասնակցում էին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության և խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս անմոռաց երեկոն կմնա Մանկավարժական համալսարանի շրջանավարտների հուշերում իրենց ողջ կյանքի ընթացքում:
Կիրակի օրը տեղացած հորդառատ անձրևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Երևանում ջրահեռացման համակարգ պարզապես գոյություն չունի: Եթե սովորական անձրևների ժամանակ է մայրաքաղաքում քայլելը դարձել անհնար, դժվար չէր պատկերացնել, թե ինչ վիճակ կարող էր ստեղծվել հորդառատ անձրևի դեպքում:
Սելավը կաթվածահար էր արել նաև երթևեկությունը: Մինչև կիրակնօրյա անձրևն էլ պարզ էր, թե ինչ լուրջ խնդրի առջև է գտնվում մայրաքաղաքը, բայց քաղաքապետարանին այս հարցը կարծես չի էլ անհանգստացնում: Մինչև ե՞րբ կարող է շարունակվել նման անհոգությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց, թե ջրահեռացման համակարգ չի կարող չլինել՝ կա, պարզապես ջրին խառնվող փոշու, կեղտի պատճառով փակվում է: Կիրակնօրյա աղետի պատճառը ևս «ջրահեռացման համակարգի խցանումներն են, առանձին դեպքերում` նաև ջրի նման ծավալների համար չնախատեսված թողունակությունը»:
«Երևանի քաղաքապետի հանձնարարականով դեպքից անմիջապես հետո ձևավորվել է օպերատիվ խումբ, որում ներգրավվել են բոլոր վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերն ու «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները: Տեղերում վթարավերացման մասնագիտացած խմբերի հետ համատեղ կազմակերպված աշխատանքների արդյունքում, ժամը 22:45-ի դրությամբ, վիճակը հնարավորինս կարգավորվել է, տրանսպորտային երթևեկը՝ վերականգնվել: Հունիսի 6-ին քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչները, քննարկվել են խնդրահարույց տեղերում հնարավոր լուծումների տարբերակները: Հաշվի առնելով, որ խնդրի հիմնովին լուծումը ենթադրում է ֆինանսական զգալի ծախսեր, առաջարկվել է սեղմ ժամկետներում մշակել համապատասխան ծրագիր»,- հայտնում են քաղաքապետարանից։
Պարզվում է՝ մեղավորը կամ հիմնական մեղավորը «Երևան Ջուր» ընկերությունն է: Հենց այս ընկերությունը պետք է կազմակերպի ջրահեռացումը, իսկ քաղաքապետարանի խնդիրը վերահսկողության իրականացումն է: Եվ փաստորեն, «Երևան Ջուրը» նորմալ մաքրություն չի իրականացնում, վերահսկողներն էլ իրենց հերթին բավարարվում են նորմալ չվերահսկելով: Իսկ եթե վիճակը դարձյալ շարունակվի այնպես, ինչպես կա՞, այսինքն` էլի «Երևան Ջուրը» չմաքրի, քաղաքապետարանի վերահսկիչներն էլ աչքները փակեն կիսատ-պռատ գործի վրա, ի՞նչ է լինելու` այս հարցին պատասխան տալ չկարողացան:
Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ հորերը, որ տեղադրված էին, փակվեցին Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության ժամանակ, այսպես ասած, անվտանգության նկատառումներով: Պուտինը եկավ ու գնաց, բայց անվտանգության նկատառումներով «լյուկերը» փակելու որոշումը մնաց ուժի մեջ: Եթե գոնե այս «լյուկերը» բաց լինեին, անձրևաջրերը հոսելու տեղ կունենային: Ջրերը կուտակվում են փողոցներում, քանի որ հոսելու տեղ պարզապես չկա: «Դե, դրանք փակվեցին, որ մարդիկ մեջը չընկնեին, հո բաց չէի՞ն թողնելու: Բա որ մութ տեղը մեկն ընկներ մե՞ջը»,- հակադարձեց Արթուր Գևորգյանը: Հետաքրքիր է` էդքան տարի չընկան, հիմա սկսելու էին ընկնե՞լ, կամ՝ որևէ մեկը չէ՞ր կարող առաջարկել գոնե ցանցերով փակելու տարբերակը, որը որոշ չափով կմեղմեր վիճակը: Իսկ գուցե մեր քաղաքապետարանում բացատրե՞ն, թե ինչպես է, որ առաջատար եվրոպական քաղաքներում մարդիկ չեն ընկնում հորը, իսկ ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, պիտի ընկնեն:
Ասում են, դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի լավ դռդռացրել է պատասխանատուներին: Կազդի՞ քաղաքապետի «դռդռոցը» անձրևների կամ ջրահեռացման համակարգի նորմալ գործունեության պատասխանատուների վրա, կերևա հաջորդ անձրևին:
Հանրապետությունում ընդունելության միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 1-ից, սակայն որոշ դիմորդներ չեն հասցրել դիմում-հայտ ներկայացնել մինչ նշված ժամկետը: Այսօր լրագրողների հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանն ասաց, որ ԲՈՒՀ-երից բազմաթիվ դիմումներ են ստացվել, ըստ որոնց՝ դիմորդներն այս կամ այն պատճառով ուշացել են հայտագրումից:
«Մենք դիմեցինք կառավարությանը, որպեսզի թույլ տան երկարաձգել հայտագրումը և ստացանք դրական պատասխան»,- ասաց Գ. Խաչատրյանը: Այժմ բոլոր ուշացած դիմորդների համար շարունակվում է դիմում-հայտերի ընդունումը՝ մինչև հուլիսի 10-ը: ԳԹԿ տնօրենը հավելեց, որ եթե կարիք լինի՝ կփորձեն հայտագրման ժամկետը մի քիչ էլ երկարաձգել:
Ինչ վերաբերում է հունիսի 1-ից մինչ օրս քննություններից անբավարար գնահատական ստացած դիմորդների կրկին դիմելու հավանականությանը, Գ. Խաչատրյանը նշեց, որ դա հնարավոր չէ, կրկին կարող են դիմել միայն այն դիմորդները, որոնք հարգելի պատճառով չեն ներկայացել քննություններին:
Այսօր ամփոփվել են հայոց լեզու և գրականություն, քիմիա, ռուսաց լեզու միասնական քննությունների արդյունքները:
Այս տարի հայոց լեզու, հայ գրականություն առարկայից միջին գնահատականը եղել է 12.8, քիմիայից` 9.96, ռուսաց լեզվից` 10.53: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ ինչպես և կանխատեսում էին՝ թեստերն ավելի մատչելի էին, հատկապես` հայոց լեզու և գրականություն առարկայից:
«Շուրջ 600 հոգի է քննություն հանձնել, որից անբավարար են ստացել միայն 25-ը: Եթե հաշվի առնենք, որ թեստերում կարող են անճշտություններ լինել, այդ 25 անբավարարներից որոշ դիմորդներ ևս կարող են դրական ստանալ»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Նա նշեց, որ թեստերը համեմատաբար ավելի մատչելի դարձնելը միայն այս տարվա համար է, իսկ հետագայի համար նպատակ է դրվել շտեմարան ստեղծել, որպեսզի քննություններն ավելի կանխատեսելի ընթացք ունենան և երկիմաստություններ չլինեն:
«Բնականաբար, այդ ժամանակ կբարձրանա նաև ընդունելության շեմը»,- կարծում է Գ. Խաչատրյանը:
Նշենք, որ 2010 թ. հայոց լեզու և գրականություն առարկայի միջին գնահատականը եղել է 11.9, քիմիայինը` 9.5, և ռուսաց լեզվինը` 10.9: Հայոց լեզու, հայ գրականություն առարկայի դիմում-հայտ է ներկայացրել 609, քիմիայի` 102 և ռուսաց լեզվի` 81 դիմորդ:
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ 220 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից (Բելառուս):
Պետրոսյանի հետ հավասար արդյունքներ ցույց տվեցին հնդիկ գրոսմայստերներ Չանդրան Պանչանաթանը եւ Աբհիջիթ Գուպտան, բայց նրանք Տիգրանից ետ մնացին լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 8 միավորով գրավեց 7-րդ տեղը: Միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան վաստակեց 6 միավոր:
Քիչ առաջ մենք մի նամակ ստացանք ուղղված «Ժառանգություն» Կուսակցության ղեկավար Ռաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանին
Նամակը ներկայացնում ենք որպես վարկած՝ խթանելու համար ՀՀ-ում բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրման հետ կապված քննարկումը:
«Հարգելի պարոն Հովհանիսյան,
Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը իր մեջ վտանգ է պարունակում մարդկության և Հայաստանի համար: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետևում կանգնած ուժերը Հայաստանում թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան:
Նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով դա նույն կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտված էին որպես հակաօրինական Սահմանադրական Դատարանի կողմից:
Շատ վիրավորական է անպետք հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը որպես հոգեբանական խորամանկություն-միջոց սովորեցնել բնակչությանը ավելի վտանգավոր նախագծին. նույնականացման քարտին և բիոմետրիկ անձնագրին: Իսկ հետո, երբ որ բոլորին հոգեբանորեն կկոտրեն և կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:
Խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին ծիծաղելի են: Խակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Բացի դրանից, համակարգչային համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք: Որոշ քաղաքական ուժերը, որոնք գաղտնի ղեկավարում են Արևմուտքի տնտեսությունը կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, պլանավորում են հայտնաբերել և ոչնչացնել այն կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց իշխանության համար վտանգ ներկայացնել: Սակայն կտուժեն նաև սովորական քաղաքացիները:
Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական և հոգեբանական տեղեկությունները ապագա քաղաքական գործիչների ուժեղ և թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի ետևում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաև Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Բոլոր դեպքերում կա բժշկական գաղտնիքի և անձի անձեռնմխելիությանը ոտնահարում, քանի որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ տվյալները պարունակում են տեղեկություններ անձի առողջության և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Համաձայն իրիդոլոգիայի- հոգեբանական և ֆիզիոլոգիական տեղեկությունները կարելի է ստանալ աչքի ծիածանափայլ թաղանթից: Համաձայն դերմատոգլիֆիկայի-հոգեբանական ստատուսը, արանձնահատկությունները և հիվանդությունների մեծ ցանկը կարելի է որոշել մատնահետքերից: Կան ապացույցներ, որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում, որը մի կողմից ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, մյուս կողմից` ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը և աչքի ծիածանափայլ տաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը և հիվանդությունները ( իբր մասնագիտական ընտրության համար, профотбор):
Վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշել են Հայաստանում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիօհաղորդչի մեջ չմտցնել, թողնելով մատնահետքերը միայն էլեկտրոնային անձնագրում արտասահման գնալու համար: Սակայն դա միայն հոգեբանական խորամանկություն (հոգեբանական մանիպուլյացիյա): Մատնահետքերը հետո են մտցնելու, երբ որ մեծամասնությունը ընտելանալու է նույնականացման քարտին: Դա նման է այն բանին, որ սոցքարտերը օգտագործվում են հոգեբանական խորամանկության կարգով, որպես միջոց բոլորին սովորեցնելու նույնականացման քարտին: Շատերի կարծիքով սեպտեմբերի 11-ի 2001թ. ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը և որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Սեպտեմբերի 11-ի 2001 թ. ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը:
Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի և դրա հետ կապված սարքերի ներդրմանը-դա հսկայական գումարներ են:
Լրացում. Չիպը- էլեկտրոնային տվյալների պահոց է, նա ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, որը ստանում է էներգիա Էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով RFID-րիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-րիդերին: RFID նշանակում է Radio Frequency Identification, ռադիոհաճախանական նույնականացում:
Նշենք, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որպես կանոն թաքցնում են,
որ ի հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետները ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպը նոր տվյալներով կեղծ անձնագրի համար: Այս ամենի մասին կարդացեք հոդվածում
Նշենք նաև, որ բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանգ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել արանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Արդեն հիմա որոշ մարդիկ մոտավորապես այս ձևով կոմունալ վճարումներ են կատարում: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարումն է, դա ըստ էության թանկ ավելորդություն է:
Այսպիսով, գախտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետևում նախատեսել են հետևյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր) դեռ արանց մատնահետքերի և միաժամանակ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ որ մարդիկ կընտելանան նաև այս քայլին, կսկսեն մտցնել նորանոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ` աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ վերջանալու է դա, երբ ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ:
Ամեն մի քայլը այս մանիպուլյատիվ շխթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթաղցքի մասին զգուշացնում էին տարբեր երկրներում իրավապաշտպանները:
Այսպիսով բիոմետրիկ պաստաթղթերը պետք է մերժել բազմաթիվ պատճառներով. և քանի որ վերջի հրեշավոր նպատակը բացահայտված է, և որովհետև միջանկյալ քայլերը ինչպես ապացուցված էր վերևում, նույնպես հրեշավոր են և պարունակում են Սահմանադրության և մարդու իրավունքների և բարոյականության բազմաթիվ խախտումներ և վտանգ են ներկայացնում և անձի, և երկրի և մարդկության համար:
Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ փաստարկները,
խնդրում ենք Ձեզ, քվեարկեք ընդդեմ հետևյալ նախագծերի.
Կ-673-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “ նույնականացման քարտերի մասին”
Կ-6732-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” ,
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0, “Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին”, որոնք նպատակ ունեն ներդնել Հայաստանում, հակասահմանադրական, հակամարդկային, երկրին վնասող նույնականացման քարտերը և էլեկտրոնային անձնագրերը: Մենք չենք բացառում, որ կան օրակարգում նախագծեր, որոնք իրենց մեջ պարունակում են որպես մաս նաև նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի ներդնումը:
Մենք դեմ ենք նաև
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 նախագծերին, քանի որ դրանք նշում են հակասահմանադրական նույնականացման քարտը և նույնպես նպաստում են այս հակասահմանադրական փաստաթղթերի ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ, դեմ քվեարկեք ցանկացած նախագծերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի (նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի) ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող և երկրի անվտանգությանը սպառնող նախագծերի կանխարգելման ուղղությամբ:
Նախապես շնորհակալություն
Հարգանքներով՝ մի խումբ գիտնականներ
Ռուբեն Ալանակյան, Արսեն Ղազարյան, Լիանա Գրիգորյան, Իդա Հակոբյան, Սերգեյ Կասպարյան, Սմբատ Բալայան, Մելս Ստեպանյան, Հրաչյա Հակոբյան, Վ. Հարությունյան, Արսեն Նազարյան, Հակոբ Թումանյան, Գոհար Չիլինգարյան, Լուսա Մեղրաբյան, Սիրանուշ Պողոսյան, Կարեն Սարգսյան»:
Սեյսմակայուն շինարարության ինստիտուտը, որը խորհրդային միության ամենահեղինակավոր գիտահետազոտական կենտրոններից էր, իր վերջին օրերն է ապրում: Փաստացի հիմնարկությունը գործում է`եթե պատվեր է լինում, ինժեներները եզրակացություններ են կազմում, գնահատում են շինարարական օբյեկտների սեյսմիկ կայունության աստիճանը: Բայց պարզվում է երկրաշարժային ակտիվ գոտում գտնվող մեր հանրապետությանը նման գիտական օջախներ պետք չեն, և «ԱՐՄՍԵՅՍՄՇԻՆ» ընկերությունն արագորեն սնանկացավ: Գիտնականների միակ հարստությունը Քանաքեռում գտնվող 3,5 հեկտար տարածքն էր, որի վրա վաղուց աչք էին տնկել մի քանի օլիգարխներ: Նրանց ախորժակը գոհացնելու ձեւը կառավարությունը գտավ: «ԱՐՄՍԵՅՍՄՇԻՆ» ԲԲԸ-ի տարածքի մի մասը վաճառվեց կուտակած պարտքերի դիմաց: Գնորդը «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ընկերությունն է: Ըստ որոշ տեղեկությունների, մյուս մասի սեփականատերերի հետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Ըստ աշխատակիցների` Սերգեյ Սիմավոնյանի, Տարոն Մարգարյանի, Կարո Դանիելյանի և այլոց հողը օտարվեց ապօրինի ձևով, քանի որ ինստիտուտի տարածքի մի ահռելի կտոր շենք-շինություններով վաճառվեց աճուրդով, նախապես հայտնի գնով` 16 հազար դրամ քառակուսու համար, որը 3-4 անգամ էժան է շուկայական գներից: «Արդյունքում 2 մլրդ. 240 մլն. դրամի փոխարեն պետական բյուջե է մուտքագրվում 560 մլն. դրամ` չհաշված շենք-շինությունների արժեքը, որոնք նույնպես վաճառվել են ոչ շուկայակայն սիմվոլիկ գներով», — բողոքում էին կոլեկտիվի անդամները տարբեր ատյաններին: Բացի այդ, գիտնականները զրկվեցին իրենց հասանելիք բաժնից, որի իրավունքը կոլեկտիվն ունի սեփականաշնորհման ժամանակ: Իհարկե, կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, որով վաճառքից ստացված գումարների մի մասը պետք է ծառայեցվեր գիտական հիմնարկի տեխնիկական վերազինմանը, « արդիականացնելու եւ ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով»:
Բայց սա կատարյալ աչքկապոցի էր, և այժմ էլ, գործարքից երկու տարի անց Սեյսմակայուն շինարարության ինստիտուտը ավելի շատ ոչ թե ժամանակակից գիտական կենտրոնի, այլ սարսափ-կինոի նկարահանման հրապարակ է հիշեցնում: Տեխնիկան և սարքավորումները վաղուց վաճառված են, պատերը` մալյարի կարոտ: Երկար պայքարից հետո գիտնականներին սկսել են տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ է կատարվում իրենց հարազատ գիտական օջախի հետ, և նույնիսկ խոստացել են բաժնետոմսերի 15 տոկոսը, քանի որ ինստիտուտն այժմ ունի պետական ընկերության կարգավիճակ: Բայց նրանք միևնույն է, գոհ չեն, և համարում են, որ իրենց ուղղակի «թուլափայ» են տալիս:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ամենաօրհնված նախարար Սերգո Կարապետյանն իր հերթական կիրակին դարձյալ անցկացրել է գյուղացիների հետ: Նախարարն այցելել է այս անգամ էլ Տավուշի մարզի գյուղեր, բայց այս անգամ գյուղացիներին արդեն ասել է ոչ թե այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը որոշել օգնել գյուղացիներին և նրանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տալ, այլ որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Ինչպես տեսնում ենք, գյուղնախարարի` գյուղացիների հետ շփումների թեմատիկան աստիճանաբար և, կարելի է նաև ասել, բարեբախտաբար, փոխվում է:
Մինչև հիմա գյուղնախարարի հանդիպումների թեմատիկան գյուղատնտեսական վարկերն էին. նախարարն ամեն անգամ իրեն շրջապատող գյուղացիներին պատմում էր հեքիաթն այն մասին, որ գյուղատնտեսությունն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հոգացության ներքո է և թե կառավարությունն ամեն ինչ անելու է` գյուղացիներին օգնելու համար: Իսկ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ամենահերոսական քայլը, բնականաբար, պետության կողմից տրամադրվող վարկերն էին. պետությունը սուբսիդավորում է այդ գումարների մի մասը, որի արդյունքում վերջնահաշվարկում գյուղացուն հասնելու էին 10-12 տոկոսանոց վարկեր:
Այդպես ասում էին մեր բոլոր պաշտոնյաները, այս վարկերի հեքիաթի մասին խոսում էր ՀՀ նախագահը իր ելույթներում, խոսում էր ՀՀ վարչապետը, խոսում էին դրանցով զբաղվող նախարարները և արդեն թվում էր, թե այդպես էլ կշարունակեն խոսել այդ մասին մինչև խոր աշուն` բերքահավաքից հետո էլ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը կարծես թե այդ մի փորձանքից զերծ մնաց և գյուղնախարարը արդեն սկսել է խոսել մթերումներից: Բայց քանի որ մթերումների մասին խոսակցությունը դեռ նոր է, մթերումներին դեռ ահագին ժամանակ կա` տեսնենք, թե իսկապես ի՞նչ եղան գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկերը, ՀՀ պաշտոնյաների` գյուղացիներին պատմած հեքիաթների որ մասը իրականացավ:
Վարկերի տրամադրման գործընթացի վերաբերյալ խոսակցությունների դեռ նախնական փուլում նախագահ Սերժ Սարգսյանի այցելություններից մեկի ժամանակ բացահայտվեց, որ վարկերը վերածվել են հերթական քաշքշուկի, որը ստեղծողները թե´ բանկերն էին` իրենց հազար ու մի տեղեկանքներով, թե´ նոտարական գրասենյակներն ու կադաստրի ստորաբաժանումները` տեղեկանք տալու համար պահանջած կաշառքներով: Նախագահը զայրացավ, կարգադրեց, բայց թե նախագահի զայրույթը քա՞նի տոկոսով տեղ հասավ, դժվար է ասել:
Մեր տեղեկություններով, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար գյուղացիներին տրվող վարկերը իրականում չէին տրվում, իսկ նման աշխատանքներ սկսելու օրերն ու ամիսները անցնում էին. փողը գյուղացին պետք է ստանար գարնանը, որպեսզի կարողանար ցանք անել. արդեն իսկ մարտ ամսից գյուղացիական աշխատանքները սկսվում են: Բազմաթիվ գյուղացիները ասում էին, թե վարկեր չեն տալիս, սակայն մեր հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե վարկեր տրվում են:
«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից, և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այսինքն, այդքան վարկեր կտրամադրվեն: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդ—ից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից»,- այսպես էր պատասխանել Տիգրան Սարգսյանը մեր հարցադրմանը:
Մենք փորձեցինք մեկ անգամ ևս ճշտել մեր տեղեկատվությունը, սակայն պատկերը դարձյալ նույնն էր: Չի կարելի ասել, թե վարկեր չեն տրվում, դրանք տրվում են, սակայն ասել, թե դրանք տրվում են հեշտորեն, կամ դրանք իսկապես ինչ-որ լուրջ գործ անելու ընդունակ գումարներ են, ուղղակի անհեթեթություն է. տրվում են 200-300 հազար դրամի չափի մի բան, որով դժվար է ասել, թե գյուղացին որ հարցին էր լուծում տալու` սերմացուի, պարարտանյութի, վարուցանքի, թե՞ կադաստրանոտարաբանկային կաշառքների:
Դրանից հետո տեղեկատվությունը փորձեցինք ևս մեկ անգամ պարզաբանել հիշյալ գործում պատասխանատու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վարկերի տրամադրումը, պետության կողմից սուբսիադավորումը կազմակերպվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության միջոցով: Վաչե Գաբիելյանը` որպես Տիգրան Սարգսյանի իսկական կադր, տվեց նույն պատասխանները, ինչ իր շեֆը:
— Պարո´ն Գաբրիելյան, վարչապետը հավաստիացրեց, թե գյուղատնտեսական վարկեր տրամադրվում են, սակայն իրականում այդ գործընթացը ավելի քան հեռու է այն պատկերից, ինչ ներկայացվում է: Ի վերջո այդ կեղծ տեղեկատվությունը ներքևից է գալի՞ս, այսինքն բանկե՞րն են ձեզ խաբում, թե՞ վերևում է խեղաթյուրվում ինֆորմացիան, որովհետև, օրինակ, կոնկրետ Արմավիրի մարզում բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ վարկեր չեն տրվում:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կոնկրետ Արմավիրի մարզում տրվում են վարկեր, ուղղակի բոլոր բանկերը չէ, որ մասնակցում են այդ ծրագրին: Բանկեր կան, որ մասնակցում են, դրանք մի շարք բանկեր են, մասնավորապես, ամենախոշոր բանկը և այդ ուղղությամբ մասնագիտացված բանկը` Գյուղփոխօգնության բանկը տրամադրում է այդ վարկերը, այժմ ունի ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ տրամադրած ամբողջ հանրապետությունում, դրա մեջ կա նաև Արմավիրի մարզը: Ավելի ուշ սկսել են միանալ նաև այլ բանկեր:
— Բայց հասկանու՞մ եք, պարո´ն Գաբրիելյան, ես ռեալ տեղեկություն եմ ասում, երբ մարդիկ գնացել են և նրանց չեն տվել, բայց Դուք ասում եք, թե տալիս են, սա ինչպե՞ս հասկանալ, գուցե Դուք ուրի՞շ երկրում եք ապրում:
— Ես ավելի քան համոզված եմ և բանկից խնդրել եմ տեղեկություն, նրանք տվել են, բայց, ամեն դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, որ Արմավիրի մարզում տրվում են նման գյուղատնտեսական վարկեր: Դա պաշտոնական տեղեկություն է, որ տվել է ԱԳԲԱ բանկը:
— Մի էսպիսի հարց, պետությունը կարո՞ղ է իր ծրագրերը իրականացնել, եթե իրականությունն էսպիսին է, գյուղացիները մի բան են ասում, բայց երբ պաշտոնյաներին ես հարցնում, իրենք միանգամայն այլ պատկեր են ներկայացնում:
— Գիտեք, բոլոր գյուղացիները չէ, որ վարկ են ստանում և բոլոր գյուղացիները չէ, որ դիմում են վարկի և բոլոր մարզերում նույն պրոցեսը նույն արագությամբ չի գնում: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, Դուք էլ կարող եք պաշտոնապես, խնդրում եմ, դիմե´ք Գյուղփոխօգնության բանկին և հարցրեք` ինչքա՞ն նման վարկ եք տրամադրել:
— Դե, ասել են, կարող եք ցուցակագրվել, բայց թե երբ կլինի, չենք կարող ասել:
— Դրանք տարբեր բանկեր են, այլ բանկեր դա սկսել են անել շատ ավելի դանդաղ, Գյուղփոխօգնության բանկը արդեն տվել է, մնացած բանկերը սկզբից հերթագրել են, և սկսել են տալ շատ ավելի ուշ:
— Արդշինինվեստբանկն է այդպես անում:
— Արդշինը, մասնավորապես, նրանք նոր են սկսել:
— Կոնվերսը ասում է` մենք էդ գծով մասնագետ չունենք:
— Հիմնական մասնակցողները Գյուղփոխօգնության բանկն է, Արդշինը, որը հավաքագրել է բազմաթիվ հայտեր, բայց հենց նոր է սկսել անել և բացի դրանից, եթե չեմ սխալվում, Պրոկրեդիտը: Կոնվերս բանկը այդքան ակտիվորեն չի մասնակցում:
Մենք հետևեցինք նաև Ֆինանսների նախարարի հորդորին և պաշտոնապես դիմեցինք «ԱԳԲԱ» բանկին, որն այս գործում առաջատարն է: Այսօրվա պաշտոնական տվյալներով, իսկ այսօր արդեն հունիսի 6-ն է և եթե վարկ պետք է տրամադրվեր, դա պետք է արվեր մինչև հիմա, Գյուղփոխօգնության բանկը տրամադրել է 11 327 վարկ, որ կազմել է շուրջ 6. 959. 496. 000 դրամ: Բանկից դժվարացան հայտնել, թե միջին հաշվով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ի՞նչ չափի գումար է տրամադրվում գյուղացիներին: Պարզագույն թվաբանական հաշվարկի պարագայում, եթե ընդհանուր գումարը բաժանում ենք տրամադրված վարկերի քանակի վրա, ստացվում է, որ միջին հաշվով տրամադրվել է 600 հազար դրամի կարգի գումար:
Հաշվի առնելով վարկերի տրամադրման պրակտիկան, թե ովքեր կարող են ԽԾԲ խողովակներով օգտվել գյուղացիների համար տրամադրված վարկերից, կարելի է մի փոքր հասկանալ պաշտոնյաների և գյուղացիների տրամադրած տեղեկատվությունների միջև եղած հակասությունները: Մնում է սպասել և տեսնել, թե մթերումների` «ok» լինելու խոստումը ինչպե՞ս է կատարվելու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.