29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մայիսն այս տարի դարձյալ անձրևոտ էր, տեղումների քանակը գերազանցեց նորման մինչև 250 տոկոսի չափով: Ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը նորմայից ցածր էր մինչև 0,9 աստիճան: Այսինքն կարելի է ասել` համարյա նորմայի սահմաններում էր` մի փոքր բացասական շեղումով: Հունիսի առաջին կեսն աչքի ընկավ զանգվածային բնույթի տեղումներով, այսինքն՝ այդ տեղումները հիմնականում հորդառատ էին, առանձին վայրերում գրանցվեցին կարկուտ և քամու ուժգնացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` անդրադառնալով եղանակային կանխատեսումներին:
Ըստ նրա՝ տարվա այս ժամանակահատվածին նման երևույթները բնորոշ են։ Հայաստանում հիմնականում հորդառատ անձրևները դիտվում են մայիս-հունիս ամիսներին, և եթե երկրի հարավային հատվածում դրանք հունիսի կեսերին քչանում կամ իսպառ բացակայում են, ապա հյուսիսային հատվածում մինչև ամսվա վերջ պահպանվում են, այսինքն՝ հյուսիսային շրջաններում մինչև հունիսի վերջը պահպանվում է կարկուտի վտանգը։
Օդի ջերմաստիճանն այսօրվանից բարձրանում է։ Երեկոյան հնարավոր է չոր ամպրոպ, բայց տեղումների հավանականությունը փոքր է: Վաղը կգրանցվի 28-30 աստիճան տաքություն, իսկ հունիսի 20-ին օդի ջերմաստիճանը կհասնի 31-32 աստիճան տաքության:
Առաջիկա հինգ օրերին Հայաստանի հարավային շրջաններում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ընդհանուր առմամբ, 5-6 աստիճանով: «Այսինքն, եթե այս օրերին Արարատյան դաշտում և հարավային շրջաններում գրանցվել է մինչև 28 աստիճան, ապա առաջիկա հինգ օրերին այդ ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի 32-34 աստիճանի: Նվազագույն ջերմաստիճանը նույնպես կբարձրանա և լեռնային շրջաններում, նախկին մինչև 12 աստիճանի փոխարեն, կհասնի մինչև 16-18 աստիճանի»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, առանձին վայրերում երեկոյան ժամերին գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում, այսինքն՝ հյուսիսային հատվածում դեռևս զանգվածային բնույթի տեղումների հավանականությունը պահպանվում է:
Այսօր առավոտյան Պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում աշխուժություն էր նկատվում: Պարզվեց՝ դասախոսական կազմից շատերը գնում-գալիս են Ազգային գրադարան: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ է կատարվում, ասացին՝ ստորագրահավաք է կազմակերպվել ի պաշտպանություն Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի:
Պարզվում է՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերթական «մշակութային բարեփոխումը» իրականացնելու նպատակով ծանուցում է ուղարկել Դավիթ Սարգսյանին`աշխատանքային պայմանագրի կասեցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը շուրջ 13 տարի է այդ գրադարանի տնօրենն է:
Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամը մեկին տեղի է ունեցել բողոքի ակցիա որին մասնակցել են և՛ գրադարանի ողջ անձնակազմը, և՛ ընթերցողներ ու դասախոսներ, ինչպես նաև մի շարք մտավորականեր. «Մենք ոչ մեկի դեմ չենք բողոքում, պարզապես ուզում ենք, որ Դավիթ Սարգսյանը շարունակի իր գործունեությունը, քանի որ նրա հետ կապվում են մի շարք ծրագրեր, որոնք դեռ պետք է իրականացվեն: Այսօր, ըստ պայմանագրի, նրա պաշտոնավարման վերջին օրն է, մենք ստորագրահավաք ենք կազմակերպել, և առավոտից մինչ այս պահը շուրջ 200 ստորագրություն է հավաքվել, որոնց մեջ հատկապես մեծ թիվ են կազմում դասախոսները:Սակայն արձագանքը շատ ավելի մեծ է, բայց ժամանակի սղության պատճառով հիմա պետք է ուղարկենք մշակույթի նախարարություն»:
Փոխտնօրենը ավելացրեց նաև, որ բողոքի ակցիայի մասին տեղյակ են նաև նախարարությունում, սակայն դեռևս ոչ մի արձագանք չի եղել:
Ի դեպ, աշխատանքային պայմանագրի կասեցման մասին հայտնող ծանուցում է ուղարկվել նաև Երաժշտական գրադարանի 15-ամյա տնօրեն Գուլիկո Նահատակյանին:
Կառավարության որոշմամբ, այս տարի Սևանա լճի ափամերձ երկու գոտում պետք է կառուցվեն հասարակական լողափեր, որոնք բնակչությանը հնարավորություն կտան անվճար օգտվել դրանցից: Սակայն, չգիտես ինչպես և ինչու որոշվեց, որ դա պետք է արվի Սևանի քաղաքային լողափի, որ թեև վարձակալված, բայց առանց դրա էլ ծառայում էր տեղի բնակչությանը, և «Ֆլամինգո-Արտ» լողափի հաշվին, որը պատկանում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանին:
Արդարացի լինելու համար ասենք, որ և՛ նշված լողափերում, և՛ առհասարակ ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ նախկին վարձակալած տարածքները կարիք ունեն վերաչափագրվելու: Այս դեպքում էլ նախկին «ֆլամինգոյից» գրեթե բան չի մնացել: Ինչևէ, թեև տիկին Թարխանյանը դիմել էր վարչապետին՝ կոչ անելով «կասեցնել շինարարությունը, քանի որ դա ոտնահարում է իր իրավունքները», սակայն մինչ օրս որևէ արդյունքի չի հասել, նույնիսկ ՀՀ վարչապետին գրած իր բաց նամակի պատասխանը չի ստացել: Ավելին, «Ֆլամինգոյի» մի մասում արդեն կատարվել են շինարարական աշխատանքներ:
Այսօր տիկին Թարխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հայց են ներկայացրել դատարան: Իսկ մանրամասները մեզ ներկայացրեց «Ֆլամինգո-Արտ» լողափի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը: «Ներկա դրությամբ բնապահպանության նախարարությունն ավարտել է լողափի կառուցապատումը «Ֆլամինգոյի» մի հատվածում: Մենք հայց ենք ներկայացրել Սևանի ընդհանուր իրավասության դատարան, և գործին արդեն ընթացք է տրվել: Հայցադիմում ենք ներկայացրել նաև վարչական դատարան` կառավարության որոշման այն կետի դեմ, որի համաձայն որոշվել է կառուցապատում իրականացնել «Ֆլամինգոյի» տարածքում: Բայց պետք է նշեմ, որ մինչ օրս ոչ կառավարությունից, ոչ էլ «Սևան» ազգային պարկից գրավոր ծանուցում չենք ստացել այդ ամենի մասին: Դա արվել է միայն բանավոր կերպով. ահա ևս մի բացահայտ օրենքի խախտում»:
Մեր հարցին, թե «Ֆլամինգո» լողափի մյուս մասը, որտեղ դեռ շինարարություն չի իրականացվել, այժմ ի՞նչ վիճակում է գտնվում, և պատրաստվու՞մ են այս սեզոնին շահագործել, Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց. «Տարածքի կեսի վրա արդեն կատարվել է շինարարություն, բայց մյուս կեսը մեր տնօրինության տակ է գտնվում, սակայն դեռ հստակ չէ դրա շահագործման հարցը: Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կազմակերպվի դրա մուտքը, և ընդհանրապես այս ամենի հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Մյուս կողմից, բնապահպանության նախարարության ռազմավարությունն այս հարցում ինձ համար էլ դեռ պարզ չի»:
Շուշան Գալստյան
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, թե Կենտրոնական բանկը շարունակում է վարել լողացող փոխարժեքի քաղաքականություն, սակայն ավելի պահպանողական է դարձել, երբ դրամը գնում է դեպի արժեւորում. «թույլ տալ, որ դրամը շատ ուժեղանա, չենք կարող»:
Ըստ Ջավադյանի ԿԲ-ն այս շրջանում պատրաստակամություն է հայտնում միջամտել փոխարժեքին երկու դեպքում` երբ առկա են կտրուկ տատանումներ, եւ երբ դրամը կդրսեւորի ուժեղ արժեւորման միտում: Թե որն է «շատ ուժեղ» դրամի միջակայքը` ԿԲ նախագահը չհստակեցրեց, այդ որոշումը համարելով ԿԲ-ի որոշելու խնդիր:
ԿԲ նախագահն ասաց նաև, որ ամռան ամիսներին դրամն ավելի հակված է դեպի արժեւորում, ինչը չի բացառում, որ ԿԲ-ն սկսի դոլարի գնումներ կատարել շուկայից: Սակայն Ջավադյանը հավատացրեց, որ նպատակ չունեն փոխարժեքն ուղղորդել դեպի որոշակի միջակայք:
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության առնվազն 70 աշխատակիցների հետագա գործունեությունը դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների վերամիավորման արդյունքում վերջերս ստեղծվել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որի նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանն աշխատանքից ազատել էր համակարգի առնվազն 70 աշխատակիցների։
Մեր տեղեկություններով, Գրիգոր Գրիգորյանն այժմ գործուղման մեջ է գտնվում, և լուրեր են պտտվում, որ հնարավոր է՝ վերադառնալուն պես ազատվի աշխատանքից:
Անորոշ է նաև աշխատակիցների հարցը. կադրերի տրամադրության տակ ուղարկված քաղծառայողներին հրահանգել են սպասել մինչև հունիսի 25-ը, որից հետո խոստացել են, որ մի մասը գուցե վերականգնվի նախկին աշխատանքին, իսկ մյուս մասի աշխատավարձը փոխհատուցվի:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերթական հրամանագիրն է ստորագրել` հերթական բուհերի ռեկտորներին թողնելով իրենց տեղերում: Տեղում մնալու հրամանագրեր են «շնորհվել» Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին` հռչակավոր Ապարիկին: Այս անձինք, ըստ կարգի, աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամաններ են ստացել` փոխադրվելով ռեկտորի պաշտոնակատարի կարգավիճակի՝ մինչև որ կկազմակերպվեն ընտրություններ, և կորոշվի նրանց հետագա պաշտոնավարման հարցը:
Կարելի է չկասկածել, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, և նույն մարդիկ կրկին կպաշտոնավարեն` անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ ամբողջ Գյումրիում թնդում է Վարդևան Գրիգորյանի ջանքերով Մանկավարժականի մակարդակը մինչև անվերջություն իջեցնելու խայտառակ փաստը, և որ այս ԲՈՒՀ կոչվածում դիպլոմ են ստանում երիտասարդներ, որոնք նույնիսկ չգիտեն՝ որտեղ են սովորում, հետագայում ի՞նչ է անելու իրենց «սովորած» ֆակուլտետն ավարտողը: Գյումրիում բազմաթիվ անեկդոտներ են շրջում Ապարիկի արկածների մասին, որոնց նախարար Աշոտյանը կարող է ծանոթանալ` օրվա խնդիրներից թեթևակի լիցքաթափվելու նպատակով:
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում գիտական միտքը իսպառ վերացել է, ավելի ճիշտ` կրթության ոլորտում անհնար է գտնել որևէ խելքը գլխին կազմակերպիչ, ինչի հետևանքով էլ նույն մարդիկ տարիներ շարունակ մնում են իրենց աթոռներին գամված: Նույնը տեղի ունեցավ նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորի պարագայում: Չնայած Արամ Սիմոնյանի աղաղակող ու մեծ աղմուկ հանած գործունեությանը, մեր տեղեկություններով, նույն կերպ լուծվելու է նաև նրա հարցը: Ինչու՞: Այլ թեկնածու չկա՞: Իսկ ինչու՞ հանկարծ այնպես ստացվեց, որ ամլացավ գիտության արգանդը, ինչու՞ Հայաստանում նորմալ մարդ են փնտրում ու չեն գտնում ԲՈՒՀ ղեկավարելու համար, ինչպե՞ս է ստացվում, որ հենց արամսիմոնյաններին է հաջողվում դա, ի՞նչ հնարքով է Վարդևան Գրիգորյանը շարունակում իր պաշտոնը պահել, կրթամակարդակի բարձրացման մասին ճռճռան ճառեր ասողներին, կարծես, չի հետաքրքրում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՏԿ նախարարության տրանսպորտային տեսչությունն այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում թեթև մարդատար տաքսի-ավտոմեքենաներով ուղևորափոխադրում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմել է 2345 արձանագրություն, որից 1868-ը՝ սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշերով փոխադրումներ իրականացնելու համար:
Ընդ որում, 886 արձանագրություն կազմվել է կազմակերպությունների, իսկ 982-ը՝ անհատ վարորդների նկատմամբ: Ի դեպ, վերոնշյալ ժամակահատվածում ավելի շատ խախտումներ կատարել են հետևյալ լոգո տարբերանշաններով տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունները.
«Ա.Գ.Ա.» ՍՊԸ՝ «Շիվի», «Ավաղ» ՍՊԸ՝ «Ավանգարդ», «Արթուր Գայամյան» ԱՁ՝ «Արինա», «Կոնցերտո» ՍՊԸ՝ «Կոնցերտո», «Հար-Գալ Մոնոլիտ» ՍՊԸ՝ «Հար-Գալ», «Մելիեր» ՍՊԸ՝ «Պինկ», «Մուրկա» ՍՊԸ՝ «Ուլտրա», «Ռուէդառ» ՍՊԸ՝ «Էրագոն», «Վոլֆ-Գազ» ՍՊԸ՝ «Վոլֆ», «Վանո Դավթյան» ԱՁ՝ «Նյու-Վան»:
Նշված ժամանակահատվածում կազմված արձանագրությունների հիման վրա կայացված որոշումներով նշանակված վարչական տույժի կանխատեսվող գումարը կազմում է 28 մլն 255 հազար դրամ, իսկ սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած 391 անձանց նկատմամբ արձանագրությունների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ վարչական դատարաններ:
Հ.Գ. Բազմիցս խոսվել է, որ տույժերի ու տուգանքների են ենթարկվում վերոհիշյալ խախտումների դեպքում միայն, սակայն վարորդների սպասարկման զրոյական մակարդակի, քաղաքից ու իրենց գործից անտեղյակ վարորդների, մեքենաների սանիտարական, հենց թեկուզ՝ վարորդների հակահիգիենիկ վիճակի համար, որևէ մեկը տույժի չի ենթարկվում:
Շաբաթ օրը «Ֆլեշմոբ Դիվիզիոնը» մայրաքաղաքում անցկացրեց բացօթյա ընթերցանության փառատոն, որը կայացավ «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի Կասկադ պուրակում` Ալեքսանդր Թամանյանի հուշարձանից մինչև Կասկադի աստիճաններ:
«Ֆլեշմոբ Դիվիզիոնի» կազմակերպիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ միջոցառումը յուրահատուկ ավանդույթ է դարձել հատկապես երիտասարդության շրջանում: Ըստ նրանց՝ բացօթյա ընթերցանության փառատոնի նպատակն է` միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցանության մշակույթը:
Մասնակիցները, որոնց թիվն անցնում էր 2000-ը, կարդում էին իրենց ամենասիրելի գրքերը:
Այս ամենն, իհարկե, շատ լավ է, սակայն այսօր խոսվում է միայն բացօթյա ընթերցանության մշակույթի ձևավորման մասին. հարց է ծագում՝ իսկ մենք ունե՞նք ընդհանրապես գիրք կարդալու մշակույթ:
Ընթերցանության մշակույթը շատ կարևոր գործոն է զարգացման ճանապարհն ընտրած յուրաքանչյուր պետության համար: Դա հաղորդակցություն է մտածելակերպի ու ժամանակի հետ և սերունդներ է կապում իրար: Եւ այդ մշակույթը սկսվում է այն պահից, երբ գիրք ես վերցնում ձեռքդ:
Չկարդալը հասարակության և անհատի դեգրադացման է հանգեցնում, ինչի հետևանքով և՛ հասարակությունը, և՛ անհատը դառնում են խոցելի: Իսկ թերի մտածողությամբ տգետ հասարակությունը վտանգ է պարունակում, քանի որ նման հասարակությանը շատ հեշտ է ղեկավարել:
Մեր օրերում, կարելի է ասել, գրքի ու ընթերցանության մշակույթից ավելի տարածված է էկրանային մշակույթը. մտածելու, զարգանալու և որպես անհատ ձևավորվելու հատկանիշները մարդը ձեռք է բերում հիմնականում ընթերցելու դեպքում, ոչ թե՝ տեսնելու կամ լսելու: Երիտասարդությունը հիմա, կարծես, չունի իդեալներ, չի տեսնում անհատների, որոնց հետևից պատրաստ է գնալ: Էժանագին հեռուստահաղորդումները, սերիալները անհատի գիտակցության հետընթացն են «ապահովում»:
Գուցեև չարժե մեղադրել երիտասարդությանը, քանի որ հիմա համակարգչային դար է. ինֆորմացիայի արագ հոսքը, դրա հասանելիությունը, ինտերնետը նպաստում են, որ մարդիկ հեռանան գրքից, պատճառ են դառնում, որ յուրաքանչյուրը փակվի իր «վանդակում»: Սա լուրջ խնդիր է: Աստիճանաբար անհետանում են մարդկային ջերմ հարաբերությունները, «ընկերություն» ասվածը: Ժամանակը, ճիշտ է, առաջ է ընթանում, բայց դրանից մարդկային հարաբերությունների որակը չի լավանում:
Մեզ հետ զրույցում շատերը նշեցին, որ մեծ սիրով են մասնակցում միջոցառմանը, և այդ ամենը ոգեշնչող է, նույնիսկ՝ վարակիչ: «Մեր միջոցառման առաջնային նպատակը կարծրատիպերը կոտրելն է. մարդիկ կոմպլեքսավորվում են բացօթյա ընթերցանությունից։ Ուզում ենք ձևավորել բացօթյա ընթերցանության մշակույթ», — ասաց «Ֆլեշմոբ դիվիզիայի» հիմնադիր անդամներից և կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Սուքիասյանը։
Քանի որ 2012 թ.-ին Երևանը հռչակվել է Գրքի մայրաքաղաք, կազմակերպիչները նախապատրաստվում են դրան, նախատեսում են ֆլեշմոբը դարձնել ամենամյա: Նաև հավակնում են հետագայում գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենազանգվածային ֆլեշմոբ։
«Երկրորդ տարին եմ մասնակցում այս ֆլեշմոբին։ Գաղափարը լավն է, կարելի է տարվա մեջ գոնե մի ժամանակահատված հատկացնել գրականությանը», — ասաց միջոցառման մասնակից Արմինե Կիրակոսյանը։
«Նախաձեռնությունը շատ հավանում եմ, քանի որ ինձ համար գրքի պրոպագանդան շատ լավ բան է։ Ես կողմ եմ գիրք կարդալուն, կապ չունի` թվային ֆորմատով, թե թղթի վրա», — սա էլ մի այլ մասնակցի` Մարինե Գևորգյանի տեսակետն է։
Շուշան Գալստյան
«Փաստորեն, մեր մթնոլորտն այնքան ճգնաժամային չէ, որքան՝ տնտեսական իրավիճակը: Մենք հոգեբանորեն ավելի կայուն ժողովուրդ ենք, մենք տեսել ենք 93- 95 թթ. մութ օրերը, բարեգործական բրնձից եփած փլավը՝ առանց յուղի և աղի, այնպես որ՝ մեզ նման ճգնաժամով չես վախեցնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`անդրադառնալով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված սոցհարցման արդյունքներին:
Ըստ Ադիբեկյանի՝ Երևանում և բոլոր մարզերում անցկացված սոցհարցման միջոցով պարզվել է, որ աղքատների թիվը կրկնապատկվել է, բայց աղքատների կեսն իրեն աղքատ չի համարում, ինչը հոգեբանական ինքնապաշտպանություն է: «Այդ պատճառով ըմբոստ սոցիալական խմբեր չեն ձևավորվում, և այդ ալիքի վրա քաղաքական ալիքի ձևավորումը դառնում է անիմաստ»,- ասաց սոցիոլոգը` հավելելով, որ լավատեսները հոռետեսներին թվով գերազանցում են, սակայն, իր կարծիքով, պետք է հակառակը լիներ: Ուշագրավ է, որ, ըստ Ադիբեկյանի, լավատեսների մեջ մեծ մասը հույս տածող է, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք, երիտասարդները, ուսանողները, ամուրիները, բարձրագույն կրթությամբ մարդիկ, պետական ծառայողներն ու ունևորները: Հոռետեսների խմբում են տղամարդիկ, միջնակարգ կրթություն ունեցողները, տարեցները, գործազուրկ և աղքատ մարդիկ:
Ադիբեկյանը չշրջանցեց նաև ներքաղաքական զարգացումները: Հայ ազգային կոնգրեսը, ըստ նրա, ծայրահեղ ընդդիմադիր դաշտից անցում է կատարում դեպի կենտրոնամետ դաշտ, քանի որ հասկանում է՝ սեփական նախընտրական պայքարը ժողովրդի սոցիալական ըմբոստության վրա կառուցելը մեծ արդյունքների չի հանգեցնի, և դրա պատճառն այն է, որ դժգոհության ալիքն այնքան էլ մեծ չէ: «Միակ վատ կողմն այն է, որ ՀԱԿ-ը, ծայրահեղ ընդդիմադիր դաշտից անցում կատարելով դեպի կենտրոնամետ դաշտ, բավական մեծ թվով ձայներ է կորցնում՝ մոտ 2/3-ը։ Հավանաբար, այս ամենից հետո նրան հավատարիմ կմնա ընտրողների 1/3-ը։ Բայց հեռացողները կկազմեն ընդամենը 4-5 տոկոս։ Այստեղ ավարը բավականին մեծ է, ՀԱԿ-ն իր օգտին կարող է հավաքել մինչև 15-20 տոկոս ձայն, այսինքն, մեր գնահատականներով՝ 20-25 տոկոս ընդդիմադիր և իշխանամետ ձայների մի զանգված կարող է դառնալ ՀԱԿ-ի նախընտրական պայքարի արդյունք»,- ասաց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ եթե որոշ ժամանակ առաջ պայքարը ընդդիմություն-իշխանություն բնույթի էր, ապա այժմ պայքար կա ինչպես «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի, այնպես էլ՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև:
Ամփոփելով՝ Ահարոն Ադիբեկյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ավելի արդար և թափանցիկ են անցնելու:
Որոշ տեղեկությունների համաձայն Մինասի որմնանկարները երեկ Գյումրուց բերվել են Երևան, երբ մշակույթի նախարարությունում Գյումրու մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական խումբն ու Մինաս Ավետիսյանի որդին դեռ քննարկելիս են եղել խնդրի լուծումը։
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Tert.am–ի թղթակցին ասել է, թե դա գաղտնի է արվել «Այդ պահին, երբ նախարարությունում քննարկվել է այդ հարցը, ոգևորված ներս է մտել նախարարության աշխատակիցներից մեկը և ուրախությամբ տեղեկացրել, որ Մինասի որմնանկարները բարեհաջող հասել են Երևան»:
«Ի՞նչ է նշանակում` գաղտնի տեղափոխվել են Երևան»,– արձագանքել է մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը:
Դուրգարյանն ասել է, թե Մինասի որմնանկարների տեղափոխումը Երևան նախապես ծրագրված է եղել, և եթե անգամ նման բան եղել է, դա արվել է ծրագրին համապատասխան:
Նա պարզաբանել է նաև, թե` Մինասի որմնանկարները Գյումրիում վերականգնելու հնարավորություն չկա, և դրանք, միևնույնն է, պետք է տեղափոխեին Երևան։ Եւ, որ Մինասի որմնանկարները պահվել են «Մինաս Ավետիսյան» հիմնադրամում և առանց նրանց գիտության՝ որմնանկարները չէին կարող տեղափոխվել:
Դուրգարյանը լրատվամիջոցի փոխանցմամբ որմնանկարները գաղտնի Երևան տեղափոխելու մասին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հայտարարությունը մեղմ ասած, թյուրիմացություն որակել՝ վրդովվելով «գաղտնի» բառից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.