29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Ես կարծում եմ, որ արտահերթ նստաշրջան պետք է գումարել արտահերթ նշանակություն ունեցող հարցեր քննարկելու և այդ հարցերին պատասխան տալու համար, այլ ոչ թե, օրինակ, աղբահանության խնդիրը դարձնել դոմինանտ»,- այսօր «Աղբահանության մասին օրինագծի» քննարկման ժամանակ վրդովված հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ըստ նրա, այսօրվա թիվ մեկ խնդիրը ոչ թե աղբահանությունն է, այլ աղբից հաց հավաքող մուրացկանների, այսինքն` աղքատության խնդիրը:
Օրինագծի վերաբերյալ կառավարության հիմնավորումը, թե «աղբահանությունը առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն է, աղբահանության գործող համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին», պատգամավորի մոտ մի շարք հարցեր են առաջացրել: «Իսկ թոշակների չափը, աշխատավարձերի չափը, նպաստների չափը համապատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին: Ես ներողություն եմ խնդրում համեմատության համար, բաց եթե նախկինում աղբանոցներից օգտվում էին շները, հետո աղբանոցներից սկսեցին օգտվել մարդիկ, իսկ հիմա աղբանոցներից օգտվում են և շները, և մարդիկ: Այսինքն, պայքար է գնում հացի և սննդի մնացորդների համար: Այ, սա է Հայաստանի թիվ մեկ խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` անընդունելի է աղքատության պայմաններում նման մոտեցում որդեգրել և «մարդկանց վզին լրացուցիչ հարկատեսակներ փաթաթել»:
Պատգամավորի խոսքով` կառավարությունն ու իշխանություններն այլ անալոգիայով պետք է առաջնորդվեին, և պետք է բարձրացվեր «քաղաքական աղբից Հայաստանի Հանրապետությունն ազատելու» հարցը:
Դալլաքյանն անցում կատարեց ներքաղաքական խնդիրներին` դրական գնահատելով իշխանություն-ընդդիմության երկխոսության գործընթացը: «Այսօր Հայաստանում տեղի է ունենում հետաքրքիր պարտիա, այսպես կոչված` շախմատային մեծ խաղատախտակի շուրջ: Այդ պարտիայի մասնակիցներն են Հայաստանի 1-ին և 3-րդ նախագահները, նրանց տողատակերով և ենթատեքստերով հարուստ խաղը, և դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև ուղղակի ասում են չորքոտանիներին, իսկ տողատակերում և ենթատեքստերում ասում են բանական մարդկանց: Հայաստանում ստեղծված է շանս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգը մաքրվի աղբից, և ամենաշատը վայնասուն են բարձրացրել այն անձինք և քաղաքական ուժերը, որոնք ընդդիմություն-իշխանություն քաղաքակիրթ և քաղաքական հարթությունում ընթացող այդ փոխհարաբերություններում կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում կամ քաղաքական աղբանոցում»,- խոսքն այսպես եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը:
Դեռ շաբաթներ առաջ, երբ Արամ Սիմոնյանն ազատվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնից` դառնալով պաշտոնակատար, շատերը ենթադրում էին, որ նոր ընտրություններում նա չի ընտրվելու: Անգամ խոսակցություններ կային, որ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ռեկտորի աշխատանքից, մամուլում անգամ հրապարակումներ եղան շատ կոնկրետ բացթողումների մասին:
Բայց այդ շատերը սխալվեցին: Մայր ԲՈւՀ-ում այսօր ռեկտորի ընտրություններ էին: Արամ Սիմոնյանը ոչ միայն վերընտրվեց, այլև` միակ ու անփոխարինելի թեկնածուն էր: Ըստ ամենայնի, ռեկտորի ընտրության հարցը միայնակ որոշել է հանրապետության նախագահը, իսկ խորհուրդը եղել է ընդամենը որոշում վավերացնողի դերում:
Պարոն Սիմոնյանի դեմ անձնական ոչինչ չունեմ: ճիշտ հակառակը, նա եղել է իմ դասախոսը, և ես միայն ուրախ պիտի լինեի, որ համալսարանի ռեկտորն իմ սիրելի պատմականից է:
Բայց խնդիրն այն է, որ ԵՊՀ ռեկտորի իմ չափանիշները միանգամայն այլ են:
Նա պետք է համապատասխանի առնվազն երեք չափանիշի`լինի հասարակության կողմից հեղինակություն վայելող անձ, ճանաչված գիտնական, լավ կազմակերպիչ:
Արամ Սիմոնյանը հասարակության կողմից ճանաչված չէ: Նա արդեն հինգ տարի ռեկտոր է, սակայն որևէ նշանակալի հասարակական դերակատարություն չի ունեցել:
Նա նաև հայտնի գիտնական չէ և հազիվ թե` այդպիսին դառնալու հեռանկար ունի: ԳԱԱ թղթակից անդամ դառնալը դեռևս չի նշանակում, որ գործող ռեկտորը լուրջ խոսք է ասել գիտության ասպարեզում:
Արամ Սիմոնյանի կազմակերպչական որակների մասին դատողություններ անել չեմ կարող, բայց ենթադրում եմ, որ այս ասպարեզում նույնպես նա առանձնապես աչքի չի ընկնում:
Ստացվում է, որ Արամ Սիմոնյանի, թերևս, ամենալուրջ արժանիքն այն է, որ նա հայտնի գիտնական, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի որդին է:
Բայց այս հանգամանքը կարող էր և նրան չօգնել վեընտրվելու հարցում, եթե «վերևներում» ռեկտորի այլ թեկնածուի ընտրության հարցում կոնսենսուս լիներ: Ըստ ամենայնի, Սիմոնյանը կպաշտոնավարի ևս հինգ տարի, որովհետև այլ` ավելի հարմար թեկնածու չեն գտել: Ու ևս հինգ տարի համալսարանը զարգացման հայեցակարգ չի ունենա, որովհետև կունենա իրավիճակի ծնունդ և իրավիճակին հարմարվող ռեկտոր:
Ամերիկահայ համայնքը անցյալ շաբաթ կարեւոր քայլ կատարեց Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու եւ վերջ դնելու Թուրքական կառավարության որդեգրած երկարաժամկետ քաղաքականությանը, որի նպատակն էր ջնջել Հայոց քաղաքակրթության բոլոր հետքերը ներկայիս Թուրքիայի հողատարածքից:
Հայոց ցեղասպանության սոսկ ընդունումից ավելի այն կողմ գնալով, Կոնգրեսի որոշ անդամներ ներկայացրել են նոր բանաձեւ, որը պահանջում է ՙԹուրքիայի Հանրապետությունից պաhպանել իր քրիստոնեական ժառանգությունը եւ վերադարձնել զավթած եկեղեցական գույքը՚:
Ներկայացուցիչների Պալատի կողմից ներկայացված համապարփակ թիվ 306 բանաձեւը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը`
«1) վերջ դնել բոլոր տեսակի կրոնական խտրականությանը,
2) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի հոգեւոր եւ աշխարհական օրինական սեփականատերերին, առանց խոչնդոտների եւ սահմանափակումների, կազմակերպել եւ իրականացնել աղոթքներ, կրոնական կրթություն, հոգեւոր ուսուցում, կատարել նշանակումներ եւ կազմակերպել իրավահաջորդություն, կրոնական համայնքի ժողովներ, սոցիալական ծառայություններ, ներառյալ ծառայել աղքատների եւ հիվանդների կարիքներին, ինչպես նաեւ իրականացնել այլ կրոնական գործունեություն,
3) վերադարձնել օրինական տերերին քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը եւ այլ կրոնական գույքը, ներառյալ շարժական գույքը, ինչպիսիք են արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, ապասքը եւ այլ իրերը եւ
4) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի օրինական հոգեւոր եւ աշխարհական սեփականատերերին, առանց խոչընդոտների եւ սահմանափակումների, պահպանել, վերակառուցել եւ վերանորոգել իրենց հայեցողությամբ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, մասունքները, սրբավայրերը եւ այլ կրոնական գույքըե:
Այս երկկուսակցական բանաձեւը, որը սատարում էին հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը եւ դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը, անմիջապես ստացան Պալատում իրենց գործընկերներից 30-ի աջակցությունը, որից տասը հանրապետականներ էին: Սա լավ մեկնարկ է, քանի որ հանրապետականները Պալատում մեծամասություն են կազմում եւ նրանց աջակցությունը խիստ կարեւոր է բանաձեւի բարեհաջող ընդունման համար: Հատկանշական է, որ հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը, ով Ներկայացուցիչների Պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է եւ երկար ժամանակ ընդդիմանում էր Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, առաջիններից մեկն էր, ով սատարեց եկեղեցու գույքի վերադարձման կապակցությամբ ներկայացված բանաձեւին:
Զարմանալի չէ, որ այս բանաձեւը նման մեծ աջակցության արժանացավ, քանի որ դժվար է պատկերացնել, որ Կոնգրեսի, Պետական դեպարտամենտի կամ Օբամայի վարչակազմի որեւէ անդամ դեմ կլիներ կրոնական կառույցը իր օրինական տերերին վերադարձնելուն: Ըստ հասարակական արդի ստանդարտների` ոչ ոք չէր ընդունի եկեղեցին մզկիթի կամ մզկիթը եկեղեցու վերածելը: Թուրքիայի բարեպաշտ ղեկավարները, որպես լավ մահմեդականներ, առաջինը կընդունեն եւ կպահպանեն պաշտամունքի վայրերի սրբությունը:
Բացի Կոնգրեսում երկկուսակցական ամուր կոալիցիա կազմելուց, գործնականում Ամերիկայում բոլոր կրոնական համայնքները, լինեն ավետարանական, կաթողիկե, ուղղափառ, հրեական կամ մահմեդական, կաջակցեն նման բանաձեւի ընդունմանը: Բոլոր էթնիկ խմբերը, ինչպիսիք են իսպանախոսները, ամերիկայի հույները, ասորիները իռլանդիացիները, հրեաները, արաբները, աֆրոամերիկացիները եւ ասիացի ամերիկացիները, նույնպես նեցուկ կկանգնեն այս բանաձեւի ընդունմանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ բանաձեւը նպատակ ունի «կարեւորել, դիմակայել եւ ի վերջո փոխել Թուրքիայի կողմից տասնամյակներ շարունակ պաշտոնապես որդեգրված` քրիստոնեական եկեղեցու գույքը ոչնչացնելուն, սրբավայրերի սրբապղծելուն, քրիստոնեական համայնքների դեմ խտրականության, ինչպես նաեւ հայերի, հույների, ասորիների, խալդեացիների, պոնտացիների, արամեականների (սիրիացիներ) եւ այլոց հավատքի ծեսերը ազատորեն կատարելու իրավունքը մերժելուն ուղղված քաղաքականությունըե:
Կրոնական ազատության իրավունքը պարզապես Թուրքիայի ներքին հարցը չէ: Այս իրավունքը պաշտպանված է բազմաթիվ միջազգային պայմանագրերով, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որի ստորագրողներից է նաեւ Թուրքիան: Թուրքական կառավարությունը շարունակում է խախտել Լոզանի պայմանագրի 41-րդ եւ 42-րդ հոդվածները, որոնցով նախատեսվում է տրամադրել ֆինանսական միջոցներ եւ հնարավորություններ ոչ մահմեդական փոքրամասնություններին` կրթության, կրոնի եւ բարեգործական նպատակներով, ինչպես նաեւ պաշտպանել նրանց կրոնական հաստատությունները: Ցավոք, Կոնգրեսի բանաձեւը չի նշում այս խախտումների եւ Լոզանի պայմանագրով Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների մասին:
ԱՄՆ միջազգային կրոնի ազատության հարցերով հանձնաժողովը, որը հրապարակում է աշխարհում կրոնական իրավունքների խախտման վերաբերյալ տարեկան հաշվետվություն, երրորդ տարին անընդմեջ Թուրքիային ներառում է իր «հսկողության ցուցակումե: Հանձաժողովը գտնում է, որ «Թուրքիայի կառավարությունը շարունակում է կիրառել կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ լուրջ սահմանափակումներ, դրանով սպառնալով Թուրքիայում կրոնական փոքրամասնություն կազմող համայնքների կենսունակությանն ու գոյությանըե: Թուրքիայի կառավարությունը նաեւ «շարունակում է միջամտել կրոնական համայնքների ներքին կառավարման եւ կրթության իրականացման գործընթացներում եւ զավթել պաշտամունքի վայրերըե:
Վերջին տարիներին Պալատը եւ Սենատը ընդունեցին մի քանի բանաձեւեր` կոչ անելով Թուրքիայի կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին, Լիտվային, Ռումինիային եւ Վիետնամին պաշտպանել պաշտամունքի վայրերը եւ վերադարձնել կրոնական փոքրամասնություններին պատկանող անիրավաբար առգրավված գույքը: Այս բանաձեւերի համաձայն` Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի թիվ 306 բանաձեւը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը հարգել բոլոր քրիստոնեական փոքրամասնությունների պաշտամունքի իրավունքը եւ նրանց վերադարձնել յուրացված եկեղեցիները եւ այլ կրոնական գույքը:
Թարգմանիչ` Կարինե Գեւորգյան
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Այսօր ամբողջ հեռուստաեթերը ողողված է ցածրաճաշակ երաժշտությամբ: Արդեն գաղտնիք չէ. երբ այս ոլորտի ամբողջ ռեսուրսը հանրային ճանաչման է ներկայացնում որոշ անհատների՝ աշխատելով նրանց գնի բարձրացման համար, ապա բարձրորակ երաժշտությունն անհետանում է: Այս աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ լրատվամիջոցներում, մասնավորապես` հեռուստատեսություններում չկա երաժշտական խմբագիր, որը երաժշտության հետ փոքր-ինչ կապ ունենա, հասկանա երաժշտություն և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի:
Մյուս կողմից, պահանջարկն է թելադրում առաջարկը, ինչի հետևանքով մի քանի տարի առաջ էստրադային կամ այլ ժանրերում հանդես եկող երգիչ-երգչուհիները, ելնելով այն բանից, որ ռաբիս երաժշտությունն ավելի պահանջված է և շահութաբեր, ուղղվեցին դեպի այդ դաշտը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հենց այս նույն խնդիրների շուրջ իրենց մտահոգություններն արտահայտեցին երաժիշտ Վահան Արծրունին և կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Ըստ Սաթյանի, 1990-ականների սկզբին «ռաբիս» հասկացություն ոչ եթերում կար, ոչ թերթերում, և նման պահանջարկ չէր կարող լինել։ Ռաբիս չկար, բայց կար այն, ինչը կամաց-կամաց պետք է հասներ այսօրվան: Ըստ կոմպոզիտորի՝ հիմա արտասահմանյան երկրներից տրվում է պահանջարկի պատվեր, և դա դասականի կամ ջազային երաժշտության պահանջարկ չի ձևավորում, մինչդեռ դրանք մեծապես պահանջված են այդ նույն երկրներում: «Հիմա պետք է փոխել մոտեցումը՝ աշխարհայացքը, որովհետև նույն հարսանիքներում Եվրոպայում լսում են Մոցարտ»,- ասաց Սաթյանը` ավելացնելով, որ եթե տնտեսագիտորեն ենք փորձում վերաբերվել երաժշտական արժեքների ձևավորմանը, դրա համար պետականորեն հիմնավորված, հետևողական ներդրումներ են անհրաժեշտ: «Սոթբիի աճուրդում մի անծանոթ նկարիչ՝ հրեա, իր նկարը փորձեց վաճառել 1 միլիոնով, չգնեցին, տոկոսները փակեց, հաջորդ տարին նույն նկարը դրվեց 3 միլիոնով, չգնեցին, էլի ներդրումներ արեց, տոկոսները փակեց, հաջորդ տարին դրվեց 12 միլիոնով, ու գտնվեց մեկը, որ դա գնեց։ Դրանից հետո այդ հրեայի նկարների գինը սկսվեց 12 միլիոնից. դա ես տեսել եմ»,- պատմեց նա։
Իսկ Վահան Արծրունին ասաց. «Ես երազանք ունեմ… ես կուզեի, որ Հայաստանն ունենար այնպիսի արվեստ, որ այլ երկրներում պատմվեր, թե կա մի այսպիսի երկիր՝ արվեստի երկիր»:
Նրա խոսքով, երբ տարիներ առաջ Հանրային հեռուստատեսությունն իր գիշերային ծրագրում սկսեց հեռարձակել ռաբիս, «զարմացած էին նույնիսկ ռաբիս երգիչները, ու հիմա արվեստի մեջ արդեն ամուր են ռաբիսի դիրքերը»։ Վահան Արծրունիի խոսքով, արվեստի, մասնավորապես երաժշտության ոլորտում առկա խնդիրների լուծմանը պետք է ձեռնամուխ լինի մշակույթի նախարարությունը` վեկտոր պետք է ստեղծի, որը պետք է աշխատի արվեստագետի համար: «Հասել ենք նրան, որ օպերայի հրապարակում սիմֆոնիկ նվագախումբ է կանգնած, ու ռաբիս երաժշտություն է հնչում, իսկ հանրապետության առաջին դեմքերը նստած են, և հրճվանքից ու հաճույքից բացի` ուրիշ բան չկա դեմքներին»,- ասաց նա:
Սաթյանի կարծիքով՝ հնարավորինս օբյեկտիվ կլինի գոնե հետևել Փարիզի օրինակին՝ գերիշխող երաժշտական ժանրերից յուրաքանչյուրին հատկացնել 25% եթերաժամ, ռադիոլսողին թողնելով ընտրությունը՝ ինչ լսել։
Շուշան Գալստյան
«Մենք պիտի մտածենք, որ սա մեր պահուստային հնարավորությունն է: Ընդերքն այսպես քանդելով՝ մենք մեծացնում ենք շրջակա միջավայրի աղտոտվածությունը, առողջությանն ենք վնասում, սեյսմիկ ռիսկերն են մեծանում, և դեռ պարզվում է, որ պետությունը չի էլ հարստանում դրա արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա հորդորեց, որ պետք է բողոքել նոր հանքավայրերի շահագործման դեմ, հնարավորինս ուսումնասիրել, թե ինչպես են կազմվում շահագործողների հետ պայմանագրերը, մասնավորապես՝ ինչպես է լինում, որ այդ գումարների չնչին մասն է մտնում պետբյուջե, և Հայաստանին մնում են միայն մեծ թվով թունավոր թափոններ, զգալիորեն ավելացել է մի շարք հիվանդությունների թիվը:
Հանդիպմանը մասնակցող Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ Լալա Թևոսյանը ասաց, որ Հայաստանի ընդերքը Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերն ունի: «Դա հո չի նշանակում, որ մենք ամբողջ Հայաստանը պիտի վեր ու վար անենք, որովհետև ինչ-որ մեկն ուզում է օգուտ քաղել դրանից, ինչ-որ մեկն ուզում է վաճառել այդ ամենը»,- ասաց նա`ավելացնելով, որ հասարակությունն ավելի տեղեկացված ավելի մտահոգ պետք է լինի այս խնդիրների վերաբերյալ. «Շատերին չեն հետաքրքրում այս խնդիրները. մարդիկ զբաղված են իրենց ընտանեկան հոգսերով: Բայց պետք է բոլորով հավաքվել և պայքարել»:
Բնապահպանները և մի շարք այլ համպատասխան կազմակերպություններ այս խնդիրների վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ բաց նամակ էին ուղարկել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել նրանցից:
Բնապահպանները ենթադրում են, որ այդ նամակները վերահասցեագրվել և ուղարկվել են համապատասխան գերատեսչություն՝ բնապահպանության նախարարություն, որտեղից վերջերս դիմել են մի մասնագետի, որը նամակի նախաձեռնող խմբից չէ, որպեսզի քննարկում կազմակերպվի, ինչի որակի և արդյունավետության հետ նախաձեռնող բնապահպաններն այնքան էլ մեծ հույսեր չեն կապում՝ նկատի ունենալով մինչ այդ կազմակերպված նման քննարկումների ընթացքն ու ելքը:
«Ուլիս» ակումբում ֆուտբոլիստներին «քցելն» ավանդույթ է։ Արդեն կես տարի է «Ուլիսի» առաջին լիգայի՝ «Շենգավիթ» թիմի պայմանագրային խաղացողները չեն ստացել իրենց հասանելիք ամսական աշխատավարձը։ Այն չնչին է ՝ ընդամենը 30 հազար դրամ, բայց անգամ այս կոպեկները «Ուլիսի» ղեկավարությունը նախընտրում է գողանալ օր ու գիշեր ֆուտբոլին նվիրած երիտասարդներից։ Այս «հույժ գաղտնի» տեղեկությունը ստանալով, խոստացանք չհրապարակել տղաների անունները։ Նրանք վստահ են, որ հակառակ դեպքում թիմի մարզիչներն իրենցից պարզապես կազատվեն։ Նրանցից գլխավորը Սևադա Արզումանյանն է, իսկ նախագահը Հանրային հեռուստատեսության և ռադիոի խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանի աղբայրն է՝ Արտակ Հարությունյանը։ Նա ճարպիկ և գործունյա երիտասարդի համբավ ունի և լայն կապեր բիզնես աշխարհում, որոնց շնորհիվ հովանավորչական մեծ գումարներ է բերում թիմի համար։
Երևանի պետական համալսարանի խորհրդի 72 անդամներից ընտրությանը չեն մասնակցել վարչապետը, ԱԺ նախագահը և ուսանողներից մեկը: 2 քվե անվավեր է ճանաչվել: Արդյունքում` 69-ը, կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութունների դոկտոր, Պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Հուլիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի սակագինը կբարձրանա` 50 դրամի փոխարեն դառնալով 100 դրամ, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա` ներկայում մետրոյի ուղևորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն ուղևորություն (օրական 60 հազար ուղևորություն), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների 9,6 տոկոսը: Քաղաքապետի խոսքով`թեև կառավարությունը տարեցտարի ավելացնում է մետրոյի սուբսիդավորումը, սակայն մետրոյի հնարավորությունները քիչ են, աշխատողների աշխատավարձերը`ցածր, և հենց դրանք են մետրոյի ուղևորափոխադրման սակագնի բարձրացման պատճառները:
Կարեն Կարապետյանի հավաստմամբ`սեպտեմբերից Երևանում կգործարկվեն մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներ, և քաղաքապետարանն ամեն ինչ կանի երթևեկության ուղեվարձը չթանկացնելու համար: Նա նաև խոստացավ, որ ապագայում Երևանի քաղաքապետարանը հրաժարվելու է տրանսպորտային միջոցների ուղեվարձերի թանկացման քաղաքականությունից:
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` անվճար, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ կայքը:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական մակրոտնտեսական ցուցանիշների այսօր հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում շինարարության ոլորտը արձանագրել է 5.1 տոկոս անկում: Աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում, որտեղ արտադրանքի ծավալը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 25.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը գրեթե չի փոփոխվել՝ 0.1% ։
Աճել է առևտրաշրջանառության ծավալը` 2%-ով, ծառայությունների ծավալը՝ 5.6%-ով, և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 26.8%-ով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսի դրությամբ (նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 9.9 տոկոս: Սա 2011 թ. տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.