29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ճապոնացի գիտնականները մշակել են մեկ կենսաբանական տեսակի օրգաններն այլ կենդանու օրգանիզմում աճեցնելու նոր մեթոդ:
The Daily Telegraph թերթը նշում է, որ հետազոտության անցկացման համար Տոկիոյի համալսարանի գիտնականները գենային փոփոխությունների ենթարկված մկների հատուկ տեսակ են ստեղծել, որոնք զրկված են ենթաստամոքսային գեղձերից: Մկների էմբրիոնների զարգացման որոշակի փուլում գիտնականները նրանց առնետի ենթաստամոքսային գեղձի բազմաթիվ ցողունային բջիջներ են ներարկել: Երբ մկները ծնվել են, նրանց մոտ շաքարախտի ախտանշաններ չեն բացահայտվել, որոնք անպայման ի հայտ կգային, քանի որ նրանց մոտ բացակայում է ենթաստամոքսային գեղձը: Պարզվել է, որ բոլոր մկներն ունեն գործող գեղձ, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է առնետների բջիջներից: Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Հիրոմիցու Նակաուչին մարդու գենետիկայի եվրոպական ամենամյա համաժողովին հայտարարել է, որ օրգանը մկների մոտ աճել է հենց այն հատվածում, որտեղ և պետք է լիներ ենթաստամոքսային գեղձը:
Ներկայումս գիտնականը ակնկալում է թույլտվություն ստանալ, որպեսզի նույն փորձը անցկացնի մարդու ցողունային բջիջների միջոցով, որը հետագայում կհեշտացնի մարդկանց օրգանների փոխպատվաստման գործընթացը:
Ես բազմիցս գրել եմ գիտնականների ֆեյսբուքյան նախաձեռնության մասին, բայց դադարեցի գրել, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից «պոկեցին» միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրած մեր երիտասարդ գիտնականների IF (inpact factor)` ազդեցության գործակից ունեցող նյութերի համար, իմ հաշվարկով, մոտ 15 մլն դրամ:
Ես այնտեղ էի, ներկա էի, ես տեսել եմ այդ երիտասարդների դեմքերը՝ նրանք չեն ուզում ուզվոր լինել…
Ուղղակի պատմեմ:
Գնացինք Ծառուկյանի կոնյակի գործարան՝ մրցանակաբաշխության: Ներքևում շինարարական աշխատանքներ էին կատարվում, փոշու մեջ կորանք` նախքան շենք մտնելը: Մտանք, մեզ գրանցեցին, ու բարձրացանք վերև: Արդարության համար ասեմ, որ «սթաֆը»՝ աշխատակազմը, բավականին կազմակերպված էր. աղջիկները՝ ժպտերես, առանց ավելորդ «մաքիաժի» ու շատ կարճ փեշերի, անվտանգության թե կազմակերպչական, չգիտեմ ոնց է ճիշտ ասել, մասը ապահովող երիտասարդը նույնպես բարեհամբույր էր ու, ըստ ամենայնի, շատ լավ գիտեր ու անում էր իր գործը՝ «ժողովրդին» պատրաստում էր «թագավորի» հետ հանդիպմանը: Մոտ կես ժամից ավելի սպասելուց հետո, երբ մի մասին տեղավորել էին արդեն երկար ու կլոր հուժկու սեղանի շուրջ` նույնքան հուժկու մարդաբոյի աթոռների վրա, մնացածին էլ սեղանի հետևներում՝ էնպես, որ հետևում նստածները չէին կարողանում տեսնել սեղանի շուրջ իրենց մեջքով նստած մարդկանց մարմնի գեթ մի թիզ մասը: Ես պտտվեցի, որ հարմար տեղ գտնեմ, ու որ ինձ երևա ամեն ինչ, չգտա: Տեղավորվեցի մուտքի մոտ: Դռներն անընդհատ փակում էին, դռան հետևում անձնակազմը փողկապներն ու սանրվածքներն էր դզմզում, ու վերջապես ՆԱ եկավ…
Բոլորը ոտքի կանգնեցին ու իրարից ամաչելով ծափահարեցին, այդ թվում` նաև ես. մեղքս ինչ թաքցնեմ՝ իրենց օրենքն էր, չնայած կարող էի հեռանալ, բայց հետաքրքրասիրությունս թույլ չտվեց գնալ, մնացի:
Ծառուկյանին ներկայացրեցին, հետո նա սկսեց խոսել այն մասին, թե որքան կարևոր է գիտությունը, և որքան են «իրենք» (ինչպես հայտնի է` Գագիկ Նիկոլաևիչենք սիրում են իրենց մասին հոգնակիով խոսել) ամեն ինչ անում, որպեսզի գիտությունը մեզ մոտ չմեռնի, որ գիտնականը կարենա որպես տղամարդ ընտանիք պահել, որ խոսելու տեղ ունենա ու մարդ զգա իրեն… և այլն, և այլն…
Հետո եկավ մրցանակները հանձնելու պահը, և Գագիկ Նիկոլաևիչին ասացին, որ գոնե 10 հոգու պետք է անձամբ հանձնի` չկարողացավ իրենից «ցրի» ձեռք սեղմելու ծանր պրոցեսը:
Ես նայում էի էդ երիտասարդներին ու ամաչում, որ մենք հասցրել ենք ամեն ինչ սրան… Ամաչում էի, որ պետություն չունեմ, որ պետությունս սնողը պետք է լինի նա, ով այսօր բարեգործում է… Ամաչելով էլ ոտքի էի կանգնել ու ամաչելով էլ ծափահարում էի… Նրանք էլ ամաչելով ստանում էին իրենց մրցանակները՝ որպես բարեգործություն, այն դեպքում, երբ դա պետք է աներ պետությունը ու աներ hավուր պատշաճի… Որ գիտնականին հոտնկայս դիմավորեինք, ոչ թե մրցանակը հանձնողին… Ներող՝ ստրկամտորեն…
Հանձնվեց 95 մրցանակ. ոմանք չէին ներկայացել տարբեր պատճառներով, բայց հիմնականում հենց էն պատճառով, ինչի մասին դուք մտածեցիք: Գագիկ Նիկոլաևիչն իր սնապարծության փայը ստացավ ի դեմս մի ծնողի (անունը չասեմ), որը ողողվել էր շնորհակալությունների մեջ, որն այդ օրն անվանեց իր կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ իր որդու տաղանդն ու գիտելիքները գոնե մեկ մարդու կողմից գնահատվեցին: Հա, բան չեմ ասում, ծնողի համար տոն էր, ու ապրի Նիկոլաևիչը, ի դեպ` հենց այդ մարդուց էլ սովորել եմ այս դիմելու ձևը՝ Գագիկ Նիկոլաևիչ: Ուրեմն, ապրի´ ինքը, որ բարեգործում է, բայց ինչո՞վ է բարեգործում՝ հենց մեզնից կտրածով, հենց իմ փայով ու քո փայով, հենց անօրինությունները հովանավորելով, հենց «կոալիցիա-կոալիցիա» խաղալով… Գագիկ Նիկոլաևիչ, ինչո՞ւ եք ընտրովի բարեգործում, ինչո՞ւ եք ջնջել ձեր պաշտոնական ֆեյսբուքյան էջից ձեր սպորտսմենի` Սյու Սեպետչյանի մորը փրկելու խնդրանքը, ինչո՞ւ եք տենց կառչել էդ գիտնականներից… ռեյտինգ է չէ՞…
Է՜հ, բարեգործներ, բարեգործներ… Ա’պրիորի PR-ը, հետո մնացածը… Լավ չի, սխալ է:
Մի խոսքով, ավարտեմ Գագիկ Նիկոլաևիչի ընդունելությունը նրանով, որ էդ բարեգործությունից մի այլ բարեգործություն ծնվեց, ու երիտասարդներից մեկն այդ գումարով համակարգիչ գնեց ու նվիրեց մի տաղանդավոր անապահով երեխայի: Բայց դա առանձին պատմություն է, դրա մասին հետո…
Ասածս ի՞նչ էր` կասեք:
Պե՞տք է գիտնականներին էդ տիպի «ֆինանսավորման ավելացում», սրանք հո գլոբալ հեռագնա պրոյեկտներ չեն, սա ընդամենը միանգամյա PR ակցիա էր, որ խոսվի այն մասին, թե Նիկոլաևիչը ինչքան է հարգում գիտությունը: Հա, ասում են` խոստացել է էլի բաներ անել, տեսնենք, ես միայն ուրախ կլինեմ: Բայց մեկ է՝ սիրտս կախ է էդ երիտասարդների համար, չի կարելի նրանց կոտրել երկու կոպեկ փողով: Բա 2-3 տոկոս ՀՆԱ էիք պահանջում, բա ի՞նչ եղավ ձեր պահանջը:
Բա հանդիպել եք է՛լ Երիտասարդական հիմնադրամի Կարենին, է՛լ Աշոտյանին, է՛լ Հովիկ Աբրահամյանն էր խոստացել խորհրդարանական քննարկումներ, հանձնաժողով էլ կա, որի մեջ, ի դեպ, մտնում են այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները՝ դաշնակները, ժառանգականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, բոլոր նրանք, ովքեր խոստացել էին բարձրաձայնել ու պետական, պատշաճ մակարդակով լուծել հարցը, ոչ թե թողնել բարեգործների հույսին, որ նրանք էլ «աչոկ» ու ռեյտինգ հավաքեն դրանով:
Բայց…
Գիտնական ժողովուրդը հիմար չի, նրանց չես կարա խաբես ոչ 100 հազարով, ոչ 200, ոչ էլ միլիոնով, նրանք արժանապատիվ կյանք են պահանջում երկրից, ոչ թե բարեգործներից: Բարեգործներ են էլի՝ էսօր կան, վաղը մյուսներն են փոխարինելու: Ամեն ինչ փոփոխական է կյանքում: Հրեն՝ հենց գիտության ֆինանսավորման ավելացման էջում արդեն մարդիկ բողոքում են. «Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր անունից խոսել», կամ՝ «Ո՞վ է որոշել` ով է արժանի մրցանակի, ի՞նչ հանձնախումբ է, որ անուններ չկան, չգիտենք` ում հարցնենք»: Էջը հավանել է 2 567 մարդ, որի գերակշիռ մեծամասնությունը գիտաշխատող է, մի մասը՝ «ռեյտինգ» հավաքող քաղաքական գործիչ ու միավոր, մի մասը` սովորական ֆեսյբուքահայ: Եւ ճիշտ հարցադրումներ են անում: Որովհետև ոչ ոք չի ուզում իրեն օգտագործված զգալ, կարծում եմ՝ Գագիկ Նիկոլաևիչը նույնպես: Մարդիկ անուններ են պահանջում, ես` նույնպես: Բայց նախաձեռնող խումբն այդպես էլ մնում է խորհրդավորության շղարշով պարուրված ամաչկոտ հարսի նման չխոսկան, իսկ մարդիկ խոսում են… Ինչ ասես չեն խոսում. էլ որ` ինչ-որ մեկի պրոյեկտն է, ու ոմանք քմծիծաղով են դա ասում՝ յանի գիտենք, թե ով ա, բայց չենք ասի, էլ որ` հատուկ ԲՀԿ-ական պրոյեկտ է, էլ որ` մի քանի մարդու հարստացնելու միտում ունի, էլ որ` հեսա ընտրություններ են՝ էլեկտորատ է, պետք կգա, էլ որ` էդ երիտասարդների ճնշող մեծամասնությունը հենց էս աշնանից գնում է արտագնա հրավիրված աշխատանքի, մնան` ի՞նչ անեն… Բա էլ ո՞ւմ համար է էս ղալմաղալը, եթե երիտասարդ գիտնականները, միևնույն է, գնում են…
Վերջը…
Ես միշտ ողջունել եմ քաղաքացիական նախաձեռնություններն ու աջակցել դրանց, բայց հիմա կամուկացի մեջ եմ՝ արդյո՞ք ինքս գործիք չեմ ուրիշի ձեռքին, արդյո՞ք ինձ հետ կեղտոտ խաղ չեն խաղում՝ վստահություն ու համակրանք ներշնչելով ու ինֆորմացիոն աջակցություն ստանալով, որպեսզի իրագործեն այդ պրոյեկտը, ոչ այդքան իմ սկզբունքներին համապատասխանող գործողությունների շարքով:
Ներեցեք ինձ, իմ գիտնական բարեկամներ, բայց ես ձեր բարի մղումներին չեմ հավատում: Իհարկե, ես ուզում եմ գիտությունը փրկել, ուզում եմ, որ մենք ունենանք արժանապատիվ ապրող ու հայրենիքի բարօրության համար գիտություն արարող ազնիվ ու արդար մարդիկ, որ մեր երիտասարդները չաշխատեն ուրիշ երկրների վարկանիշը բարձրացնելու համար, այլ օգուտ տան մեր երկրին: Բայց… Ի՞նչ գնով…
Որպես քիչ-թե շատ լավ խոհարար, ես գիտեմ, որ եթե ամենալավ միսն էլ տապակես վատ յուղով, ուտել չի լինի՝ վնաս կտա, ստամոքսդ կվառի, ու դու կերազես էն պահի մասին, երբ դեռ ոչ միսն էիր առել, ոչ էլ «ժարիտ» արել, էն էլ` փիս յուղով…
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական հետախույզները գերի են վերցրել 4 հայ զինծառայողների:
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ:
Մասնավորապես, ինտերնետային մի շարք կայքերում տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր, ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:
Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք է:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների»,- ասվում է հաղորդագրությունում:
6-րդ գլխավոր վարչությունում շարունակվում է քննվել ռուսական Tez Tur տուրիստական ընկերության դեմ հարուցված քրեական գործը, որը, ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների, փակուղի է մտել, քանի որ գործին խառնվել են ռուսաստանյան հեղինակավոր ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը մի քանի ամիս առաջ պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում, հայկական մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ազատվեցին աշխատանքից: Պատճառը Tez Tur և հայտնի տուրօպերատոր Majik Time ընկերությունների միջև ծագած հակասություններն էին։ Երկար ժամանակ երկու ընկերությունները խաղաղ և շահավետ համագործակցում էին, բայց անցյալ տարվա ամռանը նրանց միջով սև կատու անցավ։ Majik Time ընկերությունը խոշոր պարտք կուտակեց Tez Tur-ին՝ մոտ 400 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը գոյացել էր ռուսական ընկերության ուղեգրերի վաճառքից, որը Հայաստանում հիմնականում իրագործում էր Majik Time-ը։ Ի պատասխան սրան, «քցված» Tez Tur ընկերությունը ձմռանը դադարեց աշխատել Majik Time-ի հետ։ Կոնֆլիկտից ամենաշատը տուժեցին սովորական քաղաքացիները, որոնք ամանորյա վարկեր էին ձևակերպել Majik Time-ից, ուղեգրեր էին գնել և պատրաստվում էին թռչել Եգիպտոս։ Այժմ նրանք ցուցմունքներ են տալիս 6-րդ գլխավոր վարչությունում։ Մինչ գործը քննվում էր, ի հայտ եկան նաև տուրիստական ընկերություններ, որոնք վաճառել էին Tez tur-ի տոմսերը, բայց չէին ստացել իրենց գումարը։ Հարցաքննվել են նաև տուրօպերատորի նախկին աշխատակիցները։ Ըստ որոշ տեղեկությունների, հենց 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանն է կանգնել Tez Tur-ի հակառակորդի` Majik Time ընկերության մեջքին, որպես վերջինիս ղեկավարների՝ Մանուկյան եղբայրների ազգական։ Որպես վերջինիս հովանավոր նշվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը։
Երեկ քաղաքապետարանը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույն օրը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում, և շրջայցը սկսվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնից:
«Երևանի քաղաքապետարանի ծրագրով պանթեոնն ամբողջությամբ բարեկարգվում է: Թարմացվում են քայքայված սալահատակները, վերակառուցվում են ճեմուղիները, բարեկարգվում են նաև խարխլված որոշ արձաններ և պատվանդաններ:
Ծանոթանալով ծրագրի ընթացքին, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել նաև պանթեոնի կանաչ գոտիների խնամքին և ոռոգմանը»:
Սա հետաքրքիր ծանուցում է. ընդամենը մի քանի ամիս առաջ այս զբոսայգուն առնչվող նույն հանձնարարականը տվել էր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որի հատուկ հոգածության կենտրոնում էին հայտնվել թե՛ պանթեոնը, թե՛ դելֆինարիումը: Հանձնարարականն ուղղակի ցուցում չէ, որոշակի գումար է, որ վճարում ենք մենք` հարկատուներս: Եթե Գագիկ Բեգլարյանի օրոք ծախսված գումարը չի ծառայել նպատակին, ուրեմն թող բացատրեն — ներկայացնեն հանրությանը` ի՞նչ անուն են դնում նույն գործը երկու անգամ անելիս: Եթե ասելիք չկա, ապա դա Կարապետյանի հերթական փիառն է, որը մեկ-մեկ պարզապես անցնում է թույլատրելիության սահմանը:
Նույն պատկերն է բակերի բարեկարգման դեպքում: «Մայիսի 9/51, Չեխովի 10/1 և Չեխովի 8/1 շենքերի միացյալ բակը վերջերս է բարեկարգվել: Նախկին «բոստանային» տարածքների փոխարեն այսօր արդեն հարմարավետ նստարաններ են, զրուցարաններ, երեխաների համար ժամանակակից մանկական խաղեր ու մարզասարքեր:
Հաջորդ բակում, ուր այցելեց Կարեն Կարապետյանը, արդեն մեկնարկել էին բարեկարգման աշխատանքները: Շուտով Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրով այստեղ ևս փոքրիկների համար կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղեր ու տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզագույք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ասյ գործում ևս նախկին քաղաքապետն առաջընթաց էր գրանցել. ճիշտ է, պաշտոնական ներկայացված հաշվարկներով` մեկ բակի բարեկարգումը քաղաքային բյուջեի վրա նստել է մոտ 60 հազար դոլար (Բեգլարյանի օրոք վաթսունից ավելի բակ էր բարեկարգվել): Եվ այս առումով սա շատ շահավետ բիզնես է, հիմնական բարեկարգումը արվում է բնակիչների կողմից, և ասֆալտապատումն ու մեկ-երկու ատրակցիոնը, որոնք մի 1000- 2000 դոլար կարժենան լավագույն դեպքում, ամբողջացնում են պատկերը, դրանց մի մասը նվերներ են լինում տարբեր ՀԿ –ներից կամ գործարարներից, ու արդյունքում ստացվում է, որ դուրս գրված գումարի մեծ մասը մնում է ստվերում:
Մեկ ուրիշ հարց, որին բազմիցս անդրադարձել ենք. Կարապետյանը, ըստ իր լրատվական ծառայության, ծանոթանալով ստորգետնյա անցումների պայմաններին, վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է գետնանցումներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պարտադրել, որ կատարեն շրջակա տարածքը մաքուր և բարեկարգ պահելու իրենց իսկ պայմանագրային պարտավորությունները:
Հետաքրքիր է, քաղաքապետը համարձակվե՞լ է մտնել «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի անցումը:
Հ.Գ. Քաղաքապետարանի լրատվականի ղեկավար Արթուր Գևորգյանը պարզաբանեց, թե Կարապետյանը ծանոթանալով Կոմիտասի անվան պանթեոնում տարվող աշխատանքների ծրագրին, հստակ նշել է որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հատկապես կանաչապատ տարածքները և ոռոգման խնդիրը: Այսինքն եղել է խնամքի հետ կապված հանձնարարական: Որևէ նոր սկզբի մասին խոսք չկա: Շարունակվում է այն` ինչ արդեն սկսվել է:
Սակայն այդպես չէ, երևի թե մեկ անգամ էլ կարելի է նայել տեքստը: խնդիրն այն է, որ պատասխանատուները հարկ է, որ ավելի ուշադիր լինեն` իրականացվող պիառի շրջանակներում, քաղաքապետարանի հաղորդագրություններում հաճախ ուշադրություն չեն էլ դարձնում, որ տգեղ է, երբ Բեգլարյանի արածը միշտ էլ կարծես միտումնավոր շրջանցվում է:
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Սակայն ներկայացրած աշխատանքները չբավարարեց հանրությանը, և դրա վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր: Հանրային ճնշումների ներքո նախարարը հանձնարարեց ՍՊԸ –ին դադարեցնել իրականացվող աշխատանքը։
Որոշվել է նաև «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը:
Հ.Գ.Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։ Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար:
Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ:
«Իմ անծանոթ կամ ծանոթ ընկեր… այս տողերը, որոնք ինձ մի օր կյանք վերադարձրին, որոշեցի նվիրել նաև քեզ:
Տիեզերքի կենդանի էակներից միայն մարդուն է տրված մտածելու, սիրելու, տնօրինելու, ծիծաղելու, երևակայելու, ստեղծելու, ծրագրելու,… խոսելու և աղոթելու ունակությունը: Հավատա՝ դու հրաշք ես` կատարյալ արարած, որն ընդունակ է տնօրինել իր սեփական ճակատագիրը: Դու կարող ես քո մտքերը դարձնել իրականություն: Եվ ի վերջո՝ դու, ես, բոլորս կարող ենք բարելավել թե´ մեր, թե´ ուրիշների կյանքը:
Դու ունես ընտրելու ունակություն և հնարավորություն: Ճիշտ ընտրության դեպքում քո առջև կբացվեն երջանկության ու հաջողության դռները:
Ընդամենը պետք է խելամիտ օգտագործել քեզ տրված կարողությունները՝ կատարելով ճիշտ ընտրություն:
Իմ անծանոթ ու ծանոթ ընկեր, արի ընտրենք…
Ընտրենք սերը, ոչ թե ատելությունը:
Ընտրենք ուրախությունն ու ծիծաղը, ոչ թե բարկությունն ու տխրությունը:
Ընտրենք արարումը, ոչ թե կործանումը:
Ընտրենք տոկունությունը, ոչ թե տկարությունը:
Ընտրենք գովասանքը, ոչ թե վատաբանությունը:
Ընտրենք բուժումը, ոչ թե վերքերը:
Ընտրենք հնարավորությունը նվիրելու, ոչ թե զրկելու:
Ընտրենք գործողությունը, ոչ թե դատարկաբանությունը:
Ընտրենք հնարավորություները, ոչ թե սահմանափակումները:
Ընտրենք վերելքը, ոչ թե անկումը:
Ընտրենք աղոթքը, ոչ թե անեծքը:
Ընտրենք կյանքը, ոչ թե մահը:
Հավատա` քո կարողություներն անսահման են: Դու կարող ես հրաշքներ գործել:
Երբեք ինքդ քեզ մի նսեմացրու: Մի նվաստացիր: Մի համարձակվիր կործանել տաղանդդ: Առավելագույնս օգտագործիր քո օրվա ամեն մի ակնթարթը:
Եվ այդուհետ՝ քո կյանքի ամեն մի օրը դու կդիմավորես ուրախությամբ ու կյանքդ ակտիվ ապրելու մեծ ցանկությամբ: Կարող ես ընտրել տկարությունը, հուսահատությունը, պարտությունը, կամ էլ՝ երջանկությունն ու հաջողությունը: Ամեն ինչ քո ձեռքին է:
Մի մոռացիր քո յուրօրինակության մասին. քեզ նման երկրորդը տիեզերքում չկա: Ամենքս ունենք այս կյանքում ինչ-որ բան արարելու կամ փոխելու մեր առաքելությունը: Խելացիորեն տնօրինիր քեզ տրված հնարավորություններն ու հավատա ուժիդ:
Երջանկության ու հաջողության այս օրինաչափությունն էլ մի մոռացիր՝ սիրով լցվիր ինքդ քո հանդեպ, սիրիր ուրիշներին ու ամեն ինչ արա սիրով»:
Սվետլանա Անտոնյանը` նախաձեռնության հեղինակը, երեկ Ֆեյսբուքում միջոցառման հրավեր է բացել ու տեղադրել այս նամակը` հետևյալ նախաբանով. «Եկեք միասին, վաղը ժամը 19.30-ին հանդիպենք Կիևյան կամրջի մոտ ու այս նամակները տանենք կախենք քաղաքի կամուրջներից, նաև փակցնենք անճաշակ պաստառների վրա: Տեղում մասնակիցներին կբաժանենք էս տեքստը պարունակող թռուցիկները, և հետագայում էլ կարող եք ինքներդ փակցնել քաղաքի տարբեր վայրերում»:
«Ես ինքս մի անգամ, երբ ուզում էի վերջ տալ կյանքիս` տարբեր պատճառներով, մտա ինտերնետ էն հույսով, որ որևէ տեղ գտնեմ կայք ինքասպանների համար, որտեղ խորհուրդներ են տալիս, թե ոնց հեռանաս կյանքից: Մտա ու տեսա ամենաառաջին էջում վերը բերված նամակի ավելի երկար տարբերակը. «Ո՞ւմ՝ քեզ, ումի՞ց՝ Աստծուց»: Տեսա ու, ինքասպանության միջոցներ փնտրելու փոխարեն, խորասուզվեցի ընթերցանության մեջ ու հետո ընտրեցի կյանքը», — ասում է Օկեանը` Սվետլանա Անտոնյանը, — համ էլ ինքս ինձ համար եմ անում, որ եթե հանկարծ էլի նման միտք ծագի՝ ամաչեմ ու չանեմ J»:
Նա մի ամբողջ օր նվիրել է նամակը կրճատելուն ու հայեցիացնելուն, հետո ընկերների օգնությամբ տպել է 200 նամակ, դրել ծրարների մեջ ու պատրաստվում է հունիսի 22-ին կախել մայրաքաղաքի կամուրջներից: Միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել ֆեյսբուքյան մի շարք ակտիվիստներ:
Միջոցառման էջում արտահայտվել են մի շարք կարծիքներ, որոնք իրագործելու համար ժամանակ է պետք, ու ամենակարևորը՝ քաղաքապետարանի աջակցությունը: Օրինակ, առաջարկում ենք Սուրբ Սարգսի օրվան նվիրված ու, չգիտես ինչու, քաղաքի ամենակենտրոնական փողոցներում կլոր տարին կախված անճաշակ ու տգեղ պաստառները, որոնց վրա, ասես դիտմամբ, տգեղացրած լինեն հայտնի, սիրված ու ոչ այնքան սիրված մարդկանց ու խմբերի, ու գրված է. «Ես սիրում եմ քեզ», փոխարինել ռեալ մարդկանց՝ «ՄԵՆՔ»-ի նկարով ու գրել. «Մենք սիրում ենք քեզ» կամ «Ընտրիր կյանքը»: Կյանքի սոցիալական գովազդ` մի խոսքով: Կարելի է կամուրջների վրա ձողեր տնկել ու վրան նամակը փակցնել, ինչպես անում են հուշարձանների վրա, կարելի է վերջապես մի ուրախ «սմայլիկ» դնել…
Լավ նախաձեռնություն է, մնում է քաղաքապետարանը գիտակցի իր պատասխանատվությունն ու ընդառաջ գնա հերթական գեղեցիկ ու մարդասիրական ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությանն ու տրամադրի ռեսուրսներ և միջոցներ երիտասարդներին, որ իրականացնեն մարդասիրական ու հանուն կյանքի նախագիծը:
Եթե գոնե մի մարդ այս ամենի շնորհիվ հետ կանգնի այդ քայլից, ապա դա արդեն միլիոն արժի, իսկ համոզված եմ` այս ամենն իրականացնելու համար միլիոն հարկավոր չի, շատ ավելի քիչ…
Եթե ցանկացողներ լինեն, կարող են ինքնասպանության կանխման համար միջոցներ ձեռք առնել, ինչպիսիք կան ողջ աշխարհում: Մարդիկ, որոնք նման մտքեր ունեն, մտնում են, շփվում են, կարող եք ասել, որ միասին նախապատրաստվում են, ու դա սխալ է, բայց դե նախապատրաստվողն առանց դրա էլ է նախապատրաստվում, իսկ այստեղ կարելի է ներգրավել հոգեբանների, ունենալ «թեժ գիծ», ստեղծել հոգեբանական աջակցության կենտրոն, կամ` միմյանց պատմել իրենց տագնապների մասին ու միասին ելքեր փնտրել…
Քաղաքապետարանին առաջարկում եմ «Ընտրիր կյանքը» պաստառների մրցույթ հայտարարել, խրախուսել ու աջակցել հասարակական նախաձեռնությանը:
Ըստ ոստիկանության հաշվետվության, մեզ մոտ շատացել են ինքնասպանության փորձերն ու ինքնասպանությունները` հատկապես անչափահասների. մասնավորապես` 2010-ին գրանցվել է ինքնասպանության 38 փորձ, որից 13-ը` «հաջողված»: Վերջին շաբաթվա ընթացքում 3 նման դեպք է գրանցվել:
Սևանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սևան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին` մինչև Շորժա:
Մինչև Ծովագյուղ գնացքը Սևան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանում Քանաքեռ կայարան` 8:03: Երևանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30 և հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղևորվելու է Երևան ժամը 17:55, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27, իսկ Սևան կայարան` 22:37:
Սևան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սևան կայարանից շաբաթ և կիրակի օրերին` 6:00-ին, ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 և հասնելով Շորժա ժամը 11:40: Շորժա կայարանից գնացքը ուղևորվելու է Քանաքեռ ժամը 17:00, հասնելով Երևան ժամը 20:27, իսկ Սևան` 22:37-ին:
ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ, ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ և թեթևացնելով դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:
Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում քննարկման է դրվել ՀՀ Կառավարության շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը:
Միանգամից ասենք. չնայած մեր երկրում ամեն ինչ որոշվում է վերևում, և հետո ինչքան էլ ջանան ու փորձեն ինչ-որ բան փոխել, ամեն ինչ մնում է նույնը, միևնույնն է` թոզփչոցին պարտադիր է` քննարկումներ, լսումներ ու էլի չգիտես ինչ ձևականություններ…
Այս դեպքում էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները, որից հետո էլ մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած հարցի շուրջ։ Ապա իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում` խորհրդի նիստին ներկա 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին (1 դեմ, 3 ձեռնպահ):
Առաջարկվել է վերջնական տարբերակի մշակումից հետո նախագիծը ներկայացնել քաղաքաշինական խորհրդին:
Մենք փորձեցինք Ճարտարապետների միությունից տեղեկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցով, սակայն միության նախագահ Մկրտիչ Մինասյանը արձակուրդում էր: Հիշեցնենք, որ Մինասյանը այս թեմայով տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ Կառավարության շենքի թմբուկը պետք է կառուցվի առանց ներքին բովանդակության և արտաքին տեսքի փոփոխությունների`Ալեքսանդր Թամանյանի նախագծին համապատասխան: «Կառավարության շենքը Թամանյանից մնացած մեծագույն արժեքներից է, սակայն անհնար է եղած պայմաններում առանց փոփոխության կառուցել այդ շինությունը: Վտանգ կա, որ ընդհանրապես կփոխվի Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքը»,-ասել է Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահի տեղակալ Ալեքսանդր Բադալյանը շատ լարված էր: «Այս հարցը դեռ քննարկման փուլում է: Միայն կարող եմ ասել, որ ամբողջ հրապարակի տեսքը կարող է փոխվել: Այսքանը ես կարող եմ ասել, ինձ էլ հարցեր մի տվեք»,- մեր հարցին ի պատասխան` ասաց նա: Իսկ հարցը, թե ինչու հենց այս պահին որոշեցին մտածել թամանյանական թմբուկը կառուցելու մասին` մնաց անպատասխան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.