23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման խնդիրներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղությունները և մեխանիզմները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու տեսակետներն են արտահայտել ներկայացված փաստաթղթի առնչությամբ:
Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևոր գործերով քննիչ և «Մարտի 1-ի» քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտնել է, որ Մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնող ձայնագրություններն ու տեսագրությունները համացանցում տարածողն արդեն հայտնի է Մարտի 1-ի գործը քննող հանձնաժողովին։ Նա նշել է, որ տեսանյութերը վիդեոհոսթինգում տեղադրողին հարցաքննել են, սակայն այն դեռ հրապարակման ենթակա չէ:
«Youtube վիդեոհոսթինգում տեսագրություններ տեղադրողն արդեն իսկ ներգրավված է գործում՝ որպես վկա», — ասել է, Հարությունյանը, պարզաբանելով, որ առայժմ իր ունեցած տվյալներով՝ տարածողներից դեռ մեկ անձ է հայտնի։
Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր:
Վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին եւ լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները:
«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին:
Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:
Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և որպես առողջապահության նախարար իմ խորին վիշտը և խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երևույթի նկատմամբ»,-ասվում է Գյումրիում շտապօգնության բժշկին սպանելու փաստի առթիվ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի տարածած հայտարարության մեջ:
Առողջապահության նախարաը վստահեցնում է, որ հետևողական կլինի, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:Մասնավորապես խնդրելով բոլոր իրավապահ մարմիններին ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին.« Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա:
Իմ և ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:
Նախարարի մեկ այլ հրամանով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ռադիկ Մարտիրոսյանը այսօր վերընտրվել է ԳԱԱ նախագահ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած ընդհանուր ժողովում
151 մասնակիցներից փակ գաղտնի քվեարկությամբ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին քվեարկել են 102-ը, իսկ նրա մրցակից` ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը ստացել է 34 ձայն:
Նախօրեին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ժողովը, որում առաջադրված թեկնածուներից ղեկավար խորհրդի նախագահ է ընտրվել հայ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:
Երիտասարդական միության գլխավոր նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպություններին միավորելը: Ընտրվելով կազմակերպության նախագահ, Ա. Նիկողոսյանը հայտարարեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդության համախմբումը կարևոր պայման է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: «Նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդության շրջանում պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը ազնիվ և, միևնույն ժամանակ, մեծ ջանքեր պահանջող նպատակ է: Իմ պաշտոնավարման ընթացքում պարտավորվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ` Միության կանոնադրական նպատակներն առավելագույնս կյանքի կոչելու համար»,- ասել է նա:
Անդրանիկ Նիկողոսյանը ծնվել է 1974թ. Հայաստանում: Մասնագիտությամբ իրավաբան է: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական և ոչ պետական կառույցներում: Ակտիվ հասարակակն գործիչ է: 2008 թվականից Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահն է: 2010թ. Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով` «Ռուսաստանի հետ մշակութային կապերի, ինչպես նաև արտերկրում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»:
Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի շքանշանով, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության պատվավոր դիպլոմով:
Այսօր` հունիսի 27-ին Պետական կառավարման ակադեմիայում ընտրվել է նոր ռեկտոր:
Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, որի օրակարգում եղել է ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը:
Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում դարձյալ ռեկտորի թեկնածուն մեկն է եղել` Արսեն Լոքյանը:
Մնացածը ինչպես միշտ նման դեպքերում.Ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ձեւավորվել է հաշվիչ հանձնաժողով, տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են միակ թեկնածուին`Արսեն Լոքյանին:
Հունիսի 27-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական առաջին ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակիցները առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլսեն հասարակական գիտությունների և հատկապես քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայկական արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ հետաքրքրաշարժ թեմաների շուրջ դասախոսություններ, կհանդիպեն ԼՂՀ կառավարության և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կայցելեն Արցախի տեսարժան վայրեր:
Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից: Դասախոսությունները, բացառությամբ մեկի, մատուցվելու են հայերենով:
«Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և Արցախում ՙԱմերիկացիներն Արցախի համար՚ ՀԿ-ի ներկայացուցիչ, ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը:
Ներկա ամառային դպրոցի հաջողակ իրականացման դեպքում, ՙԱրցախ՚ հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն, որը կծառայի Արցախի երիտասարդ հասարակագետներին միջազգային գիտական նորույթներին հաղորդակից դարձնելու, ինչպես նաև արտասահմանից ժամանած գիտնականներին Արցախի ներկա կրթական, մշակութային, ինչպես նաև հասարակական-քաղաքական վիճակը տեղում ներկայացնելու հուսալի միջոց: Ամառային դպրոցի կազմակերպիչներից են Համազասպ Դանիելյանը, Գայանե Վարդանյանը և Արշակ Բալայանը: Ամառային դպրոցի գիտական համակարգողն Ասպետ Գոչիկյանն է, իսկ ծրագրի ղեկավարը Սարահ Լյուդվիգը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայաստանից և Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել է սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել սաների և դպրանոցի տնօրինության հետ:
Ողջունելով ճեմարանականներին` նախարարն ասել է. «Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ բաժին կընկնի ձեզ: Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և՛ բնությունը, և՛ճարտարապետությունը, և՛ անտեսանելի եթերը թույլ են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք` գալով այստեղ»: Նաև հավելել է, որ հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակցում: Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի Հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, որոնք ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու Հայ եկեղեցի կա:
Մաղթելով ճեմարանականներին հաջողություններ ուսման մեջ` նա նշել է, որ և՛ Վազգենյան դպրանոցը, և՛ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են, և տարիների ընթացքում ուսանողների թիվը պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:
Նախարարը պատասխանել է նաև ճեմարանականների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում:
Հանդիպումը եզրափակվել է ճեմարանականների երգչախմբի ելույթով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.