29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հուլիսի 1-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում մի խումբ երիտասարդներ, ովքեր անցել էին Հանրապետության նախագահի 2010 երիտասարդական մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլ, ստացան դիպլոմներ:
Դիպլոմները հանձնվեցին Վարդանյան լարային քառյակին և «Կերպարվեստ և կինո» բնագավառի 26 երիտասարդ ստեղծագործողի:
Նշենք որ, հուլիսի 1-ին Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հանրապետության նախագահի 2006 երիտասարդական մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, ով մրցույթում ներկայացնում էր Հայաստանը:
Ըստ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո հաղորդագրության, 10 տարուց ավել է, ինչ «Պողոսյան» հիմնադրամի (Ֆրանսիա) շնորհիվ Հայաստանի շնորհաշատ երիտասարդները ոչ միայն պարգևատրվում են Հանրապետության նախագահի բարձր պարգևով, այլև խրախուսվում են իրենց հետաքրքիր աշխատանքների համար:
Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է դարձել «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն` «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Չնայած նա ասում է, թե գործում ներգրավված են նաև արտասահմանյան կազմակերպություններ, սակայն փակագծերը չի բացում:
Ըստ Մանուկյանի, դրա շնորհիվ կվերագործարկվի 20 տարի պարապուրդի մատնված քիմիական հսկան, կբացվեն նոր աշխատատեղեր, կներգրավվեն վանաձորյան մասնագետներ, որոնք արդեն կորցրել են հույսը, թե կոմբինատը կվերաբացվի, և հայացքներն ուղղել են դեպի այլ երկրներ: «Այժմ գեգամետյան հանքավայրի և վանաձորյան քիմպրոմի հետ մենք կունենանք միջինը 250 հազար դրամ աշխատավարձով 450-500 աշխատատեղ»,- ասել է գործարարը` տեղեկացնելով, որ Վանաձորի քիմպրոմի բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել 15 միլիոն դոլարով, արդեն ներդրվել է 45 միլիոն դոլար, ևս 15 միլիոն` կներդրվի առաջիկայում:
Կոմբինատում վերսկսվելու է կարբիդի և արտասահմանում մեծ պահանջարկ վայելող ֆերոքրոմի կոնցենտրատի արտադրությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 հազար տոննա ֆերոքրոմի կոնցենտրատ, որը հիմնականում կարտահանվի: «Հայաստանը հավակնում է լուրջ տեղ ունենալ միջազգային մետալուրգիական շուկայում, որը զգում է ֆերոքրոմի կարիք: Ինչ վերաբերում է կարբիդին, ապա տարածաշրջանում չկա դրա արտադրություն, քանի որ թուրքական գործարանն այժմ լուրջ հիմնախնդիրներ ունի: Այդ իմաստով մեր մրցակիցներն են Չինաստանն ու Սլովակիան: Հայկական կարբիդը նույնպես մեծ պահանջարկ կունենա միջազգային շուկայում»,- ասել է Մանուկյանը` հավելելով,- վստահ եմ, որ կարելի է վերագործարկել քիմիական հսկան և դարձնել շահութաբեր: Թեև լսել եմ, որ նախկինում գործարանը ձեռքից ձեռք է անցել, բայց այդպես էլ չի գործարկվել: Կարծում եմ` դրա համար անհրաժեշտ է ցանկություն»:
Սակայն, ֆերոքրոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը արդյունահանվելու է Սևանա լճի ափամերձ գեգամետյան հանքավայրում, և բնապահպանական նկատառումներով` հումքը վերամշակման կտեղափոխվի Վանաձոր:
Տնտեսվարողի հերթական հավաստիացման առնչությամբ ի՞նչ կարծիքի է բնապահպանը, բնապահպանական տեսանկյունից ինչքանո՞վ է վնասակար այս գործընթացը, մեզ հետ զրույցում մանրամասնեց Կարինե Դանիելյանը. «Իմ տեսակետը, իհարկե, բացասական է: Ամբողջ Սևանը հանքերով պատելը շատ սխալ է: Քանի որ օրենքը հիմա թույլ չի տալիս վերամշակոււմը տեղում իրականացնել, ուստի կտեղափոխվի Վանաձոր: Բայց հավատացեք, դա` միայն սկզբում: Նույն պատմությունը եղավ նաև Սոթքի դեպքում, հիմա այնտեղ մանրացում են կատարում, բայց պատճառաբանում են, որ դա վերամշակում չի: Բոլոր դեպքերում դրանք ծանր մետաղներ են, որոնք կազդեն շրջակա միջավայրի աղտոտվածության աճի վրա: Այս դեպքում` եթե քրոմ է արտադրվելու, դա լուրջ վնաս կհասցնի ջրային ռեժիմին: Սեյսմակայունության ռիսկայնությունը շատ մեծ է, քանի որ պայթյուններ պետք է իրականացնեն, իսկ այդ ամենն իր բացասական անդրադարձը կունենա շրջակա միջավայրի վրա: Այս հարցին դեռ չենք անդրադարձել, քանի որ նախաձեռնությունը նոր է սկսվում, բայց սա լուրջ ու մտահոգիչ թեմա է»:
Հիշեցնենք, որ «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով գեգամետյան հանքավայրի շահագործմանը, նշել է, որ դա բնապահպանական սպառնալիք չէ Սևանին և շրջակա միջավայրին: «Բոլոր բնապահպանական փորձաքննությունների տվյալները վկայում են այդ մասին»,- վստահեցրել է պատգամավորը:
Շուշան Գալստյան
«Մինչև վերջերս արագությունն ընդամենը 40 կմ/ժ էր, իսկ այդ պայմաններում մեքենավարը կարողանում էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, նույնիսկ կանգնեցնել գնացքը, բայց այժմ արագությունը հասել է ժամում 70-80 կմ-ի, ուստի այս պայմաններում, գնացքն արգելակելուց հետո, շարունակում է շարժվել և անցնում է մոտավորապես 1000 մետր։
Այս տարի արտակարգ դեպքերի ու պատահարների թվի 50-60 տոկոսով ավելացումը կապված է արագությունների ավելացման հետ։ Այս դեպքերի մեջ Հարավկովկասյան երկաթուղիները մեղքի բաժին չունեն, նույնիսկ միլիմետրերի շեղումը կարող է աղետի հանգեցնել: Քաղաքացիների զգոնության կորուստն է հիմնականում դժբախտ դեպքերի պատճառը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը` անդրադառնալով երկաթգծերի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարների թվի ավելացմանը, որոնք այս տարի աճել են 50-60 տոկոսով:
Միով բանիվ, ըստ Ունուսյանի` ՀԿԵ-ի գնացքների արագությունն ավելացվել է, ինչի հետևանքով արգելակման դեպքում ավելի մեծ տարածություն է պետք գնացքները կանգնեցնելու համար։ Այս պայմաններում, եթե գծերի վրա մարդ կամ ընտանի կենդանիներ են հայտնվում, մեծ արագությամբ շարժվող գնացքը չի կարող ակնթարթորեն կանգ առնել:
Նա ընդգծեց նաև, որ ամենուրեք երկաթուղային տրանսպորտը համարվում է հատուկ օբյեկտ, որը պահանջում է խստագույն կարգապահություն և զգոնություն թե՛ շահագործող անձնակազմի, թե՛ ուղևորների և թե՛ քաղաքացիների կողմից։
Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը` Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի հաղթող է դարձել «Թավջութակ» մասնագիտությամբ: Նա ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Նարեկն արժանացել է նաեւ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Էդգար Մորոն` Ֆրանսիայից, երրորդը` Իվան Կարիզնան Բելառուսից` համապատասխանաբար 15 հազար եւ 10 հազար եվրո մրցանակով:
Հիշեցնենք, որ Նարեկի շուրջ խմորումներ սկսվեցին մրցույթի հետ կապված.հունիսի 25-ին թավջութակահարների փորձերի ժամանակ սկանդալային միջադեպ տեղի ունեցավ: Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Ապա դիրիժորը ներողություն էր խնդրել, որով էլ կարծես հարթվել էր միջադեպը:
Իր հաղթանակով Նարեկն ապացուցեց, որ իր տաղանդի մասին հնչող բազմաթիվ դրվատական կարծիքները արդարացված են, ավելին, որ ճանաչված դիրիժորի փորձառությունը նրան իրավունք չի վերապահում վերևից նայելու երիտասարդներին:
Անցյալ տարի ես գրել էի 72 համարի ավտոբուսի վարորդներից ոմանց հոգեկան հավասարակշռության կասկածներիս մասին՝ 72 համարի «գիժ» ավտոբուսը :
Չնայած մի տարի է անցել, ու ոչինչ չի փոխվել 72-ի գծում, բայց այն ժամանակ ես մենակ էի, իսկ էս մի տարում շատ բան է փոխվել, ես հենց դրանով էլ կարեւորում եմ ես անցած տարին՝ քաղաքացիական պահանջատիրական գիտակցություն ձեւավորվեց հասարակության մի բավականին մեծ մասի մոտ: Մանավանդ դա վառ արտացոլվում է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան ակտիվիստները մետրոյի թանկացմանը դեմ՝ Դեմ ենք մետրոյի թանկացմանը, անդամները բաց նամակներ են հղել հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանց բովանդակությոնը կարելի է ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանման կայքում՝ http://organize-now.am: Նախաձեռնության անդամները պատրաստվում են թանկանալուն պես մարդաշատ բողոքի ակցիա անցկացնել մետրոյի կայարաններից մեկում, այն կայարանում, որը կընտրվի հարցման միջոցով:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից այս կարգախոսի շուրջ՝ «Արժանապատիվ տրասնպորտ` արժանապատիվ քաղաքացիների համար»:
Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.
1.Ոչ ոք չի կռանում տրանսպորտում:
2.Ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով:
3. Տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո:
4. Տրանսպորտում չի հնչում երաժշտություն:
5.Վարորդը չի ծխում:
6.Վարորդի հետ մինիմալ շփում:
Պահանջում ենք բոլոր երթուղայինների չվացուցակները միջոցառման անդամները պատրաստվում են գնալ Հայավտոկայան ՓԲԸ գրասենյակի մոտ ու պահանջել ժամանակացույցը:
«Ես այսպես եմ պատկերացնում. մոտ 20 հոգով վաղը՝ հունիսի 1-ին գնում ենք գրասենյակի մոտ, մեկ հոգի մտնում է ներս եւ պահանջում է: Եթե նրան մերժում են՝ երկրորդն է մտնում ու պահանջում, հետո երրորդը, չորրորդը…
Եթե բոլորին մերժում են, բոլորով մտնում ենք ներս եւ հայտարարում ենք /նաեւ նկարահանում ենք/, որ իրենք խախտում են մեր տեղեկացված լինելու իրավունքը, որը երաժշախորված է ՀՀ Սահմանադրությամբ, եթե չեն մերժում, վերցնում ենք չվացուցակները եւ աշխատանքի բաժանում անում՝ որոշում ենք, թե ով որ համարի երթուղայինի աշխատանք է վերահսկելու. այսպես մենք մի քանի օրում կոնկրետ փաստացի արդյունք կունենանք: Չվացուցակ պահանջողները պետք է պատրաստ լինեն վճարելու տպելու կամ պատճենահանման գումարը, դա օրենքն է պահանջում. յուրաքանչյուրս եթե առավելագույնը 500 դրամ տա, ամբողջը կտպագրենք», -գրել է լրագրող, ակտիվիստ Արման Ղարիբյանը:
Հետագայում նա հավելել է. «Զանգահարեցի «Հայավտոկայան»ՓԲԸ, ասացին, որ գրավոր կարող ենք դիմել, կտրամադրեն չվացուցակները: Ովքե՞ր են ստորագրելու գրավոր դիմումի տակ»: Սա էլ դիմումը՝
Պահանջում ենք ժամանակացույցը
«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության
Գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
Նրանց ներկայացուցիչ` Արման Ղարիբյան
Հասցե`
Հեռախոս`
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն Սողոմոնյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների պատճենները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:
(Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ ենք`
Ով ուզում է ստորագրել սրա տակ, թող մոտենան «Ձեռքերի» արձանի մոտ, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, ժամը 13.00-16.00»:
Ես անձամբ, կպահանջեի նաեւ ավտոբուսների ժամանակացույցը, երեկ երեք հատ հենց էդ նույն՝ 72 համարի ավտոբուս մի ուղղությամբ գնացին, իսկ հակառակ ուղությամբ գնացողին 40 րոպե սպասել եմ, վարորդն ասեց՝ «քուր ջան, մենք ի՞նչ, դիսպեչերն ա ասում երբ քշենք, մենք էլ քշում ենք»:
«Ես հաստատ պարապ չեմ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ պարապ եղել, բայց կանեմ այդ գործը, մենք պետք է հաշվարկենք կոնկրետ խախտումները, արձանագրենք, մի գործ, որը իբր տրանսպորտի տեսչությունն է կատարում», — ասում է Արմանը:
Տեսնենք ի՞նչ ավարտ կունենա ակցիան: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման լույսի տակ ինձ թվում է, թե մենք ինքնակառավարվող, ինքներս մեր հարցերը հոգացող ու լուծող հասարակաություն ենք: Բա էդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունը, էլ ո՞ւմ ենք հարկեր վճարում: Ըստ իս, համակարգը պետք է աշխատի, ու էդ ժամանակ ոչ ոք չի մտածի կարգեր կամ տիրակալներ փոխելու մասին, ուզում է սատանան էլ լինի նախագահ, չի կարողանա օրենքին հակառակ բան անել, ու իմ ու քո կեցությունը, ապահովությունն ու իրավունքները կապ չեն ունենա նրա ով լինելու հետ: Գուցե՞ կգա այդ օրը, ու ես էլ չեմ լինի: Բայց, էս պահանջատիրական տեմպերով եթե շարժվենք, իմ հաշվարկով առանց որեւէ ցնցումների, 10 տարի հետո կունենանք բավականին հոծ պահանջատիրական քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա թելադրել պայմաններ ու աշխատացնել ժողովրդի ծառաներին:
Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները թեւակոխել են հաջորդ փուլ, որի գլխավոր խնդիրն է բարելավել հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները: Այս մասին հունիսի 30-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Ըստ նրա, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերի ընդհանուր դիտարկումը ցույց է տվել, որ դրանք դրական են գնահատվում ոլորտի աշխատողների կողմից, եւ դրանց շնորհիվ ոլորտում դրական միտումներ է նկատում նաեւ հանրությունը£
Սուրեն Քրմոյանը նշեց, որ բարեփոխումները միաժամանակ ի հայտ են բերում նաեւ բացասական երեւույթներ կազմակերպչական, վարքագծային եւ ֆինանսական խնդիրներ£ Ըստ նրա, արձանագրված թերությունները օրեր առաջ քննարկվել են նախարարի մոտ, ով հանձնարարական է տվել բուժհաստատությունների տնօրեններին վերլուծել բացահայտված թերությունները, կարգապահական պատասխանատվության ենթարկել թերացած աշխատակիցներին ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատելը:
ԱՆ աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ նախատեսվում է փոխել առողջապահական հաստատությունների կառավարման համակարգը. յուրաքանչյուր հաստատությունում ձեւավորվելու են կառավարման խորհուրդներ, որոնք լուծելու են հաստատության բոլոր ռազմավարական խնդիրները: Խորհուրդներում, բացի առողջապահության նախարարության ներկայացուցիչներից, ներգրավվելու են հասարակական ու ֆինանսական կազմակերպությունների, աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչներ£ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել նաեւ բուժհաստատություններում վճարումները կանոնակարգելու վերաբերյալ:
Ս.Քրմոյանը անդրադարձավ նախօրեին արձանագրված միջադեպին կարիճի խայթոցից տուժած անձը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, նրան ասել էին, որ չեն կարող իրեն օգնել: Ըստ նախարարության պատասխանատուի, հիվանդը չի հայտնել, որ խոսքը կարիճի խայթոցի մասին է: Սակայն նախարարությունում քննարկվում է հեռախոսազանգին պատասխանող դիսպետչերի գործողությունների օրինականության հարցը նա պարտավոր էր կապվել հիվանդի բնակության տարածքի շտապօգնության ծառայության հետ եւ տեղեկացնել դեպքի մասին: «Սպասվում է տվյալ անձի ազատու»,- ասաց Ս.Քրմոյանը:
«ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը միանշանակ կանցնեն խորհրդարան: Եթե ՀԱԿ-ը ուզում է գալ իշխանության, ապա նա պետք է ունենա սոցիալական լայն բազա: ՀԱԿ-ի բնակչության հետ կոնտակտային տվյալները բավականին քիչ են: Խորհրդարան կանցնեն այն ուժերը , որոնք կան, գումարած ՀԱԿ: Չնայած Արսենյանն էլ կարող է անցնի իր հնարամիտ գործողություններով: Հնարավոր է նաև ՍԻՄ-ն անցնի` իր լրատվական միջոցներն օգտագործելով: Դա շատ կարևոր է»,- այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի ՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես կգա առանձին, բայց նրան կարող են միավորվել մի քանի այլ ուժեր, և ՕԵԿ-ը կարող է հանդես գալ փոքր դաշինքով:
Սոցիոլոգի վերջին հարցման արդյունքները ցույց են տվել, որ տնտեսական ճգնաժամն ազդել է բնակչության 70 տոկոսի վրա, և այսօր մարդկանց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական խնդիրները.«Քաղաքական խնդիրները այսօր մարդկանց համար առաջնահերթ չեն, նրանց այսօր ավելի շատ հետաքրքրում են սոցիալ-տնտեսական խնդիրները, և նրանք այսօր իրենց ձայնը պատրաստ են տալ նրանց, ով իրենց կօգնի առօրյա հոգսերում: Սա նշանակում է, որ նախընտրական պայքարը պետք է զուտ քաղաքական դաշտից տեղափոխել առօրյա-կենցաղային ոլորտ»,- հայտարարեց Ադիբեկյանը: Այս հարցով ՀՀԿ-ն որպես առաջատար ուժ, համակողմանի մոտեցում է կիրառում, ԲՀԿ-ն, իր անվան համաձայն, կարևորում է երկրի սոցիալ-տնտեսական հարցերը, ՕԵԿ-ը` մարդկանց իրավա-սոցիալ-տնտեսական հարցերը, նույնիսկ ՀՅԴ-ն սկսել է կարևորել սոցիալական խնդիրները, բայց ազգայինից հետո:
Իսկ վերջում լրագողների հարցին, թե` արդյո՞ք ինքը պատկանում է մասոնական խմբավորմանը, սոցիոլոգն ասաց. «չգիտեմ՝ դա ով է, գիտեմ պաշտոնն ու աշխատատեղը…դա մի հատ միջազգային ֆիրմա է, որն ունի մասնաճյուղ…այսքան տարի է, որ ասում են մասոն Ահարոն, Ահարոն, դա ես չեմ»,- նա չժխտեց, որ ինքը մասոն ընկերներ ունի, առաջիկայում Երևանում մասոնների հավաք է սպասվում. բայց որոնց ինքը չի զանգի-ասի՝ «ի՞նչ ժողով եք անում»:
Նոր մանրամասներ են ի հայտ եկել շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության հետ կապված: Սպանության մեջ մեղադրվող հիվանդատերը` Արտակ Կարապետյանը, պարզվում է, նախ ծեծել է հորը, ում համար հետո շտապօգնություն են կանչել:
Այդ օրը ծեծից հետո հայրը վատացել է: Շտապօգնության ժամանելուց հետո Կարապետյանը սկսել է հայհոյել և ծեծել բժշկին, ով, ասում են բարձրակարգ վիրաբույժ էր և 30 տարվա աշխատանքային կենսագրությունից հետո գնացել և շտապօգնության բժիշկ է աշխատել, ինչը չէր կարող պատահել ոչ մի նորմալ երկրում:
Ծեծը սկսվել է նախ դրսում. հիվանդատերը հայհոյանքներ է տեղացել, ծեծել և, փաստորեն, թույլ չի տվել բժիշկին բարձրանալ տուն և օգնություն ցուցաբերել իր կողմից ծեծված հորը: Բայց բժիշկը, ըստ պաշտոնական տեղեկության, ամեն դեպքում կարողացել է հասնել հիվանդի մոտ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հարբած վիճակում գտնվող հիվանդատերը սակայն չի հագեցել և բուժօգնություն ցուցաբերած բժշկին շարունակել է ծեծել` մինչև մահվան հասցնելը:
Սա, իհարկե, զարհուրելի դեպք է: Դրա հետ մեկտեղ առավել զարհուրելի է այն, որ այդ ամբողջ ժամանակահատվածում ծեծի ականատեսները չեն համարձակվել որևէ բան ձեռնարկել, գոնե ոստիկանություն, կամ լրացուցիչ օգնություն կանչել:
Հետաքրքիր է, բայց բժշկի սպանության լուրն իբրև ահասարսուռ պատմություն շրջանառելիս հնչում են կարծիքներ, թե քիչ չեն այն դեպքերը, երբ բժիշկների կողմից մարդկանց «սպանելու» փաստերի վերաբերյալ է այսպիսի աժիոտաժ առաջացել: Իսկ այս առումով փաստերն ավելի քան խոսուն են և բազմաթիվ: Եթե Աշոտ Գրիգորյանը եզակի բժիշկ էր, որ սպանվեց հարբած հիվանդատիրոջ կողմից` աֆեկտի ազդեցությամբ (հարբած երիտասարդը բարկացել էր շտապօգնության ուշանալու համար), ապա Հայաստանում գրեթե ամեն օր, բժիշկների մեղքով մարդիկ են մահանում կամ հաշմվում: Նույն շտապօգնության ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ բուժօգնության պատճառով անփութության, անտարբերության, կամ իրենց մասնագիտությանը ոչ բավարար տիրապետելու պատճառով մարդիկ կորցնում են ոչ միայն առողջությունը:
Այսօր Գյումրու բուժաշխատողներն են բողոքի ակցիա կազմակերպել: Իսկ բժիշկ Նինա Արիստակեսյանն այնպիսի ելույթ է ունեցել, որ բուժաշխատողներն անգամ հուզվել են: «Դուք ինձ մեղադրում եք, որ ես էմոցիոնալ եմ: Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մարդ է մահացել, նա ոսկի ձեռքեր ուներ, իսկ գիտե՞ք որտեղ է ապրել` հանրակացարանում: Իսկ գիտե՞ք ով է հուղարկավորել, այո գիտեք, Դուք էլ եք մասնակցել այդ հանգանակությանը»,-ասել է Նինա Արիստակեսյանը` դիմելով իրենց վարչության պետին, նշելով թե` հասարակությունն ու իշխանություններն են մեղավոր, որ չմտածեցին անգամ իր մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարած մարդուն արժանապատիվ հուղարկավորելու մասին:
Եթե դա այդպես է,առավել քան տարօրինակ է` նախարար Քուշկյանը գեղեցիկ խոսքեր ասելու փոխարեն, կարող էր ապացուցել համակարգի հարգանքն իր բժիշկի հիշատակի հանդեպ, կազմակերպելով պատշաճ հուղարկավորություն:
Այսօր հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ նվերներ հանձնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին եւ մարզիչներին:
Նվերները` “Ադիդաս” ֆիրմայի մարզական գույք, տանձիկներ, բռնցքամարտի “լապաներ”, բռնցքամարտի համար նախատեսված շապիկներ, վարտիքներ, կոշիկներ, մարզակոշիկներ, մարզական համազգեստներ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ եւ այլն:
Արթուր Աբրահամը տեղում պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ յուրաքանչյուր մրցույթի ժամանակ ինքը կրում է “Ադիդաս” ֆիրմայի ձեռնոցներ, եւ իր վերջին մենամարտից առաջ վերոնշյալ ֆիրմայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի գումարի փոխարեն իրեն տան տրամադրվելիք գումարի կրկնակի չափին համարժեք մարզական իրեր:
“Այս քայլով ուզում եմ երախտագիտությունս եւ խորին շնորհակալությունս հայտնել իմ մարզադպրոցին, որտեղ ժամանակին մարզվել եմ եւ որն ինձ օգնել է հետագայում արդյունքների հասնել”,- ասաց Արթուր Աբրահամը եւ հավելեց, որ այսօր Հայաստանում շատ են խոստումնալից բռնցքամարտիկներն եւ լավ մարզիչները:
Արթուր Աբրահամը խոստացավ, որ նմանօրինակ բարեգործական միջոցառումներ առաջիկայում եւս կկազմակերպի` միտված ՀՀ-ում բռնցքամարտի զարգացմանը:
Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին` բռնցքամարտիկն ասաց, որ առաջիկայում Գերմանիայում որակավորման 2 մենամարտ կանցկացնի, որից հետո կմենամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
“Այն, ինչ կորցրել եմ, ետ կվերադարձնեմ”,- խոստացավ Արթուր Աբրահամը:
Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման խնդիրներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղությունները և մեխանիզմները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու տեսակետներն են արտահայտել ներկայացված փաստաթղթի առնչությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.