29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ամռան տապին բոլոր տեսակի հյութերն էլ պահանջարկ ունեն. Մրգահյութերն առավել ևս, քանի որ դրանք լրացնում են մրգի և ջրի պակասը համատեղ, սակայն Ամերիկյան համալսարանի գիտնականները կարծում են, որ չպետք է չարաշահել մրգահյութերը, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Նրանք գտնում են, որ քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով:
Իսկ բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման:
Մասնագետները կարծում են, որ պետք է խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:
Մեկ այլ`Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում են Սևանի ափին կառուցված հանրային լողափերը.Մենք արդեն ականատեսի աչքով ներկայացրել ենք դրանք.
Այսօր բնապահպանության նախարարության հանրային լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը ասուլիս էր հրավիրել տեղեկացնելու, որ առաջիկայում կստեղծվեն ևս երեք հանրային լողափեր` Շորժայում, Մարտունիից 6-7 կմ դեպի Վարդենիս հատվածում և Չկալովկա գյուղում:
Ըստ Ավալյանի, հանրային լողափում մի շարք ծառայություններ անվճար են` ավտոկանգառը, մանկական և սպորտային խաղահրապարակները, զուգարանները, բուժկետը, սակայն խորոված անելու համար հատուկ տեղեր նախատեսված չեն, և բացի գարեջրից` ալկոհոլային այլ խմիչքների վաճառքն արգելված է: Լողափերի սպասարկումը և առևտուրը կազմակերպում է «Սթար գրուպը», որը նաև պայմանագրով պարտավորվել է վճարել աղբահանության վճարները:Վերջին փաստարկին առարկություն չունենք, քանի որ տեղյակ չենք աղբահանության մոտեցմանը, բայց մյուս հարցերում պարոն Ավալյանին չենք կարող հավատալ. Նա ասում է, որ հանրային լողափերում օրական միջինը 800 մարդ է հանգստանում, իսկ հանգստյան օրերին` 1200: Գուցե, բայց մարդիկ քաղաքային լողափում բոլոր տարիներին էլ շատ են եղել և դա բոլորովին կապ չունի անվճար լողափ հիմնելու հետ. Նրանք հանգստացել են իրենց ծածկոցների վրա` գետին և նույն պատկերը օրեր առաջ էր: Մարդկանց թվաքանակը վերագրել իրենց կատարած գործին արդարացի չէ, առավել ևս արված գործը հարիր չէ ծախսված գումարին, ավելին` բարձրացրած աղմուկին:
Հիշեցնենք, որ հանրային երկու լողափերի`Քաղաքայինի և Ֆլամինգոյի համար բյուջեից հատկացվել է 68 միլիոն դրամ, 42 միլիոնն էլ հայթայթել են ու ցույց տվել, թե` 110 միլիոն են ծախսել: Սակայն միայն կույրը կարող է չտեսնել, որ մի քանի «տափչանից» և մի-մի հանրային զուգարանից բացի` հանրային կոչվող լողափում բան չի փոխվել: Հա՛, մեկ էլ ԱԻՆ-ն է մի-մի փրկարարական կետ ու մի քանի աշխատակիցներ հատկացրել: Լողափերում Գրանդ քենդիի ու Վիվասելի «զոնտիկներով» մի երկու նոր` վճարովի սրճարան է ավելացել, որոնցից ոչ հանրայինում էլ կային ու դրանցից էլ լավը, մեկ էլ` ափին մի քիչ ավազ են լցրել:
Մենք արդեն գրել ենք, որ հանգստանալու եկած քաղաքացիները, որոնք հիմնականում տեղի բնակիչներն են, որ իրենց հանգիստը կազմակերպելու այլ տարբերակ չունեն, ոնց որ միշտ պառկում էին ավազափոշու մեջ, այնպես էլ` պառկում էին նաև այժմ:
Գրել էինք նաև, որ այդ ամենը կարելի էր կազմակերպել առանց բյուջեից հատկացումների, այն էլ նման չափի. Դա կարելի էր անել «Սևան ազգային պարկի» ուժերով առավել հեշտ ու առանց ավելորդ աղմուկի. եթե հաշվի առնենք, թե ինչպես են այստեղ ծախում ավազը ու գերշահույթներ ստանում. Կարելի էր, բյուջեից հատկացումներ անելու փոխարեն` նրանց հանձնարարել մի քանի մեքենա ավազ էլ «հանրայինի» համար բերել, չէ՞ որ այդ ավազը հանրության սեփականությունն է:
Միակ փոփոխությունն այն է, որ հիմա մարդիկ ավելի պահանջատեր են դարձել ու կարծես գիտակցում են, որ իրենք Սևանի ցանկացած ափում կարող են լողալ անվճար, ուղղակի ոչ բոլորը գիտեն այդ մասին:
Իսկ բնապահպանության նախարարության աշխատակիցը լավ կաներ մի քիչ համեստ ներկայացներ իրենց կատարած «գործը», չէ որ խոսքը վերաբերվում է մի բանի, որ յուրաքանչյուրը կարող է իր աչքով տեսնել:
Օտարալեզու դպրոցների դեմ պայքարը արդյունք չտվեց, ավելին` եթե մի շարք որոշումներ տարիներով մնում են դարակներում, ապա այս դեպքում նախանձելի փութաջանություն դրսևորվեց. ըստ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, հուլիսի 1-ից Դիլիջանում մեկնարկել է օտարալեզու դպրոցի շինարարությունը` ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ: Դպրոցի շինարարության համար ծախսվելու է 100 մլն դոլար:
Լրագրողներին քաղաքապետը տեղեկացրեց, որ դպրոցի շինարարությունը կավարտվի 2013 կամ 2014 թվականին: Դպրոցը նախատեսված է 550 աշակերտի համար և շատ նման է Թայլանդի թագավորական դպրոցին: «Քաղաքի մեջ մի փոքրիկ քաղաք է լինելու»,- ասաց Ա. Սանթրոսյանը:
Նախորդ տարվա նույն ամսին Ռուբեն Վարդանյանն ու Դիլիջանի դպրոցի մյուս նախաձեռնողները (Վերոնիկա Զոնաբենդ, Թիմ Ֆլին, Նուբար Աֆեյան) տեղի տվեցին հանրության դժգոհությանը և բաց նամակ հղեցին Հանրային խորհրդին` հայտարարելով, որ հասարակական ճնշումների շարունակվելու դեպքում կհրաժարվեն նախագծից: Սակայն, ինչպես տեսնում ենք, արդեն երկու դպրոցի կառուցում մեկնարկել է. մարզպետի «օրհնությամբ» Սյունիքում ևս կկառուցվի օտարալեզու դպրոց:
Այսօր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց լրագրողներին, որ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին և կընթանա գրեթե այնպես, ինչպես ամեն տարի: «Ամբողջ աշխարհից եկած կինոգործիչները շատ հավանեցին մեր արարողության ինքնատիպ բացումը, այնպես որ` այս անգամ էլ փառատոնը կսկսվի ծիրանօրհնեքով, կլինի համերգ, և ամեն երեկո Շառլ Ազնավուրի անվան հրապարակում համերգները կշարունակվեն, ֆիլմի դիտումներին կհաջորդեն քննարկումներ… Կլինի այն ամենը, ինչ ամեն տարի լինում է»,- ասաց նա: Այս տարի մրցութային չորս անվանակարգերում (խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր», «Կորիզ») ներառված ֆիլմերը կդատեն միջազգային ժյուրիի 6 անդամներ։
«ԱՊՀ երկրների կինոն. Անկախության 20 տարի» ծրագրում, Խաչատրյանի տեղեկացմամբ, մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, և այդ երկրներից եկած կինոգործիչները քննարկելու են ժամանակակից կինոյի խնդիրները։
Ըստ կինոռեժիսորի` տարեցտարի խնդիրները նվազում են, և այս տարի ինքը մտադիր է լուծել ֆիլմերն առավել հասանելի դարձնելու խնդիրը։
«Դահլիճները չեն մեծանում, աթոռները չեն շատանում, հանդիսատեսը չի շատանում, բայց այդ խնդիրը կլուծվի։ Ես դա խոսք եմ տվել ինձ և հույս ունեմ, որ այդ խնդիրը լուծելու եմ»,- ասաց նա։
Գյուղատնտեսության նախարարությունը լայն փակած աչքերով է կատարում իր առջև դրված հերթական պարտականությունները:
Գեղարքունիքի մարզում վերջերս 70 դրամով 460 տոննա գարի է բաժանվել բնակչությանը: Նպատակը գարու ցանքսի կազմակերպումն է: Սակայն սոցիալական պայմանները մարդկանց ստիպել է ոչ ցանել, ոչ էլ` վարել: Նրանք գտել են ավելի հեշտ տարբերակ. միանգամից վաճառում են գարին 200 դրամով: Այս շահավետ բիզնեսին արդեն տերեր են հայտնվել, նրանք գյուղացիներից միանգամից հավաքում են գարին ու «բիրիքով» հանձնում: Հետաքրքիր է, որ սրա մասին չէր կարող չիմանալ գյուղնախարարության վերահսկող կառույցը, սակայն տեսչության աշխատակիցներին հետաքրքրում է միայն փաստաթղթային մասը, նրանք գերադասում են աչք փակել. գալիս ստուգում են, որ մարդիկ ստացել են գարին, ստորագրել են, ու հասկանալի է` որոշակի վերաբերմունքի դիմաց աչք են փակում: Պատմում են գյուղացիները. «70 ստանում ենք, 70 հանձնում, իսկ վերավաճառողը գարին հանձնում է 200 դրամով»:
Ինչ է ստացվում: Պետությունը «գալոչկան» դնում է, որ գործ է արել, մարդիկ գերադասում են թեկուզ քիչ, բայց` «նաղդ» փողը, քանի որ ապրելու խնդիր ունեն, չհաշված ցանքսի հետ կապված չարչարանքն ու մնացյալը, գյուղնախարարության տեսուչներն էլ գրում են այն, ինչ պիտի գրեին: Ու ոչ մեկի մտքով չի անցնում գնալ տեղում ստուգել, թե ինչ եղավ գարին` ցանեցի՞ն, ծախեցի՞ն:
Երեկ Վեդի քաղաքում մսից թունավորման ահազանգ է ստացվել: 10 հոգու անմիջապես հոսպիտալացրել են: Իսկ Երևանից մեկնած մասնագիտացված խմբի համայցի ժամանակ հոսպիտալացվել է ևս 8 մարդ:
Նախնական տվյալներով` նրանք թունավորվել են էգնահողի արարողության ժամանակ մատուցված խաշլամայից:
Թե ինչ միս է եղել և ինչ տարիքի են թունավորվողները, Առողջապահության նախարարությունը կտեղեկացնի Վեդիում գտնվող բժիշկների վերադարձից հետո:
Նախարարությունից վստահեցնում են, որ հիվանդները հսկողության տակ են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությանն է դիմել Երևանի բնակիչ Անի Հովհաննիսյանը` մտահոգություն հայտնելով քաղաքում թափառող շների հիմնախնդրի վերաբերյալ: Քաղաքացին հայտնել է, որ պաշտոնատար անձանց հավաստիացումներին հակառակ, դրանց թիվը տարեցտարի միայն աճում է:
Անիմաստ համարելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհում միակ ընդունված տարբերակի` շների կացարանների գոյության մասին մեր երկրում խոսելը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կատարած հետազոտությունը` թափառող շների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացվող ծրագրի վերաբերյալ: Վերլուծությունը պարունակում է բազմաթիվ աղաղակող փաստեր, որոնց վերաբերյալ «Չենք լռելու»-ն ակնկալում է ստանալ Երևանի քաղաքապետարանի հրապարակային պարզաբանումները:
Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանի՝ թափառող շների դեմ պայքարի ծրագրի (որն ի դեպ չունի անգամ ռազմավարություն, առավել ևս գիտական ու գործնական հիմք և նույնիսկ հակասում է Վարչական օրինախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդված 92-ին) պաշտոնական տվյալներով, Երևանում 2006-2010թթ.և 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։
Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։ Ի դեպ աղքատ երկրների ցանկում գրանցվածներից Հայաստանը միակն է, որ կանոնավոր կերպով նման զգալի գումար է տրամադրում թափառող կենդանիներին։
«Յունիգրաֆ-Իքս»-ն տվյալներն իր գործունեության վերաբերյալ տեղադրում է www.animalscity.am կայքում։ Տարօրինակ է, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը պարբերաբար հերքում է այդ տվյալներն ու ԶԼՄ-ներին հայտնում, թե իբր իրենք վաղուց լուծել, թե Երևանում թափառող շների հիմնախնդիրը, իսկ ներկայում առկա շները մարզերից են եկել մայրաքաղաք` այսպիսով ևս մեկ անգամ փաստելով անտեղյակությունն իրենց իսկ անմիջական վերահսկողության ներքո գտնվող ծրագրերի վերաբերյալ։
Չնայած «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, թե 2010 թվականից սատկացվելու փոխարեն շները քնեցվում են, սակայն իրենց իսկ պաշտոնական կայքի տվյալները փաստում են հակառակը։ Ի դեպ, Հայաստանում չկա շների քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ «լիդոկայինը», տանջամահ է անում կենդանուն։ Ավելին, «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, որ շների դիակները թաղումից առաջ մշակվում են «քլորի համապատասխան լուծույթներով», ինչը չի համապատասխանում հակահամաճարագային որևէ կանոնի և անմիջական սպառնալիք է հանրային առողջությանը։
2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած և Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված հաշվետվության հիման վրա հանգում ենք հետևյալին.
— 2 ամսում 5,603 շուն բռնելու,
— 5,603 շուն զննելու,
— 1,020-ին ստերջացնելու և վերադարձնելու,
— 4,583-ին սատկացնելու և թաղելու համար
Երևանի քաղաքապետարանի օբյեկտիվ ռեսուրսներով անհրաժեշտ է՝
— օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ),
— օրական մակերեսորեն զննել 93 շուն (օրական անհրաժեշտ է 46 ժամ),
— օրական ստերջացնել և վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ),
— օրական սատկացնել և թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ):
Գործողությունների տևողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրվում է անիրականը, այն է՝
— շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու և բռնվելիս էլ որևէ դիմադրություն չի ցուցաբերում,
— առկա է այսօր Հայաստանում բացակայող համալիր կենդանաբուժական կլինիկա,
— առկա է ներկայում Հայաստանում բացակայող, առավել ևս Երևանի քաղաքապետարանի և դրա պատվիրակատար «Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրության տակ գտնվող ոլորտային առնվազն 100 մասնագետ։
Այդ քանակության շների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով գործողություն չէր կարող կատարվել, քանի որ՝
— ժամանակահատվածը կարճ է, անգամ եթե ընդունենք, որ օրը 24-ի փոխարեն ունի 38 ժամ,
— դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, առավել ևս շների գերեզմանոցին հատկացված,
— բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, Երևանի տարածքում այդքան շուն չի կարող լինել,
— եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ մայրաքաղաքում կլիներ ընդամենը 1,000 շուն, այն էլ ստերջացված, եթե անգամ ներգաղթեին հարևան հանրապետությունների:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը տարիներ շարունակ հետևել է թափառող շների նկատմամբ իրականացվող ծրագրի հաշվետվություններին։ Կազմակերպությունը պահպանել է ոչ միայն պաշտոնական կայքում տեղադրված բոլոր հաշվետվությունները, այլև այդ կայքն ամբողջությամբ, ուստի անգամ եթե վաղն այդտեղ փոփոխություններ լինեն, քաղաքապետարանը չի կարողանա հերքել նախկին տվյալները։ Ցանկացած պարագայում, Երևանի քաղաքապետարանը ստիպված է բացատրել, թե որտեղ են պետբյուջեից դուրս գրված գումարները, եթե թափառող շների հիմնախնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում, կամ ընդունել իր կողմից իրականացվող ծրագրի ապարդյունավետությունը և պետական գումարների վատնումը։
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը 2007թ. ի վեր Երևանի քաղաքապետարանին է ներկայացնում ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից խրախուսվող (ի դեպ, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը), միջազգային կենդանապաշտպան բոլոր կազմակերպությունների կողմից հաստատված՝ թափառող կենդանիների հիմնախնդրի կարգավորման գիտականորեն և գործնականում հաստատված միակ արդյունավետ ծրագիրը, որի իրականացումը թույլ կտա մարդկայնորեն և ընդմիշտ լուծել հանրային առողջությանն ու անվտանգությանը սպառնացող և օրեցոր սրացող այս հիմնախնդիրը։
Սակայն, ըստ ամենայնի, Երևանի քաղաքապետարանին ձեռնտու չէ թափառող կենդանիների հիմնախնդրի վերջնական լուծումը, քանի որ այդ պարագայում այլևս կարիք չի լինի պետական բյուջեից ահռելի գումարներ դուրս գրել այս ոլորտի համար: Փաստորեն, «շնից մազ պոկելն էլ է քյար» գռեհիկ արտահայտությունն այս դեպքում միանգամայն տեղին է:
Արցախում գտնվող Գանձասարի հրաշալի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ արդեն 2 օր է, ինչ աղմուկ ու խմորումներ են: Սալիկապատման լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներ տվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Վերջինս հայտարարեց, թե հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին: Սա ինչ խոսք, զարմանալի մեկնաբանություն էր, քանի որ Գանձասարը ազգային արժեք է և պետական հարստություն և դրա պաշտպանության ու վերականգնման խնդիրը համազգային հարց պետք է լինի: Ուստի, ցանկացած բարերարի, ինչքան էլ նա ֆինանսապես օգտակար լինի կառույցին չի կարելի թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել, առավել ևս հետո նրա վրա բարդել կոթողի հետ կապված ցանկացած վրիպում.
Տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմել է Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվել է կապվել Լևոն Հայրապետյանի հետ, վերջինս պարզաբանել է, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով՝ ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Այս մասին պատմում են նախաձեռնության անդամները:
Մեր տեղեկություններով Հայրապետյանը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում և անկարող էր տեղյակ լինել մանրամասներին, մինչդեռ Մշակույթի նախարարության հուշարձանների հարցերով զբաղվող փոխնախարարը. իր աշխատակազմով, առավել քան անտեղյակ է գործի ընթացքից, կամ գոնե որևէ կերպ չի արձագանքել դրան:Ինչ խոսք կարելի է հակադարձել, թե եկեղեցին Արցախում է, ուստի ՀՀ մշակույթի նախարարությունը կապ չունի դրա հետ. Բայց, ցանկացած հայկական մշակութային կոթող, պետք է ու անպայման լինի ՀՀ համապատասխան կառույցի ուշադրության կենտրոնում ինչպես, դա արվում է այլ երկրների պարագայում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը։ «Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով»,- նշում են հաղորդագրության հեղինակները՝ եզրակացնելով. «Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը»:
«Իսկ, այն, որ Արցախի թեմի առաջնորդին, ինչպեսև Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ այլ բարձրաստիճան սպասավորներին, քրիստոնեական պատվիրաններից առավել հետաքրքրում են շքեղ բարեմասնություններով տիկնայք և արտասահամանյան էլիտար ավտոմեքենաների վերջին մոդելները` Հայաստանում հայտնի է բոլորին: Որքան էլ պարադոքսալ չի հնչում, բայց կրծքերի խաչը ծառայում է նրանց իբրև անբարո կյանքով ապրելու ինդուլգենցիա… »,- նշվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրությունում:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռից, սակայն ինչպես միշտ, այստեղ անցանկալի թեմաների մասին գերադասում են լռել. Ավելին` արվում է ամեն բան խուսափելու հարցին ուղիղ պատասխանելուց:
Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի մոտ օրերս տեղի է ունեցել աշխատանքայի խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով մարզում արձանագրված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի դատախազության դատախազները, ոստիկանության Արմավիրի բաժնի և քննչական բաժանմունքի պետերը, քննչական խմբի քննիչները, ինչպես նաև մարզի լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու ՇՊԱԿ-ի ներկայացուցիչներ՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը:
Մարզի դատախազն անդրադարձել է առանձին քրեական գործերի՝ քննչական մարմինների ուշադրությունը հրավիրելով այն խնդրի վրա, որ երբեմն ճիշտ չեն որակվում մեղադրյալների արարքները: Քննարկվել է մասնավորապես Այգևան գյուղի բնակիչ, 1943 թ. ծնված Վռամ Խլղաթյանի հանկարծամահության, ինչպես նաև 3 մանկահասակ երեխաների մահվան փաստերի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքը:
Վ.Խլղաթյանի հանկարծամահության դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր: 14.12.2010 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և ուղարկվել Արմավիրի մարզի դատախազություն` որոշման օրինականությունն ստուգելու համար։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի դատախազությունում վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, և 2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով (հիվանդին օգնություն ցույց չտալը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) հարուցվել քրեական գործ, քանի որ նյութերը տեղեկություն են պարունակել, ըստ որի` Վռամ Խլղաթյանի մահը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է եղել:
Պարզվել է, որ Վ֊. Խլղաթյանի հարազատները 05.12.2010 թ. ժամը 00:30–ին զանգահարել են Արմավիրի շտապօգնության կայան և օգնություն խնդրել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ։ Շտապօգնության աշխատակիցները բենզին չլինելու անհիմն պատճառաբանությամբ չեն մերժել են մեկնել, ինչի հետևանքով Վ. Խլղաթյանը պատշաճ և ժամանակին բուժօգնություն չստանալով` հարազատների կողմից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: Հիմնավորվել է, որ նույն ժամանակահատվածում բժշկական կենտրոնն ունեցել է մեծ քանակությամբ վառելիք, և այդ պատճառաբանությամբ հիվանդին օգնություն ցույց չտալը հիմնավոր չէ։ Նախաքննության ընթացքում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Խլղաթյանի մահը «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ բժիշկների անգործության և մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վռամ Խլղաթյանի մահը միակը չէ, որ պայմանավորված է «Արմավիր» ԲԿ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական ոչ պատշաճ գործունեությամբ։ Նույն պատճառներով մահացել են նաև մանկահասակ 13.03.2009 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և 04.09.2007 թ. ծնված Արտաշես Աեդրակյանը։ Դրանք հիմնավորվել են դատաբժշկական փորձաքննություններով։
Հ. Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ 17.02.2011 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև Ա. Սեդրակյանի մահվան փաստի առթիվ՝ 26.05.2011 թ.: Նշված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
30.05.2011 թ. քրեական գործին են միացվել նաև Մեծամոր քաղաքի բնակիչ Հայրապետ Գաբրիելի Կիրակոսյանի մահվան վերաբերյալ նախապատրաստված նյութերը` նկատի ունենալով, որ Արմավիրի շտապօգնության կայանի աշխատակիցները վերջինիս հարազատների կանչին ևս չեն արձագանքել և հիվանդին բուժօգնություն չեն ցուցաբերել։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում 2007-2008 թթ. ընթացքում կատարվել են ֆինանսական բնույթի չարաշահումներ, որոնց հետևանքով առանձնապես խոշոր չափի գումարներ են հափշտակվել պետական բյուջեից։ Դրանք արձանագրվել են ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետների իրականացրած ստուգման ակտում։
Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը` մարզի դատախազի ցուցումով կազմվել է քննչական խումբ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 03.06.2011 թ. «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ն.Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ շտապօգնության կայանի բժշկուհի Ք.Հայրապետյանը և վարորդ Մ.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի 09.06.2011 թ որոշմամբ` «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն, մեղադրյալ Ն.Գևորգյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դատախազի որոշման հիման վրա Արմավիրի մարզպետի 14.06.2011 թ. կարգադրությամբ դադարեցվել Է Ն.Գևորգյանի պաշտոնավարությունը: Ն.Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է, իսկ նրա վերաբերյալ մեկ քրեական գործ` կարճվել: Վերջին անգամ նա դատապարտվել է 2007 թվականի դեկտեմբերին` պաշտոնական կեղծիքի համար:
Խորհրդակցության ընթացքում մարզի դատախազի կողմից կոնկրետ ցուցումներ և հանձնարարություններ են տրվել դատախազներին, քննիչներին, ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ճիշտ չեն որակվել առաջադրված մեղադրանքները, ցուցում է տրվել վերաորակել արարքները մանկահասակ երեխաների մահվան դրվագներով և մեղադրանքներ առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և յուրաքանչյուր առանձին դրվագով սեղմ ժամկետում գնահատականի արժանացնել նաև մյուս բժիշկների արարքները։ Հանձնարարվել է դադարեցնել քրեական հետապնդումը շտապօգնության ծառայության վարորդի նկատմամբ, քանի որ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի սուբյեկտ չէ։
Քրեական գործի դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատավարական ղեկավարումը հանձնարարվել է երեք դատախազների` Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Գաբրիելյանին, դատախազության ավագ դատախազներ Ա.Կարապետյանին և Ա.Սահակյանին, որոնք ղեկավարումն իրականացնում են ըստ դրվագների։
ԱՊՀ –ն հրապարակել է իր վիճակագրական կոմիտեի տվյալները, որով արձանագրել է, որ Հայաստանում հունվար-մայիս ամիսներին գներն աճել են 5 տոկոսով:
Հրապարակման մեջ նշվում է, որ Բելառուսում գներն աճել են 25,4 տոկոսով: Երկրորդ տեղում Տաջիկստանն է` 6,9 տոկոս ինֆլյացիայով, երրորդ տեղում Ղրղըզստանն է` 6,5 տոկոսով: Հաջորդը` Ուկրաինան է, որտեղ գները 5 ամսվա ընթացքում աճել են 5,5 տոկոսով, Հայաստանը` 5 տոկոսով, Մոլդովան` 4,9, Ռուսաստանն ու Ղազախստանը` 4,8 տոկոսով: Ամենացածր գնաճը արձանագրվել է Ադրբեջանում` 3,4 տոկոս:
Սպառողական ընդհանուր ինֆլյացիան ԱՊՀ երկրներում հունվար-մայիս ամիսներին կազմել է միջինը 5,8 տոկոս:
Արդյունաբերական արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում ԱՊՀ-ում 2010 թվականի համեմատ աճել է 5,9 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտում առավել մեծ աճի տեմպեր է գրանցվել Բելառուսը` 12,5 տոկոս: Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալների աճը կազմել է 10,3 տոկոս: Ցուցանիշի անկում արձանագրվել է միայն Ադրբեջանում` 1,1 տոկոս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.