29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Անցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես Թուրքիայի կառավարությունը կաշառել է ամերիկացի պրոֆեսորներին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Գալուստիան/Մուգար ամբիոնի վարիչ Դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ–ում հետապնդում է շատ հետևողական և ագրեսիվ քաղաքականություն»՝ փորձելով կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։ Անկարայի մեծ սխեման թուրքական ժխտողականությունն առավել լայն շրջանակի համար ընդունելի դարձնելն է, ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն։ Ավելին, Թուրքիան և իր ներկայացուցիչները, ԱՄՆ–ի դատարաններում մի շարք դատավարությունների միջոցով, փորձում են ներկայացնել ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորների քննադատությունը և համալսարանի ծրագրերից ռեվիզիոնիստական նյութերի բացառումը, որպես «ակադեմիական ազատության» սահմանափակում։
Պրոֆեսոր Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունն ընդունող Թուրքիայի առաջին գիտնականներից մեկն էր, պատմեց, թե անցյալ դեկտեմբերին Ստամբուլ այցի ժամանակ, ինքն առանձին զրույց է ունեցել մի անձի հետ, ով ուներ «ներքին տեղեկատվություն»՝ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության հարցին ուղղված Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գործողությունների վերաբերյալ։ Դոկտոր Աքչամի գաղտնի աղբյուրը հաղորդել է նրան, որ 2004-2005 թվականներին ամերիկյան համալսարանի մի պրոֆեսոր հանդիպել է «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ կապված պաշտոնյանների հետ»։ Այդ հանդիպման ժամանակ պրոֆեսորը ասել է հյուրընկալող կողմին, որ «Թուրքիան գիտական մակարդակով համակարգված ծրագիր չունի Հայոց ցեղասպանության ամբաստանություններին հակազդելու համար» և որ «ցեղասպանության ենթադրությունն արդեն լավապես հաստատված է»՝ ասելով, որ նրանք չեն կարող շատ բան անել՝«փորձելով բացե ի բաց հակազդել դրան»։
Դոկտոր Աքչամը գաղտնի տեղեկացել է, որ Ամերիկայի այդ պրոֆեսորը ներկայացրել է հետևյալ առաջարկությունը թուրք պաշտոնյաներին. «Անհրաժեշտ է փորել մի փոս ցեղասպանության բոլոր պահանջների առջև. պետք է կասկածներ ստեղծել՝ պատրաստելով այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք կհարուցեն այդպիսի կասկած»։ Դոկտոր Աքչամը մեկնաբանել է այս բառերը՝ ի նկատի ունենալով, որ «ստեղծելով և խրախուսելով նոր գիտական աշխատանքներ»՝ ամերիկացի գիտաշխատողները կարող են «սովորական դարձնել այն գաղափարը, որ 1915-ը ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես այն կարծիքը, որ դա ցեղասպանություն է»։
Թեև ընդհանուր առմամբ հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունը տրամադրում է դրամական միջոցներ բազմաթիվ գիտաշխատողներին, որպեսզի նրանք հրապարակեն Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածներ և գրքեր, սա առաջին անգամ է, որ այս ենթադրությունները հաստատվել են վստահելի թուրքական աղբյուրի կողմից։ Գաղտնի աղբյուրը հայտնել է Դոկտոր Աքչամին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է ամերիկացի դասախոսի առաջարկը և «ԱՄՆ–ին է փոխանցել խոշոր չափի գումար»։ Տեղեկատվություն հավաքագրողը հայտնել է Դոկտոր Աքչամին ամերիկացի դասախոսների այն անունները, ովքեր ստացել էին դրամական միջոցներ Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր գրելու համար և բացահայտեց, որ «կան նրանց ձեռքով ստորագրված փաստաթղթեր, և որ այս ստացականներն այժմ գտնվում են Արտաքին գործերի նախարարության արխիվներում»։
Իր դասախոսության ժամանակ, դոկտոր Աքչամը նշեց, որ նա չի ցանկացել «որևէ գիտնականի վրա կասկածի ստվեր գցել»։ Այնուամենայնիվ, երբ նա կապեց Ստամբուլի իր աղբյուրից ստացված տեղեկությունները որոշ վերջին հրապարակումների հետ, «առաջ է գալիս անհանգստացնող մի պատկեր՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ուսումնասիրությունների կապակցությամբ»։
Այնուհետև, դոկտոր Աքչամը անդրադարձավ Մայքլ Գյունթերի՝ «Հայոց պատմությունը և Ցեղասպանության հարցը» վերնագրված վերջին գրքին՝ որպես «այս մոտեցման հնարավոր օրինակ»։ Գրքի հրատարակչի` Փալգրեյվ Մաքմիլանի ինտերնետային էջը նշում է, որ «Թեև 600,000 հայեր մահացել են Առաջին համաշխարհային պատերազմում, դա չի եղել ոչ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կանխամտածված քաղաքականություն, և ոչ էլ առանց պատճառի միակողմանի իրականացված դեպք։ Ի հարկե, ոչ մի դեպքում սա չի կարող արդարացնել իրականացված սարսափելի անկարգությունները»։
Պրոֆեսոր Աքչամը հետագայում նկատեց, որ չորս գիտնականներ՝ Յուտա համալսարանից Հաքան Յավուզը, Մասաչուսեթս համալսարանից Գենթեր Լևինը, Անկարայի Բիլքենթ համալսարանից Ջերեմի Սոլթը և Վիրջինիայի Ծովային հետևազորի կորպուսի շտաբի և ապարատի քոլեջի Էդվարդ Ջ. Էրիքսոնը, ովքեր գովասանական խոսքեր էին գրել Գյունթերի գրքի մասին, «քաջ հայտնի են 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրենց ժխտողական դիրքով և աշխատանքներով»։ Թեև պրոֆեսոր Աքչամը չէր ցանկանում «մեղադրանքի խոսքեր հնչեցնել գրքի հեղինակի հասցեին», նա ասաց. «տարօրինակ նմանությունները, որոնք առկա են Ստամբուլում գաղտնաբար ինձ ասվածի և գրքի շապիկի խոսքերի միջև, ինձ հիասթափեցրին, այդքանը»։
Թեև ոչ մեկը չպետք է մեղադրի գիտաշխատողներին Թուրքիայի կառավարությունից կամ իր հավատարմատար անձանցից գումարներ ստանալու մեջ առանց հիմնավոր ապացույցների, այնուհետև, մեծապես ուսանելի կլինի, եթե նրանցից որևէ մեկը կամավոր հանդես գար և բացահայտեր, թե արդյոք ինքը ֆինանսավորվել է թուրքական աղբյուրներից։
Հարութ Սասունյան,
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Քիչ առաջ արդեն պաշտոնապես հաստատվեց ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի ազատման լուրը: Պաշտոնական հավաստիացումը ստացվեց քիչ առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ստորագրել է ազատման հրամանը, սակայն Գրիգորյանին հանելու լուրը հայտնի էր դեռ առավոտից: Բայց այդքան հետաքրքիր չէ ազատման հրամանը, որքան այդ հրամանի առաջացրած աժիոտաժը:
Գրիգորյանին այսօր կանչում են նախարարություն` ըստ երևույթին, հենց ազատման մասին տեղեկացնելու համար: Իմանալով այդ մասին` ծառայության պետը որոշում է գնալ Կենսաթոշակային հիմնադրամի արդեն նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետքերով. հայտնի է, որ Գրիգորյանի ինքնազգացողությունն իբր միանգամից վատանում է և պետին տանում են հիվանդանոց: Անտեղյակներին հայտնենք, որ Գրիգոր Գրիգորյանը երիտասարդ, բարձրահասակ, եվրոպոիդ դասի ներկայացուցիչ է, որ արտաքինից բնավ թույլիկի նշաններ չունի:
Ինչևէ, ինչպես տեսնում ենք, ծառայության պետի պաշտոնում մի երկու ամսվա պաշտոնավարումն ուղղակի անդառնալի հետքեր է թողնում երիտասարդի վրա և անգամ նախարարություն կանչելու հրավերը նրա առողջականի վրա կտրուկ փոփոխություններ է առաջ բերում: Հաշվի առնելով, որ Վազգեն Խաչիկյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ չկարողացավ վերականգնել առողջությունը և մեկնեց Գերմանիա` վերականգնելու տարիներով թոշակառուներից գողություններ անելու հետևանքով կորցրած առողջությունը, կարելի է ենթադրել, որ Գրիգորյանի հերթական քայլը նույնպես եվրոպաների ճամփեն է լինելու:
Իսկ իրականում, այս հրամանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ճիշտ որոշումներից մեկն է: Այլ հարց է, թե ինչպես էր վարչապետը ոչ կոմպետենտ, աշխատակիցների հետ շփման տարրական կուլտուրա չունեցող մեկին նշանակել նման պաշտոնի: Պաշտոնական հաղորդագրության մեջ նախարար Սերգո Կարապետյանի անունն էլ է մատնանշվում, ում հետ ծառայության պետը հակասություններ է ունեցել: Պատճառների մեջ մատնանշվում է նաև ծառայության կազմի մեջ մտած աշխատակիցներին աշխատանքից ազատելու և ռեզերվ ուղարկելու կոպտագույն սխալը: Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչպես են կառավարությունում պատրաստվում բացատրել նման նշանակումը, իսկ հետո էլ արդարացնել նման կադրից հնարավորինս շուտ ազատվելու որոշումը:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական վճռական քայլն է կատարել Գյումրիում: ԲՀԿ-ի գյումրեցի մեծահարուստներից, այսինքն` ընտրություններում ԲՀԿ հաղթանակի երաշխավորներից Վարդևան Գրիգորյանը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, աշխատանքից ազատել է հանրապետական կուսակցության անդամ բոլոր դասախոսներին: Այն բուհում, որտեղ ռեկտորը բհկ-ական է, հհկ-ականները «անցանկալի են»: Բայց, քանի որ դեռ Գյումրու քաղաքապետն էլ է հանրապետական, մարզպետն էլ դարձյալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նշանակածն է (արդեն իսկ խոսակցություններ կան, որ հաջողության հասնելու դեպքում Գյումրու հաջորդ քաղաքապետը բհկական է լինելու), Գրիգորյանը, որ ավելի հայտնի է որպես Ապարիկ, դասախոսներին աշխատանքից ազատվելու դիմումներ գրել տալու պարտադրանքը բացատրել է դիմորդներ չլինելու հանգամանքով. չկա ուսանող, չի կարող լինել նաև դասախոս: Բայց, ինչպես տեսնում ենք, դիմորդներ չլինելու հանգամանքը ազդել է միայն հանրապետական ուղղվածություն ունեցողների վրա. «ճիշտ» կողմնորոշում ունեցողները շարունակելու են աշխատել:
Ենթադրվում է, որ նման համարձակ քայլը չի կարող անտեսվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից և առաջիկայում Գրիգորյանը կարող է պարգևատրվել իր անձնվիրության համար: Հատկապես, եթե նրան տեղյակ պահեն, որ աշխատանքից ազատվածների մեջ է նաև պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) բարեկամուհին` Սիլվա Աղաբաբյանը: Իսկ Աղաբաբյանն այն մարդն է, ում շնորհիվ Գրիգորյանը կարողացել է ռեկտոր դառնալ. ժամանակին ենց Բուռնաշն ու նրա աներորդին` Գալուստ Սահակյանն են միջնորդել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որից հետո Վարդևան Գրիգորյանը դարձել է ռեկտոր:
Սակայն Գրիգորյանի ռեկտորությունը նշանավորվում է ոչ միայն այս ինստիտուտը կործանելով (Գյումրու մանկավարժականի որակի հետ շատ քիչ բուհեր կարող են համեմատվել այսօր այստեղ ուսանողների մի զգալի մասը անգամ իրենց ֆակուլտետի անունը չեն կարողանում անսխալ գրել), այլև Աղաբաբյանի գլխից թռնելով: Հետո արդեն Գրիգորյանը դառնում է բհկական և, ինչպես տեսնում ենք, սկսում անհաշտ պայքար մղել ՀՀԿ-ի դեմ` հակահանրապետական օպերացիաներ կազմակերպելով իր օբյեկտը դարձրած ինստիտուտում:
Ըստ մեր տեղեկությունների, Գյումրու մանկավարժականի ռեկտորի նման համարձակությունը միայն ընտրություններով չէ պայմանավորված: Գյումրիում կան պետական մի քանի բուհեր` ԳՊՄԻ-ն` մանկավարժականը, որ առանձին բուհ է, պոլիտեխնիկի մասնաճյուղը, ժողինստիտուտի մասնաճյուղը, արվեստի երեք բուհերի մասնաճյուղը: Մի մասնաճյուղ էլ ունի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է մի քանի տարի հետո Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան 10 բուհ ունենալ և քանի որ վարչապետն իր կառավարության 2008-2012թթ. ծրագրերում նաև տարածքային համաչափ զարգացման սկզբունքն էր կարևորել, որոշել է, որ Քեմբրիջին ու Սորբոնին չզիջող բուհերից մեկը պիտի տեղակայվի Գյումրիում: Այդ բուհը ձևավորելու համար վերցնելու են մանկավարժականը, միացնեն պոլիտեխնիկի ու ժողինստիտուտի, արվեստի բուհերի ու եվրոպական ակադեմիայի մասնաճյուղերին և, մեր կառավարության պատկերացմամբ, այդ ամբողջ գործընթացն ի վերջո կարող է ավարտվել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուհի ստեղծմամբ:
Մեր տեղեկությունները թույլ չեն տալիս ասել, թե մյուս բուհերի ռեկտորները ներկա դրությամբ ի՞նչ են մտածում, բայց ինչ վերաբերում է Ապարիկին, ապա նրա կողմից այսօրվանից իսկ խնդիր է դրված դառնալ այդ միջազգային բուհի ռեկտոր: Բուհերի միավորման գործընթացն արդեն սկսված է, կառավարությունում այդ խնդրի վրա արդեն աշխատում են, այնպես որ Ապարիկն ամեն ինչ պետք է անի` բոլոր մյուս թեկնածուներին շարքից հանելու և, վերջապես, ինչու՞ ոչ` ընտրություններում իր կուսակցությանը փայլուն հաղթանակ ապահովելու գնով (բնական է, որ ամբողջովին բհկացած ինստիտուտն իր աշխատողներով, ուսանողներով, ուսանողների մամաներով, պապաներով, քեռիներով ու հորքուրներով, որոնք պատրաստ են հանուն իրենց երեխաների քննություն ստանալու ընտրելու ում ասես, ձայն են տալու հենց «Բարգավաճ Հայաստանին») ապացուցել բոլորին, որ ինքն է այն մարդը, ում վրա կարելի է հույս դնել: Իսկ մինչ ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակը, ՀՀԿ-ն շարունակում է իր պասիվ կեցվածքը` հատկապես Գյումրիում, որի վկայությունը հենց մանկավարժականի հետ կատարվածն է, որի խորհրդի ղեկավարը ՀՀԿ քվոտայով մարզպետ դարձած Աշոտ Գիզիրյանն է, ում հովանավորության տակ եղած բուհում հանրապետականների հետ են նման ձևով վարվում:
Հրանուշ Հակոբյանն ի պաշտոնե մեր հայրենակիցներին տուն է կանչում, սակայն նրա այդ կարոտախառն կանչին բացասական է վերաբերվում ոչ միայն իր ղեկավար Տիգրան Սարգսյանը, այլև գործադիրի ավելի ցածր օղակներում դա արդեն գործելակերպ է դարձել:
Բավականին հետաքրքիր բաներ են կատարվում մեր անձնագրերի ու վիզաների վարչությունում`Օվիրում. Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր երկքաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն են հայտնում, մեղմ ասած` հայտնվում են զավեշտալի իրավիճակում: Օրերս Վրաստանի քաղաքացիների հետ պատահած նման մի պատմություն վկայում է, որ մենք ոչ միայն տուն չենք կանչում մեր հայրենակիցներին, այլև ամեն ինչ անում ենք, որ նման միտք ունեցողները հայտնվեն հիմար իրավիճակում:
Որպեսզի մարդը դառնա նաև ՀՀ քաղաքացի, պիտի թեստ հանձնի մայրենի լեզվով. թե ինչպես է ամբողջ կյանքում այլ երկրում ապրած ու օտար լեզվով կրթություն ստացած մարդը դա անելու, մերոնց չի հետաքրքրում: Ո՞վ է այս ցնցող գաղափարի հեղինակը, չհաջողվեց պարզել, քանի որ Օվիրի պատասխանատուների հեռախոսները չէին պատասխանում, իսկ քարտուղարուհին հավատացնում էր, թե նրանք աշխատավայրում են, բայց շատ զբաղված են:
Ինչևէ, Թբլիսիից եկած մեր հայրենակիցը շվարել էր, թե` ինքը հայերեն խոսում է, բայց չի գրում. «Մի՞թե իմ մեղքն է, որ հայերեն չգիտեմ, ասում են` մի ժամանակ օգնում էին լրացնելիս, հիմա կատեգորիկ արգելել են. էլ հենց այնպես չեն օգնում. 20 հազար դրամ են պահանջում, որ թեստը կարողանաս լրիվ հանձնել: Մենք վախով-դողով մտանք, էդքան ճանապարհ էինք կտրել եկել, բա որ կտրվեինք, իսկի համալսարանի քննությանը սենց չէի հուզվել: Մեզանից առաջ մի տղայի մոտից շպարգալկա էին գտել, խայտառակ կերպով դուրս վռնդեցին: Մի խոսքով` շոկ էր»:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Վրացահայ կնոջ պատմածից հետո մեզ մոտ էլ շոկ առաջացավ, նման վերաբերմունք տեսնելով` էլ ո՞վ կցանկանա դառնալ ՀՀ քաղաքացի:
Պարզ է, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելը վրացահայերին օգնում է ընդամենը Ռուսաստանի հետ կապված հարցերում, ու ոչ բոլորն են հայրենիքի նվիրումից ելնելով դառնում քաղաքացի, բայց ի՞նչ իմանաս, թե նրանց զավակները մեր երկրի համար պիտանի մարդիկ չեն դառնալու: Ուրեմն ի՞նչ, ստացվում է, որ իրոք սփյուռքի նախարարին ուղղված` «որ կանչում ես, ո՞վ է պահելու» վարչապետական հարցը լեզվի սայթաքում չէր:
Հարգելի պարոն Հարությունյան, մեկ անգամ ևս ցանկանում ենք հարց բարձրացնել Սյունիքի մարզի, Ողջի գետի աղտոտման, գետի աղտոտումը կանխելու և նախարարության կողմից գետի աղտոտումը վերացնելու ուղղությամբ իրականացված միջոցների վերաբերյալ:
Հայտնի է, որ Կապան քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգը մեղմ ասած վթարային վիճակում է, այդ իսկ պատճառով կեղտաջրերը թափվում են Ողջի գետ: Այնտեղ են թափվում նաև քաղաքին հարակից խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների կեղտաջրերը և արդյունաբերական ջրերը, էական անվերականգնելի վնաս և աղտոտվածություն պատճառելով Կապան քաղաքի և մանավանդ գետի էկոհամակարգին:
Այս խնդրի վերաբերյալ նախարարությանը բազմիցս դիմել է Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպությունը (հետագայում` Կազմակերպություն):
Նախարարությունը կազմակերպությանը ուղված գրություններից մեկում (2010 թ. հունվարի 12-ի, թիվ 023/02 գրություն) նշում է հետևյալը. “…Ինչ վերաբերվում է Կապան քաղաքի կոյուղու ոչ բարվոք վիճակի և առանց համապատասխան թույլտվության բաց ջրավազան (Ողջի գետ) չմաքրված կեղտաջրերի արտահոսքի մասին Ձեր կողմից բարձրացված հարցին, ապա տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստերը որոշ չափով համապատասխանում են իրականությանը: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվում են վերահսկողական աշխատանքներ` Կապանի ջրմուղկոյուղու կողմից խախտումները վերացնելու ուղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ: Աշխատանքները ավարտվելուց հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի Ձեզ”:
Հարգելի պարոն նախարար, այս գրությունից հետո անցել է արդեն 1,5 տարի, սակայն գործնականում ոչ մի բան չի փոխվել, ինչպես նախկինում կեղտաջրերը թափվում էին Ողջի գետը, այնպես էլ մինչ օրս թափվում են: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ նախարարությունը անգործություն է ցուցաբերում սույն հարցի կարգավորման վերաբերյալ:
Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6 հոդվածի դրույթներով, խնդրում ենք տալ հետևյալ տեղեկությունները.
- 2010 թ. հունվար ամսից մինչ օրս նախարարությունը ինչ գործնական քայլեր է ձեռնարկել, որպեսզի կանխվեն Ողջի գետը թափվող կեղտաջրերի ուղղությամբ,
- 2007 թ.-ից մինչ օրս, որ իրավասու մարմինն է ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, և ինչ պարտավորություն է դրվել այդ մարմնի վրա նշված հարցի կարգավորման կապակցությամբ,
- եթե իրավասու մարմինն ենթարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, խնդրում ենք տրամադրել այդ ակտի (ակտերի) պատճեն (ները):
Կանխավ շնորհակալ ենք:
Արթուր Բորիկի Ղազարյան
Արշավիր Սերժիկի Խալափյան
Տիգրան Ալյոշայի Գրիգորյան
Արմեն Ռազմիկի Խաչատրյան
Արտուր Հայրապետի Թևանյան
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ` մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով Երևանի 60 բանուկ խաչմերուկներում և կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:
«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել` մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:
Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:
Հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և լուրջ ուշադրություն դարձնել մետրոյի սպասարկման որակին:
Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում կրքերն օրեցօր թեժանում են: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այստեղ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք. այս ծառայության ստեղծումից հետո` ծառայության կազմի մեջ մտած 70-ից ավելի նախկին տեսչությունների աշխատակիցներին ստիպեցին գրել աշխատանքից ազատվելու դիմումներ` խաբելով, թե դա անհրաժեշտ կարգ է: Դրանից հետո այդ մարդիկ անցան ռեզերվ, որտեղից պետք է նշանակվեին աշխատանքի, բայց նշանակվելու փոխարեն` հայտնվեցին «օդի մեջ», ինչպես ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանն էր բնութագրել այդ մարդկանց «կարգավիճակը»:
Ինչ է տեղի ունեցել ի վերջո. տեսչությունների աշխատակիցները հավատացել են, որ պահանջվող կարգ է, դիմում են գրել, հետո միայն տեղեկացվել, որ այլևս չեն աշխատում, քանի որ հենց իրենք են դիմում գրել և հայտնվել ռեզերվում: Այդ ճանապարհով աշխատանքից զրկվել են տարբեր պաշտոնների 70-ից ավելի աշխատակիցներ` աշխատակազմի ղեկավար, իրավաբան, ՊՈԱԿ-ի պետ, բաժնի պետեր, տարածքային կառույցների ղեկավարներ ու աշխատողներ: Նրանք պատմում են, որ հաջորդ օրը աշխատանքի գալով` չեն կարողացել անգամ իրենց աշխատասենյակ մտնել. մի գիշերվա ընթացքում փոխել են դռների փականները և բոլորից պահանջել հանձնել նախկին բանալիները:
Այս աշխատողների մի մասը մեխանիկորեն շարունակում է ներկայանալ աշխատանքի` զրկված լինելով որևէ կարգավիճակից ու լիազորությունից: Հետո Գրիգորյանն իր այս քայլը փորձեց արդարացնել` հայտարարելով, թե իրենք ազատվել են «ռեկետչիկներից»: Իսկ ավելի ուշ` տեսչության պետը պաշտոնական պատասխան է պատրաստել, ըստ որի` ազատվել են աշխատանքից մինչև իր նշանակումը:
Մեր տեղեկություններով, սակայն, նորաստեղծ ծառայությանը ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել «ռեկետից»: Ավելին, ռեկետը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, ընդ որում` նոր թափով: Նախ, այս ընթացքում ծառայության պետը մի քանիսին ընդունում է աշխատանքի, ի դեպ` աշխատանքի ընդունումը դարձյալ կազմակերպվում է բացառապես «ռեկետի» կանոններին համապատասխան. խոսվում է 2-3 հազար դոլարի մասին: Օդում հայտնված նախկին աշխատակիցները ուշիուշով հետևում են այստեղ ընթացող գործընթացներին և, բազմափորձ մասնագետների վկայությամբ, աշխատանքի ընդունվածները, որոնց վերջիններս ճանաչում են, չեն համապատասխանում անգամ առաջին կարգի մասնագետի որակավորմանը: Ոչ կոմպետենտ մարդկանցով ծառայության շարքերի համալրմանը զուգընթաց, Գրիգորյանի ղեկավարած օբյեկտում նորանոր կրքեր են բորբոքվել նաև նոր ռեկետից գոյացած եկամուտների բաժանման ժամանակ:
Ինչ-ինչ ձևով ծառայությունում մնացած կամ հետո հայտնված աշխատակիցները զրկվել էին ստուգումներ կատարելու «հաճույքից», քանի որ, վարչապետի հրամանով, չեն տուգանվում մինչև 70 միլիոն դրամ եկամուտ ունեցող օբյեկտները: Հիմա տեսչությունում ձևը գտել են. դա կոչում են ոչ թե ստուգում, այլ շրջայց, ինչը նախկինի նման ավարտվում է «հասանելիքը» գրպանելով:
Գալով աշխատավայր` «հասանելիքի» մի մասը «նոր ռեկետչիկները» մուծվում են նրանց, ում պետք է մուծվել: Սակայն, քանի որ Գրիգորյանի գալով` ծառայությունում ամեն ինչ տակնուվրա է եղել, նախկին ավանդույթներն էլ հօդս են ցնդել, ռեկետից գոյացած եկամտի բաշխումը խիստ անարդարացի հիմունքներով է կազմակերպվում: Երբ այդ անարդարացիությունը բացահայտվում է նրանց կողմից, ում հետ փորձում են փող կիսել նոր ռեկետչիկները, սկսվում է տուրուդմփոցը:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում վերջին ամենաթարմ նորությունը ռեկետչիկների միջև ծայր առած տուրուդմփոցն է: Մյուս նորությունն ապրիլ ամսվա աշխատավարձի վճարումն է: Աշխատավարձ ստացել են ե´ւ ռեզերվում գտնվողները, ե´ւ ծառայությունում աշխատանք ստացածները: Թե ինչ կարգավիճակով են ծառայությունում գտնվողներն այնտեղ աշխատում, կամ այդ մարդիկ կարգավիճակ ունե՞ն ընդհանրապես, որ աշխատավարձ են ստանում` այլ հարց է: Հետաքրքիր է, թե ինչպես են աշխատավարձ ստացել դեռևս ապրիլի 18-ից դիմում գրած և «օդում հայտնվածները»: Որոշ դիմումներ գրվել են նաև մայիսի 24-25-ը, իսկ այնուհետև, հասկանալով, որ կատարվածը լրիվ ապօրինություն է, և որ հարկավոր է քաղաքացիական ծառայողներին «օդում կախելու» համար գոնե մի քիչ օրինավորություն ապահովել, երկրորդ անգամ են դիմումներ ձևակերպվում` այս անգամ հունիսի 8-ով, որն էլ արդեն դիտարկվում է որպես հիշյալ աշխատողների` ռեզերվում հայտնվելու ամսաթիվ:
Սակայն աշխատավարձի վճարումը ոչ մի բան չի փոխում ստեղծված իրավիճակում: Օդում հայտնվածները դատական հայցեր են ներկայացրել ծառայության և նրա պետի դեմ, արդեն իսկ մի քանի հայցի ընթացք է տրվել: Իսկ մինչ կլուծվի այդ մարդկանց հարցը, բացի ռեկետից` ծառայությունը որոշել է նաև վերջնականապես քանդել հայ տնտեսվարողների տունը: Սահմանային կետերի աշխատողներն արդեն տևական ժամանակ «պռավալ» են տալիս ամեն ինչ: Մեր տեղեկություններով, այս մարդիկ ևս օդի մեջ գտնվողի կարգավիճակում են, բայց քանի որ դեռ իրենց տեղում են, հենց նրանց վրա է դրված մաքսակետերով անցնող բեռների ստուգումը:
Ծառայության աշխատակիցներն արդեն հունից հանել են բազմաթիվ հայ գործարարների: Նրանք պատմում են, որ մնալով մաքսակետերում` արտահանվող ապրանքը փչանում է, այն էլ` այս շոգի պայմաններում: Գործարարների բողոքին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է. «Դու՞ք ինչի եք մտածում, թե կփչանա, ձեր գործն արտահանելն ա, թող մտածի էն պետությունը, որը պիտի ներմուծի»:
Թե մինչև երբ կարող է այս վիճակը շարունակվել, ոչ ոք չգիտի, երևի չգիտի նույնիսկ ծառայության պետին նշանակած վարչապետը:
Այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում անշաժ գույքի վարձակալության գործարքների թիվը 1,2%-ով աճել է, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ` 15,7%-ով նվազել:
ՀՀ կառավարությանն առըներ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մայիսին արձանագրվել են բնակելի շենքերի 38 բնակարանների, 30 անհատական բնակելի տների, 374 հասարակական, 68 արտադրական նշանակության օբյեկտների, 1 941,76 հա ընդհանուր մակերեսով 263 միավոր հողատարածքների եւ 8 ավտոտնակների վարձակալության գործարքներ:
Հանրապետության մարզերում այս տարվա մայիսին վարձակալվել են 1768,17 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 129 միավոր հողատարածքներ: Ամենամեծ` 498,55 հա ընդհանուր մակերեսով (23 միավոր) հողատարածքներ են վարձակալվել Արարատի մարզում, ամենափոքր` 1,94 հա ընդհանուր մակերեսով ¥3 միավոր¤, Տավուշի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալվել են 10 միավոր ¥104,69 հա ընդհանուր մակերեսով¤, Արմավիրի մարզում` 7 միավոր ¥51,9 հա¤, Գեղարքունիքի մարզում` 41 միավոր ¥188,17 հա¤, Լոռու մարզում` 14 միավոր ¥422,87 հա¤, Կոտայքի մարզում` 13 միավոր ¥451,92 հա¤, Շիրակի մարզում` 4 միավոր ¥6,3 հա¤, Սյունիքի մարզում` 13 միավոր ¥11,83 հա¤, Վայոց Ձորի մարզում` 1 միավոր ¥30 հա¤ հողատարածքներ:
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Թեև հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հտաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:
Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում հուլիսի 8-ին Փարիզի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների եւ երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը եւ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադեւոսյանը ներկայացրել է «Հայաստանը եւ Ֆրանսիան հայ եւ ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:
Ցուցադրվեցին Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի եւ Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես եկավ հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների եւ սեփական երգացանկի կատարումներով: Միջոցառումը մեծ տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի եւ արտերկրից ժամանած արվեստագետներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.