29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Գլխավոր դատախազը, օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցում խոստացել է հանրությանը տեղյակ պահել կենսաթոշակների վճարման ոլորտում առկա մեքենայությունների հետաքննության արդյունքների մասին: Նա ասել է, որ ստուգումներ են անցկացվել Վերահսկիչ պալատի, Ֆինանսների նախարարության եւ դատախազության կողմից։
«Մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք հետագայում միավորվել են մեկ վարույթում։ Խոսքը մեծ գումարների մասին է։ Գործի քննության համար հետաքննչական մեծ խումբ է ստեղծվել»,- ասել է Աղվան Հովսեփյանը: Սակայն զարմանալիորեն, արդեն տևական ժամանակ քննվող գործով, երբ առկա են, թե պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ կապված խախտումներ, թե պետբյուջեից յուրացված առանձնակի խոշոր չափի գումարի՝ 113 մլն 181 հազար 900 դրամի փաստը, դատախազությունը չի շտապում ցուցումներ տալ ամբաստանյալներ ներգրավելու մասով:
Ձվի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումներն են պատճառը, որ այսօր` օգոստոսի 24-ին գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը եկել էր հայտարարելու` թե Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է պաշտպանության նախարարությանը: Իբր փորձելով փրկել ոլորտում տիրող խայտառակ իրավիճակը փոխնախարարը էլ ավելի խճճեց այն, կամ` չտիրապետելով անհրաժեշտ տվյալներին, ասաց բաներ, որոնք չեն համապատասխանում Գյուղնախարարության «Հայկական Վարկածին» տրամադրած տեղեկությանը, և փաստաթղթերին:
Ըստ Բաղիյանի հայտարարության, պաշտպանության նախարարությանը ձվի մատակարարման պայմանագիրը շահել է «X գրուպ» ընկերությունը, որի կազմում է «Արաքս» ԵԹՖ, լուսակերտ թռչնաֆաբրիկաները: Մինչդեռ մեզ տրամադրված տվյալներով ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ: Այս խմբաքանակի մի մասը գնում են խանութներ. Դա այսօր արդեն կարելի է տեսնել անզեն աչքով, եթե մինչև վերջերս ուկրաինական ձուն, տեղականի հավասար, ԵԹՖ-ի մակնշմամբ էր իրացվում ապա, այժմ «իպորտ» մակնշում ունի. Եթե հավատանք պրն Բաղիյանին, ուրեմն` ներկրված գրեթե ողջ խմբաքանակը`1միլիոն ձու ուղարկվում է բանակ, սակայն բավականին մեծ քանակություն վաճառվում է նաև խանութներում:
Ինչ է ստացվում. կամ բանակ ուղարկվում է ոչ այն քանակը, որ ներկայացնում է փոխնախարարը կամ ներկրվում է ավելի շատ ձու, քան հայտարարվում է:Սակայն սա այլ քննարկման թեմա է:
Ինչևէ, Բաղիյանը հավաստիացրեց, որ Հայաստան ներկրվող ձվերն անցնում են պատշաճ փորձաքննություն, որի արդյունքում 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով: Թե ինչ նյութեր են, որ առաջացել են հենց այդ 350 հազար հատի մեջ, չհստակեցվեց:
Փոխնախարարը ասաց նաեւ, որ այս տարի հանրապետությունում ձվի արտադրությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Յոթ ամսվա տվյալներով արտադրվել է մոտ 380 մլն հատ ձու: Ձվի արտադրության անկումը Գ. Բաղիյանը բացատրեց թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով, ինչպես նաեւ մասնավոր տնտեսություններում հիվանդություններից առաջացած անկումներով. «Որպեսզի նույն խնդրի առջեւ չկանգնեն, այս տարվա ընթացքում նրանք 150 հազար ածան գլխաքանակ մորթել են: Ներկայում ձվի թերարտադրությունը պայմանավորված է ածան գլխաքանակի հարկադիր մորթով»:
Հետաքրքիր պարադոքս է ստացվում, տեղական արտադրողները բողոքում են, որ ձվի շուկայում ԵԹՖ -ի մենաշնորհային դիրքը, ձվի ներկրումը, իրենց հասցրեց այն օրին որ ստիպված եղան մորթելու հավերը: Իսկ սննդի անվտանգության տեսչության նախկին պետ Գրիշա Բաղիյանը հակառակն է փաստում: Նա խոստովանեց, որ եղել է ձվի գերարտադրություն, և եղանակային պայմանների պատճառով թռչնաբուծական ֆերմաները ձվի իրացման խնդիրներ են ունեցել: Բայց և չհստակեցրեց, որ իրացման խնդիրները ստեղծվել են արհեստական, ավելցուկը պայմանավորված է ուկրաինական ձվի ներկրմամբ, որը մեկ նպատակ ուներ` խեղճացնել տեղական արտադրողին, նրան դուրս մղելով շուկայից, գրավել մենաշնորհային դիրք. Ինչը կարելի է փաստել, որ հաջողությամբ պսակվեց մենաշնորհի դեմ պայքարող կառույցների քավորությամբ:
«Մինչեւ տարեվերջ ձվի արտադրությունը կաճի»,- խոստացավ փոխնախարարը, դարձյալ չհստակեցնելով, ինչի՞ հաշվին:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 22-ից 28-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գներն` ՀՀ դրամով:
ՈՍԿԻ` գնման գին` 19452.29 (+433.82), բացթողնման գին` 21143.79 (+471.54),
ԱՐԾԱԹ` գնման գին` 435.49 (+13.27), բացթողնման գին` 473.36 (+14.43),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19809.58 (+692.93), բացթողնման գին` 21532.15 (+753.18),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8211.02 (200.04), բացթողնման գին` 8925.02 (+217.43):
Ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
© Շուշանիկ Արեւշատյան
Նորից ուզում եմ անդրադառնալ կարեկցանքի ու անշահախնդիր օգնության թեմային: Հիշում եք, երեւի ես գրել եմ բազմիցս «ՄաՄաՍյու» բարեգարծական ֆոնդի մասին, ֆոնդը կազմավորվել է մի եզակի դեպքի շուրջ միավորված, ապա իր գործունեության սահմանները տրամաբանորեն ավելի ընդլայնել է` քանի որ դեպքը եզակի չի, այլ համատարած` յուրաքանչյուր 13-րդ կին մեր երկրում բախվում ` կրծքագեղձի քաղցկեղի հետ …
Օլգա Սեպետչյանի համար զանազան ակցիաների, համերգների, ցուցահանդես վաճառքների ու անձնական նվիրատվությունների արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 7000 դոլար գումար, որից 2000-ը ծախսվել է քիմիաթերապիայի հետեւանքում ծագած բարդությունները բուժելու համար, այդ թվում` վիրահատություն:
Այս պահի դրությամբ Օլգա Սեպետչյանն ունի 5000 դոլար, որը երկու սրվակի էլ չի հերիքի…
Բայց այսօրվա կոչս ուղղում եմ մեկ այլ կնոջ մեր ֆեյսբուքյան ընկերուհու` 30-ամյա Էլեն Քալաշյանին հուլիսի 11-ին անհրաժեշտ մեկ սրվակ Հերցեպտինի համար 3000 դոլար հավաքելու խնդրանքով… Էլենն ընդհանրապես փող չունի, իսկ քանի որ մի անգամ արդեն ուշացրել է Հերցեպտինի ընդունման կուրսը, եւ հիվանդությունը բավականին զարգացել է, այդ գումարը նրան հենց այս պահին է պետք…
Էլենի կյանքի փրկության համար Ֆեյսբուքում էջ է բացվել հունիսի 13-ին` Help to Elen Kalashyan: Մի շատ տխուր բան իմացա` էջը այցելել է մոտ 30 000 մարդ, դրանցից միայն 189-ն են «հավանել» էջը… Ռադիո Վանի Շուշանիկ Արեւշատյանը գրել էր.
«Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող է հասարակ մաթեմատիկան կյանք փրկել: Եկեք ինքներս մեզ ցույց տանք, որ մեր մեջ դեռ մարդկայինը չի մեռել, փոպանցեք ամենքդ մեկ դոլար ներքեւում նշված հաշվեհամարին մեր էղջկա` Էլեն Քալաշյանի քիմիոթերապիայի կուրսը շարունակելու համար: Եթե մենք չկարողանանք հավաքել մինչեւ հուլիսի 12-ը այդ գումարը, նրան չեն կարողանա անել երկրորդ կուրսը: Մի հապաղեք, ժամանակ գտեք ու արեք դա: Հիշեք` հոգի փրկողը ողջ աշխարհն է փրկում:
Օգնություն է պետք, բայց ոչ թե «տարածելու», այլ որ ամենքս իր քարտից 5 դոլար կամ 1800 դրամ փոխանցի Էլենի հաշվին` 1570012274850100 Ամերիա բանկ, ու եթե հազար հոգի անեն դա, ապա աղջիկը կստանա իրեն անհրաժեշտ քիմիոթերապիայի կուրսն ու ողջ կմնա, թե՞ դուք բոլորդ այդքան բարի եք, որ հա «տարածում» եք ու «տարածում»…Իսկ ո՚՞վ է ձեզնից ուղարկել այդ փոքրիկ գումարը: Ինչ-որ սխալ բան է կատարվում, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…»
Ես նույնպես միջոցառման հրավեր սարքեցի հետեւյալ կոչով.
«Խնդրում եմ, ընդունեք(attenting) միայն էն դեպքում, եթե պատրաստ եք իրականում օգնել՝ ԳՈՒՄԱՐՈՎ!!!
Ոչ մեկս ապահովագրված չի թանկ բուժում պահանջող հիվանդությունից: Եկեք ստեղծենք համակարգ, եթե պետությունը չի կարողանում ապահովել մեր կյանքը, ինքներս օգնենք իրար: Այսօր պետք է Էլենին, վաղը Աստված մի արասցե կարող է ձեզ պետք լինել… Անհապաղ այս մի քանի օրվա մեջ Էլենի համար պետք է հավաքել 1.100.000 դրամ, եւ այդպես՝ յուրաքանչյուր 21 օրը մեկ:
Վճարիր առաջ՝ օգնիր ուրիշին, մի այլ տեղից քեզ ետ կվերադառնա:
Նույն գումարը անհրաժեշտ է մեր մյուս ֆեյսբուքյան ընկերոջ՝ Սյու Սեպետչյանի մայրիկին՝ Օլգա Սեպետչյանին: Իմ հաշվարկով, եթե 1500 ֆեսյբուքահայ, ով ունի գոնե 70 000-ի դրամ եկամուտ, ամեն ամիս նվիրաբերի 1500-ական դրամ, մենք կփրկենք հիմա գոնե երկու կյանք, ու կապացուցենք, որ ֆեյսբուքահայության համար Facebook տարածքը ոչ միայն «դիվանագիտական» վիրտուալ «ժամանց» է, այլ մարդկային բարձր որակներով օժտված մարդասիրական հասարակություն, իրական հանրություն…
Կոչ ենք անում բոլոր ֆեյսբուքցիներին, եւ ոչ միայն, ռեալում ծանոթ ու անծանոթ, ում համար կարեկցանքը խղճահարություն, կամ «like», «attenting» ու «share» չէ, այլ` ռեալ գործողություն՝ ամսական 1500 դրամ նվիրաբերություն, միանալ մեզ: Doc-երի մեջ տեղադրված են Էլեն Քալաշյանի(հեռ.+37491375921) եւ Օլգա Սեպետչյանի(հեռ.+37493571110) հաշվեհամարները»:
ու տարածեցի ընկերներիս շրջանում, տեղադրեցի մեծամեծների էջերում: Միայն Գագիկ Ծառուկյանի էջում գրել էին որ թողնեն կոնտակտները, ու էլ ոչինչ…
Իմ հրավիրած միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել 2532 ընկերներիցս միայն 131 հոգի, իսկ երբ գրեցի` «Խնդրում եմ էստեղ+1 գրեն բոլոր նրանք, ովքեր փոխանցել են արդեն, կամ պատրաստվում են, ու մասնակցում են պարբերական նվիրատվությունների համակարգին: Միայն մասնակցողները: Հիշեցնեմ` ամեն ամիս հարկավոր է 1500 դրամ փոխանցել ձեզ հարմար տեսքով նկարագրում նշված հաշվեհամարներին այս ամիս շատ արագ Էլենի համար, հաջորդ ամսվա համար կորոշենք ինչպես կոորդինացնենք, որ հեշտ ու ճիշտ լինի: Շնորհակալություն: Աստված հազարապատիկը վերադարձնի», +1 էին դրել ու անձնական նամակագրության միջոցով հաստատել ընդամենը 15 հոգի:
Թողնում եմ ձեզ ինֆորմացիայի ու ձեր խղճի հետ դեմ-հանդիման` մեկնաբանություններն ավելորդ են…
Իրոք որ, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
Հ.գ. Խղճի հետ բանակցողների համար` 1570012274850100 Ամերիա բանկ, Ելենա Քալաշյանին
Վաղը հանրությունը կտեղեկանա Սանտա Բարբարայում տեղի ունենալիք Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆիրսի հարսանեկան արարողություն մանրամասներին որոնց ահագին ժամանակ է սպասում է: People հանդեսը հարսանիքի բացառիկ լուսանկարներն ունենալու համար ամուսնական զույգին նախապես վճարել է կես միլիոն դոլար:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Քիմ Քարդաշյանն, իր շուրջ 500 հյուրերին խնդրել է հարսանեկան արարողությանը ներկա գտնվել սպիտակ զգեստներով:
Դժվար է այսօր պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ անտիբիոտիկներ ու անտիսեպտիկներ չեն եղել: Նրանց է պարտական մարդկությունը բազմաթիվ հիվանդությունների հաղթահարման համար, նրանց շնորհիվ է, որ շատ պատերազմի վիրավորներ կենդանի են մնացել նաև:
Բայց անտիբիոտիկներին են մեղադրում իմունային համակարգի ու օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկման մեջ, նույնիսկ լսել եմ, թե խոզի, թռչնի եւ այլ գրիպերի պատճառ են համարում: Յուրաքանչյուրի գործն է` ընդունել անտիբիոտիկներ, թե ոչ: Իմ կարծիքով լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների ընդունումը անհրաժեշտ է մարդու կյանքի փրկության համար:
Ու դրա համար ամենամեծ շնորհակալությունը պենիցիլինն է, և` նրա բացահայտման պատմությունը:
Պենիցիլինի հայտնագործությունը պատկանում է Ալեքսանդր Ֆլեմինգին: Նրան մահից հետո հողին են հանձնել Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում` ամենահարգարժան բրիտանացիների կողքին: Հունաստանում, որտեղ ապրում էր գիտնականը նրա մահվան օրը ազգային սուգ են հայտարարել են: Իսպանական Բարսելոնայում բոլոր ծաղկավաճառ կանայք իրենց զամբյուղներից հազարավոր ծաղկի թերթիկներ են թափել նրա անվամբ հուշաքարի առջև:
Շոտլանդացի բակտերոլոգ Անեքսանդր Ֆելմինգը(1881—1955) ծնվել է Էյրշիր կոմսությունում ֆերմեր Հյու Ֆլեմինգի ու նրա երկրորդ կնոջ` Գրեյս Ֆլեմինգի ընտանիքում:
Նա հաճախում էր գյուղի փոքրիկ դպրոցը, հետո` սկսեց հաճախել Կիլմարնոկյան ակադեմիան, վաղ սովորեց ուշադիր հետևել բնությանը: 13 տարեկանում նա իր ավագ եղբայրների հետևից գնաց Լոնդոն, որտեղ գործակատար էր աշխատում ու սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1900թ. անդամագրվեց Լոնդոնի շոտլանդական գնդին:
Ավագ եղբոր խորհրդով նա ներկայացրեց փաստաթղթերը ազգային մրցույթի` բժշկական դպրոց ընդունվելու համար: Քննություններին Ֆլեմինգը ստացավ ամենաբարձր բալերն ու դարձավ Սբ. Մարիամի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի կրթաթոշակակիր: Ալեքսանդրն ուսումնասիրում էր վիրաբուժություն, հանձնելով քննությունները 1906թ. նա դարձավ Թաքավորական քոլեջի անդամ: Մնալով աշխատելու սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի լաբորատորիայում, 1908թ. Լոնդոնի համալասարանում նա ստացավ գիտությունների բակալավրի ու մագիստրոսի կոչում:
Այդ ժամանակներում բժիշկներն ու մանրեաբանները համարում էին, որ հետագա առաջընթացը կապված է լինելու իմունային համակարգի հատկությունների փոփոխման, համալրման կամ ուժեղացման փորձերի հետ: 1910թ. Սալվարսան` Պաուլ Էրլիխի հայտնագործությունը միայն ամրապնդեց այդ ենթադրությունները: Էրլիխը զբաղված էր, ինչպես ինքն էր անվանում`«մոգական գնդակի» փնտրտուքներով, նկատի ունենալով այնպիսի միջոց, որը կոչնչացներ օրգանիզմ ներխուժած բակտերիաները` չվնասելով հիվանդի օրգանիզմի հյուսվածքներն ու նույնիսկ փոխազդելով նրանց հետ:
Ռայթի լաբորատորիան առաջիններից էր, որ ստուգման համար ստացավ սալվարսանի նմուշներ: 1908թ. Ֆլեմինգը սկսեց փորձերը դեղամիջոցի հետ, օգտագործելով այն մասնավորեպաես սիֆիլիսի բուժման պրակտիկայում: Հոյակապ գիտակցելով սալվարսանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այնումենայնիվ, նա հավատում էր քիմիոթերապիայի հնարավորություններին: Սակայն մի քանի տարվա ընթացքում հետազոտությունների արդոյւքներն այնպիսինն էին, որ հազիվ թե կարողանային հաստատել նրա ենթադրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Բրիտանիայի մտնելուց հետո Ֆլեմինգը ծառայում էր Թագավորական բանակի բժշկական կորպուսում, մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններին: Աշխատելով վերքերի հետազոտման լաբորատորիայում, Ռայթն ու Ֆլեմինգը փորձում էին որոշել, բերո՞ւմ են անտիսեպտիկները որևէ օգուտ վարակված վնասվածքների բուժման ժամանակ: Ֆլեմինգն ապացուցեց, որ այնպիսի անտիսեպտիկներ, ինչպես օրինակ` կարբոլաթթուն, որն այն ժամանակ լայնորեն կիրառվում էր բաց վերքերի մշակման համար, սպանում է լեյկոցիտներին, որոնք օրգանիզմի համար պաշտպանական պատնեշ են ստեղծում, որը նպաստում է հյուսվածքների մեջ մանրէների գոյատևմանը:
1922թ. սովորական մրսածության հիվանդությունների հարուցիչին տարբերելու ու առանձնացնելու ապարդյուն փորձերից հետո Ֆլեմնգը բոլորովին պատահական հայտնաբերեց լիզոցիմը` որոշ բակտերիաներ սպանող ու հյուսվածքներին չվնասող ֆերմենտը: Ցավոք, լիզոցիմի բժշկական օգտագործման հեռանկարները դուրս եկան բավականին սահմանափակ, որովհետև նա բավականին արդյունավետ էր հիվանդությունների հարուցիչ չհանդիսացող բակտերիաների համար, և բացարձակ անարդյունավետ հիվանդածին օրգանիզմների համար: Բայց այս հայտնագործությունը դրդեց Ֆլեմինգին զբաղվել այլ անտիբակտերիալ դեղամիջոցների փնտրտուքով, որոնք անվտանգ կլինեին մարդու օրգանիզմի համար:
Հաջորդ պատահականությունը` պենիցիլինի բացահայտումն է Ֆլեմինգի կողմից 1928թ., որն արդյունք էր հանգամանքների հորդության` գրեթե անհավանական, անհավատալի:
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք օգտագործված թասերը մաքրում-լվանում էին աշխատելուց հետո, Ֆլեմինգը չէր լվանում բակտերիալ կուլտուրաներով թասերը 2-3 շաբաթ շարունակ, մինչև նրա լաբորատոր սեղանը չէր հայտնվում 40 կամ 50 թասերով կիտված: Այդ ժամանակ նա սկսում էր մաքրություն անել` նայելով կուլտուրաները իրար ետևից, որպեսզի ոչ մի հետաքրքիր բան բաց չթողնի: Թասերից մեկում նա հայտնաբերեց բորբոս, որը ի զարմանքս նրա ճնշում էր ցանված բակտերիայի կուլտուրան: Առանձնացնելով բորբոսը, նա սահմանեց, որ. «բուլյոնը, որի վրա բազմացել է բորբոսը ձեռք է բերել միկրոօրգանիզմների աճը ճնշելու վառ արտահայտված ունակություն, ինչպես նաև` բակտերոցիդ ու բակտերոլոգիական հատկություններ»:
Ֆլեմինգի անփությությունն ու նրա կողմից արված դիտարկումները միայն երկու գործոնն էին մի շարք պատահարների, որոնք նպաստեցին հայտնագործությանը: Բորբոսը, որով վարակվել էր կուլտուրան, շատ հազվագյուտ տեսակի էր: Հավանաբար ուրիշ լաբորատորիայից էր ներմուծվել, որտեղ աճեցնում էին բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց տներից վերցրված բորբոսի նմուշներ, դեսենսիբիլզացնող էքստրակտներ պատրաստելու համար: Ֆլեմինգը լաբորատոր սեղանին թողեց հետագայում հայտնի դարձած թասը ու մեկնեց հանգստանալու…
Լոնդոնում վրա հասած ցրտերը բարենպաստ պայամաններ ստեղծեցին բորբոսի աճի համար, իսկ հետագայի եղանակի տաքացումները` բակտերիաների: Ինչպես հետագայում պարզվեց, հանգամանքների այս ընթացքին է պարտական հանրահայտ հայտնագործությունը:
Ֆլեմինգի սկզբնական հետազոտությունները մի շարք կարևոր տեղեկություններ տվեցին պենիցիլինի մասին: Նա գրում էր, որ դա` «պիոգեն կոկերի ու դիֆտերիալ խմբի բացիլների վրա ցայտուն կերպով ազդող էֆեկտիվ անտիբակտերիալ սուբստանցիա է: Նույնիսկ մեծ դոզաներով պենիցիլինն անվնաս է կենդանիների համար: Կարելի է ենթադրել, որ այն էֆեկտիվ անտիսեպտիկ կլինի պենիցիլինի նկատմամբ զգայուն միկրոբներով ախտահարված հատվածների արտաքին մշակման կամ ներս ընդունելու համար»: Իմանալով դա, Ֆլեմինգը, որքան էլ տարօրինակ լինի, չարեց այդքան ակնհայտ հաջորդ քայլը, որը տասներկու տարի անց արեց Հովարդ Ու. Ֆլորին, և որն էր` կփրկվե՞ն արդյոք մկները մահացու ինֆեկցիայից, եթե նրանց բուժել պենիցիլինի սրսկումներով: Ֆլեմինգը պենիցիլին նշանակել էր միայն մի քանի հիվանդի` արտաքին օգտագործման համար: Բայց Ֆլորիի փորձերի արդյուքները հակասական ու հուսահատեցնող էին: Լուծույթը ոչ միայն դժվար էր մաքրվում, եթե շատ էր լինում, այլ նաև անկայուն էր:
Սբ. Մարիամի հիվանդանոցի պատվաստման բաժանմունքը, որտեղ աշխատում էր Ֆլեմինգը գոյատևում էր պատվաստանյութերի` վակցինաների վաճառքի շնորհիվ: Ֆլեմինգը հայտաբերեց, որ պատվաստանյութի պատրաստման ընթացքում պենիցիլինն օգնում է պաշտպանել կուլտուրան ստաֆիլոկոկից: Դա ընդամենը մի փոքրիկ տեխնիկական նվաճում էր, և Ֆլեմինգը լավ օգտվում էր դրանից, ամեն օր հանձնարարելով պատրաստել բուլյոնի մեծ քանակություն: Նա պենիցիլինի կուլտուրայի նմուշներով կիսվում էր այլ լաբորատորիանում իր որոշ կոլեգաների հետ, բայց 1930—1940թթ. հրապարակված 27 հոդվածներից ու դասախոսություններից և ոչ մեկում ոչ մի անգամ չի հիշատակել պենիցիլինի մասին, նույնիսկ եթե խոսքը գնում էր բակտերիաներին սպանող նյութերի մասին:
Պենիցիլինն ընդմիշտ մոռացված կլիներ, եթե չլիներ Ֆլեմինգի լիզոցինի ավելի վաղ հայտնագործումը: Հենց այս հայտնագործությունը ստիպեց Ֆլորիին ու Էռնստ Բ. Չեյնին զբաղվել պենիցիլինի թերապեվտիկ հատկություններով, որի արդյունքում էլ դեղամիջոցը վերջնականապես դուրս բերվեց ու ենթարկվեց կլինիկական փորձությունների: Փառքն ու պատիվը սակայն, բաժին հասան Ֆլեմինգին: Բակտերիալ կուլտուրայով անլվա թասի մեջ հայտնաբերված պենիցիլինը մամուլին սենսացիոն պատմություն տվեց, որը տպավորիչ էր ու ազդեցիկ յուրաքանչյուրի համար:
1945թ. Նոբելյան մրցանակը ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտում հանձնվել է համատեղ` Ֆլեմինգին, Չեյնին ու Ֆլորիին «Պենիցիլինի և զանազան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նրա բուժիչ ազդեցության բացահայտման համար»:
Թագավորական ինստիտուտից Գորան Լիլիեսթրանդն իր ողջույնի խոսքում ասել է. «Պենիցիլինի պատմությունը լավ հայտնի է ամբողջ աշխարհում: Այն հանուն մեծ ընդհանուր նպատակի զանազան գիտական մեթոդների համատեղ կիրառման լավ օրինակ է, և մեկ անգամ ևս ցույց է տալիս մեզ ֆունդամենտալ հետազոտությունների կայուն արժեքը»: Ֆլեմինգն այդ օրը նշեց, որ «պենիցիլինի ֆենոմենալ հաջողությունը բերեց բորբոսի և բուսական աշխարհի այլ ցածրագույն ներկայացուցիչների անտիբակտերիալ հատկությունների ինտենսիվ ուսումնասիրմանն ու հետազոտմանը: Նրանցից շատ քչերն են օժտված այդ հատկություններով, օգտվենք դրանից»:
Սա է պենիցիլինի պատմությունը:
Պենիցիլինի կարգի ուժեղ անտիբիոտիկները 60 տարի շարունակ վարակիչ հիվանդությունների դեմ «հզոր զենք են» եղել: Այսօր, սակայն, հակաբիոտիկների ոչ բավարար ուսումնասիրությունները խոսում են փոխարինող ավելի ուժեղ տարբերակների բացակայության մասին: Հետազոտողներն այսօր ահազանգում են անտիբիոտիկների դեմ վարակիչ հիվանդությունների աճող դեղակայունության մասին: Գիտնականները կոչ են անում աշխարհի կառավարություններին քայլեր ձեռնարկել նոր անտիբիոտիկներ ստեղծելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:
ԱՀԿ ներկայացուցիչ Քեթլին Հոլոուեյը նշել է, որ հակաբիոտիկների դեմ դեղակայունությունը գլոբալ խնդիր է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են մանկական թոքաբորբը, դիզենտերիան և տուբերկուլոզը: Այս հիվանդություններն աշխարհի որոշ մասերում արդեն դեղակայուն են թիվ մեկ անտիբիոտիկների դեմ: Չշտապելու դեպքում մարդկությունը մենակ կմնա ծանր հիվանդությունների հետ առանց որևէ դեղամիջոցի:
LSE-ն խորհուրդ է տալիս Եվրախորհրդին և ԱՄՆ-ին խթանել անտիբիոտիկների ուսումնասիրության բնագավառում նոր ներդրումներ իրականացնելուն և նոր տարբերակներ ստեղծելուն:
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը բավականին լայն գործունեություն էր ծավալում, սակայն վերջին շրջանում նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, ինչ էլ պատճառ է դարձել, որ գնան մի շարք քայլերի:
Շիրակի մարզում կառույցը երեք գործող ճաշարան ուներ: Այս պահին Գյումրիում բարեգործական բոլոր ճաշարանները դադարել են գործելուց: Երկուսը փակվել էին ամիսներ առաջ: Արդեն 2-3 օր է` չի գործում նաեւ այս ընկերության ֆինանսավորմամբ գործող վերջին ճաշարանը: Պատճառաբանությունը մեկն է` ֆինանսավորումը նվազել է: Հայտարարավել է, թե ճաշարանը մեկ ամսով արձակուրդ է գնում:
Թե ի՞նչ է նշանակում 200-ից ավելի շահառու ունեցող բարեգործական ճաշարանի արձակուրդը, կարծում ենք մեկնաբանությունների կարիք չկա:
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի երիտասարդներ, ի սրտե շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդ մարդկանց գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ Այսօրվա երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նոր նվաճումների, պատմական հարուստ եւ մշակութային արժեքների պահպանման գործում։
Տարեցտարի մեծանում է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը երկրի ամենատարբեր ոլորտներում։
Մենք զորեղ ենք մեր երիտասարդներով, եւ մեզ համար մեծ հպարտություն է տեսնել, որ անկախության այս տարիներին մեծացել է երկրի, պետականության շուրջ համախմբվող հայրենասեր սերունդ։ Արագընթաց մեր ժամանակներում փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, արագ ու անկանխատեսելի։ Եվ այս պայմաններում երիտասարդների դերը մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է, քանզի երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Երիտասարդությունը ճկուն ծրագրեր կազմելու, մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու մեր երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը։ Եվ այս ամենը կյանքի է կոչվում հանրապետության նախագահի՝ պետական երիտասարդական քաղաքականությանը ցուցաբերած հատուկ ուշադրության շնորհիվ։
Սիրելի’ երիտասարդներ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք Օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում հաստատակամություն՝ ձեր կյանքի կարեւորագույն նպատակներին հասնելու համար»:
Դեպրեսիան ընդամենը տխրություն չէ: Այն հիվանդություն է, որը հարկավոր է բուժել: Դեպրեսիան կարող է լինել մեծ կամ փոքր:
Մեծ դեպրեսիան իր մեջ ներառում է ստորև թվարկվող բոլոր նշանները կամ ավելին: Փոքր դեպրեսիան կարող է լինել առանց այս ուժգին նշանների:
Դեպրեսիայի ախտանշանները
Մարդը դադարում է հետաքրքրվել կամ հաճույք զգալ այն ամենից, ինչը մինչ այդ նրան հաճույք էր պատճառում, այդ թվում նաև սեռական կյանքից
Տխրության, հուսահատության կամ թմրածության, ներքուստ դատարկված լինելու զգացում
Հեշտությամբ կամ առանց պատճառի լաց լինելը
Դանդաղկոտություն կամ անհանգստություն ու դյուրագրգռություն
Անարժանության կամ մեղավորության զգացում
Անվճռականություն, ամենօրյա որոշումներ կայացնելու դժվարություն
Ախորժակի փոփոխություն, մարմնի քաշի չծրագրված պակասում կամ ավելացում
Գլխացավ, մեջքացավ կամ մարսողական խանգարումներ, փորկապություն
Քնի խանգարումներ կամ էլ անընդհատ քնելու ցանկություն
Հոգնածության մշտական զգացում
Մեռնելու կամ ինքնասպանության մասին մտքեր:
Դեպրեսիայի պատճառները
Դեպրեսիան կարող է առաջանալ զանազան անհաջողությունների, տհաճ իրադարձությունների կամ կորուստների հետևանքով: Դեպրեսիայի պատճառ կարող են լինել նաև հիվանդությունները, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը, ուղեղում տրամադրությունը կարգավորող քիմիական նյութերի բալանսի խախտումը: Ըստ երևույթին դեպրեսիան կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ:
Դեպրեսիայի բուժումը
Դեպրեսիան կարող է բուժվել ինչպես դեղամիջոցներով, այնպես էլ առանց դեղորայքի: Բուժման երկու ձևերն էլ կարող են շատ արդյունավետ լինել: Դեղամիջոցները, որոնք կոչվում են հակադեպրեսանտներ, բուժական ազդեցությունից բացի կարող են նաև կողմնակի ազդեցություն ունենալ: Դեպրեսիայի ոչ դեղորայքային բուժումն իր մեջ ներառում է հոգեթերապիան (հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ զրույցները), ինչպես նաև այնպիսի միջոցներ, ինչպես մարզանքը, արևային լոգանքները, խնամքը, բուսաբուժությունը: Առանց դեղամիջոցների բուժումն արդյունավետ է լինում միայն այն դեպքում, եթե դեպրեսիան շատ ուժեղ չէ: Ոչ դեղորայքային բուժման միջոցներն ինքնուրույն գործադրելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Նա խորհուրդներ կտա, թե կոնկրետ ինչպիսի՞ դեղաբույսեր գործածեք և ինչպե՞ս, կօգնի այնպիսի ծանրաբեռնվածությամբ մարզանքների ծրագիր կազմել, որը համապատասխանում է Ձեր վիճակին, լոգանքների, խնամքի և աջակցության վերաբերյալ լրացուցիչ խորհուրդներ կտա:
Ի՞նչ անել և ինչի՞ց խուսափել դեպրեսիայի ժամանակ
Դիմեք մասնագետների օգնությանը: Դեպրեսիայի բուժումը մարդուն ոչ միայն նորմալ կյանքի է վերադարձնում, այլև կանխում է դրա կրկնությունը: Բուժումը կարող է տևել մեկ ու կես ամիս կամ պակաս:
Ֆիզիկական վարժությունները կարող են օրգանիզմում այնպիսի քիմիական ռեակցիաներ հարուցել, որոնք կարող են բարելավել Ձեր տրամադրությունը:
Շաբաթական 4-ից 6 անգամ ֆիզիկական վարժություններ կատարեք՝ ամեն անգամ առնվազը 30 րոպե տրամադրելով դրան: Նույնիսկ ավելի քիչ տևողությամբ վարժությունները կարող են օգնել:
Խուսափեք ալկոհոլից: Այն ավելի է ուժեղացնում դեպրեսիան: Բացի այդ, ալկոհոլի և հակադեպրեսանտների միաժամանակ օգտագործումը վտանգավոր կողմնակի երևույթներ է առաջացնում:
Մի մեկուսացեք: Աշխատեք հնարավորին չափ շատ լինել լավ ընկերների շրջապատում, կամ, ծայրահեղ դեպքում՝ մարդկանց միջավայրում ընդհանրապես:
Խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց:
Իրատես եղեք և խնայեք Ձեր ուժերը: Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածություններից: Դեպրեսիայի ժամանակ Դուք ի վիճակի չեք անել այն ամենը, ինչ անում եք նորմալ վիճակում:
Մի հավատացեք Ձեր բոլոր վատ մտքերին, ինչպիսիք սեփական մեղավորության մասին մտքերն են կամ անհաջողությունների սպասելը: Այդ մտքերը դեպրեսիայի մի մասն են և կանցնեն դեպրեսիայի հետ:
Մեռնելու կամ ինքնասպանության մասին մտքերը ևս դեպրեսիայի մի մասն են: Եթե Դուք այդպիսի մտքեր ունենաք, դրանց մասին տեղեկացրեք բժշկին, Ձեր ընտանիքի անդամներին կամ մերձավորներին:
Աշխատեք չհուսահատվել: Ձեր դեպրեսիան անցնելու համար որոշ ժամանակ է պետք: Հիշեք. որ բազմաթիվ և բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակում և հաղթահարել են դա: Դուք ևս կկարողանաք:
Նյութերը տրամադրեց Հրաչյա Ամիրյանը
Սոցիալական ցանցերում ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ քննարկումներին ու տարատեսակ մեկնաբանություններին ի պատասխան այսօր ԱՍԱԼԱ –ն` «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ը հաղորդագրություն է տարածել. «Մենք հստակեցնում ենք, որ մեր կազմակերպությունը ոչ մի հայ հետազոտողի կամ գիտաշխատողի հասցեին ոչ մի սպառնական կամ արհամարհական հայտարարություն չի հրապարակել»:
Հաjտարարության մեջ նշված է, որ ընդդիմախոսությունն ու բազմակարծությունը՝ ազատ արտահայտվելու իրավունքի հարգանքն ու դրա պաշտպանությունը, կազմակերպության սկզբունքային պարտականությունն է: ԱՍԱԼԱՆ հորդորում է հեռու մնալ անհիմն ու անճիշտ վերագրումներից և զրպարտություններից, խոսել խոհեմաբար և փաստերով ու կոչ է անում նաև հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի բոլոր համակիրներին, որպեսզի իրենց դրսևորումներում լինեն ավելի զուսպ՝ համոզված, որ «Մեր պայքարի բուն հզորությունը հայ ժողովրդի դատի իրավացիությամբ և արդարացիությամբ է պայմանավորված։ Զենքով կարելի է պատերազմել, իսկ հաղթել կարելի է միայն բարոյականությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.