29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Ինչպես հայտնում են «Հայռուսգազարդ»-ից, այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացուի վագոնների բեռնաթափմանը։Վարչապետն անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի պատասխանատուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին:
Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է ցորենի 7 տեսակներից ստացվել է 220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց: Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմնացուները կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է մեկ կիլոգրամի համար սահմանված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմնացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմնացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:
Հավելենք, որ երկրորդ տարին է,ինչ Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին:
Վերջնկանապես պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 17:40-ին, Նալբանդյան փողոցի Արմինե Հովվյանի բնակարանում բռնկված հրդեհի և 64-ամյա տանտիրուհու մահը փոխկապակցված է. նրան սպանել են հրդեհից առաջ: Տանը եղած մյուս անձը` 43-ամյա Կարեն Պետրոսյանը, ով հրշեջների կողմից շնչուղիների այրվածքով տեղափոխվել էր ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, հիվանդանոցից փորձել է փախչել: Հենց այդ արարքն էլ ոստիկանների մոտ կասկած է առաջացրել, և Կարենին անմիջապես խուզարկել են ու գրպաններում հայտնաբերել ոսկյա զարդեր և 40 հազար դրամ, որը, ինչպես պարզվել է, գողացված է:
Բայց նա փախչում էր ոչ նրա համար որ գողոնը գրպանում էր այլ ավելի շուտ նրա`որԿարեն Պետրոսյանը, ով փաստորեն համարվել է տան բարեկամը տիկնոջ գլխին հարվածել էր մուրճով: Նա, ինչպես պարզվել է Արմինեի քրոջ տղայի ընկերն է և ըստ մամուլի, մշտապես օգնել է միայնակ ապրող, չամուսնացած տարեց դասախոս կնոջը կենցաղային հարցերում`ինչ-որ բան վերանորոգել, ինչ-որ բան տեղափոխել: Այդ օրն էլ Արմինեի տուն է գնացել նրա համակարգչային ծրագրերն ուժեղացնելու նպատակով, հետո պետք է գորգը տեղափոխեր լվացման: Եվ քանի որ բոլորն էլ գիտեին, որ Կարենն Արմինեի բնակարան պիտի գնար, դրա համար էլ նա, գողանալով դասախոսի ոսկիներն ու գումարը, մուրճով դաժանաբար հարվածել է Արմինեի գլխին, սպանել, այնուհետև որոշել է հրդեհել բնակարանը և հեռանալ այնտեղից՝ մտածելով, որ ում, ում, բայց իրեն չէին կասկածի: Սակայն ծրագիրը ձախողվել է, խանգարել է հրդեհից տաքացած դուռը, որը ջերմությունից ընդարձակվել է ու չի բացվել, և Կարենը մնացել է փակված բնակարանում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շնորհավորում է բոլորին Անկախության օրվա առթիվ և կոչ է անում բոլոր հայ երիտասարդներինիրենցից օրինակ վերցնել ու չլռել.
«20 տարեկան` բանակից վերադարձած և ինքնուրույն կյանք սկսող երիտասարդի տարիք…
Այսօր, այս մեծ օրվա նախաշեմին, «Չենք լռելու»-ն կոչով է դիմում բոլոր հայ երիտասարդներին. մի՛ լռեք: Անկախ նրանից` ընդդիմադիր եք, թե իշխանամետ, հանուն մեր հայրենիքի ստեղծե՛ք երիտասարդական նոր նախաձեռնություններ, ընտրեք թիրախային ոլորտներ և բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնեք մեր երկրի հիվանդությունները: Դրանց ծպտումը միայն վտանգում է բոլորիս ապագան:
«Չենք լռելու»-ի բոլոր տեսանյութերը նկարահանվել են սիրողական տեսախցիկով և մոնտաժվել ամենատարրական ծրագրերով: Արեք նույնը և դուք: Պատրաստեք տեսանյութեր, ըստ ձեզ, ամենատագնապահարույց խնդիրների վերաբերյալ և տարածեք համացանցում: Իրականում դա շատ հեշտ է:
Մի՛ լռեք:
Այո, արդարացումների փոխարեն ձեզ միայն ամոթանք ու նախատինք կմատուցեն, թերթերը կգրեն, որ ֆինանսավորվում եք «մութ ուժերի», Մայր աթոռի, իշխանությունների, ընդդիմության, աղանդավորների, ամերիկացիների, ռուսների, կոնգոցիների և ուդմուրտների կողմից:
Միևնույն է` մի՛ լռեք: Հանուն մեր հայրենիքի մի՛ լռեք:
Ձեզ կմեղադրեն, կքննադատեն հարցերը չափազանց սուր դնելու մեջ: Դրան ի պատասխան` միայն ավելի սուր դրեք հարցերը:
Մի՛ լռեք:
Որքան կարող եք` օգտագործեք YouTube-ի, Facebook-ի, Twitter-ի հնարավորությունները և բարձրաձայնեք մեր երկրում առկա խնդիրները:
Հայաստանի ներկայիս վիճակի պատճառներից մեկը երիտասարդների լռությունն է:
Մի՛ լռեք, և Անկախության 30-ամյակը մենք կնշենք բոլորովին այլ` մաքուր, ազատ, արդար և հիրավի անկախ Հայաստանում:
Մի՛ լռեք»:
Լրատվամիջոցներից հաղորդում են,որ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (հևոց, բարձր ջերմություն) և նրան հիվանդանոց են տեղափոխել:
Երեք տարի առաջ Ջիգարխանյանն ինսուլտ է ստացել։ Ռուսական Newsliga.ru կայքը հաղորդում է, որ անվանի դերասանը օստեոխոնդրոզ ունի, ինչպես նաև շնչառական ուղիների հետ կապված որոշ խնդիրներ ևս։
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացված խորովածի միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաև Ջիգարխանյանի արձանի բացման արարողությունը։ Սակայն, արձանի բացումը կատարեց հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունից հետո, համենայն դեպս դե ֆակտո, դեռ հստակեցված չէ նոր թեկնածուի անձը: Հիմնական թեկնածու է համարվում Միքայել Մինասյանը: Չար լեզուներն ասում են, որ Կարապետյանի նախագահականից հեռանալու պատճառը հենց նրա հետ ունեցած տարաձայնություններն են:
Սակայն Հետաքրքիր է, որ պղտոր գետում ձուկ որսացողները ժամանակ չեն կորցնում. լուրեր են շրջանառվում, որ աշխատակազմի նոր ղեկավար լինելու է ոչ ավել, ոչ պակաս Արտաշես Գեղամյանը: Թե ինչքանով է դա հավաստի, թողնում ենք ընթերցողի երևակայությանը, սակայն մեր ունեցած տեղեկություններով լուրեր տարածողը հենց ինքը` Գեղամյանն է:
Արդեն երկրորդ անգամ կաթվածահար է լինում մայրաքաղաքի տրանսպորտը: Այն, որ անկախության շքերթի փորձն է, հասկանալի է, բայց ինչու ոչ կիրակի օրը կամ գոնե ոչ աշխատանքային ժամին անցկացնել փորձը, միևնույնն է ոստիկանության շարքային աշխատակիցներին չեն վճարում և ի դեպ չեն վճարել որևէ անգամ: Սակայն սա այլ խոսակցության թեմա է: Բավական չէ աշխատանքային օրվա, աշխատանքային ժամին, շիլաշփոթ է քաղաքում ու վերահսկողություն չկա, դեռ որոշ երթուղայիններ, օգտվելով առիթից, իրենց քեֆով ոնց ուզում քշում են, ոնց կարճ է ու խցանումներից հեռու ու առանց նախապես զգուշացնելու: Մարդիկ հայտնվում են հիմար վիճակում` իրավմամբ դժգոհելով անկազմակերպ միջոցառումներից:
Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանեց, թե ոստիկանները վերահսկում են, բայց դե խառը վիճակ է:
Տեղեկացնենք, որ ոստիկանները ընդամենը խումբ — խումբ կանգնած էին մայթերին և համենայն դեպս մեր ացնելու պահին,չնայած խառնաշփոթին, ոչինչ էլ չէին անում:
Ոստիկանությունը փորձաքննության եզրակացությամբ պարզել է, որ վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտերնետում տարածված լուսանկարները պոռնկագրական բնույթի են:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագաիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ, սակայն դժվարացավ ասել հարուցվելու է քրեական գործ, թե ոչ: «Դեռ հստակ որոշված չէ, նյութերը ուղարկվել են մեզ մոտ, քննություն է կատարվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածել է նրա նախկին գուգընկեր Կարեն Արայանը:
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա` սեպտեմբերի 19-ի նիստում որոշել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 20 մլն դրամի չափով:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովը դեմպինգի, խտրական գների կիրառման եւ անհիմն գնաճի փաստեր է բացահայտել:Հանձնաժողովի ուսումնասիրություններով, բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Հանձնաժողովի փորձագետներն այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից: Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
Տեղեկացնենք, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաեւ հետեւյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ»:
Սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում ընթացող համաժողովում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է. « Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվում է»: Նրա խոսքով` այսօր մեր հայրենիքը և ազգը դիմագրավում է լուրջ խնդիրների,որոնց վերջը չի էլ երևում:
«Արտագաղթի մտահոգության մասին մենք հայտնել ենք «Հայաստան-սփյուռք» համաժողովին, նույնը հայտնում ենք նաեւ այստեղ ցավով: Մենք սպասում ենք Հայաստանի իշխանության արձագանքին այս խնդրի առնչությամբ, ինչպես նաեւ մտավորականների եւ հասարակակական կառույցների, հասարակ հայ ժողովրդի գնահատականը: Մեր թշնամին ուզեց Հայաստանը պահպանել առանց հայության, այսօր մենք մեր ձեռքերով ենք թողնում Հայաստանն առանց ժողովրդի: Այդ խնդիրը ունի տնտեսական պատճառներ, որոնց լուծումն անհրաժեշտություն է:
Հայաստանում մշակութային կոռոպցիա կոչվող հիվանդության արագացող ընթացքը, հարուստ փոքրամասնության հղփացած տնտեսական վիճակը եւ նրանց դիմաց մտավորականության` գրողների, ուսուցիչների եւ ընդհանրապես մեր ժողովրդի կենսական պայմանները պետք է հիմնարար բարեփոխումների ենթարկվեն բարոյական արժեքներով, օրինական սկզբունքներով եւ ընկերային հարաբերությունների չափանիշներով: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»,- ընդգծել է Արամ Ա-ն:
Կաթողիկոսն անդրադարձել է նաև Ցեղասպանության խնդրին` նշելով, որ բոլորս ազգովի պատրատվում ենք նշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. « Մենք պահանջատեր ազգ ենք, մեկուկես միլիոն հայի արյուն արդեն թափվել է: Մեր եկեղեցական կալվածքները եւ մեր ժողովրդի զավակների սեփական տները, հողերը, ունեցվածքը բռնագրված ցեղասպան թուրքերի կողմից: Հավատարիմ մեր պապերի կտակին` մենք շարունակում ենք եւ պիտի շարունակենք մեր պահանջատիրական պայքարը Հայաստանը` որպես պետություն իր մոտեցումով եւ կոչով եւ սփյուռքը` որպես ցեղասպանության ենթարկված մեր ազգի մի մաս իր կոչով, մոտեցումներով պետք է աշխարհին ներկայանանք որպես մեկ ազգ, հավաքական մեկ կամք, որպեսզի կարողանանք հասնել պահանջատիրության մոտեցումներին, որպեսզի կարողանանք վերականգնել պատմական արդարությունը»,- ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.