29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրերս զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված Վայքի բնակչուհի Հայարփի Տոնոյանի նորածնի մահվան դեպքի կապակցությամբ Առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին, 20:45-ին կեսարյան հատմամբ ծննդալուծված Հայարփի Տոնոյանի բժշկական փաստաթղթերը, նորածնի պաթանատոմիական հետազոտության նախնական արդյունքները, զրույց է անցկացվել ծննդկանի հարազատների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունից։
«Նախնական ուսումնասիրությամբ, որին մասնակցել են ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ.Ա.Աբրահամյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Ա.Բեգլարյանը, պարզվել է.
Հայարփի Տոնոյանի նախածննդյան հսկողությունն իրականացվել է Վայքի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում, ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգով, անհրաժեշտ ծավալով և ժամկետներում:
Հաշվի առնելով պտղի հետույքային առաջադրությունն ու բարդացած մանկաբարձական անամնեզը (2 ինքնաբեր վիժում և ներարգանդային վիրուսային վարակ)` պլանավորվել է կնոջը ծննդալուծել պլանային կեսարյան հատման վիրահատության միջոցով սպասվող ծննդաբերության ժամկետից (20.09.2011թ.) 10 օր առաջ` 10.09.2011թ., որի մասին տեղեկատվություն է տրամադրվել հղիին և նրա հարազատներին:
Սեպտեմբերի 4-ին 18:30-ին հղին դիմել է Վայքի կանանց կոնսուլտացիա արյունային արտադրության գանգատով: Նախածննդյան հսկողությունն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգ Մ.Հովհաննիսյանի կողմից ախտորոշվել է. «Հղիություն 37-38 շաբաթ, հետույքային առաջադրություն, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում»:
Նկատի ունենալով հղիի ընդհանուր վիճակը, հեմոդինամիկ կայուն ցուցանիշները, ծննդաբերական գործունեության բացակայությունը, ինչպես նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կադրային և սարքավորումային հագեցվածությունը, ծննդալուծման համար հղին ուղեգրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ուր նա ընդունվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին:
Բժշկական կենտրոնում Հայարփի Տոնոյանը ենթարկվել է շտապ հետազոտման և կեսարյան հատմամբ ծննդալուծվել, դուրս է բերվել նորածինը` 2800.0 գրամ քաշով և 47 սմ հասակով, ասֆիքսիայով: Նեոնատոլոգի և անեսթեզիոլոգի կողմից անմիջապես իրականացվել են առաջնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի միջոցառումներ: Նորածնի բուժումը համաձայնեցվել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգի հետ: Բացի այդ Եղեգնաձորի բժշկական կենտրոն է ժամանել «Մուրացան հիվանդանոցային համալիրի» նորածնային արագ արձագանքման ծառայությունը` ռեանիմոբիլով, և համատեղ շարունակվել է նորածնի ինտենսիվ բուժումը:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ ծնվելուց 3.5 ժամ անց` սեպտեմբերի 5-ին 0 ժամ 15րոպեին արձանագրվել է նորածնի մահը:
Նորածինը ենթարկվել է պաթանատոմիական հետազատության «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում: Նախնական ախտորոշումն է. «Ներարգանդային վարակ, ներարգանդային թոքաբորբ»:
Բուժաշխատողների ջանքերի և մասնագիտական պատշաճ գործելակերպի շնորհիվ հաջողվել է փրկել ոչ միայն Հայարփի Տոնոյանի կյանքը, այլև պահպանել նրա մանկածնման կարողությունը: Ծննդկանը դուրս է գրվել հետծննդյան 6-րդ օրը, բավարար վիճակով:
Ելնելով վերոհիշյալից և գնահատելով ծննդկան Հայարփի Տոնոյանի ծննդալուծման գործընթացի մասնագիտական վարման և կազմակերպական գործելակերպը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության նախնական գնահատմամբ, դեպքի վարման կազմակերպական և մասնագիտական սխալներ չեն արձանագրվել:
Ծննդկանի հարազատների հետ հեռախոսազրույցից պարզվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներում դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրվել է լրագրողների նախաձեռնությամբ: Ծննդկանը և հարազատները բողոք և դժգոհություններ չունեն»,- ասվում է հաղորդագրությունում:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ինչպես «Նուբարաշեն» այնպես էլ մյուս քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրված են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ, որոնց գործարկումը դեռևս փորձնական փուլում է։
ՔԿՎ-իվ պարզաբանել են ԶԼՄ-ում տարածված այն լուրերը, համաձայն որոնց՝ կալանավորներին և դատապարտյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զրկել են բջջային հեռախոսից օգտվելու հնարավորությունից:
«Հայտնում ենք, որ կալանավորները և դատապարտյալները կապից օգտվում են` ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 180, 181, 182, 183, 184, 185 կետերի համաձայն:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում բջջային հեռախոս կրելուն, ապա տեղեկացնենք, որ ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների»:
Հ.Գ. Հիշեցնենք որ «Նուբարաշեն» ՔԿհ- ում ոչ վաղ անցյալում, սարքի փորձնական կիրառման արդյունքում, խափանվել էր նաև շրջակա շենքերի բջջային կապը: Մարդիկ բողոքում էին որ իրենք զրկվել են բջջայինով խոսելու հնարավորությունից:
Համաշխարհային բորսաներում երեկ եւ այսօր շարունակվող խուճապը մասնագետներից շատերը համեմատում են 2008-2009 թվականների ճգնաժամային իրավիճակի հետ: Եվրոպական մամուլն արդեն բորսայական զարգացումները որակել է որպես «սեւ հինգշաբթի»: Ֆոնդային ինդեքսները Եվրոպայում ընկել են մոտ 5 տոկոսով, իսկ Ռուսաստանում` մինչեւ 8 տոկոսով: Արդյունքում արձանագրվել են փոխարժեքների էական տատանումներ: Դոլարն, ի տարբերություն եվրոյի եւ ռուսական ռուբլու, ուժեղանում է: Այսպես` եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ գտնվում է 1.34-ի սահմաններում, իսկ դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ` 32 ռուբլու սահմաններում:
Շուկաների փլուզման հիմնական պատճառը ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի հակաճգնաժամային նոր ծրագիրն է, ինչպես նաեւ այդ գերատեսչության ղեկավար Բեն Բեռնանկեյի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսությունում ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ դրամավարկային քաղաքականության նոր ուղղությունը հետեւյալն է` կենտրոնական բանկը շուկայում կվաճառի իր կարճաժամկետ պարտատոմսերը եւ դրանց փոխարեն կգնի երկարաժամկետները: Սակայն ներդրողների շրջանում այս մոտեցումը վստահություն չի ներշնչել:Իրավիճակն ավելի է սրվել, երբ Moody`s-ը իջեցրել է ամերիկյան 3 խոշոր բանկերի վարկանիշները: Բացի այդ` հրապարակվել են տվյալներ այն մասին, որ Գերմանիայի եւ Չինաստանի տնտեսական աճերը դանդաղել են: Բորսաների փլուզման հետեւանքներից մեկն էլ նավթի միջազգային գնի անկումն է: WTI (Light Sweet) նավթը Նյու Յորքի բորսայում էժանացել է մինչեւ 81 դոլար 1 բարելի դիմաց, իսկ Brent տեսակի նավթը Լոնդոնի բորսայում մինչեւ 1 բարել/105 դոլար:
Այսօր մամուլի ասուլիսում ժամանակ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը, խոսելով թանկացումների մասին,ասաց. «Դիզվառելիքի ու պարարտանյութի թանկության պատճառով, գյուղացիական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, որն էլ իր հերթին ազդում է դրանց շուկայական գնի վրա»:
Ըստ Բերբերյանի` թեև գյուղնախարարության ներկայացուցիչները խոստանում էին, որ պարարտանյութը 20 տոկոսով կէժանանա, իրականում այն 30 տոկոսով թանկացել է: Ազոտական պարարտանյութի մեծածախ գինը ներկայումս կազմում է` 50 կգ-անոց 1 պարկը 8200 դրամ (վրացական արտադրություն) կամ 9200 դրամ (իրանական արտադրություն):
Ընդհանուր առմամբ տարին «միջակ էր» գյուղատնտեսության համար: Ծիրանի բերքը կազմել է 24-25 հզ. տոննա, որից 20 հզ. տոննա Արարատի մարզում, իսկ դեղձի բերքը մոտ 50-60 տոկոսի շրջանակներում է: Բացի այդ` ամռան ամիսներին եղել է երաշտային շրջան (30 օր անձրև չի եղել), որն իր հերթին բացասական է ազդել հացահատիկի ու կարտոֆիլի բերքի վրա:
Արդեն տեղեկացրել էինք, որ առավոտյան Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից հետախուզվող ավազակախմբին վնասազերծելու ժամանակ մարդ է մահացել: Հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են հանցագործներին, որոնց կարողացել են վնասազերծել գազանանոցի հատվածում: Հանցագործներից մեկը փորձել է մեքենայով փախչել, սակայն շրջվել է և տեղում մահացել:
Ոստիկանության փոխանցած տվյալների համաձայն` խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:
Մեր ունեցած տեղեկություններով մահացածի անունը`Սերոբ է, նա 30-35 տարեկան տղամարդ է:
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ գործի հետ կապված տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում:
Քիչ առաջ տեղեկություն եղավ, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի` ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:
Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյուքում: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներից ոմանց արդեն վնասազերծել են:
Մասնավորապես, ըստ տեղեկությունների, այս ավազակախմբի հետ է կապվում այս տարվա հունիսի սկզբին «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա ավազակային հարձակումը: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
Հանցագործները չհրկիզվող պահարանը տեղադրել էին տան բակում կայանված Բեզոյաններին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի մեքենայի բեռնախցիկում եւ հեռացել:Տեղեկություն կա, որ այս ավազակախմբի ձեռքի գործն է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակումը:
Սեպտեմբերի 22-ին օձի խայթոցի թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արենի գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Փ.Կարապետյանը:
Տուժածի առողջական վիճակը բավարար է` հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական տրասպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին։ Նա առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրասպորտում` հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ և օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:
Մի քանի վարորդների հետ զրույցի արդյունքում, ճշտեցինք, որ տուգանքի չափը 3000-5000 դրամ է և հենց տեղում, գրվում է ակտն ու գանձվում գումարը:
Ինչպես միշտ քաղաքապետարանի հաղորդագրությունները ծառայում են ոչ թե հանրությանը սպառիչ տեղեկություններ տալուն, այլ քաղաքապետ Կարապետյանի PR-ին: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը վերոնշյալ հարցի վերաբերյալ մեր դիտարկումները թողեց գրեթե անպատասխան, չտրամադրելով տրանսպորտի վարչության պետի կորդինատները, որպեսզի կարողանանք սպառիչ պատասխան ստանալ: «Միայն մենք չենք պատասխանատուն», — ասաց նա:
Հետքրքիր է, եթե գումարը գանձում են ոստիկանները, ինչո՞ւ է քաղաքապետարանի աշխատակիցը`տրանսպորտի վարչության պետը, զեկուցում, ո՞ւր է գնում այդ գումարը. Քաղաքայի՞ն բյուջե, ոստիկանությո՞ւն , թե մեկ այլ հասցե.ինչպես է որոշվում վարորդը 3000-դրամի է ծխել, թե 5000-ի, այս և այլ հարցերի պատասխաններն այդպես էլ չստացանք, քանի որ վարչության պետի հեռախոսին աշխատանքային ժամին, երկու օր շարունակ պատասխանող չեղավ: Գուցե այս դեպքում էլ հարկ է տուգանք սահմանել մարդկանց աշխատանքը խոչընդոտելու առթիվ:
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ԵՊՃՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո, նրա տեղում նոր նշանակում չի սպասվում: Ավետիսյանի գործառույթը`բուհական ոլորտը, այժմ համակարգում է Կարինե Հարությունյանը: Վերջինս եղել է ԿԳՆ ծիգ-ի տնօրեն, և նշանակումից հետո իր աթոռը թողել է տեղակալին` Հայկ Մաղաքյանին: Այժմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ունի երկու փոխնախարար:Մեր ունեցած տեղեկություններով նախարարությունում ուրախ են Ավետիսյանի տեղափոխմամբ, ինչպես ասում են`«օդերը բացվել է»: Նա իր փորձով ու ոլորտի նրբությունների քաջատեղյակությամբ ազդում էր նախարար Աշոտյանի վրա:
Անկախության տոնակատարությունը շատ ծանր է նստել գործարարների վրա: Նրանցից մի քանիսը մասնավոր զրույցներում դժգոհել են, որ իրենցից «7 շապիկ հանեցին»: Սա նշանակում է, որ տոնական ծախսերը բաժանվել են գործարարների վրա, ինչն էլ ծանր էին համարում ոմանք. «Ինչ որ ժամանակ է պետք ուշքի գալու համար», — դժգոհում էին հատկապես մարզերում գործունեություն ծավալող գործարարները, որոնց մարզպետները պարտադրել են ծախսերը, հաշվի չառնելով որևէ առարկություն:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակում է խթանել երկրի մրցունակությունը զբոսաշրջության միջազգային շուկաներում:
Համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում:
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, մրցանակը հանձվել է Մոսկվայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցչին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.