23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ Վայքի ծննդատանը կատարված դեպքերի առնչությամբ կազմվել էր հանձնաժողով: Նախարարությունից հաղորդում են, որ հանձնաժողովը, տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո, պարզել է, որ մասնագետների մոտ կան կազմակերպչական և այլ բնույթի բացթողումներ:
Արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, կենտրոնի տնօրենին և ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծնված նորածինը արհեստական շնչառությամբ մեկ շաբաթ ապրելուց հետո մահացավ: Նորածնի հարազատները այդ հարցում մեղադրում էին ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Սեպտեմբերի 27-ին գիշերը ժամը 02:10-ին վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Գազի մատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 22-ին` կապված Վրաստանի տարածքում «Սագուրամո-Կրասնի մոստ» մայրուղային գազատարի 1000 մմ տրամագծով նոր հատվածի միացման աշխատանքների հետ:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու փաստի մասին:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. եւ Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» Բ/Կ: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված եւ ջարդված նկարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է քաղաքային տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթևեկելով բացառապես հասարակական տրասպորտով:
Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ առանձին մոնիտորինգներ պետք է անցկացվեն նաև քաղաքացիների շրջանում` լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիտորիգների արդյունքները կամփոփվեն մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն:
Տ. Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամանկահատվածում ապահովել Երևանի բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների և քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր և միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը շտկելու համար:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև թափառող շների հարցին և հանձնարարել, որ, «Յունիգրաֆ Իքս» ընկերության հետ համատեղ, միջոցառումներ ձեռնարկվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է հրավիրել բազմաբնակարան շենքերի վիճակին և առաջարկել վարչական շրջանների աշխատակազմերին համատիրությունների հետ համատեղ կատարել գույքագրում և տալ առկա վիճակի մոտավոր գնահատական:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր Ազգային ժողովում ԱՊՊԱ համակարգի հետ կապված խորհրդարանական լսումների ընթացքում`շատ ճիշտ նկատեց, որ պատահարները մինչ այդ էլ կային, պարզապես տաքսի սերվիսների վարորդների շրջանում, ԱՊՊԱ –ն ներդնելուց հետո, հանգիստ վարելու խթանն է վերացել:
«ԱՊՊԱ համակարգի ներդրման ամենաբացասական հետևանքը խցանումներ են, իսկ կարծիքները, թե պատահարներն են ավելացել, թյուր են: Խցանումներն առաջանում են պատահարի վայր ապահովագրական ընկերության նրկայացուցչի ժամանման ընթացքում, ինչն ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ է, որպեսզի հատուցումների գործընթացն ավելի դյուրին կարգավորվի: Երևանում և մարզկենտրոններում ԱՊՊԱ ներկայացուցչը պետք է ժամանի մինչև 35, իսկ այլ տարածքներում` 80 րոպեում»:
Ավետիսյանի նշեց, որ համակարգի ներդրման ընթացքում պետք է ճշգրտվեին խաղի կանոնները, և կատարելագործվեր այն: Սակայն չի արվել. Դժգոհությունների մի մասը, ըստ նրա, կապված է այն բանի հետ, որ երկար տարիներ շատ քիչ պատահարների մասնակից մարդիկ վճարում են նույն կերպ, ինչպես այն անձինք, ովքեր հաճախ են պատահարներ առաջացնում:
Չնայած խնդիրներին պատասխանատուն,ասաց, որ ԱՊՊԱ-ի հետ կապված դատական բողոքները մեկ տասնյակից չեն անցնում:
Սերժ Սարգսյանը կհամաձայնվի՞ արտահերթ ընտրություններ նշանակել: Իսկ ինքը անձամբ կմասնակցի՞ դրանց` որպես թեկնածու.
Ստացել ենք հետևյալ պատկերը.
Ոչ է պատասխանել հարցվածների 59%,
Այո` 27%, տոկոսը
Հարցին դժվարացել է պատասխանել 14%-ը:
ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին:
Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի մենամարտում վնասվածք ստացած Գենադի Մարտիրոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի հիվանդանոց: Մտավախությունը, որ բռնցքամարտիկը կունենա նաեւ ներգանգային հեմատոմա, փարատվել է: Բռնցքամարտիկը աչքի հեմատոմայի հետ կապված երկու օր կմնա բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Դմիտրի Պիրոգին պարտված Մարտիրոսյանը Մենամարտի 10-րդ ռաունդից հետո աչքի վնասվածք ստացավ, որի պատճառով մենամարտը դադարեցվեց:
Արագածոտնի մարզում, սեպտեմբերի 25-ին, ժամը 19:35-ի սահմաններում, Արագած լեռան վրա մոլորվել է 20 հոգանոց արշավախումբ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Ժամը 23:15-ի սահմաններում, որոնողոական աշխատանքների արդյունքում փրկարարներն Արագած լեռան վրա գտել են սարից եւ հանձնել հարազատմներին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 25-ի կեսօրին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի փորձում է ցած նետվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկով:Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով կանխվել է Երեւանի բնակիչ, 31-ամյա Ա. Զ.-ի ինքնասպանության փորձը: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.