29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երբ մտորում ես Հայաստանում ռուսամետ-արևմտամետ հանրային դիսկուրսի շուրջ, որն ուկրաինական ճգնաժամի հետ կապված այսօր մեր քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման է, ի հայտ են գալիս հետևյալ իրողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Արևմտամետների հիմնական փաստարկն այն է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելի զարգացած են, ավելի դեմոկրատ են, ավելի են Ռուսաստանի համեմատ բոլոր բնագավառներում, հետևաբար ճիշտ կլինի թռնել ռուսներից կպնել նրանց ու ապրել ուրախ ու երջանիկ։ Երբևէ չեմ հանդիպել մեկին, որը փորձի վիճարկել արևմտյան երկրների առավել զարգացած լինելու հանգամանքը։
Բայց մի թե դա մեր պարագայում որոշիչ գործոն կարող է լինել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում։ Իհարկե ոչ, Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ բարձր կենսամակարդակով դեմոկրատորեն ապրելու համար նախ պետք է գոյատևի, ի վերջո մեռելի համար միևնույնը չէ արդյոք զարգացած դեմոկրատական երկրում իրեն կթաղեն թե ավտորիտար հետամնաց երկրում։ Իսկ որ աջից 80 միլիոնանոց ձախից 10 միլինանոց թուրքական պետությունների մեջ սեղմված երկու միլիոն ՀՀ քաղաքացիների ճակատագիրը ինչ կլինի զարգացած դեմոկրատիաներին կպնելուց հետո բոլորիս էլ պարզ է։ Ինչպես կարելի հանդուրժել այդ դիսկուրսը, երբ մեր գոյության միակ հույսը ռուսական ռազմական ներկայությունն է։ Ցանկացած երկիր Արևմուտքիի համար արժեք է ներկայացնում այնքանով, որքանով նրան կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ։
Եթե հակառուս չես քո արժեքը Բայդենի համար զրո է։ Չի զանգի ու չի փրկի։ Կաղոթեն, կլացեն, միտինգ կանեն, հետո կճանաչեն ցեղասպանությունը, հուշարձան կկանգնեցնեն ու կգնան իրենց գործին։ Տեսաք որ 44 օր լռեցին, այնինչ միայն Բաքու_Ջեյհան նավթամուղի նկատմամբ պատժամիջոցները կարող էին կանխել արյունահեղությունը։ Հիմա էլ ուկրաինական ժողովրդին տարան անիմաստ ու աննպատակ կործանման, հանուն ինչի չես հասկանում։ Այսինքն լավ էլ հասկանում ենք, հանուն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև սանիտարական կարդոնի ստեղծման»,- գրել է Քեռյանը։
Ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։
«Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը….
Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը…
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս…
Պատկերացրի՞ք…
Դե, հիմա ասեք, տեսնեմ, որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում….
Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում…
Կարո՞ղ եք ասել….
Եթե չգիտեք, ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21 կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու, եթե ոչ կրկին՝ ռումբեր…
Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում…
Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ, որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը, հենց մեր հերոսներին….», — գրել է արցախցի լրագրողը։
Ռուսաստանը կանգ չի առնի Դոնբասում և կարող է հետագա հարձակում սկսել Ուկրաինայի տարածքում. հայտարարել են Ուկրաինայի հետախուզության ներկայացուցիչները նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Ուկրաինական հետախուզությունը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը չի պատրաստվում կանգ առնել Դոնբասում և ցանկանում է շարունակել ռազմական էսկալացիան։ Ըստ հետախուզության աշխատակիցների՝ առաջին հերթին վտանգի տակ են Խարկովը, Խերսոնը և Կիևը»,- գրում է թերթը։
Հանդիպման ընթացքում տեղեկություն է հնչել առաջիկա երկու օրերին Դոնբասում իրավիճակի հավանական վատթարացման մասին։
Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները, որոնք մասնագիտանում են մատրիցային ՌՆԹ-ի հիման վրա դեղանյութերի արտադրության ոլորտում, աշխատում են ծաղկի, օնկոլոգիական հիվանդությունների եւ հերպեսի դեմ երեք նոր պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացվում է կազմակերպության պաշտոնական կայքում, պարզ հերպեսի երկրորդ տեսակի (որը սովորաբար ախտահարում է մարդու սեռական օրգանները) դեմ mRNA-1608 պատվաստանյութի ստեղծումը կարող է ապահովել նաեւ խաչաձեւ պաշտպանություն Պարզ հերպեսի վիրուս-1-ից (ՊՀՎ-1), որը «բնակություն է հաստատում» նաեւ դեմքին եւ բերանի խոռոչում։
mRNA-4359 երկրորդ պատվաստանյութը նպատակ ունի կանխել մելանոման (մաշկի քաղցկեղը)։ Այս դեղանյութի աշխատանքի մեխանիզմը հիմնված է վերահսկիչ կետերի (checkpoint) պաշտպանության վրա։ Վերջինների վրա են ազդում քաղցկեղի բջիջները՝ խոչընդոտելով օրգանիզմի լիարժեք իմունային պատասխանին։
Գիտնականների կողմից ստեղծվող երրորդ պատվաստանյութը՝ МРНК-1468, թույլ կտա կանխել ջրծաղկով վարակվելը, որը կարող է սրել մաշկի ցանով ուղեկցվող մրմնջուկը (լիշայ), իսկ որոշ դեպքերում հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման եւ կաթվածի։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները ՄԻՊ-ի վերաբերյալ հրապարակում են ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ։
«Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ, իսկ պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն:
Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդությունններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչև սպառնալիքներ:
Այս հրապարակումները նաև պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն:
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով:
Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ Օմբուդսմանի միջազգային դերի մասին կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բացահայտ անհիմն:
Հատուկ եմ արձանագրում, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ մշտապես եմ բարձրացրել ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,-գրել է ՄԻՊ-ն ու հրապարակել այդ նյութերից լուսանկարներ։
Երեւանում տեղի ունեցող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե, իբր, պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել են Հայաստանին։
Ադրբեջանցի պատգամավոր Մամեդովը մասնավորապես նախ հայտարարել է, թե ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։
«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասաց Մամեդովը` հավելելով, որ չեն ուզում անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը»։
Խոսելով երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին՝ Մամեդովը հայտարարել է, թե 2 երկրների միջև կոնֆլիկտը լուծվել է և իրենք պատրաստակամ են այդ հարցերով զբաղվել։ Ավելին՝ նշել է, թե հայկական կողմից ստանում են դրական ազդակներ, ինչը ուրախալի համարեց։
Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ. Ահաբեկիչներին բնորոշ վարքագծով աչքի ընկած քաղցկեղային այս գոյացության ներկայացուցիչները մեր մայրաքաղաքում են այն ժամանակ, երբ Բաքվի բռնապետական վարչախումբը պատանդ է պահում մեր ռազմագերիներին, բռնազավթել է Արցախի Հանրապետության հսկայական տարածքներ, ադրբեջանական զինված բաշիբոզուկները հենց այս պահին բռնազվթման մեջ են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին մասեր։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան ժամանելուն:
«Ուստի Բաքվի բարբարոս և ահաբեկիչ վարչախմբի յուրաքանչյուր ներկայացուցչի մուտք Երևան հավասարազոր է պատանդառու բռնազավթիչների ներթափանցմանը Հայաստանի սիրտ, իսկ դրանց ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաևԱդրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:
Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:
Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:
Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:
Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը:
Գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի: Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին: Եթե ընդհանրացնելու լինենք ելույթների շեշտադրումները` կստացվի հետևյալ պատկերը.
— 2014թ-ից Ռուսաստանը դարձել է Արևմուտքի թշնամին,
— ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ (նախկինում վստահեցնում էին, որ այն ուղղված է ոչ թե ՌԴ, այլ Իրանի դեմ),
— Արևելյան Եվրոպայում սպառազինությունների զինաթափման ռուսական պահանջն Արևմուտքի չի բավարարի (չնայած Գերմանիայի կանցլերը պատրաստ է բանակցելու),
— Ուկրաինայում պատերազմի դեպքում, կխզվեն ՌԴ հետ ֆինանսա-տնտեսական կապերը (հույսով , որ դրանով կթուլանա ռուսական տնտեսությունը),
— Արևմուտքը կտրուկ կկրճատի Ռուսաստանից ձեռքբերվող գազի գնումները,
— Ուկրաինային կընդունեն ԵՄ կազմի մեջ (ֆինանսական խոշոր աջակցություն կցուցաբերեն),
— Եվրամիությունը կընդլայնվի դեպի արևմտյան Բալյանների երկրներ,
— ՆԱՏՕ-ն չի թուլացնի, այլ ավելի կամրապնդիր իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին,
— աշխարհակարգը կշարունակվի կառուցվել լիբերալիզմի ունիվերսալ արժեքների վրա,
— Արևմուտքը կօգտագործի ներկա ճգնաժամը` իր շարքերն ամրապնդելու համար:
Այսպիսին էին մյունխենյան տրամադրությունները, որից կարծես թե կեմպրոմիսի «հոտ չէր գալիս»:
Հատկանշական է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերներն, ինչպիսիք են համավարակները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, կիբեռ պատերազմները, էներգետիկ ճգնաժամերը, ինֆլյացիան և այլն, մյունխենյան օրակարգից դուրս էին մնացել: Արևմտյան լիդերները, Մյունխենում խոսել են միայն Եվրոպայի «պատերազմից»:
Սակայն, այն ինչի մասին խոսվեց մյունխենյան կոնֆերանսում` վեր է Արևմուտքի ուժերից: Եթե դրանք կիրառվեն` էականորեն կթուլանա նաև Եվրամիությունը` հատկապես տնտեսական և էներգետկ առումով: Այդ հակամարտությունից կշահի միայն ԱՄՆ-ը:
Այնուամենայնիվ, գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի:
Չնայած անվտանգության մյունխենյան կոնֆերանսի ագրեսիվ տոնայնությանը, այնուամենայնիվ, շանսեր կան, որ մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ն մորատորիում կհայտարարի իր հետագա ընդլայնման հարցում: Նման ակնարկ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` իր ելույթում: Նման ազդակներ հնչեցին նաև Ֆրանսիայի կողմից»,- գրել է Զաքարյանը:
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այս մասին գրել է Գուրգեն Վարդանյանը.
«Ուկրանիա Դոնեցկ, Լուգանսկ հակամարտության մեջ Հայաստանին չեզոքության կոչ անողներին.
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի
Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։
Մեծ աշխարհաքաղաքական պրոցեսներում Հայաստանի նման փոքր երկրները ինքնուրույն քաղաքականություն չեն կարող վարել եւ շատ բնական է, որ պետք է հարեն որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի։
Հայաստանը ունենալով դարավոր հակամարտություն գերհզոր հարեւան Թուրքիայի հետ, որ չի էլ թաքցնում տարացքային եւ քաղաքակրթական ամբիցիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պարտավոր է պահպանել ազնիվ միաբեւեռ աշխարհաքաղաքական դիրքորոշում Ռուսաստանի Դաշնություն հետ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե չլինեն Հայ թուրքական սահմանին կանգնած Ռուս սահմանապահները Թուրքիան կներխուժի Հայաստանի տարացք։
Մի խոսքով ասած` մեծ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստան ռուսական շոքեքարշի հետեւից կապված վագոն է, որ կողմ կգնա Ռուսաստանը, նրա հետեւից պետք է գնա Հայաստանը, եթե Ռուսաստանը հանդիսանալով Դոնեցկի եւ Լուգանսկի անվտանգության երաշխավորը, ստիպված է կոնֆլիկտի մեջ մտնել Ուկրաինայի հետ, ուրեմն Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել։ Որ օրը Ռուսաստանը կճանաչի Դոնեցքի եւ Լուգանսկի անկախությունը, հաջորդ օրը Հայաստանը պետք է ճանաչի վերոնշյալ հանրապետություների անկախությունը
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի
Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.