29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ, այսօրվա կառավարության սխալ, կործանարար քաղաքականության հետևանքն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը ինքը ծնունդով գյուղից է, սակայն չի գիտակցում գյուղատնտեսության նշանակությունը։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված հացահատիկի հնարավոր դեֆիցիտի, պարենային ապրանքների գնաճի և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին, ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Գյուղատնտեսությունը բիզնես չէ։ Այո, ինտենսիվ խնձորի այգին բիզնես է, բայց հացահատիկի, պարենային անվտանգության զամբյուղի մեջ մտնող բնամթերքի մշակումը պարենային անվտանգության մաս կազմելով՝ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այն ժամանակվանից սկսած, երբ այս իշխանությունները փոխեցին իրենց գյուղատնտեսական քաղաքականությունը, ես մշտապես ահազանգում էի, որ մենք պարենային անվտանգության խնդիր ենք ունենալու։ Ինչ վերաբերում է հացահատիկի մշակմանը և ներկրմանը, ապա պետք է նշել, որ հացահատիկի մեր բերքի բավարարումը 50%-ի կարգի է, մենք ներմուծում ենք դրսից, ընդ որում զգալի մասը ներմուծում էինք Արցախի Հանրապետությունից։ Բայց այս իշխանության օրոք այն տարածքները, որտեղից մենք հացահատիկ էինք ներմուծում, հանձնվեցին Ադրբեջանին։ ԱԺ-ում, երբ Հռիփսիմե Ստամբուլյանը կոնկրետ հարց տվեց, Նիկոլ Փաշինյանը հարցին չունենալով բովանդակային պատասխան, այն տարավ էմոցիոնալ դաշտ, անհավասարակշիռ պատասխան տվեց, փորձեց շրջանցել հարցը։ Բայց այդտեղ մի բառակապակցություն դուրս մնաց հանրության ուշադրությունից՝ այն, որ այդ տարածքներում ցորենի բիզնես էին անում․ միգուցե ինչ-որ մարդիկ ցորենի բիզնես էի անում, բայց այդ ցորենի բիզնեսով պարենային անվտանգության հարց էր լուծվում։ Հիմա դա չկա»,- ասաց Խաչատրյանը։
Հաշվի առնելով, որ հացահատիկի հիմնական մասը մենք ներմուծում ենք հիմնականում ՌԴ-ի հարավից, Խաչատրյանը նշեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո պարզ դարձավ, որ պարենային ապանքների դեֆիցիտի վտանգ կա, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնել է։
«Հիմա մենք այդ վտանգի առաջ ենք կանգնած, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով հնարավոր է Ռուսաստանը սահմանափակի հացահատիկի արտահանումը երկրից։ Հիշենք, որ 2020 թ-ին քովիդի ժամանակ Ռուսաստանը սահմանափակեց հացահատիկի արտահանումը, իհարկե դա չվերաբերվեց ԵԱՏՄ երկրներին, բայց հնարավոր է, որ այս անգամ դա նաև Հայաստանին վերաբերվի»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ որպեսզի Հայաստանը նվազեցնի արտաքին շուկայից կախվածությունը, երկրի ներսում պետք է զարգացնի հացահատիկի արտադրությունը։
«Վահան Քերոբյանը ասաց, որ քանի որ գարնանացանի արդյունավետությունը ցածր է, գարնանացանի սերմնացուն չեն սուբսիդավորելու, այսինքն՝ մարդը փոխանակ մտածի ինչպես բարձրացնի արդյունավետությունը, ասում է չէ, արդյունավետությունը ցածր է, ուրեմն չենք ֆինանսավորելու։ Մարտի 3-ին միայն կառավարությունը հայտարարեց կալիումային, ազոտական և ֆոսֆորական պարարտանյութի սուբսիդավորման մասին, երբ արդեն սկսվել է գարնանացանը և արդեն աշնանը ցանած ցորենի համար պետք է պարարտանյութ տան, այսինքն սխալ քաղաքականության հետևանքով մեր աշնանացանը և գարնանացանը ռիսկի տակ են։ Վաղը մենք իրոք կանգնելու են հացահատիկի դեֆիցիտի առաջ»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է խթանել տեղական սերմնաբուծությունը և հացահատիկի արտադրությունը, ինչպես նաև շտապել ռուսական հացահատիկին փոխարինող այլընտրանքային շուկա գտնել և որպես օրինակ բերեց Ղազախստանը։
«Ոչ միայն հացը կարող է թանկանալ, այլ բոլոր այն պարենային ապրանքները, որոնք ներկրում ենք ՌԴ-ից։ Եթե հացահատիկը թանկանա, այն շղթայաձև ռեակցիա է ունենալու։ Սելիտրայի գինը 8000-ից դարձել է 20․ 000, եթե կառավարությունը չմեղմի պարարտանյութի գինը, դա ևս հանգեցնելու է գնաճի, եթե պետությունը պարարտանյութը հասանելի չդարձնի, գյուղացին կամ չի ցանի իր դաշտը, կամ արտադրանքը շատ ավելի թանկ կլինի»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի ցանքատարածությունները բավական չեն հացահատիկի պահանջները բավարարելու համար, բայց այն կարող է ապահովել մինիմալ քանակ և էականորեն նվազեցնել հացահատիկի դեֆցիտը։ Խաչատրյանը վտահ է՝ ստեղծված խնդիրները հետևանք են պետական գյուղատնտեսական քաղաքականության բացակայության։
Ուկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետեւանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին տեղեկացրեց Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը եւ նրանց երկու երեխաները։
«Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռեւս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում»,- պատմեց Համլետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։
ՀՀ ԱԳՆ-ն անտեղյակ է, թե որքան հայ է տեղափոխվել Ուկրաինայից, քանիսն է վերադարձել Հայաստան։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ն չի կարողացել տրամադրել որեւէ փաստական տվյալ։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ մարտական գործողություն սկսվելու մասին։ Նկատի ունենալով, որ Ուկրաինայում ունենք բնավող մեծ թվով հայեր՝ դեռեւս փետրվարի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայում գտնվող հայերին տարհանելու ուղղությամբ, արդյո՞ք այնտեղ գտնվող հայերից դիմել են դեսպանատուն, ՀՀ ԱԳՆ՝ տարհանելու խնդրանքով: Ու քանի մարդ է տարհանվել։
ԱԳՆ-ն պաշտոնական գրությամբ ընդամենը ասվում է, թե հայերի հետ մշտական կապի մեջ են եւ ոչ մի ինֆորմացիա, այդ, այսպես կոչված» մշտական կապի արդյունքների մասին. Օրինակ՝ քանի հոգի է տեղափոխվել հարեւան երկրներ՝ Լեհաստան, Ռուսաստան, Մոլդովա, Բելոռուսիա կամ քանիսն են եկել Հայաստան։
«Մեր հայրենակիցների հետ կապի մշտական հասանելիություն պահպանելու նպատակով՝ գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները: Դեսպանությունն օպերատիվ ձևով քաղաքացիներին տրամադրում է տեղեկատվություն՝ ստեղծված իրավիճակի, այն ճանապարհային ուղիների վերաբերյալ, որոնցով հնարավոր է դուրս գալ Ուկրաինայի տարածքից»,-ասվում է ԱԳՆ-ի պատասխանում, որից հետեւում է, որ դեսպանատունն ինքը չի կազմակերպել տարհանման որեւէ գործողություն, այլ միայն տեղեկատվություն տրամադրողի դերում են հանդես եկել: Ինչ վերաբերում է տարհանված հայերի թվին, ապա ԱԳՆ-ն ուղղակի շրջանցել է այս հարցը, չի պատասխանել, ինչից կարող ենք եզրակացնել, որ տարհանմանը որեւէ մասնակցություն պաշտոնական Երեւանը չի ունեցել ու տեղի հայությունն անվտանգ տարածքներ է տեղափոխվում իր հնարավորության սահմաններում։
ԱԳՆ-ից նշում են, որ այս ընթացքում ՀՀ դեսպանությունը աջակցություն է տրամադրել անելանելի վիճակում հայտնված Ուկրաինայում գտնվող մի շարք ՀՀ քաղաքացիների, որոնց աջակցություն է ցուցաբերվել կացարանով ապահովելու հարցում: Օգնություն է տրամադրվել նաև փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիներին: Ու կրկին խուսափել են նշել, թե քանի հոգու են կացարանով ապահովել ու որտեղ։
Փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Դոնեցկում, ռուսաստանցիների մեծ հոսք է սկսվել դեպի Հայաստան: Ընդ որում, Մոսկվա-Երևան ավիատոմսերը եւս կտրուկ թանկացել են եւ շատ հաճախ անգամ դժվարությամբ է հնարավոր լինում տոմս գնել:
Պատերազմի պայմաններում ՌԴ քաղաքացիներից շատերն այլընտրանք են փնտրում, տեղափոխվում այլ երկրներ, անգամ փորձում իրենց բիզնեսը տեղափոխել: Եվ այս տեսանկյունից այլըտրանք եւ լավ վայր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը:
Եվ վերջին օրերին իսկապես դեպի Երևան ռուսաստանցիների մեծ հոսք է նկատվում: Զվարթնոց օդանավակայանի կայքի տվյալների համաձայն, միայն մարտի 3-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից 19 չվերթ է իրականացվել Երևան։ Կանոնավոր չվերթներից բացի արդեն չարտերային թռիչքներ են կազմակերպվում ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով և տեղերը շատ արագ սպառվում են։ Ընդ որում, տոմսերի արժեքը եւս կտրուկ ավելացել է:
«Երբ ցանկացած պարագայում գալիս եք այս ամբիոնի մոտ ու սուր եք ճոճում, մտնում եք պատմական կերպարի դերում, իրականությունը դրանից որևէ ձևի չի փոխվում։ Այս իրավիճակում ինչ էլ ասեն, վաղը դուք լիենք իշխանության, թե մեկ ուրիշը, պատմությունն ու արձանագրումները մնում են»,- ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավորներին, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել էին Արցախյան հիմախնդրի լուծման ուղղությամբ նախորդ իշխանությունների ժամանակ տարված բանակցային գործընթացին։
Նա նշեց, որ երբ 1990-ականներից սկսած խոսում են 7 շրջանների փոխանցման կամ հանձնման մասին, կա մի շարք կարևոր առանձնահատկություն, որի մասին որպես կանոն չեն խոսում իշխող ուժի ներկայացուցիչները. «Դա այն է, թե ինչ ունեինք բանակցային գործընթացի փաթեթում 90-ականներից սկսած, ինչ ենք ունեցել 2000-ականներին, և ինչ ենք ունեցել 2018 թվականին, երբ իշխանության ղեկը ստանձնել եք»։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ մինչև 2018 թվականը բանակցային գործընթացն ընթացել է ոչ թե տարածքների հանձնման, այլ Արցախի ինքնորշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման, Արցախի ապագայի որոշակիացման պայմաններում։
Տ. Աբրահամյանը հիշեցրեց, որ այսօր թշնամու հսկողության տակ են նաև այնպիսի տարածքներ, որոնց մասին խոսք չկա 2020 թվականի պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, օրինակ Շուշին, Հադրութն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 8 գյուղեր, Ասկերանի ենթաշրջանի գյուղեր, Մարտունու գյուղեր, Հայաստանից 41 կմ տարածք։
«Այսինքն խնդիրն այն է, որ այս իրավիճակում ձեր իշխանության օրոք մեր ժամանակահատվածում բանակցված հնարավոր փոխանցվելիք տարածքներից կրկնակի ավելին հայտնվել է Ադրբեջանի օկուպացման տակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, երբ այստեղ խոսվում է բանակցային գործընթացի տրամաբանության մասին, այս երեք տասնամյակի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի ցանկացած ղեկավար մեկ առաքելություն ուներ՝ անընդհատ բարելավել փաստաթղթերի որակը, անընդհատ բարելավել հայկական շահերի ներկայացվածությունն այդ փաստաթղթերում և փոխանցել հաջորդին։
«Դա ցանկացած ղեկավարի առաքելությունն է և այդ առաքելությունը 2018 ստանձնել եք դուք»,- ասաց Տ. Աբրահամյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։
Ամիսներ առաջ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։
«Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշակի ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։ Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է՝ կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրում՝ կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Արցախյան շարժումից առաջ Շիրակի մարզում նույնպես ադրբեջանցիներ են ապրել, կան որոշները, որոնք ծպտյալ են մինչեւ այսօր՝ ենթադրելով, որ այդ տեսանկյունից նման ռադիոալիքի հեռարձակումը կարող է լուրջ սպառնալիք իրենից ներկայացնել։
«Այս ռադիոալիքի հեռարձակումը կարող է նրանց բոլորին հավաքել եւ որոշակի ազդակ լինել, նույն այդ ալիքի միջոցով կարողանան ծպտյալ ադրբեջանցիներին իրար գլխի հավաքել եւ զանգվածային անկարգություններ անել, երկրորդ՝ կարող է այս ռադիոալիքով իրենց ուզած քարոզչությունն անեն այստեղ։ Մասնագետներն ասում են, որ նման ռադիոալիքի միջոցով կարող են որոշակի ժամանակակից զենքեր կիրառել։ Պարզվեց նաեւ, որ դեռեւս մեկ տարի առաջ Ռադիոֆեդերացիայի անդամ է դարձել մի տարօրինակ եւ կասկածելի անձ, որը վերջին տարիներին է Գյումրիում հայտնվել, եւ ռեզյումեի մեջ որպես մայրենի լեզու նշված է եղել ադրբեջաներեն։ Կասկած ունենք, որ սա տվյալ անձի կողմից է այս ռադիոալիքը հեռարձակվում։ Գտնում ենք, որ սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- նշել է Պողոսյանը։
Չշտապենք այդ գնահատականների մեջ: Նիկոլ Փաշինյանին շատ-շատ լուրջ են ընդունում։ Նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցույց են տվել իրենց վերաբերմունքը, որը կարող է ձեր կամ ուրիշների մոտ նման գնահատականների առիթ դառնալ, նրանք միայն ու միայն նախանձում են Փաշինյանի հեղինակության, լեգիտիմության այն աստիճանին, որն ինքն ունի: «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ միջազգային հանրությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հաճախ է զուգահեռներ տանում և երկուսին լուրջ չի ընդունում:
Աղազարյանը նշել է՝ իրենք համարձակություն ունեցան պատերազմից հետո ներկայանալ ժողովրդի դատին և նորից վստահություն ունենալ:
Հարցին՝ Պուտինը, Ալիևը և Էրդողանը նախանձու՞մ են Փաշինյանի հեղինակությանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Այո։ Որովհետև աշխարհում գրեթե որևէ մեկը չունի լեգիտիմության այն աստիճանը, ինչը ունի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում»։
Անդրադառնալով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած մարդկային կորուստներին՝ Աղազարյանը նշել է. «Այն ժողովուրդը, որը ոչ թե ողբում է, այլ ափսոսում է իր զինվորի մահը, այդ ժողովուրդը շատ ավելի լուրջ հաջողությունների է հասնում, քան այն ժողովուրդը, որ ողբում է զինվորի մահը»:
Աղբյուրը՝ Hraparak.am
«Հիմա տեխնիկական միջոցներն այնքան են զարգացել, որ հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, թշնամին այլևս հետևակային միջոցներ չի կիրառում, այլ անօդաչու թռչող սարքեր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ, «Ատան» ռազմական ավանի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վերջին օրերին Հայաստանի թե՛ արևելյան, թե՛ արևմտյան սահմաններին տարօրինակ կերպով ակտիվացած ԱԹՍ-ները մոտալուտ ռազմական գործողությունների մասին են ազդարարում՝ Եփրեմ Մարգարյանը նկատել է՝ հետախուզական նմանօրինակ աշխատանքներ թշնամու կողմը պարբերաբար իրականացնում է՝ համապատասխան տեղեկություններ ճշգրտելու համար։
Հիշեցնենք, որ, ինչպես նախօրեին, այսօր ևս, ՀՀ սահմաններին թշնամու ԱԹՍ-ներ են աշխատել։ Այս մասին տեղեկացրել էր բլոգեր Միկա Բադալյանը, թելեգրամյան իր ալիքում հրապարակելով քարտեզ, որտեղ նշված էր՝ Սյունիքի երկնքում ԱԹՍ-ներն են հայտնվել։ Ըստ նրա՝ Սյունիքում սադրանքների հավանականությունը մեծ է»։
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Երեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալլուում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև:
Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ):
Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս:
Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա:
Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել:
Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում:
Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում:
Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին:
Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.