29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով:
Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Այս տարվա տասն ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.6%) :
2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5%, ոչ պարենային ապրանքներինը`103.9%, ծառայությունների սակագներինը`102.0%, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.3%, 112.3, 103.2 և 103.8%:
2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3%, ծառայությունների սակագներինը՝ 103.9%:
Հայաստանում ԱՄՆ դոլարն արժևորվել է: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-28-ի դրությամբ) 1.1% հավելաճ: 2011թ. հոկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.9% և 4.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 5.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.3% նվազում): 2011թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 376.45 դրամ, ինչը 4.5%-ով գերազանցել է 2010թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (360.28 դրամ):
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել մոր և մանկան խնդիրներով մտահոգ մասնագետներ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ավետեց, թե «Շուտով արգելվելու են մանկական կերերի բոլոր գովազդները»: Թե ում բիզնեսն է դա, և կհաջողվի Առողջապահության նախարարությանը իրագործել դա, կերևա առաջիկայում:
1990-ական թթ ՀՀ կառավարությունը իրականացնում էր «Կրծքով կերակրման խրախուսում» ծրագիրը, որը մինչ այժմ ընթացքի մեջ է:
«Միջազգաին նորմերի համաձայն` երեխային պետք է վեց ամիս մայրական կաթով կերակրել»,- ասաց «Մոր և մանկան» առողջապահության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` խոսելով երեխային մայրական կաթով և կոնսերվանտներով հարուստ կերերով կերակրելու տարբերությունների ու վտանգների մասին:
Ըստ տիկին Սարիբեկյանի` կրծքով կերակրումը այսօր աջակցության կարիք ունի, և այս խնդրով շահագրգիռ անձինք երկար ճանապարհ են անցել՝ մինչ մանկական կերերի գովազդները դուրս մղելը մեր եթերից: Նա համոզված է, որ ավելի կտրուկ միջոցներ են հարկավոր:
«Երեխայի կյանքի ամենակարևորը առաջին տարիներն են, մայրական կաթով սնված երեխաներն ավելի առողջ են: Կա հետազոտություն` մահացած երեխաների խմբում տասը տոկոսը մեկ ամիս են կերակրվել մայրական կաթով, իսկ ապրող երեխաների դեպքում` հինգ ամիս, մահացած երեխաների դեպքում երեսուն տոկոսն են կերակրվել կրծքով, իսկ ապրող երեխաներից ութսուն տոկոսը»,- նշեց Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ երեխաները գոնե չորս ամիս սնվում են մայրական կաթով:
«Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը` իր հերթին նշեց, որ կրծքով կերակրված և երեխայի, և կերակրող մոր առողջությունն ավելի պաշտպանված է: Ըստ նրա` մայրական կաթով սնված երեխաների մտավոր ունակություններն ավելի լավն են: Ուստի պետք է երեխաներին վեց ամիս կերակրել կրծքով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է փոխարինել կենդանական կաթով, բայց ոչ կաթնախառնուրդներով:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է ձորը: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 19.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ պատկանող տարածք: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն ժամին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 23 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «ՎԱԶ-21121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի թանգարանի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, որի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 23.35-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է ձորը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում ամրացված գովազդային վահանակի սյանը, այնուհետև «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:
ԼՂհ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК եւ ՈՒՏՅՈՍ տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից եւ պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա Մարինե Դադամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը գիշերը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեղագործական ոլորտում փոքր և միջին բիզնեսի տնտեսական գործունեությանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներ կան Հայաստանում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, այսօր գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը.
«Հայաստանի Հանրապետության և «Սզնի» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիր», որը երկրորդ անգամ ուժը կորցրած է ճանաչվել 2011թ. հուլիսի 18-ին: 2011թ. հուլիսի 21-ին «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքվել է «Դեղորայքի և պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիր», որը մինչ օրս չի գործում:
1. Ո՞ր որոշումներով են «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիրը» ուժը կորցրած ճանաչվել և ինչո՞ւ «Դեղորայքի և պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիրը» մինչ օրս չի գործում, ի՞նչ իրավական հիմնավորմամբ: Խնդրում եմ տրամադրել այդ որոշումների պատճեները:
2. Դեռ ապրիլ ամսին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի նկատմամբ ՏՄՊՊՀ-ը հարուցել է վարչական վարույթ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր, սակայն մինչ օրս քննության վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: Ե՞րբ է վերջապես կայացվելու սույն խնդրի վերաբերյալ համապատասխան որոշումը և տրվելո՞ւ է արդյոք այս երևույթի իրավական գնահատականը` դեմպինգ:
3. Մրցույթներն օրենքով սահմանված կարգով բաց և թափանցիկ չանցկացնելու պատասխանատվությունը կրում են ՀՀ ֆինանսների նախարարությունը, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, որոնց ենթակայությամբ գործող բուժհիմնարկների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու պատճառով, ամենուրեք խախտվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Կառավարության վերահսկողության ծառայությունն այս ոլորտում իրականացրե՞լ է արդյոք «Գնումների մասին» ՀՀ օրենքի և մրցույթների անցկացման ընթացակարգերի համապատասխանության վերաբերյալ ստուգումներ կամ ուսումնասիրություններ: Խնդրում եմ տրամադրել արդյունքները:
4. 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից դրամական արտահայտությամբ որքա՞ն դեղագործական և դեղորայք ներկրող դեղամիջոցներ են գնվել պետական գնումների միջոցով:
5. Խնդրում եմ տրամադրել 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնք պետական գնումների մրցույթային կարգով հաղթող են ճանաչվել:
Հայաստանի տպագիր մամուլը պետք է փոխի իր մարտավարությունը, այլապես նրան բավական մութ ապագա է սպասվում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Հայաստանում խեղաթյուրված տենդենցներ են: Չկայացած լինելու խնդիրներ ունենք պետք է շեշտել, որ լրատվամիջոցի գլխավոր դերակատարը լրագրողն է, որին հովանավորչությամբ ապրող թերթը խանգարում է աշխատել »,- նշեց խմբագիրը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարանն էլ ասաց, որ այսօր էլեկտրոնային մամուլը Հայաստանում շատ արագ զարգանում է, մարդիկ օգտվում են մամուլի այս տեսակից, ինֆորմատիվ տեսանկյունից տպագիր մամուլը զիջում է օպերատիվությամբ, այստեղ կոնկուրեցիայի մասին խոսել պետք չէ»: Ըստ Քոչարյանի` բավականին հզոր թերթեր աշխարհում անցել են ինտերնետային տարբերակի:
« Տպագիր մամուլի բիզնեսը վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում չի գործում, այստեղ հատուկ նպատակներով գործում է հովանավորչություն` քաղաքական կամ այլ տիպի: Օրինակ` մեր հարևան երկրներում գունավոր թերթերն են տիրապետող, իսկ մենք չհասանք նույնիսկ 16 էջի, մեզ մոտ թերթային շուկա չկա»,- հայտարարեց Հ. Ավետիքյանը:
Ըստ օրաթերթի գլխավոր խմբագրի` Հայաստանյան շուկան շատ փոքր է, որտեղ գործում են բազմաթիվ թերթեր` հույսը դնելով հովանավորչության վրա:
Այսօր «Ընտրություն» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին հոգեբան Սամվել Խուդոյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Քննարկման առարկան՝ Սեռական քաղցը Հայաստանում. ինքնասպանություններ և բռնաբարություններ: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում գրանցված տարեց կանանց նկատմամբ սեռական բռնությունների թեման էր ակտուալ, որոնք ըստ սեքապատոլոգ Վրեժ Շահրամանյանի չի կարելի որպես հերոնտոֆիլիայի դրսեւորում որակել:
Լոռու ու Տավուշի մարզերում վերջերս գրանցված երիտասարդ տղամարդկանց կողմից տարեց կանանց բռնաբարության երկու դեպքի քննարկումները հիշատակելով, Շահրամանյանն ասաց.
«Այս վերջին դեպքերը չեն պարունակում հերոնտոֆիլիայի նշաններ, դրանք բռնաբարության դեպքեր են: Եթե անձը սեռական հակում ունի երեխայի կամ տարեցների հանդեպ, նա այդ հակումը նախ և առաջ փորձում է իրականացնել համոզելով: Պետք է պարզել բուն հոգեբանական պատճառը, թե այդպիսի ագրեսիվ սեռական վարքագիծը ինչի՞ հետեւանք է»:
Բանախոսների կարծիքով նմանատիպ երևույթները միշտ էլ եղել են և կլինեն, սակայն հիմա ավելի են ինֆորմացված ու շատ են խոսում առհասարակ միջադեպերի մասին. «Հիմա շատ են շահարկում այդ թեմաները, բռնաբարություն ու ինքնասպանություն կան ու կլինեն: Չեն շատացել. նույն տվյալներն են: ԽՍՀՄ շրջանում էլ են եղել,ուղղակի այն ժամանակ ավելի փակ էր և ոչ ոք չէր բարձրաձայնում»,- ասաց հոգեբան Խուդոյանը: Նրա կարծիքն ու մատհոգությունը կիսեց նաև սեքսապաթոլոգը. «Այս հարցը, իրոք, մտածելու տեղիք է տալիս, արձանագրված դեպքերը պիտի շատ լավ ուսումնասիրել և գտնել դրանց վերացման ու կանխարգելման պատճառները»:
Հարցին` թե, ավանդույթներ պահպանելու նկատառումո՞վ սեռական կյանքի մասին ընտանիքներում և դպրոցներում չեն խոսում, Շահրամանյանն ասաց. «Ընտանիքներում գուցե ուզում են խոսել,գուցե որոշներում ընդհանրապես չեն անդրադառնում, կամ ավելի ճիշտ չգիտեն` ինչպես անդրադառնալ, խնդիրն այստեղ այն է, որ դաշտը ճիշտ ինֆորմացիայի կարիք ունի»:
Իսկ թե արդյո՞ք սեռական բռնությունների թվային տվյալներ կան, և ճի՞շտ է, որ դեպրեսիան է հիմնական պատճառը նման երևույթների, բանախոսները հարցի առաջին մասի վերաբերյալ դժվարացան կոնկրետ պատասխան տալ, քանի որ դա իրենց հայտնի չէ. «Թվերին ոչ թե չեմ տիրապետում, այլև իրավասու էլ չեմ պատասխանել. դա ոստիկանության հետ պետք է ճշտել: Մեզ մոտ պացիենտները գալիս են միայն բուժվելու, իսկ նրանց քանակը մենք չենք արձանագրում»,- ասաց Խուդոյանը:
«Դեպրեսիան, իսկապես, չարիք է: Սա կարող է հանգեցնել ինքնասպանության մտքերի, այստեղ շատ կարևոր է մթնոլորտը, թե ինչ միջավայրում ես աշխատում, ապրում: Բայց դեպրեսիան չի կարող հանգեցնել սեռական բռնությունների»,- հավելեց Շահրամանյանը:
հոգեկան հիվանդությունները շատացե՞լ են և ո՞րն է պատճառը, հարցին էլ բանախոսները նշեցին.«Չէ, այդպես միանշանակ ասել չի կարելի: Նևրոզներն են շատացել, իսկ շիզոֆրենիան կամ մյուս հոգեկան հիվանդությունները՝ ոչ»:
Անդրադարձ եղավ նաև քիմիական ամլացման կամ ամորձատման նպատակահարմարությանը՝ կիրառելով այն որպես պատժամիջոց ագրեսիվ սեռական շեղումներ ունեցող մարդկանց նկատմամբ, ովքեր վտանգ են ներկայացնում, սեքսապաթոլոգն ասաց, որ շատ երկրներում դա կիրառվում է, բայց հստակ չէ, արդյո՞ք դա արդյունավետ է, և հետագայում ի՞նչ բարդություններ կառաջանան:
«Ամորձատումը միանշանակ չի վերացնում սեռական հակումը: Եթե մարդու մոտ կա սեռական հակում երեխաների կամ տարեցների նկատմամբ, ապա այն չի վերանա ամորձատմամբ, այն չի վերացնում մարդու սեռական հակումը — ասաց Շահրամանյանը,- այդպիսի սեռական հակումը սկզբնական շրջանում կքշվի խորը, բայց հետո էլի գլուխ կբարձրացնի: Սեռական ագրեսիվ ու վնասարար հակումներ ունեցող մարդկանց պետք է պետք է փորձել հոգեթերապիայի միջոցով: Սեռական ակտը տարեցների և մանուկների հետ կատարվում է երկկողմանի համաձայնությամբ հիմնականում՝ այս դեպքերում մարդիկ համոզում են երեխաներին: Մինչ ամորձատելու պատժի կիրառումը պետք է լինեն մասնագետներ, ուսումնասիրեն գործը և տան համապատասխան մասնագիտական եզրակացություն»:
Անդրադառնալով սեռական ագրեսիայի անառողջ հակումներին, դրա մեջ ունեցած սեռակրթության դերին Շահրամանյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպե՞ս է կոնկրետ անձը ստացել սեռական դաստիարակություն: «Դպրոցներում ցանկալի է, որ սեռակրթության ծրագիրն անցկացնեն կոմպետենտ մասնագետներ, որոնք այժմ անցկացվում են ֆիզկուլտուրայի դասընթացների հաշվին՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից, ինչն անընդունելի է: Սեռական դաստիարակություն չի նշանակում խոսել միայն սեքսի մասին. դա երեխայի հետ փոքր տարիքից տարվող հետեւողական աշխատանք է, որը նպաստում է ինքնության ձեւավորմանը, ինքահաստատմանը եւ ինքն իրեն բացահայտելուն, հատկապես այն տարիքում, երբ երեխային սկսում է հետաքրքրել իր սեռը: 3-5 տարեկան հասակից սկսած, երբ երեխան սկսում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, անհրաժեշտ է բացատրել, որ իրեն արագիլը կամ «Մեշոկ պապին» չեն բերել:Պետք չէ պատժել երեխային, եթե նա նման հարցեր է տալիս, որովհետեւ տարիներ անց, երբ նա մանկապարտեզ կամ դպրոց հաճախի, իր հասակակիցների կողմից իրեն մատուցած «դառը» ճշմարտությունը նրա հոգեկան աշխարհի վրա կարող է հիվանդագին ազդեցություն թողնել»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:
«Տղաների դաստիարակությամբ սեռական հասունացման շրջանում ցանկալի է, որ զբաղվի հայրը, իսկ աղջիկների դեպքում ՝մայրը: Սեռական կյանքը մարդու բնական ձգտումն է, որը արգելքներով չպետք է ուղեկցվի: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ սեռական դաստիարակության, սեքսի եւ երիտասարդներին հուզող այլ թեմաների մասին խոսելն արգելված էր, այսօր ավելի քան հասանելի է, մասնավորապես՝ համացանցի շնորհիվ, ինչը ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը»,- իր հերթին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Սամվել Խուդոյանը պատասխանելով հարցին,թե՝ արդյո՞ք հասարակության մեջ տիրող կեղծ բարեպաշտության մթնոլորտն ու «կուսության ինստիտուտը» չեն կարող բերել սեռական անվաբարարվածության, դեպրեսիաների, և արդյունքում՝ բռնաբարության մղումների, ասաց.- «Ես դեռևս չեմ հանդիպել ոչ մեկին այդպիսի պրոբլեմով, միայն մի կին ունեի պացիենտ, ում մոտ հենց այդ պատճառով սկսվել էին հոգեկան պրոբլեմներ: Բայց բռնության մղումների չեմ հանդիպել»:
Արդեն ասուլիսի ավարտից հետո. Շահրամանյանը հակադրվեց նրան. «Տղամարդկանց սեռական տգետ վարքագծի պատճառով հայ կանանց շրջանում բավական շատ են սեռական անբավարվածության հետեւանքում ստացած հոգեկան առողջական պրոբլեմները: Դա դեռ այն պայմաններում, երբ մեր թաբուները մեզ դժվար են բժշկի տանում…»:
armversion.com— ի հարցին, թե՝ եթե Շահրամանյանը մտահոգ է երեխաների սեռական դաստիարակության հարցով, ինչո՞ւ դասագիրք չի գրում առանց Կրթության Նախարության պատվերի, նա ասաց.«Ես կգրեմ, բայց ի՞նչ միջոցներով հրատարակեմ ու հասանելի դարձնեմ դպրոցներին, եթե չկա պետական ծրագիր»:
Որոշեցինք ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ հանրության սեռական կրթման հարցը լուծել քաղաքացիական նախաձեռնության միջոցով՝ մեր ուժերով:
Աննա Ալեքսանյան
Հոկտեմբերի 28-ին` ժամը 01.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին`ժամը 12.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-43105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Դուդկոյի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արգո» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա Արաքսյա Մուրադյանին:
Կինը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ավարտվեց Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրը: Ըստ մրցաշարի պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության էր մատնել Ադրբեջանի ընտրանուն, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել հակառակը՝ Հայաստանը զիջել է նվազագույն տարբերությամբ:
Աբասով-Գրիգորյան’ 1/2
Գաբուզյան-Բայարանի’ 1/2
Իզզաթ-Հարությունյան’ 1/2
Միքայելյան-Իսկանդարով’ 0:1
Ինչևէ, Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանին ընդամենը 1 միավորի տարբերությամբ է հաղթել վրացիներին:
Հաջորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Իրանը, որն այս տուրում ջախջախել է Չեխիային։
Հ.Գ. Ահա թե ինչ կոպիտ սխալով էր լուսաբանվում Ադրբեջան-Հայաստան հանդիպումը օլիմպիադայի պաշտոնական կայքի LIVE բաժնում, ինչի հետևանքով հազարավոր մարզասերներ թուրիմացության մեջ ընկան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.