23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին: Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։
Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն:
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Օնիկ Վարդանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Դուք վերջերս հայտարարություն արեցիք, որտեղ անդրադարձ եղավ ճանապարհաշինարարության խնդիրների հետ կապված մի իրոք մտահոգիչ հարցի. Ոլորտը այժմ տնօրինում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, Դուք առաջարկում եք, որ ինչպես Ռուսաստանում է, և ԱՊՀ երկրներում`ենթակայությունը փոխել, հանձնելով` կամ Վարչապետի կամ նախագահի ինստիտուտին. Ինչո՞վ եք դա հիմնավորում.
ճանապարհաշինությունը ռազմավարական նշանակություն ունի և պետք է ենթարկվի կամ նախագահին կամ վարչապետին` ուղղակիորեն: Մեր սիստեմը սխալ է և արդյունավետ չի գործում:
-Նախ նախկինում` մինչև 1991թ. ՀՀ-ն ունեցել է ՀՀ Ճանապարհների շինարարության և շահագործման նախարարություն: 91-ին այդ նախարարությունը լուծարվեց և միացավ Տրանսպորտի նախարարությանը, նախկին ժամանակահատվածում հանրապետությունում կար մոտ 40 շրջան, եթե չեմ սխալվում, որ ունեին իրենց տեղային կազմակերպությունները: Նախարարության կողմից գործում էր գծային շահագործման վարչություն, որը հատուկ զբաղվում էր ճանապարհների շահագործմամբ: Այդ ժամանակ հիմնական ստացված գումարը բյուջեից հատկացվում էր տվյալ ճանապարհի շահագործմանը: Օրինակ` նախկինում ասենք եղել է Մասիսի շրջանը, Էջմիածնի շրջանը և այլն. բոլոր շրջանները ունեցել են իրենց ՃՇՇՏ — ները`Ճանապարհային շահագործման տեղամասեր: Նրանց հիմնական աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է գիշեր, ցերեկ հետևեն ընդհանուր վիճակին: Ամեն օր էր պետք հետևել և դա էր, որ ապահովում էր ճանապարհների պահպանումը: Իսկ 1991 թվականից ՀՀ բոլոր շահագործող կազմակերպությունները սեփականաշնորհվեցին: Եվ դա էր այն հիմնական պատճառը, որ ճանապարհների շահագործումը և վերանորոգումը պատշաճ ձևով չիրականացվեց:
-Իսկ ներկայումս ճանապարհային համակարգը չի՞ գործում որպես այդպիսին, ինչպե՞ս պետք է գործի ընդհանրապես:
— Նախ ներկայացնեմ 3 հիմնական կետ` ինչ է անհրաժեշտ ճանապարհների անվտանգ երթևեկության պահպանման համար:
1 . Անվտանգության երթևեկությունը կարգավորելու համար ճանապարհները, ճանապարհային կառույցները պետք է ապահոված լինեն, միաժամանակ տեխնիկապես սարքին վիճակում:
2. Ավտոմոբիլային ճանապարհների շահագործումը բարձր մակարդակով պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցկացնել ճանապարհներին:
3. Ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և պահպանման համար աշխատանքների պլանավորումը պետք է իրականացնել գործող նորմոտիվային փաստաթղթերով` կազմելով համապատասխան ստուգման պլան-գրաֆիկ: Այն կատարելու համար անհրաժեշտ է սիստեմատիկաբար հավաքել տվյալներ ճանապարհների պահպանության վիճակի մասին. շեշտում եմ` սիստեմատիկաբար:
Դա պետք է իրականացնի Ճանշին կազմակերպությունը` հանձինս Տրանսպորտի նախարարության,« Հայավտոճան» ՊՈԱԿ- ի:
-Փաստորեն մշտական հսկողություն չկա, որակ չկա, հետո էլ զարմանում ենք, թե ինչու՞ ենք այս վիճակում:
-Այո, ցավոք: Կառավարությունը պատահական մարդկանց է նշանակում որպես նախարարներ, տեղակալներ: Նախկին ղեկավարների կառկառուն ներկայացուցիչներից մեկին, միտումնավոր անունը չեմ տալիս, հարց են տալիս, թե ինչի մեզ մոտ ճանապարհներին օրինակ` Երևան -Սևան, Երևան -Արտաշատ և այլն վերանորոգումից հետո խորդուբորդություններ առաջացան. Պատասխանում է. «Գիտեք ինչ , մեր հանրապետությունը դեռ այդքան հարուստ չի, որպեսզի ձեռք բերի լազերային ասֆալտ փռող մեքենաներ, որպեսզի կարողանաք բավականին հավասարաչափ էդ հարցը կարգավորենք: Այսինքն` համակարգում ճանապարհաշինարար չկա, մասնագետ չկա, որ տվյալ նախարարին բացատրի, թե մեզ ոչ թե լազերային «ուկլդաչիկ» է պետք, այլ ուղեղ է պետք , որ պատրաստենք նորմալ մասնագետներ. ճանապարհի հիմքը պետք է արվի նորմալ, որից հետո մնացած բոլոր հարցերը կլինեն իրենց տեղում: Մեր խնդիրը համապատասխան կադրեր չունենալն է, դրա համար աղետալի վիճակում ենք գտնվում:
-Իսկ կադրերի հարցը ինչո՞ւ է մտել փակուղի, պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:
-2000 թվականին Երևանի թիվ 1 Ճանշին վարչությունը սեփականաշնորվեց` դառնալով երևանի «Ճանշին» ԲԲԸ: Իսկ 2000 թվականից սկսվեց վայրագությունը այդ կազմակերպության նկատմամբ. Տվյալ կազմակերպությունը համաշխարհային բանկի փողերով իր աշխատանքը կատարեց, որից հետո Լինսի ծրագրով նախատեսված աշխատանքներին կազմակերպությանը թույլ չտվեցին մասնակցել: Նրանց պետք էր մի կազմակերպություն, որ ենթարկվի իրենց: Շարունակվեց հետապնդումները. 2003 թվականից սննկացվեց հիմնարկը, դրանից հետո երկար ժամանակ չաշխատեցի տվյալ բնագավառում: Զբաղվեցի ազատ գործունեությամբ, նույնիսկ Ռուսաստանում շինարարական նյութերի արտադրությամբ և այլն: Եղա Լիբիայում, մասնակցեցի մեծ ճանապահաշինարարական աշխատանքների, վերադարձա Հայաստան մասնակցելու հարավ-հյուսիս ավտոճանապարհային մրցույթին, դե` բնական է չանցա, քանի որ կային կոնկրետ մարդիկ, ովքեր պարտադիր պետք է անցնեին և այսօր այդ ճանապարհի ճակատագիրը անորոշ է, թե ինչպես կորոշվի այսօրվա Տրանսպորտի և Կապի նախարարի կողմից, դեռ պարզ չէ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշեց վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող և արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կան հյութեր, որ պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են ուրիշ մրգատեսակների անվան տակ: «Առանց շաքարի» գրառումը կրող մի շարք հյութերում էլ առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Օրինակ՝ բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաև դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:
Այսպիսով, մի շարք տնտեսվարողներ սպառողներին մոլորեցնելու և խաբելու միջոցով դրսևորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություններ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ –ից:
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 2-ին հրապարակել է ակումբային թիմերի համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը: Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Բարսելոնան շարունակում է լինել աշխարհի ուժեղագույն ակումբը:
Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մադրիդի Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հ/կ-ի նախագահ Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ 2012 թ. հունվարի 1-ից փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տարածքների վարձակալման պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման:
Վարձակալական պայմանագրերն այսուհետ կգրանցվեն Անշարժ գույքի պետական կադաստրում, ինչը բավարար կլինի դրանց վավերականության համար: Բացի այդ` պետական տուրքը կգանձվի ոչ թե տարածքի մեծության հաշվարկով, այլ հաստատագրված չափով: Փոքր եւ միջին բիզնեսը այսուհետ կարող է ժամանակի ու գումարի խնայողություն ունենալ վարձակալական գործարքներ կնքելիս, հավատացնում է Պողոսյանը:
Նշենք, որ այսօր կառավարությունում տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին` ժամը 08.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/5 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ, 1976 թվականին ծնված Հարություն Պետրոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նոյեմբերի 2-ին` նույնպես դեղորայքային թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշ 17-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ, 1979 թվականին ծնված Արմինե Սանոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
2012 թ. փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, իսկ հարկային բեռը կավելանա այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ՝ դրանք պատշաճ կերպով հարկելու համար: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 1-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով աղմկահարույց հարկային փաթեթը:
Առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները.
— Եկամտահարկի մասով ներդրվում է պրոգրեսիվ սանդղակ: Երկու միլիոն դրամ եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացվում է 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:
— Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին: Ըստ Տ. Սարգսյանի` հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Թանկ ալկոհոլային խմիքների տեսակարար կշիռը, ըստ կառավարության գնահատականների, ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս: Համեմատաբար էժան ալկոհոլային խմիչքների վրա հարկային բեռը չի ավելանալու:
— Հաջորդը շքեղության հարկն է: Առաջարկվում է թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Դա, վարչապետի գնահատմամբ, հնարավորություն կտա մոտավորապես մեկ մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար:
— Քննարկման առարկա է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնալվում դրա շնորհիվ ունենալ լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ:
— Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է: Հարկային ստուգումներն այդ բնագավառում 2012 թվականին կբացառվեն այն պարագայում, եթե արտոնագրային վճարումներն իրականացվել են պետության կողմից սահմանված չափերով: Ընդլայնվում են գործունեության տեսակները, որոնք ընկնելու են արտոնագրային վճարների գործառույթներ: Դա թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներն են, վարսավիրանոցների ծառայությունները, ավտոտեխսպասարկման կայանների եւ ավտոկանգառների գործունեությունը, հանրային սննդի ոլորտը, փոքր հյուրանոցների ոլորտը:
— Փոփոխություններ կկատարվեն ավելացված արժեքի հարկի հաշվեգրման համակարգում: Ներկա օրենսդրությամբ` ձեռներեցները կարող են առանց ստուգումների հաշվանցում կատարել մինչեւ 100 հազար դրամի սահմաններում; Այդ շեմը կհասցվի մինչեւ 10 միլիոն դրամ:
Ապրիլ ամսին առաջին անգամ աչքովս ընկավ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը։ Այդ ժամանակից հետեւում եմ էջին, հետեւում եմ գիտնականների պահանջի «բավարարմանը»։
Ֆեյսբուքյան այս նախաձեռնությունը մինչև էսօր եղածներից տարբերվում էր իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցվածները համարյա թե բոլորը գիտնականներն են ու«հարցեր լուծել» կարողացող կառույցները, այսպես ասած՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ այստեղ չկար ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել X-անվան առաջարկ։
Կարապետ Մկրտչյանի էդպիսի մի առաջարկով էլ սկսվեց գիտնականների «ֆինանսական» հաղթարշավը` բարձր impact factor` ազդեցության գործակից(ԱԳ) ունեցող միջազգային ամսագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար հոնորար տրամադրել. 1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Բայց Կարապետը պետությունից էր ուզում, ոչ թե օլիգարխներից։ Ու, ստացվեց էն, ինչ ստացվեց` մի քանի ամիս գիտնականները «տժժացին» ու «տժժացրին» ու վերջ. Էսօր պարզ է արդեն, որ ամենալայնամասշտաբ ֆեյսբուքյան հասարակական նախաձեռնությունը կրախ է ապրել. Սա իմ եզրակացությունն է։ Ինչո՞ւ, կհարցնեք, նրանք բավականին հաջողություններ են արձանագրել։
Այո, հասան ` թե՛ ճշգրիտ , և թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում երիտասարդ գիտնականների համար մրցանակների։ Ապրեն։ Հետո՞։ Հավաքեց Գագիկ Ծառուկյանը գիտնականներին, տվեց պարգեւները։ Ներկա լինելով ճշգրիտ գիտությունների մրցանակների հանձնման մասին ես գրեցի, հրապարակումս էլ քննադատության արժանացավ Նիկալայիչի PR-շիկների կողմից:
Ու գիտնականներն էլ` կային որ համաձայն էին, մի մասն էլ քննադատում էր` թե չուզողություն եմ անում…Դրանից հետո էջին հետեւում էի, ճիշտ է, բայց` վերապահումով: Գիտնականներն էլ չնայած «թթու» հոդվածին, շարունակում էին հրավիրել իրենց միջոցառումներին, որոնցից շատերից ես հրաժարվում էի: Վերջապես համաձայնվեցի մեկնել Ծաղկաձոր, ուր Երիտասարդական Հիմնադրամի շենքում գիտության հիմնախնդիրներին նվիրված համաժողով էր լինելու։
Դրանից մեկ օր անց գիտաժողովի մանակիցներին էր այցելել երկրի Նախագահն ու քանի որ ես մեկ օր շուտ էի վերադարձել, չդիմանալով անհարմար պայմաններին, տեղի անցուդարձը ինձ հաղորդել էին հեռախոսով, ես էլ անմիջապես գրել էի ։ Դրան հաջորդել էր բլոգային մի գրառում` Վայաչյա’ն, այսպես կգրես: Լսում եմ։ Ոչ մի կերպ այդ հիմար գրառմանը մինչ օրս չէի անդրադարձել, սպասում էի, որ գիտնականները կհերքեն, բայց…
Հիմա, էս լույսի տակ, կարելի է ասել, որ ես «աբիժնիկություն» եմ անում, ու ասում եմ` պարոնայք գիտնականներ ո՞նց էին «պադաչկեքը», որ ասում էի «պադաչկեք» են լինելու, որ ասում էի` ոչ մի լուրջ բան չեն անելու, PR-ի համար մի երկու կոպեկ կգցեն ու վերջ։ Ոչ մի երկարաժամկետ պայմանավորվածություններ, ոչ մի ֆինանսավորման ավելացում էլ դուք չեք ստանա, քանի որ դուք գործում եք առանձնացած, քանի որ դուք միայն ձեր ոլորտի հարցն եք բարձրաձայնում ու բացի գիտության ֆինանսավորման հիմնախնդիրներից ձեզ ոչինչ չի հետաքրքրում…
Ասում էի, որ հնարավոր չի առանձին մեկ կամ երկու նախաձեռնությունների սահմաններում հասնել երկարատեւ հաջողությունների, ասում էիք` չէ, մենք գիտենք ինչ ենք անում, ամենքս մեր բնագավառում ենք հեղափոխություն անում։ Ո՞ւր է ձեր հեղափոխությունը, է՞ս էր, երկու կոպեկ։ Բա ամոթ չի՞։
Որ ասում էի, որ ցանկացած նախաձեռնություն, երբ դեմ է առնում պատի, մտնում է քաղաքականություն, ասում էիք` մենք քաղաքականություն չենք ուզում խառնել, մեր պահանջը քաղաքացիական է։
Չգիտեմ էլ ինչ ասեմ, իմ սիրելի գիտնականներ։
Միացեք ամենուր բողոքող ժողովրդին։ Մեր գործն արդար է, մենք կհաղթենք` եթե լինենք միասնական։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ունենան միասնական ցանց, միայն էդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Սիրելի գիտնականներ, օգտագործե՛ք ձեր գիտելիքները։ Օգնե՛ք մեզ լինել Հայաստան`կայուն պետականությամբ պետություն, ազգային ինքնությամբ ու արժանապատվությամբ օժտված գիտակից հասարակությամբ, օգնե՛ք ելքեր գտնել, դուք խելք ունեք, խելքի ծով եք, եկեք փրկենք մեր հայրենիքը ամայացումից, մենակ հո դուք չե՞ք թողնում-գնում, բոլորն են գնում…
Մի թքեք Աստծու տվածի վրա, էն խելքը, որ թեժ պահին միայն իր նեղ անձնական ոլորտի հարցերը լուծելով է զբաղված, չի կարող արդյունք տալ։ Ձեր խելքը բոլորինն է, մի ճնշեք այն օլիգարխների ընդունարաններում խելոք-խելոք նստելով ու էդ խելքի վրա թքելով, որովհետեւ ով խելք ունի` կհասկանա ինչն ինչոց է, ու որ ձուկը գլխից վաղուց հոտած է, ինչքան ուզում ես համեմունքներ գցի` չի ուտվի։
Բարին ընդ ձեզ։
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մոտ հէկ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց: Այս մասին ասվում է «ԷկոԼուր»-ի և «Չենք լռելու»-ի համատեղ հայտարարությունում։
«Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:
««ԷկոԼուր»-ն ու «Չենք լռելու»-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «բարի կամքի դրսևորումից»:
Այդ «բարի կամքին» ու կամայականություններին պետք է փոխարինելու գա օրենքը»,- նշվում է հայտարարությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.