29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարության պաշտոնական կայքէջում վերջապես կարելի է գտնել հարկային փոփոխությունների օրինագծերի փաթեթը: Այն տեղադրվել այսօր կամ երեկ երեկոյան: Հիշեցնենք, որ կառավարությունը մոտ 3 տասնյակ օրենքներում առաջարկում է փոփոխություններ` 2012 թ. բյուջեի կատարումն ապահովելու նպատակով:
Այսօր` նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց հարկային փաթեթը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ս. Կարայանն ասաց, որ կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում` խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն: «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է` ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ: Մենք մտցնում ենք պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ”,-ասաց Ս. Կարայանը:
Մասնավորապես` փոփոխություններ է նախատեսվում «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Ոգելից խմիչքների մասով հավասարեցվում են ներմուծված եւ տեղական արտադրանքների ակցիզները: Ըստ Ս. Կարայանի` դրույքաչափերում տեղի ունեցած փոփոխությունները թույլ կտան ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ գանձել:
Փաթեթի նախնական տարբերակում բարձրացված էր նաեւ գինու համար գանձվող ակցիզային հարկը, ինչը քննարկումների արդյունքում հանվել է:
Հարկային փաթեթը ներառում է նաեւ շքեղության հարկի կիրառումը:
Ըստ այդմ, մինչեւ 2 տարեկան այն ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը մեծ է 4 հազ. սանտիմետր խորանարդից կամ նրանց մաքսային արժեքը մեծ է 30 մլն դրամից, սահմանվում է 20 տոկոս ակցիզային հարկ:
Եկակամտահարկի մասով առաջարկվում է կիրառել պրոգրեսիվ սանդղակ` 2 միլիոն եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:
Նվիրվում է գերգաղտնի մի մարդու՝ Սերգեյ Աթարբեկյանին, Էռկային, որի գլխի համար ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազերիները փրկագին էին սահմանել։
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:
«Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից»,- նշվում է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ այսօր հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն:
Առաջիկա 4 օրերերին հանրապետության տարածքում կդիտվեն տեղումներ. մասնավորապես, այսօր, 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության ողջ տարածքում, 13-ին՝ արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ձյուն: 14-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 12-13-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 18-23-մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և վաղը գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա:
Այսօր, նաև նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Երևանում, այսօր երեկոյան՝ հնարավոր է ձյուն: 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
««Գիսանեն» իր ուղին սկսել է դեռևս 2008թվականին: Հիմա այն ընդարձակվել և ներբուհականից վերածվել է հանրապետական փառատոնի»,- «Հայկական Վարկածի» հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը:
Այսօր մեկնարկվեց «Գիսանե» երիտասարդական հանրապետական փառատոնի բացումը, որը մինչ նոյեմբերի 21-ը կներկայացնի տարբեր թատերական ներկայացումներ:
«Փորձում ենք ստեղծել բաց դուռ, որտեղ երիտասարդները արդար մրցակցության մեջ կմտնեն»,-նշեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը նկատելով, որ սա երիտասարդությանը միավորելու փորձ է: «Թատրոնը տոն է, որ միշտ մեզ հետ է», ասաց շնորհալի ռեժիսորը: Լրացնենք պրն Մազմանյանին, ցավոք, այսօր թատրոնի նվիրյալները շատ բան պետք է անեն, իսկ այսօրվա իրողությունը միայն կարելի է ներկայացնել ըղձական եղանակով` «Թատրոնը տոն է, որ միշտ մեզ հետ պետք է լինի»:
Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Շատ ուրախ եմ, որ փառատոնը սկսվեց հենց դրսից: Մարդիկ փողոցով անցնելիս կնկատեն թատերական խմբին և գուցե մարդկանց մեջ սեր ծնվի դեպի թատրոնը և առհասարակ արվեստը: Բարի երթ եմ մաղթում «Գիսանեյին» և համոզված եմ, որ այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու»,- մեզ իր տպավորությունները փոխանցեց նախարարը:
Մետաքս Ավագյան
Կայքերից մեկը լուսանկարներ է հրապարակել կոմայգու հատվածում երեկոյան ժամերին մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվիստիտների մասին: Նյութում եղած ֆոտոները մեզ զարմացրեց, քանի որ ինչքան էլ տրանսները համարձակ լինեն, հաստատ լրագրողի ֆոտոխցիկի առջև այդպես համարձակ կեցվածք չեն ընդունի, ուստի փորձեցինք պարզել, թե՞ երբվանից և ինչն է պատճառը, որ այդքան համարձակ են դարձել:
Նամանավանդ, որ ընդամենը մի քանի օր առաջ անցնում էինք այգու այդ հատվածով, երկու մեքենա էին կանգնած, մեկը դատարկ էր. բավականին պատկառելի արտաքինով ու տարիքով մեկը, որ բանակցում էր տրանսների հետ մեզ տեսնելով կպավ պատին, փախցնելով դեմքը: Իսկ տրանսները փախան այգի: Մյուս մեքենայի մեջ ինչ որ մարդիկ էին նստած:
Այս նկարում Լորենա անունով տրանսն է, որը հայտնի է նաև հնդիկ մականունով: Նա ասաց, որ իր ֆոտոները նշված կայքը վերցրել է օդնոկլասնիկի.ru կայքի իր էջից և առանց իր թույլտվության, որի համար ինքը ցանկանում է պատասխանատվության ենթարկել կայքին:
Թե ինչպես կվարվի Լորենան իր իրավունքն է, սակայն նրա և ոչ միայն նրա հետ ոչ վաղ անցյալում Լուսինե Վայաչյանի զրույցը տեղադրում ենք ստորև, ու կարծում ենք` կհետաքրքրի ընթերցողին:
Տրասսի տրանսները, կավատներն ու ռեկետը
Այո, ես ունեմ տրանսվիստիտ ու տրանսսեքսուալ ծանոթներ: Ոչ միայն պարկեշտ, սովորական կյանքով ապրող, չնայած էդպիսիք էլ կան, նրանց մասին մի ուրիշ անգամ, խոսքը այ էն «տրանսեր»ի մասին է, որոնք «տրասս» են կանգնում: Նրանք բոլորը տարբեր են իրարից ու շատ տարբեր սովորական մարդկանցից, ովքեր ունեն աշխատանք, ընտանիք, երեխաներ… Նրանք ունեն սեռական կողմնորոշվածություն, որը տարբեր է մեծամասնական հետորոսեքսուալից, այն է՝ կին-տղամարդ հարաբերություններից, որոնք իրենց մեջ պարունակում են զգայական, հուզական, սեռական ու նաև, ինչու չէ, մտավոր նախասիրություններ իրար նկատմամբ, որպես տարբեր սեռերի մարդիկ:
Նրանք տրանսվիստիտներ ու տրանսսեքսուալներ են, ԼԳԲՏՔ մարդիկ, անձինք` որոնց սեռական կողմնորոշվածությունը հիմնականում կայանում է նրանում, որ ունեն այդ նույն զգայական, հուզական, սեռական ու նաև, ինչու չէ, մտավոր նախասիրություններն իրար նկատմամբ, որպես նույն սեռի մարդիկ: Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր և Քուիր մարդիկ` ցանկացած ազգաբնակչության անփոփոխ 5-7 տոկոսը: Նրանք չեն բազմանում, սեռական կողմնորոշվածությունը գեն չունի, վարակիչ չեն, չի կարող մարդը դառնալ գեյ(այսուհետ կօգտագործեմ «գեյ» բառը ողջ ԼԳԲՏՔ մարդկանց մասին խոսելիս, ինչպես դա արվում է ողջ աշխարհում) տարվելով քարոզչությամբ կամ մոդայով: Դա կամ կա, կամ՝ չկա:
Կան գեյեր, ովքեր կյանքի բերումով, ընտանեկան իրավիճակից, տարբեր հոգեբանաֆիզիոլոգիական ազդակների տակ փոխում են իրենց կողմնորոշումը, գեյից հետերո, կամ հակառակը, բայց հիմնականում, լատենտ՝ չբացահայտված, մեծամասամբ գեյերն ու լեսբիները, ովքեր մեղք համարելով, կամ ոչ բնական նման հակումը, ճնշել են իրենց մեջ ու մի օր պայթել են: Շատ կան էդպիսի դեպքեր, բայց էդ մարդիկ, միևնույն է՝ ներքուստ եղել են գեյեր:
ԼԳԲՏՔ -ն մարդկանց ամենախոցելի խումբն է մեզ մոտ, իսկ որոշ եվրոպական երկրներում ու Ամերիկա մայրցամաքում, Ավստրալիայում ու մի շարք զարգացած երկրներում արտոնյալ խավն են, որտեղ նրանք կարող են հոյակապ գոյատևել միայն իրենց տրանսվիստի-շոուի միջոցով: Էնտեղ հարգի է տարբերը, հարգի է մարդը, նրա շնորհները, նրա առաջարկած արվեստը, սեքսը, ամեն ինչ, տրանսերը ամբողջ աշխարհում համարվում են «համով պատառ»…
Իսկ մեզ մոտ նրանք ողբալի վիճակում են՝ անընդհատ հալածվող և ոստիկանների կողմից, և սեփական կլիենտների, որոնք հաճախ նրանց ծեծում ու բռնաբարում են` կարող են նաև սպանել: (Չնայած արդարացի լինելու համար ասենք, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր լավ էլ պաշտպանված են և շատ՝ վերին օղակների կողմից։) Դե, դա սեքս-առևտրի բիզնեսի մշտական մասն է, բայց իմ ծանոթները, ովքեր «տրասս» են կանգնում, ամենևին էլ չեն եկել փողոց հեշտ ապրուստի միջոց գտնելով դրանում, նրանք դա անում են, քանի որ սոցիումը դուրս է մղել նրանց իր միջից` նրանք խարանված են…
Մարդիկ նրանցից նողկում են, նրանք ճվճվում են լաչառ կանանց պես, վաճառում են իրենց, էն էլ այլասերված կերպով: Բայց հենց էդ նույն զզվող մարդկանց խմբի տղամարդկանցից շատերն օգտվում են նրանց ծառայություններից՝ նրանք էժան են, կարող են նրանց հետ միայն օրալ սեքս անել, իսկ օրալի դեպքում ինչ տարբերություն՝ կին է, թե տղամարդ, դե հետո էլ, եթե շատ խմած են, կարող են նաև մինչև վերջ գնալ… Ու տրանսերը լաչառ-լաչառ մատուցում են նրանց էդ ծառայությունները՝ հալածվելով ու ծեծվելով, մշտական վախի մթնոլորտում:
Ինչևէ, իրենց պրոբլեմների ու հուզող հարցերի մասին կխոսան իրենք՝ «տրասսի տրանսեր»-ը, իրար ընդհատելով՝ ոմանք շատ են խոսում, ոմանք քիչ, բայց բոլորն էլ ասելիք ունեն ընթերցողին:
Դավիթ՝ Լորենա, նույն ինքը՝ Հնդիկ, շատ- շատ գեղեցիկ մի էակ է՝ կանացի, ընդգծված դիմագծերով, մեծ, լայն ու գեղեցիկ ճակատով, որն ինձ համար խոսում է նրա մտավոր ունակությունների մասին, ցանկացած երկրի ցանկացած թատրոն պետք է նրան խնդրեր լինել իր թատերախմբում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանում նա ընդամենը պոռնիկ է:
— Արդեն 4 տարի է կանգնում եմ տրասսին, իմ սև կյանքն ա ստիպել որ ես էս ճանապարհն ընտրեմ: Կան շատ անբարյացկամ մարդիկ, որոնք մեզ չեն թողնում աշխատենք: Ասում են՝ վիրուսոտ եք, լկտի եք, սենց եք- ընենց եք, բայց լավ էլ օգտվում են մեր ծառայություններից: Տղամարդկանց 90 տոկոսը, գոնե մի անգամ հաստատ տրանս ունեցել ա, և գիտես, կանայք կան մեր կլիենտների մեջ: Մենք շատ դժվարությամբ ենք էդ փողը վաստակում, ամեն օր մի արկած անպայման լինում է:
— Ես գեյ եմ, իմ անունը Սիլվա ա, ես տրանս չեմ, բայց իրանց անունից եմ խոսում, շաբաթվա 5 օրը նրանց հետ եմ շփվում, իմ ընկերներն են: Տրանսերը շատ պրոբլեմներ ունեն, նրանց ջահելությունը շատ վատ ա անցնում, շատ: Գոյատևում են, ամեն օր մտածելով, որ վերջին օրն են ապրում, կարողա տանեն ու չբերեն էլ… Տենց էլ ա պատահում, մարդը կար, ու՝ չկա: Նրանց քշում են կոմայգուց: Պետությունը, քաղաքապետարանը, եթե չի ուզում, որ տրանսերը հենց էդ տեղում կանգնեն, թող այլ տեղ տան, բա մարդիկ ո՞նց ապրեն, գործ չկա նրանց համար:
— Իսկ եթե օրինականցնեն ձեր բիզնեսը, դուք պատրա՞ստ եք, ասենք, արհմիութենական վճար տալ, ձեր հասույթից օրինական հարկեր վճարել:
Լորենա — Իհարկե, անպայման: Մեր մեջ բարեկեցիկ մարդիկ չկան, մեկը որբ է, մյուսը` ընտանիքից վտարված, մեկ ուրիշը մի այլ պրոբլեմ ունի: Մեզ գործի չեն ընդունում մեր արտաքինի համար: Շատ դժվար է տրանսին գործ գտնել, դրա համար են շատերը տրասս դուրս գալիս:
Կառա — Եթե ողջ աշխարհն ընդունել ա, որ սեռական փոքրամասնությունները հավասար իրավունքներ ունեն, ապա մեր պետությունն էլ պետք է ընդունի ու ապահովի մեր աշխատանքի անվտանգությունը, եթե չի կարող մեզ այլ աշխատանք տալ: Իրենք մեզ ոչ թե պաշտպանում են, այլ շատ խանգարում են մեր գործին: Ոստիկանները, երբ տեսնում են մեզ կլիենտ ա մոտենում, գնում են ու փող են պոկում: Էդ կլիենտն էլ մեզ մոտ չի գա, կրկնակի ա վճարում:
Լորենա — Ի՞նչ իրավունք ունի ոստիկանությունը սենց բան անել:Երբ ես նստում եմ մեքենա ու գնում եմ ինչ-որ տեղ, ժողովրդի աչքից հեռու, սեռահարբերվում եմ գումարի համար, նրան հանում են մեքենայից, գումար են պահանջում կլիենտից, ինձ են տանում քաղմաս ու օրերով պահում: Մենք հիմա Եվրախորհրդո՞ւմ ենք, թե՞ չէ: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը ինձ տանի քաղմաս, ընդե ինչ ուզի իմ հետ անի: Նա կարա միայն ինձ տուգանի 5000 դրամ, ես էդպես գիտեմ օրենքով: Հասկանում եմ, պահպանողական ժողովուրդ ենք, ադաթի գերի, բայց ի՞նչ պահպանողականության մասին կարա խոսք գնա, երբ կլիենտ ա մոտենում ու ասում ա՝ ինձ հետ սեքս արա կինս տեսնի, կամ կնոջս հետ արա, ես տեսնեմ, ես քեզ կվճարեմ: Շատ են ինձ ծեծել, բռնաբարել, պիստալետ են պահել վրես, ու էդ տիպի մարդկանցից պետք է խուսափել, բայց գործի բերումով չես կարա, չի ստացվում: Գալիս են, ասում են նստի մեքենան՝ քաշքշում են, ծեծում են, ոստիկանները դա տեսնում են, ու ոչ մի բան չեն անում նրանց: Ես հարցնում եմ, ինչո՞ւ ինձ չես օգնում, ասում են՝ դա ձեզ քիչ ա, հասնում ա ձեզ: Իսկ որ նոր մարդ են տեսնում, խեղճ, առաջին անգամ, ասենք, պլոկում են նրան:
Կառա — 12-ից հետո, էդ նույն ոստիկանները մեզ հետ թփերի մեջ սեքսով են զբաղվում, օգտվում են մեր ծառայություններից անվճար: Իբրև պաշտպանում ե՞ն մեզ, չեն պաշտպանում, ռեկետ են անում, սուտենյորություն, կավատներ են մեր ոստիկաններն ու ռեկետյորներ:
Լորենա — Մենք բաց ենք, պարզ ենք, բոլորը գիտեն՝ մենք ով ենք ու ինչով ենք զբաղվում: Թող վախենան նրանցից, ովքեր ցերեկը «նորմալ» տղամարդ են, գիշերը՝ տրանսերի հետ թփերում, մարդիկ կան քյարթուներից, որոնք «Պլեշկա» գնալ(Կոմայգի) շատ են սիրում…
Հեղինակ — իսկ դու որևէ տեղ սովորե՞լ ես, շատ արտիստիկ ես խոսում: Դու ընտանիք ունե՞ս, հարազատներ ունե՞ս, իրանք գիտե՞ն:
Լորենա — Հա սովորել եմ, թատերականում, բայց ինձ հանել են ինստիտուտից, որովհետև ես ունքերս հանում եմ… Ես ուզում եմ դերասան լինել, իմ մեջ եռում ա էդ արյունը, ես պահանջ եմ զգում խաղալու: Բայց ստիպված եմ տրասս կանգնել: Հարազատներ չունեմ, իրանք են հարազատներս ու ընկերներս: Մենք իրար շատ ենք օգնում, շատ ենք սիրում: Ընտանիքի նման ենք, որովհետև բոլորս էլ կամ մերժված ենք հասարակության կողմից, կամ էլ մերժել ենք այն:
Գոգա — Յուրաքանչյուր անձնավորություն, անկախ նրանից ինչ մարդ ա, ինքն ա տնօրինում իր բախտը, իրեն ընձեռված հնարավորությունները, տանում իրեն բաժին ընկած դժվարությունները: Սեռական փոքրամասնությունները վատ վիճակում են: Եթե երկնայինն է ընդունում մեզ այդպիսին, ապա ո՞վ է մարդը, որ դատապարտի կամ մեղադրի: Այն մարդիկ են ամենաշատը մեղադրում ու դատապարտում ցերեկները, ովքեր իրենք գիշերները կերպարանափոխվում են ու դառնում գեյ կամ տրանս: Շատ մեծամեծերի անուններ կարող եմ տալ, բայց գիտեմ, որ վնաս կգա նրանցից ինձ:
Յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր մարմինն ու կյանքը: Ամեն մարդ ուզում է ապրի ազատ: Նույն ծաղկից օձը թույն է քաշում, մեղուն՝ մեղր: Ինչո՞ւ ողջ աշխարհը կարող է մեղր քաշել, իսկ մենք՝ միայն թույն: Մեզ մոտ փակվում են տներով ու այլանդակություններ են անում էլ ավելի շատ, քան մեր տրասս դուրս եկողները: Եթե դա մարդկանց աչքից հեռու մի տեղ լինի, որ ոչ ոքի վրա չազդի, ինչո՞վ են խանգարում տրանսները: Միայն Աստված կարող ա դատել մեզ, ուրիշ ոչ ոք:
Մագա՝ Արամիկ — Ինձ ուզում են տանեն բանակ: Ես գնում եմ զինկոմիսարիատ, ասում եմ՝ գեյ եմ, ինձ չեն հավատում: Պատկերացնո՞ւմ եք, ինձ ասում են՝ կամ քո ընկերոջը բեր մեր աչքի առաջ հարաբերվի, կամ մերոնցից մեկի հետ եղիր, որ մենք հավատանք: Գնանք միասին, ես իրանց մոտ կասեմ՝ ինչ քեզ ասում եմ:
Մոնա՝ Արտակ — Մի նյութի համար եմ ուզում քեզ ասել: Իրանք իրավունք չունեն խեղաթյուրել ինֆորմացիան: Էնտեղ իրանք ասում են, իբրև ես ասել եմ, թե կարողացել եմ սեռափոխության վիրահատության համար փող հավաքել, տասնյակ եվրոներ, որը բացարձակ սուտ ա: Ինձ հարցրել են՝ ասել են գումար ունե՞ք վիրահատության համար, ես ասել եմ՝ ոչ: Իսկ իրանք նյութի մեջ սխալ են գրել: Ես չեմ վստահում լրատվամիջոցներին, նրանց հետ շփումը մեզ միայն վնաս ա բերում, ամեն անգամ էլ ավելի են չարանում մարդիկ, այնինչ, լրատվամիջոցների դերը պետք ա մեծ լինի հասարակության հանդուրժողականության բարձրացման մեջ, չէ՞ որ լրագրողներն առաջադեմ մարդիկ են, ո՞նց կարող են նրանք հոմաֆոբ լինել:
Ես ընկալում, ընդունում ու առաջին հերթին հանդուրժում եմ իմ բարեկամներին, չնայած հանդուրժելը «տոլերանտ» բառի համար ամենահարմար համարժեքը չի հայերենում, ցավոք, այն մի քանի բառի իմաստային համադրություն է, բայց եթե էդպես է լեզուն ասում, ուրեմն ասենք, բայց հասկանանք այլ բան՝ ավելի բարուն ու սիրուն մոտիկ: Որովհետև, եթե կա հասարակության մեջ համամարդկային սիրո տոկոս, երբ կարևոր չի չաղ է, թե նիհար, շեկ է, թե սևահեր, տղամարդ է, թե կին, մեզ համար ավանդական հետերոսեքսուալ է, թե գեյ, այլ կարևոր է՝ ինչպիսի՞ մարդու տեսակ է նա, և որքանո՞վ է նա համապատասխանում քո մարդկային արժեքային համակարգին նրա հետ բարեկամություն անելու համար, կամ մինիմում՝ հանդուրժելու, եթե կարող ես հասկանալ, որ այլ է՝ այլախոհ է, այլազգի է, այլակրոն է, այլառասսա, այլասեռական է նրա կողմնորոշվածությունը քոնից: Էդ դեպքում միայն մենք կարող ենք ասել, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք, որ արժանի ենք տեղ գրավել առաջադեմ երկրների շարքում, ու զգալ նրանց հետ մեզ հավասար, եթե ոչ տնտեսապես, ապա առայժմ գոնե գաղափարապես: Իսկ ամեն ինչ սկսվում է գաղափարական խոհանոցում՝ ուղեղում:
Լուսինե Վայաչյան
Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 10-ին, որոշեց Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենյականոց բնակարանի հատկացմամբ։
Արտակ Ղաբուզյանը 2010 թ. ԼՂՀ հյուսիս-արեւելյան սահմանում հերթապահության ժամանակ ցուցաբերել է արիություն եւ նախաձեռնողականություն` ոչնչացնելով դիրք ներխուժած հակառակորդի դիվերսանտին։
Նշենք, որ Ա. Ղաբուզյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալներով:
Նոյեմբերի 5-ի առավոտյան ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդուարդ Ռամազյանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի, 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է:
Արտաքին զննությամբ՝ դիակի դեմքին քերծվածքներ և կապտուկներ էին հայտնաբերվել:
Նոյեմբերի 8-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով և ունի կողային մատերի կոտրվածքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել և ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:
Նախաքննությունը շարունակվում է:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն այսօր խոսեց ճգնաժամի 2-րդ ալիքի առաջացման պատճառների ու Հայաստանի վրա դրա ազդեցության մասին, ներկայացնելով իր տեսակետը:
Նա, ի տարբերություն ՀՀ վարչապետի գտնում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից երեք տարի անց համաշխարհային տնտեսությանը սպառնում է ճգնաժամի 2-րդ ալիքը: Սակայն, ի տարբերություն 2008 -ի այս անգամ այն սկիզբ է առել եվրոպական երկրներում:
Բանախոսի կարծիքով Ճգնաժամի 2-րդ ալիքի հիմնական պատճառներից են. նախ` եվրոպական պետությունների կողմից սուբսիդավորվող ոլորտների ավելացումը, ինչն անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծում մյուս արտադրողների շրջանում,երկրորդ` ֆերմերային տնտեսություններին տրվող վարկերի սահմանափակումը և որպես հետևանք` դրանց արտադրանքի գների թանկացումը:
Հայաստանի համար, եվրոպական ճգնաժամը նույնպես վտանգավոր է: Արտասահմանյան ապրանքների թանկացումը, որպես ներկրող երկրի, անպայման կազդի ՀՀ տնտեսության վրա, համոզված է Մանասերյանը:
Ըստ նրա կնկատվի նաև արտաքին վարկավորման աղբյուրների կրճատում, hամատեղ ծրագրերի սահմանափակում, արտաքին սեզոնային աշխատանքների անկում և, որպես այդ ամենի հետևանք, տրանսֆերների կրճատում ու միջազգային շուկայում բորսայական ապրանքների աճի միտում:
Մանասերյանն առաջարկում է` տնտեսության զարգացման համար ներգրավել երկրի ներսում առկա միջոցները, ստեղծել նպաստավոր պայմաններ տեղական արտադրողների համար և վարկեր տրամադրել ցածր տոկոսադրույքներով:
Միակ մխիթարությունն այն է, որ տնտեսագետ Մանասերյանը կանխատեսում է, թե Եվրոպայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամը մեր երկրում ուժեղ ազդեցություն չի ունենա. «Մեր թերություններից մեկն այն է եղել, որ Հայաստանը լիարժեք ներգրավված չի եղել Եվրոպական տնտեսության մեջ, այսօր դա թույլ կտա զերծ մնալ տնտեսական ուժեղ ցնցումներից»:
Օրերս հուղարկավորվեց Կիեւյան կամրջից հոկտեմբերի 27-ին ցած նետված Ամերիկյան համալսարանի «Բիզնես — մենեջմենթ» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի 28-ամյա Յանա Մանասյանը:
Յանան ապրում էր Երեւանի Ավան թաղամասում: Ընտանիքի միակ էր, ապրում էր մոր հետ, հայրը մահացել էր մի քանի տարի առաջ: Նա նաեւ աշխատում էր և բավականին բարձր վաստակում. ապահովված էր, ուներ սեփական շքեղ մեքենա: Նա աշխատում էր բանկային համակարգում: Ականատեսները պատում են, որ նրա հուղարկավորությանը մասնակցում էին մի քանի բանկերի ղեկավարներ:
Մահվան պատճառը մտերիմների շրջանում համարում են անհաջող սերը. Նախ Յանան զգացմունք ուներ ինչ որ տղայի նկատմամբ, որը բոլորովին այլ միջավայրից էր, բացի այդ ըստ տարածված լուրերի աղջիկն իմացել է, որ ընկերն ամուսնացել է, կամ նման մի բան (նշանվել): Եւ դա է եղել այն հիմնական պատճառը, որ չշփվող, ներամփոփ աղջիկը գնացել է այդ քայլին:
Հ.Գ.Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, ճշտվում են հնարավոր վարկածները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման և ջրամատակարարման բարելավման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան փողոցի` 31/1-31/8, 52 շենքերի ու Բաշինջաղյան փողոցից մինչև Սեբաստիա փողոցի հատվածի, Նոյ թաղամասի` Լենինգրադյան փողոցին հարող հատվածի, Մելիքյան, Միրաքյան, Ա. Սարգսյան, Լենինականի, Մարտիրոսյան, Գր. Զոհրապ, Չուխաջյան, Լուկաշին, Թերլեմեզյան, Սպորտի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.