23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության համակարագում կադրային տեղափոխությունները շարունակվում են. հերթը հասել է աձնագրային ծառայություններին:
Նոյեմբերի 15-ի, աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադառանալով անձնագրային ծառայություններում տիրող իրավիճակին` բավականին խիստ է խոսել:
Ի դեպ նա այդ հարցում ավելի քան իրավացի է, պահաջելով քաղաքացիների հետ ընդգծված բարեկիրթ վերաբերմունք ունենալ, հակառակ դեպքում սպառնացել է պատժել:
Անձնագրերի և վիզաների վարչությունում խայտառակ վիճակ է. Ասվածին ականատես եղանք ամռանը, երբ 50 աստիճան շոգին քաղաքացիներին սպասարկող բաժնի պետը մարդկանց ժամերով սպասեցնում էր միջանցքներում` աշխատակիցների հետ փակվելով սենյակում: Կոպիտ ու գռեհիկ պահվածքը մարդիկ բացատրում էին անպատժելիությամբ. ասում էին, որ նա` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի օգնական է եղել և հիմա խնդիրներ չունի: Ի դեպ վարչության նախկին պետ Ալվինա Զաքարյանից հետո այստեղ շատ բան էր փոխվել. հենց սպասարկման առումով և պետք է ասել, որ բարեփոխվելու փոխարեն հետընթաց էր գրանցվել: Ակնհայտ կոպիտ ու անքաղաքավարի սպասարկում էր նաև մյուս բաժիններում:
Օգնականի մի խաղաքարտ էլ ուներ Էրեբունու անձնագրայինի պետը, որի տարօրինակ գոռգոռոցներն ու պահվածքը անձնագրայինում հերթ կանգնած մարդկանց ծանոթ էր: Նրանք սովորել էին դրան և գտնում էին, որ ոչինչ չի փոխվելու, քանի որ պետը նախարարի` Ալիկ Սերգեյիչի ընկերուհին է: Ավելի ուշ պարզեցինք, որ նրա օրոք տիկինը եղել է ոստիկանապետի օգնականներից մեկը: Նրանից առաջ էրեբունի համայնքը տնօրինում էր Արևիկ Հովսեփյանը, որն էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգականն է և ներկայիս ԱԻՎ վարչության պետի տեղակալը:
Ի դեպ Վովա Գասպարյանը կարծես թե հիմք ունի պահանջելու բարեկիրթ վերաբերմունք, քանի որ անձնագրայիններում պատահական մարդիկ պետ չեն դառնում, իսկ մեր իրականության մեջ մարդու անունը պարտավորեցնելու փոխարեն` արտոնություն է ենթադրում: Շենգավիթի անձնագրայինի պետն էլ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի`Լոնդիկի դուստրն էր, որի անվան հետ են կապում նշված համայնքում գտնվող ռեստորանային շքեղ ու նորաբաց համալիրներից մեկը:
Հ.Գ. Գասպարյանը հայտարարել է, որ կադրային փոփոխություններ են սպասում նաև անձնագրային բոլոր ծառայություններում, սակայն ռոտացիոն սկզբունքով:Մեր տեղեկություններով մոտ օրերս կլինեն անձնագրային ծառայությունների ղեկավարների փոխատեղումներ:
Այսօր հանդուրժողականության միջազգային օրվա հետ կապված հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. Հայ ժողովուրդը հանդուրժող է օտարների, նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ։ Լրացնենք նրան` սակայն անհանդուրժող է իր իսկ անդամի` իր կողքին ապրողի նկատմամբ: Ըստ նրա ասվածի ապացույցն է Ադրբեջանում և Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:
Տիկին Նալչաջյանն ասաց, որ երբ հասարակությունն ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ` ճգնաժամային տարրերով, այդպիսի հասարակություններում հանդուժողականության դեֆիցիտ է սկսվում, քանի որ մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար դառնում են ավելի եսակենտրոն, ագրեսիան դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասը. «Երբ հասարակության ներսում ագրեսիան բարձր է, մարդիկ սկսում են օտարվել միմյանցից, այսինք հանդուժողությունը կապվում է ես-ի, մենք — ի հետ, երբ մենք -ի ընկալումը թուլանում է, զարգանում է ես -ի զգացողությունը»:
Ցավոք, մեր հասարակության կենցաղում և շրջապատում նկատվում են օտարման նշաններ:
Հանդուժողության պակասի ցուցանիշ է, երբ մարդը սկսում է ուրիշներին վերագրել բացասական հատկանիշներ, երբ այդ հատկանիշներն ինքն էլ ունի:
Ես-ի կենտրոնացումը բերում է նրան, որ թուլանում է համազգային նպատակների ձգտումը, իսկ դա եթե արտաքնապես չի երևում միևնույնն է անում է իր սև գործը: «Հանդուրժողության մյուս ցուցանիշը բռնի գործողությունների և հանցագործությունների աճն է»,- ասաց Նալչաջյանը՝ ամփոփելով ասելիքը. «Այսպիսով, անհանդուժողության ցուցանիշներն են սոցիալական բևեռացում, հավասար հնարավորությունների պակաս, խարիզմատիկ լիդերների պակաս, համազգային նպատակների պակաս և ազգային թերաժեքության զգացում»:
Նոյեմբերի 16-ին` ժամը 06.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հայաստանից 2011 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Ոչխարները, ինչպես եւ նախորդ տարիներին, արտահանվում են Իրան, քանի որ այդ երկրում ոչխարի մսի պահանջարկը կայուն է: Սա բերեց նրան, որ մեր ազգաբնակչության համար բավականին մատչելի ոչխարի միսը դարձավ «դելիկատես»:
Ոչխարաբուծությունն, ըստ Բաղիյանի եկամտաբեր բիզնես է, և ոչխարների արտահանման ծավալները մնում են բավական բարձր: Ըստ նրա դրանց գլխաքանակը շարունակում է աճել: Նախորդ տարվա համեմատ ոչխարների եւ այծերի գլխաքանակն ավելացել է 35 հազարով, եւ հասել է 568 հազարի, իսկ առաջիկա տարիներին Հայաստանում ոչխարների գլխաքանակը կհասնի 1.5 մլն-ի:
Սակայն դա չի խանգարում, որ ոչխարի մսի գինը շարունակի մեզ մոտ մնալ չափազանց բարձր: Իսկ գինը բարձրացավ, երբ ավելացավ արտահանման պահանջարկը: Չնայած Բաղիյանը պնդում է, որ առկա է ոչխարի մսի 100 տոկոս ինքնաբավություն, սակայն, փաստ է, որ գները դրանից չեն նվազում:Փոխարենը շահում են դրա բիզնեսով զբաղվող ոչ անհայտ մարդիկ:
Հայաստանում, ըստ Գ. Բաղիյանի, աճել են նաեւ խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի գլխաքանակները. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է 3 հազարով եւ կազմում է 574 հազ: Խոզերի գլխաքանակն աճել է 5 հազարով եւ կազմում է 120 հազ:
Այն նկատառմանը , թե այդ դեպքում ինչո՞ւ մսի գները չեն նվազում, Գ. Բաղիյանն ասաց, որ չի փոխվել խոզի եւ ոչխարի մսի գինը, իսկ տավարի մսի գինը նվազել է գարնան համեմատ:
Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը տավարի ու խոզի մսի առումով ունի անբավություն, որի պատճառով որոշ քանակություն ներմուծում ենք, հատկապես տոներից առաջ: Սակայն նա չասաց, որ տեղական կենդանու մսի համեմատ ներկրվածը բավականին էժան է և զիջում է որակական և համային առումով, սակայն այնպես է ստացվում, որ տեղականի գինը արհեստականորեն բարձրացվում է, պահպանելու համար ներկրվող ու արտահանվող մսի մոնոպոլիստների շահերը: Իսկ ազգաբնակչության մի ստվար հատված այդպես էլ ամիսներով մսի երես չի տեսնում:
ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հարցրեց.«Մենք ինչպե՞ս կարող ենք կայունության մասին խոսել, երբ 2012թ.-ին 31 հազար նախատեսվող միջին կենսաթոշակը նույնիսկ պարենային նվազագույն զամբյուղը չի ապահովում, որը այս պահին 45 հազար դրամ է։ Մենք ինչպե՞ս կարող ենք կայունության մասին խոսել, երբ նվազագույն աշխատավարձը 32 500 դրամ է, գրադարանավարները մոտ 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը համոզված է, որ վիճակագրությամբ նշվող 34 տոկոս աղքատության մակարդակը, որոշ փորձագիտական տվյալներով հասնում է մինչև 60 -ի:
«Աղքատությունը, հավատացնում եմ, 60 տոկոս չէ, այն երևակայություն է»,- ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նշելով թե` «Կայունություն չի նշանակում, որ մենք հանկարծ աղքատ երկրից կարող ենք դառնալ հարուստ երկիր: Դա լիովին այլ հասկացություն և կատեգորիա է: Կրկին մեջբերեմ ֆինանսատնտեսական ճգնաժամը, քանի որ այն ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա: Եթե ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով աղքատությունը կարող է 5-6 տոկոսով բարձրանա ԱՄՆ-ի նման հարուստ երկրում, եթե բնականաբար կա նման զարգացում, այն չի կարող ՀՀ-ի կողքով անցնել»:
Վաչե Գաբրիելյանը չմոռացավ հիշեցնել, որ 2012 թվականի բյուջեով 10 տոկսով բարձրացել են կենսաթոշակներն ու նպաստները:
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` հանրապետությունում ավելացել է թափուր աշխատատեղերի թիվը: 2011թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարության գործակալություն 2031 թափուր աշխատատեղի հայտ է ներկայացվել:
Գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց որ այս ցուցանիշը 2010 թվականի համեմատ աճել է 41,8 տոկոսով:
Ըստ նրա մայրաքաղաքում հիմնականում պահանջված են բժիշկներ, իսկ մարզերում` ծրագրավորողներ, հաշվապահներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային օպերատորներ:
Սակայն մեր ունեցած տվյալներով այսօր հենց մարզերում բժիշկների պահանջարկ կա. Բժիշկները չեն համաձայնվում գնալ թեկուզ մոտակա մարզեր, պատճառաբանելով ցածր աշխատավարձը:
Զբաղվածության պետական ծառայության պետը տեղեկացրեց, որ 2031 թափուր աշխատատեղերից 1235-ը բանվորական են, իսկ 796-ը` ծառայողական:
Ըստ նրա պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2011թ. հոկտեմբերի դրությամբ տարեսկզբի նկատմամբ նվազել է 0,6 տոկոսով և կազմել 6,4 տոկոս: Սակայն գործազրկության մակարդակը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, շարունակում է միջինից բարձր մնալ Լոռու, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում և Երևանում:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 83,9 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 տոկոսով:
Սիմոնյանը շեշտեց, որ բերված վիճակագրությունը, կազմվել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանը դիմած գործազուրկների թվերի վերլուծությամբ և չբացառեց, որ շատ քաղաքացիներ պարզապես կորցրել են հավատը աշխատանքի տեղավորման գործակալությունների նկատմամբ և փորձում են ինքնուրույն աշխատանք փնտրել, և որ ցուցանիշի նվազումը կարող է պայմանավորված լինել նաև դրանով:
2011թ. 10 ամիսների ընթացքում զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվել է 32 հազար աշխատանք փնտրող, իսկ գործազուրկի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերել 15932 քաղաքացի:
2011թ. հոկտեմբերի տվյալներով` գրանցվել է գործազրկության նպաստի կասեցման 799 դեպք, որից 583-ը` մեկ անգամ, հարմար աշխատանքից հրաժարվելու համար:
Մի ուշագրավ խնդրի մասին ևս խոսեց Սիմոնյանը. պարզվում է շատ քաղաքացիներ հրաժարվում են պետության կողմից առաջարկվող մինիմալ աշխատավարձով աշխատանքից, քանի որ գործազուրկի նպաստի և մինիմալ աշխատավարձի չափը գրեթե հավասար է:
Նվիրում եմ բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Գայանե Բաբայանին — ԳԲ-ին։
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 10։40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում նկատվել է խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն, ինչի հետևանքով անկել է մեկ և հարկադիր սպանդի ենթարկվել 6 խոշոր եղջերավոր անասուն։ Կատարվում է փորձաքննություն՝ հիվանդությունը պարզելու նպատակով։
Նոյեմբերի 12-ի երեկոյան, ժամը19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:Վթարի ենթարկվածը նույն օրը գիշերը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Չարբախի բաժանմունք է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 59-ամյա Վրեժ Ազատյանն ու խոստովանել, որ մահացու վրաերթը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.