23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մահացել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գրետա Միրզոյանը:
Նրա մահվան առիթով ցավակցություն է հայտնել հասարակական խորհուրդը` Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրայի զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ:
Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն:
Դեպքի կապակցությամբ ձերբակալված և կալանավորված անձինք դեռ չկան: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հանգստյան տան պահակակետում երիտասարդ կին է սպանվել: Դեպքը բացահայտվել է, երբ Նոյեմբերի 17-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ինգա Շիշլոն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակակետում, վիճաբանության ժամանակ, հանգստյան տան 58-ամյա պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել Շիշլոյին և պատճառել վնասվածքները: Նոյեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, Ինգա Շիշլոն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Ոստիկանները փորձում են պարզել սպանության պատճառները: Հանցագործություն կատարած անձը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Պարզվել է, որ , դեպքը կատարվել է Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տանը, որի պահակ Արշավիր Դեմիրխանյանը սպանել է իր կնոջը` 29 ամյա Ինգա Շիշլոյին:
Դոնարա Մկրտչյանի անունը ծանոթ է հատկապես միջին տարիքի հայ հանդիսատեսին: Այսօր շատերը նրան գիտեն միայն որպես Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կնոջ և շատ քչերը` այն դաժան ճակատագրի մասին, որ բաժին ընկավ շնորհալի դերասանուհուն:
Տարիներ առաջ նրան հանդիպեցի Սևանի հոգեբուժարանում, ուր Նորքի հիվանդանոցից, արդեն որպես անբուժելի հիվանդ, տեղափոխել էին 20 տարի առաջ: Հոգեբուժարան կատարած այցի ժամանակ կրկին առիթ եղավ գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանի հետ զրուցել դերասանուհու մասին: Նա տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: Ավելորդ է ասել, որ երկար տարիներ լինելով հոգեբուժարանում` նա արտաքնապես շատ էր փոխվել: Իսկ դա ըստ բժիշկ Ալեքսանյանի`յուրահատուկ է նշված հիվանդությանը: Սակայն Դոնարա Մկրտչյանը մեր սերնդի հիշողության մեջ մնացել է այնպիսին, ինչպիսին կար երիտասարդ տարիքում` շնորհալի դերասանուհի, հյութեղ խառնվածքով գյումրեցի կին:
Ցավոք, շատերը մեծարելով Մհեր Մկրտչյանին` մոռանում են, որ նրա երբեմնի կողակիցը և երկու երեխաների մայրը սարսափելի վախճան ունեցավ լքված ու ու մոռացված: Բայց նրանց թվում կա մեկը, որը դրա իրավունքը չուներ նախևառաջ բարոյապես. ԽոսքըՄհերի եղբոր Ալբերտ Մկրտչյանի մասին է, ում վերելքն ու դիրքն ապահովել է Ֆրունզիկի տաղանդը: Նա տեր դառնալով ոչ միայն Ֆրունզի թողած ոչ նյութական ժառանգությանը, տեր էր դարձել նաև եղբոր բնակարանին ու ունեցվածքին, սակայն հոգեբուժարանում գտնվելու 20 տարիների ընթացքում, այստեղ չէին հիշում, որ Ալբերտ Մկրտչյանը երբևէ այցելած լիներ հարսին, կամ գոնե ծանրոց ուղարկեր:
«Նրան սկզբնական շրջանում թատրոնի դերասանուհիներից ոմանք գալիս էին տեսնելու»,— պատմում էր պարոն Ալեքսանյանը:
Սունդուկյանի անվան թատրոնում հարցուփորձի ժամանակ պարզեցի, որ նրանց մեջ եղել է նաև Դոնարայի մտերմուհին` դերասանուհի Ջուլիետ Բաբայանը: Նրան էլ խնդրեցի պատմել, թե ինչ է նախորդել հոգեբուժարանին և առհասարակ` խոսել Դոնարա Մկրտչյան դերասանուհու մասին:
— Ես չեմ վարանում ասել, որ Դոնարան տաղանդավոր դերասանուհի էր: Եթե նա չհիվանդանար` այսօր մեծ բարձունքների հասած կլիներ: Աճեմյանը նրա հետ մեծ հույսեր էր կապում: Բազմաթիվ գլխավոր դերերում էր խաղում, իսկ «Պաղտասար աղբար»-ում Անուշի դերը Ֆրունզի հետ էր խաղում, «Ծիրանի ծառը» նրա վերջին ներկայացումը եղավ: Նույնիսկ այն ժամանակ խաղաց, երբ մի անգամ արդեն հիվանդանոցում բուժվել ու դուրս էր գրվել: Նա մեծ ավանդ ուներ նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ուր բազմաթիվ կրկնօրինակումներ էր կատարել: Այն ժամանակ այսպես չէր, ով պատահեր` չէր կարող դեր կարդալ: «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում նա մի փոքրիկ դրվագում էր խաղում: Սակայն գլխավոր հերոսուհուն` Նինային, ինքն էր կրկնօրինակել:
— Կարծիք կա, որ Դոնարան իր դերերով պարտական է եղել Մհերի կինը լինելու հանգամանքին:
— Ես չեմ կարծում. նա շնորհալի դերասանուհի էր և եթե այդպիսին չլիներ` Աճեմյանը նրան հենց այնպես գլխավոր դեր չէր վստահի: Գուցե ինչ-որ տեղ Ֆրունզի անվան կողքին դրված նրա անունը շոյիչ էր, բայց դրանով դերեր ստանա՞լ: Ոչ, այդպես չէր:
— Իսկ նա` որպես անհատ, ինչպիսի՞ն էր:
— Շատ կենսուրախ, լավ մարդ, լավ ընկերուհի: Սակայն դժբախտ կին էր: Ոչ ոք չուներ. մայրը մահացել էր, հայր չուներ, տղան ևս հոգեկան խնդիրներ ուներ (այդ հիվանդությունը ժառանգական էր, կարծեմ մորեղբայրն էլ է հիվանդ եղել, վերջերս մահացավ հոգեբուժարանում): Աղջիկն էլ Արգենտինայում մահացավ: Նա կոմպոզիտոր Տերտերյանի հարսն էր: Վերջերս թոռնուհին էր եկել, գնաց տատին տեսության: Աղջիկը` Նունեն, տեղեկություններ էր հավաքում, հավանաբար ինչ-որ բան էր ցանկանում գրել, սակայն կիսատ մնաց: Այժմ թոռնուհին ուզում է մոր գործը շարունակել:
— Մինչև հիվանդությունը Դոնարային կարելի՞ էր երջանիկ կին համարել:
— Կարծում եմ` այո: Ֆրունզը լավ էր վերաբերվում նրան: Ուղղակի Ֆրունզի լավ տարիներն էին, նրան շատ էին սիրում, ամբողջ օրը դրսում էր: Հաճախ նաև հրավիրում էին Մոսկվա` նկարահանումների: Հյուրախաղերի գնաց Բեյրութ, Հնդկաստան: Դոնարան այդ ընթացքում շատ էր մենակ մնում, գուցե այդ էր պատճառը, որ ահավոր խանդում էր ամուսնուն: Մինչև տղայի` Վահագնի ծնունդը, հաճախ էինք հանդիպում, հավաքվում էինք իրենց տանը: Եթե չեմ սխալվում` 1975-ից (ծնվել է 1941 թվականին) սկսեցին ի հայտ գալ հիվանդության նախանշանները` կասկածամտություն, խանդ, մտածում էր, թե ուզում են իրեն թունավորել:
— Ֆրունզը հոգատա՞ր ամուսին էր:
— Սկզբնական շրջանում` այո, հիվանդանոցում հետևում էր, ուշադիր էր, հետո երբ վիճակը վատացավ` արդեն Դոնարան չէր ուզում ոչ ոքի տեսնել:
— Դուք ավելի լավ գիտեք թատերական ոլորտը: Այս բոլոր տարիների ընթացքում ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերվել նրա հանդեպ: Այ, նշվեց Մհեր Մկրտչյանի 70-ամյակը, այդ շրջանակներում Դոնարա Մկրտչյանի հանդեպ որևէ ուշադրություն եղե՞լ է:
— Թատրոնը երկար ժամանակ նրան պահեց, աշխատավարձ էր վճարում: Հետո հիվանդության ընթացքը երկարեց, և դա այլևս հնարավոր չէր: Երբ «Նորքում» էր պառկած` մի քանի մտերիմներով հաճախ էինք այցելության գնում: Բայց վիճակը ծանրացավ, նրան տեղափոխեցին Սևան, և հաղորդակցվելը դարձավ անհնարին: Հիվանդանոցում ահավոր պայմաններ էին` մռայլ սենյակները, այդ գորշությունը սարսափելի էր: Հիմա հոգեբուժարանում շատ բան է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով կամ թատերական որևէ կառույցի միջոցով նրա հանդեպ ցուցաբերված ուշադրությանը, ցավոք, այս տարիներին երբևէ նման դեպք չի եղել:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր` նոյեմբերի 18-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան:
Արդեն ավանդական դարձած ակցիային մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։
Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, բուժզննում անցել, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։
«Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաեւ մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է եւ դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաեւ հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման:
Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկներ է ներկայացրել:
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է.
1. Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում:
2. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում:
3. Վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ անդրադառնալ առաջարկությունների կատարմանը:
Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 29-ին Թուրքիայում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը հայտնել է, որ Հայաստանի թիմի հետ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն: Բելառուսի հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայում, հաղորդում է football.by-ը:
Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։
Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը Նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ։ Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես աջակցելու է ուսանողներին՝ նրանց ներուժն ու կարողությունները ներգրավելով բազմաթիվ խնդիրների լուծման գործում։
Նոյեմբերի 16-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ ապխտած միս ուտելու հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում Նախագահող դատավոր Մ. Արղամանյանն, ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, 258 հոդվածի 2-րդ մասով և 316 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Արայիկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր.
Սակայն դատական նիստը հետաձգվեց , քանի որ Վերաքննիչ դատարանում լույս չկար:
Զարմանալի է, որ դատարանները վերանորոգելու համար միլիոններ ծախսած համակարգը չի հոգացել այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալու մասին, որպեսզի նիստի մասնակիցներին այսպիսի տհաճ անակընկալներ չմատուցի: Խոսքը մասնավորապես վերաբերվում է հեռավոր մարզերից Երևան եկող, հիմնականում անապահով քաղաքացիներին:
Եվ ինչու միայն քաղաքացիները.Ամբաստանյալները, տվյալ դեպքում Արայիկ Սարգսյանը, դատարան է բերվում «Դատապարտյալների հիվանդանոցից»: Այսինքն նա հիվանդ է: Ցանկացած չկայացած կամ հետաձգված դատական նիստ ենթադրում է, որ ամբաստանյալը պետք է առավոտից դիցուք`ժամը12:00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը մնա դատարանում մինչև կվերջանա դատարան բերված մյուս կալանավորների նիստերը, որպեսզի մեքենան նրանց բոլորին միասին հասցնի կալանավայրեր: Ինչքանո՞վ է արդարացված այս մոտեցումը, երբ տարրական պայմաններ չկան ոչ միայն հիվանդներին, այլև առհասարակ դատապարտյալներին պահելու համար:
Հ.Գ. Ի դեպ այս մոտեցումը բոլոր դատարաններում է, բոլոր կալանավորված անձանց է վերաբերվում:Նախկինում, երբ նախնական կալանքի մեկ օրը հաշվվում էր մեկուկես օր, կալանավորվածները դեռ մի կերպ դիմանում էին այս քաշքշուկին:
Սակայն նախնական կալանքի տակ լինել, դեռ չի նշանակում լինել դատապարտյալ և հնարավոր է արդարացման դատավճիռ: Եվ սա այն դեպքում, երբ մեզանում մարդուն կալանքի վերցնելը դարձել է մի բաժակ ջուր խմելու պես մի բան: Ու մինչ հանցանքն ապացուցելը, ՀՀ քաղաքացու հետ նման կերպ վարվելը որևէ արդարացում չի կարող ունենալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.