29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այո, մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել են զոհված զինծառայողի մասունքները, այդ արդյունքները կրկնակի, երբեմն եռակի անգամ այլ երկրներում հաստատվել են, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորություն իրականացնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչեւ այս պահը թե Հոլադիա, թե Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, էլի մի շարք երկրներ ուղարկվել են լրացուցիչ հետազոտության այդ նմուշները եւ դրանք բոլորը 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին»,-ասացնա՝ չցանկանալով նշել, թե քանի այդպիսի մասունք ունեն:
Հարցին, թե դեռ որքան կարող են պահել այդ մասունքները, արդյոք դա խնդիր չէ եւ արդյոք Կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել եւ հուղարկավորել այդ մասունքները, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Քանի որ դա բավական ծանր ընթացք է եւ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բնայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում: Եղբայրական գերեզմանի մասին խոսք չկա»:
«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ։ Տեղի է ունենում այն պրոցեսը, ինչ տեղի էր ունենում կորոնավիրուսի ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով, մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերն ու մատակարարները չեն հասցնում մեկ-երկու օրվա ծավալը տեղափոխել խանութներ։
Գ. Գևորգյանը նշեց, որ անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը, որովհետև ապրանքը մնալու է տանը և փչանալու։
«Եթե ունենայինք անհանգստացնող տվյալներ, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, կսահմանափակեինք առևտուրը, այլ մեխանիզմներ կսահմանեիք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում ՌԴ-ն փակել է դեպի ԵԱՏՄ երկրներ ցորենի, շաքարի, ալյուրի, ձեթի արտահանումը, նա ասաց, որ կարգավորումներն այլ ձև են, մամուլում մեկնաբանություններն այլ կերպ են. «Սահմանափակել է, որ քվոտավորմամբ յուրաքանչյուր ԵԱՏՄ երկրի՝ ըստ պահանջի, տրամադրվի յուրաքանչյուր քանակի մթերք, եթե այդ երկիրը նման ցանկություն ունի։ Մենք մեր քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»։
Անդրադառնալով թանկացումների մասին հարցերին՝ Գ.Գևորգյանն ասաց, որ պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանում են, ամբողջ աշխարհում թանկանում են։
«Փորձում ենք տնտեսվարողների հետ ավելի էժան ճանապարհներ գտնել, որ շոկային գներ չլինի»,- հավելեց նա։
Նրա փոխանցմամբ, դիզելային վառելիքի գինն էլ շոկային չի լինի, ՀՀ-ում այս պահին պահպանվում է այսօրվա գինը, առնվազն երկու ամսվա պաշար այս գնով ունեն, չբացառես, որ որոշ տնտեսվարողներ կարող է չունենան այդքան պաշարներ։
«Իսկ շաքարը, եթե նոր պարտիա ձեռք բերեցինք կամ ճակընդեղը, որը հիմա բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, բայց այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,-ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գինը հասել է 600 դրամի ՝ Գ. Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. «Մենք չենք վերահսկում նման բաները, վերահսկում ենք միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: Եթե կիլոգրամով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»։
Անցած տարվա ընթացքում հարուցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավել է 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում: Այսօր նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը։
Ըստ աղբյուրի, նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի:
Դատախազությունից մանրամասնում են, որ տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը:
Բացի այդ, վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում:
«Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը»,-մասնավորապես նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապալից բացահայտումներ են արվել Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։ Այս մասին նշված է ԱԱԾ պահեստազորի սպաներ ՀԿ տարածած հաղորդագրությունում։
«Համաձայն ռուսական բացահայտումների, դրանցում իրականացվող առաջնահերթությունների թվում է բակտերիալ ու վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Այս շարքում ավելորդ չհամարենք վերջին տարիներին հարևան Վրաստանում արձանագրված կարմրուկի, ինչպես նաև Հայաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերի հիշատակումը:
ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար ամերիկյան կողմը համանման լաբորատորիաներ է ստեղծել նախկին Խորհրդային Միությունը կազմած գրեթե բոլոր երկրներում: Նման տասներկու լաբորատորիա գործում է և Հայաստանում, երեքը` Երևանում։
Հանրությանն իրազեկելու նպատակով կարծում ենք ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ո՞ւմ տնօրինության տակ են գործել, արդյո՞ք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ի՞նչ փորձարկումներ են իրականացրել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,- նշված է հաղորդագրությունում:
«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։
Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում. Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաեւ ականանետեր ու կիրառում հոգեբանական ճնշում՝ բարձրախոսով պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ նախօրեին երեկ ուշ երեկոյից Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։
«Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներիՀենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է գեներալ-գնդապետը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։
Հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է ՊՆ ԳՇ-ն և ռազմական վերնախավը, գեներալ գնդապետը նշել է, որ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:
Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:
Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»։
«Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում որպես արաբական երկրի քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք իրականում թուրք ու ադրբեջանցի են, տներ և հողատարածքներ են գնել, բացի այդ՝ սեփականաշնորհել Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։
Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ հաստատեց համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ, որը հերքեց ադրբեջանցիների կողմից տներ ձեռք բերելու մասին տեղի բնակիչներից մեզ հասած տեղեկությունները, սակայն լսելով հաջորդ հարցը՝ ադրբեջանցու կողմից տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը սեփականաշնորհելու մասին՝ շտապեց անջատել հեռախոսն ու «անհասանելի» դարձավ լրագրողի զանգերին։
Ճշտելու համար լրատվամիջոցին հասած տեղեկությունների իսկությունը, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի աշխատակից Լադիկ Սարգսյանի հետ, ով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցարզույցի ընթացքում հայտարարել էր, թե չի պատրաստվում աշխատել թուրքերի հետ՝ ակնարկելով, թե տեղի նավթավերամշակման կոմբինատը նոր սեփականատեր ունի, որն, ըստ իրեն հասած տեղեկությունների համաձայն, թուրքերն են։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում կոմբինատի աշխատակիցը պատմում է՝ ունի տեղեկություններ, որ Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը վերջերս վաճառվել է վրաստանցի ինչ — որ մարդկանց, սակայն հավելում՝ համայնքում խոսակցություններ կան, որ իրական սեփականատերն Ադրբեջանից է, և այդ լուրերն են պատճառը, որ ինքը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե չի աշխատելու թուրքերի հետ։
Գիշերվանից Արցախում գազ չկա։ Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։ Այդ մասին ահազանգում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։
Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։
Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։
Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։
Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու է, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու է։
Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք»,- ֆեյսբուքում գրել է պատգամավորը։
«Թուրքիան, լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, 45% արտադրանքների վրա արգելք է սահմանել, իսկ ՌԴ-ն երբ ցանկանում է՝ արգելում է թուրքական ապրանքի ներմուծումը՝ իր քայլը պատճառաբանելով որևէ ցեցի առկայությամբ»,- ասուլիսում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա հայտնեց, որ մոտ 5-7 տարի է ոլորտի մասնագետներն ասում են` պետք է պայքարել մորմազգի ցեցի դեմ, բայց արդյունք չկա:
«Երեք անգամ Փաշինյանը գումար հատկացրեց, պարո՞ն Փաշինյան, ի՞նչ եղան այդ գումարները, ո՞վ կերավ, մի հատ կանչեք դատեք էլի: Հետո էլ այդ մարդիկ ասում են՝ ո՛չ, այդ ցեցը Եվրոպայից է եկել: Այդ ցեցը եկել է թուրքից, Արաքսի այն ափից թուրքը գցել է այս ափը»,- ասաց Բերբերյանը և պնդեց, որ Թուրքիայում չեն կարողացել պայքարել դրա դեմ և այնպես են արել, որ Հայաստանի բերքն էլ փչանա, որպեսզի իրենց «աղբը» կարողանան բերել այստեղ վաճառեն:
Նրա խոսքով՝ մի տարի էլ ծիրանի վարակ՝ սնկային հիվանդություն են գցել Հայաստանի տարածք։
«Սրանք տնտեսական դիվերսիաներ են, որոնց դիմաց պետք է առնենք: Լուրջ չեն վերաբերում, բայց միլիոնների վնաս են տալիս Հայաստանին»,- հայտնեց բանախոսը և տեղեկացրեց, թե վերջերս ահազանգ են ստացե,լ որ Հայաստանում փորձում են սահմանի վրա սննդի անվտանգության ծառայությունները լուծարեն, որպեսզի միայն մաքսային ծառայություն իրականացվի:
Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ վերջերս հրավիրվել է սննդի անվտանգության հասարակական կազմակերպությունների հավաք և քննարկվել է սահմանի բացման դեպքում անվտանգային խնդիրները:
Նրա խոսքով՝ Թուրքիայում լոլիկը պոլիէթիլենային թաղանթի տակ է արտադրվում, իսկ Հայաստանում ջեռուցվում է, դրա համար էլ ինքնարժեքը 60-70 % թանկ է ստացվում և սահմանի բացման դեպքում խնդիրներ են առաջանալու մրցակցության հարցում:
Անդրադառնալով մսի գնի թանկացմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց. «Եթե աշնանը մեկ խոտի հակը 2.5 անգամ թանկացել էր, ես կանխատեսել էի չէ՞, որ մսի գինը թանկանալու է: Այդ ընթացքում էլ հայ ֆերմերները Վրաստանից անասնակեր էին ներկրում, իսկ պետությունը մաքսատանը մեկ հակ խոտի (20-22 կգ) ամեն մի կիլոգրամի վրա 50 դրամ մաքսատուրք էր գանձում: Անասնակերը չի բերել վերավաճառելու համար, այլ՝ իր կենդանուն կերակրելու և մեկ կիլոգրամի վրա մաքսատուրք է սահմանվել: Օդից միայն փող հավաքեն, գյուղացու գրպանը մտնեն: Գողերի կյանքում գրպանահատությունը համարվում է ամենաբարձր կարգի մասնագիտություն և, բանից պարզվում է, այսօր այդ պրոֆեսիոնալ գրպանահատները պետական պաշտոններ են գրավել»:
Բերբերյանն անդրադարձավ նաև նախորդ տարի երաշտի պայմաններում ջրամբարների դատարկ վիճակին, ինչի հետևանքով բերքի 40% կորուստ էր եղել, իսկ դրա պատասխանատու Ջրային կոմիտեի նախագահին նշանակեցին մարզպետ:
Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.