23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեկտեմբերի 4-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Քաղսի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի տան պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Վահան Սահակյանը և ուղևորուհին՝ 21-ամյա Սաթենիկ Մաղաքյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, Մոսկվայում Ռուս Ողղափառ եկեղեցու նախաձեռնությամբ գումարվեց «Դավանանքի ազատություն. խտրականության և քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրըե խորագրով կոնֆերանս: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են քրիստոնյաների նկատմամբ տարբեր երկրներում կիրառվող հալածանքների և հետապնդումների հիմնահարցեր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել են Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդայն 50 ամյակի կապակցությամբ հրապարակում ենք ազգային գոյամարտի մեկ այլ նվիրյալի` Վազգեն Սիսլյանի հետ այս հարցազրույցը.
«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
-Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
-Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
-Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
-Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
-Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
-Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
-Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
-Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
-Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
-Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
-Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
-Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
-Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
-Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
-Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
-Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
-Ո՞րն է բացթողումը:
-Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
-Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
-Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
-Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
-Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
-Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
-Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
-Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
-Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
-Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
-Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
-Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
-80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
-Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
-Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
-Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
-Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
-Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
-Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
-Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
-Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
-Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
-Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
-Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
-Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
-Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
-Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
-Այսպես ինչի՞ կվերածվենք:
-Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
-Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
-Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
-Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
-Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
-Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
-Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
Կարինե Ջանջուղազյան
Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց (հաշմանդամների) միջազգային օրվա մասին առաջին անգամ հայտարարվել է 1992թ.` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ընթացքում, հատուկ բանաձեւով: Գլխավոր ասամբլեան բոլոր պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել համագործակցել այդ օրվա անցկացման հարցում, ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել միջոցառումներ անցկացնել` հաշմանդամներին հասարակական կյանքում ընդգրկելու ուղղությամբ, գրում է «Ռոսբալտ»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը: Դրա շրջանակներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, որը Հայաստանը վավերացրել է մայիսին եւ որը հոկտեմբերից ուժի մեջ է մտել:
Միամսյակի շրջանակներում դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կոնֆերանսը, որն առնչվում է երեխաների ներառական կրթության գործընթացի հարցում ծնողների դերի եւ երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցերին:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ կայացել է հեռուստակամուրջ` նվիրված հաշմանդամության հարցերին, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել եւ պատմել իրենց երկրների փորձի մասին:
Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող ավելի քան 180 հազար մարդ կա:
Բելառուսա-լիտվական սահմանի «Բուդյոնովկա» ուղեկալի մատույցներում, որը գտնվում է Օշմյանսի շրջանի Ռուդիշկի գյուղի մոտ, պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա սահմանապահները կանգնեցրել են առանց համարանիշերի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից բացի մեքենայում երեք Հայաստանի քաղաքացիներ էին: Մի քանի ժամ անց, արդեն սահմանային Գրիգի բնակավայրի մոտակայքում, սահմանից 150 մետր հեռավորության վրա բերման է ենթարկվել մի հայ, ով ուկրաինական Խերսոնի բնակիչ է: Հարցաքննությունից պարզվել է, որ չորսն էլ ցանկացել են հատել սահմանը և անցնել Լիտվա: Որպես սահմանախախտներ այժմ նրանք գտնվում են ժամանակավոր մեկուսարանում:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ:Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:Հանգամանքները պարզվում են:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ:Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:
«Վարկած» մամուլի ակումբում այսօր ասուլիսի մասնակից ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանն ասաց, թե` որ մեր հանրապետությունում քաղաքացիների շրջանում դեկտեմբերի մեկի դրությամբ կա գրանցված 1136 ՄԻԱՎ վարակի դեպք, ընդ որում դրանցից 165-ը գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում, ապա պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե այդ մարդիկ այս տարի են վարակվել, պարզապես նրանց հիվանդ լինելու փաստը այս տարի է արձանագրվել:
Նա տեղեկացրեց, որ գրանցվել է հիվանդների 20 մահ: Նոր արձանագրված դեպքերի մոտ 57 տոկոսը հիմնականում 25 — 39 տարիքային սահմաններում է, որոնցից 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչների մոտ է հայտնաբերվել:
Կենտրոնի ներկայացուցիչները հիշեցրեցին, որ վարակը հիմնականում փոխանցվում է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով և հետերոսեքսուալ սեռական ճանապարհով:
Հաշվի առնելով այն, որ հիվանդությունն ունի երկարատև գաղտնի շրջան, մարդիկ կարող են 8 -10 տարի իրենց առողջ զգալ և անգամ չիմանալ, որ իրենք վարակված են։
Պապոյանն ասաց, ներկայացվող թիվը չի կարող արտացոլել հիվանդության ամբողջական պատկերը, և ոչ միայն մեր երկրում. բացի արձանագրված դեպքերից, միշտ կան որոշակի թվով մարդիկ, ովքեր կարող են վարակված լինել և չիմանալ այդ մասին, ուստի բացի արձանագրված թվերից, կան հաշվարկային տվյալներ, ըստ որոնց` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում 2500-ի: «Սակայն ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում հարցը միայն գիտելիքին չի վերաբերվում, փորձը ցույց է տալիս, որ հաճախ մարդիկ իրազեկված լինելով, այնուամենայնիվ չեն դրսևորում առավել անվտանգ վարքագիծ»,-ասաց Պապոյանը:
ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «Ձիահի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին 3 — 4 տարիների ընթացքում արձանագրվող դեպքերի թիվն ավելացել է. այդ ժամանակահատվածում մեզ մոտ արձանագրվել է եղած դեպքերի կեսից ավելին, և դա պայմանավորված է նրանով, որ զգալիորեն ընդլայնվել են բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունը, հետազոտությունների թիվը: Այսօր հետազոտվում է հղիների գրեթե 95 տոկոսը, այսինքն` բարելավվել է ախտորոշման հետ կապված հարցերը:
Ամբողջ աշխարհում 2010-ի համեմատ, նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Աշխարհի մակարդակով նվազել է նաև մահացությունը և ՄԱԻՎ-ով տառապող մարդկանց թիվն այսօր հաշվվում է 34 միլիոն:
Իհարկե, շատ ավելի արդյունավետ տարբերակ կլիներ, եթե կիրառվեր թեստային տարբերակով ախտորոշումը, սակայն դեռևս նման մեթոդ չի կիրառվում, և ոչ միայն մեզանում:
«Մեր կառավարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ չի տրամադրում»-, իր հերթին, անդրադառանլով ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին, ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Ըստ նրա հիմնական ֆինանսավորումը կատարում է համաշխարհային բանկը, ինչպես նաև դեղեր է տրամադրում: Իսկ այս տարի մեր երկրում ավելացել է հիվանդների քանակը, սակայն ֆինանսավորումը մնացել է նույնը:
Մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մայրը: Նա 70 տարեկան էր: Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը Տաշիր քաղաքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին: Կարապետյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Աշխատակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից:
30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար:
Ինչպես նշում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքը` 1988թ-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:
2005 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2011թ. դեկտեմբերի1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 322 հիվանդ, այդ թվում 11 երեխա:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով: Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:
Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է նաև խնամք և աջակցություն` «Հավասարը հավասարին» խորհրդատվություն, փոխօգնության խմբերի կազմակերպում, հոգեբանական և սոցիալական աջակցություն, հովվական խնամք և աջակցություն:
Վաղը` Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:00‑ին, «Վարկած» ( հասցեն`Տիգրան մեծ հրատարակչություն,4-րդ հարկ,422 սենյակ) ակումբի հյուրերն են`ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանը, նույն կենտրոնի` ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի պետ ժանետա Պետրոսյանը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք » ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Թեման` ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնահարցերը մեր երկրում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.