23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թ. կազմել է 35.8 %: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2011 թ. հունվար-դեկտեմբեր» հրապարակման մեջ:
Ծայրահեղ աղքատությունը նույն ժամանակահատվածում կազմել է 3 %:
Նշենք, որ աղքատության ընդհանուր գիծը ամսական 33.5 հազ. դրամն է, իսկ ծայրահեղ աղքատությանը` 19.1 հազ. դրամը:
2009 թ. համեմատ աղքատության ընդհանուր մակարդակն աճել է, իսկ ծայրահեղ աղքատությանը` նվազել; Այսպես` աղքատության ընդհանուր մակարդակը 2009 թ. 34.1 % էր, իսկ ծայրահեղ աղքատությանը` 3.6 %:
Աղքատության ամենաբարձր մակարդակ ավանդաբար գրանցվում է Շիրակի մարզում, որտեղ 2010 թ. այն կազմել է 48.3 %, որից 5 %` ծայրահեղ աղքատ:
«Ամենաբարեկեցիկ» մարզը, ըստ վիճակագրության, Տավուշն է, որտեղ աղքատության ընդհանուր մակարդակը 26.1 % է, որից 1.2 %-ը` ծայրահեղ աղքատ: Երեւանում աղքատության մակարւդակը 27.1 % է, որից 2.2 %-ը` ծայրահեղ աղքատ:
Ծայրահեղ աղքատների ամենաբարձր տեսակարար կշիռը Կոտայքի մարզում է` 5.8 %, ամենացածրը` Տավուշում:
Բացի Տավուշից` բոլոր մարզերում եւ Երեւանում տեղի է ունեցել աղքատության աճ: Ընդ որում` Լոռիում 2010 թ. գրանցվել է աղքատության ամենաբարձր աճը` 4.2 տոկոսային կետով (2009 թ. 41.7 %-ի համեմատ` 2010 թ. 45.9 %):
Մյուս մարզերում աղքատության պատկերը 2010 թ. հետեւյալն է.
— Արագածոտն` 28.9 %, որից 2.8 %` ծայրահեղ աղքատ,
— Արարատ` 42.4 %, որից 2.9 %` ծայրահեղ աղքատ,
— Արմավիր` 33 %, որից 1.4 %` ծայրահեղ աղքատ,
— Գեղարքունիք` 43.6 %, որից` 1.4 ` ծայրահեղ աղքատ,
— Կոտայք` 46.8 %, որից` 5.8 %`ծայրահեղ աղքատ,
— Սյունիք` 26.8 %, որից` 1.7 %` ծայրահեղ աղքատ,
— Վայոց Ձոր` 37.1 %, որից` 2.2 % ծայրահեղ աղքատ:
Ուզում եմ միանգամից առանց նախաբանի անցնել նրան, որ արդեն երկու օր է Beeline-ի անորակ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ նյարդեր և ժամանակ ծախսել:
Այս ընկերության հետ հարաբերվելիս պետք է շատ զգույշ լինել: Ես մի անգամ արդեն անզգույշ լինելու« թթուն խմել եմ» վստահելով ընկերությանը և շալակելով չգիտես որտեղից գոյացած 83 հազար դրամի պարտք, սակայն այդ մասին հետո առանձին հրապարակմամաբ կպատմեմ:
Այժմ երեկվա մասին. երեկ ես մոտեցա Տիգրան մեծ փողոցում գտնվող Beeline-ի բաժանմունքի օպերատորին և խնդրեցի ստուգել հաշիվս: Նա ասաց որ պետք է հավաքեմ 106 թիվը, որը, ինչպես հետո պարզեցի բոլորովին այլ ծառայության համար էր: 5000 դրամով լիցքավորեցի հաշիվս քանի որ ըստ եկած հաղորդագրության դա հաշիվս 0 -էր :
Շտապում էի ու չսպասելով մինչև լիցքավոման մասին հաղորդագրություն գա, դուրս եկա բաժանմունքից: (Նախ ասեմ, որ այս բաժանմունքում, որպես կանոն, երբ մոտենում ես օպերատորին քեզ ասում է .«Ես արդեն վերջացրել եմ աշխատանքս, պետք է սպասեք», ու ինքը դուրս է գալիս. Ստիպված մարդիկ կրկին հերթ են կանգնում մյուսի մոտ): Մի խոսքով այնքան վատ է սպասարկումը, որ երբ վերջերս մտել էի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի բաժանմունք ինձ թվում էր, թե ուրիշ ընկերությունում եմ հայտնվել. ի տարբերություն Տիգրան Մեծի` էստեղ և սպասարկումն էր կարգին և մոտեցումը: Տպավորությունն այնպիսին էր, որ Արմենտելն իր լավագույն կադրերը կամ ուշադրությունը կենտրոնացրել է Հյուսիսային պողոտայում:
Սակայն անցնենք լիցքավորման պատմությանը. Անցավ մեկ ժամ հաղորդագրություն չկա, դե քանի որ սովորաբար ավտոմատ sms –ը շատ արագ է տեղ հասնում, զանգեցի կենտրոն այնտեղից մի տղամարդ տեղեկացրեց, որ հաշիվը լիցքավորված չէ,բայց ոչինչ չեն կարող անել: Ասաց, որ պետք է գնալ նույն կետը, եթե իհարկե կտրոնը պահել եմ. Բարեբախտաբար պահել էի, բայց արդեն հաջորդ օրը այսինքն այսօր ժամը 12ին մոտ գնացի. Ինչպես միշտ աշխատակիցը տեղում չէր. հետո եկավ վերցրեց կտրոնը պատճենահանեց ու ասաց մեկ ժամվա ընթացքում կլինի. Անցել է 4 ժամ, իսկ պատասխան sms –ը չկա: Կրկին զանգահարեցի, պարզվեց որ. ինչպես ասաց ընկերության մեկ այլ աշխատակից` ես հայտնվել էի ֆորսմաժորային իրավիճակում. քանի որ իմ հաշվին դեռ 3661 դրամ կար և ես կարող էի հանգիստ վճարում չկատարել սպասելով ամսի 1-ին ու կատարելով հերթական վճարումը ստանալ բոնուսային րոպեներս: Հիմա հարց է ծագում ինչո՞ւ պետք է հաճախորդը ինչ որ անգրագետ կամ անբարեխիղճ աշխատակցի պատճառով հայտնվի նման իրավիճակում, կորցնի 5000դրամ, ժամանակ ու նյարդեր:
Ո՞վ պետք է փոխհատուցի իմ կորցրած ժամանակի, նյարդերի, պատճառած վնասի կամ անհանգստության համար. Չկա նման պրակտիկա. Արմենտելը ամենաթանկ կապն է Հայաստանում, բառացիորեն «կլանում է» մեր րոպեները և ոչ միայն չի արդարացնում իրեն այլև ստացվում է, որ աշխատանքի որակով էլ զիջում է մյուս օպերատորներին. լինելով և «Վիվա Սելի» և «Օրանժ»-ի բաժանորդ ես երբևէ նման խնդիրների չեմ բախվել:
Փետրվար 18 –ին ՆՓԱԿ -ում տեղի ունեցավ Լուսինե Վայաչյանի`մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:
Լուսինեն այլևս նոր կայք ունի`կայք – բլոգ, որտեղ նա զետեղելու է իր հաղորդումները, պատմելու է իր մտորումների ու խոհերի մասին:
Մոտ երկու տարի առաջ,պատահմամբ ձեռքս ընկավ Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպը: Սկիզբն անսովոր էր, մի տեսակ շատ բաց ու համարձակ էր. հետո գիրքն ինձ գրավեց. Այնտեղ ճշմարիտ արվեստ տեսա ու որոշեցի նրան հրավիրել «Հայկական Վարկած» էլ օրաթերթ աշխատելու: Ինձ ասացին, որ դա հնարավոր չէ, նրա մոտ «Շշին հագած, չոլերն ընկած» վիճակ է: Ես սիրում եմ դժվար մարդկանց. համառեցի ու Լուսինեն եկավ…
Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, նրա զարմացած աչքերը: Ես նրանից ակնկալում էի փոքրիկ նովելներ, որոնք գույն կհաղորդեին մեր առօրյա շաբլոն լրատվությանը: Սակայն նրա քաղաքացիական բնածին ակտիվությունը, ինչքան էլ ես դեմ էի, նրան գրողից վերածեց լրագրողի: Ցավում եմ, որ Լուսինեն այսօր հնարավորություն չունի ստեղծագործելու`(չնայած միայն Բալագոյեն էլ բավական է) որի համար իրեն ապահովություն ու մենություն է պետք. Ցավում եմ, որ նրա շնորհը առօրեականանում է, այդպես էլ չխտանալով. Ինչ արած.
Գնահատո՞ւմ են Լուսինեին այսօր ըստ արժանվույն, դժվարանում եմ ասել, սակայն վստահ եմ, որ նրա գրականությունը մնայուն արժեք է: Միայն թե շատ կցանկանայի զուտ հայկական` «կտրվելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը» տարբերակը չգործեր, նրան այսօր է պետք հոգ տանել:
Ու…. մաղթում եմ անակնկալներ ինչպես ինքն է ասում` Նոր գրքի, կայքի, կյանքի…
Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է. 2007 թ. Այն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ղրղզըստանի առաջարկությամբ:
«Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:
Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն ըստ էության սոցիակականն արդարության կոչ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն իր ուղերձում:
Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
Այսօր Արմենիա — Մարիոթ հյուրանոցում <Sphere> գրքի շնորհանդեսն էր.այն իր մեջ ներառում էր մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներ:
Իհարկե, ողջունելի է, որ նման ձեռնարկ է լույս տեսել, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ մի երկիր, ուր մարդիկ` երեխաներ ու կանայք, կարող են մի քանի օր շարունակ անօգնական վիճակում մնալ ճանապարհին` ձնաբքի մեջ, որտեղ փրկարար կամ այլ կառույցները դեռևս սիրողական մակարդակի են, միջազգային մակարդակով իրականացնել ավելի շուտ ձեռնարկում, քան թե լույս ընծայել ձեռնարկ:
Այսoրվանից՝ փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության ՝ Զատկի տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուսը «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»: Պահքին հաջորդում է մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը և այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում։
Այսպես. «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «…Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու»:
Պահքը առաջին հերթին կամավոր ինքնազրկում ու զսպվածությունն է սննդի նկատմամբ:
Պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, (բացառությամբ մեղրի) : Պահք պահողը հրաժարվում է նաև ոգելից խմիչքներից : Սակայն կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` Հայ առաքելական եկեղեցին անօգուտ է համարում: Ուստիև Պահքի ընթացքում պետք է հրաժարվել ոչ միայն կենդանական ծագման կերակուրներից , այլև որոշ սովորություններից՝ շատախոսությունից, չարախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Կա պահքի մեկ այլ տեսակ՝ սրբապահք, որը հրաժարում է նաև բուսական ծագման սննդից՝ ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը:
Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի:
Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
Ավագ շաբաթվա ծիսակարգի համաձայն՝ ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերգություններ են:
Հայաստանում փետրվարի 20-ի` ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:
Այս պահին փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Ջաջուռ ճանապարհահատվածը եւ Տաշիրի տարածաշրջանի հանրապետական ճանապարհը:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Այս պահին Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է. կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պուրակի մայթը և ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ « Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվիստներին: Նրանք արդեն քանի օր է գիշերում են հերթապահում այգում սակայն այսօր տեղի է ունեցել անսպասելին. ոստիկանների հսկողությամբ փորձել են շինարարական աշխատանքներ իրականացնել: Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:
Ակտիվիստներն ու ոստիկանները այս պահին չափազանց լարված են. ակտիվիստները վանկարկում են, որ պահանջում են Երևանի քաղաքապետին: Քիչ առաջ ակտիվիստներին միացավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Գնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հավաքվում դրան զուգահեռ ավելանում է ոստիկանների թիվը։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։
Ոստիկանները պահանջում են 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը և նրանց հետ բանակցում է նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Սրան զուգահեռ հարցը քննարկվում է սոցիալական ցանցում։ «Այս նկարում շատ պարզ երևում է, թե ինչ է կատարվում իրականում. Ա. Ոստիկանությանն ուղարկել են պահպանելու մասնավորի շահը` ոտնահարելով հասարակության իրավունքը` ապրելու առողջ միջավայրում։ Բ. Գրեթե ոչնչացվել են ծառերը, որոնք ,,Մարգարյանի ծննդատուն,, կոչվող հիմնարկին /որտեղ ծնվելու պատիվ եմ ունեցել ես, զավակներս, բյուրավոր հայերին մատակարարում են թթվածին, լռություն։Գ, Անհույս աղավաղվում է ժարտարապետ Գ.Բունիաթյանի ստեղծած կոթողներից մեկը Դ.Եվ կարևորը` այն շտապողականությունը, որով կատարվում է այս տմարդի գործողությունը, մատնում է այս հանցանքը իրագործողների նյութական շահագրգռվածություն, ուրեմն չեն ցանկանում ոչ մի ստվերային եկամուտ կորցնել։ Նրանց համար ժամանակը ոսկի է։ Այսօր պետք է բոլորը կանգնեն օր ու գիշեր այնտեղ պիկետ անող բնապահպաններին, բանը բանից անցել է» — գրում է Վահրամ Թաթիկյանը։
Այս պահին Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների ակցիան:
Քիչ առաջ բնապահաններից Եղիա Ներսիսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ակցիան,այնքան` մինչև այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները հանդարտ լինեն և միջադեպ հրահրողներ չլինեն:
Ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն եղավ, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը ոստիկանների կհեռանան տարածքից և այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։
Ի պաշտպանություն այգու և ընդդեմ այդեղ նախատեսվող շինարարության, ակտիվիստների հետ են նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Գարեգին Չուգասզյանը և Տիգրան Խզմալյանը։՝
Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում հայտնել է, որ Վահրամ Սահակյանի առողջական վիճակը դեռ անկայուն է:
Կասեցվել են նաեւ նրա էջերը՝ բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում, մասնակցությունը հեռուստատեսությամբ։
Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում եւ տվյալ պահին անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.