29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որպեսզի հայտարարի՝Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող.
«Հակառակ դեպքում մենք Արցախի բնակչությանը ենթարկում ենք հերթական էթնիկ զտման և Արցախը տանում ենք հայաթափման»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ԱԳ նախարարից հետաքրքրվեց՝ քննարկվու՞մ է արդյոք Արցախի բռնազվանթված տարածքների դեօկուպացիայի հարցը.
« Դուք ասում եք փաթեթ եք ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանը մերժել է, ի՞նչ է ներկայացված այդ փաթեթում: Ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները մինչև մեկ կմ առաջխաղացում են ունեցել, սա արդյոք բարենպաստ պայմա՞ն, է որ մենք սկսենք դելիմիացիա և դեմարկացիա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արարատ Միրզոյանն էլ խուսափեց հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ չի լինի, փոխարենը սկսեց քննադատել նախկին իշխանություններին.
«Այնպես չէ, որ մենք չգիտենք մեր ասելիքը և ահա ձեր ասելով կամ առաջարկով կամ պարտադրանքով պետք է շուտասելուկի պես կրկնենք տարբեր բաներ: Ասում ենք երբ հարմար ենք գտնում եւ այն բառերով, որոնք հարմար ենք գտնում: Հարմար ենք գտնում ոչ թե կամակորության պատճառով, այլ այդպիսին ենք գտնում առկա միջազգային իրավիճակը, հնարավորն ու անհնարինը, քաղաքական տարածությունն ու ժամանակը»,- ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցերին՝ ասաց Միրզոյանը:
Արևը մինչև մարտի 20-ը գտնվելու է Ձկան նշանի ներքո։ Իսկ լուսինը համապատասխանաբար կլինի Կույսի նշանի ներքո, այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է աստղաբան, հոգեբան Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով սպասվելիք իրավիճակը հայաստանում՝ հաշվի առնելով լիալուսնի առկայությունը։
«Լավ բան չեմ կարող ասել այս լիալուսնի մասին։ Սովորաբար լիալուսինը հուշում է, թե ինչ է լինելու և ինչ փուլ է ավարտվել։ Կոնկրետ Հայաստանի համար այն ցույց է տալիս, որ ժողովուրդը մի բան է ուզում, մի այլ բանի է գնում, իսկ կառավարությունն անում է լրիվ հակառակը։ Եվ նրանք երբեք չեն կարող գալ ընդհանուր եզրահանգման։ Ահա այսպիսի հակասություն կա ժողովրդի և կառավարության միջև։ Սա էլ նշանակում է, որ այս վիճակը ձգվելու է և կարող է հանգեցնել պատերազմի։
Մանրամասները՝ տեսանյութում
«Չեն եղել ու չկան բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Ազատությունը» հետաքրքրվել է, թե արդյոք պետությունը պատրաստվում է պատերազմի հետևանքով Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած ՀՀ քաղաքացիների համար օդանավ տրամադրել՝ հայրենիք վերադառնալու համար։ Գրավոր հարցման պատասխանում գերատեսչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիները Ուկրաինայի տարածքը լքում են 5 տարբեր երկրների ցամաքային անցակետերով (Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի), տարբեր օրերի և տարբեր թվաքանակով, և որ «նշված երկրներից որևէ մեկում չեն եղել բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացողներ»։
Իսկ թե քանիսն են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնել, գերատեսչությունը չի պատասխանել։ Հստակ թիվ չկա նաև, թե Ուկրաինայում ապրող քանի ՀՀ քաղաքացի ու ծագումով հայեր են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հեռացել Ուկրաինայից։
Գերատեսչությունից այս հարցին ի պատասխան նշել են. «Հաշվի առնելով այն, որ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, ինչով էլ պայմանավորված նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը, հատկապես, երբ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են դիմում ՀՀ դեսպանություններ ու հյուպատոսական կետեր՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին, որ փորձում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով օգնել, և որ Հայաստան գալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցող ընտանիքներից դիմումներ են ստանում։ Բայց թե քանիսն են այդ ընտանիքները, առայժմ ամփոփ տվյալներ չկան:
Ուկրաինահայերի մեծ մասը Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Փետրվարի 24-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ՝ ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե նրանք պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն։ Նրանցից շատերը արդեն իսկ Հայաստան են ժամանել»,- նշել են հանձնակատարի գրասենյակից՝ ավելացնելով, որ պետական միջոցներով ուկրաինահայերի ավիափոխադրում չի կազմակերպվել։ Հայաստան են եկել հիմնականում հայ համայնքային կառույցների, բարերարների աջակցությամբ ու արդեն երրորդ երկրների տարածքով՝ մասնավորապես՝ Վիեննայով, Ֆրանկֆուրտով, Աթենքով և այլն։
Ի դեպ, Ուկրաինայից տեղահանված հայերին Հայաստան տեղափոխելու հարցում աջակցություն ցուցաբերել խոստացել էր Հունգարիան, եւ մի շարք հայեր հատել էին Հունգարիայի սահմանը՝ ակնկալելով, որ հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան։ Սակայն հետագայում պարզվել էր, որ թռիչքը պետք է լինի կոմերցիոն, այսինքն՝ Հունգարիայի կառավարությունը հրաժարվել էր հոգալ ծախսերը ու հասկացրել, որ հատուկ թռիչքի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Հունգարիան առաջարկել է կոմերցիոն չվերթ, այլ ոչ թե՝ իրենց հաշվին որպես հումանիտար էվակուացիոն ռեյս։ Այդ ամենն այդպես էլ ավարտվում է, որովհետև Հունգարիայում չկա հայկական հզոր համայնք», — հայտարարել է Ուկրաինայում Հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները եւս չեն հոգացել հումանիտար չվերթի ծախսերը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից դժվարացել են հայտնել, թե կոնկրետ որքան մարդ է Ուկրաինայից ժամանել Հայաստան, սակայն նշել են, որ մեծամասնությամբ ազգությամբ հայեր են, սակայն եղել են նաեւ խառը ազգային կազմով ընտանիքներ։
Թվային տվյալ դժվարացել են տրամադրել նաեւ ՀՀ միգրացիոն ծառայությունից, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ռազմական գործողությունների մեկնարկից առայսօր Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 8 հայց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։ Թե ապաստանի համար դիմած քաղաքացիներից քանիսն են ազգությամբ հայ, ծառայությունից կրկին դժվարացել են պատասխանել։
ՀՀ իշխանությունները թվային տվյալների չեն տիրապետում, փոխարենը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն է իրազեկել, որ Հայաստանի սահմանը հատել է 4000 ուկրաինացի՝ հիմնականում ազգությամբ հայ։
Մարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:
Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:
Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել:
Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման:
Աննախադեպ վիրահատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
« 04.06.2021թ ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով:
Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։
Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո, տրավմայից մոտ 8 ամիս անց գանգի դեֆեկտը փակելու նպատակով՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա։
Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից:
Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների:
Այսպիսով կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին:
Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն»,- գրել է Դերձյանը։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր:Այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», — նշեց ժամանակավոր հավատարմատարը:
Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:
Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:
Ավելի վաղ Դենիս Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական:
Եվս մեկ փաստ, թե ինչպես իրենց հավատացողներին ապուշի տեղ դրեցին։
Ամեն ինչ ժողովրդի համար, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին։
Շատերի համար, նիկոլականների նմանատիպ մտքերը, իսկապես համոզեցուցիչ էին։
Բայց դրանք ընդամենը խաբելու, մոլորեցնելու, ավելի ճիշտ իրենց հավատացողներին էշի տեղ դնելու հնարքներ էին, ինչը նիկոլի գլխավորությամբ շատ գեղեցիկ մատուցվեց։
Հիշու՞մ եք, Մոնումենտի դղյակները ազգայնացնելու, վաճառելու ու ժողովրդին վերադարձնելու գեղեցիկ գաղափարը, որը ինչ բուռն ընդունվեց նիկոլի նախիրի կողմից։
Օրերս պարզ դարձավ, որ Մոնումենտի ամենամեծ ու ամենաշքեղ դղյակը, որը պատկանում էր ըստ նիկոլի, Հայաստանի ամենակոռումպացված, ամենաթալանչի՝ Հովիկ Աբրահամյանին, վաճառվեց։
Այլ հարց է թե ո՞վ է մերօրյա նորահայտ օլիգարխը, ե՞րբ, ինչպե՞ս մեկ օրում «կուտակված» միլիոններով հայտնվեց հասարակության մեջ։ Հայաստանը շատ փոքր երկիր է և ուղղակի հնարավոր չէ տարիներ շարունակ զբաղվել բիզնեսով, լինել խոշոր գործարար ու հասարակությունից աննկատ մնալ։
Մինչև Ծաղկաձորի հյուրանոցի գնելը, նրա մասին ոչ ոք և ոչինչ չգիտեր։
Բայց մարդը կամ իր կամ մեկ ուրիշի փողերով գնեց Հովիկ Աբրահամյանի դղյակը, բայց այդ գումարներից և ոչ մի լումա նիկոլաժեխի գրպանը չգնաց ու չէր էլ գնալու։
Առք ու վաճառքի գործարքը շատ հետաքրքիր անակնկալներ հարուցեց ինչպես հասարակության, այնպես էլ գլխավոր դատախազի մոտ։
Ըստ օդում կախված լուրերի գլխավոր դատախազին «քցել» են, խոսքը շատ մեծ գումարների մասին է, ինչից էլ նա անակնկալի էր եկել։
Հ.Գ. Հենց այդպես էշացած էլ, երկրորդ անգամ գնացին ընտրության։
Սայաթ Շիրինյան
Ոստիկանության գնդապետ
Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈՒ–ը առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։
«Իրականում այդպես չէ, խմելու ջուրը`ջրագիծը ճիշտ հակառակ ուղղությամբ է գալիս»,– ասել է մարզպետը` շեշտելով, որ խմելու ջրի ջրագծի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու որևէ վտանգ այս պահին չկա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատել է ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ը 2021թ-ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
Մարզպետը չի պատասխանել աղբյուրի հարցին՝ արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում:
Սյունիքի մարզպետն անպատասխան է թողել նաև հարցը, թե ե՞րբ է ադրբեջանական ԶՈՒ–ն ընդհանրապես տեղակայվել արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։ Նա նշել է՝ այդ մանրամասներն արդեն փակ քննարկման հարցեր են և գուցե` հրապարակման ոչ ենթակա։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Արդեն իսկ առկա է տեղեկատվություն Բաքվի կողմից Հայաստանին բանակցությունների համար ներկայացված 5 հիմնական սկզբունքների վերաբերյալ։
Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախով, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով,
2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,
3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,
4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը,
6. Արդյո՞ք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրում է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.