23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս գրեթե բոլոր ավիակասաներում հաճախորդներին նախազգուշացնում են, որ «Արմավիան» հետաձգում է Ռուսատան կատարելիք չվերթները, քանի որ կուտակված պարտքերի պատճառով Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:Այս մասին «Հայկական Վարկածին» ասաց մեկնողներից մեկը, որը ՌԴ մեկնեց «Սիբիրավիա» ընկերության չվերթով:
Արդեն տեղեկություններ են տարածվել որ «Արմավիա» ազգային փոխադրող ավիաընկերությունը այսօրվանից հայտարարում է անժամկետ գործադուլ, մինչև որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չիջեցնի սպասարկման սակագները:
Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հայտարարել է, թե դա վերաբերում է ուղևորների, ինքնաթիռների և մյուս սպասարկման սակագներին:
Ի պատասխան դրա «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով կեղծ ու անհիմն է հայտարարել «Արմավիա» ավիաընկերության տարածած այն տեղեկատվությունը, թե իրենք անժամկետ գործադուլ են հայտարարում՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության՝ իրենց հանդեպ կիրառած թանկ գների պատճառով։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան:
«Ազդակ»-ը այսօր դարձավ 85 տարեկան: Տարին հոբելյանական է ընդհանրապես հայ մամուլի համար, որովհետեւ զուգադիպում է հայկական տպագրության 500-ամյակին: Մամուլ, հրատարակչատներ, մշակութային պետական հաստատություններ թե միություններ հայկական աշխարհով մեկ նշում են հոբելյանը, հայ գրատպության կարեւորությունը մի անգամ եւս լույսին բերելու եւ ժամանակակից խնդիրների նկատառումով հայ գրքին ու մամուլին դիմագրաված հարցերը քննարկելու եւ հետեւություններ կատարելու համար:
Հայ մամուլի խնդիրները բազմազան են: Տարբեր առիթներով դրանք ներկայացված են` մեր կազմակերպ կյանքին առնչված կարեւոր ոլորտի հարցերը հրապարակային քննարկումի ենթարկել տալու նպատակով:
Ամենից սուր եւ առաջնային կերպով արծարծվող խնդիրը մարդուժի պատրաստության հարցն է: Այն ենթադրում է համալիր ծրագիր: Հարցերը փոխկապակցված են անշուշտ: Որեւէ արտադրություն իր շուկան ունի, եւ երբ սպառողի պակաս է լինում, բնականաբար արտադրանքի ծավալը նվազում է եւ արտադրանքի համար աշխատանքի հրավիրվելիք մարդուժը տակավ նոսրանում: Շուկայական այս տրամաբանությունը որեւէ ձեւով մամուլի դերը զուտ առեւտրականացնելու միտում չունի: Տրամաբանությունը հետեւյալն է. երբ հայերենի ընթերցանությունը նվազում է, նոր ընթերցողներ չեն գրավում դաշտը, բնականաբար մամուլի, գեթ` տպագիր տարբերակի, տպաքանակը կնվազի: Երբ տպաքանակը կնվազի, մամուլի գովազդային շուկան կսահմանափակվի, եւ երբ մուտքերի թվերը կտրուկ կնվազեն, մամուլի աշխատակիցների վարձատրությունների աստիճանաչափը անկում կարձանագրի, ինչ որ իր կարգին լրագրական ասպարեզը գրավիչ չի դարձնում, եւ նորեր այդ ընտրանքին չեն դիմում:
Այսպես է, որ միջազգային հռչակ ունեցող թերթերը գուժում իրենց մահը: Նախ կամփոփեն էջաթիվերը, կկրճատեն իրենց անձնակազմերը, նրանցից ոմանք նույնիսկ խորհրդանշական սակագներով վաճառքի կհանեն ամբողջ հաստատությունը եւ ապա կանցնեն պատմության` վերջնականապես տեղափոխվելով արդեն իսկ ձեւավորված ու կայացած իրենց ելեկտրոնային տարածքները:
Հայ գրատպության տարեդարձի առիթով մի անգամ եւս հայտնենք, որ հոսանքին դեմ թիավարել է հայ տպագիր մամուլի հրատարակությունը, ինչպես ազգային համախումբ ու կազմակերպ կյանքի տարբեր ոլորտները` կրթականից, մշակութային, անցնելով մարմնակրթականից ու բարեսիրականից: Առաջնային հիմնահարցի վրա պետք է կենտրոնանալ հայ տպագիր մամուլի հեռանկարները գծելիս: Այդ առաջնահերթությունը մարդուժի պատրաստությունն է համակողմանիորեն: Լրագրական հմտությանն առընթեր` լեզվամտածողության տիրապետում, հայկական հարցերի մասին խորքային տեղեկացվածության կողքին` միջազգային զարգացումներին հետեւելու եւ դրանք ընկալելու ընդունակություն եւ շատ ու շատ նման առաջադրելի հատկություններ: Արհեստավարժ աշխատելաեղանակի խնդիր է առաջադրվածը, որ տակավին հիմնահարցի մի երեսն է: Այս բոլորը նույնիսկ եթե իրականանան, բավարար չափերով, չեն արդյունավորվի, եթե չկա նման մարդուժի արտադրածը սպառողը: Եթե մի կողմից հասարակական գիտակցության բարձրացման աշխատանք է պահանջվածը, մյուս կողմից` հայ հասարակության բազմակողմանի պատրաստվածության հրամայականն է: Այս բոլորը բնական կարգով եթե չկայանան, կմթագնի դարձյալ հայ գրատպության երկնակամարը: Կրթություն, դաստիարակություն, հայեցիություն, մամուլի գործիչների պատրաստություն եւ ընթերցող հասարակության ձեւավորման մեքենական ինքնաղեկավարվող համակարգ պետք են` առնվազն բնական պայմաններում ապրեցնելու համար հայ տպագիր մամուլը:
Իրատեսական մոտեցումը պիտի համոզի բոլորիս, որ եթե չբանի համակողմանի այս մեքենականությունը եւ բնական ընթացքի չվերածի տարբեր ոլորտների ներգրավվածությունը առաջադրված աշխատանքին, հայ մամուլի պարագայական հաջողությունը գեղեցիկ հրավառության կարճատեւ ազդեցությունը պիտի գործի պարզապես:
Մարդուժի պատրաստությունը ուրեմն միայն մամուլի գործիչ պատրաստելու հրամայականով պետք չէ ընկալել: Ընթերցող մարդուժի պատրաստությունը եւս անշրջանցելի օրախնդիր է: Իսկ այս մեկը արդեն միայն մամուլի առաքելությունը չէ:
«Ազդակ»-ը այսօր դարձավ 85 տարեկան: Հոբելյանները միայն անցած եւ ներկա ուղին արժեւորելու առիթներ չեն. վաղվա օրվա մտածելու հիմնական պահեր են դրանք. իսկ մեր պատկերացրած վաղը տեսնելու համար այսօր պետք է մարդուժ պատրաստել: Թե՛ լրագրող, հրապարակագիր մարդուժ եւ թե՛ ընթերցող մարդուժ:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր
«Ընդամենը երեք օր առաջ Ազատության հրապարակում՝ այստեղ, Հայաստանի քաղաքական դաշտում գործող 18 կուսակցություններով համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության կողմից հրավիրված հանրահավաքին ներկա էր 3-4 հազ մարդկանց համախմբվածություն, իսկ այսօր ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն՝ ի դեմս «Հայոց արծիվների», այստեղ համախմբել է 13 հազ-ից ավելի մարդկանց: Հիմա ես ձեզ և հայ ժողովրդին հարց եմ տալիս: Ո՞վ կամ ովքե՞ր են խորտակված կամ խորտակվող նավերը, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը` վամպիրիզմի ձգտող, տենչող և ապրող բրուտոսյան ընդդիմության հետ միասին, թե՞ մենք», — հայտարարել է «Հայոց արծիվներ» — ի 2-րդ համագումարի ընթացքում ՀԿ-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Միայն թե իրեն թիվ 1 արծիվ (արծիվը ազնվաբարո ու հպարտ թռչուն է) համարողը կարող էր նաև մի փոքր ազնիվ լինել ասելու, որ ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին, որպես կանոն փակում են շրջաններից եկող բոլոր երթուղիները, սահմանափակելով մարդկանց ազատ տեղաշարժը, Իսկ այ «Արծիվների» հանրահավաքին տարբեր հիմնարկների աշխատակիցների լցրել են ավտոբուսներն ու Երևան են բերել շրջաններից, նույնիսկ նրանց կամքը չհարցնելով. հարկ չհամարելով տեղյակ պահելու, թե ինչի համար և ուր են տանում: Ասել են` հրահանգ կա, պիտի քաղաք գնանք:
Բլոգերներից մեկը լուսանկարել է, թե ինչպես են Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի կամարները քանդում, ինչն էլ Ֆեյսբուքյան ակտիվ քննարկման առիթ է դարձել բերելով համապատասխան մեկնաբանություններ.
«Մեր Քաղաքը» նախաձեռնության մտահոգությանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն անմիջապես արձագանքել է. Այս հարցի մասին Երևանի քաղաքապետարանի պարզաբանումն արդեն եղել է, որում մասնավորապես նշել ենք, որ Փակ շուկայի տարածքում քաղաքապետարանը թույլատրել է կատարել միայն ներքին հարդարման աշխատանքներ:
Կատարվող շինարարական գործողություններից ենթադրելի է, որ Փակ շուկայի վրա նոր հարկ(եր) են ավելացվում, քանի որ տանիքի վերանորոգման աշխատանքների պարագայում դժվար թե քանդվեն տանիքի կամարները:
Փաստորեն, Քաղաքապետարանը թույլտվություն չի տվել որևէ արտաքին փոփոխություն իրականացնելու համար, սակայն կամարները քանդվում են. դրանք արտաքին տեսքի մեջ չե՞ն մտնում:
Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները.
Մեր Քաղաքը Հիմա տանիք քանդելը ներքին հարդարման աշխատանքի հետ ինչ կապ ունի: դա ներքին հարդարման աշխատանք է??? !!!!
Anna Grigoryan – ինչպես միշտ դուք ճիշտ հասցեով չեք ներկայացնում ձեր բողոքը, Փակ շուկայի շենքը ներառված է պետության կողմից գրանցված մշակույթային հուշարձանների ցանկում:
Մեր Քաղաքը Anna Grigoryan, այսինքն ում պետք է հասցեագրենք մեր բողոքը, եթե ոչ քաղաքային իշխանություններին??? Եթե փակ շուկայի շենքը ներառված է մշակութային հուշարձանների ցանկում, ու հիմա այն քանդում են, ապա քաղաքացիները իրավունք չունեն դիմելու քաղաքային իշխանություններին և պահանջելու դադարեցնել այդ գործընթացը?
Anna Grigoryan Կարծում եմ ճիշտ կլիներ նախ հարցնել Սամվել Ալեքսանյանին: Ինչու ոչ նաև մշակույթի նախարարություն:
Артур Геворкян Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակակ…Տեսնել ավելին
Gayane Karakhanyan հարգելի Մեր քաղաք, ողջունում եմ ձեր անհանգստությունը շատ ողջունելի է ու շատ մեծ գործեր է անում, բայց լավ կլինի որ պահեք ձեր դեմքը, այս ձևով դուք նման եք ընդիմադիր մամուլի ընդհամենը, որը կատարում է համապատասխան հանձնարարական………սիրուն չի
Մեր Քաղաքը Հարգելի Gayane Karakhanyan, մենք ահազանգում ենք ըստ անհրաժեշտության և մեր ահազանգերը հիմնավոր են: Եթե մեր բաց, հանրային, և ԿԱՄԱՎՈՐ գործունեության մեջ հանձնարարական եք տեսնում, կխնդրեինք մեղադրելուց առաջ հրապարակել կոնկրետ փաստեր: Ինչ վերաբերում է <ընդդիմադիր մամուլին> նման լինելուն կամ չլինելուն, ապա այդ նմանությունը կամ <սիրուն չլինելը> զուտ Ձեր սուբյեկտիվ դիտարկումն է: Միևնույն ժամանակ նշենք, որ մենք, որպես հանրային քաղաքացիական նախաձեռնություն, չնայած արձանագրում և գնահատում ենք քաղաքային իշխանությունների կողմից կատարրված դրական քայլերը, սակայն չենք պատրաստվում վարդագույն ակնոցով նայել մեր քաղաքի իրականությանը, իսկ մեր հրապարակած նյութերը ուղղակի աղաղակում են բացահայտ օրինախախտումների մասին: Այնուամենայնիվ, շնորհակալ ենք Ձեր դիտարկման համար:
Lusiné Vayachyan «Աշխատանքները դադարեցված են, և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:»
հաստա՞տ քաղաքապետարան
Артур Геворкян Առնվազն տարակուսելի է հեգնանք-սարկազմդ Lusiné Vayachyan: Այնուամենայնիվ պատասխանեմ, Հաստատ!!!
Lusiné Vayachyan հարցնում եմ` մի ժամ անցել է արդեն
Մեր Քաղաքը Артур Геворкян, ընդունեք, որ դա սարկազմից բացի` նաև բանական արձագանք էր, քանի որ մինչև քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների արձագանքելը բարձիթողի վիճակ էր և դեպքի վայրում ապօրինություն էր կատարվում:
Մեր Քաղաքը ՀԻՄԱ ԱՅՍ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ արդյոք քաղաքապետարանի հսկողության տակ է: Եթե այո, ապա ավելի վատ` քաղաքապետարանի համար, որ ապահովում է օրինախախտումները http://www.facebook.com/photo.php?fbid=264937070249225&set=a.262462463830019.66458.100001988011628&type=1&theater
Артур Геворкян Մեր Քաղաքը, բանական արձագանքը մեր կողմից արդեն տրվել է, ավելացնելու ոչինչ չունենք:
Մեր Քաղաքը Աբովյան 3/1-ի հաշվով??? Այնուամենայնիվ, այնտեղ որևէ թույլտվություն ներկայացված չէ: Կատարվում են հողաշինարարական աշխատանքներ: Հարակից շենքի բնակիչները տեղյակ չեն, թե ինչ ծրագիր է իրականացվում: Հանրային լսումներ չեն եղել: Կարծում եմ, որ Դուք արդեն նկատեցիք, թե քանի օրենք է խախտվում:….
Ruzan Avoyan Իսկ արդյունք կա՞
Lusiné Vayachyan շուկայի կռիշն էին քանդում, քաղաքապետարանն էլ ասում ա` կասեցվել են
Ruzan Avoyan այսինքն որ դադարեցրել են, էդպես կիսաքանդ է մնալո՞ւ
Артур Геворкян Ռուզան ջան, տվյալ տանիքը եղել է այսպես ասած բաղդադի, սեփականատերն էլ չմտածելով, որ դա փոխարինելու համար ևս անհրաժեշտ է թույլտվություն ունենալ, նախաձեռնել է այդ աշխատանքները: Մնացածը արդեն գիտես:
Артур Геворкян Մեր Քաղաքը, ես իրավաբան չեմ և ի տարբերություն քեզ, հաստատ չիմացածիս մասին հայտարարություններ, առավել ևս ձևակերպումներ կամ պիտակավորումներ չեմ տալիս: Եթե վստահ ես, որ այդ ամենն, ինչպես պնդում ես, կատարվում է ապօրինի, ապա կարող ես քո ձեռքի տակ եղած հիմքերով դիմես դատարան:
Մեր երկրի միջին սպառողն իր եկամուտների 60 տոկոսը տալիս է սննդին, իսկ մնացած 40 տոկոսի 20-22 տոկոսը տալիս է կոմունալ և այլ ծառայություններին, սա եղավ արժանապատիվ ապրո՞ւստ»,- այսօր լրագրողների հետ հանիպմանն ասաց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, մտահոգություն հայտնելով, որ դա նշանակում է` միջին սպառողի բյուջեում չմնաց գումար գիրք գնելու, թատրոն հաճախելու և այլնի համար:
Ըստ նրա, նախորդ տարի ապրանքները թանկացել են 4, 5 տոկոսով, սննդամթերքը` 14, իսկ առանձին խմբեր՝ 20-25 տոկոսի սահմաններում:Այս համատեքստում ուշագրավ է վիճակագարական ծառայության երեկվա հրապարակած զեկույցը, ըստ որի այս տարվա փետրվարին հունվարի համեմատ գները ոչ միայն չեն աճել, այլ նաև նվազել են: ԱՎԾ-ի պաշտոնական ցուցանիշներով՝ փետրվարին Հայաստանում արձանագրվել է գների 0.9 տոկոս անկում: Ընդ որում, պարենային ապրանքները էժանացել են 1.9 տոկոսով:
Ինչ վերաբերում է Հայաստանի պարենային շուկայում ընդհանուր պատկերին, ըստ Պողոսյանի, որպես կանոն, այստեղ ակտիվությունն ուղեկցվում է պիկերով կամ անկումներով, սակայն ընդհանուր միտումը սպեկուլիացիայի հակվածությունն է.« Օրինակ, Գյումրիում վերջին օրերին անհասկանալի պատճառով շուրջ քսան տոկոսով թանկացավ հացը, ինչի պատճառները պարզելն բարդ է անգամ սպառողների միության համար ` հաշվի առնելով այն մանիպուլիացիաները, որ ուղեկցում են ադ գործընթացները»:
Պողոսյանը հակված է մտածելու, որ պատճառը եղանակային պայմանների հետևանքով ճանապարհների փակ լինելն էր:
Հարցին, թե Հայաստանում գնագոյացման գործընթացը սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ գործոն է, Պողոսյանն ասաց. «Եթե շաքարավազը Հայաստան ներկրում է մեկ մարդ 98 տոկոսով, իսկ մնացած 2 տոկոսը էլի նույն մարդը ուրիշ ազգանունով, ի՞նչ մրցակցության մասին է խոսքը»:
Համեմատության համար սպառողների իրավունքների պաշտպանը ներկայացրեց քաղաքակիրթ աշխարհում առկա իրավիճակը` Իսրայելից մինչև Եվրոպական երկրներ.«Եթե ընտանիքը 25 տոկոսից ավել է ծախսում է սննդի վրա, դա համարվում է աղքատության շեմ, և այդ ընտանիքը անմիջապես ներգրավվում է տարբեր սոցիալական ծրագրերում»,:
Պողոսյանն ասաց, որ հոգնել է Ազգային վիճակագրության ծառայությանն առաջարկելուց, որ վերլուծություններ արվեն առանձին ապրանքների և ծառայությունների մասով , որոնցից պարզ կդառնա աղքատության շեմը, մարդկանց վճարունակությունը առանձին ծառայությունների և ապրանքների առումով.«Նրանք միշտ մեժում են` ասելով, որ դա եվրոպական մեթոդիկա է, վստահեցնում եմ, նման ուսումնասիրության անհրաժեշտությունը կա:
«Ի վերջո, ամբողջ աշխարհում էլ ընդունված է. և՛ Ռուսաստանում և՛ ԱՄՆ-ում, ընտրությունների ժամանակ Բեոնսեն, Շակիրան մասնակցում են… ինչո՞ւ չպիտի լինենք մենք: Եթե ես դեմ չեմ այդ կուսակցությանը, գուցե էնքան էլ կողմ չեմ, ի վերջո, քաղաքականությունից էնքան էլ չենք հասկանում, քանի որ մենք էլ մեր տեսակի մեջ ապրող մարդիկ ենք: Բայց եթե ես դեմ չեմ, նա թշնամի չէ, ինչո՞ւ չպետք է երգեմ իմ երկրի, իմ պետականության… ընտրությունների ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը:
Երգչուհին ընտրություններին քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել, բայց եթե ստանա, անպայման կմասնակցի, քանի որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ երգիչ-երգչուհիները մասնակցում են կուսակցությունների նախընտական քարոզարշավներին:
Ասուլիսին ներկա երգիչ Արսեն Գրիգորյանն էլ այստեղ հանցագործություն չի տեսնում, ինչի համար ըստ նրա` իրենց մեղադրում են լրագրողները:
«Կարծում եմ, որ բոլորս էլ լծվում ենք, և դուք` լրատվամիջոցներդ էլ եք մասնակցում։ Նայած ինչ ձևի եք լուսաբանում կամ կներեք` ում պատվերն եք կատարում, սա էնպիսի խնդիր է, որ ամեն անգամ, երբ ընտրարշավ է` լրագրողները գալիս են երգիչներին են բան անում… ես անձամբ մասնակցում եմ և ես դրանից չեմ խուսափում»:
Նշենք, որ հարցը հնչել էր այսպես. «Արդյո՞ք երգիչները այս կամ այն կուսակցության փաստացի քարոզելուց հետո անցած չորս –հինգ տարիներին իրենց պատասխանատու զգո՞ւմ են, երբ այդ քաղաքական ուժերը, որոնց համար երգում են, իրենց նախընտրական խոստումերը չեն կատարում, իսկ իրենք էլ այլ հարցերում, որոնք չեն վերաբերում քարոզարշավին, քաղաքացիական ակտիվություն չեն դրսևորում:
Բերվեց նաև ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի օրինակը, որը հրաժարվեց նկարահանվել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին քարոզող տեսանյութում:
Արսեն Գրիգորյանը հավելեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, որ հիշատակված պատասխանատվությունն ունենա, քանի որ ինքը երգում է ոչ թե խոստում տվող կուսակցությունների, այլ երգում է ժողովրդի համար:
Այսինքն, ըստ երգչի` կուսակցություններն էլ մեր իրականության մասն են. և իշխանական , և ընդդիմադիր: Ուստի երգում են, որպեսզի ժողովրդի հետ ևս մեկ անգամ հաղորդակցվեն: Ուստի, երգչի ասելով, դրա մեջ ոչ մի հանցագործություն չկա, և նա լրատվամիջոցներին հորդորեց ոչ այդքան սուր վերաբերել այդ հարցին: «Մենք չենք ելնում բեմ, ասում ընտրեք այսինչ կամ այնինչ կուսակցությանը, ժողովուրդն ինքը պետք է ընտրի»,-ասա Արսեն Գրիգորյանը:
Աղբահանության սակագների փոփոխման գործընթացը նոր խմորումների դուռ է բացել:
Քաղաքապետարանը աղբահանությունից գանձվող գումարների կոնկրետ չափ է իջեցրել թաղապետարաններին, որոնք մեր ունեցած տեղեկությամբ ուղղակի անհնար է հավաքագրել:Խոսքը վերաբերվում է ոչ բնակելի շենքերին: Խնդիրն այն է, որ գումարներ պետք է վճարեն կադաստրում գրանցված բոլոր օբյեկտները, սակայն դրանց մեծ մասն այսօր չի գործում ու ստացվում է, որ չօգտագործվող օբյեկտները որոնք բնականաբար չեն կարող աղբ արտադրել,պետք է դուրս գան ցուցակից: Այսինքն մեխանիկորեն աշխատող օբյեկտների գույքագրում է տեղի ունենում, Սա իր հերթին բերում է բազայի մաքրմանը, սակայն մյուս կողմից թաղապետարանների վրա դրված գումարի հարցն է դառում խնդիր. Որտեղից պետք է հավաքագրվի այդքան գումար, եթե օբյեկտներից կեսից ավելին կաթվածահար վիճակում է:
Հետաքրքիր է այս փաստը հաշվի առե՞լ է Քաղաքապետարանը գումարի չափը որոշելիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.