23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու մոտ, թե` ճարպային հանգույցների խտացումը, թե` օրգանիզմի աշխատանքի դանդաղումը, թե` ուղեղի ծերացումը սկսվում է արդեն 45 տարեկանից: Բացառություններ լինում են,սակայն նախկինում ընդունված էր համարել, որ մարդու ֆունկցիոնալ խանգարումները սկսվում են 60 տարեկանից, ինչը վերանայել են Լոնդոնի Համալսարանի գիտնականները, հանգելով վերընշված եզրակացությանը:
Նրանց հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մտավոր ունակությունները անկում են ապրում 45 — 49 տարեկանում` 3,6 %-ով: Այդ պրոցեսը զարգանում է տարիքի հետ: 65-70 տարեկանում մտավոր կարողությունները գրանցում են 9,6%-ի անկում տղամարդկանց, և 7,4%-ի անկում կանանց մոտ:
Նրանք խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, այլ ընդհակառակը` համակարգել առօրյան, անցնելով խնայող ռեժիմի:
«Զվարթնոց» օդակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայանները » և ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիան» ստորագրել են փոխշահավետ պայմանագիր:
Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել են «Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ում և լրագրողների հանդիպմանը մասնակցում էին նաև ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը և ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը:
Նշենք, որ ասուլիսից մոտ մեկ ժամ առաջ հայտնի էր դարձել, որ «Արմավիան» հրաժարվում է բանակցություններից, սակայն որոշ ժամանակ անց՝ հրավիրված ասուլիսով հայտարարվեց պայմանագրի ստորագրման մասին:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ պայմանագրով կողմերից մեկը՝ «Արմավիան» պարտավորվել է ըստ կազմված ժամանակացույցի մարել կոնցեսիոներին ունեցած պարտքերը, իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը զիջումների է գնացել սպասարկման սակագների առումով: Համենայնդեպս, ընկերության ներկայացուցիչները հայտարարել են սակագնային փոփոխությունների մասին:
Ամեն դեպքում, ասուլիսին շարունակել են հնչել որոշ մեղադրանքներ, քանի որ Մարսելո Վենդեն հայտարարել է, որ չի տեսել որևէ երկիր, որտեղ ավիափոխադրողը մեղադրի օդանավակայանին:
Հիշեցնենք , որ ընկերության սեփանականատեր Միխայիլ Բաղդասարովն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե «Արմենիա միջազգային օդակայանները» չվերանայի սպասարկման գները մինչև 25 տոկոսով, ապա ազգային փոխադրողը կհայատարարի իր սնանկության մասին:
Որոշ ծառայությունների դեպքերում, ինչպես պարզ է դարձել ընկերության ներկայացուցիչների պատասխանից, սակագները հենց այդքան էլ իջեցվել են:
Սակայն նրանք նշել են, որ իրենց համար շատ էական է պարտքերի վերադարձը:
Ասուլիսին նաև հարց է հնչել՝ պատրա՞ստ է «Արմենիան» գնել «Արմավիան», եթե այն վաճառվի: Կոնցեսիոներ ընկերության ներկայացուցիչներն ի պատասխան հայտնել են, որ նման պաշտոնական հայտարարության մասին, որ «Արմավիան» վաճառվում է, իրենք տեղեկացված չեն:
Հաջորդ հարցը վերաբերել է ավիատոմսերի սակագնի հնարավոր իջեցմանը: «Արմենիա միջազգային օդակայանների» ներկայացուցուցիչներն ի պատասխան նշել են, որ մեկ ավիատոմսի մեջ օդանավակայանի սակագները կազմում են ընդամենը 10-15 տոկոս, և հետևաբար, օդակայանի սակագների վերանայումը չի կարող էական փոփոխություն ունենալ ավիատոմսի արժեքի վրա:
Այնուամենայնիվ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով, եթե «Արմավիան» չպահպանի համաձայանգրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա համաձայնագիրը չեղյալ կհամարվի: Նա չբացառեց, որ ավիափոխադրողի հետ նոր համաձայնության չգալու դեպքում ընկերությունը կարող է դիմել դատարան:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մի քանի անգամ համաձայնություն ձեռք բերեցին իրենց հակասությունների շուրջ, իսկ ավելի ուշ պարզվեց, որ բոլոր խնդիրները չէ, որ լուծված են։
Թերթ.am
ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել քիչ առաջ Մաշտոցի այգում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Ներկայացնում ենք հաղորդագրությունը ստորև
Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:
Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:
Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:
Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով:
«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանական որոշ երիտասարդ գործիչներ, հատկապես նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են սոցցանցերում, արդեն իսկ սկսել են նախընտրական գործունեություն իրականացնել այնտեղ: Այդ սռումով հատկապես աչքի են ընկնում ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանր և նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակ, ներկայում ՄԻԱԿ դեկավար և Հանրային հեռուստաընկերությսւն քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն հայտարարել է, թե էլի մեծամասնականով առաջադրվելու է Նոր Նորքում: Աշոտյանի քարոզչության հիմնական թիրախը առայժմ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն է, որի հետ կապված ԿԳ նախարարը «խայթող» և միաժամանակ հումորային մեկնաբանություններ է գրում: Իսկ ահա Ֆարմանյանն ավելի լուրջ է մոտեցել հարցին: Այն պահից ի վեր, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ ընտրատարածքում հնարավոր է` աոաջադրվի նաև Հայ ագգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակր կորցրել է քունն ու հանգիստը: Նա արդեն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է լինելու, այւ մարդկային տեսակների պայքար: Այսինքն` իր և Ջհանգիրյանի մարդկային տեսակների պայքար: Ուշագրավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակն ու Հանրայինի քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը նաև համացանցում է գրաքննություն իրականացնում` մասնավորապես, ջնջելով իր առաջադրման վերաբերյալ գրված այն մեկնաբանությունները, որոնք իր սրտով չեն:
Այսօր առավոտյան Խորենացի փողոցի բազմաբնակարան շենքում երկու քաղաքացի ներկայանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ, ընդ որում ցույց տալով նաև վկայականներ, ցուցակները ձեռքներին մեկ առ մեկ ճշտում էին, թե քանի հոգի են ապրում տվյալ բնակարանում, քանիսն են գրանցված, պատճառաբանելով, որ փորձում են ի հայտ բերել մեռած հոգիների: Ձեռքի հետ էլ ճշտելու «Բարգավաճի» համկիր են տվյալ տան բնակիչները, թե ոչ: Այն դիտարկմանը, թե դա կարելի է անել ընտրական տեղամասում, նրանցից մեկը ոգևորված ասաց. «Դա էլ ենք անելու, բա ոնց»:
Մեր հարցին, թե իրավունք ունի որևէ կուսակցությունը նման գործունեությամբ զբաղվելու, որքան էլ զարմանալի է, լսեցինք իրարամերժ կարծիքներ:
Իսկ ամենահետաքրքիրը ԿՀԸ –ի մեկնաբանութունն էր. նրանց մի ամբողջ աշխատանքային օր պետք եղավ, որ մեկ նախադասություն փոխանցեին. «Չի խախտվում ընտրական օրենսգրքի որևէ դրույթ»:
Հանրապետական պատգամավորներից մեկը, որին ի դեպ չտեղեկացրեցինք, թե խոսքը ո՞ր կուսակցության մասին է ասաց, որ նման քայլն անթույլատրելի է, իսկ ավելի շուտ իրենց օգտին քվեարկող ընտրողների քանակը ճշտելու քայլ է:
ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը սկզբում ասաց, որ շատ հնարավոր է ինքնակոչներ լինեն, հետո երբ ասացինք, որ բնակիչների ցուցակը ճշգրիտ ցուցակ էր և մարդիկ անդամատոմսով էին, ասաց, որ ոչ մի կրիմինալ չի տեսնում էդտեղ և շատ նորմալ է համարում նրանց այցը:
Մեկնաբանելով հարցը դաշնակացական պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց. «Դա միջոց է, որպեսզի կուսակցությունը վերահսկելի դարձնի իրավիճակը և մոտավոր հաշվարկներ ունենա: Եթե չեմ սխալվում նման դեպքում ընտրական օրեսգրքի որևէ դրույթ չի խախտվում, սակայն մենք բախվում ենք այն երևույթի հետ, որ շատ կուսակցություններ հոգևորսությամբ են զբաղված:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյան էլ պարզաբանեց. «Ըստ էության դա կարելի է և թույլատրելի միայն այն դեպքում, եթե ճշտում են ցուցակներում եղած մարդիկ այժմ երկրում են թե ոչ: Մնացյալ բոլոր դեպքերում անձնագրային տվյալներ վերցնել, կաշառք նվերների տեսքով և այլն օրենքի խախտում է:
Իսկ ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը խուճապի մատնվեց . «Եթե դա մեզ չի վերաբերվում… մեր կուսակցությունը նման բաներով չի զբաղվում: Կամ դուք չեք ասում մարդկանց կամ կուսակցությունների անուներ, ապա ես չեմ պատասխանի ձեր հարցին: Անորոշ հարց եք տալիս ու ինչ որ շանտաժի մեջ եք փորձում ներքաշել:
Ինքնասպանության փորձ կատարած իրանի բնակիչը դուրս է գրվել Սևանի հիվանդանոցից: Ի դեպ մեր ունեցած տվյալներով տղամարդու դաստակների վրա եղել են սուր կտրող գործիքի հետքեր: Արդյոք դրանից կարելի էենթադրել, որ սա տղամարդու ինքնասպանության առաջին փորձը չէ:
Երեկ Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին են դիմել տեղեկացնելով, որ Սևանի թերակղզուց իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ` կտրող ծակող գործիքի միջոցով ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով: Այս մասին հաղորդում է news.am ը փոխանցելով ոստիկանության պարզաբանումը, ըստ որի, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը, պարզվել է, որ նա Իրանի քաղաքացի է: Իսկ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել սիրո հողի վրա: Սակայն քննչական բաժինը դեռ չի հաստատել այդ վարկածը:
Մարտի 13-ին՝ ժամը 15.30-ին, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից տեղե¬կություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները:
Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան:
Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ` 1988թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ` 1987թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:
«Հայացք» օրաթերթը հրապարկում էր տպագրել, որտեղ լուր է հաղորդել, որ այս շաբաթվա վերջում երեք–չորս երգիչ–երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում և առաջինը կլինի երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ «Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի։ Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինի»,-գրել էր թերթը։
Շուշան Պետրոսյանն էլ Tert.am-ը հետ զրույցում, չի կարողացել թաքցնել զայրույթը.«Տգեղ տեքստ է տպվել, ես հենց նոր կարդում էի: Այդքան թեփի նման ե՞մ ես: Ի՞նչ է նշանակում, որ գերդաստանից մեկը պիտի լինի: Ո՞նց կարելի է սենց կեղտոտ բաներ գրել մինչև էդ ամպագորգոռ մտքեր էիք ասում, որ Շուշանին սիրում եք իր հայրենասիրության համար է: Ես կրակն ե՞մ ընկել, որ մեր ընտանիքից պատգամավոր կա: Ի վերջո ես երգում եմ Ձեզ համար ու փորձում եմ մաքրամաքուր պահել իմ ոլորտը` զերծ մնալով թուրքացած ռաբիսից: Ու էս մակարդակով ուզում ենք երկիր կառուցե՞նք: Նենց կուզեի նայել էդ գրողի աչքերին ու կուզեի հարցնել գիշերը լավ ե՞ս քնել, ինչ է թե հերթական թույնն ես բաց թողել»: Շատ հետաքրքիր է, ինչն է այդպես բարկացրել երգչուհուն, այն որ հոդվածագիրը շեշտել է փաստը, թե այն, որ իր անունը զուգահեռվում է հորաքրոջ անվան հետ, որի նկատմամաբ արտահայտված բացահայտ թշնամանքը մամուլում դեռ թարմ է շատերի հիշողության մեջ:
Շուշանը, ըստ Tert.am- ի չի հերքել, որ ցանկություն է հայտնել լինելու Ազգային Ժողովում և արդեն նրան առաջարկություն են արել ու ինքը համաձայնել է:
Իսկ թե ո՞ր կուսակցությունից հարցին, նա ասել է. «Պարզ չէ՞, որ «Հանրապետական»»։ Ո՞ր մեկը համարձակություն կունենար ինձ զանգելու»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ Փառք Աստծո, գիտի, թե ով է Նժդեհը:
Շուշանն այսօր պատրաստվում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել կուսակցությանը, իսկ թե երբ կանդամագրվի ՀՀԿ-ին, ասել է, թե տեղյակ չէ:
Նաև ավելացրել է, թե` իր էությամբ ազատ մարդ է, և կուսակցական լինելը այնքան էլ իր տեսակին բնորոշ չէ, բայց կարծում է, որ կռիվ տալու լավագույն ձևը օրենսդիրում լինելն է:
Հայացք թերթը գրում է որ ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը: Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում: Թերթը փորձել է կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել: «Մեր կարծիքով` սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից: Հուսով ենք տիկին Հերմինեն կհերքի այս լուրը»,- եզրափակում է թերթը:
Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ բողոքող ակտիվիստները այսօր հայտարարել են շուրջօրյա նստացույցի մասին: Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների համար Մաշտոցի այգում տաղավարների ժամանակավոր տեղադրման դեմ պայքարող բնապահպանական ակտիվիստները նստացույցը կշարունակեն մինչև մարտի 16-ը: Նստացույցի միջոցով պահանջում են քաղաքային իշխանություններից ապամոնտաժել շինությունները և բարեկարգել այգին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.