23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավն ու քաղաքական ուժերն ընդամենը նոր են հատել խորհրդարանի ընտրության առաջադրումների փուլը, բայց իրավիճակն արդեն հասցրել է հարստանալ երկու ընդդիմադիր ճամբարների՝ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության փոխհրաձգություններով: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրումից հետո առաջադրվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժառանգության առաջնորդը, ընդ որում՝ նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ: Իհարկե, երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Փաշինյանից հետո առաջադրվել է՝ չիմանալով Փաշինյանի առաջադրման մասին, բայց դա, իհարկե, այնքան էլ չմեղմեց այն փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափը, որ տեղում են կոնգրեսականներն ու ժառանգականները միմյանց հասցեին:
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը: Իշխանությունների համար առավել լավ նվեր այս երկու ընդդիմադիր ուժերն, իհարկե, չէին կարող մտածել: Ինչպես հայտնի ասույթում է, երբ «երկու շուն կռվում են՝ ճամփորդի գործն են հաջողում»: Ներկայումս ստացվում է հենց նման իրավիճակ, երբ կռվում են երկու ընդդիմադիր ուժեր, հաջողում է միայն իշխանությունը: Եվ, ըստ էության, կարևոր չէ, թե ով է առաջինը սկսել, ով է արձակել առաջին կրակոցն ու սկսել ճակատամարտը, որովհետև տուժողը, միևնույն է, լինելու են երկու կողմն էլ:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմադիրներով նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու մասին: Սակայն քիչ հավանական է, որ նման նախաձեռնություն ընդդիմադիր դաշտում լինի, որովհետև եթե ընդդիմադիրները ունակ էին նման համախմբման, ապա դա կանեին մինչև առաջադրումները, և չէր ստեղծվի այն տհաճ իրավիճակը, որից, եթե խոստովանենք, բավականին տհաճ հոտ է փչում ընդհանրապես:
Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի ընտրական առաքելությունը երևի թե պետք է լիներ այն, որ նրանք որակ հաղորդեին նախընտրական դիսկուրսին և ձևավորելով համապատասխան հասարակական պահանջարկ` փորձեին ցույց տալ իշխանության սնանկությունը: Մինչդեռ այսօր, առայժմ, ընդդիմադիրներն իրենք իրենց են ցույց տալիս՝ հավասարվելով իշխանությունների պարզունակությանը:
Ավելին` իշխանությունները նույնիսկ մեկ քայլ առաջ անցան և կոալիցիայով հանդերձ փետրվարի 13-ին հայտարարեցին խաղի կանոնների և հանդուրժողական մրցակցության շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ընդդիմադիր ուժերը առայժմ շարունակում են հայհոյել միմյանց և կազմաքանդել հասարակական կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները:
Կառավարության ծրագրով նախատեսված է նոր 50 արագաչափերի տեղադրում հանրապետության ճանապարհներին, մասնավորապես Երևան-Սևան ճանապարհին և մայրաքաղաքի ևս 13 խաչմերուկներում: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս «Աքիլլես» «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հայաստանում դեսպանատների ու հյուպատոսությունների ավտոմեքենաները պարբերաբար խախտում են ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները, իսկ նրանց նկատմամբ վարչական տույժերի նշանակումը խնդիրներ է հարուցում:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը ըստ էության չհերքեց այդ փաստերը, սակայն նշեց, որ որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից. «Ուրիշ բան` զինված ուժերին պատկանող և դրանց հավասարեցված տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվում է արձանագրություն և ուղարկվում զինված ուժեր, որտեղ կիրառվում են կարգապահական տույժեր»,- ասաց Հ. Սարգսյանը:
«Հրապարակ». Երեկ թերթը գրել էր, որ խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են իրենց անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին: «Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,-բողոքել էին արթիկցիները: Երեկ երկոյան թերթին տեղեկություններ հասան, որ Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է» արթիկցիներին Պետրոսյանից ազատելու համար` ճիշտ է ընդամենը ժամանակավորապես, նրան «հարկադիր» արձակուրդի է ուղարկել:
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ և ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակը:
ՀՀԿ համամասնական ցուցակը կազմված է 253 մարդուց: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արտակ Գրիգորյանը նշեց, որ իրենք լավ են տրամադրված և ունեն հաղթողի հոգեբանություն: Արտակ Գրիգորյանը նույնպես չհրապարակեց պաշտոնական ցուցակը և խորհուրդ տվեց լրագրողներին սպասել մինչ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի:
Այսպիսով, այսօր պաշտոնապես ավարտվեց կուսակցությունների և անհատ քաղաքացիների պատգամավորի թեկնածու առաջադրվելու կամ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ընտրացուցակները ներկայացնելու ժամկետը:
Նախընտրական այս խառը շրջանում, երբ կուսակցությունները ընկած ցուցակներ են ճշտում, ջրմուղը որոշել է թարմացնել պայմանագրերը: Հետաքրքիր է, թե ինչու են ընտրել հենց այս ժամանակահատվածը: Հարցը պարզաբանելու համար դիմեցինք «Երևան ջուր» ՓԲԸ-ին, որտեղից լրատվության բաժնի պատասխանատուն ասաց. «Պայմանագրերը վերակնքվում են: Տվյալներ են ճգրտվում, քանի որ առաջին իրավական պայմանագրերը կնքվել են 2002 թվականին, ուստի 10 տարվա ընթացքում նոր փոփոխություններ են եղել, մարդիկ են բնակարաններ վաճառել, մարդիկ են մահացել, երկրից հեռացել: Սա արվում է միայն թարմացումներ կատարելու նպատակով: Իսկ պայմանագիրը տիպային պայմանագիր է, հաստատված կառավարության կողմից: Որևէ նոր փոփոխություն և նոր կետեր չկան ավելացված, կան միայն բնակիչների և մեր պարտավորությունների մասին լրացումներ»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է:
— Ձեր և Ձեր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէ՞ր կարող փոխել խորհրդարանի պատկերը:
— Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի:
-Ուզում եք ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը Ձեզ և Ձեր նմաններին արժանի չէ՞: Ձեր ասածից այդ է բխում:
-Կարծում եմ` այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ:
— Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:
— Ես կմնամ անկախ լրագրող: Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի և կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն:
Եթե ամենատարբեր ծառայություններ իրենց կայքերն են բացել և առաջարկում են համակարգված սպասարկում ինչո՞ւ պետք է սեքսուալ ծառայություններ մատուցողները հետ մնան նրանցից, նամանավանդ որ սեքսուալ առաջարկ — պահանջարկի ոլորտում իրոք շունը տիրոջը չի ճանաչում և ինտերնետ տիրույթում` օրինակ օդնոկալսնիկի կայքում այդ առումով խայտառակ պատկեր է: Հավանաբար հենց այս իրավիճակից ելնելով էլ բացվել է armgirls.am կայքը, որը կարող է ռեալ եկամտաբեր լինել:
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր`թիվ վեցերորդ վարչությունն ուսումնասիրում է armgirls.am կայքը: Ըստ նախնական վարկածի այն պոռնկագրական է, այստեղ արդեն գրանցվել են շուրջ երեք տասնյակ կանայք,որոնք առաջարկում են սեքս ծառայություններ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս մասին տեղեկացրել է. «Այս պահին ուսումնասիրվում է՝ կայքը պոռնկագրակա՞ն է, թե ոչ: Հանցակազմ հայտնաբերվելու դեպքում, գործ կհարուցվի արդյո՞ք»:
Կայքում գրանցված են առայժմ միայն կանայք, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում 25.000 — 50.000 դրամի սահմաններում 1 — 2 ժամվա համար։ Գիշերային ժամանցի արժեքը հասնում է մինչև 150.000 դրամի։
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ ականատեսների վկայությամբ, նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: «Այդ մասին, սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը մեր թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել:
«Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով մեր հարցերը, երեկ հրաժարվեցին պատասխանել դրանց, պնդելով, որ «ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»: Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսպես, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում: «Դուոս» գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ: Նրանց միջեւ վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին: Ականատեսի խոսքով, այդ տղամարդը շատ նման էր Աժ օլիգարխ պատգամավորներից մեկին: Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմեց, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ էր: «Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած: Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոռգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին: Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք»,- պատմեց կինը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Մարտի 8,Ապրիլի 7, կանանց օր, մամաների, տատիկների ու աղջիկների օրեր, ու մեջը մի կլոր ամիս՝ 30 օր, որի ընթացքում ազգովի պետք է կանանց վեհաբանել, հիշել նրանց մասին, հիշել ամենակարեւորը, որ կինը մայր է, քույր է, դուստր ու սիրելի կին, փորձել հասկանալ նրանց հիմնախնդիրները ամեն մեկն իր համար ու նաեւ՝ հասարակական ու իրավական կտրվածքով, ծաղիկներ ու այլ նվերներ անել նրանց, եւ այլն, եւ այլն, եւ այլն Ողջունելի միամսյակ է, բան չեմ ասում, բայց մեր մենթալ հետամնացության ֆոնին զավեշտալի է: Հենց միամսյակն անցնում է, կանանց մասին մոռանում են եւս մի տարի… Շնորհավորում եմ անցած միամսյակն բոլոր այն կանանց, ովքեր դա ընդունում են: Ինձ համար Մարտի 8-ը դա տատիկս է ամբողջ էդ օրը գազօջախի առջեւ կանգնած, որպեսզի երեկոյան տղամարդիկ գան ու շնորհավորեն, ու նշեն Մարտի 8: Իսկ երեկոյան՝ հոգնած, հազիվ—հազ բացած, էդ տոնը ստեղծողին հայոհոյող հայացք…
Ինձ համար Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օրն է, չնայած շնորհավորանքներ այնուամենայնիվ ընդունում եմ: Էս կյանքում փորձեցի ամեն ինչ, ինչ կանացի է՝ թույլ, հեզ, խոնարհ, քնքուշ, ներող, հոլանի, համբերատար եղա՝ կյանքը տվեց գլխիս, դարձա պայքարող…
Ես ֆեմինիստ եմ:
Աստված ստեղծեց Ադամին, իսկ որպեսզի նա չտխրի ու չձանձրանա, ինչպես նաեւ մարդկային ցեղը շարունակելու համար նրա կողից ստեղծեց Եվային, խտրականություն մտցնելով սեռերի միջեւ՝ դրանով իսկ դնելով ֆեմինիստական շարժման սկիզբը…
Իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական գնահատականը, որի դեպքում կնոջ համար անհեթեթ կդառնա ռադիկալ ֆեմինիզմը, իսկ տղամարդու համար՝ սեփական անասնական մղումը կնոջ առարկայացմանն ու նրա ընկալմանը՝ որպես աստծո բիզնես-պրոյեկտի, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծած միայնակ տղամարդու բավարարումը:
«Ֆեմինիզմը ձգտումն է` տղամարդկանց հետ կանանց հավասարությանը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է կանանց շահագործմանը վերջ դնել և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։ Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա»,- ասում է հայկական Wikipedia-ն:
Ֆեմինիզմը զուտ դեմոկրատական երևույթ է և կարող է խրախուսվել ու գոյատեւել միայն ազատ դեմոկրատական կամ դրա ուղու վրա կանգնած հասարակության կողմից: Այլ հասարակություններում ֆեմինիզմի դրսևորումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Պատահական չի, որ շարժումն իր բուռն վերելքն ապրեց 60-ականներին ու մասնավորապես աշխարհի ամենադեմոկրատական երկրում ` ԱՄՆ-ում:
Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է:
Բայց հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են ծայրահեղ մոտեցում ունեցող կանանց, ովքեր, օրինակ, կարող են խիստ վիրավորվել, երբ տղամարդն իրենց տեղ զիջի տրանսպորտում կամ, դուռը բացի նրանց համար։ Սա ռադիկալ ֆեմինիզմ է:
Ֆեմինիզմի երևույթն իրականում ավելի բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել գլոբալիզացիայով: Պատրիարխալ քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ:
Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել միայն ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և՛ տղամարդկային, և՛ կանացի սկզբերի կողմից կանացիության, կնոջ վեհ ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես արարչության ամենակարևոր գործոնը:
Իրականում ֆեմինիստ կարող է լինել և՛ տղամարդը, և՛ կինը. այս դեպքում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի ոչ մարմնեղեն ու նյութեղեն ընկալումը, նրա ճիշտ ընկալելու ու արժևորման ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթություններն ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և´ տղամարդկային, և´ կանացի սկզբերն ու իրական կյանքն իր ամբողջականության մեջ վեր է ածված ունայնության: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեկ բաղադրիչը:
Ինտերնետում փնտրեցի՝ «Ֆեմինիստական շարժումը Հայաստանում» ու ստացա ծով արդյունքներ՝ « Հայաստանում ֆեմինիստական շարժում գոյություն չունի: Ուղղակի որոշ կին գործիչներ ընտրություններից առաջ ակտիվանում են` ֆավորիտ այս կամ այն կուսակցության ցուցակում անցողիկ տեղ «գրավելու» հույսով: Հույսերն արդարանան կամ չարդարանան` երկու դեպքում էլ նրանք մոռանալու են կանանց իրավունքների մասին: Այս «հիվանդությունը» բնորոշ է նաեւ հասարակական այլ խմբերի, ասենք` կարիերիստ ջահելներին, որոնց կոմսոմոլային ակտիվությունն իր գագաթնակետին հասնում է հատկապես ընտրություններից առաջ», — neonews.am: Մեկ էլ Ղազանչյանի ասած անհեթեթությունը, թե, իբր՝ «Ծխող կանաց թվի աճին նպաստում է ակտիվորեն զարգացող ֆեմինիստական շարժումը, կանայք ազատության են ձգտում», — Նովոստի-Արմենիա:
Ըստ իս, այսօր կանայք ավելի շատ ծխում են իրենց կենցաղային ղարդերը փարատելու համար, կամ գուցե, ինչպես ինձ համար մի ժամանակ, նրանց համար էլ, այո´ սիգարեթի ծուխը ասոցացվում է ազատության հետ, քանի որ միայն դա ունեն բոլոր ազատություններից:
Հասարակության նեգատիվ վերաբերմունքը ֆեմինիստական շարժմանը կոնկրետ Հայաստանում պատճառաբանվում է պատրիարխալ ամուր դիրքելը զիջել չցանկանալու հետ, ֆեմինիստներին են վերագրում պոռնկության, ծխելու, աբորտների, վաղ ամուսնությունների կամ սեռական կյանքի, նույնիսկ սեռավարակների վիճակագրական աճը: Գուցե՞ սկսեն շուտով կանանց մեղադրել արտագաղթի աճի ու հեղափոխական շարժման ակտիվացման հետ: Վերջինս ցանկալի է, քանի որ էս երկրում տղամարդիկ չկարողացան մի կարգին բան անել էս 20 տարվա մեջ, գուցե կանայք կկարողանան:
Ես գտնում եմ որ կանանց հիմնախնդիրներն էնքան շատ են մեր երկրում, որ անհրաժեշտ է քաղաքական կառույց, շարժում, միավորում, որը կմտնի պառլամենտ ու կզբաղվի կանանց շահերով, ինչ տիրակալներ էլ որ լինեն: Ուզում եմ որ խորհրդարանական ընտրությունների ներկայանանք: Պատկերացնում ե՞ք որքան էլեկտորատ կունենա մի կին, ում մեր կանայք կընդունեն ու կսիրեն, ում կվստահեն ու կհավատան, ու ոչ միայն կանանց հիմնահարցերով:
Մի նկար տեսա, ուր լիբիայի ապստամբներն էին միտինգում, լիբիացի ըմբոստ կանայք հրապարակն էին լցվել, ու իսլամով իրենց պարտադրված լաչակները հագներին գոռում-գոչում էին ու պահանջում արժանապատիվ ապրելու իրավունք, ես հասկացա, որ ցանկացած հեղափոխոթյուն անհնար է առանց կանանց, ու գուցե մի օր էլ, երբ մեր հրապարակներում վառ ու պայծառ գույներով հագուստներով կանայք կգերակայեն ավանդական սեւահագուստ մռայլ տղամարդկանց՝ մենք էլ կանենք հեղափոխություն:
Երբ նայում եմ մեր միտինգների ֆոտոները, մատովոր 80/20 վիզուալ հարաբերակցություն եմ ֆիքսում տղամարդկանց ու կանանց մասնակցության: Մտածեցի, որ եթե էդ տղամարդիկ իրենց կանանց հետ եկած լինեին միտինգի, երկու անգամ ավել մարդ կլիներ, իսկ եթե դուստրերին էլ բերած լինեին, հաշվի առնելով որ կանայք թվաքանակով գերակշռում են տղամարդկանց, ապա ամենաքիչը մեկ երորդով կավելանային միտինգավորները: Իմ հաշվարկով կանանց հավասար մասնակցությունը ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ընդդիմադիր իրենց ընտանիքի տղամարդկանց հետ միտինգներին, հաշվի առնելով, որ պատրիարխալ ընտանեկան կարգն է գերակշռում, կապահովեր մինիմում 170-180 հազար մարդ:
Մտածել է պետք: Թող էդ տղամարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, ովքեր բռնապետության դեմ պայքարի են ելել, իրենց ընտանիքներում հեղափոխություն անեն ու նախ եւ առաջ ազատագրեն կնոջը, եւ ապա պահանջեն իրենց ազատագրել այդ նույն բռնապետությունից: Ես կոչ եմ անում իմ երկրի բոլոր ընդդիմադիր ամուսիններ ունեցող կանանց: Դուք չե՞ք հոգնել պասիվ դերից, դուք չե՞ք ուզում, որ ձեր ամուսինների միտինգի օրերը վերջանան, նրանք էլ հո մահանա են բռնում ու ամբողջ օրով կորում հետո էլ խմած տուն գալիս չէ՞ երբեմն ☺☺☺
Թեկուզ եթե էդպես էլ չի, դիցուք դուք համախոհ չեք ձեր տղամարդու հետ, ու նա գնում է իր միտինգին իր դիրքորոշումը պաշտպանելու, դուք ո՞ւր եք գնում, ո՞վ է ձեր շահերի պաշտպանը, ո՞ւմ եք վստահում: Կանայք, ովքեր չեն կողմնորոշվում, քանի որ մարդկային համապատասխան տեսակ են փնտրում, առաջարկված ծրագրերի մեջ իրենց խնդիրներն են փնտրում, ու ոչ մի տեղ չեն գտնում՝ անտեսված են, կամ ձեւական շոշոփված: Բայց եթե կինը հասարակական ակտիվ չի ընտանիքում, մեկ է, էդ կանանց էլ չես խաբի, նրանք հասկանում են, որ սա տղամարդկանց կռիվն է, իրենցը չի, դրա համար էլ պասիվ են:
Կոչ եմ անում բոլոր կանանց միավորվել մի գաղափարի շուրջ. այն քաղաքական ուժը, ով կընդունի մեր առաջադրած բարելավումները, մեր ծրագիրը, նրան էլ կտանք մեր քվեն էլ, մեր մարդաքանակն էլ: Պահանջները կձեւակերպենք միասին:
Որքան էլ պայքարեն պատրիարխալ հասարակարգի ջատագովները, որքան էլ փակեն տներում իրենց կանանց ու աղջիկներին, որքան էլ արգելեն նրանց ամեն ինչ(արգելված պտուղը քաղցր է), միեւնույնն է, մոտենում է Հայաստանում պատրիարախալ գերակայության վերջը այնպես, ինչպես մոտենում է ավազակապետության վերջը: Ու թող ոչ ոք չասի, թե չենք զգուշացրել:
Միամսյակը պրծնի էլ, միեւնույնն է` թող զգաստանան, կանա՛յք են գալիս:
Ֆեմինիզմ = Իրավահավասարություն = Ազատագրում
Հովվական իր ծառայությունը լքելու և եկեղեցական ասպարեզից ինքնակամ հրաժարվելու համար Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նահապետ քահանա Խաչատրյանը: Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Հովհաննես Խաչատրյան ավազանի անունով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.