23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ». Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան, ազատամարտիկ ժիրայր Սեֆիլյան, քաղաքագետ Մանվել Սարգսյան, իրավապաշտպան Ստեփան Դանիելյան. սրանք այն մարդիկ են, որ որոշել են սեփական ձեռքերով ապամոնտաժել Մաշտոցի պուրակի բուտիկները:
Այս որոշումը կայացվել է` ի կատարումն բնապահպան-ակտիվիստների ձևավորած քաղաքացիական դատարանի վճռի: Ապամոնտաժողների խումբը համալրված է նաև այլ անձանցով:
«ՀՀ քաղաքացիների ժողով» նախաձեռնությունը նամակ է գրել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Խոսքը վերաբերվում է Մաշտոցի այգու շինարարությանը: Ակտիվիստները ոստիկանապետին տեղեկացնում են, որ մարտի 31-ին ժամը 13:00-ին Մաշտոցի պուրակում նախատեսում են ապամոնտաժել կառուցված տաղավարները: Նրանք պահանջում են ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը և խոստանում չվնասել ապամոնտաժվող գույքը։
Նամակն ամբողջությամբ.
Հարգելի պարոն Գասպարյան,
2011թ դեկտեմբերի 15-ին Երևանի Քաղաքապետի կողմից «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրվել է Մաշտոցի Պուրակում (Մաշտոցի պողոտա 22/1 հասցեում) տաղավարների տեղադրման թույլտվություն:
Այդ որոշումը առաջացրել է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը։ Բոլորի համար ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային նշանակության տարածքների զգալի մասնավորեցում՝ էապես նվազել են քաղաքի կանաչապատ գոտիները և վատթարացել է ճարտարապետական միջավայրը։
Մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների միավորված ջանքերի շնորհիվ Մաշտոցի Պուրակում տաղավարների տեղադրման աշխատանքը կասեցված է, իսկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որ տաղավարները ենթակա են ապամոնտաժման երեք տարվա ընթացքում։
Իր որոշման մեջ կառավարությունը չի հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը։ Դրա հետևանքով քաղաքացիների և Երևանի քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական լուծումը։
Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված և պետության միջազգային պարտավորություններից բխող նորմերի` հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական նախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից և կայացված անօրինական որոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Հասարակության ձայնը խլացված է օրենսդրական ձևական սահմանափակումներով, մարդիկ զրկվել են արդարության կարևորագույն պահանջներից մեկի` լսված լինելու իրավունքից: Այն հարցերում, որտեղ արդարադատությունն այլևս մատչելի չէ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության համարժեք միջոցներ:
Սույն թվականի մարտի 17-ին երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորել են «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»։ Իր հնարավորությունների սահմաններում այդ կոլեգիալ հանրային էքսպերտների մարմինը կատարել է վեճի առարկային վերաբերող փաստերի հետազոտություն և կազմել իրավական եզրակացություն։ Քաղաքացիների դատարանը պահանջել է Երևանի Քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի Պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի Քաղաքապետը թողել է այդ պահանջը անպատասխան։
Սույն թվականի մարտի 27-ին գումարվել է Երևան քաղաքում բնակվող, Երևանի համայնքի անդամ, ՀՀ քաղաքացիների ժողով: Ժողովում մասնակցել են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։ Ժողովը բարձր է գնահատել երիտասարդության կողմից ցուցաբերած հետևողականությունը՝ հանրային շահերը և իրավունքները պաշտպանելու գործում և քննադատել է պաշտոնատար անձանց անկարողությունը՝ ընդունել ողջամիտ և օրինական որոշում առաջացած խնդիրը կարգավորելու համար։
Ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը, հաշվի առնելով նաև բազմաթիվ այլ Էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ ժողովի մասնակիցները որոշել են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները սեփական միջոցներով: «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրինությունը պատշաճ ծանուցվել է իրեն պատկանող, բայց անօրիական ձևով կառուցված տաղավարների ապամոնտաժման անհրաժեշտության վերաբերյալ:
Ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ին Մաշտոցի Պուրակում նախատեսված է ապամոնտաժել անօրինական կառուցված տաղավարները: Ապամոնտաժման աշխատանքները կատարելու են հետևյալ անձինք.
1. Աբրահամյան Էմիլ
2. Դանիելյան Ստեփան
3. Խզմալյան Տիգրան
4. Կարապետյան Հարություն
5. Հովհաննիսյան Արմեն
6. Ղահրիյան Հայկազն
7. Ղուկասյան Անդրիաս
8. Շիկոնյան Կարեն
9. Սարկիսյան Մանվել
10. Սարոյան Սարո
Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.
1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732 — 1 (մեկ) հատ,
2. պտուտակահան STAREX — 12 (տասներկու) հատ,
3. հարթաշուրթ KLY-TEK 160mm — 5 (հինգ) հատ,
4. ճոպան կտրող գործիք STAREX – 2 (երկու) հատ,
5. դուր ORIENT — 2 (երկու) հատ,
6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ:
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Կից ներկայացնում ենք
1.«Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճիռը
2.«Կենտրոն-Կանանչապատում» ՓԲԸ -ին ուղղարկված նամակի պատճեն
«Հայացք» թերթի տեղեկություններով, վերջերս լուրեր են շրջանառվել, թե «Ջերմուկի Մայր գործարանը» վաճառվել է: «Սակայն ըստ մեր տեղեկությունների` գործարանը ոչ թե վաճառվել է, այլ շուրջ 1 ամիս առաջ տրվել է հավատարմագրային կառավարման:
Ըստ տեղեկությունների` գործարանի սեփականատեր, ամերիկահայ Կայծակ Զեթլյանը դրա ղեկավրումը վստահել է «Սպայկա» ընկերությանը, որը զբաղվում է մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, հյութերի արտադրությամբ եւ այլն: Զեթլյանը այլ բիզնեսով զբաղվածության պատճառով է գործարանը հավատարմագրային կառավարման հանձնել:
Խոսակցություններ կան, որ «Ջերմուկի Մայր գործարանով» մինչ պայմանավորվածության ձեռքբերումը հետաքրքրված են եղել նաեւ Զանգեզոուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ Սաշիկ Սարգսյանը», գրում է թերթը:
Թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև` դեռ հստակ չէ: Սակայն գործարանի մի քանի հարյուր աշխատողներ այսօր մտավախություն ունեն առաջիկայում աշխատակազմում հնարավոր փոփոխությունների առումով: Կրճատումների մասին լուրջ խոսակցություններ թեպետ չեն եղել, սակայն աշխատակիցները մտահոգվում են, որ իրենք պարզապես կարող են փոխարինվել այլ մարդկանցով:
Այսօր «Ջերմուկ» հանքային ջրի բազմաթիվ արտադրողներ
Թատրոնի օրվան ընդառաջ հրապարակում ենք Հայ թատրոնի երկու նվիրյալների զրույցը մտավորականի կերպարի ու անելիքի շուրջ
«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է», ասում է Ժողովրդական արտիստ, « Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանն, ու երազում այն օրերի մասին, որ հայն իր երկրին տեր կլինի:
-Վարպետ այս հարցը տալիս եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Ուզում եմ, որ մեր մտավորականները իրենց համար հստակեցնեն` ինչպիսի՞ն է մտավորականի բնորոշումը:
-Բարդ հարց է, որովհետև մի հատկությունը չէ, որ կարող է բնորոշել մտավորականին: Նախ և առաջ նա ազնվություն, աշխատասիրություն պիտի ունենա: Ազնվական մարդը չի կարող ծույլ լինել: Արժանապատվություն ունեցող, ամենագլխավորը, իր երկրի, իր ժողովրդի շահերից ավելի վեր ոչինչ չունեցող մարդն է մտավորականը: Դա շատ մեծ, ծավալուն հասկացողություն է:
-Անշուշտ, ունենք մտավորականներ, իսկ մտավորականություն ունե՞նք:
— Ցավոք, ոչ: Չունենք, որովհետև եթե ունենայինք, հսկայական ազդեցություն կգործեինք իշխանության վրա: Եթե մտավորականություն ունենայինք, այսօր կազակերպված հասարակություն կունենայինք : Բայց չունենք, որովհետև չունենք այդ մտավորականությունը, որ դառնա թելադրող: Այսօր թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է: Նրանք են թելադրում մեր պահվածքը, ապրելակերպը, խոսելաձևը և այլն:
— Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
— Մտավորականությունը միավորվել չի կարող: Այսինքն, չի կարող ստեղծել մի կազմակերպություն, մի համակարգ: Մտավորականության միությունը շատ խորհրդավոր, Աստվածային մի բան է: Սովետի վերջին շրջանում մենք ունեինք հրաշալի մտավորականություն, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր պարտականությունը: Փորձեք կարդալ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի հուշերը, հոդվածները և կտեսնեք, թե որքան հայրենասիրություն, որքան անհանգստություն, որքան տառապանք կա: Ինչու՞ եմ սա ասում, որովհետև և՚ Ռաֆո Իսրայելյանը, և՚ Սևակը, և՚ Էմինը, և՚ Սիլվա Կապուտիկյանը, և էն ժամանակների մտավորականները չունեին որևէ կազմակերպություն, բայց նրանց պահվածքը, նրանց համոզումները, գաղափարներն ու ձգտումները նույնն էին: Նրանք դրանով էին միավորված, նրանք գիտեին, որ, ասենք, չի կարող պատահել, որ Համո Սահյանը սխալ խոսի, գիտեին, որ ինչ էլ նա ասի Սևակի կամ Վահագն Դավթյանի համար` հարազատ է: ճիշտ է, ճշմարիտն է, ազգային է, ի օգուտ է, օգտակար է:
-Իսկ ի՞նչն է տարանջատում:
-Տարանջատումները շատ են: Դա բնական եմ համարում: Որովհետև մեծ մասամբ խոսքը ստեղծագործողների մասին է, ինչու չէ, նաև գիտնականների, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր համոզումներ, տարբեր մարդկային հատկություններ և թուլություններ:
-Այսօրվա մտավորականի առջև ի՞նչ հասարակական պահանջ է դրված և դրվա՞ծ է արդյոք:
-Ցավոք, ոչ մի պահանջ չի դրված: Այսօր մեզ հայտնի չէ, թէ մեր ժողովուրդը ինչ իդեալներ ունի,և ունի արդյո՞ք: Ունեցածն էլ փողն է, կշտությունն է, վայելքն է: Ցավոք, աշխարհում էլ է այդպես: Էս տարիքիս ես տխրությամբ ու հոռետեսական եմ նայում մարդկության ապագային, որովհետև աստիճանաբար մոռացվում է մարդու հոգին, մոռացվում է Աստված: Նույնիսկ կարող եմ ասել, որ Եվրոպան այլևս քրիստոնեական աշխարհ չի: Քրիստոնեությունը որպես այդպիսին, որպես փիլիսոփայություն, որպես առաջադեմ գաղափարախոսություն այլևս գոյություն չունի, որովհետև, ինչ արվում է, հակառակ քրիստոնեության է արվում: Եթե ասենք , իսլամը ունի այնպիսի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը կարող են զոհել, քրիստոնեությունը` չունի: Լավ է որ մահապարտներ չունի, բայց վատ է, որ քրիստոնեական աշխարհի մարդը կորցնում է Աստծուն:
-Ի՞նչ դաստիարակություն է ստանում մեր հասարակությունը, որտեղի՞ց է սնվում:
-Ընդհանուր դաստիարակություն չունենք: Բայց իմ հույսն այն է, որ ամենուամենայնիվ կան առողջ մտածող ծնողներ, հասկացող ծնողներ, որոնք կարևորում են դաստիարակությունը, կրթությունը: Իմ հույսը էդ ծնողներն են, էդ ընտանիքները: Շատ տգեղ բան է, երբ աշակերտը գիտի, որ իր ուսուցիչը կաշառք է վերցնում: Դա սոսկալի բան է: Կամ ասենք, գիտի, որ իրենց դպրոցի տնօրենը ազնիվ չէ, արդար չէ: Մեր ժամանակներում այդ տեսակ երևույթները բացառվում էր: Հիմա երեխայի համար սոսկալի վիճակ է: Ծնողը մի կողմից ասում է` ազնիվ եղիր, հայրենասեր եղիր, աշխատասեր եղիր, մյուս կողմից երեխան գնում է դպրոց և չի տեսնում այդ մթնոլորտը, այդ բարձր խավի հեղինակությունը, այդ օրինակը:
-Ի՞սկ իմֆորմացիայի աղբյուրները:
-Հեռուստատեսությունը տանում է ժողովրդին չգիտեմ էլ ո՞ւր, իջեցնում է ու իջեցնում: Բոլոր ժամանակներում արվեստի խնդիրը եղել է ժողովրդին բարձրացնելը: Անդրե Մորուան մի խոսք ունի, որն ինձ դուր է գալիս. «Մասսայական կուլտուրան մասսաներին զրկում է կուլտուրայից»: Այ, հիմա մասսայական կուլտուրա է: Փոխանակ բարձրացնենք մասսաներին դեպի վեր, դեպի Աստվածայինը, դեպի վեհ մարդկայինը, մենք իջեցնում ենք ամենացածր ճաշակի: Ղեկավարներն էլ արդարանում են, թէ ժողովուրդը հավանում է: Ժողովուրդն ո՞վ է: Ժողովուրդը երեխայի նման բան է, պետք է միշտ դաստիարակես:
-Կարո՞ղ ենք որևէ «պրոգնոզ» անել:
-Կարծում եմ, որ հայերը այն ժողովուրդն են, որ ժամանակ առ ժամանակ պետք է մտածեն, և անշուշտ կմտածեն: Այդ պահը կգա, երբ որ հասկանան, որ չի կարելի աշխարհից ամեն ինչ վերցնել: Աշխարհից պետք է վերցնել այն, ինչը որ քեզ օգտակար է, օրինակ` Եվրոպայից` աշխատասիրություն, մաքրասիրություն, իսկ այլանդակությունը, ամենաթողությունը չի կարելի վերցնել: Պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի ամեն արտասահմանյան բանով հրճվել, հիանալ: Մենք հինգ հազար տարվա կյանք ենք ապրել, ունենք ավանդույթներ և իզուր չենք ապրել այս աշխարհում: Հիմքը չպետք է մոռանանք: Հայերը մի օր գլխի կնկնեն, որ էսպես վերանում են և խելքները գլուխները կհավաքեն:
-Վարպետ, ո՞րն է մտավորական մարդու տեղը:
-Մտավորականը պետք է ամեն հարցում, ամեն րոպե ակտիվ լինի։ Ամեն պահի մեջ, ամեն թերության նկատմամբ ուշադիր լինի: Ցավելը քիչ է, պետք է միջամտել, պետք է պայքարել: Էս աշխարհում ամեն ինչ գործ անելով է: Կարևոր է, թէ ինչ ես անում քո երկրի համար: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում մի լուցկի չեն ստեղծել, բայց վայելում են կյանքը: Ճիշտ է հիմա ընդունված է բոլոր հարուստներին վատաբանել, բայց դրա հետ համաձայն չեմ, քանի որ մարդը կարողացել է իր քրտինքով մի բան ստեղծել: Հարստանալը դժվար գործ է: Հարստություն պահելն էլ դժվար է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Ասում են.«Տես ինչ տուն է կառուցել»,- ես ասում եմ,- Էդ տունը իր հետ ու՞ր է տանելու, չէ որ էստեղ է թողնելու, մի հայ մարդ է ապրելու այդտեղ: Թող լինի, գեղեցիկ տուն է»: Մտավորականի հոգին պիտի անընդհատ ապրի, անդադար աշխատի ու լավ բաների համար էլ հրճվի: Մտավորականների մեղքն է, որ մենք Արցախի պատերազմի հաղթանակը չվայելեցինք, չըմբոշխնեցինք: Գու՞ցե հաղթանակի սովոր չենք դրանից է, բայց հաղթանակն անասելի մեծ էր և մտավորականության մեղքն է, որ ժողովուրդը չի հասկանում, թէ ի՞նչ է եղել:
-Կուզենայի, որ որևէ որակական փոփոխություն առաջարկեիք մեր հասարակությանը:
-Ես ամբողջ կյանքում աշխատել եմ և դրանով հպարտ եմ: Աշխատել եմ որքան հնարավոր է ինքս լինել արժանապատիվ մարդ և որքան հնարավոր է իմ ժողովրդին դարձնել արժանապատիվ: Աշխատել է պետք, գործ է պետք: Ես արդեն 81 տարեկան եմ, բայց չեմ կարող ոչ մի բանի նկատմամբ անտարբեր լինել:
-Կա՞ մի բան, որ Դուք չասել չեք կարող:
-Իհարկե կա և շատ: Չեմ ընդունում, նամանավանդ, էն դաժանությունը, որը հայը հայի նկատմամբ է գործում: Դա չեմ կարողանում ներել: Օրինակ` չեմ կարողանում ներել էն գործարարին, որը հայ կնոջը 16 ժամ աշխատեցնում է, ասենք թե` ռեստորանում և թողնում թեյավճարի հույսին: Դա դաժանություն է: Սա մի օրինակ էր, իսկ ընդհանրապես հայի դաժանությունը հայի նկատմամբ Աստծուն հակառակ բան է, դա Աստված չի ների:
-Վարպետ, խնդրում եմ Ձեր խոսքը` մեր հայ մտավորականներին:
-Ես այսօրվա մտավորականության մասին բարձր կարծիք չունեմ: Ամենագլխավոր բանը էս աշխարհում հարգանքն է մարդու նկատմամբ: Կարևոր է կարգին լինել, բարձր կուլտուրա ունենալ, որ ասում են «պարյադչնի»: Ես ուզում եմ մեր հայերին էս խոսքը ասել. Մի անգամ սահմանապահը ինչ որ սահման անցնելիս վիրավորում է Անտուան Սենտ Էքզյուպերիին, վերջինս ասում է.«Ինչու՞ ես ինձ վիրավորում, չէ որ ես ու դու միասին այլևս այս հողագնդի վրա չենք ապրելու»: Շատ խորը, իմաստուն բան է: Հարևանը հարևանին ինչու՞ է նեղացնում, հազիվ եք իրար գտել, սիրե՚ք իրար: Կամ գոնե հարգե՚ք: Ես ուզում եմ մեր մտավորականներին ասել հետևյալը. ես Սովետի ժամանակ էլ դիսիդենտներին` այլախոհներին չէի հարգում, մանավանդ հայ այլախոհներին: Ինչու՞, որովհետև ես հասկանում էի, որ մենք փոքրիկ ազգ ենք և իրավունք չունենք մեր ժողովրդի անունը էդ հսկա երկրով մեկ վարկաբեկել: Գյոթեն մի հանճարեղ խոսք ունի.«Ավելի լավ է անարդարություն, քան անկարգապահություն»: Անկարգապահությունը կործանում է երկիրը: Անարդարության դեմ կարելի է պայքարել, իսկ անկարգությունը սոսկալի բան է, դա հեղափոխություն է, որը ես ողջ էությամբ ատում եմ: Բոլոր հեղափոխությունները եղել են արյան ծովեր: Ես ուզում եմ, որ մեր այսօրվա մտավորականությունը հասկանա, թէ Հայաստանը աշխարհագրական ո՞ր տեղում է գտնվում, ո՞ւմով է շրջապատված, քանի՞ թշնամի ունի, ի՞նչ են ուզում էդ թշնամիները և ըստ այդմ իրեն պահի: Ոչ թէ տեղի – անտեղի հայհոյի նախագահին: Ես շատ հարցերում Լևոն Տեր- Պետրոսյանի հետ համաձայն չէի, բայց ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորական, անհարգալից խոսք ասել նրա մասին, քանի դեռ նա նախագահ էր: Ես հասկանում էի, որ նա իմ նախագահն է և վերջ: Մարդիկ կան, որ իրենց դրել են ճշմարտախոսի տեղ ու դուրս են տալիս: Դուրս մի՚ տվեք: Տես հատակում, ընդերքում ինչե՞ր կան, տես ու՞մ զավակն ես, ո՞ր ժողովրդի զավակն ես, էս ժողովուրդը ին՞չ կյանք է ապրել, ի՞նչ ճակատագիր է ունեցել, ըստ այդմ քեզ պահի:
-Վարպետ , ո՞րն է Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը խորապես, ճշմարտապես հարգի մեր դրոշը, մեր զինանշանը, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր օրենքը: Ես կուզենամ, որ մենք սովորենք դառնալ պետականություն, պետություն պաշտող ժողովուրդ:
-Ի՞նչ է երազում Սոս Սարգսյանը իր երկրի համար:
-Իմ երազանքները շատ են, ես ամեն գիշեր եմ երազում: Երբ Գանձակեցի մարդու եմ հանդիպում լացս գալիս է, երբ նա պատմում է, թէ ինչ է թողել Գանձակում: Մեզնից էս ինչքա՞ն բան խլեցին, ես ի՞նչ արին մեզ հետ: Իմ Վանա լիճը, իմ քաղաքները, իմ Նախիջևանը, իմ Գանձակը…Էս ինչքա՞ն բան խլեցին: Եվ իհարկե ես երազում եմ, ասում եմ.Լավ, ես չեմ տեսնի, թող գա էն օրը, որ հայերը իրենց երկրին տեր լինեն»: Էդ է իմ երազանքը: Քոնն էլ է չէ՞:
Զրուցեց Կարինե Ջանջուղազյանը
Հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկը, որի անվանն ու այնտեղ կատարվող այլ գործընթացներին դեռ կանդրադառնանք, ունի ընդամենը մեկ ընտրատեղամաս, որտեղ գրանցված են 5 թեկնածու:
Ասել, թե քաղաքը հանդարտ է, կամ անտարբեր , Ճիշտ չի լինի, տարբեր ուժեր որոշակի պատրաստություններ են տեսնում, իսկ մարդիկ…
Ամենահետաքրքիրը հենց նրանց`ընտրողների վիճակն է. մարդիկ, ոչ ավել, ոչ պակաս անհամբեր սպասում են ընտրակաշառքի: Որևէ մեկը չի թաքցնում, որ ակնկալում է կոնկրետ գումար, ավելին` բազմապատկելով ընտանիքի անդամների թվով, արդեն հաշվարկել ու որոշել են, թե ինչի վրա պիտի ծախսեն ստանալիքը:
Այստեղ ԲՀԿ-Ն-ն ու ՀՀԿ-ն առայժմ խաղաղ են: ՀԱԿ-ի մասին համարյա չեն խոսում:
Իսկ այ ՕԵԿ-ն արդեն որոշակի քայլեր է կատարել. «Օրինաց երկիրը» բնակիչներին մարտի 8-ի կապակցությամբ էժանագին օծանելիք ու մուրաբա է բաժանել: Ասում են նույնիսկ, որ պահածոյի ժամկետն անցած է եղել, ու Արթուր Բաղդասարյանը, որը ըստ լուրերի, պահածոների գործարանի սեփականատեր է, իր պահեստը թեթևացրել է, իր ընտրողների բերանը քացրացնելու ազնիվ մղումով: Բնակիչները ինֆորմացիա ունեին, որ ՕԵԿ-ը հեռախոս է բաժանելու, նրանք հույս ունեին, որ դա կլինի ապրիլի 7-ի կապակցությամբ ու անհամբեր սպասում էին:
Օեկ-ը նաև մարդկանց հորդորում է համակիրներ բերել և գրանցել կուսակցության օգտին` խոստանալով 20 ձայնի դեպքում, 30 հազար դրամ տալ:
Ապրիլի 7-ը հեռու չէ, որը նաև քարոզարշավի սկիզբն է, ու ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ անհամբեր սպասման մեջ են, դե, ավելի լուրջ կուսակցություններից` ավելի լուրջ ակնկալիքով:
Հ.Գ. Ընտրակաշառքի սպասումը գրեթե համատարած է, չի կարելի ասել, որ վերընշված բնակավայրը եզակի է, գրեթե բոլոր մարզերում վիճակը նույն է:
Անի Հարությունյան
«Ժամանակ». Թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ , քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Եվրախորհրդարանը օրերս Հայաստանի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, որտեղ առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Եվրամիությամբ: Ի՞նչպես կգնահատեք այս նախագիծը եւ արդյոք այն իրատեսական է:
Շատ հավանական է, որ այս նախագիծն ընդունվի խորհրդարանում, որովհետեւ հանձնաժողովը կողմ է քվեարկել, իսկ լիագումր նիստն ընդհանրապես նույն կերպ է քվեարկում, բայց սա չի նշանակում, թե Ֆրանսիան պետք է թողնի իր առողտ Մինսկի խմբի կազմում: Այս հարցին մի քանի տեսանկյունից պետք է նայենք` արդյոք Ֆրանսիա՞ն պետք է ներկայացնի Եվրամիությունը, կամ էլ Ֆրանսիան պիտի թողնի՞ իր տեղը, որ ԵՄ մեկ այլ երկիր իբրեւ ԵՄ ներկայացուցիչ մտնի Մինսկի խմբի մեջ, կամ արդյոք ԵՄ-ն իբրեւ ուղղակի կազմակերպություն պիտի մտնի՞ Մինսկի խմբի մեջ, քանզի ՄԽ-ի մեջ ներգրավվելը մեկ բան է, նախագահության անդամ լինելը` այլ բանն: Այսինքն` եթե ԵՄ-ն ուզում է ավելի ակտիվորեն մասնակցել ԼՂ հարցի կարգավորման գործընթացին, ապա պետք է հստակեցնի իր մասնակցության ձեւաչափը` որպես համանախագա՞հ, թե՞ ուղղակի ՄԽ անդամ դառնալով` այնպես Թուրքիան է կամ մեկ այլ երկիր:
Այս նախագծի շրջանառության մեջ դնելուց ի վեր տարբեր կարծիքներ են հնչում, բայց ամենաշատը դիտարկվում է այն հանգամանքը, որ այս նախագիծը ստեղծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների տակ:
Պետք չէ միանշանական պնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը, քանզի եվրոպացիները նաեւ իրենց շահն են հետապնդում` ԵՄ-ում ներքին խնդիր կա, եւ ֆրանսիացիներն ու գերմանացիները ցանկանում են կարեւոր գործընթացներում որոշիչ տեղ գրավել, եւ ԵՄ անդամ այլ երկրներ, ըստ երեւույթին, ցանկություն կունենան հանդես գալ այս երկրների փոխարեն, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Ֆրանսիան կզիջի:
Չեմ կարծում, որ Ֆրանսիան զրկվի իր տեղից ՄԽ-ում, շատ հավանական է, որ պարզապես ԵՄ-ն ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ ասի, որ դու ոչ միայն Ֆրանսիայի ներկայացուցիչ ես, այլեւ ԵՄ-ի: Ավելին` այս պահին դե ֆակտե այդպես է:
Շարունակվում է «Ֆեյսբուք» սոցցանցի նախաձեռնած քննարկումը, որտեղ օգտատերերը դատապարտում են Վահան Իշխանյանի որդու` Հովհաննես Իշխանյանի` «Ուվալնյատի օրը գրքի հետ կապված ՊՆ-ի ձեռնարկած քայլերը:
Հովհաննես Իշխանյանի` բանակային կյանքի մասին պատմող «Ուվալնյատի օրը» գրքի տպագրումից հետո, նրան հրավիրել են ռազմական ոստիկանություն և բացատրություններ պահանջել գրքում տեղ գտած տեղեկությունների համար: Բացի այդ որոշ գրախանութներ գիրքը հանել են վաճառքից:
Ամերիկահայ գրողներ Նենսի Ագաբյանն ու Նենսի Գրիգորյանը ևս միացել են այդ քննարկմանը և հայտարարություն են տարածել.
Հայտարարության մեջ ասվում է.
«Որպես գրողներ, արվեստագետներ, մտավորականներ ու հայկական սփյուռքի(ոչ միայն) այլ մտահոգված անդամներ, մենք ավելացնում ենք մեր անուններն այս ստորագրահավաքին, որպեսզի արտահայտենք մեր զայրույթը Հայաստանի ռազմական ոստիկանության և Երևանի մի շարք գրախանութների կողմից Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը գրաքննության ենթարկելու առիթով: Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Հեղինակին հարցաքննության ենթարկելը և գրականությունը գրախանութներից հանելը վերադարձնում է ստալինիզմի ու ֆաշիզմի պարզունակ, վայրագ, խավար և սարսափելի օրերը:
Գրականությունը միջոց է, որով բաց հասարակությունը վերլուծում և քննարկում է իրեն դեմ ծառացած խնդիրները: Հայաստանում գրքի հինգ հարյուր ամյակի տոնակատարության վրա ստվեր է ընկնում, քանի որ մեր օրերում կա մի գիրք, որը վերաբերում է հայ հասարակության ժամանակակից և կարևոր հարցերին, սակայն ընթերցվելու հնարավորություն չունի:
Պատասխանատու կառույցներից, այդ թվում մշակույթի նախարարությունից և Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնից, պահանջում ենք դադարեցնել Հովհաննես Իշխանյանին քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (պոռնկագրական նյութերի կամ իրերի ապօրինի տարածում) գործ հարուցելու նախապատրաստությունը և հալածանքները:
Մենք կանգնած ենք Հայաստանի գրողների կողքին, որոնք պաշտպանում են Իշխանյանին, և կհետևենք այս դեպքին ամենայն ուշադրությամբ, որպեսզի առաջարկենք մեր հետագա աջակցությունը Հայաստանում գրականությունը կառավարության ակնհայտ ճնշումներից և սպառնալիքներից ազատ պահելու համար»:
Մարտի 24-ին, ժամը 11.45-ին, «շտապօգնությանը» պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ո՞ր կուսակցությունները միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, որոնք առանձին—առանձին հարցին.
քաղաքացիների 48% -ի կարծիքով` ՕԵԿ կգնա ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն կգնա առանձին:
33% տոկոսը կարծում է, որ բոլորը կգնան առանձին-առանձին:
Բոլորը`ՀՀԿ, ԲՀԿ-ն և ՕԵԿը միասնական ցուցակով մասնակցելուն դրական է պատասխանել հարցմանը մասնակցածների 11%:
ՀՀԿ+ԲՀԿ, ՕԵԿ-ը կգնա առանձին, կարծում է` 4%:
Եւս 4% -ը գտնում է, որ ԲՀԿ-ն կմիանա ՕԵԿ-ին ՀՀԿ-ն կգնա առանձին:
Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, լոգարանում առաջացած շմոլ գազից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.