23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հայտարարություն է տարաեծլ, որում ասվում է. «Ոստիկանության հայտարարությունը մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երեւանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջեւ անօրինական սեփականությունը պաշտպանելու համար եւ դրա բոլոր հետեւանքները։
Հիշեցնում ենք, որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը»:
Բնապահպանները շարունակում են համարել, որ Մաշտոցի Պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ «Ուստի համոզված ենք, որ Երեւանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է։
Միաժամանակ ակնկալում ենք, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաեւ ավելի հիմնավոր փաստարկներ»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտի 30-ի առավոտյան 49-ամյա մի կին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր «Նոութբուք» համակարգիչը:
Ոստիկանները նույն օրը, ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն և Արմեն Հ.-ն:
Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք:
Կատարվում է քննություն:
|
Մարտի 31-ին, ժամը 05.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 14 ՍՕ 502 համարանիշով եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Էդգար Մելքոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Փողոցում մարդիկ ինձ կանգնեցնում, հարցնում են` ո՞ւմ տանք ձայնը: Այդ հարցն ինձ շփոթեցնում է` իմ խառնվածքով ես չափազանց հեռու եմ կոչեր անելուց և նույնիսկ խորհուրդներ տալ դժվարանում եմ: Գոռոզները, փրկիչներն ու առաքյալները մեր կյանքում այնքան շատ են, որ, հաստատ, այդ զանգվածում իմ կարիքը չկա: Ես վարվում եմ այս կամ այն կերպ, բայց գիտակցում եմ, որ դա իմ անձնական ընտրությունն է, և ոչ մեկին` ոչ կնոջս, ոչ երեխաներիս, ոչ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ, ոչ էլ, առավել ևս, մնացածներին չեմ քարոզում, չեմ համոզում ինձ ընդօրինակել: Ընտրությունները դրա մասնավոր դեպքն են, այստեղ էլ ես կարող եմ ասել, թե ես ինչպես եմ վարվելու` որևէ մեկին չպարտադրելով նույնն անել:
Ես քվեարկելու եմ բոլորի դեմ, այսինքն` ինչ-որ մի ձևով անվավեր եմ դարձնելու իմ քվեաթերթիկը: 2007-ին և 2008-ին ես ձայնս տվել եմ, համապատասխանաբար, «Ժառանգությանն» ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս ցիկլում ես նույնը չեմ անի` շարունակելով բարձր գնահատել Հայաստանի առաջին նախագահի հսկայական ավանդը պետության կայացման և Արցախի ազատագրման գործում: Ավելացնեմ նաև, որ ՀԱԿ-ի` իշխանության հասցեին քննադատության 70 տոկոսի հետ ես համաձայն եմ: Բայց այս պահին Կոնգրեսի քարոզչության հիմքում հետևյալ թեզն է` կամ կանգնում եք ժողովրդի, կամ էլ ավազակապետության կողքին, իսկ ժողովուրդը, բնականաբար, ՀԱԿ-ն է մարմնավորում: Հենց այդ թեզով են առաջնորդվում ՀԱԿ-ի պատանի և ոչ այնքան պատանի «խունվեյբինները»: Կարող եմ կրկնել Վլադիմիր Նաբոկովի խոսքը` բոլշեւիկների (իմա` հարթակային հռետորների) հետ իմ հակասությունները գեղագիտական են:
Բոլշևիկյան պարանոյայի չափաբաժինն ամենաքիչն է «Ժառանգության» մեջ: Սակայն այդ կուսակցության ցուցակում անսպասելիորեն հայտնվեցին մարդիկ, որոնք չափազանց հեռու են ազատականության, ժողովրդավարության և, որն ինձ համար էական է, լրագրության մասին իմ պատկերացումներից: Հօգուտ այդպիսի ցուցակի ես չեմ կարող քվեարկել:
Դուք կհարցնեք, թե ինչու քաղաքական ուժի որոշ մասի իմ բացասական ընկալումը ես տարածում եմ այդ ամբողջ ուժի վրա: Բացատրեմ: Պատկերացրեք, ֆուտբոլային թիմ, որտեղ կենտրոնական հարձակվողը և հենակետային կիսապաշտպանը, ենթադրենք, ռասիստներ են` նրանք պարբերաբար ագրեսիվ հայտարարություններ են անում սևամորթների հասցեին: Եթե այդ թիմի մարզիչը, ակումբի ղեկավարությունը հրապարակավ չեն դատապարտում նման հայտարարությունները, կարո՞ղ եմ ես եզրակացնել, որ ռասիզմը այդ թիմում խրախուսվում է:
Ի տարբերություն «Ժառանգության» և ՀԱԿ-ի` նախընտրական պայքարի մնացած մասնակիցներն ինձ համար ընդհանրապես մերժելի են և իմ ձայնը տալու առումով քննարկման առարկա չեն կարող լինել: Հենց դրա համար էլ ես քվեարկելու եմ բոլորի դեմ»:
Այսօր գնալով ավելի ու ավելի շատ զույգեր են բաժանվում: Դրա պատճառները տարբեր են, որ կփորձենք ներկայացնել մեկ այլ հրապարակմամբ: Իսկ ստորև բերվող խորհուրդները, որ չնայած ուղղված են ամուսնացած տղամարդկանց, կարող են օգտակար լինել նաև այլ կարգավիճակում գտնվողներին և ինչու չէ, նաև կանանց, և հուսով ենք մի պահ մտածելու տեղիք կտան.
Հատկապես ուշադիր և քնքուշ եղեք ամուսնության առաջին ամսում, առաջին տարում և տասներորդ տարում: Հոգեբանները պարզել են, որ կանայք ուշադրության նշաններ են փնտրում հատկապես այդ ` ճգնաժամային համարվող ժամանակահատվածներում:
Հնարավորինս հաճախ քնուշ բառեր ասեք ձեր կնոջը: Սակայն չափի զգացումն անգամ այս հարցում կորցնել պետք չէ. դերասանի տպավորություն կթողնեք:
Նվերների և հաճոյախոսությունների հարցում բազմազանություն ցուցաբերեք: Մշտապես կրկնվող` նույնիսկ ամենաշոյիչ հաճոյախոսությունները կարող են հակառակ ազդեցություն թողնել:
Աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալիս համբուրեք կնոջը: Կանայք այս հարցում չափազանց զգայուն են: Վստահ եղեք` ձեր քնքշանքը կփոխհատուցվի կրկնակի ջերմությամբ:
Եթե ցանկանում եք վաստակել ձեր կնոջ հարգանքն ու մեծ հեղինակություն դառնալ նրա համար, ապա տան ամենածանր գործերը ձեր վրա վերցրեք:
Ընտանեկան վեճերի ժամանակ հիշեք, որ ձեր առջև կին է, ոչ թե տղամարդ. բռունցքներն ու հայհոյանքներն անմիջապես ձեզ կվարկաբեկեն նրա աչքում: Իսկ ահա ջենթլմենին վայել պահվածքը լիովին կզինաթափի նրան. Չէ որ նա կին է:
Երբեմն-երբեմն ընտանեկան հավաքույթներ կազմակերպեք:Թող ձեր կինը տեսնի որքան առատաձեռն եք իր բարեկամների ու հարազատների հանդեպ:
Երբեմն նրան…ուրիշ տղամարդու աչքով նայեք: Խանդի զգացում ապրեցիք, շատ լավ է: Այ հիմա կսկսեք էլ ավելի գնահատել նրան:
Մի շտապեք բաժանվել: Հիշեք, յուրաքանչյուր մարդ թերությունների իր հավաքածուն ունի, և երբեմն չես կարող ասել, թե ահա այն կինը, որ հեռվից հիասքանչ է թվում, ինչպիսին կլինի ընտանեկան հարաբերություններում:
Ցանկացած կին իր հմայքն ունի: Ոմանց մոտ այն անմիջապես է աչքի զարնում, մյուսների դեպքում պետք է գտնես հոգու խորքերում:Եթե դուք մինչև օրս ձեր կնոջ մեջ չեք գտել նրա հմայքի գաղտնիքները, ուրեմն լավ չեք փնտրել:
«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վերջապես կառավարությունն իր արտագնա նիստում զբաղվեց իմ հարցով: Դե, ոչ թե անձամբ իմ, այլ մեր`Կոտայքի մարզի բնակիչներիս: Հավանաբար, վարչապետը համագործակցում է ինչ-որ սոցիոլոգիական ընկերության հետ [որի անունը երբևէ չի բացահայտում] և դրա միջոցով իմանում է, թե ինչ ենք մենք` քաղաքացիներս, մտածում այս կյանքի մասի: Օրինակ` պարզվեց, որ չնայած Կոտայքի մարզում են Գառնի-Գեղարդն ու Ծաղկաձորը, զբոսաշրջության զարգացումը մեզ առանձնապես չի հետաքրքրում: Եվ ինչպե՞ս հետաքրքրի, եթե գները Ծաղկաձորի և Աղվերանի ոչ այնքան բարձրակարգ «օբյեկտներում» նույնն են, ինչ որ Եվրոպայի 5 աստղանի հյուրանոցներում: Փոխարենը մեզ հետաքրքրում են աշխատատեղերի և ճանապարհների խնդիրները: Որպես մարդ, որն օրը առնվազն 4 անգամ անցնում է Եղվարդի խճուղով, հաստատում եմ վերջին պնդումը: Դավիթաշենի թաղապետը, որը ցանկանում է պատգամավոր դառնալ, լցրել է փոսերը ուղիղ մինչև Երևանի սահմանը, դրանից հետո առայժմ ոչ մի բարեգործ չի բացահայտվել: Այդ խճուղին, ի դեպ, ամենևին միջզյուղական ճանապարհ չէ, բայց եթե այսպես շարունակվի, միջգյուղականից բեթար կդառնա: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ինքնանույնացման խնդրին` նշելով, որ «կոտայքցի» հասկացություն գոյություն չունի, ինչպես որ կա «լոռեցի» կամ «սյունեցի» ընդհանրականությունը: Պարոն Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ մարզի քաղաքներն իրարից հեռու են ու շատ տարբեր: Չգիտեմ, թե որքանով է նման բացատրությունը ճիշտ, բայց տեղայնական ինքնանույնացման բացակայությունը որպես բացասական գործոն հիշատակելը, իմ կարծիքով, սխալ է: Օրինակ` իմ նախնիների մեծ մասի արմատները Ղարաբաղից են, բայց դա ինձ համար ոչ ամաչելու, ոչ էլ պարծենալու աղբյուր է` պապեր են, Հայաստանի ինչ-որ մի գավառում պիտի ծնվեին: «Աշխարհագրական» նույնականացման միայն երկու նորմալ ձև կա` ազգությունը և քաղաքացիությունը. ես հայ եմ ու ես ՀՀ քաղաքացի եմ, և այդ երկու հանգամանքով էլ, անկախ ամեն ինչից, հպարտանում եմ: Մնացած բոլոր տեղայնական խմբավորումները շեշտելը մեզ միայն խանգարում է`ստեղ¬ծելով մեր միջև անիմաստ և անհասկանալի «բաժանարար գծեր»:
Կառավարության անցկացրած հարցման մեջ կան, իհարկե, նաև զավեշտական դրվագներ: Օրինակ, նշվում է, որ` չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն (ուրեմն, ասենք, Շիրակի մարզում ավելի՞ բարվոք են], «մարզն ամենալավատեսն է, այսինքն` քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ» [վարչապետի խոսքը մեջբերում եմ ըստ gov.am-ի]: Ինչ խոսք, հաճելի է ապրել լավատես մարդկանց շրջապատում: Սակայն կառավարության ղեկավարը, ցավոք, չպարզաբանեց, թե որն է այդ «մարզային» լավատեսության աղբյուրը: Ըստ երևությին, պատճառն այն է, որ մեր մարզպետը Կովալն է»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում շտապ հաղորդագրություն է տարածել բոլոր լրատվամիջոցների համար.
«Քիչ առաջ իմ էլեկտրոնային փոստից տարածել եմ հետեւյալ հաղորդագրությունը, որը տեղադրում եմ նաեւ ստորեւ», — գրել է նա:
«Այսօր մեկնաբանություն եմ տվել Tert.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին` ընտրացուցակների ուռճացված թվի կապակցությամբ մեր կատարելիք քայլերի վերաբերյալ: Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաեւ գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»:
29 մարտի 2012թ.,
ք. Երեւան:
«Առավոտ». Թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է` հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: «Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր եւ այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, եւ որեւէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել եւ մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները: «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրոդների եւ ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել եւ կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին` հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու: Սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որեւէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու` մինչեւ որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում»,- գրում է «Առավոտ»-ը:
Այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է իր հարևանի պատմածը` Մեծամորում մի կուսակցությունը «բոմբոներկա» է բաժանում, մյուսը` ջեմ, իսկ տեղի բնակչությունը երկու կողմից էլ վերցնում է եւ ուրախանում: Բնակիչներից մեկն էլ նշել է, թե ինչ լավ է երեխայի ծնունդը կկարողանա անել մանկապարտեզում:
Լիլիթ Գալստյանը համոզված է.«Մենք այլանդակում ենք հասարակությանը, մեր իրականությունը մոդեռնացմանն այլընտրանք չունի, քանի որ այս արևելյան աղբով մեր երկրի ճակատագիրը վտանգված է»,-ասաց նա: Նրա կարծիքով ընտրություններից առաջ, նախ պետք է ճշտել, թե ինչ երկիր է ուզում դառնալ Հայաստանը, ուր ենք գնում, որտեղ է ՀՀ քաղաքացու շահը, այնինչ ստեղծված իրավիճակը որեւէ կապ չունի մոռենիզացված Հայաստանի հետ:
Լրագրողներին հետաքրքիր էր, որ ՀՅԴ-ն սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, սակայն ցուցակում հայտնվել են գործարարներ, Գալստյանն արձագանքեց. «Գիտեք, երբ դու խոսում ես խաղի կանոնների մասին եւ քո ընկերները խաղի կանոնները չեն փոխում, ակամայից նաև դու ես հարկադրված քո խաղի կանոնը բերել այդտեղ: Եթե մեր ցուցակում կան գործարարներ, որոնք կհայտնվեն խորհրդարանում, վայր կդնեն իրենց գործարարությունը և կզբաղվեն օրենսդիր աշխատանքով»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.