23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց. դեռ նախորդ՝ հերթական մեռելոցին, Լուսինե Վայաչյանը փորձել է կարծիքներ հավաքել, թե ինչո՞ւ են այդքան շատ մեզանում մեռելոցները.
Թող ինձ ներեն անմեղ մեռյալները, ինչո՞ւ մարդիկ չեն մտածում ապրողների մասին: Չէ՞ որ մեկ կենդանի ճանճը թանկ է մեռած փարավոնից…
Վարուժան Վարդանյան, նկարիչ
Մեռել սիրող, մեռել հարգող ժողովուրդ ենք։ Հայրենի գործադիրի հերթական փառահեղ մտահաղացման արդյունքում մեր երկիրն այլևս իր տոները նշում է մեռելոցի տեսքով։ Հասկանալի է. յուրաքանչյուր եկեղեցական տոնից հետո, ի հիշատակ ննջեցյալների, մարդիկ այցելում են գերեզմանատուն, դա օրինաչափ ու հարգանքի արժանի երևույթ է, բայց աբսուրդ է, որ երկուշաբթի- մեռելոցները դառնում են օրինաչափ ու մարդիկ իրենց հանգիստը կազմակերպում են` հաշվարկելով մեռելոցները։ Մի բան է հարգանքի տուրքը, որ կարելի է մատուցել լռությամբ, մի բան է մեռելոցները վերածել տոնի։ Ի վերջո, էդ հոսքը գերեզմանատուն, էդ մի օրվա հոգնեցուցիչ, մյուսներից հետ չընկնելու մրցավազքը, հենց այդ օրվա այցի անպայմանությունը, խցանված ճանապարհները, բայց սրանք դեռ հարցի տեխնիկական կողմն են։ Մենք պետականություն չունե՞նք, գեղեցիկ ավանդույթներ չունե՞նք, ինչու՞ չենք նշում։ Զավեշտ է, քանի որ տոնն ասոցացվում է հանգստյան օրվա հետ, հենց էդպես էլ ասում են . «էսօր տոնա, մեռելոցա»։ Մի ժամանակ եղեռնի օրն էլ ասում էին`տոն ։ Ինչ արած։ Միջին սերունդը դեռ ոչինչ, և ննջեցյալ հարազատ ունեն, ու ցավ, իսկ երիտասարդնե՞րը, նրանք ինչո՞ւ պիտի տոն ընկալեն մեռելոցները։ Բավ է, թող մեր տոները հեռու լինեն սուգից ու ողբից։
Մեր երկրում Աստվածամոր տոնին խաղողօրհնեքին հաջորդող հերթական մեռելոցն է՝ պաշտոնական հանգստյան օրվա կարգավիճակով։ Մեր մեռելոցներն ինչ-որ շատ են: Ու մեռելոցն էլ մեռելոց լինի, հիմնականում ֆրֆռալու ուաբաթ-կիրակի-երկուշաբթի եռօրյա հանգստյան օրերը հավեսով անցակցնելու առիթ է` քաղաքից դուրս գնալու, փարթիներ անելու, ուտել-խմելու: Իհարկե, ամենաավանդապահներն անպայման կայցելեն գերեզմաններ, էլի արարողակարգ կանեն՝ էլի ուտելիքով ու խմիչքով: Ի՞նչ է մտածում հայը, չգիտեմ, փողոցում ո՞նց կստացվեր, բայց ֆեյսբուքյան իմ էջի հնարավորությունների սահմաններում անցկացրած հարցումն ու ստատուսի քննարկումը էս պատկերն ինձ բերեց: Մեկն ավելի ծավալուն է, մյուսը` հակիրճ, ֆեյսբուքյան ընկերներս ինձ, համենայնդեպս, արձագանքեցին:
Հովիկ Չարխչյան, գրող
Շա՞տ են սիրում… Ես չգիտեի…
Եթե չսիրեն էդքան շատ չեն ունենա..
Եթե շատ ունեն, դա դեռ չի նշանակում, թե սիրում են: Եթե մեկը շատ ցավեր ունի, դա դեռ այն բանի նշանը չէ, որ նա սիրում է այդ ցավերը:
Համարում եք որ մեռելոցը ցա՞վ է: Դա ժողովո՞ւրդն է որոշում ամեն եկեղեցական տոնի հաջորդ օր, ինչ-որ նշանակալից տոներից հետո մեռելոց են անել, որից հետո նորմալ հանգստյան օր՝ լավագույն դեպքում, իսկ ավելի հաճախ՝ «գուլյանկեք»… Ստիպվա՞ծ է:
Ես նման բան չասացի: Ես ընդամենը համեմատություն անցկացրեցի սիրելի և ոչ սիրելի երևույթների միջև: Ես կարծում եմ, որ խնդիրը նախ պետք է դիտարկել ավանդույթի ու սովորույթի տեսանկյունից: Մեռելոցը ոչ երեկ հորինվեց, ոչ էլ կառավարության որոշմամբ գոյության իրավունք ստացավ: Եթե այսօր հասարակությունը ինչ-ինչ բաներ աղճատել է, քաղքենիական երանգներ է հաղորդել դրանց, ապա մեղքը հանրությանն է, այլ ոչ թե ավանդույթինը: Բացի այդ, սա առաջին հերթին կրոնական ծես է, պարտադիր նրանց համար, ովքեր հավատացյալ են: Այդ ծեսն անաղարտ պահելու խնդիրը եկեղեցունն է: Նա պիտի նախանձախնդիր լինի:
Ես ոչ թե բառացիորեն ընկալեցի, այլ ասածս էն էր, որ եթե համեմատենք ցավի հետ, ապա ցավը ոչ միայն սիրելի ու հաճելի չի, այլև շատ տհաճ ու ատելի, ցավից ուզում ենք ազատվել:
Իհարկե, այդպես է: Գուցե համեմատությունս այնքան տեղին չէր, բայց ամեն դեպքում կա հանգամանք, որը գոյություն ունի քո կամքից անկախ: Եվ ուզես թե չուզես դու պարտավոր ես հաշվի նստել դրա հետ: Մեր ազգային շատ ու շատ ծիսակատարություններ հենց այդպիսին են: Որոշ բաներ կարող են մեզ դուր չգալ, բայց մենք շարունակում ենք դրանք պահպանել:
Իսկ արժի՞ պահպանել: Ես երեխա եմ կորցրել, պապ, սիրելի ընկերներ, հարազատներ, բայց երբեք մեռելոց չեմ արել: Ես անզգա՞ եմ:
Ոչ ոք իրավասու չէ գնահատելու մյուսի մտածումներն ու վարքը: Դա խիստ անհատական հարց է: Մարդու վիշտը չի չափվում դրա արտաքին դրսևորումներով: Թե ի՞նչ է կատարվում սգացող մոր հոգում, այդ ցավը միայն նա կարող է հասկանալ: Այնպես որ, ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի դատավոր լինել որևէ մեկի համար:
Լուսինե Գրիգորյան
Համաձայն եմ, շատ լինելը սիրելու նշան չի: Իհարկե, մեռելոցն ու տխուր առիթները մարդկանց` հեռու-մոտիկ բարեկամների համար հավաքվելու, իրար տեսնելու օրեր են, ավելի պարտադիր, քան ուրախ առիթներ: Ու նաև ցավը միավորող ա: Եթե փիլիսոփայորեն մոտենաս` էդ օրը նվիրում ես հարազատիդ գերեզմանին, գնում ես նրան այցելության…. Բայց մեկ է, սա չի նշանակում, թե հայերը սիրում են մեռելոց: Գերեզման գնացողները սովորաբար գուլյանկեք չեն ունենում էդ օրերին, ես չեմ տեսել… ուղղակի լիքը մարդ կա, որ չի գնում գերեզման ու իրանց համար էդ ուղղակի ազատ օր ա, ասածիդ պես:
Զարա Հովհաննիսյան
Դե, որովհետև մեռելը կենդանի մարդուն կոնկուրենտ չի, հեշտ է գովերգելը, կենդանի մարդկանց գովելը դժվար է, մենք չենք ուզում, որ իրենք մեզնից առավել դիտվեն։ Իսկ մեռելներն արդեն էսպես, թե էնպես հետևում են, մենք իրենցից անցել ենք, ու ինչքան էլ գովենք, իրենք անցյալ են, իսկ մենք ներկա ու ապագա…
Նարե Սարկիսյան
Հազիվ ուտուշ-խմուշի առիթ ա, հայերը քեֆ են անում ավելի շատ թաղումներին, քառասունքներին, տարիների ու մեռելոցների օրերին, քան ուրախ արարողությունների ժամանակ:
Հովհաննես Իշխանյան
Իսկ վարչապետից հարցրե՞լ ես: Որովհետև հայերի սիրելուց չի, վարչապետի սիրելուց ա:
Տաթև Չախչախյան
Մշակութային որոշակի փուլում դա կարող էր բացատրվել նախնիապաշտությամբ: Իսկ այսօր դա բոլորովին այլ բանի արտահայտություն ա դարձել… Վաղուց է ինչ ողջերի մեջ փրկություն չենք գտնում… Ու նախնիապաշտությունը սահուն վերածվում է մեռելապաշտության…
Մարինա Մարգարյան
Ազգային տրագիկությունը դուր է գալիս, անգամ կենցաղում տրագիկ թեմաները մարդկանց ամենաշատն են գերում ու միշտ ինչ-որ սգվորի վիճակը իրենց ավելի հարազատ է: Սգալը լավ է ստացվում: Իհարկե, կարծում եմ, որ մեր պատմությունն էլ ազդեցություն ունի մեր ինքության վրա:
Սարգիս Դավթյան
Գենետիկ հիշողության հետևանք է, մեզ բնորոշ է կորցրածի հոգեբանությունը:
Դավիթ
Իսկ դա վա՞տ է, որ մեռելոց են անում: Ինձ թվում է, բոլոր քրիստոնեկան երկրներում անում են: Ուղղակի երևի հայերն ավելի շատ եկեղեցական ավանդույթներ ունեն, առայժմ: Երկար չի տևի: Հիմա ամեն ավանդականի տոտալ ոչնչացում է գնում, այդ թվում և եկեղեցական ավանդույթների:
Գայանե Գուլյան
Գենետիկորեն զրկված լինելով իրական ուրախությունը զգալու և վայելելու հատկանիշից, հայերը փնտրում են թվացյալ ուրախությունը մեռելոցների մեջ: Ես չգիտեմ, թե ով է նշանակում մեռելոցի օրը, բայց ենթադրում եմ, որ իրենից է կախված այդքան մեռելոցներ սիրելը: Մեկ էլ երևի մեզ մոտ՝ Հայաստանում, երջանկությունը շատ է ու տենց փորձում են հավասարակշռություն պահպանել:
Սուրեն Սուրենյանց
Որովհետև մեր կապն անցյալի հետ ավելի ուժեղ է, քան՝ ապագայի պատկերացումը։
Նարինե Ավետյան
Մենք ցուցամոլ, կեղծ արժեքներ սիրող ազգ ենք, մենք մեր վիշտը անգամ համեստ սգալ չգիտենք, ու դրանից մի ահագին «ցերեմոնիա» ենք սարքում….մեր գերեզմանոցներն ահավոր են, մենք մի ողջ ընտանիք սովի կմատնենք, միայ թե ճոխ գերեզմանաքար քաշենք…..մեր գերեզմանոցներում հնարավոր չի անկեղծ արցունք, որովհետև սգավորը գիտի, որ «կարողա պատահի իրեն հետևում են» …..հանգուցյալն էլ մահից առաջ հաշվում էր իր հուղարկավորության պարզ թվաբանական արժեքը։ Ի՞նչ արժեք ունի հարազատների համար….մի խոսքով` տխուր ա… աղոթել էլ չգիտենք….
Հովիկ Չարխչյան
Հիշատակ հարգելը խիստ մարդկային ու ազնիվ երևույթ է: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Անցավորներին հիշելու և հարգելու ծեսի մեջ մենք նաև ինքնամաքրման ու պարտահատույց լինելու պես մի բան ենք տեսնում: Իսկ դա շատ կարևոր է:
Վահագն Թևոսյան
Կարծում եմ` պատասխանը հենց հարցի մեջ է, հայերը շատ են սիրում ոչ թե էդ օրերը, այլ հենց մեռելոց` մեռյալներին: Ընդհանրապես շիրիմի խորհուրդը ամենակարևորներից ա մեր մշակույթի մեջ: Դա թերևս արմատ ձգած լինելու գլխավոր արտահայտչամիջոցներից ա մեզնում, որը, եթե ելնենք մեր պատմությունից, որոշակի օբյեկտիվ պատճառաբանվածություն ունի, հանգրվանելու խորհուրդ: Մի օր ընկերներով քննարկում էինք` իսկ ո՞րն ա հայրենիքը, ինչ բանաձևով կարելի ա տարբերակել այն, ինչով ենք կապված նրա հետ: Հովիկ Չարխչյանն ասաց` հայրենիքն այն վայրն է, որտեղ գերեզման ունես թողած:
Հարցս բավականին ուշ տեղադրեցի ֆեյսբուքում, առավոտյան ժամը յոթի պատկերը սա էր, «Բու»-երն են արձագանքել: Օրվա մեջ էլի կլինեն վարկածներ: Ու քանի որ էսօր մեռելոց է, ու քաղաքում ոչինչ չի կատարվում, երեկոյան կլինի շարունակությունը՝ «Արտույտների» արձագանքը:
Լուսինե Վայաչյան
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր 5 տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է:
Այսօր` ապրիլի 9-ին նույնպես Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր:
Մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար:
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» /Ղուկ. ԻԴ 4-9/: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց:
Սուրբ Հարությունը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ : Բառն առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք, եբրայերենում այն հնչում է բասխ կամ բեսախ. ահա այս աղբյուրներից էլ անցել է նաև քրիստոնյա աշխարհի այլ լեզուներ): Այս տոնը եկեղեցական օրացույցով (325թ Նիկիայի տիեզերաշողովի որոշմամբ) կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին: Ս. Հարության տոնին նախորդող երեկոյին եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով` դուրս են գալիս Պահքից :
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ Զատկին են ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ»:
Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:
Երեևանում, ապրիլի 6-ին, ժամը, 19.55-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Արմեն Մ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ իրեն վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Առավոտ թերթը գրում է, որ 2011թ. հոկտեմբերի 31-ին Իջեւանում 69-ամյա Սուսաննա Բեկնազարյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 25-ամյա Վազգեն Օհանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ) եւ 147 հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռմխելիության խախտում): Վ. Օհանյանը ձերբակալված է: Նա նախկինում գողության համար դատապարտվել է եւ 2 տարի 3 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում Վազգեն Օհանյանը մեղսունակ է ճանաչվել: Առաջիկայում քրեական գործը կուղարկվի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:
Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ: ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:
Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:
«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության, որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է ՕԵԿ-ի իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ 1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի, սա ազգային խայտառակության քարտուղար է», — ասում են գիտնականները:
«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…
Օրերս առաջարկ ստացանք, մասնակիցը լինելու ֆինանսական մի գործարքի, որում ըստ մեզ ներկայացվածի ներգրավված են, ոչ քիչ թվով երևանցիներ: Ավելին`MMM կոչվող ֆինանսական պիրամիդան արդեն գրավել է Հայաստանը: Մեր հայրենակիցներից շատերը դարձել են ֆինանսական պիրամիդայի մասնակից և բավական մեծ գումարներ են ներդրել:
Այստեղ, յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց մեկ ամիս անց MMM-ը տալիս է 170 դոլար, որի 145-ը ներդրողինն է, իսկ 25-ը նրանը, ով տվյալ անձին բերել է ֆինանսական բուրգ: Պիրամիդան աճում է մեծ արագությամբ . մեր երկրի բնակչության սոցիալական վիճակը և գենետիկ բնույթը հաշվի առնելով կարելի է վստահ ասել, որ ընկերությանը մեծ հաջողություն է սպասվում: Ավելին`որքան շատ է ավելանում գումարը, մասնակիցներն այնքան շատ են ավելացնում ներդրումները: Մեզ տեղեկություններ են հասել, որ Հայաստանում մարդիկ անգամ վարկ են վերցնում ու ներդրումներ անում Մավրոդիի բուրգում` արագ եկամուտ ստանալու ակնկալիքով:
Հետաքրքիր է, որ պիրամիդան գործում է վստահության սկզբունքով` հարևանի, բարեկամի, ծանոթի փորձի ու քարոզչության հիման վրա: MMM-ի գրասենյակ, որպես այդպիսին գոյություն չունի: Փոխարենը Մավրոդիի ֆինանսական ապարատները տեղադրված են քաղաքի մի շարք կենտրոններում` «Երևան Սիթի» սուպերմարկետներում, «Փարվանա» ռեստորանում, «Սեգաֆրեդո» սրճարանում, «Այրարատ» տոնավաճառում և այլուր:
Եթե հաշվի առնենք Սամվել Ալեքսանյանի մասին արդեն անեկդոտ դարձած Հայաստան մտնող յուրաքանչյուր նորություն իրենով անելու հաջողված ցանկությունը, ապա կարելի է վստահ ասել, թե MMM- ևս այդ շարքին է պատականում, նամանավանդ որ ֆինանսական ապարատները բացահայտ տեղադրված են Սիթիներում ու «Փարվանայում»:
Չնայած պիրամիդան գործարքի դիմաց որևէ կտրոն չի տալիս, Պետեկամուտների լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ MMM ֆինասական պիրամիդան գրանցված է հարկային դաշտում, «Եւ պատկերացրեք, մեր խոշոր հարկատուների ցանկում է` նույնիսկ առաջնային հորիզոնականներում: Թե, երբ է գրանցվել չեմ կարող ասել, բայց եռամսյակը մեկ, մենք հրապարակում ենք հարկատուների ցանկը և այս կազմակերպությունը խոշոր հարկատուների մեջ է մտնում», -«Հայկական Վարկածին» տեղեկացրեց ծառայության պետ Նելլի Մանուչարյանը:
Դե ինչ, առայժմ խաբվածներ չկան, սակայն, հաշվի առնելով պիրամիդայի պատմությունը և այն, որ տվյալ պահին պիրամիդան 4 մլրդ ռուսական ռուբլու պարտք ունի Ռուսաստանի իր ներդրողներին, կարելի է գոնե սպառիչ տեղեկություն տրամադրել պիրամիդայի մասնակից դարձած ՀՀ քաղաքացիներին:
Բանն այն է, որ դեռևս 90-ականների սկզբին հայտնի MMM ֆինանսական բուրգը, որի ղեկավար Սերգեյ Մավրոդին երկար տարիներ անցկացրեց բանտում` ֆինանսական խաբեությունների համար, այժմ դարձյալ արագ տարածում է ստանում: Բանտից դուրս եկած Մավրոդին, որոշ ժամանակ անց ստեղծել է MMM-2011 պիրամիդան, որին մասնակից են, տարբեր երկրների, այդ թվում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և այլ երկրների 25 մլն քաղաքացիներ: Այս վերջին ինֆորմացիան արդեն տեղադրված է MMM-2011-ի ինտերնետային կայքում:
«Հայկական ժամանակ». Երևանի ընտրատարածքներից մեկում օրերս արտառոց դեպք է կատարվել: Այդ ընտրատարածքի թաղամասերից մեկում“ օլիգարխ թեկնածուի հետ հանդիպման ժամանակ մի բնակիչ, բուժման պատճառաբանությամբ, 100 հազար դրամ է խնդրել և ստացել: Նրա եղբոր կինը, որ տագրոջ հետ վատ հարաբերություններ ունի, լսելով դրա մասին` նույնպես մոտեցել է օլիգարխին և 100 հազար դրամ խնդրել, բայց մերժվել է և սրտնեղած հեռացել: Ուշ երեկոյան կինը մահացել է սրտի կաթվածից:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրապարակել է առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն կունենա 903 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն` 397 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն` 351 նախագահ եւ քարտուղար, ՕԵԿ-ը` 176 նախագահ եւ նույնքան քարտուղար եւ «Ժառանգությունը»` 154–ական նախագահ եւ քարտուղար:
ԿԸՀ նիստում քննարկվել է նաեւ ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքների հարցը. որոշվել է, որ կօգտագործվեն եռանկյունի դրոշմակնիքներ:
Վեհափառ Տեր, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաև Սփյուռքում։ Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնություններին ամեն օր իրենց զորակցությունն են հայտնում աշխարասփյուռ տարբեր հայ համայնքներից։
Խնդրի կարևորության և լուծման հրատապության մասին ահազանգում են մասնագետները, և արհամարել այն նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի ապագային։ Այսօր անխնա օգտագործվում և սպառվում են Հայաստանի ներկա և ապագա սերունդների սեփականությունը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտվում և անդառնալի վնաս է հասցվում բնությանն ու շրջակա միջավայրին։ Այս ամենն անարդար սոցիալական քաղաքականության հետևանք է նաև, որ անմիջականորեն սպառնում է հայ ժողովրդի ապագա սերունդների կենսունակությանը։
«Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։
Հայ Առաքելական եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, պահպանել է մեր ինքնությունը, մեր տարածքը՝ հարկ եղած դեպքում նաև զենք վերցրել՝ ի պաշտպանություն հայրենիքի: Բնության՝ որպես Աստծո արարչագործության նկատմամբ հոգածությունը Հայ եկեղեցու անմիջական առաքելությունն է։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ պետք է սատարի մեր երկրի Աստվածատուր բնության պահպանությանն ուղղված արդար պայքարին:
Հայ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:
Հայ եկեղեցին պատրաստվում է Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնին՝ Սուրբ Զատիկին, և խորհրդանշական կլինի, որ այս ժամանակահատվածում մեր Եկեղեցին իր զորակցությունը հայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին։
«Թեղուտի պաշտպանության» զորակցող խումբ, Լոս Անջելես
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.