23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզ հասած մի շարք դժգոհությունները Բիլայն կապի ծառայությունից, ինձ ստիպեցին անդրադառնալ տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որի մասին խոստացել էի պատմել, և որի պատճառով այսօր ինձ համար ստեղծվել է մի շատ տհաճ իրավիճակ:
Կարծում եմ, որ «ԱրմենՏել»ից քաշվածները քիչ չեն ու այս պատմությունը կնորոգի մարդկանց հիշողությունները, իսկ մենք պատրաստ ենք «հրապարակել» դրանք: Այն անզորությունը, որ դու զգում ես քո իսկ երկրում, բախվելով օտարերկրյա ընկերությունների անառիկ պատին, մեկ անգամ ևս գալիս է փաստելու, քո իսկ երկրում անպաշտպան քաղաքացի լինելու տխուր իրականությունը:
Չգիտեմ, Արմենտելի ղեկավարությունը տեղյա՞կ է, որ իր աշխատակիցների անտարբերության ու փնթի աշխատանքի պատճառով, բաժանորդներն ընկնում են չափազանց տհաճ իրավիճակի մեջ ու անվանարկվում է ընկերությանը: Իրենք` իրենց փնթիությունը չբացահայտելու, թե՞ ղեկավարության չոր ցուցումը կատարելու համար կոծկում են իրական պատկերը ու դժգոհների թիվը գնալով ստվարանում է:
Այս պատմութունը դրա հավաստի ապացույցն է.
Իսկ պատմությունը հետևյալն է. Հեռախոսահամարը, որն ըստ Բիլայնի տրամադրած տեղեկանքի, խզվել է 23.05. 2008-ին այժմ ունի 83 889 դրամ պարտք, որը ենթակա է վճարման: Այդ մասին բաժանորդը` հանձինս ինձ, տեղեկացվում է 4 տարի անց` 2012 –ի շատ պատահաբար, երբ հաշիվները ակտիվացնելիս տեսնում է, որ դրանց վրա կալանք կա:
Ի՞նչ է տեղի ունեցել. 2008-ին իմ բջջային հեռախոսահամարի վրա եկած պատքի չափն ինձ զարմացրեց, ու ես դիմեցի Չարենցի փողոցի վրա գտնվող ԱրմենՏելի բաժանմունք, պարզելու եղելությունը: Այնտեղ աշխատակիցը ինձ հավատացրեց, որ նմանատիպ բողոքները շատ են, քանի որ «համարների վրա անկապ զանգեր են նստել»: Ու ասաց թե` իրենց մոտ հիմա ստուգումներ են, երբ կպարզվի ինչն ինչոց է, տեղյակ կպահեն: Հետո հեռախոսահամարն անջատվեց ու, քանի որ մնացել էի առանց կապի միջոցի, որոշեցի վերցնել այլ օպերատորի նույն համարը: Ու ստացվեց այնպես, որ չհետևեցի գործի ընթացքին: Եւ դա է իմ միակ մեղքը: Հետո ինձ ասացին, որ հետևողական չլինելու` այսինքն Բիլայնին վստահելու` ընթացքում, սպասելով տեղեկության, անջատված համարի վրա չգիտես ո՞ր ծառայության դիմաց պարտքեր են կուտակվել ու գումարը դարձել է մոտ 84 հազար դրամ:
Իսկ որ ամենահետաքրքիրն է, Բիլայնը մտնում է դատարան, որն էլ առանց ճշտելու կողմին պատշաճ ծանուցվել է թե ոչ, որոշում է կայացնում ու որոշում կալանք դնել իմ հաշիվների վրա, ինչն էլ ի կատար է ածում ԴԱՀԿ — ը:
Օրերս ԱրմենՏել ընկերությունը տեղեկացրել է, ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր:
ԱրմենՏելը հայտնել է իր բաժանորդներին, որ նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:
Մոտավորապես նման իրավիճակ էր և 4 տարի առաջ: Սակայն այսօր ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:
Մենք էլ հորդորում ենք` հետևողական եղեք, այլապես գուցե թե տարիներ հետո ստիպված կլինեք, վճարել Արմենտելին, ձեր չկատարած զանգերի համար, քանի որ այս ընկերությունում ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Տեղի ունեցած ցանկացած աբսուրդի համար պատասխանատուն բաժանորդն է:
Ռուզան Ավոյան
Գիտության ֆինանսավորման նոր հայեցակարգը առաջնային նշանակություն ունի մեր երկրի կայացման համար: Նախընտրական շրջանում կուսակցությունները, իրար հերթ չտալով, շահարկում են այդ խնդիրը: Սակայն համոզված ենք, որ նրանք ամբողջական պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը: Գիտության ֆինանսավորման նշված հիմնախնդրի շուրջ զրուցեցինք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:
— Պրն. Ասատրյան, նկատի ունենալով, որ Դուք անմիջական առնչություն ունեք քննարկվող հիմնահարցին, կխնդրեինք Ձեր տեսակետը Գիտության ֆինանսավորման ավելացման հարցի վերաբերյալ:
— Իհարկե, լավ կլիներ, որ գիտության ֆինասավորումն ավելացվեր, այսինքն՝ պետական բյուջեից տրամադրվող միջոցները կրկնապատկվեին, նույնիսկ եռապատկվեին: Սակայն, իմ կարծիքով, դրանց բախշման այսօրվա կարգը թույլ չի տալիս այն նպատակային օգտագործել: Դա կլինի այնպես, ոնց որ ավազի մեջ լցնես: Ինչու՞ ավազի, քանի որ այդ ֆինանսների նպատակայնությունը ճշգրտված չէ: Մենք ռեգիստր չունենք, թե գիտության ո՞ր ճյուղերում կարող ենք մրցունակ դառնալ, կամ ո՞ր ճյուղերում է այդ միջոցների ներդնումը հեռանկարային: Այսինքն` գիտության ո՞ր բնագավառում զարգացման ինչ ներուժ ունենք: Սա պետք է որոշակիացվի: Հստակ չափանիշներ մշակվեն, և այդ չափանիշներով մարդիկ, հիմնարկները, ինստիտուտներն աշխատեն: Դրանից հետո միայն պետք է մտածել ֆինասավորման մասին, գտնել դրանց հայթայթման այլընտրանքային աղբյուրներ: Այդպես պետք է լինի: Այժմ հախուռն տարփողվող ֆինանսավորման կարգախոսը գիտականորեն հիմնավորված չէ, և այդ գումարները գնալու են ի տնօրինություն այն մարդկանց, ովքեր ավելի քան մոտավոր պատկերացում ունեն մեր հանրապետության գիտական բազայի և վերջինիս զարգացման ոլորտների հեռանկարայնության մասին: Այս պարագայում նոր հատկացումները ոչինչ չեն փոխի:
— Իսկ հնարավո՞ր չէր այդ ամենը անել մինչ օրս:
— Պետք է կազմվի հանձնախումբ՝ ներառելով միջազգային որոշակի շրջաններ, ոչ թե սփյուռքի (խնդրում եմ չշփոթել), որովհետև սփյուռքում մենք, ցավոք, առանձնապես գիտական մեծ ներուժ չունենք, այլ միջազգային ճանաչված մասնագետների՝ նրանց փորձագիտական կարծիքը ստանալու համար: Պետք է ճշգրտել մեր գիտական ներուժը (բուհ, ակադեմիա, գիտական և ճյուղային հիմնարկներ), և դրա հիման վրա և այդ մեկնակետից էլ կատարել ֆինանսավորումները:
Հայտնի իրողություն է, որ այն մարդիկ, ովքեր գիտության բնագավառում գործ են անում, ղեկավար դիրքերում չեն, հետևաբար նրանց այդ գումարը չի հասնի: Այսինքն` ամեն ինչ պետք է կոնկրետացվի: Ասենք, օրինակի համար, ֆիզիկայի որևէ ճյուղում, օրինակ՝ օպտիկայում, մենք ի՞նչ ունենք, ովքեր ի՞նչ կարողություն ունեն՝ միջազգային նորմերին համապատասխանության առումով: Նույնը նաև հասարակական և գիտության մյուս ոլորտներում:
— Ինչպե՞ս կբնորոշեք ազգային գիտությունը, ու կա՞ նման հասկացություն մեզանում: Ո՞ր ճյուղն է առաջագնա:
— Չկա ազգային կամ միջազգային գիտություն, չկա հայկական կամ ամերիկայն գիտություն: Այն կամ կա, կամ չկա:
— Հայաստանում գիտության համարումը ընկել է, և նախկինի պես չի կարևորվում գիտնականի վաստակը:
— Ես բնագետ չեմ, սակայն գիտեմ, որ բնական գիտություններում, մասնավորապես ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի ոլորտներում զգալի ձեռքբերումներ կան: Համենայն դեպս, ժամանակակից հասարակական գիտությունների ոլորտից կարող եմ փաստել, որ հայ իրանագիտությունը կամ, մեծ իմաստով, կովկասագիտությունը միջազգային լուրջ ճանաչում ունի, որ, ըստ ամենայնի, ջանում ենք զարգացնել: Բայց հասարակական գիտություններում, գրեթե բոլոր բնագավառներում, հետընթաց է նկատվում: Սա մտահոգիչ է, քանի որ, գաղտնիք չէ, Թուրքիան և Ադրբեջանը լրջորեն զբաղվում են միջազգային գիտա-ուսումնական կենտրոններում երիտասարդ մասնագետներ պատրաստելու խնդրով: Այստեղ մենք թերանում ենք:
-Իսկ ի՞նչ է պետք դրա համար, ի՞նչն է, որ մենք չենք կարողանում անել:
— Դրա համար նախ պետք է մշակել չափանիշներ և այնպիսի համակարգ, որ գիտնականը վարձատրվի իր աշխատանքին համահունչ: Պետք է մշակել գիտնակաների գործունեության գնահատման չափանիշներ: Շատերն ասում են` կադրեր ուղարկենք արտասահման՝ սովորեն, գան: Եթե ես մեկին ուղարկեմ Հարվարդում սովորի, այնուհետև Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր գիտական հոդվածներ գրի, գրքեր հրատարակի և վերադառնա Հայաստան, այստեղ նա չի կարողանա արժանապատիվ գոյություն ապահովել: Նա չի կարող կարիերիայի զարգացում ապրել, քանի որ հաշվի չի առնվում նրա գործունեության չափանիշները. ոչ ոքի չի հետաքրքրում նրա գիտական պատրաստվածությունը և զարգացման ներուժը: Այսինքն`այս բացասական «ընտրության» և արժևորման խնդիրն այն է, որ մարդ մտածում է՝ ինչու վերադառնալ: Իսկ եթե չափանիշները գործեն, բնական է, որ մարդիկ շահագրգռված կլինեն գնալ արտասահման սովորելու: Այսինքն՝ արժանիին արժանին մատուցելու խնդիրն է: Դրանով էլ գիտությունը կզարգանա, պետությունը կզարգանա: Մենք ուրիշ ճանապարհ չունենք. ինչքան էլ միլիոներ ներդրես, որևէ արդյունք չի տա:
— Ուզում եք ասել, որ գիտությամբ զբաղվելը խթանող մեխանիզմնե՞ր է հարկավոր մշակել:
— Այո, անցել են ժամանակները, երբ գիտության մշակի համարումը գոհացնում էր մարդկանց: Այսօր գիտությանը նվիրվող երիտասարդը պետք է իմանա, որ կարող է ապահովել իր ընտանիքը, հոգալ իր դիրքին հարիր կարիքները, արժանապատիվ ապրել: Նա պետք է վստահ լինի իր զարգացման հեռանկարում, հեռանկար, որ որոշարկված կլինի ազնիվ մրցակցությամբ:
Շուշան Գալստյան
Գյումրիում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կասեցվել է: Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ է հայտարարել այն` ելնելով իր կազմակերպության և «Ասպարեզ» ակումբի աշխատակիցների անվտանգությունից:
«Նորից մեյդան գցին Վանյանին, `ազգայնականությունը պետք ա՞ դարձնել ազգայնամոլություն ընտրություններից առաջ` իհարկե պետք ա, էստաֆետան վերցնում են ազգայնականները, ու սկսում բորբոքել ազգայնամոլություն հասարակության մեջ… Վանյանը ազգայնականնության խթանիչ ա նույն կերպ, ինչպես դօրիանը հոմոֆաբիայի խթանիչ ա
մեխկությոոոոոոոոոուն, առաջարկում եմ` երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին իգնոր անել թե փառատոնը, թե փառատոնին «դեմը»` շուխուր ա պետք, ձեր գործին կացեք, նույն բանն են, ու շատ պրիմիտիվ, ու էլ հետաքրքիր չի, ուղղակի չեմ հասկանում թե ինչի են էս ցիրկ շիպիտոյին մասնակցում էսքան տարբեր մարդիկ, թե՞ ամենքը մի տեղ ծախված են, ո՞ւմ են ծախված էդ դեպքում, թ՞ե սաղ հարիֆ են. թե՞ ես եմ մենակ սենց հարիֆ, չեմ հասկանում ես: Ինչ պարտադիր ա անունը դնես փառատոն… իմ էս հարցին Վանյանն էն տարին պատասխանեց «Դու միամիտ լոռեցի ես էլի, չես հականում` տենց ա պետք»… չէ, ես միամիտ լոռեցի չեմ, ցավոք, ես շատ-շատ բան եմ հասկանում, ու էլ ձեր խաղերը խաղալ չտեմ… մի խաղացեք, ընկերներս, թողեք աննկատ անցնի, ու մի քոմենթեք` միայն լայքեք, դրանով դուք կհարգեք իմ կարծիքն ու եզրահանգումը` իգնոր անել շուխուրը», — գրել է Լուսինե Վայաչյանն իր Ֆեյսբուքյան էջում:
Նախընտրական գործընթացն այնպես է կլանել մեր իշխանություններին, որ շատ ոլորտներ հայտնվել են բացիթողի վիճակում: Քաղաքային տրանսպորտի վիճակը չնայած ներկրված չինական ավտոբուսներին, ու դրանց «թմբկահարմանը», մնում է անմխիթար: Դրա վառ օրինակը գերբեռնված երթուղայիններն են: Եթե մեր իրավասու չինովնիկները մի փոքր ուշադիր նայեն երթուղային տաքսիներին կտեսնեն, որ «պրես» եղած երթուղայինները գարնան գալու հետ շատացել են:
Օրերս 12 85 պետահարանիշի 74 համարի գազելը, ոչ միայն մարդկանց իրար վրա էր դարսել այլև դրա վարդորդը վիրավորել էր ուղևորներից մեկին, որը դժգոհել էր, թե մի ոտքի տեղ չկա կանգնելու, դուք նոր մարդ եք վերցնո՞ւմ:
«էս վիճակով էլ ընտրություն են անում՝ փնթի, կեղտոտ, սիգարետախառը վարորդներ, որոնք կարող են մուննաթ գալ ուղևորի վրա: Դե մենք էլ ինչ անենք: Թե մի ժամանակ կարտոշկա էինք, հիմա լրիվ քալամ ենք դարձել» :
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանն այսօր ի պատասխան պատգամավորի հավակնություններ ունեցող լրագրողի, իրեն բանավեճի կանչի հայտարարել է, թե իրեն վիրավորված կզգա նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Գայանե Առուստամյանի հետ բանավեճում նրան հաղթելով, ուստի` պատրաստ է բանավիճել միայն Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Առուստմայանի` իրեն բանավեճի հրավիրելու առաջարկին, news.am- ին ասել է.«Գայանե Առուստամյանը կին է, և ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը ասել է նաև, որ «վախենում է Գայանե Առուստամյանից, վախենում է, որ կարող է ծեծել իրեն»: «Լավ է բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Ես Գայանե Առուստամյանի հետ ի՞նչ պետք է բանավիճեմ, թող ինքը գնա իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճի. որին ժամանակին քննադատում էր»,- նշել է նա:
«Առավոտ». Ալավերդի քաղաքում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարևանությամբ, գեղատեսիլ բնության գրկում հառնում է շքեղ այս կառույցը: Այն նախկին անտառտնտեսության շենքն է, որ վերակառուցվելուց հետո հնդիկ մահարաջայի պալատ է հիշեցնում: Ալավերդու թերթի աղբյուրները հայտնում են, որ այն գրանցված է ալավերդցի Հարություն Շոլինյանի անունով: Հ. Շոլինյանը ճանապարհի եզրին գտնվող սրճարանի տերն է: Ալավերդցիները լուրջ կասկածներ ունեն, որ դղյակի փաստացի տերը բարձրաստիճան տաշտոնյա է: Ճշմարտությունը կպարզվի, երբ շենքի կառուցապատումն ավարտվի, և այն բնակեցվի:
Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….
Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:
Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:
Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:
Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան` ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:
Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:
Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:
Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց պահանջարկի ավելացման տենդենցը:
Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…
Երբ նայում եմ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:
Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:
Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում: Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:
Հաշմանդամություն ունեցողներին ընդունելու համար այս պահին ունենեք լրիվ պատրաստ 82 ընտրատեղամաս։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության եւ մշակույթի զարգացման «Փարոս» հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանը։
Նրա ներկայացմամբ, Արմավիրի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 9 ընտրատեղամաս արդեն պատրաստ է, 21-ն էլ՝ մինչեւ ընտրություններ կլինեն. «Արարատի մարզում 8 նման ընտրատեղամասի հարմարեցվածությունն ընթացքի մեջ է։ Կոտայքի մարզում 30-ն են ընթացքի մեջ, Լոռու մարզում աշխատանքներ են տարվում, հստակ թիվ չեմ կարող նշել, բայց կլինի 10-15 հատ ընտրատեղամաս կլինի»։
Սուրեն Օհանյանը նշեց, որ այս տարվա ընտրություններն ընդհանուր առմամբ մատչելիության առումով տարբերվում են մյուս ընտրություններից. «4 տոկոսով բարելավվել է մատչելիությունը, բայց եթե այս տեմպերով գնանք, մեզնից 40 տարի կպահանջվի, որ այդ մատելիությունը դառնա 100 տոկոս»։ Նա հիշեց, որ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտարտեղամասերի մատչելիությունը 83 տոկոս էր, իսկ 2007-2008 թվականներին՝ այս առումով 2 տոկոսով բարելավում է եղել. «Դա էլ եղել է հասարակական կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով, պետական աջակցություն չի եղել»։
«Հարմոնյա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբագարյանն էլ ավելացրեց, որ ընտրություններում հաշմանդամություն ունեցողները պետք է ներառված լինեին. «Դրանով խնդիրների կբարձրացվեին եւ տեսանելի լուծում կստանային»։
«Հրապարակ». «Ես չունեմ ցանկություն ոչ գնահատականի, ոչ ասելու: Սուտ բաներ են բոլորը»,- երեկ թերթի թղթակցի հարցին ի պատասխան, թիվ 21 ընտրատարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հայտարարել է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո), ում տղայի անունը շրջանառվում է ծեծկռտուքի կազմակերպիչների ցանկում: Թերթը հիշեցնում է, որ ծեծի ենթարկված անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: Թե ինչու է իր անունը շրջանառվում միջադեպի հետ կապված, Նահապետ Գևորգյանը հրաժարվել է պատասխանել` հորդորելով. «Մյուս անգամ ստեղ չզանգեք»:
ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա: Բողոքը վերաբերվում է Գյումրիում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնին:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ ապրիլի 12-ին Գյումրիում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը:
Նախորդ տարի նմանատիպ փառատոնի անցկացման փորձը Երևանում ձախողվեց քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ: Այս տարի որոշվել է փառատոնը անցկացնել Գյումրիում:
Արման Սահակյանն ու իր համախոհները կոչ են անում բոլոր հասարակա-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային և «ՈՉ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին, համարելով, որ միջոցառման կազմակերպելու գաղափարն ընդհանուր առմամբ խիստ մերժելի և դատապարտելի է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.