23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ութ հասարակական կազմակերպություններ Բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք մտահոգություն են հայտնում Կապանի խմելու ջրի որակի առնչությամբ և խնդրում են որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և կասեցնել Սյունիքի Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը:
Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Մեծարգո պարոն նախագահ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը (Երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա թիվ 58, գործողության ժամկետը մինչև` 05.10.2012թ):
Ս.թ. հուլիս ամսվա սկզբին, Կապան մատակարարվող խմելու ջրի պղտորման վերաբերյալ բնակչության ահազանգերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը այն պարզաբանեց Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում ընթացող ինտենսիվ հողային աշխատանքներով, որի արդյունքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը պատկանող, առանց այն էլ ոչ կենսունակ մաքրման կայանը չի հասցնում իրականացնել խմելու ջրի ֆիլտրացում: Որոնողական աշխատանքները ուղեկցվում են բնական հողածածկի ոչնչացմամբ, հորատումներով, որոնք անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջացնեն`վտանգի տակ դնելով Կապանի 40.000 բնակիչների կյանքն ու առողջությունը:
Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ խախտելով տեղական և միջազգային օրենքները, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը հանրությանը չի տեղեկացրել նախատեսվող աշխատանքների մասին, որի արդյունքում տեղական ՀԿ-երը հնարավորություն չեն ունեցել հայտնել իրենց դիրքորոշումը:
Հաշվի առնելով որոնողական աշխատանքների իրականացման տեղամասի դիրքը, խնդրում ենք որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը»:
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող` Ա.Ավագյան
Կապանի “Ազատամարտ” Կոմիտեի նախագահ` Խ. Հարությունյան
Սյունիքի ՇՊԱԿ-ի համակարգող, փաստաբան` Ա.Խալափյան
“Էկոլոգիական անվտանգության ապահովման
և ժողովրդավարության զարգացման”
ՀԿ նախագահ` Ռ.Ասրյան
“Տիկնիկ” ՀԿ նախագահ` Գրիշա Մարգարյան
“Իրավական հասարակություն” ՀԿ նախագահ` Գ.Ղահրամանյան
“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ` Ք. Սաղաթելյան
2011 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց բյուջետային հիմնարկների աշխատակիցներին՝ այդ թվում ուսուցիչներին, տրամադրել սոցիալական փաթեթներ`տարեկան 132 հազար դրամ արժողությամբ, որից 52 հազարը բժշկական ապահովագրության, իսկ 80 հազարը` հանգստի, ուսման վարձի, հիպոթեքային վարկի կամ բուժման համար՝ ըստ նախընտրության:
Սակայն պայմանագիր կնքելիս միայն պարզվեց, որ ոչ բոլոր աշխատակիցներն են ստանում 132 հազար դրամանոց սոցփաթեթ, այլ միայն նրանք, ովքեր աշխատում են լրիվ դրույքով: Ավելի պակաս դրույք ունեցողներին հասանելիք գումարը զիջում էր խոստացածին:
Իսկ երբ տարբեր ապահովագրական կազմակերպություններ սկսեցին ներկայացնել իրենց առաջարկները, հարազատ պետութունից այլևս ոչ մի դրական տեղաշարժ չսպասող քաղաքացիները փորձում էին «որսալ», թե՝ այնուամենայնիվ որտե՞ղ է թաքնված սոփեստությունը, քանի որ բոլոր ապահովագրողները շռայլորեն մինչև 3,8 մլն. դրամի բժշկական օգնություն էին առաջարկում. այսինքն՝ անվճար սրտի վիրահատություն:
Տարիներ շարունակ առողջության և հանգստի կարիք ունեցող պետական կառույցների աշխատակիցները շտապեցին նախ բժշկական օգնություն ստանալ: Սակայն բախվեցին առաջին հիասթափությանը` բժշկական հիմնարկները գերծանրաբեռնված էին, կամ գոնե այդպես էին ներկայացնում, համարելով, որ եթե կանխիկ գումարով չես եկել այլ սոցփաթեթով, պետք է հերթագրվես ու սպասես քո հերթին: Իսկ հերթդ լավագույն դեպքում կհասնի ամիսներ անց, կամ էլ կլրանա սոցփաթեթի համար սահմանված ժամանակը՝ մեկ տարին, ու դու այդպես էլ չես հասնի քո հերթին:
Փաթեթ ստացած քաղաքացիների մի մասը գերադասեց մի քանի օր հանգստանալ Հայաստանի որևէ առողջարանային համալիրում, մտածելով ավելի լավ է նախ մտածել առողջ մնալու մասին, քան ամիսներ շարունակ անհույս դեգերել հերթերում:
Սակայն այստեղ էլ նոր անակնկալ էր սպասվում. Տուրիստական ընկերությունները տոմսերի պատկառելի գումարին ավելացրին և՛ս իրենց հասանելիք 10 % -ը, ապահովագրական ընկերությունն էլ վերցրեց իր բաժին 20 %, այսպիսով մնացորդ գումարը ընդամենը բավարարեց 5-օրյա հանգիստը փոխարինելու 3-օրյայով:
Հավանաբար նույն ձևաչափով, օրինակ՝Վանաձորի մի խումբ ուսուցիչների Ջերմուկ մեկնելու ուղեգիրը տուրիստական կազմակերպությունը փոխարինեց Ծաղկաձորի, հետո Սևանի ուղեգրով հաշվարկելով օրը՝ 18 հազար դրամ, իսկ ձևակերպումների համար Երևան հասնելու համար էլ գանձեց ևս 20 տոկոս:
Երբ զանազան աճպարարություններ են արվում ՀՀ քաղաքացուն «քթից բռնած ման ածելու» և հնարավորինս շատ խնդիրների առաջ կանգնեցնելու համար, ակամայից մտածում ես, չէ որ Ջերմուկում կողք- կողքի բազմած առողջարանային համալիրները, որոնց մեծամասնությունը կառուցվել է խորհրդային տարիներին, կիսադատարկ ու մռայլ երազում են այն երանելի ժամանակների մասին, երբ լեփ- լեցուն էին, ուրախ ու իրենց ապագային վստահ մարդկանց խինդ ու ծիծաղով:
Դեռևս անհայտ է, թե մինչև տարվա վերջ ինչ անակնկալներ մեզ կմատուցվեն, բայց ակնհայտ է, որ սոցիալական փաթեթը ևս մեկ ձև դարձրեցին ստորացնելու առանց այդ էլ գնալով ավելի ու ավելի ստրկամիտ դարձող մտավորականությանը:
Հետաքրքիր է, վերընշվածի մասին տեղյա՞կ են համապատասխան կառույցները:
Փաթեթ ստացած ուսուցիչ
Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ այս տարի Սևանում խեղդվել է հինգ մարդ, որոնցից երեքը ձմռան, իսկ երկուսը՝ հունիս, հուլիս ամիսներին, ընդ որում նրանցից մեկի խեղդվելու պատճառը եղել է սրտի կաթվածը:
«Բացի 5 խեղդվածներից՝ լողափին հայտնաբերվել են նաև 2 դիակ: Փրկվածների թիվը 14-ն է: Սրանք այն մարդիկ են, ովքեր փրկվելուց հետո ներկայացել են մեզ մոտ, բայց նաև կան այնպիսինները, ովքեր չեն ներկայանում, հետևաբար, մեզ մոտ չեն գրանցվում: Նաև նշեմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Վարդավառի տոնին դեպքեր չգրանցվեցին»,- նշել է Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքով` 2011թ. նույն ժամանակահատվածում Սևանա լճում խեղդվել է 9 մարդ, փրկվել է՝ 14-ը:
ԱԻն աշխատակիցը ասել է, որ այս պահին, Սևանա լճի այն վայրերում, որտեղ մարդկանց հոսքն ավելի շատ է լինում, աշխատում է 43 ջրափրկարար՝ 19 փրկարարական կենտրոններում ու կայաններում:
Ըստ ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարի` թեև փրկարարական աշխատանքները ըստ պատշաճի իրականացնելու համար իրենց բավարարում է ունեցած գույքը, սակայն արագընթաց մոտորանավերի պակաս, այնուահանդերձ, զգացվում է:
«Մենք մեր ռեսուրսներով՝ աշխատակիցներով, կարողանում ենք բոլոր աշխատանքներն իրականացնել, սակայն եթե մյուս տարի արդեն գործեն ևս 5 հանրային լողափեր, ապա մեզ անհրաժեշտ կլինեն ավելի շատ աշխատողներ»,– նկատել է նա և հավելել.-«Այսօր լողափերի մասնավոր տերերը շահագրգռված են, որ իրենց մոտ աշխատեն փրկարարներ, սակայն եթե դրանք չեն լինում մեր խմբից, ապա միևնույնն է՝ գործում են մեր հսկողության տակ»:
Ինչ վերաբերում է հանրության մեջ տարածված այն խոսակցություններին, թե իբր փրկարարները հաճախ այնպես են կազմակերպում, որ ի հայտ գա իրենց օգնության անհրաժեշտությունը՝ խեղդվելիս հասնեն օգնության, փրկեն ու գումար պահանջեն, Սամվել Մկրտչյանը պատասխանել է.
«Նման բաներ շատ եմ լսել, բայց ես 30 տարի է այս ոլորտում եմ աշխատում և հավաստիացնում եմ, որ նման բաները բացառվում են: Մարդիկ հաճախ են խմում ու դուրս գալիս լողալու, ինչն էլ հաճախ է խեղդվելու պատճառ դառնում: Նշեմ նաև, որ նրանց մեծ մասը տղամարդիկ են»:
Ասուլիսի վերջում Սամվել Մկրտչյանը լողափ գնացողներին հետևյալ խորհուրդներն է տվել. «Մինչև վերջին ուժերը լարելով՝ շարժեք ձեր ոտքերը, կարծես՝ հեծանիվ եք քշում: Դա թույլ կտա ձեզ անընդհատ բարձրանալ ջրի մակերես: Բարձրացրեք ձեր ձեռքը, որպեսզի մարդիկ ձեզ նկատեն և, իհարկե, լողացեք հնարավորինս մարդաշատ վայրերում»:
Թերթն անդրադարձել է օրերս մի խումբ բնապահպանների կողմից «Ֆեյսբուքով» և մի քանի լրատվամիջոցով տարածած այն հաղորդագրությանը ըստ որի՝ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահազանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, և գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է համարել՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։
«Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,–ասաց Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից և ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,–նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր և բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, և ինչ-որ տեղ նաև բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,–ասաց «Հայանտառի» տնօրենը։
Հրապարակ
Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման դրվեց
հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին
հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցում էին Հանրային, «Շանթ»,
«Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21»
հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրեց վերջին մեկ ամսվա
ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված
քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների
ներկայացուցիչներն իրենց տեսակետներն արտահայտեցին՝ ընդհանուր առմամբ
ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:
Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի
ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների
ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու
հարցը: Ընդգծվեցին Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև
ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվեց Հանրային
հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ
սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվեց նաև
կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային,
այլև մասնավոր հեռուստաընկերությունների վրա: Հանրային խորհրդի անդամ
Հովիկ Մուսայելյանն առաջարկվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային
խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային
բարեփոխումներ իրականացնելու գործով:
Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք
բերվեց ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց
արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ
քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ
առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:
Ցանքատարածությունների շուրջ 12-15% բերք չեն տվել և այսօր գյուղացին անելանելի վիճակի մեջ է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինս ՀՀ նախագահին և կառավարությանը կոչ է արել կազմել հատուկ հանձնաժողով՝ պարզելու, թե ինչու որոշ ցանքատարածություններում Ռուսաստանից Հայաստան ներկրված ցորենի հասկերը չեն բարձրացել մի քանի սանտիմետրից:
Ըստ Հ. Բերբերյանի` ցորենը բազմաթիվ վայրերում գաճաճ է մնացել, կոմբայններն ի վիճակի չեն այն հավաքել: Ցողունի բարձրությունը 17-20 սմ է, այնինչ գաճաճ ցորենն ունի առնվազն 40-45 սմ:
«Հանձնաժողովը պետք է կազմված լինի ոչ թե ներկրողներից, այլ ֆերմերներից: Հանձնաժողովում պետք է լինի նաև Ռուսաստանի «Սեմենա» ասոցիացիայի նախագահ (Իվան) Կուզմինը: Պետք է փորձաքննություն անցկացնել և պարզել, թե ի վերջո ով է մեղավոր այս պատմության մեջ: Կատարվել է հանցագործություն և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա:
Նա կառավարությանն առաջարկում է ազատել գյուղացուն ջրի հարկից և ցորենի սերմերը պետությանը հետ վերադարձնելու պարտականությունից:
Բանախոսի խոսքով` այսօր Հայաստանում կա 8 տեսակի ցորենի սերմ, որից 6 տեսակը չի սորտափորձարկվել և չի պարզվել՝ այն համապատասխանո՞ւմ է մեր կլիմային, թե ոչ:
«Այո, այս էլիտար համարվող սերմը, որը ներկրված է Ռուսաստանից, չի համապատասխանում մեր ամբողջ տարածաշրջանի կլիմային: Սերմի պիտակի վրա նույնիսկ գրված է, որ այն նախատեսված է հյուսիսային Կովկասի համար: Այսինքն՝ այն նաև ամբողջ Ռուսաստանի համար չեն էլ գրանցել»,-ասել է Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ սերմ ներկրողները կամ գործից չեն հասկացել, կամ այլ բան են փորձել անել:
Բերբերյանը իր հետ բերել է գյուղացուն տրամադրված սերմերի պարկերի պիտակները և ցույց տվել, որ դրանց վրա չկա հետադարձ հասցե և օրենքով նախատեսված մի շարք այլ նշումներ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009-10 թ.թ. Ռուսաստանից ներկրել է մոտ 2000 տոննա էլիտար սերմացու, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին` 1/3 հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանով; Առաջին բերքը համարյա ամենուրեք բարձր է եղել, սակայն վերաբաշխվող ցորենի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Արցախի պողոտա — Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա — Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա — Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց — Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց — Հալաբյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մեր օրերում մարդն անընդհատ սթրեսներ է ապրում: Դրանցից մեկը նրա անձնական կյանքի գաղտնալսման վտանգի հետ կապված վախն է: Այն նյարդային լուրջ սթրես կարող է առաջացնել, երբ անձը համոզված է, որ իրեն կարող են տեսաձայնագրել կամ գաղտնալսել աշխատավայրում, հանգստի օբյեկտներում, սրճարաններում, անգամ տանը: Ակամայից առաջանում է ցուցափեղկում գտնվելու միտքը, ինչից տհաճ ու կաշկանդող երևույթ դժվար է պատկերացնել:
Գաղտնալսումն օրենքով արգելված է. այն թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ, սակայն Հայաստանում գաղտնալսող սարքերի առքուվաճառքն, արգելված չէ, իսկ «Այն ինչ արգելված չէ՝ կարելի է», սկզբունքն անհրաժեշտության դեպքում միշտ էլ օգտագործվում է, թեկուզ, եթե դա դեմ է բարոյական նորմերին:
Այս հարցն օրենքով կարգավորված չէ:
Ավելին՝ գաղտնալսող սարք (ժուչոկ) կարելի է ձեռք բերել ցանկացած պահի, այն առաջարկող հայտարարություններն ամենուր են, գներն էլ՝ մատչելի: Իսկ գայթակղությունը մեծ է, հատկապես մեր երկրում, երբ մարդկանց մի ստվար հատված ապրում է ուրիշի կյանքով:
Երբ ուղղակի կարող ես զանգահարել հասարակական վայրերում, շքամուտքերում փակցված հեռախոսահամարներով ու ձեռք բերել ասենք՝ թաքնված տեսախցիկով կրակայրիչ, ձեռքի ժամացույց, գրիչ, կախազարդ, սեղանի ժամացույց, ակնոց, կամ բջջային հեռախոսի SIM քարտով աշխատող գաղտնալսող սարք և այլն: Նույնիսկ կայք գոյություն ունի http://www.armspy.ru/ հասցեով, որտեղ կան բավականին գրավիչ առաջարկներ:
Բանն այն է, որ սարքերն օգտագործողները կարող են չբացահայտվել, քանի որ ներխուժելով ինչ-որ մեկի անձնական կյանք,նրանք տեղեկություններ են ստանում, սակայն մինչև այդ տեղեկությունը չօգտագործվի չի կարելի խոսել հանցագործության մասին՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Իսկ բարոյական վնասի ինստիտուտը մեզ մոտ չի գործում:
Ճիշտ է, մարդու անձնական կյանքին չմիջամտելու սահմանադրական դրույթը ենթադրում է այնպիսի գործողություններ, որոնք ոչ միայն իրավական, այլև բարոյական հետևանքներ են առաջացնում, սակայն պրակտիկայում այն չի կիրառվում:
Հանրային ոլորտում քիչ թե շատ հայտնի մարդը կարող է անընդհատ սթրես ապրել, մտածելով, որ իրեն գաղտնալսում են, թեկուզ կոմպրոմատներ հավաքելու նկատառումով, կամ կենցաղում՝ միջանձնային հարաբերություններում տհաճ իրավիճակ կարող է հաստատվել, եթե միմյանց առնչվող անձիք գաղտնալսումով տեղեկանում են որոշակի ինտիմ հարցերի մասին:
Սակայն,այս խնդիրը կարգավորման մեխանիզմ չունի, քանի որ գաղտնալսման երևույթն իրավական հետևանք կարող է առաջացնել միայն բողոքի դեպքում:
Իսկ մարդը, որի անձնական կյանք կարող են ներխուժել առանց դատարանի որոշման, անպաշտպան է, քանի դեռ չի կարող ապացուցել,կամ հիմնավորել իրեն գաղտնալսելու փաստը, ուստի բողոքել ևս չի կարող: Սակայն օրենսդրորեն, միայն բողոքի դեպքում է, որ հարցը կարող է բերվել իրավական հարթություն:
Ճիշտ է, օրենքով կարգավորված է գաղտնալսող սարքերի միջոցով ձեռք բերված տվյալները դատարանում օգտագործելու արգելքը, սակայն միջազգային պրակտիկայում, ընդունված է, երբ անձը գաղտնալսման դիմում է իր անվտանգության հետ կապված, կարող է դատարանի կողմից այն ընդունվել որպես ապացույց:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է ուղղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տարածած հերքող տեղեկությունների, թե Վայոց Ձորի մարզում գտնվող Արջերի քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել և Քարանձավի ներսում հատակի վրա որևէ ոտնահետք ևս չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին մամուլում «Չենք լռելու» նախաձեռնությունը տարածել էր տեղեկատվություն այն մասին, թե «Արջերի» քարանձավի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և կարստային գոյացություններ:
Ստորև ներկայացնում ենք «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը.
«Հուլիսի 25-ին մեր նախաձեռնությունը այցելեց և տեղում պարզեց, որ նույն պատմությունը կրկնվել էր դեռևս մի քանի ամիս առաջ «Մոզրովի» քարանձավի պարագայում, երբ մենք հայտնաբերեցինք, որ «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և ահռելի քանակությամբ վնաս է հասցված կարստային գոյացություններին: Հետագայում ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարություն արվեց, որ այդ քարանձավի մուտքը փակվել է: Սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ առ այսօր «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և բացակայում է պետական և տեղական մարմինների վերահսկողությունը:
Ինչպես նշել ենք արդեն, երբ ս. թ. հուլիսի 25-ին մենք այցելեցինք «Արջերի» քարանձավ, հայտնաբերեցինք, որ ցանկացած անձ կարող է մուտք գործել քարանձավ, քանի որ երկաթյա ճաղավանդակով փակված մուտքի կողքի քարերը ուղղակի դարսված են իրար վրա և որևէ առարկայով ամրակցված չեն: Ընդամենը կես րոպեի ընթացքում կարելի է այդ քարերը հեռացնել և հանգիստ մուտք գործել քարանձավ: Իսկ քարանձավի ներսում մեզ պարզ դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարության այն պնդումները, թե քարանձավ վերջին հինգ ամիսների ընթացքում մարդ մուտք չի գործել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նախկինում կոտրված գոյացությունների կողքին կային բազմաթիվ ջարդված թարմ գոյացություններ, որոնց բազմաթիվ կտորներ թափվել էին քարանձավի տարբեր սրահներում:
Բարեբախտաբար, այս քարանձավի վիճակն այնքան էլ ցավալի չէր, ինչպես «Մոզրովի» քարանձավում էինք հայտնաբերել:
Մեր նախաձեռնությունը կարծում է, որ «Արջերի» քարանձավի պահպանության համար անհրաժեշտ է .
1. Սեղմ ժամկետներում ամրացնել «Արջերի» քարանձավի մուտքի դռան կողքի քանդված քարե պատն այնպես, որ իրականում հնարավոր չլինի այդտեղից մուտք գործել քարանձավ: Մեր կարծիքով, դրա համար մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, սակայն, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ մեր պետական այրերն ամեն ինչ կապում են պետության ֆինանսական սուղ միջոցներ ունենալու հետ, հետևաբար մենք առաջարկում ենք մեր պատրաստակամությունն այդ աշխատանքներին աջակցելու հարցում:
2. Պետք է տեղադրել նոր կողպեք, որի բանալու մեկ օրինակը կլինի ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչի մոտ, իսկ երկրորդը` ՀՀ անձավագիտական կենտրոնում: Այն անձինք կամ խմբերը, որոնք կցանկանան մուտք գործել քարանձավ, պարտավոր են ձեռք բերել ՀՀ մշակույթի նախարարությունից հատուկ թույլտվությունը և ուղեկցվեն համապատասխան փորձառություն ունեցող անձանց կողմից, որոնք կարող են լինել նույն անձավագիտական կենտրոնի անդամները:
3. Օգտվելով առիթից, խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել նաև «Մոզրովի» քարանձավի քանդված տանիքը փակելու ուղղությամբ: Նախկինում մենք հայտնել էինք մեր ցանկությունն այդ աշխատանքներում ներգրավվելու մասին, սակայն որևէ արձագանք ՀՀ մշակույթի նախարարության կողմից չենք ստացել:
4. Անհրաժեշտ է կազմակերպել քննարկում համապատասխան մասնագետների հետ, ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների պլան, որով հնարավոր կլինի և հետագայում պահպանել բնության այս հրաշքները, և կանոնակարգել քարանձավներ այցելող անձանց ու խմբերի մուտքը:
Հուսով ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ըմբռնումով կմոտենա մեր այս նամակին, կդրսևորի կառուցողական մոտեցում և կձեռնարկի քայլեր վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ, այլապես մենք կարող ենք կորցնել Հայաստանի բնության հրաշալիքները: Եկեք միասին գտնենք ճիշտ ճանապարհը բնության հուշարձանները պահպանելու, օգտագործելու և հետագա սերունդներին փոխանցելու համար»:
«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում աբսուրդ է որակում «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությունը, նշելով, թե այն «միայն ծիծաղելի դրության մեջ է դնում եզդի համայնքին»:
Հիշեցնենք, որ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը Medialab.am-ին հայտնել էր, թե խիստ դեմ է օրենքի այն նախագծին, համաձայն որի` աղջիկների ամուսնական տարիքը սահմանվում է 18 տարին` ներկայումս գործող 17-ի փոխարեն: Նա ասել էր. «Եզդիների համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ» է և ուզող չունի»:
Ի պատասխան Ազիզ Թամոյանի, «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի ղեկավար Բորիս Թամոյանը հայտարարում է. «Ի՞նչ է նշանակում՝ 18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ո՞վ է տվել նրան այդ իրավունքը»:
Բորիս Թամոյանը նկատում է, թե որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն, իրենց ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը. «Եվ ոչ ոք՝ այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել: Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.