23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 4-ին Օդեսայի Դնեպրոպետրովյան ճանապարհի վրա հայերի և ադրբեջանցիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Կռիվը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
«Կռիվը ազգային հողի վրա չի եղել: Վիճաբանությունը եղել է կնոջ պատճառով: Մեկը մյուսի հետ հանդիպել է, այնուհետև եկել է ինչ որ մեկի եղբայրը բարեկամների հետ միասին, տաքացած գլուխները չեն կարողացել վեճը խաղաղ ճանապարհով լուծել, և գործի են դրվել բռունցքները»,-«048.ua» գործակալությանը տեղեկացրել է Օդեսայի ներքին գործերի քաղաքային տեղամասի մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Խմելնիցկայան:
Կռվին մասնակից են եղել մոտ 10 մարդ: Մասնակիցներից մեկը ժամանած ոստիկաններից մեկին դիմադրություն է ցույց տվել, որի համար նրան տեղափոխել են բաժանմունք: Ոստիկաններին չենթարվելու պատճառով նրան կամ տուգանքի կենթարկեն, կամ հասարակական աշխատանքի կդատապարտեն, կամ էլ տասնհինգօրյա ուղղիչ կամ վարչական ազատազրկման կենթարկեն:
Իրավապահները ոստիկանական բաժանմունք են տարել նաև վեճին մասնակցող մի քանի հոգու:: Խմբերը միմյանց դեմ հայտարարություններ են գրել և գնացել են վնասվածքները մշակելու:
Այսօր «Վարկած» ակումբում, լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի K-1 ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը: K1 մարտարվեստի ռինգում մարզիկները հանդես են գալիս K-ով սկսվող բոլոր հարվածային մարզաոճերում:
Ռազ Սարգսյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո. «Օտարության մեջ գտնվելով կարոտն այնքան է խեղդում, որ միակ մխիթարանքը դրոշն է լինում: Ես հայ եմ և շատ եմ սիրում հայրենիքս»:
20-ամյա մարզիկը K-1 մարտարվեստով զբաղվում է դեռևս 9 տարեկանից: Հանդես է գալիս 64 կգ քաշային կարգով, սակայն նա նպատակ ունի հասնելու մինչև 70 կգ քաշային կարգ:
Վերջերս Տոկիոյում Ռազ Սարգսյանը մենամարտել է նույն քաշային կարգի ճապոնացի մարզիկ Masaaki Noivi-ի հետ, որին երկու անգամ նոկաուտի ենթարկելով հաղթել է: «Սկզբում դժվարությունները շատ են եղել: Բայց դա խոչընդոտ չէր, որպեսզի չհաղթեի: Ոգևորությունս ավելի մեծ էր: Նա լուրջ հակառակորդ էր, բայց մեծ դժվարությամբ կարողացա նոկաուտի ենթարկել»,- պատմեց նա :
Սեպտեմբերին Սարգսյանը պատրաստվում է մենամարտել ճապոնացի մեկ այլ մարզիկի հետ. «Դեռևս դժվար է ասել` ինչպիսի արդյունքներ կգրանցեմ, քանի որ չեմ հասցրել ծանոթանալ մրցակցիս` Tetsuya Yamato-ի տվյալների հետ, բայց ասում են, որ նա ևս լավ է տիրապետում մարտարվեստին»: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի K1-ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյան: Նա նշեց, որ Ռազը մենամարտեր ունենում է գրեթե յուրաքնաչուր ամիս, և եթե նրան հաջողվի այդ մրցապայքարում հաղթել հակառակորդին` նա կարժանանա K1-ի աշխարհի լավագույն մարզիկի կոչմանը «Պարապմունքներն ընթանում են լավագույն մարզիչների ուղեկցությամբ , իսկ Ռազ սարգսյանն էլ օժտված է լավագույն տվյալներով»,- նշեց նա:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում լավագույն մարզիկներ մնացել են Ռազն ու նրա հակառակորդը` Tetsuya Yamato-ն: «Այս մրցապայքարում կորոշվի Ռազը կդառնա աշխարհի լավագույն չեմպիոն, թե նա»,- հավելեց նա: Նշենք, որ մենամարտը տեղի կունենաս սեպտեմբերին:
Այն հարցին, թե հայ մարզիկներ հետ երբևէ մրցել է, թե ոչ` Ռազ Սարգսյանը նշեց, որ առիթ չի եղել և չի էլ թուլատրվում, եթե Հայաստանի առաջնությունը չէ:
Այս տարվա նոյեմբերին ևս մեկ մենամարտ կլինի Ռազ Սարգսյանի մասնակցությամբ:
Օիմպիական խաղերի հունահռոմեական ընբշամարտի 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում հաղթանակ տարավ Դանիյար Կոբոնովի նկատմամբ: Երկու մրցափուլերում հայ ըմբիշը նվազագույն հաշվով` 1-0 հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ Ջուլֆալակյանը 2։0, 1։0 հաշվով պարտության մատնեց բելառուս Ալեքսանդր Կիկինիուին: Հայ մարզիկը մտավ կիսաեզրափակիչ և հաղթանակ տարավ ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ: Առաջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 1։0 հաշվով, իսկ երկրոդում` երեք միավորանոց հնար կատարեց: Արդյունքում հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը գոտեմարտեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ:
1-ին մրցափուլում Ռոման Վլասովը կատարեց մեկ միավորի գլորում։
2-րդ մրցափուլում Վլասովը ևս մեկ միավոր վաստակեց և հռչակվեց օլիմպիական չեմպիոն։
Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում: Սա Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն է 30-րդ Օլիմպիական խաղերում:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ և, երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը:
Ի դեպ Հռիփսիմեն Facebook-ի իր էջում գրել է իր տպավորությունների մասին.
«Ես այսօր ամենաերջանիկ մարդն եմ ու իմ հավաքածուում այսուհետ ունեմ Օլիմպիական մեդալ: Բոլորին ի սրտե շնորհակալ եմ իմ կողքին լինելու, ինձ սատարելու և աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Հռիփսիմեն:
Հայ ազգի մտավորականության առաջադեմ հատվածը շատ է սիրում խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքի և այդ պատմական պրոցեսում ՀԿ-ների ծանրակշիռ դերի մասին։ Ընդ որում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ դասին պատկանող կազմակերպություններն իրենց գոյության և «քաղաքացիական հասարակությունակերտ» գործունեության միջոցները քաղում են Արևմտյան պետությունների գանձարաններից, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում սատարել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են ժողովրդավարության ներդնումը, միջէթնիկական հանդուրժողականության սերմանումը, և, իհարկե, գենդերային խտրականության ու նմանատիպ այլ կարծրատիպերի փոշիացմանը։
Ցանկացած հայ ՀԿ-ական, անկախ սեռից, տարիքից և գործունեության պրոֆիլից (ինտեգրում ինչ-որ մի բանի, գենդերային պայքար, դելֆինների շահերի պաշտպանություն և այլն) ձեզ կբացատրի, որ ժամանակակից աշխարհում անհնար է հասնել հաջողության առանց ժողովրդավարության և ազատ շուկայի, քանի որ դրանք համընդհանուր բարեկեցության շարժիչներն են։ Այս պրեամբուլային էլ կհաջորդի Արևմտյան (մեր դեպքում նաև ռուսական) անշահախնդիր օգնության մասին ստանդարտ զրույց, որտեղ փուլ-առ-փուլ կբացահայտվի Եվրոպայի և ԱՄՆ-ի հումանիստական էությունն ու ողջ աշխարհին սրտանց օգնելու նրանց մեծ ցանկությունը։
Մի խոսքով, այսօր որոշ մարդիկ վստահ են, որ մեր երկիրը ողբալի կացությունում է (ինչը, ցավոք, ճշմարտություն է) և, որ այդ փոսից դուրս գալու միակ ուղին միջազգային (այսինքն ամերիկաեվրոպական) փորձի պատվաստումն է Հայաստանում։ Դե, իսկ քանի որ ՀՀ իշխանությունները չունեն ոչ բավարար միջոցներ և ոչ էլ ցանկություն ֆինանսավորելու «դրախտացումը», մնում է հույսը դնել մարդասեր ու պատրաստակամ Արևմուտքի դրամաշնորհային առաջարկների և դրանց օպերատիվ արձագանքող ՀԿ-ների վրա։
Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ ու ոգևորիչ է հնչում, եթե չլիներ մի տխուր փաստ։
Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը երկրագնդի քաղաքական քարտեզը բաղկացած էր մի քանի բևեռից, որոնց շուրջը կենտրոնացած էին «երրորդ աշխարհի» գաղութները։ Գաղութների դերը նույնպես պարզ էր. դառնալ մետրոպոլիայի արդյունաբերական արտադրանքի սպառման շուկա՝ միաժամանակ ապահովելով նյութկան և մարդկային հումքի անընդհատ հոսք։
Համաշխարհայի պատերազմից հետո երբեմնի գաղութների տարածքներում ծնվեցին նորանկախ տասնյակ պետություններ, որոնք դե յուրե դադարեցին լինել գաղութ։ Դե յուրե… Ինձ համար, համենայնդեպս դրանք գաղութ են առ այսօր, որովհետև օժտված լինելով սուվերենության չնչին նշույլներով, շարունակում են համապատասխանել գաղութ ձևակերպմանը։ Օրինակ, Հայաստանը, ինչպես և երրորդ աշխարհի մյուս երկրները, շարունակում են կրել զարգացած աշխարհի արտադրանքի սպառման շուկայի զուտ «գաղութային» դերը, իսկ հայկական տնտեսությունը շարունակում է մնալ հումքի՝ մարդկային (մտավոր և աշխատուժ) և բնական (պղինձ, մոլիբդեն և այլն), մատակարարար։ Այդ հումքը վերամշակվում է Արևմուտքում և այնուհետ կրկին սպառվում երրորդ աշխարհում։ Ստացված շահույթի փոքր մասը կրկին հատկացվում է հումքի գնմանը, դե իսկ մնացյալ մասն էլ ապահովում է այն, ինչ կոչվում է «արևմտյան բարեկեցություն»։ Ու շրջանը սկսվում է նորից։
Այժմ պատկերացրեք քաղաքացիական հասարակությամբ բնակեցված իդեալական պետություն։ Այն հզոր է, չունի խնդիրներ հարևանների հետ, ըմբոշխնում է ահեղ տնտեսության և հանրային համերաշխության բոլոր վայելքները։ Դրա արդյունաբերությունը ոչ թե հանքարդյունահանություն է կամ «մարդկանց արտահանում», այլ գիտատար ու առաջադեմ տեխնոլոգիաների արտադրություն, ինչպես և ծանր արդյունաբերություն։ Դրա պետական կառուցվածքն ախտահարված չէ կաշառակերությամբ, այլ բանիմաց է ու պրոֆեսիոնալ։ Այն չունի խնդիրներ հարևան երկրների հետ, ուստի և դատապարտված չէ սպառազինությունների հյուծող մրցավազքի և կախվածության արտասահմանյան միջնորդներից։ Մի խոսքով, այն Արևմուտքի գաղութ չէ, որ հումք է մատակարարարում և արտադրանք սպառում՝ կատարելով բանվոր-պետության դեր։ Այն հավասար մրցակից է՝ ինքնիշխան ու հզոր։
Դե իսկ հիմա թող յուրաքանչյուրն ինքը որոշի, թե այս երկու կեցություններից որը Հայաստանի համար կնախընտրի Արևմուտքը՝ գաղո՞ւթային, թե քաղաքացիական հասարակությամբ և ուժեղ պետականությամբ Հայաստան։ Նաև մտածեք, ի՞նչ է իրականում թաքնվում դրամաշնորհային վեհ ձևակերպումների ու խոսքերի թաղանթի տակ՝ օգնության ձե՞ռք, թե՞ դանդաղեցված գործողության ական։
Իհարկե, պատմությունը գիտե դեպքեր, երբ փոս փորողն ինքն է ընկել փոսը, ինչպես անցյալ դարի 20-ական թվականներին, երբ Մուսթաֆա Քեմալը օգտագործվելու փոխարեն ինքն օգտագործեց Արևմուտքին և Ռուսաստանին, սակայն ինչքան էլ մեծ լինի ցանկությունս, չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են հայ ՀԿ-ականներն օգտագործելու Արևմտյան միլիոնները` միաժամանակ հաջողացնելով չօգտագործվել…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Աշխարհի, Եվրոպայի,և Օլիմպիական բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը անդրադարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ երիտասարդ ծանրորդ Առաքել Միրզոյանի անհաջողության պատճառները մեկնաբանելու հետ կապված առաջացած աղմուկին:
«Օգոստոսի 1-ին ինձ դիմեց hayeli.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց: Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:
Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:
Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:
Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):
Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ»,- հայտնել է Յուրի Վարդանյանը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանի հարցազրույցից հետո Լոնդոնի Օլիմպիական խաղերում 0 ստացած ծանրորդ Առաքել Միրզոյանը Facebook-ի իր էջում պատասխանել է օլիմպիական չեմպիոնի քննադատությանը։ «Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին՝ ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, երբ Գագիկ Ծառուկյանն օգնում էր սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին։ Կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ է։ Քննադատելը հեշտ է»։
Ըստ ԿԳՆ կայքի՝ Կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Երևանում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62–ը։
Սիրիահայերի կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկները՝ 65100 են: 2012թ. հուլիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանի Հանրապետությունում եղել է 77004 մարդ, նրանցից 65053-ը եղել են գործազուրկ: Փաստորեն, պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվից աշխատանք չի փնտրել 47-ը: Երևանում 23682 աշխատանք փնտրողներից 21334-ը եղել են գործազուրկ:
2012թ. առաջին կիսամյակում աշխատանքով ապահովվել է՝ հունվարին՝ 659, փետրվարին՝ 881, մարտին՝ 965, ապրիլին՝ 948, մայիսին՝1037, իսկ հունիսին 941 մարդ:
Նպաստաառու գործազուրկները 2012թ. առաջին կիսամյակում եղել են՝ հունվարին 14100, փետրվարին՝ 13600, մարտին՝ 13300, ապրիլին՝ 13800, մայիսին՝ 13300, հունիսին՝ 12700:
Նշենք նաև, որ գործազրկության նպաստի միջին չափը այդ ամիսներին կազմել է՝ հունվարին՝ 16500, փետրվարին՝ 16235, մարտին՝ 16195, ապրիլին՝ 15883, մայիսին՝ 16139, հունիսին՝ 16347դրամ:
2012 թ. առաջին կիսամյակում Տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականաչափ հուսադրող է, այն կազմում է 7.8%: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Արդյունաբերության աճը կազմում է 13%, գյուղատնտեսությանը` 8.1%, ծառայություններինը` 12%: Շինարարությունը ևս սկսել է տեղից շարժվել՝ բնակիչների հաշվին»,- նշել է նախարարն ու նկատել, որ վերջին տարիներին շինարարության ոլորտի զարգացումն անկում էր ապրել:
Ըստ Վաչե Գաբրիելյանի` այս ամիսների ընթացքում երկրում տնտեսական աճը կազմել է շուրջ 6-6.5%, իսկ գնաճը՝ 2.2 %:
«Գնաճի ցուցանիշը հասանելի է և կլինի, եթե ոչ թիրախից ներքև գտնվող սահմանագծում, ապա թիրախին շատ մոտ: Այսինքն, մինչև տարեվերջ այն կլինի 4%-ից պակաս: Ծախսերը կազմել են 503, 9 մլդ դրամ, իսկ սոցվճարներն ու հարկերը՝ 79 մլրդ դրամ»,- տեղեկացրել է նախարարն և հավելել, որ բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տնտեսության զարգացման տեմպերն ակնհայտ են:
Ռուսաստանցի գործարար Յուրի Միլները, որի կարողությունը, ըստ Forbes ամսագրի, գնահատվում է $ 1 մլրդ, սահմանել է ֆիզիկայի ամենամյա մրցանակ, որի չափը գրեթե երեք անգամ գերազանցում է Նոբելյան մրցանակին:
«Նոր մրցանակը կշնորհվի հիմնարար ֆիզիկայի և հարակից մասնագիտությունների նվաճումների համար», — հայտնում է Յուրի Միլներ հիմնադրամը:
Հատուկ ստեղծված հիմնադրամը ամենամյա մրցանակ է նախատեսում հիմնարար ֆիզիկայի բնագավառում:
Տնօրենների խորհրդի կազմում են Միլները և ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Սթիվեն Վայնբերգը: Նրանք կորոշեն հաղթողներին երկու անվանակարգերում. Դրանք են.
-Կայացած գիտնականներ, որոնք կկարողանան հավակնել մեկ մրցանակի` $ 3 մլն:
-Երիտասարդ գիտնականներ, որոնք կկարողանան հավակնել երեք մրցանակների` $100.000-ական:
Հարցն այնպես է կարգավորված, որ մեկ մրցանակը կարելի է բաժանել գիտնականների միջև առանց քանակի սահմանափակման, և կարող է նույն գիտնականը արժանալ մրցանակի մի քանի անգամ:
2012-թ մրցանակակիրներին հաղթող է ճանաչել անձամբ Միլները: Առաջին անգամ մրցանակակիր են դարձել ինը գիտնականներ,որոնցից երեքը Ռուսաստանից (տես www.vedomosti.ru): Բոլորն էլ ընդունել են մրցանակը, պարգևատրվելով $ 3 մլն դոլար:
«Հետագայում հաղթողները կպարգևատրվեն մրցանակային հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինի նախորդ տարիների հաղթողներից»,- պարզաբանել է Միլները:
«Առաջադրումները կկատարվեն թափանցիկ` հատուկ կայքէջի միջոցով, որը կսկսի աշխատել մոտ ապագայում: Ինքնաառաջադրում չի թույլատրվում: Մոտավորապես նույն սկզբունքով էր աշխատում Խորհրդային միության գիտությունների ակադեմիան, որը դիմակայել է ժամանակի քննությանը», — ասում է Միլները:
Մրցանակի առաջին վճարումը կազմում է է $ 27 մլն, որը ֆինանսավորվել է Միլների անձնական միջոցներով: «Տարեկան 3 միլիոն դոլար ինձ համար հաղթահարելի է », — ասել է նա:
Գործարարը չի բացառում, որ ժամանակի ընթացքում հիմնադրամին կարող են նաև այլ դոնորներ միանալ: «Ես համոզված եմ, որ հիմնարար գիտությունների լավագույն ներկայացուցիչները չպետք է ավելի վատ վաստակեն, քան, օրինակ, բաժնետոմսերի առքուվաճաոքով զբաղվողները», — համոզված է Միլները.
Նոբելյան մրցանակը միայն պարգևատրման չափերով չէ, որ տարբերվում է Միլներյանից (անցյալ տարվա ֆիզիկայի Նոբելյան մրցանակը կազմել է $ 1,1 մլն): Նոբելյան մրցանակի են արժանանում միայն այն արդյունքները, որոնք ունեն փորձնական ապացույցներ, իսկ դրանց գիտնականները կարող են սպասել տասնամյակներ …
Միլները համոզված է, որ ժամանակակից ֆիզիկայի բացահայտումները արժանի են ուշադրության, նույնիսկ եթե նրանք չեն հաստատվել փորձարկմամբ: Նրան չի անհանգստացնում այն, որ փորձարարական հաստատումը կարող է երբեք չգտնվել: Առավել աչքի ընկնող հիմնարար աշխատանքները, որոնք բացասական արդյունք են ունենում, կարող է շատ բան սովորեցնել մարդկանց, որոնք աշխատում են բազային հետազոտությունների ոլորտում, բացատրում է նա: Ըստ կանոնակարգի հատուկ ուշադրություն կդարձվի վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքներին:
«Լավ է, որ հաջողակ գործարարները ուշադրություն են դարձնում հիմնարար գիտություններին» — ասում է Մոսկվայի ֆիզ-տեխ ինստիտուտի ռեկտոր Նիկոլայ Կուդրյավցեվը: — Այս խոշոր մրցանակը հիմնարար ֆիզիկայի ոլորտում կարող է հարյուր հազարավոր գիտնականների համար խթան հանդիսանալ»:
$ 3 մլն մրցանակի են արժանացել`
Ալեքսեյ Կիտաև (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ);
Անդրեյ Լինդե (Ստենֆորդի համալսարան);
Մաքսիմ Կոնցևիչ (Ֆրանսիայի առաջադիմական հետազոտությունների ինստիտուտ);
Նիմա Արկանի Համեդ (Կիրառական հետազոտությունների ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան);
Ալան Գութ (Մասսաչուսսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ);
Խուան Մալդասենա (Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան);
Նաթան Սեյբերգ (Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան);
Աշոկ Սեն (Հարիշ Չադրայի գիտահետազոտական ինստիտուտ, Ալլահաբադ, Հնդկաստան);
Էդվարդ Բիթթեն (Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան):
Vedomosti.ru
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկության`վերջին շրջանում աշխուժացել են սև կարիճները, որոնք համարվում են առանձնակի վտանգավոր, քանի որ նրանց խայթոցը կարող է լինել մահացու:
Առայժմ գրանցվել է սև կարիճի խայթոցի երկու դեպք, հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի Սուր թունավորումների բաժանմունքում: Հիվանդներից մեկը տեղափոխվել է Էջմիածնից, մյուսը Աջափնյակի բնակիչ է: Նրանց կյանքին արդեն վտանգ չի սպառնում:
Ըստ «Վիքիպեդյաի»՝ սև կարիճն, ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, մուգ գույն ունի և ավելի խոշոր է, քան գույնզգույն կարիճները: Եվ շատ թունավոր է, տարվա բոլոր եղանակներին:
Սև կարիճի խայթոցի տեղը ուժեղ ցավում է, կարմրում և բշտում: Սրտի ռիթմը արագանում է, մարմնի ջերմաստիճանը` բարձրանում, սկսվում է ուժեղ գլխացավ, սրտխառնոց:
Մասնագետներն ասում են, որ սև կարիճը նեյրոտոքսիկ թույն ունի, որը երբեմն ավելի վտանգավոր է, քան օձի թույնը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.