23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին չմասնակցել Ախալցխայի բերդի և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի վերաբացման արարողությանը: Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:
Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:
Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները»:
Վրաստանի հայկական ՀԿ-ները կոչ են անում Շ. Ազնավուրին չմասնակցել Ախալցխայի բերդի և «Ահմեդիե» մզկիթի վերաբացման արարողությանը
Մեր դիտարկումներով` կրկին թանկացել են առաջին օգտագործման սննդամթերքը, թեև չի խոսվում այս մասին սակայն մարկետներում բարձրացել են գները: Իսկ ամենակաևոր սննդամթերքի հացի գների մասին հրապարակում ունի ազատություն ռադիոկայանը.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաև ալյուրը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումը առաջին հերթին մենաշնորհի հետևանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի և ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
«Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ և ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել ևս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների և ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որևէ նշանակություն չունի. — «Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք»:
«Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներում»,– գրում է Հրապարակ թերթը՝ հիմք ընդունելով իրենց ստացած այն տեղեկությունները, որ մայիսի 6– ի ԱԺ ընտրություններին «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։ Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։
«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չ՛կա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,–ասել է գյուղապետը։ Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով… հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնում»։ Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,– վստահեցրել է Ալեքսանյանը։
Հրապարակ
Այսօր մահացել է արձակագիր Ալվարդ Պետրոսյանի և դերասան Լորենց Առուշանյանի որդին` Նարեկ Առուշանյանը, որը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենն էր: Երիտասարդ գեղանկարիչը 39 տարեկան էր: Տառապում էր ծանր հիվանդությամբ, և վերջին մեկ տարին անկողնային հիվանդ էր:
Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ: 2009թ-ից` ՀՀ Նկարիչների միության նախագահության անդամ:
2005թ-ից դասավանդում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:
1995թ-ից մասնակցում է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև արտերկրում.
1995-1998` Երիտասարդական ցուցահանդես, ՀՀ Նկարիչների Միություն, Երևան, ՀՀ
1999`«Թատրոն և կինո» խմբակային ցուցահանդես, ՀՀ Նկարիչների միություն, Երևան, ՀՀ
1999-2000`«Մեկ ազգ, Մեկ մշակույթ», ՀՀ Նկարիչների միություն, Երևան, ՀՀ
2000` Խմբակային ցուցահանդես, Համաշխարհային «Կարմիր Խաչ»կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ
2001` Խմբակային ցուցահանդես, ՀՀ Նկարիչների միություն, Երևան, ՀՀ
2002` «Քար և գույն» անհատական ցուցահանդես, «Գոռ» ցուցասրահ, Երևան, ՀՀ
2003` Անհատական ցուցահանդես,«Morehouse» ցուցասրահ, Բոստոն, ԱՄՆ
2003` Անհատական ցուցահանդես, «ALMA» կենտրոն, Բոստոն, ԱՄՆ
2007-2010` Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի քոլեջի դասախոսների խմբակային ցուցահանդես,«Թերլեմեզյան» ցուցասրահ, Երևան, ՀՀ
2008` Խմբակային ցուցահանդես, ՀՀ Նկարիչների միություն, Երևան, ՀՀ :
Նարեկ Առուշանյանի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 14-ին` Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում:
Ի նշանավորումն Հայոց Բուն Տոմարի 4504 ամյակի և հայ գրատպության 500-ամյակի «Սերունդ» հայապահպան միավորում, Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունները ու «Դար» մշակութային հիմնադրամը նախաձեռնել էին Նավասարդ — Թոնրատոն փառատոնը,որն անցկացվեց առաջին անգամ Հայաստանում:10-11-ին՝ Նավասարդի տոնին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի Խաչի դոշ կոչվող բարձունքում` Սուրբ Սարգիս մատուռի (7-րդ դար) եկեղեցու (2006թ) հարևանությամբ: |
Տեղադրված էին թոնիրներ, որոնցում պատրաստվում էին ավանդական և ժամանակակից բաղադրատոմսերով ուտեստներ: Ըստ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի թոնրի տոն կազմակերպելու գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ 2011թ. աշնանը ՅՈՒՆԵԿՍՕ-ն քաշիկա ուտեստը, որը հայկական հայտնի հարիսայի տարբերակներից մեկն է, ներառեց Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Թոնրատոնը տևեց երկու օր՝ Սևանի տարածաշրջանի Ծաղկունք գյուղում. «Առաջին գիշերը Արագածի վրա կրակ էր վառվել, ապա այդ կրակը տարել են Ծաղկունք գյուղ վառելով 8 ավանդական թոնիրները:
Եղան նավասարդյան խաղեր և թոնրի մեջ ու վրա պատրաստվող բոլոր կերակրատեսակների ցուցահանդես-համտես»:
Օրվա խորհուրդը ու միջոցառման բուն նպատակը ներկայացրեց պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Այնուհետև գեղեցիկ ելույթներով հանդես եկան տարբեր ազգագրական համույթներ, անհատ երգիչ կատարողներ (Արսեն Համբարյան,Վարուժ Աղաջանյան,Մարաթուկ երգի և պարի պետական անսամբլ,Կարին ազգագրական պարի համույթը) մարզական և մշակութային կազմակերպություններ:
Միջոցառմանը կից գործում էր գյուղմթերքների ցուցահանդես-վաճառքը:
Փառատոնի ընթացքում ներկայացված էին նույն գյուղի բնակչուհի 14 տարեկան Գայանե Կարապետյանի բազմաոճ ու բազմաբովանդակ գոբելենի աշխատանքները:
Փառատոնն գեղեցիկ ու յուրահատուկ էր կազմակերպված, մի պահ կարծես մասնակիցները տեղափոխվեցին Միջնադարյան Հայաստան:
Այս տոնը նպատակ ունի միավորելու հայոց միասնականության արարչագործության և հաղթանակի գաղափարները,առաջնորդելու ապագա սերունդներին դեպի մեր ժողովրդի նախասկզբնական վեհությունը` կատարելատիպ դարձնելով մեր Հայկ Նախահոր ազնվական կերպարը:
Գարիկ Ավետիսյան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, շնորհավորել է հայ երիտասարդներին։ Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը։ Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ նրա ներուժն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»։
Նշենք, որ 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը:
Շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեվորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել և այն նոր ճարտարապետական շինությունները և լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները և այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար:
Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, և այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք և որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար»:
Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կո¬մունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով:
Այսօր Գլխավոր դատախազության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին անհապաղ արդարացնելու ու ազատ արձակելու պահանջով: Նշենք, որ ցուցարարները ամեն ուրբաթ, ակցիա են կազմակերպում` ի պաշտպանություն ակտիվիստների:
Նախաձեռնությունը պահանջում է.
1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին,
2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,
3. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին,
4. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց:
Նախաձեռնության պահանջների թվում կար ևս մեկ պահանջ՝ կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների՝ Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց այս պահանջն արդեն հանվել է, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով:
90-ականների սկզբին մի քանի տասնյակ հայկական բանկեր քաղաքացիներից փողեր էին հավաքում՝ տրված գումարի 15-20 տոկոսը միամիտ մարդկանց ամեն ամիս տալու խոստումով։ Մեկ-երկու ամիս տալիս էին, հետո վերցնում էին հավաքած փողերը և «թռնում»։ Այդ ճարպիկ «բանկիրներից» ոմանք դատվել են, մեծ մասն էլ «գլուխն ազատել է»՝ ինչպես Հայաստանում լինում է այդ տիպի հանցատեսակների դեպքում։ Սակայն փաստ է, որ վերջին 15 տարում այդ խնդիրը վերացավ, և հիմա մենք ենք, վարկ վերցնելու դեպքում, բանկերին սարսափելի տոկոսներ մուծում։ Բայց դա այլ խնդիր է՝ հարաբերությունները, այսպես թե այնպես, տեղավորվում են իրավական դաշտում, առանց բազարային հարաբերությունների ծայրահեղ դրսևորումների։
Քանի որ այդ հարցում տարրական կարգուկանոն հաստատվեց, դա ապացուցում է, որ նույնը կարելի է անել բիզնեսի մնացած ոլորտներում։ Խոսքը տվյալ դեպքում տուրիստական բիզնեսի մասին է։
Զբոսաշրջության դեպքում մենք երբեմն վստահում ենք մեր քրտինքով աշխատած փողերը ինչ-որ խուլիգանների, ուրախ-զվարթ տրամադրությամբ գնում ենք օդանավակայան, բայց հետո պարզվում է, որ ոչ մի ինքնաթիռ էլ չի պատրաստվում մեզ հասցնել ծովափնյա հյուրանոց, որի համար մենք նույնպես վճարել ենք։ Հետևաբար, պետք է կամ ընդհանրապես հրաժարվել տուրիստական գործակալություններից և ինտերնետով գործ բռնել անմիջապես հյուրանոցների հետ, և այդ դեպքում գոնե արանքից դուրս է գալիս ոչ հուսալի չարտերային չվերթների խնդիրը, կամ դիմել այն տուրօպերատորներին, որոնք տասնամյակից ավելի ապացուցել են իրենց պարկեշտությունը։ Բայց այս դեպքում էլ պետք է նորմալ, իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքել այդ ընկերությունների հետ։
Բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները՝ չի կարելի միայն դրա վրա հույս դնել։ Այստեղ անպայման պետք է իր խոսքն ասի պետությունը։ Ինձ թվում է՝ անհրաժեշտ է խստացնել տուրօպերատորին արտոնագիր տալու պայմանները և քաղաքացիներին «քցելու» դեպքում այդ արտոնագիրը անբարեխիղճ ընկերություններից խլել։ Պետությունը պետք է նաև նպաստի, որ «քցված» զբոսաշրջիկները դատական կարգով այդ ընկերություններից ստանան նյութական և բարոյական վնասի փոխհատուցում: Թե չէ՜ ես մեր քաղաքացիներին գիտեմ՝ նրանք ինքնուրույն «զահլա» չեն ունենա դատի տալու։
Առավոտ
«Հրապարակը» իր խմբագրականում գրում է. «Ինձ երբեմն զարմացնում է ռուս ինտելիգենցիան: Երկիր, որտեղ մասսայական հարբեցողության, իշխանական կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն է: Որն աշխարհին Ստալին է «տվել» ու 37 թիվ: Որտեղ ընդդիմությունն արդեն մի քանի ընտրություն է՝ խորհրդարան չի անցնում, երբեմն ապշեցնում է ազնվականության, համարձակության, տոտալիտար իշխանության դեմ ընդվզելու պոտենցիալով:
Ամիսներ առաջ բարիկադներ բարձրացած Քսենյա Սոբչակի, ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցած Վլադիմիր Պոզների շարքում երեկ էլ հայտնվել է 70-80-ականների երիտասարդության կուռքը՝ «Մաշինա վրեմենիի» մենակատար Անդրեյ Մակարեւիչը, ով տարիներ շարունակ հեռուստատեսությամբ «Սմակ» հաղորդման ժամանակ ճաշ էր պատրաստում: Նա նամակ է հղել ռուսաստանյան բռնապետին՝ Վլադիմիր Պուտինին, որտեղ պատմել է երկրում տիրող կոռուպցիայի մասին:
Գրել է, որ վաղուց ի վեր օրինականացված «ատկատներից» մարդիկ դժգոհ են, սակայն չեն դիմում դատարան, քանի որ այն նույնպես պատժիչ մեքենա է եւ «ատկատների» հիմնարկ: Մակարեւիչն իր նամակն ավարտել է տպավորիչ հանդիմանությամբ. «Ես չեմ հավատում, որ այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել»:
Ինչո՞ւ մեզանում երբեւէ նման հստակ, հատու, ազնվական խոսք չենք լսում: Ինչո՞ւ մեր մտավորականներն իրենց դժգոհությունը չեն բարձրաձայնում, չեն դիմում նախագահին, չեն ասում ճշմարտություններ, որոնք նա կարիք ունի լսելու, որ երբեմն էլ սթափվի այն քծնանքից, որն անընդհատ լսում է, եւ որը կարող է միայն զգոնությունը բթացնող դեր խաղալ: Ինչո՞ւ մեր երգիչ-երգչուհիներից, հաղորդավար-գրող-նկարիչ հանրությունից մեկը նման ընդվզում չի ունենում: Եվ անգամ հարցազրույցներում, որ տալիս են մեզ, ամեն ինչ անում են իշխանության զայրույթը չառաջացնելու համար»:
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.