23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանն առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտների համար ապահովում է անվճար դասագրքեր, ներառյալ՝ օտար լեզվի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել էԵրևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, հավելելով, որ քաղաքապետարանը շարունակում է առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով պայուսակներ նվիրելու ավանդույթը և երեխաների ծնողներն այս հարցով կարող են չմտահոգվել:
Այս տարի առաջին դասարան հաճախող երեխաների թվի աճի միտում կա, Գայանե Սողոմոնյանի խոսքով`այժմ օգոստոսի 20-ի և նախորդ տարվա սեպտեմբերի 5–ի ցուցանիշը նույնն է՝ 10 հազար առաջին դասարանցի:
« Պիտի ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է ընդունել Սիրիայից տեղափոխված մեր հայրենակիցներին, ինչպես նաև՝ մանկապարտեզ հաճախող երեխաներին և քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստ ենք երեխաներին հնարավորինս աջակցություն ցուցաբերել»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: Վերջինիս փոխանցմամբ, նման դասարան կբացվի Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում. «Այստեղ արդեն իսկ ձևավորված են արևելահայերեն սովորել ցանկացող երեք տարիքային , այդ թվում՝ մեծահասակների խմբեր»:
Բանախոսի տեղեկացմամբ, ուսումնական պլան են մտել 7-րդ դասարանում երաժշտություն և կերպարվեստ առարկաները, իսկ 9-րդ դասարանում գծագրություն առարկան դուրս է եկել ուսումնական պլանից:
Այս տարի, սեպտեմբերի 1-ին նախատեսված է, որ Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների կողմից անմիջական հսկողության տակ են վերցվելու բոլոր դպրոցամերձ փողոցները, որտեղ կատարվելու է հերթապահություն՝ նախորդ տարիներին արձանագրված դժբախտ դեպքերը բացառելու կամ երեխաների՝ տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն ապահովելու համար:
Մամուլի ասուլիսի ներկա էր նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը, նա հայտարարել է, որ ուսումնասիրվելու են բոլոր դպրոցները, թե կահավորվա՞ծ է, արդյոք, դպրոցամերձ տարածքը երթևեկության կարգավորման համապատասխան միջոցներով, թե՝ ոչ: «Եվ ես համոզված եմ, որ մինչև օգոստոսի 30-ը կհասցնեն ապահովել համապատասխան գծանշումներով. մայրաքաղաքի դպրոցների մերձակա տարածքների 30 %-ն արդեն իսկ կահավորված է համապատասխան տեխնիկական միջոցներով»,-ասել է Նորայր Սարգսյանը:
2012 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2012թ-ի հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ (2011 թ. հուլիսի 2 հազ. 165 մարդու փոխարեն), իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ (2011թ. օգոստոսի 2 հազ. 870 մարդու փոխարեն):
2012 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ են այցելել 3 հազար 820 արտասահմանյան քաղաքացիներ, ինչը 874-ով կամ 29,6 %-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Եթե 2011 թվականին 10-հազարերորդ օտարերկրյա այցելուն ԼՂՀ սահմանը հատել է հոկտեմբերին, ապա ընթացիկ տարում` օգոստոսի սկզբին:
Տարեցտարի աճում է Արցախ այցելող զբոսաշրջիկների հոսքը աշխարհի բոլոր մայրցամաքներից, չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտներին:
Պատահական չէ, որ երկրամասն ավելի ու ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերի վարկանիշներում:
Այստեղ օտարերկրացիներին հրապուրում են պատմական հինավուրց հուշարձանները, ճոխ բնությունը, բնապահպանական առողջ միջավայրը, ինչպես նաև բնակիչների բարյացակամ և հյուրասեր վերաբերմունքը:
Հայաստանի կառավարությունը մտադիր է սիրիահայերի համար բացառություն սահմանել վարորդական իրավունքի վկայականների փոխանակման կարգից:
«Փաստինֆո» լրատվական գործակալությա փոխանցմամբ,մասնավորապես, նախատեսվում է Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու:
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված «Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է նաև, որ վարորդական իրավունքի վկայականները փոխանակելու համար սիրիահայերը քննական մարմին կներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Անձը հաստատող փաստաթղթում Հայաստանում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում պետք է ներկայացվի նաև հաշվառման վայրի մասին տեղեկանք:
ՀՀ սփյուռքի նախարարության և Ճանապարհային ոստիկանության ծառայության մշակած նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
Հեղինակների հիմնավորմամբ, վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած սիրիահայերի վարորդական վկայականները չեն համապատասխանում միջազգային կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և, վարորդական վկայական ստանալու մասին ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն, չեն փոխանակվում: Սա իր հերթին խնդիրներ է առաջացնում սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում:
Երեկ լրատվամիջոցներից մեկը տարածել էր «Ազգային արժեքների պահպանություն» կոչվող նախաձեռնող խմբի (եթե իհարկե այդպիսի խումբ գոյություն ունի) հայտարարությունն այն մասին, որ հայտնաբերվել է հերթական Գեյ ակումբը. «Երևանում գործող երկու նմանատիպ ակումբների փակումից հետո համասեռամոլները նոր հավաքատեղի են գտել: Հատկանշական է, որ նոր «ակումբը» գտնվում է հայտնի Կոմայգու անմիջական հարևանությամբ: Մենք գտնում ենք, որ հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման երևույթները կանխարգելելու ու դրանց տարածմանը խոչընդոտելու համար»: Ապա նշել, թե առաջիկայում պատրաստվում է ակցիա կազմակերպել ու դրա մասին հավելյալ տեղեկացնել:
Սակայն «նախաձեռնությանը» մեծ հիասթափություն է սպասում. նոր Գեյ ակումբ չի բացվել և չի կարող բացվել` համենայն դեպս վերընշված հասցեում, քանի որ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ի սկզբանե վարձակալի առջև կոմայգու տրանսների մուտքն արգելելու պայման է դրել: Այս մասին մեզ պատմեց բարի վարձակալը, որը չցանկացավ նշել իր անունը:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում.
Վերոնշյալ բարն իրոք գտնվում է Կոմայգու հարևանությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գիշերային Կոմայգին գտնվում է տրանստիվիստների տրամադրության տակ, ուստի չի բացառվում, որ բարի այցելուների թվում լինեն տրանսներ կամ նրանց ընկերները:
Վարձակալը մեզ պատմեց, որ ընդամենը մի քանի օր է, ինչ տարածքը վերցրել է վարձակալությամբ, և աշխատացրել որպես գիշերային բար: Գիշերային այցելուների հետ մեկտեղ բար են մտել նաև տրանսներ, որոնց իրենք անմիջապես դուրս են հրավիրել:
Մինչդեռ ըստ ազգայնականների ստորագրությամբ տարածված տեղեկության՝ « Շուրջ երկու ամիս է, Զաքիյան 8 հասցեում գտնվող նկուղային տարածքը ամեն օր ժամը 22-00-ից վերածվում է այլասերվածների որջի»:
Այստեղ հետաքրքիր է մի հանգամանք, հայտարարության տակ ստորագրած «Ազգային արժեքների պահպանություն» իրականացնողները գրում են, որ 2 ամիս շարունակ աշխատել է «Գեյ ակումբը»: Հարց է ծագում` ուրեմն ինչո՞ւ այդ ընթացքում չեն մտահոգվել և միայն հիմա, երբ տրանսների մուտքն արգելվել է, հանկարծ տարածվում է նման հայտարարություն:
Ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում կասկածի տակ է առնվում՝ արդյո՞ք գոյություն ունի «Ազգային արժեքների պահպանություն» նախաձեռնող խումբ: Ի դեպ, մենք հետաքրքրվեցինք և պարզվեց, որ ազգայնակաների շրջանակներում ևս տեղյակ չէին «Ազգային արժեքների պահպանություն» կոչվող նախաձեռնող խմբի գոյության մասին:
Չի բացառվում, որ ազգայնականների անվան տակ հենց Կոմայգու կոնտինգենտն է հանդես եկել, որը մի գնդակով երկու նապաստակ որսալու նպատակով էլ տարածել է նման հայտարարություն:
Աննա Գրիգորյան
Երեկ 19:30 – 20:00-ի սահմաններում Սևան քաղաքում դաժանաբար ծեծի է ենթարկվել «Սևան — Տրանս» տաքսի ծառայության վարորդը, որը տեղափոխվել է հիվանդանոց, նրան տրվել է դատաբժիշկի ուղեգիր:
Ամեն ինչ սկսվել է Երևան – Սևան ավտոճանապարհին, երբ «Սևան — Տրանս» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդը վազանցման հետ կապված վեճ է ունեցել մայրաքաղաքից եկած երկու ավտոմեքենաների վարորդների հետ ու, տեսնելով «գոլդ» պետհամարանիշներով Մերսեդես ու Տոյոտա մեքենաները, փորձել է խույս տալ վտանգից ու փախչել է հարազատ Սևան քաղաք:
Սակայն դա նրան չի օգնել, երկու մեքենաների վարորդները հասել են տաքսիստի հետևից, ու հենց Սևան քաղաքի մեջտեղում, բոլորի աչքի առջև դաժանաբար ծեծել են նրան:
Հիվանդանոցում օգնություն ստանալուց հետո, վարորդը տուն է տեղափոխվել: Այս փաստը հաստատեց նաև Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը:
Հետաքրքիր է, որ օրը ցերեկով բոլորի աչքի առաջ ծեծել են իրենց համաքաղաքացուն, սակայն հավաքվածները կամ չեն տեսել, կամ վախեցել են խառնված լինել այս պատմությանը: Ականատեսներն ընդամենը նշել են, որ մեքենաներից մեկի պետահամարանիշի վրա եղել է 100 թիվը, իսկ դա, նախնական տվյալներով, Ալրաղացի Լյովին պատկանող մեքենաների «մենաշնորհն»է:
Ոստիկանությունն առայժմ չի հայտնաբերել բեսպրեդելի հերթական հերոսներին, սակայն Սևանի այդ հատվածում կան տեսախցիկներ, որոնք կարող են ֆիքսած լինել իրողությունը և ցանկության դեպքում ոստիկանները կարող են օգտվել դրանից` գտնելու թե՛, մեքենաները, թե՛ դրանց առյուծի սիրտ կերած տերերին:
Երբ բեսպրեդելը երկրում խորն արմատներ ունի, հասարակության պայքարը այն արմատախիլ անելու հարցում ցանկալի արդյունք չի կարող տալ, եթե իշխանությունը շարունակի ջայլամի քաղաքականություն վարել ու չանցնի կոնկրետ գործողությունների:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:
Մովսես պապիկը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:
Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը:
Շնորհավորում ենք 104-ամյա Մովսես պապիկին նոր անձնագիր ստանալու առթիվ և մաղթում առողջություն:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրել են հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ «Ազատություն Տիգրանին», «Ազատություն Դավիթին» գրառումներով:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին:
2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար վերջինս դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանին առաջադրվեց խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, վերջինս դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանին խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկման:
Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը և թուրքերի դիմակը պատռելը հայ հարենասերի աոաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել և անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին: Ճիշտ նույն ձևով` միայն «ռեժիմի դեմ» պայքարելը բավարար չէ` այնքան էլ հետաքրքիր չէ, անհրաժեշտ է ամեն օր և ամենուրեք գտնել և բացահայտել ռեժիմի աջակիցներին, նրա գաղտնի գործակալներին, տարբեր դիմակների տակ թաքնված «հաճախորդներին» և «դհոլներին»:
Ինչ մնում է ազգի դավաճաններին, ապա նրանէ լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա՝ հանգստանալու, թուրքին հարստացնելու` այն ժամանակ, եթե հնարավորություն կա 2-3 անգամ ավելի թանկ վճարել և հարստացնել 2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաև նրանք, ովքեր ցանկանում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել:
Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս` Շարլ Ազնավուրը: Ինչպե՞ս է նա համարձակվում երգել Ախալցխայի «Ռաբաթ» համալիրում, որը բացի ամրոցից նաև մզկիթ ունի, իմանալով, որ այդ համալիրը վերականգնել են թուրքերը և համերգին ներկա կլինեն նաև թուրք պաշտոնյաները: Իսկապես խայտառակություն է, բա մի հատ 88-ամյա աշխարհահռչակ երգիչը չխորհրդակցեր մեր դեռահաս հայրենասերների հետ` կարելի՞ է երգել իր նախնիների քաղաքում: Բայց ինչո՞ւ չմոտենալ հարցին հակառակ կողմից` ոչ թե դարդ անել հարևանի «Մերսեդեսի» կապակցությամբ, այլ փորձել սեփական ուժերով մի բան ստեղծել: Ինչո՞ւ մենք չենք վերականգնում մեր սեփական համալիրները, որոնք իրենց արժեքով «Ռաբաթին» առնվազն չեն զիջում: Գուցե այդ դեպքում Ազնավուրը մեզ մոտ է՞լ կերգի: Ի՞նչն է մեզ խանգարում կարգի բերել մեր` Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները: Թուրքե՞րը, թե՞ ներքին թուրքը:
…Վրացի մտավորականների մեջ նույնպես մարդիկ կան, որոնբ դեմ էին Շարլ Ազնավուրի այցին Ախալցխա: Նրանք ասում են`քանի որ ազգությամբ հայ երգիչը երգում է այդ քաղաքում, դրանով Վրաստանի իշխանությունն ընդունում է, որ Ջավախքը հայկական հող է: Ինչ խոսք` Վրաստանում էլ հայրենասերներ կան:
Առավոտ
Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ: Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաև տարբեր զորատեսակների ուժեր և մարտական ապահովման միջոցներ, ցույց տվեցին, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:
Երբ արթնանում է հասարակությունը, թվում է, թե ավելի է կարևորվում մտավորականի դերը, նրա առաջնորդող միտքը արժեվորվում է: Ուղիղ 2 տարի առաջ, երբ Կարինե Ջանջուղազյանը մտավորականի խրատ էր փնտրում, զրուցեց նաև երաժիշտ Արտավազդ Բայաթյանի հետ.
«Մտավորականի խոսքը լսելիս մեր մեջ պետք է փոփոխություն կատարվի, մենք պիտի զգանք, որ ճշմարտությունն ենք լսում: Ճշմարտությունը հայտնություն է, իսկ երբ մտավորականը կորցրել է դա, ուրեմն կխոսի կեղծ բաներից, ուրեմն նա հասարակության համար բաձարձակ պիտանի չէ», – ասում է երգահան, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը:
— Ինչպիսի՞ պատկերացում ունենք մենք և ինչպիսի՞ն է մտավորականի Ձեր բնորոշումը:
— Մեր հասարակության մեջ կա մտավորականի կայունացած պատկերացում, թե ո՞վ պիտի լինի և ինչո՞վ զբաղվի: Եվ ստացվում է մի քիչ արհեստական կատեգորիա: Մարդկանց բաժանել են ինչ որ մասերի, որ ամեն մեկը իր դերը կատարի, և ոչ միայն դա, այլ պատվերներ էլ կատարի: Կատարում է ու նրան օգտագործում են։ Մտավորականն այլ բան չի քան, մտածող, մտքերով գործող մարդ: Այսօր ունենք մտավորականության ճգնաժամ, մտածող մարդկանց ճգնաժամ:
Պարզվում է որ մեզանում կան մտավորականներ, որոնք ունեն պատվիրած մտքեր : Մի դեպքում այդ մարդիկ չկարողացան պահպանել իրենց ինքնուրույնությունը, մյուս դեպքում խիստ փոխվեցին, մեկ այլ դեպքում` մոլորվածների նման կանգնած են ու իրենք էլ չեն հասկանում թէ ով են: Եթե հաշվի առնենք փաստը, որ մտավորականները անընդհատ կոմպրոմիսների են գնում, որ իրենց գովեն, լավ վարձատրեն, կստացվի որ մեր մեջ չկա այդպիսի կատեգորիա:
Մեզանում մտավորականին կարող է ստեղծել իշխանությունը և ինչպես ստեղծում է, այդպես էլ կարող է տապալել։ Այդ մարդը կեղծավոր դեր է կատարում: Շատերը կարծում են, թէ մտավորականը նա է, որ շատ ճանաչված է, ում ավելի են ծափահարում, ցուցադրում ամենուր: Բայց դա շատ հեռու է մտավորականի կերպարից:
Մտավորականը նա է, ում նույնիսկ իշխանությունն է ականջ դնում, իսկ եթե նրան լսող չկա, այլ հակառակը, նրանով մանիպուլյացիա են անում, նշանակում է մեզ մոտ ճգնաժամ է սկսվում, որը հասարակության համար պատիժ է: Մենք բոլորս արդարության խիստ պահանջ ունենք, լինել մտավորական և արդարացի, նույն բանը պետքի լինի:
Ու քանի որ մենք կորցրել ենք այդ կերպարը, սկսում ենք խառնել` շատախոսին համարում ենք լավը, հաճախակի երևացողին` թե նա ինչ որ բանի մասին մտածում է: Իրական մտավորականը կարող է ոչ երևալ ոչ խոսել, բայց իր ներկայությամբ ամեն ինչ փոխել:
-Ո՞րը պետք է առաջնային լինի իրական մտավորականի համար:
— Նախ և առաջ անկաշառ: Նա, ով կաշառվում է, իր ժողովրդի համար գերեզման փորող է: Իրական մտավորականը պիտի սիրի իր ժողովրդին։ Ոչ միայն փողատեր, այլև թշվառ, հիվանդ, հոգնած ու բանտերում նստած ժողովրդին: Եթե չի սիրում, նրանց ցավով չի ապրում, ուրեմն կեղծ է, ուրեմն նրան դեր են տվել: Մտավորականը դերակատար չէ: Եթե նա իսկապես սիրում է իր ժողովրդին, իր հոգապա երբեք այն չի ապականի: Նա պիտի գնա առաջին շարքում, հետո մյուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, նա է շարժող ուժը, նա է ցույց տալիս որ կողմից է գալիս լույսը ։ Ու պարտադրի չէ, որ նա լինի արվեստագետ, գրող, կամ գիտնական:
— Ո՞րն է շնորհալի և մտավորական մարդու տարբերությունը:
— Շնորհալի մարդուն Աստված շնորհք է տվել և նա կարող է իր շնորհքը ի օգուտ շատ շատերի օգտագործել, լինի դա սպորտսմեն, գիտնական,արվեստագետ կամ կրոնի ներկայացուցիչ: Ի վերջո բոլորն էլ հասարակության համար ինչ որ գործ անում են: Ունենալ բարձրագույն կրթություն չի նշանակում լինել մտավորական մարդ: Կարող է գտնվել իր հողին կպած նույնիսկ մի գյուղացի, որը թեև մեծամեծ բաներ չի խոսում, բաըց մի բառ է ասում, որից քո կյանքի մեջ բեկում է մտնում: Բարիի իմաստով: Մտավորականի ուժը այդ բարու ճանապարհը` ցույց տալն է :
— Կա՞ արդյոք մտավորականի տարիքային սահմանափակում:
— Ոչ: Մարդկային փորձ ձեռք բերելն է կապված տարիքի հետ, բայց կան խորը, իմաստուն մարդիկ։ Դա տեսակ է, գեն է։ Նրանց երկար ժամանակ պետք չէ , որ սեփական փորձի հաշվին հասնեն ինչ որ իմաստության: Այդ տիպի մարդը իմաստուն է պահի մեջ և չի առաջնորդվում փորձով: Փորձը լավ է, ավելի շատ բայց իմաստություն է պետք: Մտավորականը պետք է իր սիրտը մաքուր պահի, որ ճշմարտությունը անմիջապես մթնոլորտից կարողանա ընկալել և դրանով առաջնորդվել, իսկ որ ամենակարևորն է` ինքն իրեն չխաբի: Եթե խաբի, կարո՞ղ ենք համոզվել, որ բոլորին չի խաբի: Այդպիսի մարդը վստահելի չէ: – Այնուհանդերձ, մենք կարո±ղ ենք ասել, որ այսօր ունենք վառ մտավորականներ, մտավորականություն:
— Իհարկե ունենք: Բայց չգիտես ինչու միշտ հանգուցյալներին ենք հիշում: Քանի դեռ մարդը կենդանի է, նրա մասին բացասական բաներ ենք խոսում, երբ մեռնում է` զտում ենք, նրանից իդեալ սարքում, արձան կանգնեցնում և ասում, որ իսկական մարդ էր: Իսկական մարդը նա է, ով միշտ կենդանի է, միշտ ապրում է: Այսօր էլ կան այդ մարդիկ, բայց նրանց պահանջարկը չկա:
— Մտավորականի առջև այսօր հասարակական ի՞նչ պահանջ է դրված և դրվա±ծ է արդյոք:
— Մտավորականի համար այսօր, վաղը և երեկ չկա, որովհետև կա պահանջ լինել ազնիվ: Պարզապես այսօրվա խնդիրները կարող են ուրիշ լինել, բայց միշտ էլ հիմնահարցը նույնն է` չլռել երբ որ տեսնում ես, ինչ որ բան կործանման է տանում: Մենք ունենք շատ ցածր պահանջներ ներկայացնող մտավորականություն: Ինչպե±ս կարող է մտավորականը նստել ու մտածել , թէ արդյոք՞ Հայաստանում հայկական դպրոց, կամ թատրոն պիտի լինի։ Ժողովրդի հանդեպ դաժան լինել, թէ± սիրով: Չէ որ դա աքսիոմա է, և մտածելու ու ներկայացնելու կարիք չկա: Մտավորականը պետք է ամեն օրով հաստատի իր օգտակարությունը, ոչ թէ ինչ որ մեկին, ինչ որ գաղափարի կամ գրպանի, այլ օգտակար լինի բոլորի համար, իր ժողովրդի համար:
– Ո՞րն է այն տեղը, ուր մտավորականը պետք է օգտակար լինի :
— Ոչ միայն տեղը, այլ իր ամեն ժամով մտավորականը հաստատում է իր օգտակարությունը: Անտարբեր մարդը` առավել ևս մտավորականը, որին ոչինչ չի հուզում, չի կարող պիտանի լինել:
— Կարո՞ղ եք Դուք և Ձեր համախոհ մտավորականները որևէ որակական փոփոխություն առաջարկել հասարակությանը:
— Հասարակությունն էլ է տարբեր հիվանդություններով տառապում: Պետք է կարողանանք հասարակությանը հետ բերել, ոտքի կանգնեցնել, տեղը բերել նրա իսկական մարդ կոչվելու արժանապատվությունը, որին Աստված այդքան մեծ սիրով արարել է, իսկ մենք` փչացրել: Սակայն բուժումը պիտի սկսվի ծառի արմատներից, ոչ թէ տերևներից: Ծառի արմատը պետք է ճիշտ սնել, հող տալ, օդ տալ, որ այն վերականգնվի, այլապես մենք դատապարտված ենք:
— Այդ ընթացքում կարո՞ղ ենք իրականացնել մեր երազանքը:
— Իսկական մտավորականի երազանքը երբեք շատ հեռու չի գնում իր ժողովրդի երազանքներից: Մտավորականի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մարդուն, որովհետև մենք ունենք չտեսնված գեղեցիկ մոլորակ, ունենք, չքնաղ մի հայրենիք, որը պետք չէ կործանել, փչացնել: Կուզենայի, որ մեր մտավորականներն իրենց ցանկությունները, նպատակներն ու վերաբերմունքը զտեին, մաքրեին, դուրս գային իրենց մեքենաներից, ու տներից ու մտնեին մարդկանց մեջ: Բոլորը փակված , քողարկված են: Հայտնվում են կամ կատակլիզմների ժամանակ, կամ էլ ինչ որ պաշտոնյաի կողքին: Դա սխալ է: Եթե նրանք մարդկանց հետ չեն, ուրեմն լաբորատորիայում ստեղծված մտավորականներ են: Հարկավոր է ապրել երկրի ցավով, մարդկանց կարիքներով, ոչ թէ որպես մազոխիստ , այլ փորձել տեղաշարժ անել, ոչ թէ ինքներս մեզ հաճո լինելու, այլ բեկում մտցնելու համար: Մի արևելյան պատմություն բերեմ օրինակ` Աստծուց սիրված մի երիտասարդ հոգնած մարդկանցից առանձնանում է և քոչվորի նման 20 տարի ապրում սարի վրա: Քանի որ անկեղծ էր, Աստված նրան բազում խորհուրդներ և շնորհներ է տալիս: Գալիս է պահը և երիտասարդը խոսում է Աստծո հետ. «Դու ինձ շատ ես սիրել ու ամեն ինչ տվել, ամեն ինչ արդեն գիտեմ, կարող եմ: Ին±չ է ինձ մնում անելու»: Աստված պատասխան է տալիս. « Իջիր մարդկանց մեջ»։ Ուրեմն թող մտավորականները իջնեն մարդկանց մեջ, նաև նրանք, որ մտել են քաղաքական դաշտ: Եթե քեզ շնորհ է տրվել, նրա համար է, որ իջնես ցած հիմքից որևե բան փոխելու համար,: Իսկ նրանք կարծում են, որ եթե Աստված հնարավորություն է տվել ինչ որ բան կառավարել, ուրեմն պետք է առանձնանան:
– Անշուշտ, մեր ժողովուրդը մտավորական խոսքի ծարավ է, կարիք ունի հանդիպման:
— Իհարկե: Էլ ինչով կարող է ստուգել ինքը ճի՞շտ է թէ ոչ և թէ որ ուղիով է գնում:
— Ըստ Ձեզ ին՞չը կարող է միավորել կամ տարանջատել մտավորականներին:
— Կարող է միավորել միայն այն բանի գիտակցումը, որ բոլորս տարբեր ենք: Աստված նույնիսկ ավազի երկու փոշեհատիկը իրար նման չի ստեղծել, ուր մնաց մարդուն, կամ ազգը: Եթե գիտակցենք, որ նույնն ենք նրանով, որ տարբեր ենք, ձեռք կբերենք մեծ խաղաղություն: Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ, անկրկնելի է և պետք չէ այն դարձնել անհետաքրքիր մի շաղախ: Մարդը եզակի է: Միայն իմաստուն մարդիկ են ընդունում դիմացինին այնպես, ինչպես նա կա:
— Եվ դա ոչ միայն մտավոր, այլ նաև հոգևոր դիրք է: Այնպես չէ՞:
— Մտավորականը նախ և առաջ պիտի հոգևոր և բանական անձնավորություն լինի:Առհասարակ մտավորականի համար, կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ գտնի ոչ թէ բաժանող, այլ հատման կետեր: Եթե չի գտնում, ուրեմն նա ագրեսիվ անձնավորություն է, ոչ մտավորական: Ուրեմն զինվոր է, թող գնա կռվի:
— Ին՞չը անել չեք կարող:
— Քծնել չեմ կարող: Նույնիսկ, եթե ստիպված էլ լինեմ աբստրակտ ժպտալ, հաջորդ պահին կասեմ մարդուն, թէ նրա մոտ ինչն է պակասում: Կասեմ ոչ թէ վիրավորելու, այլ սիրով` հուշելու նպատակով: Նաև ուրախանում եմ, երբ ինձ են հուշում: Դա շատ օգտակար է:
-Ո՞րն է Արտավազդ Բայաթյանի խրատը այսօրվա մտածող երիտասարդին:
— Որ իրենք իրենց չդավաճանեն: Մենք ոչ ոքից պակաս չենք: Պիտի ազնիվ լինենք մեր փոքր տարածքում և մեզանից ոչ մի դեպքում չամաչենք: Թող օտար բաները ավելի չգնահատեն, որովհետև օտարի մայրը չի կարող քո մորից լավը լինել: Ուզում եմ հասկանան, որ կրթությունը և կիրթ լինելը տարբեր բաներ են: Եթե նույնիսկ կրթություն ես ստացել Քեմբրիջում, բայց հեգնանքով ես նայում քո սեփական ժողովրդին, դու անկիրթ մարդ ես: Կիրթ մարդը մասնակից է իր ժողովրդի հոգսերին և փորձում է ինչ -որ բան փոխել: Այս էլ ասեմ. ճանապարհը կանցնի միայն քայլողը: Բնությունը վազողներին և ցատկողներին չի սիրում, այլ սիրում է քայլողներին: Լավ կլինի, որ երիտասարդը հրաժարվի բոլոր տեսակի չար սովորույթներից և իրեն գերի անի լավ սովորույթներին:
-Որևեէ խոսք` մեկին, կամ հասարակությանը:
-Գիտեք, մենք ունեցել ենք վառ մտավորականներ, որոնց ցավը, երազանքները հասել են մեզ: Կուզեի որ մեր մեծերի կյանքը, որպես հայ մարդու լավագույն կերպար մատուցվեր ժողովրդին: Ես միշտ զարմանում եմ, ինչու՞ են այդքան փող ծախսում փուչ ու անարժեք թեմաների վրա: Ցուցադրում են այն կերպարը, որը կերպար էլ չի: Մ՞իթե Հայաստանում ոչ մի արվեստագետ խիզախություն չունի նկարել ոչ թէ օրինակ` Թումանյանի գործերը, այլ կյանքը: Չէ՞ որ դա ավելի ուսուցանող է: Կամ, ասենք Կոմիտասի, Թամանյանի կյանքը: Արտասահմանում նկարում են Վան Գոգի կյանքը, մենք նայում և արտասվում ենք: Իսկ ինչու՞ մենք չենք կարող նկարել Մինասի կամ Սևակի մասին ֆիլմ: Ինչու՞ ենք այդ հզոր հայերի վեհ օրինակները գցում աղբանոց: Ինչու՞, ինչ որ մերն է, անտեսում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ երբ անտեսենք մերը, կգտնվի մեկը, որը կանտեսի մեզ: Չի կարելի մի հիմարի համար միլիոններ ծախսել, իսկ արժանավորին տասը դրամ էլ չտրամադրել: Ես ուզում եմ ասել փող ունեցողներին, որ մեր երկիրը կազինո չէ, իսկ մեր ժողովուրդը կազինոյի ֆիշկաներ:
Կարինե Ջանջուղազյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.