23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական է ուղղել Հայ Եկեղեցու բոլոր թեմերին` կազմակերպելու դրամահավաք սիրիահայ համայնքին սատարելու համար, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի կայքի միջոցով տեղեկացրել է թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել է տեղեկությունը: Ըստ նրա` Սիրիայում ստեղծված կացության հետևանքով սիրիահայությունը կարիք ունի համայն հայության զորակցության: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը դիմել իր բոլոր թեմերին և աշխարհասփյուռ հայությանը` հորդորելով ըստ կարելիության մասնակցել նախաձեռնված հանգանակությանը` ի հոգածություն սիրիաբնակ հայորդիների կարիքների:
Հավաքված գումարները Մայր Աթոռը Դամասկոսի հայոց թեմի միջոցով կուղղի համայնքի անդամների կարիքներին, կօգնի կրթական և մշակութային հաստատություններին` վերապրելու այս դժվարին շրջանը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:
Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:
Կառավարության ղեկավարը զարմանքով է արձանագրել, որ Առողջպահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:
Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:
Տարեսկզբից մինչև օգոստոսի 24-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 46 ընտանիքների 90 անդամներ: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, բոլոր դիմումները, բավարարվել են:
Նշենք, որ միայն վերջին մեկ ամսում ապաստան հայցել են սիրիահայերի 28 ընտանիքների 53 անդամներ:
Ըստ նույն աղբյուրի, կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվել են, և, ըստ այդմ, կացարան տրամադրվել է դրա կարիքն ունեցող 21 ընտանիքների 51 անդամի: Սիրիահայերի մյուս մասը գերադասել է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:
Վերջին օրերին լուրեր են հասնում Երևանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: «ՀԺ»-ն ստուգել է, լուրերը հաստատվել են, և ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա Աժ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է…» և նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաև մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլև ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից և այլն: Թերթի ունեցած տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները և քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»: Եվ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերևս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում` ձախից) բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաև մանկապիղծի զոհերի ծնողներ:
Հայկական ժամանակ
Կրթության և գիտության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ավում է.
«Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության 2012-17 թվականների ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ. ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում»:
Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս` շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում և երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է` այդ քաղաքում ապրելը, աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, և բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով թողնելով, մեկնում են այլ երկրներ` այդ թվում գալիս են այստեղ, Հայաստան: Ի դեպ` ես նրանցից մի քանիսին հարցրեցի` արդյոք իրենց համար նախընտրելի չէ՞ Լիբանանը, և պատասխանն ինձ շատ տրամաբանական թվաց` իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի քանի տարուց նույնը Բեյրութում չի սկսվի:
Տեղահանվելու սթրեսը կա այդ մարդկանց գենետիկ հիշողության մեջ` նրանց պապերի մեծ մասն իրենց կամքով չի հայտնվել Հալեպում: Եվ չնայած 100 տարի առաջ բռնությունը նպատակաուղղված էր հատկապես հայերի դեմ, իսկ հիմա հայերը ընդհանրապես այս ներսիրիական հակամարտության մեջ կողմ չեն հանդիսանում, ու հուսով եմ, չեն դառնա, նմանությունն ակնհայտ է` մարդիկ զրկվում են հարազատ օջախներից: Բայց տվյալ դեպքում նրանք ակնկալում են ոչ թե արաբների, այլ հայերի, հայկական պետության հյուրընկալությունը: Արդյոք մենք` հայաստանցիներս, պետական, հասարակական, կենցաղային մակարդակով պատշա՞ճ բարձրության վրա ենք: Վախենամ, որ` ոչ:
Պարզ է, որ կոոուպցիայի մեջ մինչև կոկորդը թաթախված պետական պաշտոնյաները հանուն սիրիահայերի իրենց «վատ բնավորությունը» չեն թողնի և ամբողջությամբ կօգտվեն մարդկանց անօգնական վիճակից` իրենց նյութական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էյ անիմաստ է կաշառակեր գայլերի գլխին Ավետարան կարդալը: Բայց մնացա՞ծը: Օրինակ, անշարժ գույքի բիզնեսմենները: Պարտադի՞ր է արդյոք մի քանի հարյուր հայրենակիցների դժբախտության վրա փող շինելը: Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում «հասարակ ժողովրդի» փնթփնթոցը մեր հայրենակիցների հասցեին, որի մեջ, անշուշտ, լյումպենական նախանձի տարր կա: Այո, սիրիահայի կենսական միջին մակարդակն ավելի բարձր է, քան հայաստանցունը, բայց այդ մարդիկ հաստատ մեղավոր չեն, որ ապրել են մեզնից ավելի բարեկեցիկ երկրում: Ես չեմ հասկանում նաև քաղաքական գործիչներին, որոնք անպատասխանատու մեկնաբանություններով փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց միաժամանակ դրանով վնասում են մեր եղբայրներին: Աստված տա` իրավիճակը Սիրիայում հանդարտվի, և նրանք կարողանան վերադառալ իրենց տները: Բայց եթե չստացվի` ես շատ կուզեի, որ նրանք մնան այստեղ, դառնան մեր երկրի լիարժեք քաղաքացները:
Ես գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց իմ կարծիբով, այնուամենայնիվ, հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է: Դա, մեղմ ասած, աշխարհի ամենաարդար և ամենաբարգավաճ երկիրը չէ, այստեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կատարվում են բազմաթիվ անպատիժ ապօրինություններ: Բայց Հայաստանը մնացած` շատ ավելի լավ պետությունների նկատմամբ ունի մեկ անվիճելի առավելություն` դա ձեր, հայերիս երկիրն է, և դրա դրական և բացասական կողմերի համար պատասխանատու ենք միայն մենք:
Առավոտ
Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:
Այսօր` օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Այսօրվա նիստը համընկնում է այն օրվան, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է ՀՀ անկախության հռչակագիրը, որը մեր երկրի անկախության հիմքն է դրել»,- նիստի սկզբում ասել է վարչապետը եւ ներկաներին շնորհավորել այդ առթիվ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն կենսաթոշակի նշանակման եւ վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական եւ միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել եւ արձանագրվել են։ Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլեւս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը։ Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձեւավորման հարցով։ Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին եւ արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման եւ ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին եւ մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»,- պատասխանել է նախարարը եւ նշել, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։
ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետեւ բողոքներն այստեղից շատ են»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա եւս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։
Կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաեւ հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով եւ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը եւ սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական եւ արյունաբանական, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա ՀՀ առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների եւ վիճակների վրա։ Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի եւ թափանցիկ դարձնել բուժօգնության եւ սպասարկման ծախսերը, բարձրացնել եւ կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսեւորումները։
Կառավարությունը հաստատել է ախտաբանաանատոմիական հերձման կարգը, որի համաձայն հերձումը կատարվում է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի համար արտոնագրված հաստատությունում, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժշկի կողմից։
Թեև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շատերը չեն սիրում, բայց միաժամանակ ընդունում են, որ քաղաքապետի մյուս թեկնածուի` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյաևի համեմատ նա, իր անեկդոտիկ կերպարով հանդերձ, այնուամենայնիվ խարիզմատիկ և կոլորիտային գործիչ է: Այս իմաստով գյումրեցիներն այնքան էլ գոհ չեն Բալասանյանին պաշտպանելու ՀՀԿ-ի որոշմամբ և արդեն ածական են մոգոնել Բալասանյանի համար` «դդմի ծաղիկ»: «Ինչո՞ւ հենց դդմի» հարցին քաղաքի բնակիչներից մեկը գլուխն անպաշտպան մի կողմ է թեքել ու ասել. «Դդմի ծաղիկն է, որ թփի վրա կճլորե ու գլուխն ըսպես կգցե մարգին»:
Հրապարակ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0304093412 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1952-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0304093912 առ 17.08.2012թ. գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1953-Ա հրամանով անվավեր է ճանաչել «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Յոդոմարին 100 դեղահատեր N100» և «Կուրանտիլ N25, 25մգ թաղանթապատ դեղահատեր N120» դեղերի գրանցումը և դադարեցվել է դրանց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.