29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գլխավոր դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը, քանի որ ասաց՝ գնանք տաս հոգով, ներկայացենք ինչ է արվել. Երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առնվազն հարցաքննության, առկա տեղեկատվությունով, չի կանչվել իսկ առանց նրա հարցաքննելու հնարավոր չէ որևէ քննչական գործողություն կատարել»,- ասաց նա:
Ղազինյանն ասաց, որ իր ձեռքում ուներ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու պահանջը, բայց դա չի կարողացել հանձնել. «Ընդամենը ձևական առումով իջավ, որ ցույց տա իջել է, բայց այս մարդկանց արդարացի պահանջին որևէ առարկայական պատասխան որևէ կերպ չհնչեց»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով, հերոսների ծնողները բավարարված չեն դատախազի տված տեղեկատվությունից, ինչը ենթադրում է, որ պահանջն ուժի մեջ է, պահանջը պետք է իրագործվի։ Նա ընդգծեց, որ պահանջն իրավաբանորեն առավել քան հիմնավորված է։ Իսկ ծնողների պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Փաստերը, ապացույցներն առկա են, դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն և դառնում է համապարտ պատասխանատու այս իրավիճակի համար»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ կփորձեն ինչ-որ կերպ փոխանցել այդ պահանջը, որը ենթարկա է անհապաղ քննման՝ կամ պետք է բավարարվի, կամ մերժվի, բավարաման դեպքում պետք է կիրառվի խափանման միջոց, որը այլ բան, քան կալանավորումը, չի կարող լինել։
«Ճգնաժամը պետք է ստանա իրավական լուծում, ցանկալի է ստանա իրավական լուծում, որպեսզի քրեական օրենքով արգելված արարք կատարողները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ վաղը իրենց պահանջին կարձագանքեն։ Սակայն դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ այսօր պատասխանեն իրենց ու կմնան դատախազության մոտ այնքան, մինչև ստանան պատասխան։
Նշենք, որ դատախազության դիմաց բողոքի հավաք են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, նրանց հետ հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։
Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը
Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %):
Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:
Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:
Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:
Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:
2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:
ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:
Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:
2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:
Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը
Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:
Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը
Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):
Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:
Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:
Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին:
Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել՝ սոցիալականից մինչև հոգեբանական, սակայն պետության մոտեցումը խիստ անհամաչափ է, մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել:
Բնականաբար իշխանության բուրգի վերնամասում գտնվողների համար լրիվ մեկ է, թե այս ու նմանօրինակ միջադեպերը ինչ ծանր ազդակներ են փոխանցում հանրությանը բանակում ստեղծված իրավիճակի մասին, իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, իշխանության բարիքներից օգտվելը, դեռ չեմ խոսում թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով ֆռֆռալու հաճույքի մասին՝ կարևորն իշխանությունը անսասան լինի, թե չէ ի՞նչ զինվոր, ի՞նչ սպա, ի՞նչ մարդ»:
Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան հիմարի տեսակ կա։ Սա ասում էր իմ սիրելի նենեգան՝ նախատատ Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա։
Այս մասին գրառում է արել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և պատմել իր նախնիների պատմությունը։
«1915թ.-ին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր կետից ու խեղդվել։ Մեծ մայրս՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, ողջ են մնացել. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին ի պատիվ նրա։ Մահից առաջ նրանց հայրը հասցրել է մի կտոր ոսկի տալ, որը մեծ մայրս թաքցրել էր դա այտի հետևում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք տեղեկություն չունենք։
1915–ին երկրորդ մեծ մայրս մոտ հինգ տարեկան է եղել։ Մինչ յաթաղաններով մարդիկ մտնում էին տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և հենել պատին։ Նա կանգնել է այնտեղ և լսել, թե ինչպես են սպանել իր բոլոր հարազատներին։ Եվ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, և այնտեղ այդքան երկար է կանգնել․․․։
Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այդպես կանգնած է մնացել, մինչ սպանողները գնացել են, և նրան արձակել են թուրք հարևանները։ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։
Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայած վարագույրները, քո սխալ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու ինձ խորհուրդ ես տվել։ Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ մոռանան»:
«Որպես սփյուռքահայ ես ամբողջ կայնքս ապրել եմ մեր պատմական հողերից դուրս, չնայած վերջին տարիներին 100 անգամ եղել եմ Հայաստանում՝ տարբեր նախագծերով: Ինձ թվում է, որ կարևոր է մտապահել, որ ցանկացած որոշում խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, պետք է նաև հաշվետվողականություն ներառի 4 տարբեր զանգվածների հանդեպ»,-«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջոցառման ժամանակ ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքով՝ հայերն արտառոց հանգամանքներում են գտնվում, երբ առաջին անգամ անցյալի ու ապագայի մասին երկխոսություն է ծավալվում մեր հարևանների հետ՝ երբեմն նաև էքզիստենցիալ սպառնալիքի ֆոնին:
«Չորս խմբերից մեկը մեր նախնիներն են, որոնք կորցրեցին իրենց կյանքը պատմական անարդարության բերումով: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ի՞նչ կուզեին նրանք, որ մենք անեինք 2022 թվականին: Երկրորդ զանգվածը նորածին երեխաներն են, որոնք 20 տարի հետո ժառանգելու են այն երկիրը, որը մենք նրանց կթողնենք: Մենք պետք է մտածենք, թե իրենք ինչ կուզեին, որ մենք անեինք: Երրորդ զանգվածը ՀՀ-ում, Արցախում ապրող հայերն են, որոնց վրա անմիջականորեն ազդելու են այդ որոշումները, և չորրորդը սփյուռքահայերն են»,-հայտարարեց Աֆեյանը:
Ըստ Նուբար Աֆեյանի՝ ցանկացած որոշում, որը հարմար կլինի միայն զանգվածներից մեկի համար, կստեղծի հետագա դժվարություններ և պետք է հավասարակշռություն գտնել այդ 4 պատասխանատվությունների միջև:
«Բոլորս ենք ուզում տևական խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում, բայց դա պետք է անել սկզբունքայնության և հաշվետվողականության, այլ ոչ թե պահի թելադրանքով»,-ասաց Աֆեյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին, և նա փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԶՈւ հարցը շատնաժով ու սպառնալիքով փակելու համար:
Բոլորովին վերջերս նա Հայաստանի առջև դրեց բանակ չունենալու պահանջ՝ անուղղակի սպառնալով այն պետություններին, որոնք կօգնեն Հայաստանին վերազինել ու վերակազմակերպել իր բանակը:
Ալիևը վախենում է, քանի որ գիտի Հայ զինվորի բազկի ուժը, ինչը զգացել է նրա հայրը իր գլխին: Բացի դրանից, նա շատ լավ գիտի, որ 44-օրա պատերազմում Հայկական բանակն իրականում ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, իրական պարտությունը տեղի է ՀՀ Զինված ուժերի թիկունքում՝ քաղաքական և դիվանագիտական հարթություններում իր և նիկոլի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Իսկ պատերազմն ու ահռելի զոհերը պետք էին արդեն պայմանավորված պարտությունը լեգիտիմացնելու և Հայի հաղթական ոգին կոտրելու համար:
Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները հլու հնազանդ կատարում էին ալիևի այս պահանջը՝ չմշակելով ՀՀ Զինված ուժերի արդիականացման պլան և հետևողականորեն կազմալուծելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի աշխատանքները (մինչ օրս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունի):
Սակայն երեկ Մոսկվայում ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով հաստատվել է, որ «ոչ մի պետություն, միություն կամ դաշինք ՉԻ ԿԱՐՈՂ և ՉՊԵՏՔ Է ապահովի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: Նշվում է նաև, որ անթույլատրելի են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության քանդմանն ու ի վնաս ուրիշների անվտանգության միակողմանի ռազմական առավելություն ստանալուն ուղղված գոծողությունները, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին հանգեցնում է հակասությունների և հակամարտությունների» (22 կետ):
Հայաստանի հետ համատեղ արված հայտարարության մեջ տեղ գտած այս ձևակերպման հիմնական հասցեատերը Ալիևն է, ում ուղիղ տեքստով ասում են, որ գլուխդ պատին ես տվել, Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ:
Կամ Ադրբեջանը ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ բանակ . . .»։
Ազատության հրապարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գնահատեց ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու թեզը:
«Եթե իրերն անվանենք իրենց անունով, ապա կհասկանանք, որ չկա խաղաղության օրակարգ: Ուղղակի կա մի դրոշ, որի վրա գրված է «խաղաղություն», բայց մեզ այդ դրոշով տանում են պատերազմի՝ կործանարար , աղետալի պարտություն ենթադրող պատերազմի: Այն, ինչ հրամցնում են որպես խաղաղություն, բացարձակապես խաղաղություն չէ:
Եթե Ադրբեջանը տրամադրված լիներ խաղաղության, ապա իրեն լրիվ այլ կերպ կպահեր, վեհ քայլերի կգնար, Դադիվանքը կբացեր, կամ թույլ կտար, որ վանքի հետ ուղիղ կապ լիներ: Ենթադրենք, որ մենք պարտված ջախջախված ենք, իրենք են ինչ-որ վեհ քայլեր են անում՝ ասելով՝ վերջ, պատերազմն ավարտված է, եկեք հիմա խաղաղության դարաշրջան հաստատենք:
Մենք այն չենք տեսնում, փոխարենը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ թափով իր ռեսուրսներն ուղղում է Արցախի օկուպացված տարածքում զորամասեր, զորքերի արագ տեղափոխման համար ճանապարհներ կառուցելուն: Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, այն շատ արագ կդատարկվի: Ի՞նչ են անելու Ադրբեջանցիներն իրենց կուտակած զորքը, որը հիմա Արցախի շուրջ է: Այդ զորքերի կրճատելու ցրելու որևէ նշույլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իր բանակն արդիականացնել, բարեփոխումներ անել: Մեր մոտ խոսեցին, բարեփոխումները հերթական դրոշը սարքեցին և բանակը քանդեցին»:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին սահմանապահներ կանգնեցնելու Փաշինյանի հայտարարությանը՝ ռազմական փորձագետն ասաց. «Այդ դեմագոգիայի մեջ պետք չէ խորանալ, սիրուն մտքեր են գցում դաշտ, բայց նույն Ադրբեջանի սահմանապահները և մեր սահմանապահները, լրիվ տարբեր կարգի զինված ուժեր են: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութունն, ըստ էության, նրա երկրորդ բանակն է: Նրանք դիվիզիաներով են՝ զինված լինելով զրահատեխնիկայով, հրետանիյով, սեփական օդուժով: Օրինակ «Հարոպ» հարվածային ԱԹՍ-ներն առաջինն ադրբեջանական սահմանապահներն էին ստանում:
Մինչև 44 օրյա պատերազմը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը 15 հազարանոց զինված ուժեր էին, գրեթե Պաշտպանության բանակի չափ: Նույն ադրբեջանը նաև Վրաստանի հետ ունի կոնֆլիկտ և մտել է այնտեղ, ականապատել որոշ տարածներ: Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ բարձունք են գրավել:
Եկեք ինքներս մեզ չխաբենք, թե այնտեղ սահմանապահ կկանգնի: Հիշո՞ւմ եք, որ դեռ 2018 թվականին ասում էին, որ Ադրբեջանը մեր արևելյան սահմանների մոտ մոտեցրել է սահմանապահների, և վստահեցնում էին, որ այն խաղաղության օրագարգ է նշանակում: Ո՛չ, այն դրա համար չէր: Սահմանապահներին բերեցին, փոխարենն ազատված զորքը դեպի Արցախ տարան: Տավուշի հատվածում բերեցին սահմանապահներին, որը քիչ էր տարբերվում զինված ուժերից, բայց այնտեղ ազատվեց ծանր տեխնիկա Արցախի վրա հարձակվելու համար: Այն շատ լավ հասկացել էին ՀԱՊԿ-ում: Պատերազմից առաջ զորավարժության սցենարի հրապարակում եղավ, որը ՀԱՊԿ-ն էր առաջարկել այստեղ անել, բայց ՀՀ անվտանգության խորհուրդն էլ ինչ-որ հեքիաթ էր ընկալել: Բայց առաջարկված սցենարում գրված էր, որ սահմանապահների բերելը և զորքը հետ քաշելը իրականում ոչ թե խաղաղության նշան էր, այլ՝ պատրաստվող պատերազմի:
Այդ ամեն ինչը կա, բայց այդ մասին չեն խոսում, հիմա մեզ փորձում են հեքիաթներ պատմել, թե Ադրբեջանը խաղաղության է պատրաստվում:
Բայց ախր դա էլ չեն ասում, ասում են՝ Ադրբեջանը տրամադրված չէ խաղաղության, բայց մենք տրամադրված ենք: Այսի՞նքը, ինչպե՞ս է այն լինելու: Պատկերացրեք փողոցով քայլում եք, մեկը մուրճով ձեր հետևից վազում է՝ հիստերիկ գորգռալով, դու էլ ասում ես, որ տրամադրված չես կոնֆլիկտի: Բայց ինքը տրամադրված է ու մուրճն էլ իր ձեռքն է»:
Ռուսաստանի հետագա պահվածքը կախված կլինի ուկրաինական ուղղությամբ իրավիճակի զարգացումից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Անդրկովկասում Կրեմլի դիրքորոշման կանխատեսումը, ըստ փորձագետի, այժմ շատ բարդ է։ «Առայժմ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների փաստ, իսկ եթե կուզեք՝ դավաճանություններ Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Տարասովը։
Մեկնաբանելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հնարավոր ճանաչման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ քաղաքագետը բավականին կոշտ ու միանշանակ գնահատական տվեց։ Նրա խոսքով՝ Փաշինյանն, ըստ էության, «ճոճվում է» Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի ու Բրյուսելի միջեւ։ «Դե թող ստորագրի։ Ո՞վ է նրան խանգարում։ Թող գնա Բաքու ու ստորագրի։ Ինչ է պատահել։ Նա փորձում է խաղալ, փորձում է բոլորին արատավորել եւ բոլորի վրա իր կեղտը քսել: Դե, սկսիր։ Դա քո խնդիրն է: Լուծիր այն։ Ուզու՞մ է ստորագրել: Դե, թող ստորագրի»,- ասաց փորձագետը։ Միաժամանակ, Ստանիսլավ Տարասովը Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միանգամայն նորմալ է համարում։ Մոսկվան, ինչպես նշեց քաղաքագետը, երբեք դեմ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Մոսկվայում այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ հայերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւս կապ չունեն Ղարաբաղի հետ… Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղի հայերին։ Նա կպաշտպանի նրանց մինչեւ վերջ: Բայց այդ հարցերը նա կորոշի արդեն ոչ թե Երեւանի, այլ Բաքվի հետ»,- զգուշացրեց ռուս փորձագետը։
Նա նաեւ մատնանշեց Հայաստանն ու Ղարաբաղը կապող հաղորդակցությունների կտրվելու սպառնալիքը։ Սրա հնարավորությունը նա միանգամայն իրատեսական է համարում։
աշինգտոնում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցի դեմ կազմակերպած ակցիայի նպատակն էր ցույց տալը, որ նա ընդունված չէ հայկական համայնքի համար։ Այս մասին ասաց ակցիան կազմակերպած Հայ Երիտասարդաց Դաշնակցության անդամներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։
Լիլիթ Մակունցը ապրիլի 18-ին, Սուրբ Զատիկի առթիվ այցելել էր Սուրբ Մարիամ եկեղեցի։ Ցուցարարների վեցհոգանոց խումբն իմացել է այդ մասին, եւ եկեղեցուց դուրս գալուց հետո նրան «դավաճան», «Արցախն ուրացողը դավաճան է» վանկարկումներով ուղեկցել է մինչեւ ավտոմեքենա։
«Ինքը բավական հանգիստ վերաբերվեց մեր վանկարկումներին։ Կարծես թե համաձայն էր այն բանին, որ ինքը դավաճան է։ Սփյուռքի այս բոլոր ակցիաները պետք է ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանի խմբի բոլոր անդամները, աշխարհի որ ծայրն էլ գնան, ընդունված չեն, որովհետեւ դավաճան են։ Իրենց հանգիստ չպետք է թողնենք, եւ մենք իրենց պետք է ցույց տանք, որ տեղ չունեն մեր հայկական համայնքում»,- նշեց ցուցարարը։
Նրա խոսքով՝ Մակունցը խուսափում է հայկական համայնքի հետ շփումներից համայնքի նախաձեռնություններին եւս չի մասնակցում։ Երբեմն էլ չեղարկում է նախօրոք ծրագրած ելույթները։
Դեսպանը մեկ անգամ հանդիպում է ունեցել Հայ Երիտասարդաց Դաշնակցության արեւլյան ափի կենտրոնական վարչության անդամների հետ՝ իրենց նախաձեռնությամբ։
«Դա դժվար է զրույց համարելը։ Մենք իրեն ասացինք, որ ինչ գործ էլ անեք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, համաձայն չենք, որովհետեւ դրանք դեմ են Հայաստանի շահերին։ Ասացինք եւ դուրս եկանք։ Ինքը եկել է ԱՄՆ, որ մեր հայկական համայնքը երկու մասի բաժանի, ինչպես որ իր տերերն են փորձում Հայաստանը բաժանել սեւ ու սպիտակների»,- ասաց նա։
Ցուցարարի խոսքով՝ մի քանի անգամ Վաշինգտոնում խաղաղ ակցիաներ են կազմակերպվել։ Դրանցից մեկը եղել է 2021 թվականի սեպտեմբերին դեսպանատան առջեւ, երբ Մակունցը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ խնջույք էր կազմակերպել։
«Մեզ համար դա սխալ էր, որովհետեւ այդ ժամանակ դեռ չէր էլ լրացել 44-օրյա պատերազմի տարելիցը, իսկ ինքը խնջույք էր կազմակերպել։ Հայաստանի դեսպանն այլեւս Հայաստանի շահերը չի ներկայացնում այլ ներկայացնում է Թուրքիայի՝ մեր թշնամի պետության շահերը։ Մենք խաղաղ ակցիա կազմակերպեցինք դեսպանատան առաջ, ինչը ցրելու համար դեսպանատան աշխատակիցները ոստիկաններ էին հրավիրել, սակայն ոստիկանները ոչինչ չարեցին՝ ասելով, որ մենք որեւէ օրենք չենք խախտում»,- հավելեց ցուցարարը։
Եթե այսօր մենք վախենում ենք պաշտպանել մեր երկիրը դավաճաններից, այն մարդկանցից, որոնք ավերեցին Հայրենիքը, պառակտեցին հասարակությունը եւ ծնկի բերեցին մեզ 30 տարի ծնկի եկած ցեղային համայնքի առաջ, եթե վախենում ենք նրանց վռնդել, ապա եթե ոչ վաղը, ապա մյուս օրը Ալիեւ կրտսերը կզբաղեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղը։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Միաժամանակ, Հայաստանը, նրա խոսքով, կվերանվանվի ադրբեջանական ձեւով եւ կընդգրկվի Ադրբեջանի կազմում՝ որպես մեկ հերթական շրջան։ «Սա կլինի մեր ապագան։ Այնպես որ, հիմա վախենալն անիմաստ է, քանի որ վատագույնը դեռ առջեւում է»,- ընդգծեց Ադիբեկյանը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում գործող բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն առկա տարաձայնությունները եւ համախմբվեն մեկ ընդհանուր պայքարում, որի նպատակն է տապալել ներկայիս ռեժիմը եւ պաշտպանել Արցախը։
«Այո, մենք բոլորս կորցրել ենք հավատը: Ինչի՞ն պետք է հավատայինք։ Բայց հիմա այդ ամենը նշանակություն չունի: Մենք ունենք նոր ապագա կառուցելու խնդիր։ Մենք պետք է պահպանենք մեր պետականությունը»,-եզրափակեց փորձագետը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.